You are on page 1of 11

ARGIŠTI

ԱՐԵՒՈՐԴԻ ԱՐՔԱ ՀԱՅՈՑ

1․ ՆԱԽԱԲԱՆ

19-րդ դարի վերջում Ա․ Սեյսը, ամփոփելով իր և այլ հետազոտողների կողմից


«ուրարտերենի» վերծանման արդյունքները, հրապարակեց Քաջանց (BIA(I)NI)
երկրում գործածված սեպանշանների հնչյունական արժեքների ցուցակը։ Ա․ Սեյսն իր
այդ ամփոփիչ աշխատանքում, առանց որևէ հիմնավորման, ամեն սեպանշանի
վերագրեց մեկական հնչյունական արժեք։ Արդյունքում ստեղծվեց մի արհեստական
լեզու, որն էլ կոչվեց «ուրարտերեն»։
Լինելով իր ժամանակի լավագույն ասուրագետներից մեկը, Ա․ Սեյսը շատ լավ
գիտեր, որ վանկա-գաղափարագիր գրային համակարգում գրանշանները
(սեպանշանները) կրել են մի քանի տասնյակի հասնող հնչյունական արժեքներ։
Որպեսզի ընթերցողին պարզ լինի, բերեմ մի ցայտուն օրինակ։ Միջագետքյան
աղբյուրներում (շումերական, բաբելական, աքքադական) NE սեպանշանի համար
գործածական են եղել 50-ից ավել հնչյունական արժեքներ․1

= bar7, bi2, bil, bir9, de3, didalx, gibil4, gir10, ibbix, izi, izu, kum2, gum3, kun9, lam2, li9,
le9, lim4, lem4, lam2, lama2, ne, ni5, pel, šarx, šeĝ6, šeg6, še6, zah, barax, be7, bila, bili, di7, du17,
ge9, gi9, ku16, nunx, pe5, pi5, pil, qum2, šemx, şah, şeh2, te4, ti9, ţe3, ţi5, zix
Այս նույն սեպանշանը գործածվել է նաև Քաջանց սեպագրության մեջ, սակայն
«ուրարտերենի» վերծանողները նրա համար NE սեպանշանի 50-ից ավել
ընթերցումներից առանց հիմնավորման վերցրել են միայն ţe ընթերցումը, որի
իմաստն անհայտ է։

= ţe
Սեպագրության մեջ NE սեպանշանի ţe3 ընթերցումը հազվադեպ է գործածվել։
Այն հանդիպում է միայն սեպագիր բառարաններում, որպես NE սեպանշանի
ընթերցում։ Ինչու՞ է հենց այս ընթերցումն ընտրվել «ուրարտական» սեպանշանի
համար։ Այս հարցը երբեք չի տրվել և բնականաբար պատասխան չունի։
Կամ, բերենք UD=«արև, լույս, փայլ, օր; առյուծ» սեպանշանի օրինակը։

, = a12, ah3, al5, amna, ara7, ayax, bab2, babbar, babar, bar6, barax, ber2, beš12, bir2, da7,
dag2, dam2, e8, gal8, ha5, had2, hada2, heš, hud2, haš3, kum4, la7, lah, lih, luhx, par, para, pirig2,
piriĝ2, peš12, pir, ra3, siki2, šarag, tam, tu2, u4, ud, ul6, ut, utum/wāşit, şītu, sa16, salah, šamaš,
ta5, ţam2, ug4, um2, un5, uta, uţ, zalax, , zalag, zalaga, zalah, zalaqax

1․ Սեպանշանների լատինատառ ընթերցումներին կցված թվային ինդեքսները կապ չունեն ընթերցման


հետ։ Դրանք միայն ցույց են տալիս, թե համանուն ընթերցումների շարքում տվյալ ընթերցումը
գործածության հաճախությամբ որերորդն է։

1
UD սեպանշանն ունի 60-ից ավել ընթերցումներ, որոնցից «ուրարտական»
սեպանշանի համար նորից կամայականորեն վերցվել է հազվադեպ գործածվող tu2
ընթերցումը․

= tu2
Արևի Աստծո անունը գրառելու համար «ուրարտերենում» վերցվել է
սեպանշանի utu ընթերցումը․ =dUTU:
Նույն պատկերն է նաև մնացած սեպանշանների դեպքում։
Այս ճանապարհով, փաստորեն արհեստականորեն, ստեղծված
«ուրարտերենը» հռչակվեց անհայտ ծագման լեզու։ Սակայն պատահականորեն
«ուրարտերենում» մի քանի տասնյակ բառեր, տեղանուններ, անձնանուններ
ամբողջովին կամ մասնակի ճիշտ վերծանվելով, ցույց տվին Քաջանց սեպագրության
լեզվի կապը հայերենի հետ։ Հենվելով այս փաստի վրա, որոշ հետազոտողներ (Հ․
Սանդալջյան, Սուր․ Այվազյան, Սար․ Այվազյան և այլն) փորձեցին հիմնավորել, որ
«ուրարտերենը» և հայերենը նույն լեզուներն են։ Սակայն նրանք ոչ մի շոշափելի
արդյունքի չհասան, քանզի մնացին Ա․ Սեյսի կողմից սեպանշաններին տրված
հնչյունական արժեքների շրջանակում։ Նրանցից ոչ մեկը չդրեց «ուրարտերենի»
վերավերծանման խնդիրը։
Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, թե բառի մի վանկը ներկայացնող
սեպանշանի համար սխալ ընտրված հնչյունական արժեքն ինչպես է փոխում ու
անճանաչելի դարձնում բառը, բերեմ երկու տիպիկ օրինակ։

