You are on page 1of 2

Ոչ Քրիստոնեական տոները

Չպետք է նշել վարդավառը որովհետև,Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական


դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ:
Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին
նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու
սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:Քանի որ մենք գիտենք,որ բացի Հիսուսից
չունենք ուրիշ աստված:Դուք կարող եք տաք եղանակին երբ ուզեք խաղալ,բայց այդ օրը
մարդիկ ուրիշ նպատակի համար են իրար վրա ջուր ցողում:

Տրընդեզի նվիրված էր արևի պաշատամունքին՝ խորհրդանշելով գարնան գալուստը։ Տոնի


գաղափարն էր ուժեղացնել արևի ջերմությունը՝ կրակի միջոցով կոտրելով ցուրտը։
Իրականում կրակը խորհրդանշում է Վահագնի ծնունդը և նորապսակների կրակի վրայից
թռչելու գաղափարն այն էր, որ հետագայում ամուր և առողջ սերունդ տային։ Այս տոնը
նվիրված էր հայոց Միհր և Տիր՝ համապատասխանաբար արևի և իմաստության դիցերին։
Միհրի շատ հատկանիշներ հետագայում վերագրվել են Քրիստոսին, և հավանաբար այս
տոնը քրիստոնեական եկեղեցու կողմից ընդունելը այդ ամենի հետևանքն է։ Բակերում
վառում են խարույկ, շրջան կազմած պտտվում խարույկի շուրջը, այնուհետև թռչում վրայով:
Եվ Աստված այս տոնը չի ընդունում,քանի որ այս տոնն էլ հեթանոսական է և այս տոնի
ժամանակ էլ պաշտում են ուրիշ աստվածների:Աստվածաշնչում Աստված պարզ ասում է,որ
ոչ ոք չպետք է կրակի վրայով թռնի: »Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից
անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, նաև
կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, որովհետև այս բոլոր բաներով
զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը
նրանց հալածում է քո առջևից։«
Բ ՕՐԵՆՔ 18:10-12
Հելոուին տոնը սատանայական տոն է այդ գիշերը մարդիկ հավատում էին, որ այդ ժամանակ
մահացածները կարող էին շրջել ապրողների մեջ, և կենդանի մարդիկ կարող էին շփվել
մահացածների հետ: Մարդիկ հագնում էին չարքերի հանդերձանք, որպեսզի թափառող
ուրվականները յուրայինների տեղ դնեին իրենց և չվնասեին: Ոմանք էլ քաղցրավենիք էին
առաջարկում ոգիներին՝ նրանց հանդարտեցնելու համար: Այս տոնի պարտադիր
պայմաններից մեկը կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և
սատանաների տեսքով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն է:Դա սատանիստական տոն է և
դրանով մարդիկ սատանային ու դևերին են կանչում:

Դարեր շարունակ շատ շատերը հավատացել և հավատում են աչքի հուլունքի զորությանը։


Տան մեծերը, հիմնականում տատիկները նոր ծնված երեխաների օրորոցներին, բարձին կամ
գլխաշորին աչքի ուլունք էին կպցնում, որ մարդիկ երեխային տեսնելուց «աչքով չտային»։
«Այս ամենը գալիս է սնահավատությունից, հին դարերում, երբ մարդիկ հավատացել են
կրակին, արևին, քամուն, իրենց համար հավատալիք են ընդունել, դրանց մեջ նաև խոսում է
Ասվածաշունչը՝ խրատելով, որ մարդիկ հեռու պիտի մնան գուշակություններից, հմայիլներից,
աչքի ուլունքից։ Աչքի ուլունք ասվածը հիմնականում եկել է ավելի շատ Թուրքիայի և
Հունաստանի կողմերից, այդտեղի ժողովուրդն է շատ հավատում դրան և տարածում:
Ամենակարևոր բանը դա այն է, որ Աստված ասում է՝ դու չես կարող երկու տիրոջ ծառայել, դու
չես կարող և՛ Հիսուսին հավատալ, և՛ գուշակին»,:Նույնն էլ նաև Աստվածաշունչ պահել տան
մեջ,որ օրինակ ասում են պետք է տանից դուրս չհանել որ վատ բան տեղի չունենա,բայց որ
տարիներով չեն բացում կարդում խոսքը դրա հետևանքը իրենց կարծիքով վատ չի լինելու,եթե
ունես Աստվածաշունչ պետք է կարդաս Աստծո խոսքը ոչ թե թողնես փոշի նստի վրան:Դա
նաև սնապարծություն է:Գուշակությունը,վախ չափողը դրանք բոլորը սատանայի հետ գործ
ունեն,նրան լսում են սատանային և իրենց աստվածը ինքն է,և մարդկանց ասում են բաներ
որոնք պետք է լիինի իրենց հետ,մարդիկ էլ հավատում են դրան և սպասում են,որ կատարվի և
այն ինչին հավատում ես և սպասում և անընդհատ հռչակում կյանքումդ տեղի է ունենում:Բայց
այս ամենից բացի գալիս են մարդու կյանքում անեծքներ:Աղի բլիթ ուտելն էլ հեթանոսական
տոն է,որը նաև ընդունելի չէ:Քանի որ աղի բլիթը չի որ որոշում է թե ով է լինելու քո ընտրյալը:

