You are on page 1of 5

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ

Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից առաջինն է, որը տոնվում է

հունվարի 6-ին։ Համաձայն Սուրբ Գրոց վկայաբանության և Սրբազան Ավանդության՝

Սուրբ Ծնունդը տոնվել է դեռևս Առաքելական ժամանակներից․ այն հաստատել է

Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Սբ․ Հակոբոս Տյառնեղբայր առաքյալը։

Սուրբ Ծննդյան մասին վկայում են Ղուկաս և Մատթեոս Ավետարանիչներն իրենց

Ավետարաններում։

Ղուկաս Ավետարանիչը, ներկայացնելով Հիսուս Քրիստոսի Ծննդյան

պատմությունը (Ղուկ․ Բ։1-20), նշում է, որ Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում

մարդահամար անցկացվեց և բոլորը գնում էին իրենց ծննդավայրերը՝ մարդահամարին

մասնակցելու համար: Հովսեփն էլ իր նշանածի՝ Մարիամի հետ Նազարեթից

վերադարձավ իր հայրենի քաղաքը՝ Բեթղեհեմ։ Ահա այստեղ, երբ Մարիամի հղիության

օրերը լրացան, Սուրբ Կույսը ծնեց իր անդրանիկ Որդուն՝ Մանուկ Հիսուսին:

Հարկ է նշել նաև, որ մեր Տիրոջ Ծննդյան առաջին վկաները հասարակ հովիվներ

էին, որոնց հրեշտակներն ավետում էին Փրկչի Սուրբ Ծնունդը՝ երգելով. « Փառք

Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն »

(Ղուկ. Բ:14):

Սուրբ Ծննդյան մեկ այլ պատում էլ մեզ ներկայացնում է Մատթեոս

Ավետարանիչը․ « ․․․Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն եւ նրա անունը դրեց Հիսուս »

(Մատթ. Ա:25):

1
« Երբ Հիսուս ծնուեց Հրեաստանի Բեթղեհէմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա

արեւելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին․ ու՞ր է հրեաների արքան, որ ծնուեց,

որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում․․․» (Մատթ. Բ:1-2):

Ինչպես վկայում է Հովհաննես Ավետարանիչը՝ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ

մեզ հավիտենական կյանք պարգևելու համար ․ « քանի որ Աստուած այնքան սիրեց

աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպէսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ

ընդունի յավիտենական կյանքը » (Հովհ. Գ:16):

Աստված Ինքն Իրեն հայտնեց մադկությանը, որպեսզի ոչ միայն մեզ սովորեցնի

մարդկային կյանքի նպատակն ու արժեքները, այլև մեզ հրավիրի մասնակից լինելու Իր

Աստվածային կյանքին։ Ահա այս խորհուրդն իրապես ապրելու համար է, որ ամեն տարի

Քրիստոնեական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան տոնը։

Սուրբ Ծննդյան օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է նաև Հիսուս Քրիստոսի

Աստվածահայտնության տոնը կամ Սբ․ Մկրտությունը։

Հիշյալ տոնը կոչվել է Աստվածահայտնություն, քանի որ, ըստ համատես

Ավետարանների, Հիսուս Քրիստոսի մկրտության պահին երկինքը բացվեց, Սուրբ Հոգին

աղավնակերպ իջավ և Հայր Աստված երկնքից վկայեց Հիսուս Քրիստոսի Աստծո Որդի

լինելու մասին․

« Եւ երբ Յիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելաւ ․ եւ ահա երկինքը բացուեց

նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։

Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր ․<Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ

բարեհաճութիւնը>» (Մատթ. Գ:16-17):

2
« Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը՝ պատռուած, եւ

Աստծոյ Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։ Երկնքից մի ձայն եկավ որն ասում

էր․ <Դո՛ւ էս իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը> » (Մարկ. Ա:10-11):

« ․․․եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսքով, որպէս աղաւնի իջաւ նրա վրայ ․

եւերկնքից ձայն եկավ, որ ասում էր․ <Դո՛ւ էս իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ

բարեհաճութիւնը> » (Ղուկ. Գ։22):

Մեր Եկեղեցու սուրբ հայրերը, մեկնելով վերոբերյալ տեղիները, միաձայն խոսում

են այն մասին, որ Տիրոջ Մկրտության պատումի մեջ առաջին անգամ միաժամանակ

տեսնում ենք Սուրբ Երրորդության երեք Անձերին՝ Աստծո Մարդացյալ Որդուն, Ով

մկրտվում էր ջրով, Հայր Աստծուն, Ով հայտնում էր Իր Որդու աստվածությունը, և

աղավնակերպ Սուրբ Հոգուն, Ով հաստատում էր Քրիստոսի աստվածությունը։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայատնության տոնը հայոց մեջ․