Օրինակ առաջին
Սկսած Շումերի վաղ դինաստիական ժամանակներից (մ․թ․ա․ ~3000թ), KUL
սեպանշանի NUMUN ընթերցումը սեպագրության մեջ գործածվել է որպես «սերմ»
նշանակող բառի գաղափարագիր։ Քաջանց սեպագրության մեջ ևս սեպանշանի այս
ընթերցումը գործածվել է նույն իմաստով։
Արդյո՞ք կարող ենք ասել, թե NUMUN-ը հայերեն բառ է և կրում է «սերմն»
իմաստ։ Անշուշտ ոչ։ Սակայն հաշվի առնելով NUMUN ընթերցման -MUN բաղադրիչի
և հայերեն «սերմն, սերմուն» բառի –մն, -մուն ածանցների նույնությունը, կարող ենք
ենթադրել, թե NU- բաղադրիչի համար սխալ ընթերցում է վերցվել։
Սեպագիր բառարաններում այս բառը վանկագրվել է NU-mun, NU-mu-un, NU-
mu ձևերով և առաջին հայացքից ոչ մի կապ չունի հայերեն սերմ (serm),
սերմն(sermn)=«սերմ (բույսի, մարդու, կենդանու), ցեղ, սերունդ» բառի հետ: Հայերեն
բառը կազմված է սեր (ser) =«ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ» արմատով և «-մն, -մ»
մասնիկով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ շումերերեն բառի -mun, -mu-un, -mu
բաղադրիչները նունական են հայերենի «-մուն, -մն, -մ» մասնիկների հետ:
Հետևաբար կարող ենք ենթադրել, որ numun բառի ընթերցման ժամանակ NU
սեպանշանի ընթերցումներից (nu, la3, sir5/ser5, sarx, surx, šir5, ul2) ճիշտ ընտրություն չի
կատարվել և վերցված nu- ընթերցումը սխալ է: Եւ դա իսկապես այդպես է, քանի որ
NU սեպանշանն ունի sir5/ser5 ընթերցում և «ժառանգ, սերունդ, սպերմ» իմաստ
(աքքադ. lipištu), որը նույնական է հայերեն սեր (ser) բառի հետ. sir5, ser5 = սեր (ser) =
«սերմ, ցեղ, սերունդ»: NU սեպանշանի աքքադերեն lipištu ընթերցումն ունի նաև «ինչ
որ բույս» իմաստ, որի դիմաց երեքնուկի հայերեն «սիրի-սիրի (siri-siri)» անվանումն է,
կազմված «սիր/սեր (sir/ser)» արմատի կրկնությամբ:

2
Արդյունքում կարող ենք պնդել, որ NU-mun բառի մեջ NU սեպանշանի nu
ընթերցման փոխարեն հարկ է տեղադրել նրա ser5 ընթերցումը.
NU-mun = ser5-mun = sermun = սերմն (սեռ. սերման (serman))
NU-mu-un = ser5-mu-un = sermun = սերմն
NU-mu = ser5-mu = serm = սերմ
Այսպիսով, տեսնում ենք, որ մի վանկի ընթերցման ճշգրտմամբ նախկինում NUMUN
ընթերցվող բառը նույնացավ բնիկ հայերեն «սերմն» բառի հետ. sermun = սերմն (սեռ.
սերման): Նշենք նաև, որ հայ=շումերերեն բառը փոխ է առնվել և աքքադերենում
գործածվել zēru = ze-ru = se2-ru = ser = սեր արմատական ձևով:

Օրինակ երկրորդ
Քաջանց արքաներն իրենց երկրի բնիկ անունը գրառել են
KURBI-A-NA, KURBI-A-I-NA, KURBI-I-A-I-NA = KURBIA(I)NA

