You are on page 1of 17

4.

4 ԱՔԵՄԵՆՅԱՆ ՍԵՊԱԳԻՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Աքեմենյան սեպագրության գործածությունը սկսվել է մոտավորապես Ք.ա. VIդ


կեսերին, գործածվել է մոտ 200 տարի և իսպառ վերացել Ք.ա. 330թ՝ Ալեքսանդր
Մակեդոնացու արշավանքից հետո: Այդ գրերով գրառված վաղագույն
արձանագրություններից մեկը և ամենահանրահայտը՝ Բեհիսթունի ժայռի վրա
Դարեհ Ա արքայի (Ք.ա. 522÷486թթ) կատարած արձանագրությունն է:
Աքեմենյան սեպագրության
վերծանման աշխատանքները
գործնականում ավարտվել են
ավելի քան 150 տարի առաջ:
Վերծանման արդյունքում
հետազոտողները հանգել են այն
եզրակացության, թե գիրը
վանկային է, իսկ գրի լեզուն՝ հին
պարսկերենն է: Թարգմանվել են
հայտնաբերված գրեթէ բոլոր
արձանագրությունները, որոնց
Նկար 41. Աքեմենյան սեպագիր այբուբենի 36 հիման վրա էլ վերականգնվել է
գրանշանները: Ք.ա. VI÷IVդդ Աքեմենյան
Պարսկաստանի պատմությունը: Աքեմենյան սեպագիր գրի վերծանման, լեզվի
որոշման և արձանագրությունների ընթերցման ասպարեզում դեռևս բավականին
խնդրահարույց հարցեր կան, որոնցից մի քանիսին կանդրադառնանք ստորև:

4.4.1 ԱՔԵՄԵՆՅԱՆ ՍԵՊԱԳԻՐ ԳՐԱՆՇԱՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ


ԿԱԶՄԸ ԵՒ ԼԵԶՈՒՆ

Վերծանողները պարզել են, որ աքեմենյան սեպագրությունն ունի հետևյալ


հիմնական բնութագրերը (տես նկար 41).1
1. Գրանշանները կազմված են չորս հիմնական էլեմենտներից ( , , , )
և բառանջատիչ նշանից ( ):
2. Յուրաքանչյուր գրանշան կազմված է 2÷5 այդպիսի էլեմենտներից:
3. Աքեմենյան սեպագրության վերծանված տարբերակում չկան մաքուր
բաղաձայներ: Գրի 33 գրանշանների համար վերծանվել են վանկեր՝
բաղաձայն+ձայնավոր սկզբունքով:
4. Աքեմենյան սեպագրության լեզվի համար վերծանվել են 3 ձայնավոր (a, i, u)
և 22 բաղաձայն հնչյուններ (b, c, ç, d, f, g, h, j, k, l, m, n, p, r, s, š, t, θ, v, x, y, z) :
5. Աքեմենյան սեպագիր այբուբենը կազմված է 36 գրանշանից:

