You are on page 1of 17

Առաքյալներ

Առաքյալներ (առաքված, ուղարկված) Քրիստոսի կողմից առաքված մարդիկ; Առաքյալները բոլորն էլ


եղել են Գալիլիացիներ հիմնականում ձկնորսներ և մաքսավորներ։ Ըստ Ավետարաններում առկա
տվյալների՝ բոլոր առաքյալներն էլ Քրիստոսի անմիջական առաջնորդությամբ պատրաստվել են
իրենց առաքելության համար, ականջալուր եղել Նրա քարոզներին և ականատես՝ հրաշքներին ու
գործերին, և Հարությանը։ Տասներկու առաքյալներին Հիսուսը «իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝
հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10։1)։ Իսկ համբարձվելուց
առաջ ընտրյալներին պատվիրեց. «ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացե՛ք
ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հօր և Որդու և Սուրբ Հոգու անունով։
Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19-21)։ Քրիստոսի
Համբարձումից և Հոգեգալուստից հետո գործնականապես նրանք եղան հիմքն ու հիմնադիրը
Եկեղեցու՝ լինելով դրա անդամները, առաջնորդներն ու կազմակերպիչները։ Գործք առաքելոցում
հանգամանալից ներկայացվում են առաքյալների հալածանքներն ու նրանցից մեկի՝ Հակոբոս
Զեբեդյանի սպանությունը (Գործք. 12։1-2)։ Համաձայն Ավանդության բոլոր առաքյալներն էլ,
բացառությամբ Հովհաննես առաքյալի նահատակվել են ի սեր Քրիստոսի; Տասներկու
աշակերտները/առաքյալները սովորական մարդիկ էին, որոնց Աստված օգտագործեց արտասովոր
կերպով։ Նրանց մեջ կային ձկնորսներ, ինչպես նաև մաքսավոր։ Ավետարանը նկարագրում է Տեր
Հիսուսին հետևող այս տասներկու մարդկանց ձախողումները, պայքարները և կասկածները։ Տեր
Հիսուսի հարության ու համբարձման վկաները դառնալուց հետո Սուրբ Հոգին Նրա
աշակերներին/առաքյալներին փոխակերպեց և դարձրեց Աստծո զորավոր մարդիկ, ովքեր աշխարհը
գլխիվայր շուռ տվեցին (Գործք 17․6)։
12 առաքյալներն են՝Պետրոսը (Սիմոն Պետրոս, Կեփաս),Անդրեասը,Հակոբոսը (Զեբեդեոսի որդի,
Որոտման որդի (Բաներեգես)),Հովհաննեսը (Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես
Աստվածաբան),Փիլիպպոսը,Բարդուղիմեոսը (Նաթանայել),Թադեոսը (Ղեբեոս, Հուդա)Թովմասը
(Երկվորյակ),Մատթեոսը (Ղևի),Հակոբոս Ալփյանը (Կրտսեր Հակոբոս, Ալփեոսի որդի),Սիմոն
Կանանացին (Նախանձահույզ),Հուդա Իսկարիովտացին։Հուդա Իսկարիովտացու
ինքնասպանությունից հետո առաքյալները վիճակահանությամբ որպես 12-րդ առաքյալ ընտրում են
Մատաթիային (Գործք.1։15-26)։ Տասներկուսից բացի առաքյալ է անվանվում նաև Պողոսը (Սողոս), ով
ծանոթ է որպես 13-րդ առաքյալ։
Ըստ Ղուկասի ավետարանի՝ բացի վերը նշված 12-ից Քրիստոսին հետևում էին ևս 70 հոգի որոնք
անվանվում են աշակերտներ. «Այնուհետև Տերը նշանակեց ուրիշ յօթանասուներկու հոգի ևս և նրանց
իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր» (Ղուկ.
10։1)։ Հիսուս Քրիստոսի կողմից 70-ին ևս տրվեց հիվանդություններ բուժելու, դևեր հալածելու և բարի
լուրը՝ Ավետարանը, քարոզելու իշխանություն։ Առհասարակ Աստվածաշունչը 70-ից և ոչ մեկի անունը
չի հայտնում, սակայն նշում է, որ նրանց անունները գրված են երկնքում (Ղուկ. 10։20)։

Ոսկեղեն համար
Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու
անունով։ Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28։19-21)։

1
Պետրոս առաքյալ

Պետրոս առաքյալ Սուրբ Պետրոս, արամեերեն Կեփաս՝ «վեմ», ծնվել է մ. թ. ա. 1 թ. Բեթսաիդա,


Գալիլեա, Հռոմեական կայսրություն – մահացել է ոչ վաղ քան հոկտեմբերի 13, 64 և ոչ ուշ քան 68,
Հռոմ, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն, Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից
(առաքյալներից) մեկը։ Եղբայրն էր Անդրեաս առաքյալի և որդին Հովնանի,Պետրոսը ձկնորս էր; Սիմոն
Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և գնացին
Հիսուսի հետևից։ Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային (որ
թարգմանվում է՝ Քրիստոս)։ Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուս ասաց. «Դու
Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է՝ Պետրոս)» (Հովհ. 1։40-42),
«Մինչ Հիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր
կոչվում, և նրա եղբայր Անդրեասին. ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ Եվ նրանց
ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ Եվ նրանք իսկույն
թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից։(Մատթ.4։18)։ Պետրոսը 12 առաքյալների շարքում միշտ
հիշատակվում է առաջինը; Քրիստոս միշտ առանձնության մեջ գերադասում էր իր հետ վերցնել
Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին (հմմտ. Մատթ. 17։1, 26։37, Մարկ. 5։37, 9։1, 14։33), ինչպես նաև
Քրիստոսի խոսքը, թե «Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին,
ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն։ Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, և
ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում։ Եվ ինչ որ արձակես երկրի վրա,
արձակված պիտի լինի երկնքում» (Մատթ. 16։ 17-18);
Առհասարակ Պետրոսի կերպարը Ավետարանում ամենացայտուններից է, ինչն էլ ընդգծված է
պատկերում նրա խառնվածքի որոշ գծեր։ Այսպես՝ առավել ցայտուն նրա կերպարն արտահայտվում է
հետևյալ դրվագներում՝
 Գենեսարեթի ծովակում՝ նավակի մեջ քարոզելուց հետո Քրիստոս ուռկանները պատռվելու չափ շատ
որս է պարգևում ձկնորսներն. «Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին ընկավ և ասաց.
«Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկ. 5։1-8)։
 Պետրոսը տեսնում է ջրերի վրայով քայլող Հիսուսին. «Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տե՛ր,
եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Եվ Նա ասաց՝ արի՛։ Եվ Պետրոսը նավակից
իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցավ։ Եվ
երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ Եվ իսկույն Հիսուս երկարեց իր ձեռքը,
բռնեց նրան ու ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր» (Մատթ. 14։25-31)։
 Այլակերպության դրվագում «Պետրոսը և նրա հետ գտնվողները քնի ծանրության տակ՝ արթնացան ու
տեսան նրա փառքը և երկու մարդկանց, որոնք նրա մոտ կանգնած էին։ Եվ երբ դրանք նրանից
հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար
շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չէր իմանում, թե ինչ էր խոսում» (Ղուկ.
9։32-33)։
 Քրիստոսի՝ հարուստների փրկության մասին խոսելուց հետո «Պետրոսը պատասխան տվեց ու ասաց
նրան. «Ահա՛վասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք»»
(Մատթ. 19։27)։
 Հիսուսի հարցին, թե ինչ են կարծում աշակարտները իր մասին «Սիմոն Պետրոսը պատասխանեց ու
ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»» (Մատթ. 16։15)։ «Այն ժամանակ խստիվ
պատվիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։ Դրանից հետո Հիսուս սկսեց
hստակորեն հայտնել աշակերտներին, թե պետք է, որ ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ
կրի և անարգվի քահանայապետներից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը
հարություն առնի։ Եվ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛վ լիցի
քեզ, Տե՛ր, այդ քեզ չի պատահի»։ Եվ նա դառնալով Պետրոսին՝ ասաց. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու
գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ.
16։19-22)։
2
 Համաձայն Հովհաննեսի Ավետարանի՝ Վերջին ընթրիքից առաջ Քրիստոս նախ լվանում է
առաքյալների ոտքերը. «Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը
լվանում»։ Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց
հետո կիմանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուս պատասխանեց.
«Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ոչ թե միայն իմ
ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա՛»։ Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ,
բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»
(Հովհ. 13։ 6։ 10)։
 Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսի խոսքին, թե առաքյալները իր պատճառով գայթակղվելու են,
Պետրոսը իրեն բնորոշ համարձակությամբ ասում է. «Թեպետ և ամենքը քո պատճառով գայթակղվեն,
սակայն ես չեմ գայթակղվի»։ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ
աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Թե քեզ հետ մեռնել
իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանա»» (Մատթ. 26։33-35)։ «...Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր
իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թե ինձ չես ճանաչում»։ Եվ Պետրոսը
դուրս ելնելով՝ դառնորեն լաց եղավ» (Ղուկ. 22։ 61-62)։
 Հիսուսի մատնության դրվագում Պետրոսը ցույց է տալիս նաև իր բնավորության համարձակ գծերը.
«Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն և զարկեց քահանայապետի ծառային ու նրա
աջ ականջը կտրեց։ Եվ այն ծառայի անունը Մաղքոս էր» (Հովհ. 18։ 10)։
 Լսելով Քրիստոսի Հարության լուրը, Պետրոսն առաջինն է նետվում դեպի գերեզման. «Պետրոսը և
մյուս աշակերտը ելան և գերեզման էին գալիս։ Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը
առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ։ Եվ կռանալով՝ տեսավ, որ
կտավները այնտեղ էին, բայց ներս չմտավ։ Եկավ նաև Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս.
մտավ գերեզմանը և տեսավ, որ կտավները այնտեղ էին, եվ վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս
կտավների հետ չէր, այլ առանձին ծալված՝ մի կողմ էր։ Այն ժամանակ մտավ և մյուս աշակերտը, որ
ավելի առաջ էր եկել գերեզման. տեսավ ու հավատաց. քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե՝
մեռելներից պետք է հարություն առնի» (Հովհ. 20։ 3-9)։
 Քրիստոսի Հարությունից հետո, երբ աշակերտները Տիբերիայի ծովում ձուկ էին որսում, Պետրոսը
տեսնում է Քրիստոսին. «Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր,
և իրեն նետեց ծովի մեջ»։ Սրանից քիչ հետո Քրիստոս երիցս հարց է ուղղում. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի,
սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը երեք անգամ էլ պատասխանում է, որ սիրում է, ինչի համար Քրիստոս
պատվիրում է նրան հովվել Իր հոտին (Հովհ. 21։ 16-18)։
 Պետրոսն առաջինն է հանդես գալիս քարոզով և առաջարկում նոր առաքյալի ընտրությունը, ինչի
արդյունքում Հուդա Իսկարիովտացուն առաքելական պաշտոնում փոխարինում է Մատաթիան
(Գործք. 1։ 15։ 25)։
 Նույնպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու գալստյամբ առաքյալների լեզվախոսությունը ծաղրողներին
քարոզում է դարձյալ Պետրոսը (Գործք. 2։ 14-36), այնպես, որ «Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց
սրտերում և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ Պետրոսը
նրանց ասաց. «Ապաշխարեցե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի
անունով՝ մեղքերի թողության համար, և պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը. որովհետև խոստումը
ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը»։ Եվ
Պետրոսը ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցե՛ք ձեր
անձերը այս խոտորյալ սերնդից»։ Ոմանք հոժարությամբ ընդունելով նրա խոսքը՝ մկրտվեցին. և այն
օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան» (Գործք. 2։ 37-41)։
 Պետրոսը Քրիստոսի անվամբ և Սուրբ Հոգու շնորհով բժշկումներ է անում (Գործք. 3, 9։ 30-33).
«հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով,
որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին» (Գործք. 5։ 15)։
 Ամենուր վկայում է Քրիստոսին՝ արժանանալով հալածանքների հրեա կրոնական առաջնորդներից
(Գործք. 4։1-23, 5։17-42, 12։1-9)։