ձևով և միշտ ներկայացել են որպես KURBIA(I)NA երկրի արքաներ։


Երկրանվան KURBIA(I)NA վերծանված տարբերակը
ա․ չի ստուգաբանվում «ուրարտերենում»,
բ․ բացի Քաջանց արքաների արձանագրություններից, այլուստ անծանոթ է,
գ․ այն չի հիշատակվում մ․թ․ա․ 9÷7 դարերի և հետագա օտար աղբյուրներում,
դ․ չի պահպանվել Հայոց ազգային հիշողության մեջ։
Այս փաստերը հիմք են տալիս պնդելու, որ երկրանվան ընթերցումը սխալ է, իսկ
սխալի պատճառը սեպանշանների հնչյունական արժեքների սխալ ընտրությունն է։
Երկրանվան -A-NA, -A-I-NA, -I-A-I-NA բաղադրիչները համապատասխանում
են հայերենի «-եան, -ան, -ային» ածանցներին (A=a, ea; I=i, e)։ Հետևաբար երկրի բուն
անունն է KURBI և խնդիրը BI սեպանշանի համար ճիշտ ընթերցման ընտրության մեջ է։
Ուստի հարկ է պարզել, թե BI սեպանշանի 20-ից ավել ընթերցումներից որն է պետք
վերցնել, որպեսզի երկրանունը ստանա իրեն պատշաճ իմաստ։
Ընտրությունը կանգ է առնում BI սեպանշանի kaš ընթերցման վրա, որով
գրառվել է BI-šu = kaš-šu = kaššu=«հզոր, ուժեղ, քաջ» բառը (երբեմն գրառվել է ka-aš-šu
վանկագիր ձևով): Ակնհայտ է, որ BI-šu = kaš-šu գրության մեջ -šu վանկը հնչյունական
լրացում է, որը ցույց է տալիս, թե BI սեպանշանի համար հարկ է վերցնել -š հնչյունով
ավարտվող ընթերցում, որոնք երկուսն են. gaš և kaš: Քանի որ վերջիններս կազմվել են
համապատասխանաբար ga-aš և ka-aš վանկագրությամբ և ga=qa2, իսկ ka=qa3, ապա
երկու դեպքում էլ հանգում ենք qaš=քաշ կամ qaš=քաջ ընթերցման (ga-aš= qa2-aš= qaš և
ka-aš=qa3-aš=qaš): Հայերեն քաջ=qaš-šu=«հզոր, ուժեղ, քաջ» բառը «շումերերենից» անցել
է աքքադերենին: Սեպագրության մեջ քաջ=qaššu բառը, սկսած հին բաբելոնյան
ժամանակներից (մ․թ․ա․ ~2000թ), գործածվել է նաև որպես ցեղանուն և ներկայացրել
է այն հզոր ռազմական ուժին, որը հյուսիսից ներխուժելով Միջագետք, կործանում է
Ասորեստանում և Բաբելոնում ստեղծված սեմական բռնապետությունները։ Նրանք
Բաբելոնը դարձնում են մայրաքաղաք և Միջագետքում ու հարակից տարածքներում
հաստատում են իրենց 500-ամյա իշխանությունը։ Այս քաջ=qaššu ցեղը ժամանակակից
մասնագիտական գրականության մեջ ներկայացվում է կասիտներ (kassites) ձևով։
Այսպիսով, երկրանվան KURBIA(I)NA գրության մեջ BI սեպանշանի համար
կարող ենք վերցնել kaš, qaš=քաջ ընթերցումը (KURBI = KURKaš, KURQaš) և երկրանվան
ամբողջական ընթերցումը կլինի KURQaša(i)n=Քաջեան, Քաջան երկիր=«քաջերի երկիր,
քաջանց երկիր»:

3
Ի տարբերություն KURBIA(I)NA անիմաստ ու անհայտ ընթերցման, երկրանվան
մի վանկի փոփոխության արդյունքում ստացվեց իմաստակիր KURQaša(i)n=Քաջեան,
Քաջան երկիր ընթերցում, որը բազմիցս հանդես է գալիս Հայոց բանահյուսության մեջ
(Սասնա Ծռեր էպոս, ժողովրդական հեքիաթներ, առասպելներ)։
Երկրանվան այս ընթերցումն ու մեկնաբանությունը հաստատում են ևս երեք
հավելյալ փաստեր․
ա․ Հայքի տարածքում «քաջ» բառով կազմված բազմաթիվ տեղանուններ կան։
բ․ SARDURI Բ արքայի արձանագրություններից մեկում երկիրը կոչվում է
KUR
Ari, որտեղ Ari երկրանունը ներկայացնում է բնիկ հայերեն «արի» բառը, որը «քաջ»
բառի հոմանիշն է։
գ․ Քաջանց (kassites) գերագույն աստծո անուններից մեկը գրառվել է
d
Kaš= Qaš=Աստված Քաջ ձևով։ Քաջ մակդիրն է կրել Հայոց նախնի համարվող
d

Վահագն Աստվածը։
Սեպագրության մեջ նման սխալ ընթերցումները բազմաթիվ են։
Սեպագրության ճիշտ վերծանման և ընթերցման գործում սեպանշանների
ընթերցումների ճիշտ ընտրության խնդիրը միակ պրոբլեմը չէ․ նախ պետք է
համոզվել, որ այդ ընթերցումները ճիշտ են վերծանվել։
Միջագետքյան սեպագրության վերծանումը սկսվել է ասուրական
արձանագրությունների լեզվի՝ աքքադերենի վերծանմամբ։ Դրանից բավական
ժամանակ անց հայտնաբերվել և վերծանվել է շումերական սեպագրությունը։ Դրանց
վերծանմամբ զբաղվող հետազոտողները համոզված էին, որ սեպագրության
լեզուները սեմական են և սեպանշանների վերծանման և լատինատառ
տառադարձման հիմքում դրին սեմական լեզուներին համապատասխան՝ 21÷23
հնչյունների համակարգ։
Որպես 21÷23 հնչյուններ պարունակող լեզուներ վերծանվեցին նաև
«շումերերենը», «խուրիերենը», «խեթերենը», «ուրարտերենը», որոնք սեմական
լեզուների հետ ոչ մի առնչություն չունեն։ «Խեթերենը» դարձվեց հնդեվրոպական
լեզու, իսկ «շումերերենը», «խուրիերենը» և «ուրարտերենը» համարվեցին անհայտ
ծագման լեզուներ։
Հայերը Հայկական լեռնաշխարհի՝ Հայքի բնիկներն են2 և սեպագրության
վերծանման ընթացքում, գոնէ որպես փորձնական տարբերակ, հայերենը պիտի
ներգրավվեր վերծանման գործընթացում։ Դա ժամանակին չարվեց, քանզի համարում
էին, թե «հնդեվրոպացի» հայերն այդ ժամանակ չէին կարող լինել Առաջավոր
Ասիայում և դեռևս գտնվում էին հնդեվրոպացիների եվրոպական նախահայրենիքում։
Ուշացումով, սակայն այդ խնդիրը դրվում է այժմ․ հայերը մ․թ․ա․ 4-րդ հազ․ վերջում
սեպագրերը ստեղծող և հետագայում գործածող «շումերներն» են։ Հայերենի տարբեր
բարբառային միջավայրերում գործածված սեպագրութուններն այսօր հայտնի են
որպես «շումերերեն», «խուրիերեն» և «ուրարտերեն»։
Եթե խնդիր է դրվում, որ սեպագրությունը գործածվել է 36 հնչյուն ունեցող
հայերենի համար («շումերերեն», «խուրիերեն», «ուրարտերեն»), ապա ծագում է մի

