You are on page 1of 9

Կոռուպցիայի պայքարի

փորձը Լիտվայի
Հանրապետությունում

Ուսանող ՝ Սևանյան Էլեն


Դասախոս ՝ Կարեյան Արմեն
O Լիտվայի հանրապետությունում բարեփոխումները
կոռուպցիայի դեմ պայքարում սկսվել են 1990–ական
թվականներից, երբ վերականգնվեց Լիտվայի
անկախությունը։ Դրանից ի վեր Լիտվայում բացակայում էր
միասնական մեկ մարմին, որը կզբաղվեր կոռուպցիոն
բնույթի հանցագործությունների հետաքննությամբ։ Սակայն,
կառավարության 1997–2000 թվականների հաստատված
ծրագրի շրջանակներում 1997 թվականի փետրվարի 18–ի
թիվ 135 որոշմամբ ձևավորվեց անկախ միասնական
ինստիտուտ, որը կհամակարգեր կոռուպցիայի դեմ
պայքարը։ Այդ մարմինը գործում էր «Հատուկ քննչական
ծառայություն» վերտառության ներքո։ Այդ ծառայության
հիմնական խնդիրն էր նպաստել կոռուպցիայի մակարդակի
նվազեցմանը։ Մինչև 2000 թվականը այն գործում էր ներքին
գործերի նախարարության կազմում4
2002 թվականի հուլիսին Հատուկ
քննչական ծառայությունում
ստեղծվել է Կոռուպցիայի
կանխարգելման բաժանմունք,
որի հիմնական գործառույթն է
կոռուպցիայի մակարդակը
նվազեցնելու ուղղությամբ
վերլուծությունների և
հետազոտությունների
կատարումը։ Վերլուծությունները
և հետազոտությունները միտված
են ուսումնասիրելու կոռուպցիոն
ռիսկայնության աստիճանն ըստ
ոլորտների։ Նույնիսկ սահմանվել է
այդ ուսումնասիրության
կատարման կարգ, որի
խախտման դեպքում
նախատեսված է        
պատասխանատվության
Լիտվայի Հանրապետության
օրենսդրության համաձայն։ Միայն
2014 թվականի ընթացքում
կատարվել են շուրջ 15
ուսումնասիրություններ։
O Հատուկ քննչական ծառայության
կոռուպցիայի կանխարգելման բաժանմունքը
զբաղվում է նաև հակակոռուպցիոն
կրթությամբ և հասարակության
իրավագիտակցության բարձրացմամբ։
Մասնավորապես, վերջինիս գործունեության
                             անքակտելի բաղադրիչը
հակակոռուպցիոն կրթության
կազմակերպումն է, որն իրականացվում է
դպրոցական աշակերտների, բուհերի
ուսանողների և հասարակության տարբեր
շերտերի շրջանակներում։
O Լիտվայում պատրաստվել են մեծ ծավալով կրթական
նյութեր՝ հակակոռուպցիոն դասերը անցկացնելու համար:
Կազմակերպվել է դասամոդուլների պատրաստման մրցույթ,
որին մասնակցում էին դպրոցների ուսուցիչները և որի
արդյունքում 2005թ-ին հրապարակվել է մոդուլների
ժողովածու՝ ներառելով բազմաթիվ առաջարկություններ, թե
ինչպես կարելի է դասավանդել հակակոռուպցիոն թեմաներ`
պատմության, հասարակագիտության և այլ առարկաների
ներքո: Ծառայությունն ակտիվորեն աշխատում է ինչպես
միջազգային կառույցների, այնպես էլ ներպետական
կազմակերպությունների, հասարակության անդամների
հետ։ Գործում է նաև հատուկ թեժ գիծ, որով քաղաքացիները
կարողանում են հայտնել իրենց մտահոգությունները,
ինչպես նաև ներկայացնել հաղորդումներ կոռուպցիոն
բնույթի հանցագործությունների վերաբերյալ։
O Ի տարբերություն Լատվիայի
Հանրապետության, Լիտվայի
Հանրապետությունում ինստիտուցիոնալ
անկախությունն ապահովված է և
վերջինս իր գործունեության ընթացքում
չի գտնվում որևէ մարմնի
վերահսկողության ներքո և որևէ մարմին
չի միջամտում նրա տնօրենի ընտրության
ընթացակարգին, այլ ընդամենը
սահմանափակվում է նշանակմամբ
(Լիտվայի նախագահի կողմից)։
O Լիտվայի օրենսդրությունը չի
բացահայտում, թե ինչպես է
կատարվում հակակոռուպցիոն մարմնի
տնօրենի ընտրությունները` բաց և
                                        Բոլոր երկրների
թիվը Լիտվայի Հանրապետություն
հրապարակային մրցույթով, թե ոչ։
Միջազգային առաջադեմ երկրների
պրակտիկան վկայում է այդպիսի
մրցույթների անցկացման մասին, որի
արդյունքում հաղթող ճանաչված անձը
միայն կարող է նշանակվել Նախագահի
կողմից որպես հակակոռուպցիոն
մարմնի տնօրեն։
գրականություն
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն
կոալիցիա՝ ի դեմս «Իրավաբանների
հայկական ասոցիացիա» հասարակական
կազմակերպության ՀՀ
արդարադատության նախարարի
հունվարի 22-ի թիվ 19-Ա հրամանով
ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի
ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ
ուսումնասիրություն իրականացնելու
նպատակով ստեղծված աշխատանքային
խումբ, ԵՐԵՎԱՆ, Հունիս 2016թ.

You might also like