3
 Հրաշքներ է գործում՝ անարժաններին պատժի ենթարկելով, ինչպես Անանիային և Սափիրային
(Գործք. 5։ 1-11), և արժանավորներին հարություն տալով, ինչպես Այծեմնիկին (Գործք. 9։ 35-41)։
 Գործք առաքելոցը Պետրոսին ներկայացնում է նաև որպես Սամարիայի քարոզիչ և առհասարակ նրա
հետ է կապում հեթանոսների մեջ քրիստոնեական քարոզչության սկզբնավորումը (Գործք. 8։ 14-17, 11։
1)։ Սրա վառ ապացույցներից է նաև հեթանոս հարյուրապետ Կոռնելիոսի դարձը (Գործք. 10։ 1-7, 25-
48),
Նրա գտնվելը վկայում է, որ նա Պաղեստինի առաքյալն է, հայտնի է, որ եղել է Անտիոքում, հնարավոր
է եղած լինի նաև Կորնթոսում և Փոքր Ասիայի հյուսիսում։ Բավական վիճահարույց է Պետրոս
առաքյալի՝ Հռոմում գտնվելու հանգամանքը (սա պնդում է հատկապես Կաթոլիկ Եկեղեցին՝
Պետրոսին համարելով Հռոմեակաթոլիկ Եկեղեցու հիմնադիրը և առաջին պապը)։ Սրա օգտին է
խոսում միայն Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին նամակը, որտեղ ակնարկներ կան Ներոնի
հալածանքների վերավերյալ։
Պետրոս առաքյալի մահը «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր
գոտիդ կապում և գնում էիր՝ ուր և կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և
ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն՝ ուր չես կամենա»։ Այս ասաց, նշելով, թե ինչ մահով նա
պիտի փառավորի Աստծուն» (Հովհ. 21։18-19)։ Պետրոսը, անարժան համարելով իրեն կամեցավ
խաչվել այնպես ինչպես Տերը, ցանկություն հայտնեց խաչվել գլխիվայր։ Նահատակության թվականը
համարվում է 64 թ.։

Ոսկեղեն համար
Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները
չպիտի հաղթեն։ Մաթեոս 16;17

Անդրեաս առաքյալ

Անդրեաս ծնվել է մոտ մ. թ. ա. 6, Բեթսաիդա, Հրեաստան, Հռոմեական կայսրություն – մահացել է


նոյեմբերի 30, 60, Պատրաս, Հռոմեական կայսրություն, Ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12
առաքյալներից մեկը, Պետրոս առաքյալի եղբայրը և ոմն Հովնանի որդին (հմմտ. Մատթ 4։18)։ Նախքան
կանչվելը զբաղվում էր ձկնորսությամբ։ նրան խաչել են լատ. X տառի ձևով;
Համաձայն Ավետարանի Անդրեասը ծնունդով Գալիլիայի Բեթսաիդա քաղաքից էր, սակայն,
հավանաբար տեղափոխվել է բնակության Կափառնաում, որտեղ իր և Պետրոսի բնակության վայրը
գտնվել է ժողովարանին շատ մոտ ( Մարկ. 1; 29, 44)։ Համաձայն Հովհաննեսի Ավետարանի Անդրեասը
Օծյալի (Քրիստոս) մասին առաջին ավետաբերն է, ինչի համար էլ հաճախ անվանվում է «Նախակոչ».
«Հետևյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովհաննեսը. նաև՝ իր աշակերտներից երկուսը։ Եվ
նայելով Հիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահավասիկ Քրիստոսը՝ Գառն Աստուծո»։ Երկու
աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խոսեց, և գնացին Հիսուսի հետևից։ Երբ Հիսուս հետ դարձավ և
տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»։ Նրանք ասացին նրան.
«Րաբբի՛ (որ թարգմանվում է՝ վարդապետ), որտեղ ես մնում»։ Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։
Եկան և տեսան, թե որտեղ էր մնում և այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև տասներորդ ժամն էր։
Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը և
գնացին Հիսուսի հետևից» (Հովհ. 1։35-40)։ Այս հատվածը իրավունք է տալի կարծել, որ Անդրեասը
մինչև Քրիստոսից ընտրվելը աշակերտել էր Հովհաննես Մկրտչին։ Անդրեասն էր նաև, որ եղբորը՝
Պետրոսին տարավ Քրիստոսի մոտ (Հովհ. 1։41-42)։
Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում կա Քրիստոսի՝ Անդրեասին և Պետրոսին կանչելու մեկ այլ
դրվագ. «Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսավ Սիմոնին և նրա եղբայր Անդրեասին, որոնք
ուռկանները ծովն էին գցել, որովհետև ձկնորսներ էին։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, և
4
ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ»։ Եվ իսկույն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ»
(Մարկ. 1։16, Մատթ. 4։16)։ Այս դրվագներից հետո, Ավետարանիչները շատ քիչ են հիշատակում
Անդրեաս առաքյալին։
 Նախ նա հիշատակվում է 12 առաքյալների շարքում՝ գրեթե միշտ հաջորդելով Պետրոսին (Մատթ.
10։2, Մարկ. 3։18, Ղուկ. 6։14), ապա Քրիստոսի՝ Տաճարի կործանման վերաբերյալ կանխասացության
դրվագում, երբ «Պետրոսն ու Հակոբոսը և Հովհաննեսն ու Անդրեասը, առանձին, հարցրին նրան.
«Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, և ի՞նչ կլինի նշանը, երբ կատարվելու լինի այդ բոլորը»» (Մարկ. 13:1-
4):
 Քիչ ավելի ընդարձակ դրվագ է ներկայացված հացի բազմացման հատվածում, որտեղ տեսնելով
ժողովրդի ստվար հատվածներին Քրիստոս ստուգիչ հարց է ուղղում աշակերտներին, թե ինչպես
պետք է կերակրեն այդքանին։ «Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը,
ասաց նրան. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է
այսչափ մարդկանց համար» (Հովհ. 6:8): Քրիստոսի խորհրդով Անդրեասը պատանուն բերում է Նրա
մոտ, և Հիսուսը բազմացնում է հացը։
 Ավետարանում Անդրեասին վերջին անգամ տեսնում ենք Պասեքի տոնից առաջ, երբ Երուսաղեմում
«կային նաև որոշ թվով հեթանոսներ՝ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ
երկրպագություն անեն։ Նրանք մոտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր.
աղաչում էին նրան ու ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկավ եվ Անդրեասին
ասաց։ Անդրեասը և Փիլիպպոսն էլ Հիսուսին ասացին։ Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց.
«Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին...» (Հովհ. 12։20-23)։ Գործք առաքելոցում Անդրեասը
միակ և վերջին անգամ հիշատակվում է 1։13 հատվածում՝ մյուս առաքյալների հետ։

Փիլիպպոս առաքյալ

Փիլիպպոս առաքյալ հունարեն՝ «ձիերի սիրահար»,ծնվել է մոտ 5 կամ 4թ , Բեթսաիդա, Գալիլեա,


