You are on page 1of 5

8.

Կրեդիտներ, գնահատականներ, կրեդիտների


կուտակում և փոխանցում

Ամփոփագիր

Կրեդիտները քանակապես բնութագրում են ուսանողի ձեռքբերումները:


Նրանք շնորհվում են ծրագրի կամ մոդուլի հաջող ավարտից հետո: Ընդհանուր
առմամբ, կրեդիտները վերաբերում են ուսանողների ծանրաբեռնվածությանը, թեև
դրանց գործառույթը կարող է տարբերվել ոչ միայն երկրների միջև, այլև երկրի
ներսում։ Գնահատականները կարող են կապված լինել կրեդիտների հետ: Չկա
գնահատականների փոխակերպման միջազգայնորեն համաձայնեցված որևէ
համակարգ. գնահատականների համեմատությունները պետք է հիմնված լինեն
դրանց վիճակագրական բաշխման վրա:
Գծապատկեր
Ներածություն

Կրեդիտներ
Կրեդիտները որոշում և գնահատում են ուսուցման ծավալը՝ հիմնվելով
ուսումնառության արդյունքների ձեռքբերման և դրանց հետ կապված ուսումնական
ծանրաբեռնվածության վրա, ինչը որոշվում է ժամանակի ընթացքում:
Ուսումնական ձեռքբերումները ուսանողին շնորհվում են ուսումնական ծրագրի
տվյալ մասի կամ ամբողջական ծրագրի հաջող ավարտի դեպքում: Կրեդիտները
սովորաբար հաշվի չեն առնում կատարողականի մակարդակը, եթե այդպես
նախատեսված չէ:
Ամբողջ աշխարհում կրթության տարբեր ոլորտներում և մակարդակներում
գոյություն ունեն կրեդիտային զանազան համակարգեր: Կրեդիտային համակարգը
կարող է սահմանափակվել մեկ հաստատությամբ, ազգային որոշակի
չափանիշնեով կամ ազգային կրթական տարբեր համակարգերի ամբողջությամբ`
Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի (ԿՓԿՀ) ձևով:
Միջազգային մակարդակում կրեդիտները սովորաբար հիմնված են ուսանողի
ծանրաբեռնվածության վրա, որն անհրաժեշտ է ուսումնառության մեջ
արդյունքների հասնելու համար: Այնուամենայնիվ, համակարգը, որն
օգտագործվում է ծանրաբեռնվածությունը կրեդիտների փոխակերպելու համար,
տարբերվում է: Ուսանողների ծանրաբեռնվածությունը կարող է կապված լինել
ուսանողի կատարած ակադեմիական աշխատանքի տևողության կամ դասախոս-
ուսանող շփման ժամերի հետ:
Կրեդիտների կուտակում
Կրեդիտների կուտակումը տերմին է, որն օգտագործվում է ուսումնական
ծրագրի շրջանակներում մոդուլների ակադեմիական ձեռքբերումներին
հատկացվող կրեդիտների հավաքագրման գործընթացը նկարագրելու համար:
Պարտադիր առարկաներից որոշակի քանակի կրեդիտների հաջող կուտակումից
հետո ուսանողը կարող է հաջողությամբ ավարտել կիսամյակը, ուսումնական
տարին կամ ամբողջական ուսումնական ծրագիրը: Կրեդիտների կուտակման
գործընթացը որոշվում է կրեդիտային համակարգով, ինչի շնորհիվ էլ այն գործում է
և հաճախ թույլ է տալիս ակադեմիական ճկուն ուղի անցնել: Տարբեր կրեդիտային
համակարգերում կրեդիտների կուտակման գործընթացը կարող է տարբեր լինել:
Կրեդիտները կուտակվում են տարբեր մակարդակներում, ընդ որում կրեդիտների
մակարդակը ցույց է տալիս ուսուցման համապատասխան պահանջները և
ուսանողի ինքնավարությունը: Որպես կանոն, որքան բարձր լինի ուսանողի
ինքնավարության աստիճանը, այնքան բարձր կլինի կրեդիտի մակարդակը:

Կրեդիտների փոխանցում
Կարևոր է գիտակցել, որ կրեդիտների կուտակումն ու փոխանցումը
նույնական գործընթացներ չեն. կրեդիտների կուտակումը պարզ գործընթաց է, որը
գործում է, երբ ուսանողը փոխանակման ծրագրի մասնակից չէ. իսկ կրեդիտների
փոխանցման շնորհիվ փոխանակման ծրագրի ուսանողներին հնարավորություն է
տրվում անխափան կերպով կրեդիտներ կուտակել։ Մինչ կրեդիտների կուտակումը
վերաբերում է մեկ կրեդիտային համակարգում կրեդիտների հավաքագրմանը, շատ
դեպքերում կրեդիտային փոխանցումը վերաբերում է մեկ կրեդիտային
համակարգում կամ ուսումնական հաստատությունում ձեռք բերված կրեդիտները
մեկ այլ կրեդիտային համակարգ կամ հաստատություն փոխանցելու գործընթացին,
որոնք կոնկրետ որակավորում ստանալու համար կրեդիտների որոշակի քանակ
ձեռք բերելու միևնույն նպատակն են հետապնդում։ Այսպիսով, կրեդիտների
փոխանցումը ճանաչման գործընթաց է, որը առանցքային դեր ունի, երբ խոսքը
վերաբերում է ողջ կյանքի ընթացքում ուսուցմանը և փոխանակման ծրագրերին:
Կրթական համակարգերում կրեդիտների հաջող փոխանցում կարելի է ձեռք բերել
տարբեր մրցանակներ շնորհող մարմինների կամ կրթական հաստատությունների
միջև համաձայնագրերի միջոցով: Կրեդիտային համակարգը կարող է նպաստել
ուսուցման որոշակի մակարդակի փոխադարձ ճանաչմանը: Սա կարող է
խրախուսել հետագա ուսումնառությունը՝ թույլ տալով ուսանողներին
տեղափոխվել տարբեր կրթական հաստատություններ կամ միևնույն
հաստատության տարբեր բաժիններ և ֆակուլտետներ ՝ առանց ուսումը
ընդհատելու կամ քննությունները վերահանձնելու, ինչպես նաև թույլ է տալիս
հստակ ձեռքբերումներ գրանցել:
Մի շարք կրեդիտային համակարգեր նախագծվել են տարբեր կրթական
համակարգերում կրեդիտների փոխանցումը հեշտացնելու համար, ինչպիսիք են
ԵԿՓԿՀ-ն (Եվրոպական կրեդիտերի փոխանցման և կուտակման համակարգ)
բարձրագույն կրթության համար և Եվրոպական մասնագիտական կրթության և
ուսուցման կրեդիտային համակարգը (ECVET) Եվրոպայում մասնագիտական
կրթության համար: Ընդհանուր կամ նմանատիպ կրեդիտային համակարգի
կիրառման հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն կարող է հեշտացնել
ուսանողների մուտքը միջազգային կրթական ասպարեզ և մեծացնել փոխանակման
ծրագրերին մասնակցելու հնարավորությունը:
Մասնագիտական որակավորման չափանիշները կախված են ստացված
կրեդիտներից, որոնք փոխանցվում են որակավորման որոշակի մակարդակի
հասնելու դեպքում և ուսուցման ճկուն ուղիներ անցնելու հնարավորություն են
տալիս՝ ազգային մակարդակով հեշտացնելով ինչպես կրեդիտների կուտակումը,
այնպես էլ փոխանցումը: Որակավորման նման չափանիշները կարելի է
համեմատել ազգային կամ միջազգային այլ չափանիշների հետ:

You might also like