You are on page 1of 3

Տյառնընդառաջ

Հայ Առաքելական Եկեղեցին Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության

տոնից (հունվար 6) 40 օր հետո, փետրվարի 14 - ին, նշում է քառասուն օրական Մանուկ

Հիսուսի տաճարին ընծայաբերելու տոնը կամ Տյառնընդառաջը։ Այս տոնը Հայ

Առաքելական Եկեղեցու Տէրունի տնօրինական տոներից մեկն է, որը Հայոց տոնացույց է

ներառել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը։

Ինչպես վկայում է Ղուկաս Ավետարանիչը՝ Աստվածածինը քառասուն օրական

Հիսուսին հրեական Օրենքի համաձայն տանում է Տաճար. «… Երբոր նրանց

սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝

Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. ‘ Ամէն արու զաւակ,

որ արգանդ է բացում, Տիրոջ համար Սուրբ պիտի կոչուի’»(Ղուկ. Բ։22-23)։

Շարունակելով պատումը Ավետարանիչը խոսում է Սիմեոն անունով մի

բարեպաշտ ծերունու մասին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չճաշակել մինչև

չտեսներ Տիրոջ Օծյալին, և երբ Մարիամը Հիսուսին տանում է տաճար, Սիմեոնը Սուրբ

Հոգու առաջնորդությամբ գնում է Տիրոջն ընդառաջ, գրկում Մանկանը և օրհնում

Աստծուն(Ղուկ. Բ։25-28)։

Ահա այստեղից էլ առաջացել է՝ Տյառնընդառաջ (Տիրոջն ընդ առաջ)

արտահայտությունը, որը բառացիորեն նշանակում է՝ գնալ Տիրոջն ընդառաջ կամ դեպի

Տերը գնալ։

Տեառն = Տեր (բառի գրաբարյան ձևն է)

Ընդ առաջ = Դեպի, մեկին ընդառաջ ելնել, դիմավորել

1
Տոնի քրիստոնեական խորհուրդը։

Տյառնընդառաջի տոնը հրավեր է բոլորիս, Սիմեոնի նմանությամբ, ընդառաջ գնալ

Մանուկ Հիսուսին։ Ինչպես ծերունին վկայեց Օծյալ Տիրոջը, անպես էլ մենք մեր գործերով

և հավատքի զորությամբ վկայենք աշխարհի Փրկչին ։

Սուրբ Եկեղեցու Հայրերը հորդորում են մեզ ․ Ինչպես մեր Տերը պահեց

Օրենքը և ապրեց այդ Օրենքների համաձայն, այդպես էլ մենք պարտավոր

ենք պահել մեր Տիրոջ կողմից ավանդած պատվիրաները և ապրել դրաց

համաձայն։

Տոնի ծիսակարգը։

Տյառընդառաջը հայ Առաքելական եկեղեցու Տէրունի տոներից է։ Այն Հայոց

տոնացույց է ներառել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը։

Ըստ Սիմեոնյան Տոնացույցի Տոնի նախորդ օրը (փետրվարի-13) երեկոյան

ժամերգությունից հետո կատարվում է Տերունի նախատոնակ, որի ավարտին

կատարվում է եկեղեցական տարվա առաջին Անդաստանի արարողությունը (օրհնվում

են աշխարհի չորս ծագերը): Անդաստանին հաջորդում է «Քրիստոս փառաց» տաղը, որի

երգեցողության ընթացքին եկեղեցու կանթեղներից վերցված կրակով, եկեղեցիների

բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Փետրվար 14-ի առավոտյան մատուցվում է Տյառնընդառաջի Սուրբ Պատարագը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ,

Տյառնընդառաջի տոնի օրը՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո Հայոց եկեղեցիներում

տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ։

2
3

You might also like