Հյուսիսային մարզ, Իսրայել –մահացել է մոտ 80 թ , Հիերապոլիս, համաձայն Նոր Կտակարանի՝
Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։
Փիլիպպոս առաքյալի մասին Ավետարանները նշում են միայն, որ նրան Քրիստոսն ընտրեց որպես
առաքյալ՝ 12-ի շարքում։ Մյուս մանրամասները, որքան էլ սակավ, գտնում ենք Հովհաննես
Ավետարանչի մոտ։ Այսպիսով համաձայն 4-րդ Ավետարանչի՝ նա Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից
էր, հավանաբար ձկնորսական այն շրջանակից, ինչ Պետրոս և Անդրեաս եղբայրները։ Այս
վերջիններին կանչելուց հետո՝ «Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու
նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի և Պետրոսի քաղաքից։
Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ եվ
մարգարեները գրել են, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելը
նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարեթից մի որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց.
«Արի՛ և տե՛ս»։ Հատկանշական է, որ Փիլիպպոսի մասին խոսելիս գրեթե միշտ Հովհաննես
Ավետարանիչը հիշատակում է նաև Անդրեաս առաքյալին (նրանք երկուսն էլ հունական անուններ
ունեն). այդպես է 5000 հոգու համար հացի բազմացման դրվագում, ուր Փիլիպպոսը կարծիք է
հայտնում, որ 200 դահեկանի հացը չի բավականացնի, իսկ Անդրեասը մատնացույց է անում հաց և
ձուկ ունեցող մի պատանու, ինչպես նաև Երուսաղեմ եկած հեթանոսների հետ դրվագում, ուր
վերջինների խնդրանքին ընդառաջ Փիլիպպոսը դիմում է Անդրեասին, ապա և երկուսով՝ Քրիստոսին։
Եվս մի հետաքրքրական դրվագ ներկայացված է Վերջին ընթրիքի ժամանակ. Քրիստոս
խաչելությունից առաջ վերջին հորդորներն էր տալիս Իր աշակերտներին և երբ ասաց «Եթե ինձ
ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը. այսուհետև կճանաչեք նրան. և տեսել էք նրան»։ Փիլիպպոսն
ասաց նրան. «Տե՛ր, Հորը մեզ ցո՛ւյց տուր, և այդ բավական է մեզ»։ Հիսուս նրան ասաց. «Այսքան
ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, և ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս
5
ես ասում, թե՝ Հորը մեզ ցո՛ւյց տուր։ Չե՞ս հավատում, որ ես Հօր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ։ Այն խոսքերը,
որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա՛ է անում գործերը»։
Նոր կտակարանյան վերջին հիշատակությունը Փիլիպպոս առաքյալի մասին պահպանված է Գործք
առաքելոցում, ուր առաքյալը հիշատակվում է 11 առաքյալների շարքում։ Որպես քարոզչության վայր
Փիլիպպոսն ընտրել է Սկյութիան և Փռյուգիան։ Փռյուգիայի Հիերոպոլիս քաղաքում էլ նա
նահատակվել է գլխիվայր խաչելությամբ 87 թ.

Ոսկեղեն համար
Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ;
Մարկես 1;17

Հակոբոս առաքյալ
Հակոբոս առաքյալ, Սուրբ Հակոբոս առաքյալ Զեբեդյան ծնվել է 1-ին դար, Բեթսաիդա, Գալիլեա –
մահացել է 44թ Երուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն, համաձայն Նոր Կտակարանի՝
Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։ Հովհաննես առաքյալի ավագ եղբայրը, Զեբեդեոսի որդին։
Համաձայն Ավետարանի՝ Հակոբոս (եբր.՝ «գարշապարից բռնող», փխբ.՝ «խարդախ») առաքյալը հոր և
եղբոր հետ զբաղվում էր ձկնորսությամբ (Մատթ. 4։21)։ Միևնույն ժամանակ Զեբեդյան եղբայրները
գործակիցներն էին Պետրոս և Անդրեաս եղբայրների ( Ղուկ. 5։10), որոնց հետ էլ կանչվեցին Հիսուսի
կողմից (Մատթ. 4։20-21) և հիշատակվում է 12 առաքյալների շարքում (Մատթ. 10։3, Մարկ. Ղուկ. 6։14)։
Հատկանշական է, որ Հակոբոս առաքյալը միշտ հիշատակվում է եղբոր՝ Հովհաննեսի հետ և միշտ
ներկա է Քրիստոսի ամենավստահելի աշակերտների եռյակում ( Մատթ. 17։1, Մարկ. 5։37, 13։3, 14։33)։
Առհասարակ այս առաքյալի կերպարը գրեթե աննկատ է մնում Նոր Կտակարանում և իր լույսը
կարծես ստանում է Հովհաննես առաքյալի միջոցով։ Գոյություն ունի ավետարանական երկու դրվագ,
որտեղ Հակոբոսի կերպարը թեև ոչ Հովհաննեսից առանձին, սակայն առավել ընդգծված է.

 «Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ,
ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք
կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք
մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք
իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն
մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց
ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով
կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց
համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և
Հովհաննեսի վրա» (Մարկ. 10։35-40)։ Համաձայն Մատթեոսի Ավետարանի Զեբեդեոսի որդիների
փոխարեն խնդրանքը Քրիստոսին ներկայացրել է նրանց մայրը՝ Սաղոմեն (Մաթեոս 20։20-24)։
 «...իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ՝
նրա համար պատրաստություն տեսնելու։ Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում
էր դեպի Երուսաղեմ։ Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր,
կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»։ Նա դարձավ սաստեց նրանց
և ասաց. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք. որովհետև մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները
կորստյան մատնելու, այլ՝ փրկելու» (Ղուկ. 9։52-56)։

6
Այս դրվագը առիթ է հանդիսացել, որպեսզի Քրիստոսը եղբայրներին անվանի Բաներեգես՝ Որոտման
որդիներ (հմմտ. Մարկ. 3։17)։
Վերջին վկայությունները Հակոբոս առաքյալի մասին առկա են Գործք առաքելոցում, որտեղ նա
հիշատակվում է առաքյալների շարքում (1։13), ինչպես նաև հիշատակվում է առաքյալի
նահատակությունը (առաքյալների շարքում նահատակության միակ հստակ հայտնի դեպքն է). «Այդ
ժամանակներում Հերովդես թագավորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին և
Հովհաննեսի եղբորը՝ Հակոբոսին, սրով սպանեց» (Գործք. 12։1-2)։ Երուսաղեմում նրա սպանության
թվականը շուրջ 44 թ. է։ Միակ առաքյալն է, որի նահատակությունը նշված է Գործք
առաքելոցում:Հակոբոսը քարոզել է Երուսաղեմում և Հուդայում: Ըստ ավանդության՝ նրա մարմինը
նետել են ծովը, և ալիքներն այն դուրս են բերել Իսպանիայի ծովեզերք (Իսպանիայում Հակոբոսը,
որպես պաշտելի սուրբ, մեծ ժողովրդականություն ունի):

Հովհաննես առաքյալ
Հովհաննես առաքյալ եբրայերեն՝ ‫« יוחנן‬Յոհանան» - «Տերը ողորմած է», լատին․՝ Iohannes Zebedaei նաև՝
Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան, ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12
առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի
սիրելի աշակերտը։Նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի
ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը։Ծնվել է
11թ, Բեթսաիդա, Գալիլեա,մահացել է մոտ 99 թ, Թուրքիայում; Հովհաննես առաքյալ եվ ավետարանիչ,
Աառաքյալներից ամենակրտսերն է: Նրան և եղբորը՝ Հակոբոս առաքյալին, Հիսուսն անվանել է
Բաներեգես՝ Որոտման որդիներ (Մարկ. 3.13–19):
Հովհաննեսը գործունեություն է ծավալել Փոքր Ասիայի եկեղեցիներում և Եփեսոսում: 95-ին աքսորվել
է Պատմոս կղզի, այստեղ ունեցել Հայտնության մեջ նկարագրած տեսիլները: Ըստ ավանդության՝
աքսորից վերադարձել է և վախճանվել բնական մահով՝ 94 կամ 95 տարեկան հասակում, մոտ 100-ին:
Ասվում է, որ նա, արդեն ալեհեր, շարունակ հորդորել է. «Զավակնե՜րս, սիրեցե՜ք միմյանց»:
Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ
դեմքով՝ չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18: 15, 20: 3-4),
«աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19: 27, 20: 2, 21: 7)։
Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ,
հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի
(Հովհ. 2: 2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում
(Մատթ. 10: 3, Մարկ. 3: 17, Ղուկ. 6: 14)։ Ուսումնասիրելով Ավետարանական էջերը՝ գտնում ենք
Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.
 Հովհաննեսը եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին՝
կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17: 1, Մարկ. 5: 37, 9: 1, 14: 33, Ղուկ. 8: 51, 9: 28)։
Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22: 8)։
 Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար (այդ պատճառով է, որ
Զեբեդյան եղբայրները Քրիստոսի կողմից անվանվում են Որոտման որդիներ՝ Բաներեգես ( Մարկ. 3:
17). «Յովհաննեսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր
հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան»» (Մարկ. 9:37, Ղուկ. 9:49):
Նախանձախնդրության մեկ այլ դրսևորում է ցույց տրված Ղուկասի Ավետարանում. Սամարիայում
անհյուրընկալ ընդունելությունից հետո Հովհաննես և Հակոբոս եղբայրները առաջարկում են
Քրիստոսին ««Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»» (9:54)։
Այս մտքի համար առաքյալը Հիսուսի կողմից հանդիմանվում են։
 Փոքրիկ հանդիմանության է արժանանում նաև Քրիստոսին մեկ այլ հարցով դիմելիս (ըստ Մատթեոս
ավետարանչի՝ Քրիստոսին դիմել է առաքյալի մայրը (20։ 20-24)). «Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և
Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք,
7
կամենում ենք, որ անես մեզ համար»։ Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ
համար»։ Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո
փառքի մեջ»։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք
խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»։ Եվ
նրանք ասացին նրան. «Կարող ենք»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և
այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես
չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ Այդ լսելով՝ տասը
առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա» (Մարկ. 10: 35-40)։
 Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին։ Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը
ակնարկում է իր մատնությունը. «Աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ։
Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում։ Եվ սա Հիսուսի
կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»։ Հովհաննեսը հետևում է Քրիստոսին նաև նրա
չարչարանքների ընթացքում. «Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը։ Եվ
քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան
գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանոթ էր
քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց»։
 Անգամ խաչելության պահին Հովհաննեսը կանգնած է Քրիստոսին շատ մոտ. «Իսկ Հիսուսի խաչի մոտ
կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։
Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց.
«Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը
նրան իր մոտ առավ» (Հովհ. 19: 26-28)։
Գործք առաքելոցը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով
Պետրոս առաքյալի հետ միասին։
 Հովհաննեսը Պետրոսի հետ բժշկում է ի ծնե անդամալույծին, ինչի համար առաքյալները հայտնվում են
ատյանում, բայց շուտով արդարացվելով ազատ են արձակվում (3։ 1-4։ 22)։
 Վերջին անգամ Հովհաննեսին դարձյալ հանդիպում ենք Պետրոս առաքյալի հետ Սամարիայում
ավետարանելիս. «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են
Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին
նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին» (8։ 14-15)։
Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում Պողոսը հանդիպել է Երուսաղեմում.
«երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների
մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք
հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։
Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Հովհաննու
ավետարանում փոքրիկ ակնարկ կա նրա մահվան վերաբերյալ. «Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն
աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է,
որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»։ Հիսուս
նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ
հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ. և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։
Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։
Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա
վկայությունը ճշմարիտ է» (Հովհ. 21: 21-25)։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ
100 թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝
մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի
պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու
համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»։