1
. P. O. Skjærvø, An Introduction to Old Persian, 2016

1
6. Բացի այբուբենի 36 գրանշանները, լրացուցիչ գործածվել են =«արքա»,
=«երկիր», , =«հայրենիք», =«աստված» և , , =
Ահուրամազդա իմաստներն արտահայտող գաղափարագրերը:
7. Աքեմենյան սեպագիր այբուբենի լեզու է համարվում հին պարսկերեն
մեռած լեզուն:
Մեր հետագա քննության ընթացքում պիտի անդրադառնանք այս բնութագրերի
միջև առկա հակասություններին: Հաշվի առնելով սույն աշխատանքում քննարկվող
խնդիրների շրջանակը, նախ անհրաժեշտ է պարզել մի սկզբունքային հարց. արդյո՞ք
աքեմենյան սեպագրությունը վանկային գիր է:
Սկսած դանիացի Կ. Նիբուրից (XVIIIդ), ով աքեմենյան արձանագրությունների
առաջին հետազոտողներից էր, երկար ժամանակ աքեմենյան սեպագրությունը
համարվում էր այբուբենական գիր: Վերծանման աշխատանքների ավարտից հետո
որոշ հետազոտողներ այն իրավացիորեն բնութագրեցին որպես վանկային գիր,
քանզի յուրաքանչյուր գրանշանի համար վերծանվել էր վանկային արժեք: Չնայած
գրի վերծանված տարբերակում այն իսկապես վանկային է, մինչ օրս հեղինակների
մեծ մասն իրենց աշխատանքներում աքեմենյան սեպագրությունը համարում է
այբուբենական: Համամիտ լինելով այս հեղինակների հետ, այս բաժինը
վերնագրեցինք «Աքեմենյան սեպագիր այբուբենը»: Ստորև փորձենք հիմնավորել այդ
տեսակետը և մատնանշել այն բացթողումները, որոնք կատարվել են վերծանման
ընթացքում:
Աքեմենյան սեպագրությունը վանկային գիր բնութագրող հեղինակները հաճախ
նաև նշում են, թե այդ գիրն իրականում ներկայացնում է այբուբենական և վանկային
գրի միջանկյալ վիճակը, այսինքն՝ կիսա-այբուբենական գիր է: Աքեմենյան
սեպագրությանը տրված այս հակասական բնութագրերն իսկ արդեն խոսում են այն
մասին, որ կա առնվազն չպարզաբանված խնդիր:
Վանկագրության ակունքները հասնում են Ք.ա. III÷II հազ. սեպագրությանը:
Զարգացած վանկային գիր է համարվում միքենյան գծային-Բ գիրը (Ք.ա. XV÷XIIդդ),
որը պարունակել է մոտ 90 վանկային գրանշան և մոտ 200 գաղափարագիր: Հայտնի
վանկային գրերը միջինը պարունակել են 80÷120 գրանշան:
Համեմատաբար փոքրաքանակ գրանշաններ պարունակող վանկային գրերից է
բրահմի գիրը, որը պարունակել է 65 գրանշան, աքեմենյան սեպագրության
ժամանակակիցն է (Հնդկաստանում հայտնվել է Ք.ա. 500թ առաջ) և ստեղծվել է
պարսկերենին ցեղակից սանսկրիտ և պրակրիտ լեզուների համար:
Վանկային գրերի այս ընդհանրական բնութագրի ֆոնի վրա ակնհայտորեն
բացառվում է, որ 36 գրանշան պարունակող աքեմենյան սեպագրությունը կարող է
վանկային գիր լինել: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ 36 գրանշանը բնորոշ է
այբուբենական գրին:
Այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչպես մեկնաբանել այն փաստը, որ
աքեմենյան սեպագրության գրանշանների համար վերծանվել են վանկային
արժեքներ:
Բացատրության ամենահավանական տարբերակն այն է, որ աքեմենյան
սեպագրերը վերծանողները ընտրելով սխալ ելակետ, հանգել են սխալ արդյունքի:
Տվյալ դեպքում ելակետը վերծանվող գրի համար վերծանման լեզվի ընտրությունն է:
Եթե մեր քննարկած նախորդ դեպքերում հետազոտողները հենվում էին այն
կանխակալ կարծիքի վրա, թե Միջերկրական ծովի արեվելյան ափերում ստեղծված

2
գրերի լեզուն պիտի լինի սեմական, ապա աքեմենյան սեպագրերը վերծանողները
լիովին համոզված էին, թե այդ գրի լեզուն պիտի լինի իրանական: Բնականաբար
վերծանման ընթացքում նրանք ստիպված պիտի լինեին գրանշաններին այնպիսի
Աղյուսակ 34. Աքեմենյան սեպագրերի
վերծանված տարբերակը
Բաղաձայն Բաղաձայն Բաղաձայն Բաղաձ. հնչյունական արժեքներ վերագրել,
+a +i +u կրկնութ. որպեսզի ընթերցումները
քանակը
համապատասխանեցնեին 25
a i u հնչյուն ունեցող ենթադրյալ
1 ba իրանական լեզվին: Արդյունքում,
2 այդ կանխակալ կարծիքի
ca թելադրանքով պիտի
3 ça վերականգնվեր և վերականգնվեց 3
4 ձայնավոր և 22 բաղաձայն
da du 3
di պարունակող լեզու: Այստեղ
5 աքեմենյան սեպագրությունը
fa այբուբենական գիր համարող
6 2
ga gu հետազոտողների առջև ծառացավ
7 մի բարդ ու կարևոր հարց. ինչպե՞ս
ha մեկնաբանել հավելյալ 11
8 ji 2 գրանշանները: Պարսկերենի
ja
9 այբուբենի տեսանկյունից հավելյալ
ka ku 2
այս 36 - 25 = 11 գրանշանների
10 la առկայությունն էլ վերծանողներին
11 3 ստիպեց գալ այն եզրակացության,
ma mi mu
թե գիրը վանկային է (տես
12 nu 2 աղյուսակ 34): Կիրառելով այս
na
13 միջոցները, վերծանությունը
pa տարվեց այնպիսի ճանապարհով,
14 ra 2 որպեսզի աքեմենյան
ru սեպագրության լեզուն
15 sa առավելագույնս մոտեցվի
16 իրանական լեզուներին:
ša
Որոշ հեղինակներ (Ա. Մեյէ, Օ.
17 2
ta tu Վեսենդոնկ և այլն) նշել են, որ
18 աքեմենյան սեպագրության լեզուն
θa եղել է արքայական տոհմի լեզուն,
19 vi 2
va որը տարբերվել է Պարսքում
20 տարածված խոսակցական լեզվից:
xa Հարցի վերաբերյալ ավելի կտրուկ
21 տեսակետ արտահայտողները (Հ.
ya
Յակոբսոն, Ֆ. Անդրեաս և այլն)
22
za պնդում էին, թե աքեմենյան