2․ Հայ ժողովրդի պատմության մի այլ կեղծված էջ է հայերենը հնդեվրոպական լեզու համարելը և դրա
հիման վրա հայերին եկվորներ հռչակելը։ Այս կեղծ գիտական թեզը հայերին զրկում է Հայկական
լեռնաշխարհում վերին հին քարի դարից մինչև վաղ երկաթի դար ընկած ժամանակահատվածի
մշակույթը ստեղծողի իրավունքից։

4
ավելի բարդ պրոբլեմ․ հայերենի 36 ընչյուններն ինչպես համաձայնեցնել
սեպանշանների տառադարձման 21÷23 հնչյունների հետ։
Այս երկու հիմնականներից բացի, կան նաև այլ պրոբլեմներ, որոնցից բխում է
միայն մի եզրակացություն․ սեպանշանների հնչյունական արժեքները հարկ է
վերավերծանել։

2․ ՔԱՋԱՆՑ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Քաջանց արքայական հարստության հիմնադիր կամ վերականգնող է համարվում


SARDURI Ա արքան։ Նրանից հետո Հայքի տարածքն ընդգրկող Քաջանց երկրում գահակալել
են ևս 12 արքաներ։ Նրանցից մեծ մասի անունները կրկնվում են։ Նրանց անունների ցանկն
այսպիսին է․
Արքաների անունները Քանի արքա է կրել տվյալ անունը
SARDURI 4
RUSA 4
ARGIŠTI 2
IŠPUINI 1
MENUA 1
1
ERIMENA

Հաշվի առնելով Հին Աշխարհի ավանդույթները, ավելի հավանական եմ


համարում, որ սրանք ոչ թե անձնանուններ են, այլ՝ գահակալական անուններ, որ
նրանց տրվել են արքա օծվելու ծեսի ժամանակ։
Վերն ասվածի հիման վրա նաև պնդում եմ, որ բոլոր անունները հայերեն
կազմություններ են և կրել են որոշակի իմաստներ։ Այս աշխատանքում պնդումը
կհիմնավորեմ ARGIŠTI անվան համար։

3․ ARGIŠTI ԱՆՎԱՆ ԳՐԵԼԱՁԵՒԵՐԸ

Քաջանց արքաներից հզորագույնի ARGIŠTI գահակալական անունը գրառվել է


մի քանի ձևերով․

AR-GIŠ-TI
AR-GIŠ-TE
AR-GI-IŠ-TI
AR-GI-IŠ-TE

AR-GI-I-IŠ-TI
Սրանցից ամենատարածվածը AR-GIŠ-TI գրելաձևն է, որից էլ սկսեմ
քննարկումը։ Քանի որ յուրաքանչուր սեպանշան ունի մեծ թվով ընթերցումներ և
իմաստներ, ապա բնականաբար նրանցով կազմված բառերն էլ կարող են ունենալ
ընթերցման մի քանի տարբերակներ։ Բացառություն չէ AR-GIŠ-TI անունը, որի
համար կդիտարկենք ընթերցման երկու տարբերակ։