8
Բարդուղիմեոս առաքյալ

Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալ ծնվել է մ.թ.ա. 1-ին դար, Կանա , ազգությունը-հրեա։


Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից մեկը։
Հայաստանում քարոզչությունը սկսել է Գողթան գավառից, ուր կառուցել է Տյառնընդառաջ եկեղեցին։
Այնուհետև քարոզել է Սյունյաց, Այրարատյան, Վասպուրականի նահանգներում։ Բարդուղիմեոս
առաքյալն է Հայաստան բերել Տիրամոր պատկերը և Անձևացյաց գավառի Դարբնաց քար կոչված
վայրում (ուր Անահիտի մեհյանն էր) կառուցել է Սուրբ Աստվածածնի եկեղեցին, հիմնադրել կուսանոց։
Բարդուղիմեոսն Աղբակում քրիստոնյա է մկրտել Սանատրուկ թագավորի քրոջը՝ Ոգուհուն և
Տերենտիանոս հազարապետին։ Զայրացած Սանատրուկը երեքին էլ նահատակել է Աղբակում, 66
թվականին։ Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանը գտնվում է Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքում
Բարդուղիմեոս առաքյալը Նոր Կտակարանում
Ըստ Նոր Կտակարանի՝ Բարդուղիմեոս առաքյալը Գալիլիայի Կանա քաղաքից էր (Հովհ. 21։2)։ Քանի
որ «Բարդուղիմեոս»-ը ավելի շատ ազգանուն է կամ կոչում, 9-րդ դարից մինչև այսօր Աստվածաշնչի
ուսումնասիրողները նույնացնում են նրան Հովհաննեսի Ավետարանի առաջին գլխում հիշատակվող
Նաթանայելի (եբր.՝ «Աստվածատուր») հետ. «Փիլիպպոսը գտնում է Նաթանայելին ու նրան ասում.
«Ում մասին որ Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի
որդուն, Նազարեթ քաղաքից»։ Նաթանայելը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարեթից մի որևիցե
լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։ Երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր
մոտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան.
«Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։ Նաթանայելը պատասխան տվեց
նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխան
տվեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հավատում, որ քեզ ասացի, թե՝ թզենու տակ տեսա քեզ. դրանից
շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Եվ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, պիտի
տեսնեք երկինքը բացոված և Աստծու հրեշտակներին՝ բարձրանալիս և իջնելիս մարդու Որդու վրա»»։
Նաթանայել Բարդուղիմեոսի դավանությունը Քրիստոսին (Հովհ. 1:49) նրան կնքել է նաև
«Նախադավան» առաքյալ տիտղոսով։ Համատես Ավետարաններում Բարդուղիմեոսը նշվում է լոկ 12-
ի շարքում (Մատթ. 10։3, Մարկ. 3։18, Ղուկ. 6։14), մի վերջին անգամ էլ հիշատակվում է Հովհաննու
Ավետարանում (21։2) և Գործք առաքելոցում (1։13)։ Նահատակվել է մորթազերծումով, 66-ին,
Վասպուրականի Աղբակ գավառում:

Թադեոս առաքյալ

Թադեոս (Ղեբեոս, Հուդա Յակովբոս) առաքյալ ծնվել է մոտ 10 թ Հյուսիսային մարզ, Իսրայել և
Պարսկական կայսրություն - մահացել է մոտ 62, Բեյրութ, Լիբանան, Հիսուս Քրիստոսի 12
առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից, որ Բարդուղիմեոս
առաքյալից առաջ է քարոզել Հայաստանում՝ Արտազ գավառում (43-66 թթ)։ Ազգությունը՝ հրեա։
«Թադեոս» անվամբ Ավետարանիչներից առաքյալին կոչում է միայն Մարկոսը (Մարկ. 3:18)։ Մատթեոս
Ավետարանիչը անվանում է. «Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց» (Մատթ. 10:3)։ Առաքյալը Ղեբեոս (եբր.՝
«սիրտ») է անվանված նաև Մատթեոսի մոտ որոշ աննշան ձեռագրերի հիշյալ 3:18 համարում։ Ղուկաս
և Հովհաննես Ավետարանիչները առաքյալին անվանում են Հուդա (եբր.՝ «գովելի», «հռչակավոր»)՝
«Հակոբի որդի Հուդա» (Ղուկ. 6:16, Գործք 1:13), «Հուդան (ոչ Իսկարիովտացին)» (Հովհ. 14:22)։ Ղեբեոս
ձևը որոշ ուսումնասիրողներ համարում են նույն Թադեոսի տարընթերցումը, իսկ արդեն Թադեոս
անվանումը Մարկոսը և Մատթեոսը օգտագործում են Հուդա Իսկարիովտացու հետ շփոթ
չառաջացնելու համար։ Առաքյալը անվանվում է որդի Հակոբոսի (Ղուկ. 6:16) կամ Ալփեոսի (Մատթ.
9
10:3) և եղբայրն է մեկ այլ առաքյալի՝ Հակոբոս Ալփյանի (Մատթ. 10:3), չնայած որոշ տեղերում
Թադեոսի եղբայրն է համարվում Թովմաս առաքյալը, ով հայտնի է նաև Երկվորյակ անվամբ։Նա
գալիլիացի էր, Ալփեոսի (կամ Կղեոպասի) և Մարիամի որդին
Թադեոս առաքյալի մասին բացի 12-ի շարքում նշվելուց, Ավետարանում գոյություն ունի լոկ մեկ
հիշատակում Հովհաննու Ավետարանում. երբ Քրիստոս Վերջին ընթրիքի ժամանակ ասում է «Ով իմ
պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի
սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։ Հուդան (ոչ Իսկարիովտացին)
ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ Հիսուս
պատասխանեց և ասաց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի. և
մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (14:20-22)։ Եվս մեկ անգամ Թադեոս առաքյալը
հիշատակվում է Գործք առաքելոցում (1:13)։
Հայկական ավանդությունը, որը փոխանցում է Մովսես Խորենացի պատմահայրը, հայտնում է որ
Հովհաննեսի Ավետարանի 12-րդ գլխի հեթանոսները Եդեսիայի Աբգար արքայի հայազգի
նախարարներն էին, ովքեր ցանկանում էին տեսնել Քրիստոսին՝ Աբգարի անունից խնդրելու գնալ
Եդեսիա և բժշկել արքային։ Ավանդությունն ասում է, որ Հիսուսն ինքը չգնաց, սակայն խոստացավ
ուղարկել իր առաքյալներից մեկին։ Այդ առաքյալը Թադեոսն էր, ով Քրիստոսի համբարձումից հետո
մեկնեց Եդեսիա, քարոզեց, բժշկեց և դարձի բերեց Աբգարին։ Որոշ աղբյուրներ, սակայն, Աբգարին
քարոզած առաքյալ են համարում 72 աշակերտներից մեկին՝ տալով Թադեոս Դիդիմոս (երկվորյակ)
անվանումը։ Սակայն Հայկական ավանդությունը նշում է, որ Թադեոսը Աբգարին բժշկելուց,
քրիստոնեությունը քարոզելուց, ինչպես նաև Ադդե անունով մեկին եպիսկոպոս ձեռնադրելուց հետո
Աբգարի հրովարտակով Եդեսիայից անցնում է Արտազ, որտեղ ներկայանում է Հայոց Սանատրուկ
արքային (I դար 2-րդ կես)՝ Աբգարի քեռորդուն։ Թադեոսի քարոզչությամբ Սանատրուկը ևս ընդունում
է քրիստոնեությունը, սակայն զգուշանալով իշխանների սպառնալիքից, շուտով հետ է կանգնում։
Թադեոսի հրաշագործ քարոզչությամբ քրիստոնեություն են ընդունում արքունի շատուշատ
ներկայացուցիչներ, այդ թվում նաև թագավորի դուստր Սանդուխտը։ Իմանալով այդ մասին՝
Սանատրուկը կարգադրում է սրամահ անել դարձի եկածներին և ձերբակալել դստերն ու Թադեոս
առաքյալին։ Թադեոսը հրաշքով ազատ է մնում՝ մխիթարելով բանտարկության մեջ հայտնված
արքայադստերն ու քրիստոնյաներին։ Հազարավորների դարձի բերելուց, մեծ և չտեսնված հրաշքներ
ու բժշկումներ կատարելուց հետո ի վերջո Թադեոս առաքյալն էլ է բանտարկվում։ Որպես պատիժ
Սանատրուկը նրան նախ նետում է գազանների առաջ, ապա հնոցը, սակայն երկու դեպքում էլ
առաքյալը անվնաս է մնում, հրաշքով անվնաս է մնում նաև, երբ տարվում է գլխատվելու։ Այս
հանգամանքները բազում հեթանոսների Քրիստոսին հավատալու պատճառ են դառնում։ Ի վերջո 66
թվականին Թադեոս առաքյալը սրամահ է արվում Արտազ գավառի Շավարշավան քաղաքում;