3
արքայական տոհմի լեզուն եղել է հին գրավոր ավանդույթներ ունեցող լեզու
(archaische Hochsprache) և խիստ տարբերվել է ժողովրդական լեզվից:2
Աքեմենյան հարստության անկումից (Ք.ա. 330թ) հետո վերանում է նաև
սեպագրության գործածությունը: Դա աքեմենյան տիրակալների գիրն էր, որը
ստեղծվել էր նրանց լեզվի համար և գործածվում էր միայն արքայական
արձանագրությունների համար: Աքեմենյան կայսրության ողջ տարածքում (Միջին
Ասիայից մինչև Եգիպտոս) վարչա-տնտեսական գրագրության համար գործածվում
Աղյուսակ 35. Իրանում գործածված արամեական այբուբենը
էր 22 բաղաձայն գրերից բաղկացած
կայսերական արամերեն այբուբենը

Պարթևական
դարաշրջան

դարաշրջան
Աքեմենյան

Սասանյան
դարաշջան

(տես աղյուսակ 35): Նույն


Ընթեցումը

նպատակների համար Պերսեպոլիսում


և ընդհանրապես Պարսքում (Էլամում)
զուգահեռաբար գործածվում էր
սեպագիր էլամերենը:
1 ’ Պահպանված գրավոր
2 b հուշարձանների տվյալների հիման
3 g վրա Իրանի տարածքում պարսկերեն
4 d լեզվի գործածությունը բաժանվում է
5 երեք փուլի.
h
Նոր պարսկերեն - նոր պարսկերեն
6 w կամ պարսկերեն (ֆարսի) լեզվի
7 z գործածությունը սկսվում է IX դարից:
8 ḥ VII դարում գրավվելով արաբների
9 ṭ կողմից, Իրանն ընդունում է
10 մահմեդական դավանանքը: Նոր կրոնն
y
իր հետ բերում է նաև իր լեզուն՝
11 k արաբերենը, որպես մահմեդականների
12 l սուրբ գրքի՝ Ղուրանի լեզու: Ղուրանը
13 m պարսկերեն գրառելու նպատակով
14 ստեղծվում է նոր այբուբեն: Հիմք է
n
ընդունվում արաբերենի 28 գրանշան
15 s ունեցող այբուբենը, որին ավելացվում
16 c են 4 նոր գրանշաններ, որոնց
17 p համապատասխանող հնչյունները
18 ş գոյություն չունեն արաբերենում:
19 Արդյունքում ստեղծվում է նոր
q
պարսկերենի 32 գրանշան ունեցող
20 r այբուբենը:3
21 š Այս այբուբենի 7 հնչյունները
22 t (գրանշանները) պարսկերեն լեզվում
գոյություն չունեին, գործածվում էին

2
. Այս մասին և հիշյալ հեղինակների աշխատանքների հղումները տես՝ М. Дандамаев, Иран при
первых ахеменидах, Москва, 1963, ст. 99, примеч. 60
3
. Hashabeiky F., Persian Orthography. Modification or Changeover? (1850–2000), Uppsala, 2005