5
Ընթերցման առաջին տարբերակ
Սեպագրության մեջ GIŠ-TI կցագրությունը կրել է «նետ, տէգ» իմաստ (GIŠTI=
«նետ, տէգ», աքքադերեն ūşu)), որտեղ GIŠ սեպանշանը «փայտ, գործիք, զենք»
նշանակող ցուցիչն է։ Ուստի բուն «նետ, տէգ» իմաստը կրում է TI սեպանշանը։ Այս
իմաստին համապատասխանում է սեպանշանի teg4, tig5 ընթերցումը, որն իմաստով
ու հնչյունական կազմով ճշգրիտ նույնական է բնիկ հայերեն նույնիմաստ «տէգ, տիգ»
բառի հետ։ LU2=«մարդ» ցուցիչով գրառման դեպքում (LU2teg4) կրել է «նետաձիգ,
աղեղնավոր» իմաստ։
Հետևաբար, արքայի անվան մեջ TI սեպանշանի համար վերցնում եմ նրա teg4,
tig5 ընթերցումը։ Հաշվի առնելով սեպագրության մեջ a, e, i ձայնավորների
համարժեքությունը, արքայի անվան մեջ TI սեպանշանի teg 4, tig5 հնչյունական
արժեքը կարող ենք նաև ընթերցել a=ա ձայնավորով (tag, tak, taq):
Դառնանք GIŠ սեպանշանի ընթերցմանը։ Որպես արքայի անվան մեջ մտնող
վանկի, GIŠ սեպանշանի համար վերցնենք նրա is ընթերցումը։ Սեպանշանի is
ընթերցումը գործածական է եղել նաև Քաջանց սեպագրության մեջ։
Արդյունքում, անվան -GIŠ-TI բաղադրիչի համար կարող ենք կազմել հետևյալ
ընթերցումը․
-GIŠ-TI = is-teg4 = istag, istak, istig, isteg
Ստացված ընթերցումն իր հնչյունական կազմով նույնական է բնիկ հայերեն յստակ,
յիստակ=«մաքուր, անարատ, պարզ, սուրբ» բառի հետ (բարբառներում՝ իստակ,
իսդագ, իւսդիւգ, ստակ)։
Այս ընթերցմանն էլ եթե հավելենք անվան սկզբի AR=ար վանկը, ապա արքայի
անվան համար կունենանք այսպիսի ընթերցում․
AR-GIŠ-TI = Ar-istak = Aristak
Արքայի անվան համար ստացված ընթերցումը ներկայացնում է Հայոց
Արիստակ անունը, որը, սկսած 4-րդ դարից, մատենագրության մեջ վկայված է «-էս»
ածանցով՝ Արիստակէս (գրառված տարբերակներն են․ Առիստակէս, Առիստագէս,
Առաստակէս, Ըռստակէս և այլն)։ Եթե համարենք, որ «-էս» ածանցը հունական
ծագում ունի, ապա այն կարող էր անվանը կցվել հելլենիզմի ազդեցության
ժամանակներում։

Ընթերցման երկրորդ տարբերակ


Ընթերցման երկրորդ տարբերակը հիմնված է GIŠ սեպանշանի այլ ընթերցման
ու իմաստի ընտրության վրա։ Ըստ սեպագիր բառարանների տվյալների, GIŠ
սեպանշանը գործածվել է նաև որպես «ժառանգ, սերունդ, որդի, պատանի»
(աքքադերեն eţlu), «արու, որձ» (աքքադերեն zikaru) և «մարդ» (աքքադերեն amēlu)
իմաստներ արտահայտող բառերի գաղափարագիր։ Մասնավորապես, հայտնի է
այսպիսի վկայություն․
GE-EŠGEŠ = eţlu

Այս գրելաձևից բխում է, որ GIŠ/GEŠ սեպանշանը և նրա GE-EŠ=GI-IŠ3 վանկագիր ձևը


կրում են eţlu =«ժառանգ, սերունդ, որդի, պատանի» իմաստ։ Առկա է նաև ուղղակի
վկայություն, որ GIŠ սեպանշանը կրել է «որդի» իմաստ (աքքադերեն māru)։
Այս տվյալների հիման վրա GIŠ սեպանշանին և նրա GE-EŠ=GI-IŠ3 վանկագիր
ձևին վերագրում եմ որդի=«սերունդ, ժառանգ, զավակ, մանավանդ արու զավակ»
ընթերցում և իմաստ, առանց սեպանշանի և նրա վանկագիր ձևի wordi=որդի

6
ընթեցման ճշգրտման մեջ խորանալու։ Այս պարագայում արքայի անվան -TI=-ti, di3,
ţi3 բաղադրիչը հանդես է գալիս որպես հնչյունական լրացում և հուշում է, որ GIŠ
սեպանշանով գաղափարագրված և «որդի» իմաստը կրող բառն ավարտվում է -ti, -di3,
-ţi3=-տի, -դի, -թի վանկով (ինչպիսին «որդի» բառն է)։ TI սեպանշանի ti, di3, ţi3
ընթերցումների համար, որպես անկախ բառի, վերականգնվել է նաև «նավակի ինչ որ
մաս» իմաստ (GIŠTI=“նավակի ինչ որ մաս»)։ Ակնհայտ է, որ այս դեպքում TI
սեպանշանի ti, di3, ţi3 ընթերցումները ներկայացնում են բնիկ հայերեն «թի» բառը, որը
«որդի» բառի երկրորդ՝ «-դի, -թի» վանկի համանունն է։
Նաև պիտի պատասխանենք այն հարցին, թե գրագիրներն ինչ իմաստային
կապի հիման վրա պիտի «որդի» բառը մտցնեին GIŠ=«ծառ, փայտ» սեպանշանի
ընթերցումների մեջ։ Բանն այն է, որ GIŠ սեպանշանով գաղափարագրվել են որոշ
ծառերի, այդ թվում խաղողի որթի, անվանումները։ Խաղողի որթի անվանման համար
վերծանվել է GEŠTIN (= , ) կամ GIŠGEŠTIN գրառում։ GEŠTIN(= )
սեպանշանը նույն նպատակով գործածվել է նաև Քաջանց երկրի (URARTU)
արձանագրություններում։
Ըստ սեպագիր բառարանների, սեպանշանի GEŠTIN ընթերցումը վանկագրվել
է GE-EŠ-TIN ձևով։ Սրա մեջ մտնող TIN, DIN= , սեպանշանը ծագել է խաղողի
կորիզի սխեմատիկ պատկերից և նրա din, tin, ţin ընթերցումները ներկայացնում են
հայերեն թին=«խաղողի կորիզ» բառը։ Այսօր, ըստ սեպագիր բառարանների
տվյալների, այս սեպանշանի համար հայտնի է 14 ընթերցում։ Այն գործածվել է նաև
Քաջանց երկրի սեպագրության մեջ, սակայն վերծանողները նրան վերագրել են միայն
մի հնչյունական արժեք՝ =din։
TIN սեպանշանն ունի նաև di2, ti2 ընթերցումներ, որոնք էլ տեղադրում ենք
խաղողի որթի անվան մեջ․ GE-EŠ-TIN = GI-IŠ3-TI2 = GI-IŠ3-DI2 =«խաղողի որթ»: Այս
գրությունն իր հնչյունական կազմով նույնական է Քաջանց արքայի անվան AR-GI-IŠ-
TE վանկագիր գրության -GI-IŠ-TE/TI բաղադրիչի հետ, այսինքն՝ համանուններ են։
Այստեղ GE-EŠ=GI-IŠ գրությանը տալով «որթ» ընթերցում, կունենանք
GIŠGE-EŠ-TIN = GIŠGI-IŠ3-TI2 = GIŠworti = ծառորթի = «խաղողի տունկ»։