Թովմաս առաքյալ
Թովմաս (նաև՝ Թովմաս Թերահավատ, Թովմաս Երկվորյակ ծնվել է 1-ին դար, Գալիլեա, Հյուսիսային
մարզ, Իսրայել մահացել է - հուլիսի 3, 72 Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական
կայսրություն, Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։ Նախքան կանչվելը՝ ձկնորս։
Ավետարանները Թովմաս առաքյալի՝ Հիսուսի կողմից կանչվելու վերաբերյալ ոչինչ չեն հայտնում։
Ավելին, համատես հեղինակները նրան լոկ հիշատակում են 12-ի ընտրության ցուցակում (Մատթ.
10։3, Ղուկ. 6։15, Մարկ. 3։18)։ Առավել մանրամասն տեղեկություններ Թովմաս առաքյալի մասին
փոխանցում է Հովհաննես առաքյալ-ավետարանիչը, որոնց շնորհիվ, սակայն, էական որոշ գծեր են ի
հայտ գալիս։ Այսպես՝Ղազարոսի մահվան լուրը լսելուց 2 օր հետո Հիսուս «...աշակերտներին ասաց.
«Եկե՛ք վերստին գնանք Հրեաստան»։ Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին
ուզում քեզ քարկոծել, և նորից այնտե՞ղ ես գնում» (Հովհ. 11։7-8)։ Չնայած որոշ աշակերտների
թաղանձանքին և բացատրություններին՝ «Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին
ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11։16)։

10
Կարևորություն ներկայացնող հաջորդ դրվագը երեևում է Վերնատանը՝ Վերջին ընթրիքի ժամանակ.
«Հիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն,
հավատացե՛ք և ինձ։ Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ
համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ
կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք,
գիտեք և ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող
ենք գիտենալ ճանապարհը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը։
Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք և իմ Հորը. այսուհետև
կճանաչեք նրան. և տեսել եք նրան» (Հովհ. 14։1-7)։
Վերջին և թերևս ամենակարևոր հատվածը կապված Թովմաս առաքյալի հետ տեղի է ունենում արդեն
Քրիստոսի հարությունից հետո, երբ Հիսուսը հայտնվում է իր աշակերտներին, «Իսկ Թովմասը՝
Տասներկուսից մէկը՝ Երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուս եկավ։ Մյուս աշակերտները
նրան ասացին, թե՝ Տիրոջը տեսանք։ Եվ նա նրանց ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի
նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ Ութ օր
հետո աշակերտները դարձյալ ներսում էին. և Թովմասը՝ նրանց հետ։ Հիսուս եկավ փակ դռներով,
կանգնեց մեջտեղ ու ասաց՝ խաղաղությո՜ւն ձեզ։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր
այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ՝
հավատացյալ»։ Թովմասը պատասխան տվեց ու նրան ասաց՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։ Հիսուս նրան
ասաց. «Որովհետև դու ինձ տեսար, հավատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն
կհավատան»» (Հովհ. 20:24-29):
Այս վերջին հատվածը հատկապես շատ խորը հետք է թողել Թովմասի կերպարի վրա՝ պիտակելով
նրան որպես «թերահավատ», սակայն արդարացիության համար անհրաժեշտ է արձանագրել, որ
մյուս հատվածներում առաքյալը ներկայանում է որպես առավել քաջ ու նախանձախնդիր և պրպտող
անհատականություն, իսկ կասկածամտության մասին խոսքերը այլևս ավելորդ են դառնում նրա՝ «Տե՛ր
իմ և Աստվա՛ծ իմ» բացականչությամբ։
Հովհաննես Ավետարանիչը Թովմասին հիշատակում է նաև Տիբերիայի ծովեզերքի մոտ, երբ [Հիսուս
Քրիստոս[|Հիսուս]] հայտնվում է առաքյալներից մի քանիսին, այդ թվում և Թովմաս Երկվորյակին
(տես 21։2)։ Սուրբ գրքում Թովմաս առաքյալը վերջին անգամ հիշատակվում է Գործք առաքելոցում՝
Մատաթիայի ընտրության ժամանակ (1:13)։ Քարոզել է Սիրիայում, Պարսկաստանում և
Հնդկաստանում, որտեղ և նահատակվել է՝ աղոթքի ժամանակ նետահարվելով (ավանդություն):
Ցայսօր էլ Արևելյան Հնդկաստանում կան իրենց «Թովմաս առաքյալի քրիստոնյաներ» կոչող
հավատացյալներ: Գերեզմանը ցույց է տրվում Մադրաս քաղաքի մոտ

Ոսկեղեն համար
 Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը Հովհաննես 14;6
 երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան Հովհաննես 20;29

Մատթեոս առաքյալ
Մատթեոս առաքյալ (հուն. «Աստծո պարգև») նաև՝ Մատթեոս ավետարանիչ, եբրայերեն՝ ‫מתי‬, հուն․՝
Ματθαίος, Ղևի (եբր. «միացած») ծնվել է 1-ին դար, Իսրայել, Իսրայել մահացել է - 74, Եթովպիա, ըստ
Նոր Կտակարանի Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկը; Նրա հրեական անունն էր Ղևի
կամ Լևի, որդին էր Ալփեոսի, որի համար էլ կոչվել է Ղևի Ալփյան: Հիսուսը նրան կանչեց հետևելու

11
իրեն, երբ նա մաքսատանը գործի վրա էր: Նա անմիջապես թողեց գործը և հնազանդվեց Տիրոջը
(Մատթ. 9.9–13, Մարկ. 2.13–17, Ղուկ. 5.27–32): Ղևին վերանվանվել է Մատթեոս, որը նշանակում է
«պարգև»:
Մատթեոս առաքյալը հիշատակվում է բոլոր համատեսների՝ Մատթևսի, Մարկոսի և Ղուկասի
Ավետարաններում (վերջին երկուսում՝ որպես Ղևի, Ալփեոսի որդի (Մարկոս, 2։14. Ղուկաս, 5։27,29)։
Նրանցից միայն ինքը Մատթեոսն է իրեն այդ անվամբ կոչում Հիսուսի կողմից կանչվելու դրվագում. Եվ
Հիսուս այնտեղով անցնելով՝ տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու
նրան ասաց. Իմ հետևի՛ց արի։ Եվ նա վեր կենալով՝ գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը
սեղան էր նստել, ահա բազմաթիí մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա
աշակերտների հետ¦ (Մատթ. 9։9-10,Մարկ. 2։14, Ղուկ. 5։27-29)։ Մարկոս ավետարանիչը նրան
հիշատակում է որպես Ալփեոսի որդի (Մարկ. 2։14)։ Որպես Մատթեոս՝ հիշատակվում է 12
առաքյալների ընտրության ժամանակ (Մատթ. 10։3, Մարկ. 3։18, Ղուկ. 6։15)։ Հարկահավաք Ղևի-
Մատթեոսը հավանաբար բնակությամբ Կափառնաումից էր, քանի որ մաքսատունն էլ սահմանամերձ
Կափառնաումում էր գտնվում։ Որպես մաքսավոր՝ նա պետք է ատելի լիներ հրեա ժողովրդի կողմից,
քանի որ մաքսավորները աշխատում և հաճախ էլ հարստահարում էին հրեաներին հօգուտ
Հռոմեական կայսրության, ուստի և Մատթեոսի ընտրությունը որպես առաքյալ, չափազանց լուրջ քայլ
էր։ Վերջին հիշատակությունը Մատթեոս առաքյալի մասին արվում է Գործք առաքելոցում (1։13)։
Առաջին Ավետարանի հեղինակը Մատթեոսն է։ Տիրապետող է կարծիքը, թե Մատթեոսը սկզբում գրի է
առել Հիսուսի խոսքերը, որոնք հավելել է Մարկոսի Ավետարանի եղածին։ Այդ պատճառով էլ 2-րդ
դարից սկսած Ավետարանը կոչվել է նրա անունով։ Պապիասը հայտնում է, որ Մատթեոսը քարոզել է
հրեաների միջավայրում, ինչի համար էլ Ավետարանը եղել է եբրայերենով գրված, չնայած որ այն մեզ
չի հասել և եղածը հունարեն թարգմանություն է։
Մատթեոս առաքյալը 15 տարի ավետարանել է հրեաներին՝ Հրեաստանում, այնուհետև
ճանապարհորդել է Եթովպիա, Մակեդոնիա, Պարսկաստան և Պարթևաստան։ Ըստ մի ավանդության
մահացել է բնական մահով Եթովպիայում կամ Մակեդոնիայում, սակայն ըստ Կաթոլիկ և Ուղղափառ
եկեղեցիներում ընդունված վարկածի նա մահացել է որպես մարտիրոս։