Հատկանշական է, որ Քրիստոսի Ծննդյան և Մկրտության օրերի առնչությամբ

որևէ ստույգ տեղեկություններ առկա չեն ո՛չ Սուրբ Գրքում, ո՛չ էլ Սրբազան

Ավանդության մեջ, սակայն հայտնի է, որ Քրիստոնեական Եկեղեցիները մինչև Դ․ դարը

Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը տոնել են հունվարի 6-ին։

Հեթանոսական սովորությունները վերացնելու նպատակով՝ Հռոմի Եկեղեցին 336 թ․

Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը տեղափոխել է դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը

հաստատել որպես Աստվածահայտնության օր։ Հռոմեական Եկեղեցու՝ Սուրբ Ծննդյան

տոնը դեկտեմբերի 25-ին նշելու նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում,

3
ապա՝ Արևելքում։ Արդեն Ե․ և Զ․ դարերում Քրիստոնեական գրեթե բոլոր Եկեղեցիները

հիշյալ տոնը նշում էին դեկտեմբերի 25-ին։

Համաձայն որոշ հռոմեակաթոլիկ սկզբնաղբյուրների՝ սույն տեղափոխությունը

կատարվել է այն ժամանակ լայն տարածում գտած և արևի աստծուն նվիրված

հեթանոսական պաշտամունքը վերացնելու նպատակով, որը նշվում էր դեկտեմբեր 25-

ին։ Մեզ՝ հայերիս համար այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ տվյալ

ժամանակահատվածում Մեծ Հայքի կենտրոնական գավառներում հեթանոսական

սովորություններն ու պաշտամունքները գրեթե վերացել էին (հեթանոսության որոշ

մնացուկներ մինչև Դ․ դարավերջը պահպանվել էին միայն Հայաստանի

ծայրագավառներում)։ Այդ իսկ պատճառով, հավատարիմ մնալով քրիստոնեական

հնամենի ավանդությանը, Հայ Առաքելական Եկեղեցին մինչ օրս շարունակում է Սուրբ

Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշել հունվարի 6-ին։

Տոնի ծիսակարգը։

Սուրբ Ծննդյան տոնախմբությունը մեր Եկեղեցում սկսվում է հունվարի 5-ի

երեկոյան՝ Ճրագալույցի Սբ․ Պատարագով։ Բոլոր եկեղեցիներում նախ կատարվում է

երեկոյան ժամերգություն, ապա մատուցվում Ճրագալույցի Սբ․ Պատարագ եւ տրվում

Սուրբ Ծննդյան՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսը։

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան և

Աստվածահայտնության տոնի բուն Պատարագը, որի ավարտից հետո կատարվում է

Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Սուրբ Մկրտության։

4
Հանդիսադիր հոգևորականը խաչով, ապա՝ մյուռոնով օրհնում է ջուրը (խաչը ջուրն

իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան մտնելը, իսկ Մյուռոնը՝ Սուրբ Հոգու էջքը):

Հարկ է նշել նաև, որ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ

Առաքելական Եկեղեցին տոնում է ութ օր՝ մինչ Տիրոջ Անվանակոչության օրը (հունվարի

13)։

Այդ օրերին, հավարտ երեկոյան ժամերգության, եկեղեցիներում կատարվում են

Տերունի նախատոնակներ։

Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի շարականը․

Օրհ․ ԱԿ « Խորհուրդ Մեծ », Ձայնքաղ Շարական (Շարակնոց), էջ 22:

Խորհուրդ մեծ և սքանչելի,

Որ յայսմ աւուր յայտնեցաւ,

Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`

Տան աւետիս աշխարհի:

Ծնաւ նոր արքայ

Ի Բեթղեհեմ քաղաքի,

Որդիք մարդկան, օրհնեցէք,

Զի վասն մեր մարմնացաւ:

Ըստ ավանդության՝ շարականի հեղինակը համարվում է Մովսես Խորենացին։

Պատմահայրը Հիսուս Քրիստոսի Ծնունդը համարում է «Մեծ և սքանչելի Խորհուրդ», որ

հայտնի դարձավ համայն մարդկությանը։ Աստվածաշնչյան պատկերների զարգացմամբ՝

շարականագիրը նկարագրում է Մեր Տիրոջ Սուրբ Ծնունդը և հորդորում մարդկանց՝

օրհնել մեզ համար մարմնացած մանուկ Փրկչին։

You might also like