Միայն հայերենում են համանուն խաղողի տունկի «որթ» անվանումը և «որդի»


բառը։ Մի լեզվի համանունները մի որևէ այլ լեզվում չեն կրկնվում և հանդիսանում են
միայն տվյալ լեզվի սեփականությունը։ Ուստի կարող ենք պնդել, որ եթե «որդի» և
«որթ» բառերը գաղափարագրվել են նույն սեպանշանով, ապա այդ սեպագրության
լեզուն կարող է լինել միայն հայերենը։
Արդյունքում՝ Քաջանց արքայի անվան -GI-IŠ-TE = -GI-IŠ-TI7 = որդի բաղադրիչը
և խաղողի տունկի GE-EŠ-TIN = GI-IŠ3-TI2 = որթ անվանումը հայերենի համանուններն
են։ Այս համանունության հիման վրա էլ գրագիրները երբեմն «որդի» բառը
գաղափարագրել են GIŠ սեպանշանի միջոցով։
Այսպիսով, բոլոր հիմքերն ունենք, որպեսզի Քաջանց արքայի անվան -GIŠ-TI,
-GIŠ-TE և -GI-IŠ-TE բաղադրիչների համար վերցնենք wordi=որդի ընթերցում։
Հետևաբար անվան ընթերցման երկրորդ տարբերակի համար կունենանք․
AR-GIŠ-TI = Ar-wordi = Արորդի
AR-GIŠ-TE = Ar-wordi = Արորդի
AR-GI-IŠ-TE = Ar-wordi = Արորդի

7
Արդյունքում, Քաջանց արքայի անվան համար ստացանք Արիստակ և Արորդի
ընթերցումներ, սակայն անվանաձերի իմաստները դեռևս մութ են մնում, քանի որ
հայերեն «ար» արմատը բազմիմաստ է։ Ուստի անվան ընթերցումն առավել
ճշգրտելու անհրաժեշտություն կա։ Քանզի հարկ է ճշտել «ար» արմատի իմաստը,
ապա դա պիտի արվի AR վանկի ընթերցման ճշգրտման միջոցով։

4․ IGI.RI ՍԵՊԱՆՇԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Արքայի անվան AR բաղադրիչը IGI.RI կցագրության ընթերցումն է։


Սեպագրության մեջ հաճախ հանդիպող IGI.RI գրության համար միշտ վերցվում է AR
(հազվադեպ ARA8) ընթերցում: Բայց արդյո՞ք միշտ է պետք IGI.RI գրությունն
ընթերցել AR: Քանի որ այս խնդիրը ծառացավ մեր առաջ, ապա անհրաժեշտաբար
պիտի անդրադառնանք դրան։
IGI=«ակն, աչք» սեպանշանի igi ընթերցումը ներկայացնում է բնիկ հայերեն
նույնիմաստ «ակն» բառը․ igi=ակ(ն) (աքքադերեն īnu) ։ Այն վանկագրվում է I-GI ձևով
և GI սեպանշանն ունի gin6/kin6 gen6/ken6 ընթերցումներ։ Ուստի․ I-GI=i-
kin3=ikin>akin=ակն, ական։
IGI.RI=AR գրությունից նախ կարող ենք հետևություն անել, որ IGI սեպանշանն
ինքն ունի ar=ար, եր ընթերցում, իսկ RI սեպանշանը հնչյունական լրացում է և ցույց է
տալիս, թե այստեղ IGI սեպանշանի համար հարկ է վերցնել r = ր/ռ հնչյունով
ավարտվող ընթերցում։ Այս մասին սեպագիր բառարանները տրամադրում են
ուղղակի վկայություն․ IGIer = amārum, որտեղ աքքադերեն amāru բառը նշանակում է
«նայել, տեսնել, նկատել, հայտնաբերել, գտնել, երևալ, ներկա լինել, տեսանելի լինել»։
Իսկ IGIer գրությունը նշանակում է, թե այդ իմաստների համար հարկ է վերցնել IGI
սեպանշանի er ընթերցումը։ IGI սեպանշանի er ընթերցմանը և amāru բառի
արտահայտած իմաստներին համապատասխանում է հայերեն «երեւ» արմատը, որի
բայական ձևն է երևիլ=«երևալ, տեսանելի լինել, գտնվել, ներկա լինել»։
Ճիշտ նույն մեկնաբանությունն ունի IGIha=īnu =«աչք» գրությունը։ Այս դեպքում
IGI սեպանշանի ha=«աչք» ընթերցումը անշուշտ ներկայացնում է բնիկ հայերեն
հայ=«նայելը, դիտելը» բառը, որից՝ հայարան=«աչք»։
IGI սեպանշանը amāru և pānû իմաստներով գործածության շատ ավելի
վկայություններ ունի քան īnu=«աչք» իմաստով։ Աքքադերեն pānû բառի իմաստներն
են «առաջին, նախկին», ինչին համապատասխանում են IGI սեպանշանի er=եր
ընթերցումը և նրա ar=ար/առ ձայնադարձը, որոնք էլ ներկայացնում են բնիկ հայերեն
առ=«դեմը, առջևը, դեպի», երի=«կենդանու, առջևի ոտք», երէց=«առաջին, անդրանիկ,
մեծ», երախայրի= «առաջին պտուղ» բառերի առ, ար, եր= «առաջ, առաջին, առջևը»
արմատը։ IGI=«աչք» սեպանշանի հետ «առջև, առաջ» իմաստը կապված է այն
իրողության հետ, որ մարդու տեսողությունն ընդգրկում է միայն այն, ինչ նրա
առջևում է։
IGI սեպանշանի er/ar ընթերցման գոյությունը հաստատող տվյալների շարքը
կարելի է երկարացնել, սակայն բավարարվենք այսքանով և փաստենք, որ IGI.RI
գրության մեջ IGI սեպանշանին կարող ենք վերագրել ar=ար, առ ընթերցում։
Դառնանք IGI.RI գրության մեջ RI սեպանշանի ընթերցմանը։