Հակոբոս Ալփյան

Հակոբոս Ալփյան (Հակոբոս՝ եբր. «գարշապարից բռնող» Հակոբոս Կրտսեր մոտ ծնվել է մ.թ.ա. 1-ին
դար, Գալիլեա, Հյուսիսային մարզ, Իսրայել մահացել է - 62, Եգիպտոս, ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս
Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։
Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսի որդի Հակոբոսի հետ
չշփոթելու համար) հիշատակվում է Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների
ցուցակներում(Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին
Ավետարանում այլևս չենք գտնում։ Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)՝
Մատաթիայի ընտրության ժամանակ։ Ուշագրավ է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում
Հակոբոսը Թադեոսի հետ հիշվում է որպես Ալփեոսի որդի։ Մարկոս 2։14 համարում Ալփեոսի որդի է
անվանվում նաև Ղևի-Մատթեոսը, ինչի արդյունքում կարծիք է ձևավորվել, որ երեք առաքյալները՝
Հակոբոս Կրտսերը, Թադեոսը և Մատթեոսը եղբայրներ էին։
Հակոբոս Ալփյանը սուրբ էր ծննդյան իսկ օրից, և այդ պատճառով միայն նրան է թույլատրվել մտնել
Երուսաղեմի տաճարի սրբարանը՝ ժողովրդի համար Աստծուն աղոթելու: Եղել է Երուսաղեմի Մայր
եկեղեցու առաջին եպիսկոպոսը: Քարոզել է Եգիպտոսում և Պաղեստինում, նահատակվել 63-ին՝
քարոզելիս (վայր են նետել Երուսաղեմի տաճարի տանիքից): Հակոբոսի անունով առկա է մեկ
Ընդհանրական թուղթ: Նրա անունով է ավանդված նաև ս. Պատարագի տեքստը: Հայ եկեղեցին
Հակոբոս առաքյալի հիշատակը տոնում է Աստվածածնի Վերափոխման երրորդ կիրակիին հաջորդող
շաբաթ օրը՝ Շմավոն (Սիմոն) առաքյալի հետ:

12
Սիմոն Կանանացի

Սիմոն Կանանացի (Սիմոն (Շմավոն)՝ արամ. «ունկնդրում» հուն․՝ Σίμων ο Κανανίτης, 1-ին դար, Կանա -
107, Պելլա, Իրբիդի մարզ, Հորդանան), ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից
մեկը։
Ավետարաններում հիշատակվում է բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:, Մարկ. 3:18,
Ղուկ. 6:15), ինչպես նաև Գործք առաքելոցում (1:13)։ «Կանանացի» մականունը, որ հաճախ կարծվում է
որպես «Քանանի երկրից սերած» կամ «Կանա քաղաքի բնակիչ», իրականում արամերեն բառ է, որ
նշանակում է «նախանձահույզ»։ Դեռևս 6 թ.-ից Հրեաստանում գոյություն ուներ Նախանձահույզների
կուսակցությունը («զելոտների» հրեական կրոնական խմբավորումը), որի Գալիլեացի տաքարյուն
հետևորդները ջանք չէին խնայում ժողովրդի միջից վերացնելու օտար լուծը և օտարամոլ հրեաներին։
Ըստ ժամանակակից ուսումնասիրողների Սիմոն Կանանացին այդ կուսակցության հետևորդ էր և
կուսակցությունից էր ստացել «Կանանացի» մականունը (հմմտ. Ղուկ. 6։15)։ նա քարոզել է
Հրեաստանում, Եգիպտոսում և Լիբիայում, հնարավոր է։ Առապելական տեղեկություններ կան, որ
այցելել է Բրիտանիա։ Նահատակվել է սղոցվելու միջոցով Կովկասի Սև ծովի ափամերձ շրջաններում։
Մեկ այլ ավանդության համաձայն՝ նա քարոզել է Աֆրիկայում, Մեծ Բրիտանիայում,
Պարսկաստանում, որտեղ և նահատակվել է խաչի մահվամբ:

Հուդա Իսկարիովտացի
Հուդա Իսկարիովտացի Եհուդա իշ-Կրայոտ, անհայտ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն ծնվել է
30-ականներ, Երուսաղեմ, Հրեաստան, Հռոմեական կայսրություն, քրիստոնեությունում՝ Հիսուս
Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, որի մատնությունը թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և
խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին։
Ավետարանում Հուդա Իսկարիովտացու անունն առաջին անգամ հանդիպում է Տասներկու
առաքյալների ընտրության ժամանակ։ Այդ ընտրությունը ներկայացնում են համատես
Ավետարանների 3 հեղինակները (Մատթ. 10:2-4, Մարկ. 3:16-19, Ղուկ. 6:14-16)։ Ավետարանում
Հուդայի ծննդյան վերաբերյալ տեղեկություններն առավել քան աղքատիկ են։ Առաքյալները բոլորը
գալիլիացիներ էին, չնայած որ ոմանց ծննդավայրը ակնհայտ կերպով տրված չէ։ Սակայն Գործք
առաքելոցում բազմության կողմից ասված «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խոսում են, գալիլիացիներ են»
(Գործք. 2:7) արտահայտությունը մեզ բացահայտում է Տասներկուսի գալիլիական ծագումը։ Միայն
ոմանք Հուդա Իսկարիովտացուն փորձում են գալիլիացի չհամարել։ Այս հարցի ճշտման համար
անդրադառնանք Հուդայի՝ «Իսկարիովտացի» կոչմանը։ «Իսկարիովտացի» բառը համարում են
կազմված 2 բաղադրիչից՝ «իշ», որ նշանակում է այր, մարդ, և «Կարիոտ», որ քաղաքի կամ գյուղի
անվանում է։ Հետագայում որոշ ասորական և հայկական թարգմանություններում Հուդային
անվանեցին նաև «Կարիոտացի», «Սկարիոտացի» ։ Կարիոտը (Կերիոտ, Կարիովտ, Կարիավոթ,
Ասովր) պատկանում էր Հակոբի որդի Հուդայի ցեղին (հմմտ. Հեսու 15:25, Երեմ. 48:24)։ Կարիոթը,
սակայն, դուրս էր Գալիլիայից, ինչի համար էլ Հուդա Իսկարիովտացուն գալիլիացի չեն համարում։
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի ոչ թե ինքը Հուդան էր բուն Իսկարիովտացի, այլ հայրը՝ Սիմոնը
(Հովհ. 6:72), որ հավանաբար գաղթել էր Կարիովտից և բնակություն հաստատել Գալիլիայում, ինչի
հետևանքով էլ «Իսկարիովտացի» անունը հորից անցել էր որդուն։ Իսկարիովտացի անվան այլ
բացատրություն է, թե այն ծագել է որպես ածական արամերեն «շեքայիրա» արմատից, որ
թարգմանվում է ստախոս, կեղծավոր։ Մեկ այլ բացատրությամբ այն առաջացել է եբրայերեն «էշկար»՝
առևտուր, ապրանք բառից։ Տասներկուսի շարքում թեպետ Հուդան միշտ վերջինն է հիշվում, բայց
ամենայն հավանականությամբ դա ավետարանիչների միտումնավոր դասավորության հետևանք է՝
կապված Իսկարիովտացու իրագործած մատնության հետ։ Ենթադրելի է, որ Հուդան պատվով ու
կարգով էլ վերջինը չէր, քանի որ Հիսուսն առաքելական խմբի գանձապահի ու մատակարարի
13
պաշտոնը նրան էր վստահել և ինչ նպաստ, որ նվիրվում էր իրենց ապրուստի համար, պահողը
Հուդան էր, և ինչի կարիք, որ ունեին, գնողն ու պատրաստողը դարձյալ նա էր (հմմտ. Հովհ. 12:6, 13:29)։
Սրանից էլ ենթադրելի է դառնում, թե Հուդան ոչ թե ձկնորս էր, այլ՝ մաքսավոր։
Խոսելով Հուդայի մասին Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ նա գող էր (Հովհ. 12:6)։ Այս
հատկանիշը կապված է Բեթանիայում՝ բորոտ Սիմոնի տանը Հիսուսի մասնակցած ընթրիքի
ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ (Մատթ. 26:6-13, Մարկ. 14:3-9, Հովհ. 12:2-8)։ Ընթրիքի
ընթացքում Ղազարոսի քրոջ՝ Մարիամի կատարած օծումը (սա, ի դեպ, հյուրին մեծարելուև
գնահատելու յուրահատուկ սովորույթ էր) ոմանց աչքին անիմաստ շռայլություն է թվում։ Դրա դեմ
հատկապես արտահայտվում է Հուդան՝ ասելով, թե Վարդապետին պատվելու համար յուղի փոքր
քանակն էլ կբավարարեր, մինչդեռ 300 դենար (իսկ սա, ըստ երևույթին մեծ գումար էր) արժեցող
նարդոսյան անուշահոտ յուղը կարելի էր վաճառել և ողորմություն անել աղքատներին (Հովհ. 12:4-5)։
Հուդայի այս հանդիմանությանը արձագանքում են նաև մյուս առաքյալները (Մատթ. 26:8-9, Մարկ.14:4-
5)։ Բայց եթե առաքյալները դիտողությունը անում էին մղված ազնիվ նախանձախնդրությունից, ապա
Հուդան դրդվեց նախանձից, քանի որ «Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր
հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր
վերցնում» (Հովհ. 12:6)։
Ինչո՞ւ էր Հուդան առաքյալների շարքում
Եկեղեցու հայրերը և, առհասարակ, ավետարանի մեկնիչները այս հարցին տալիս բազմազան
բացատրություններ, որոնց հիմքը նույնն է՝ ներողամտությունը, ինչպես Պողոս առաքյալն էլ է ասում.
«Նա /Քրիստոսը/ կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա
Տիմ. 2:4)։ Իսկարիովտացին նախ բարի էր, երբ Քրիստոսից առաքելության կոչվեց, բայց հետո ընկավ
ագահության մեղքի մեջ, որն արծաթասիրությունն էր։ Իսկ Հիսուս համբերությամբ տանում էր նրա այդ
մոլուցքը որպես օրինակ մեզ, քանզի մենք էլ համբերությամբ պիտի տանենք մեղանչած եղբորը, որքան
հնարավոր է ծածուկ և այնքան ժամանակ պիտի սպասենք, քանի դեռ նա դարձի չի եկել։ Ըստ
Ամբրոսիոսի՝ Փրկիչն «ընտրեց նաև Հուդային ոչ թե անգիտության հետևանքով, այլ՝ շրջահայեցության.
Քրիստոս պիտի մատնվեր նրանից…»: Ուշ շրջանի որոշ մեկնաբաններ առաջ են քաշում այլ
բացատրություններ։ Ինչպես դրախտում առկա էր օձը (Ծննդ. 3:1-13), կամ Նոյյան տապանում՝ Քամը
(Ծննդ. 7:13), այնպես էլ Փրկչի աշակերտների մեջ հայտնվեց Հուդան։ Եվ, բացի այս, Հուդան միակը չէր
հազարավոր այն կեղծավորների մեջ, որոնց համար կրոնը խարդավանքի առարկա էր։ Քանի որ
Հուդան անհագ էր արծաթասիրության մեջ, Հիսուս կամեցավ նրան տալ գանձանակը, որպեսզի
Իսկարիովտացին, ձեռքում ունենալով դրամը, հեռու մնա աղտից։ Հիսուսը «կամենում էր», որ Հուդան
գողանա գանձանակի արծաթը, իսկ հանուն արծաթի չվաճառի Տիրոջը, բայց նա՝ Հուդան, երկու
մեղքերն էլ գործեց։ Հիսուս ներքուստ ճանաչում էր Հուդային՝ որպես վատ և պարզ միտք չունեցող մեկի,
ուստի նրան չուղարկեց քարոզելու, այլ պահեց իր մոտ՝ կենցաղային տարբեր գործերի համար։ Շատ
հավանական է նաև, որ վստահության նման ցուցաբերությամբ Քրիստոս ուզում էր ազդել Հուդայի
վրա, նրա մեջ սեր և նվիրվածություն առաջացնել Իր հանդեպ։ Սակայն Հուդան չափազանց կապված
էր դրամին և դրա համար էլ չարաշահում էր Քրիստոսի վստահությունը։ Տեղին է նկատել, որ Հուդայի
անհավատարիմ գանձապահությունը մինչև վերջին ժամանակները, մինչև Բեթանիայի ընթրիքի օրը,
հայտնի չէր Առաքյալներին, որոնք առևտրի մեջ գտնվող, վաճառականությամբ քիչ թե շատ զբաղվող
մարդիկ էին եղել։ Դժվար թե մինչ այդ, գողի մասին իմանալով, նրանք թույլ տային, որ դրամը նրա
ձեռքում շարունակեր մնալ։ Հիսուսի լռության պարագայում հարցը միանգամայն այլ էր։ Նրա համար
դրամի պահվելը կամ գողանալը կարևորություն չուներ։ Հիսուս ցանկանում էր բուժել արծաթասեր
աշակերտի մոլությունը, դրամը ձեռքը տալով՝ կշտացնել նրա անհագուրդ ագահությունը։
Այնուամենայնիվ, իմանալով Հուդայի՝ մեղսագործ լինելու մասին, Հիսուս նրան երբեք բացահայտորեն
չհանդիմանեց դրա համար։ Սբ. Գրիգոր Տաթևացին այս կապակցությամբ մի քանի պատճառներ է
առաջադրում.