Քրիստոնեական տոները
Քրիստոնեական գլխավոր տոներից մեկը, Հիսուս Քրիստոսի ծնունդն է:Նշվում է հունվարի
վեցին, Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց:
Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը գրանցվելու: Հովսեփն էլ Մարիամի հետ Բեթղեհեմ
եկավ: Երբ Մարիամի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց,
նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Ծննդյան վկաները
մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան
մասին երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և
հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր
առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց
երկրները:Հիսուսը եկավ աշխարհ,որ մեր մեղքերը վերցնի մեզանից;

Առաքյալների վրա Սբ. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Սբ.
Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են ԶՔրիստոս
Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սբ. Հոգու գալստյան
մասին. «Իսկ Մխիթարիչը Սբ. Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան
կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):ատիկից հիսուն օր
հետո:Սբ. Հոգու գալուստը նկարագրված է Գործք Առաքելոցում. «Երբ Պենտեկոստեի օրերը
լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն սաստիկ
հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եւ նրանց երեւացին բաժանված լեզուներ`
նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եւ բոլորը լցվեցին Սուրբ
Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս»
(Գործք 2:1-4):

Հիսուս Քրիստոսի ձերբակալության հաջորդ օրը Նրան տարան Հրեաստանի հռոմեացի


կուսակալ Պիղատոս Պոնտացու մոտ: Լսելով Նրան՝ կուսակալը հայտարարեց, որ ինքը
Հիսուսի արարքների մեջ հանցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել Նրան: Սակայն
հավաքվածները պահանջեցին Հիսուսին մահապատժի ենթարկել:իսուսը նաև Իր ուսերին
տարավ փայտե խաչը, քանի որ սովորության համաձայն դատապարտյալն ինքը պետք է
տաներ իր խաչը: Բայց քանի որ վերջին շաբաթվա չարչարանքներից Հիսուսը մարմնով շատ
էր թուլացել, և զինվորները Սիմոն Կյուրենացուն պատվիրեցին օգնել Նրան: Խաչելության
վայրը Երուսաղեմի մոտ գտնվող Գողգոթա բլուրն էր: Հիսուսի մահվանից երեք օր հետո
ուժգին երկրաշարժ եղավ, և մի հրեշտակ իջավ երկնքից ու գլորեց քարայրի մուտքի առջև
դրված քարը: Տեսնելով հարություն առած Հիսուսին՝ գերեզմանը հսկող զինվորները վախից
ուշագնաց եղան:
Լուսաբացին Հիսուսի հետևորդ մի քանի կանայք գնացին գերեզման՝ Քրիստոսի մարմինը
յուղով օծելու: Մոտենալով քարայրին նրանք շատ զարմացան՝ տեսնելով տեղաշարժված
քարը: Այդ պահին նրանց հայտնվեցին երկու հրեշտակներ և հայտնեցին Հիսուսի հարության
մասին: Յուղաբեր կանայք շտապեցին աշակերտների մոտ և նրանց հայտնեցին Քրիստոսի
հարության մասին:

You might also like