8
Այս սեպանշանը գործածվել է նաև Քաջանց սեպագրության մեջ, որի մոտ 20
ընթերցումներից նույն կամայական «սկզբունքով» վերցվել է միայն ri ընթերցումը
(ri= )։ Տվյալ դեպքի համար, RI սեպանշանի ընթերցումների շարքից ընտրում եմ
նրա reg5/rig5 ընթերցումը։ Քանի որ IGI.RI գրության համար արդեն ունենք և IGI, և RI
սեպանշանների ընթերցումները, կարող ենք կազմել ամբողջական գրության
ընթերցումը․
IGI.RI = arx-reg5 = areg = արեգ
Այժմ կարող ենք վերադառնալ ARGIŠTI անվան ընթերցմանը։

5․ ARGIŠTI ԱՆՎԱՆ ԸՆԹԵՐՑՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Վերն ARGIŠTI անվան գրելաձևերը բաժանեցինք AR=IGI․RI և GIŠ-TI, GIŠ-TE,


GI-IŠ-TE բաղադրիչների, որոնցից առաջինի համար ստացանք ar=ար և areg=արեգ,
իսկ երկրորդի համար՝ istak, istek=յստակ, իստակ և wordi=որդի ընթերցումներ։
Կատարենք երկու հստակեցում ևս և անցնենք անվան ամբողջական ընթերցման
տարբերակներին․
1․ IGI․RI կցագրության ar=ար ընթերցումը կարող ենք համարել areg=արեգ
ընթերցման կարճ ձևը։
2․ «Արեգ» ընթերցումը կարող է ներկայացնել ինչպես Արեգ=«արև» հատուկ
անունը, այնպես էլ՝ սրան համանուն արեգ, առեգ, արեկ=«զորավոր, մեծ, գերազանց»
ածականը։ Արքայի անվան մեջ կվերցնենք միայն Areg = Արեգ=«արև» տարբերակը։
Այժ կազմենք արքայի անվան տարբերակները, ըստ IGI.RI = ar և IGI.RI = areg
ընթերցումների։

IGI.RI = ar
Անվան սեպագիր Ժամանակակից Ճշգրտված Անվան հայերեն
գրությունը տառադարձումը ընթերցումը տարբերակը

AR-GIŠ-TI Ar-istak Արիստակ


AR-GIŠ-TE Ar-wordi Արորդի
IGI.RI = areg
AR-GIŠ-TI Areg-Istak Արեգ Յստակ
AR-GIŠ-TE Areg-Wordi Արեգորդի>Արեւորդի
Արքայի անվան այս երկու գրելաձևերի համար ստացանք Արիստակ(ես)/Արեգ
Յստակ =«սրբազան արև» և Արորդի/Արևորդի=«արևի (աստծո) որդի» ընթերցումներ։
Սրանց միջև ընտրություն կատարելու համար դիմենք գրության այն ձևերին,
որոնցում ամբողջական GIŠ սեպանշանի փոխարեն GI-IŠ, GI-I-IŠ վանկագիր ձևերն
են։ Արքայի անվան այս գրելաձևերը զգալի թիվ են կազմում և հարց է առաջանում, թե
ինչ անհրաժեշտություն կար փոքր տեղ զբաղեցնող GIŠ սեպանշանի փոխարեն 2 կամ
3 ավելի ծավալուն սեպանշաններով գրառել։ Սեպագրության կանոնները հուշում են,
որ այդպիսի անհրաժեշտություն եղել է, քանզի Քաջանց սեպագրության մեջ
իրականում սեպանշանները ոչ թե մի, այլ շատ հնչյունական արժեքներով են