14
Եթե Քրիստոս Հուդային հանդիմաներ, ապա Հուդան ավելի հանդուգն կդառնար, քանզի այդպիսին են
չարի ծառաները. քանի դեռ ծածուկ է գործը, այն ահով են կատարում, բայց երբ հայտնի է դառնում, այն
ժամանակ սկսում են համարձակ գործել։
Եթե Հուդան հանդիմանվեր, միգուցե ժամանակից շուտ մատներ Հիսուսին։
Հնարավոր էր նաև հանդիմանությունը պատճառ դառնար, որպեսզի Հուդան թողներ Վարդապետին և
հեռանար. այդ ժամանակ կխափանվեր Փրկչի մատնությունը, որ սահմանել էր Հայրը աշխարհի
փրկության համար։ Նախասահմանել ասելով՝ նկատի չունենք, թե Հուդային հարկադրաբար բերեց
մատնության, այլ՝ նկատի ունենք Աստծո ամենագիտությունը։
Քրիստոս չհանդիմանեց Հուդային, քանզի գիտեր, որ եթե ասեր էլ, միևնույն է, Հուդան չէր ուղղվելու.
դրա համար էլ սրբությունը չտրվեց շանը և մարգարիտները՝ խոզին (հմմտ. Մատթ. 7:6)։
Գրեթե նույն է նաև մատնության պարագան։ Բանն այն է, որ Հուդայի պատկերացումները Ուսուցչի
գործի մասին աղավաղված էին։ Այդպես էր նաև մյուս աշակերտների մոտ. նրանց համար դժվար էր
փոխել բոլոր այն պատկերացումները, որ ունեին Մեսիայի գալուստի վերաբերյալ։ Փրկիչը նրանց
պատկերացմամբ պիտի աշխարհ գար աշխարհիկ իշխանությամբ, որպես իրական թագավոր և պիտի
ոչնչացներ բոլոր թշնամիներին ու չարին՝ ընտրյալ ազգի՝ հրեաների համար ապահովելով
Հազարամյա երջանիկ թագավորությունը։ Ահա այսպիսի թագավորության և իշխանի
բացակայությունը Հուդայի ներսում հիասթափություն է առաջացնում, նրա մեջ չարության զգացում
ծնում և մղում դավաճանական քայլի։ Ավետարանը որպես մատնության հիմնական պատճառ և
նպատակ տալիս է արծաթը, սակայն պնդել, թե Հուդան ղեկավարվում էր միայն ագահությամբ և
արծաթասիրությամբ, նշանակում է անիրավացիորեն պարզունակացնել ավետարանական
ողբերգությունը։ Քրիստոսը մատնիչին ընդունեց Տասներկուսի շարքը դարձյալ ներողամտությունից
դրդված։ Հարցն այն է, որ Փրկիչը ոչ ոքից չէր խլում փրկվելու հնարավորությունը, ոչ մեկին չէր զրկում
Իր խրատներից, ինչպես ասված է. «… նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև
է թափում արդարներիև մեղավորների վրա» (Մատթ. 5:45)։ Բացի այս, Քրիստոս Հուդային ընդունել էր
Իր մոտ, քանի որ նրան այդ «հրամանը» տրվել էր Հորից՝ աղոթքի ժամանակ (Ղուկ. 6:12-13)։ Հուդայի
մեղքն այն էր, որ նա չօգտվեց Քրիստոսի մերձավորությունից և ետ չկանգնեց իր նեղ-նյութական
ակնկալիքներից։ Հետաքրքրական է այն, որ հենց ինքը՝ Հիսուսն էլ Հուդային, թեև ոչ բացահայտորեն,
անվանում է սատանա՝ ասելով «ձեզանից մեկը սատանա է» (Հովհ. 6:71)։ Բացի վերը նշած
Տասներկուսից, որ հետագայում պիտի դառնային քրիստոնեության տարածողներն աշխարհում, կային
ևս 72 աշակերտներ (Ղուկ. 10:1), ինչպես նաև Հիսուսին հետևող մի հոծ բազմություն։ Քրիստոս երբեք
չէր զլանում Իր քարոզները խոսել նաև վերջինների համար։ Ահա այդպիսի քարոզխոսություններից էր
նաև Կափառնաումում խոսված քարոզը (Հովհ. 6:26-60), որի ժամանակ Քրիստոսի
վարդապետությունն ալեկոծություն առաջ բերեց լսողներից շատերի մտքում և հոգում այնպես, որ
շատերը հետ քաշվեցինև այլևս Նրա հետ չէին շրջում (հմմտ. Հովհ. 6:67)։ Հիսուս, իհարկե, քաջ գիտեր,
որ այդպես է լինելու, ուստի դարձավ Տասներկուսինև հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք նրանք էլ միտք
ունեն հեռանալու (Հովհ. 6:68)։ Վարդապետի հարցին առաջինը պատասխանում է միշտ անհամբեր ու
բորբոքվող Պետրոսը .«Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ
մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Հովհ. 6:69-70)։ Պետրոսի
այս խոսքերին արձագանքեցին նաև ընկերները, նրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան։ Երբ Հիսուս
լսեց Իր ընտրյալների խոսքերը, նրանց ինչ-որ ձևով փորձեց հասկացնել, որ այդ խոսքերին այնքան էլ
չի հավատում. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. և ձեզանից մեկը սատանա է», - ասաց նա։
Աշակերտների վերաբերմունքին Հովհաննես Ավետարանիչը չի անդրադառնում, այլ միայն
բավարարվում է ասելով, որ Հիսուս նկատի ուներ Հուդային (Հովհ 6: 72)

15
Երեսուն արծաթ
Հին Օրենքում երեսուն արծաթը ստրուկի արյան գինն էր, ինչպես Հնգամատյանում է գրված. «Եթե
ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարվածի, ցլատերը նրա տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի,
իսկ ցուլը թող քարկոծվի» (Ելք 21:32)։ Մարգարեություններում երեսուն արծաթը հավասար է մշակի
մեկ տարվա ամբողջ վարձին (Զաք. 11:12)։ Եվ ավելի ներքևում պիտի տեսնենք, թե երեսուն արծաթ
արժեր բրուտների ագարակի չափ հողատարածությունը (Մատթ. 27:7)։ Թե ի՛նչ դրամական արժեք
ուներ երեսուն արծաթն այն ժամանակ, դժվար է ասել, սակայն Ավետարանից երևում է, որ այդ
գումարը Հուդայի համար չափավոր և անգամ էական գումար էր, քանզի Հուդան, որ հավանաբար չէր
էլ ակնկալում այդքան ստանալ, առանց սակարկության համաձայնում է դրան։ Երեսուն արծաթը, որ
մեկ ստրուկի արժեքն էր Հին Ուխտում, այստեղ սիմվոլիկ նշանակություն է ստանում, քանի որ
Իսկարիովտացին այդպիսով ինքն է հավասարվում ստրուկի, որի «տերը» ոչ թե Հիսուսն է՝ Աստված,
այլ՝ դրամը՝ արծաթը (հմմտ. Մատթ. 6:24, Ղուկ. 16:13)։
Մեկնիչների մի մասի կարծիքով հովվապետները ստրուկին հավասար գին նշանակեցին՝ ի նշան
Հիսուսի հանդեպ իրենց արհամարհանքի, մյուսների ենթադրությամբ երեսուն արծաթը
խորհրդանշական թիվ է, որ նշանակում է կրոնուրացություն, ինչպես Զաքարիայի մարգարեությունում
է գրված. «Ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվե՛ք իմ վարձը, իսկ եթե՝ ոչ,
ասացե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ։ Տերն ինձ ասաց.«Դու բովի մեջ գցիր դա,
քննի՛ր, թե այն փորձվա՞ծ է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար»։
Ես վերցրի երեսուն արծաթըև Տիրոջ Տանը գցեցի բովի մեջ» (Զաք. 11:12-13): Հուդան չէր սպասում
Քրիստոսի մահավճռին կամ էլ կուրացած արծաթասիրությամբ՝ չէր մտածում սեփական արարքի
հետևանքների մասին։ Երբ Ուսուցիչը դատապարտվեց, նրա մեջ արթնացավ խիղճը. նա արդեն
բավարարվել էր արծաթին տիրելու գաղափարով, սակայն երբ նրա առաջ ծառացավ իր արարքի
ամբողջ սարսափը, նա զղջաց։ Անհրաժեշտ է նշել, որ Հուդայի զղջումը, ի դժբախտություն իրեն,
միակցված էր հուսահատության, այլ ոչ Աստծո բարերար ներողամտության հույսի հետ։ Այդ զղջումը
միայն խղճի՝ անտանելիորեն այրող խայթն էր՝ առանց ետադարձ ճանապարհի հույսի, ինչի համար էլ
այն անօգուտ էր ու անպտուղ։ Որպես խղճի ձայնը մի փոքր ճնշելու փորձ՝ մատնիչը
քահանայապետներին վերադարձրեց երեսուն արծաթը (Մատթ. 27:3)։ Հուդան փորձում է սեփական
ուժերով շտկել ամեն ինչ. նա վերադարձնում է արծաթը և խոստովանում. «Մեղանչեցի, որովհետև
արդար արյուն մատնեցի» (Մատթ. 27:4)։ Այս խոստովանությունն, ըստ Հովհան Ոսկեբերանի, է՛լ
ավելի է ծանրացնում Հուդայի, որովհետև նա չզղջաց կամ էլ զղջաց, բայց ուշ։ Քահանայապետի
պատասխանն է լինում. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես» (Մատթ.27:4)։ Այդ ժամանակ հուսաբեկված Հուդան
դուրս է բերում երեսուն արծաթը և նետում Տաճարի մեջ, որից հետո հեռանում և կախում է իրեն
(Մատթ. 27:5)։ Տաճարում նետած դրամները քահանայապետները անհնար համարեցին «ընդունել
գանձանակի մեջ», քանի որ «արյան գին» էին (Մատթ. 27:6)։ Հնարավոր է նաև նրանք այս պարագայում
հիմնվեցին Օրենքի վրա (Բ Օրենք 23:18)։ Այս դեպքում նրանք ևս մեկ անգամ ցուցաբերեցին ծայրահեղ
հակակրական և չար վերաբերմունք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես այն ժամանակ, երբ
մատնությունը գնահատեցին ստրուկի արժեքով։ Նրանք Գեհենի ձորում գնեցին Ակեղդամայի արտը,
որը նախկինում բրուտի արտ էր, իսկ այժմ վերածեցին օտարների համար գերեզմանոցի։ Բրուտի
արտին դրանից հետո տրվեց Ակեղդամա անվանումը (Մատթ. 27:7-8, Գործք 1:19) ։ Ավետարանն
ասում է, թե սրանով կատարվեց Երեմիայի մարգարեությունը. «Եվ առան երեսուն կտոր արծաթը՝
վաճառվածի գինը, որ նշանակվել էր իսրայելացիներից, և այն տվեցին բրուտի ագարակի համար,
ինչպես Տերը ինձ հրամայել էր» (Մատթ. 27:9-10/այս մարգարեությունն իրականում Զաքարիա
մարգարեինն է (Զաք. 11:13))։ Գործք առաքելոցում Պետրոս առաքյալը վկայում է, որ Հուդան կախվեց՝
«ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց» (Գործք. 1:18)։ Եվ վերջապես
վերջին փոքրիկ դրվագը՝ քիչ թե շատ կապված Հուդա Իսկարիովտացու հետ։ Քրիստոսի
Համբարձումից մի քանի օր հետո, երբ տասնմեկ առաքյալները և ևս հարյուր քսան հավատացյալներ
հավաքվել էին վերնատանը, Պետրոսը ոտքի է ելնում ու առաջարկում ներկա գտնվողների միջից
ընտրել նրան, ով պիտի լրացնի Հուդայի՝ թափուր մնացած տեղը։ Սա նախ անհրաժեշտ էր տասներկու
16
թիվը, որ Իսրայելի տասներկու ցեղերին էր համապատասխանում, ամբողջացնելու, ապա նաև Դավթի
մարգարեության լրման համար. «Նրա պաշտոնը թող ուրիշն առնի» (Սաղմ. 108:8, Գործք 1:20)։
Ընտրվողի համար անհրաժեշտ պայման էր, որ Հիսուսի կյանքին, ասածներին ու գործերին անձամբ
տեղյակ, տեսած ու լսած լինի՝ սկսած Հորդանանում Հովհաննես Մկրտչից մկրտվելու (Մատթ. 3:13-17,
Մարկ. 1:9-11, Ղուկ. 3:21-22) օրվանից մինչև մահը (Մատթ. 27:45-54, Մարկ. 15:33-39, Ղուկ. 23:44-47,
Հովհ. 19:28-30), Հարությունն (Մատթ. 28:1-10, Մարկ. 16:1-13, Ղուկ. 24:1-48, Հովհ. 20:1-29) ու
Համբարձումը (Մարկ. 16:19, Ղուկ. 24:50-53, Գործք 1:9-11), որպեսզի կարողանա տասնմեկի հետ
հավասարապես ու կատարյալ հավատքով Հարության մասին վկայել։ Առաջարկված թեկնածուներն
էին Արդար (Հուստոս) Հովսեփ Բարսաբան և Մատաթիան։ Նրանց միջև ընտրություն կատարելու
համար վիճակ գցվեց՝ նախապես աղոթքով խնդրելով Փրկչին հաջողեցնել վիճակահանությունըև ցույց
տալ հարմարագույն անձնավորությանը։ Աստծո նախախնամությամբ վիճակն ընկավ Մատաթիային,
և սա դասվեց Տասներկու Առաքյալների հետ (Գործք 1:15-26)՝ որպես փոխարինող Հուդա
Իսկարիովտացու առաքելական պաշտոնի։

Մատաթիա առաքյալ
Մատաթիա ծնվել է 1-ին դար, Հրեաստան, Հռոմեական կայսրություն մահացել է - 80, Երուսաղեմ,
Հրեաստան, Հռոմեական կայսրություն, Հիսուս Քրիստոսի հետևորդներից, ով հետագայում համալրեց
12 առաքյալների շարքը։
Միակ առաքյալը, ում մասին գրված չէ Ավետարանում, բնականաբար, Մատաթիան է. նրան առաջին և
վերջին անգամ հանդիպում ենք Գործք առաքելոցում։ Հուդայի դավաճանությունից ու
ինքնասպանությունից հետո առաքելական 1 տեղ թափուր էր մնացել, ուստի Քրիստոսի
Համբարձումից հետո 11 առաքյալները Պետրոսի գլխավորությամբ որոշում են վիճակ գցել 12-րդ
առաքյալին գտնելու համար, քանի որ մարգարությունը փաստում էր, թե «Նրա [Հուդայի] պաշտոնը
թող ուրիշն առնի» (Գործք. 1։20)։ Վիճակահանություն համար առաջ են քաշվում մի քանի պայմաններ.
Հուդային փոխարինողը պետք է՝ուղեկիցը լիներ առաքյալների Հիսուսի քարոզչության ընթացքում
(Հովհաննեսի մկրտությունից մինչև համբարձում)
առաքյալների հետ վկա լինի Քրիստոսի Հարությանը
Այնուհետև Գործք առաքելոցը փաստում է. «Եվ ներկայացրին երկուսին՝ Հովսեփին, որին Բարսաբա
էին կոչում, և որ վերանվանվեց Հուստոս, ու Մատաթիային։ Եվ աղոթք անելով՝ ասացին. «Տե՛ր, դու որ
գիտես բոլորի սրտերը, ցո՛ւյց տուր այս երկուսից մեկին, որին ընտրեցիր, որպեսզի առնի վիճակն այն
պաշտոնի և առաքելության, որից Հուդան ընկավ իր տեղը գնալու համար»։ Եվ նրանց համար վիճակ
գցեցին. վիճակը ելավ Մատաթիային, և սա դասվեց տասնմեկ առաքյալների հետ» (Գործք. 1։21-26)։
Ավանդության համաձայն Մատաթիա առաքյալը քարոզել է Եթովպիայում։

17

You might also like