9
գործածվել։ Միայն այս դեպքում է, որ առաջանում է հնչյունական լրացում
օգտագործելու անհրաժեշտությունը։
Վերը տեսանք, որ IGI.RI գրությունն ունեցել է առնվազն երեք հնչյունական
արժեք․ ar, ara8, areg: Որպեսզի արձանագրությունն ընթերցողը սրանց միջև ճիշտ
ընտրություն կատարի գրագիրներն IGI.RI գրությանն ավելացրել են GI սեպանշանը,
հուշելու համար, որ IGI.RI գրության համար հարկ է վերցնել g=գ հնչյունով
ավարտվող ընթերցումը, այսինքն՝ areg ընթերցումը։
Հետևաբար, եթե հետևենք սեպագրության սկզբունքներին, ապա արքայի
անվան գրառման այս ձևերը պիտի ներկայացվեն հետևյալ կերպ․
IGI.RI-gi IŠ-TI = Areg-gi is2 – teg4
IGI.RI-gi IŠ-TE = Areg-gi is2 – teg3
IGI.RI-gi I-IŠ-TI = Areg-gi i-is2-teg4
Քանի որ հնչյունական լրացումը համր գրություն է և չի ընթերցվում, ապա Areg-gi ձևն
ընթեռնելի է Areg։ Ուստի այս երեք գրելաձևերի համար կունենանք ընդհանուր
ընթերցում
Areg istak = Արեգ Յստակ, Արեգ Իստակ = «սուրբ, փայլուն, արև»,
որի կարճ ձևն է Արիստակ։
Քանի որ ուժի մեջ է մնում նաև GI-IŠ=eţlu = «սերունդ, ժառանգ, որդի»
ընթերցումը, բնականաբար ուժի մեջ է մնում նաև անվան Արեգ-որդի= Արեւորդի
ընթերցումը։
Արդյունքում դեռևս երկընտրանքի մեջ ենք։ Մի գրությամբ արտահայտվել է
երկու անվանաձև, որոնցից մեկով արքան համարվել է «սուրբ արև», մյուսով՝ «արևի
որդի»։ Թե ժամանակին որ ընթերցմանն ու իմաստին է տրվել առաջնությունը, մնում է
ճշգրտենք «որդի» բառի իմաստի ճշգրտմամբ։
Հայերենում «որդի» բառն ունի մեկնաբանման երկու տարբերակ։ Առաջինը
սովորական որդի=«զավակ» բառն է, որն օգտագործեցինք վերը։ Մեկնաբանման
երկրորդ տարբերակում «որդի» բառը կարող ենք դիտել որպես որ=«մարդ» և
դի=«աստված» պարզ արմատներից կազմված բարդ բառ։ Արդյունքում «որդի» բառի
համար ստանում ենք նոր մեկնաբանություն․
որ դի = որդի = «մարդ աստված, մարդեղացած աստված»։
Մարդեղացած՝ մարդու մարմնով Երկրի վրա իրեն բացահայտող Աստծո՝ Որդի
Աստծո, կերպարը տարածված էր Հին Աշխարհի աստվածաբանական
պատկերացումներում։ Այդ պատկերացումը կարող էր ձևավորվել միայն հայերենի
դաշտում, քանզի որդի =«զավակ» և որ դի =«մարդ-աստված, մարդեղացած աստված»
բառերը համանուններ են միայն հայերենում։ Որ Դի = Որդի մակդիրը կրել է dE2.A=Հայ
Աստծո ավագ որդի Արմենակ=Մարդուկը, ինչի վկայությունը Միջագետքում հասնում
է մ․թ․ա․ 4-րդ հազ․ վերջին քառորդին։
Որդի բառի այս մեկնաբանությունը թույլ է տալիս ճշգրտել Քաջանց արքայի
անվան Արորդի/Արևորդի տարբերակի իմաստը։ Եթե անվան Որդի= Որ Դի
բաղադրիչի համար ընդունում ենք «մարդեղացած աստված» իմաստ, ապա
ամբողջական անվան համար կունենանք «մարդեղացած աստված Արեգ» իմաստ։
Այս իմաստով է Քաջանց արքան ընտրել գահակալական Արևորդի անունը և
փաստորեն իրեն համարել Արևի Աստծո մարդեղացումը Երկրի վրա։ Այս
մեկնաբանությամբ Քաջանց արքայի Արևորդի անունը դառնում է միակ ընդունելի
տարբերակը, քանզի Հին Աշխարհում․

10
ա․ Արևի Աստվածը համարվել է արքայական իշխանության հովանավորը,
բ․ Արքան համարվել է հովանավոր Աստծո մարդեղացումը Երկրի վրա։
Վաղ բաբելական ժամանակների մի սեպագիր տեքստում Ներիգալ=Անգեղ
Աստծո մասին ասվում է, թե նա, որպես Արև, ծագելու պահին Թագավոր է, Երկնքում՝
Ցուլ, իսկ Ստորերկրյա աշխարհում՝ Առյուծ։ Այս ժամանակներից հազարավոր
տարիներ անց, հայերը շարունակում են ծագող Արևին կոչել Թագավոր և
հարսնեական ծեսերում նույնացնել նորափեսայի հետ։ Վկան Հայոց
բանահյուսությունն է, մասնավորապես Կոմիտասի գրառած այս տողերը․
-Էն արև, երկնուց արև, տեսեք՝ էն որն է:
-Էն արև, երկնուց արև, մեր թագավորն է:
Փաստենք վերջնական արդյունքը․
ARGIŠTI = Արորդի, Արևորդի = «մարդեղացած Արևի Աստված»։

11

You might also like