4
միայն արաբերեն բառերում և անհրաժեշտ էին Ղուրանի տեքստերի ճշգրիտ
վերարտադրման համար: Այլ կերպ ասած, բուն իրանական լեզվին՝ պարսկերենին
էին պատկանում 32 - 7 = 25 հնչյունները (3 ձայնավոր և 22 բաղաձայն):
Միջին պարսկերեն - Միջին պարսկերեն կամ պահլավերեն լեզուն գործածվել է
Ք.ա. IIդ մինչև IXդ: Մոտ 1000 տարի ընդգրկող այս ժամանակահատվածում
պահլավերեն լեզվի համար օգտագործվել է 22 բաղաձայնից բաղկացած արամեական
այբուբենը (տես աղյուսակ 35):
Հին պարսկերեն - Հին պարսկերեն է համարվում աքեմենյան արքաների
արձանագրությունների լեզուն, որի համար ևս վերծանվել է 3 ձայնավոր և 22
բաղաձայն: Այստեղ է, որ մենք դնում ենք հետևյալ հարցադրումը. արդյո՞ք աքեմենյան
արքաների արձանագրությունների լեզուն պարունակել է 3 ձայնավոր և 22
բաղաձայն:
Ինչպես նշեցինք վերը, դա կարող է լինել վերծանողների այն կանխակալ կարծիքի
հետևանքը, թե աքեմենյան արձանագրությունների լեզուն պիտի լինի պարսկերենը:
Աքեմենյան սեպագրությունը վերծանողների համոզվածությունը հիմնված էր
հետևյալ տրամաբանական շղթայի վրա.
 Նոր պարսկերեն և պահլավերենը պարունակել են 3 ձայնավոր և 22 բաղաձայն,
 Աքեմենյան սեպագրության լեզուն գործածվել է նույն տարածքում և նախորդել
է պահլավերենին,
 Աքեմենյան կայսրությունը պարսկական պետություն էր,
 Աքեմենյան արքաների արձանագրությունների լեզուն պիտի ներկայացնի
պարսկերենի հնագույն գրավոր վիճակը և պիտի պարունակի 3 ձայնավոր և 22
բաղաձայն, ինչպես պահլավերենն ու նոր պարսկերենը:
Առաջին հայացքից թվում է, թե մտքերի այս շղթան խստագույնս տրամաբանված
է: Սակայն կա դրանց մեկնաբանման մի տարբերակ ևս: Հին աշխարհի պատմության
մեջ հայտնի են դեպքեր, երբ պետության հիմնական բնակչությունը և իշխող
վերնախավն ունեցել են տարբեր ազգային պատկանելիություն, խոսել են տարբեր
լեզուներով և իշխող վերնախավը պաշտոնական գրագրությունը վարել է ոչ թե երկրի
բնակչության, այլ՝ իր լեզվով: Այս տարբերակի շրջանակում կարող ենք ենթադրել, որ
աքեմենյան արքաներն իրենց ազգային պատկանելիությամբ և լեզվով իրանացիներ
չէին և իրենց պետականությունը ստեղծել էին իրանախոս բնակչություն ունեցող
տարածքում՝ Պարսքում:
Աքեմենյան արքայական հարստության անկումից մոտ 100 տարի անց Իրանի նոր
տիրակալներ դարձած Պարթև Արշակունիները իրենց չեն համարում աքեմենյանների
ժառանգները, չեն հիշատակում նրանց ու նրանց գիրը, պաշտոնական գրագրությունը
վարում են պահլավերեն լեզվով և արամեական գրերով: Աքեմենյան ժամանակներից
մնացած ժառանգությունը նրանց լեզվի մի քանի հարյուր բառերն էին, որոնք
շարունակվում էին գործածվել պահլավերենում, արիացի կոչվելու պատիվը և
զրադաշտական կրոնը:
Ստորև, «պարսիկ» ցեղանվան քննության ժամանակ, կանդրադառնանք
աքեմենյանների ազգային պատկանելիության խնդրին, իսկ այժմ վերադառնանք
աքեմենյան սեպագրության գրին:
Վերն ասվածը հստակ հիմքեր է տալիս, որպեսզի աքեմենյան սեպագրության
գիրն անվանենք այբուբեն, որը ստեղծվել է մեկ գրանշան - մեկ հնչյուն սկզբունքի
համաձայն: Այսինքն, ստեղծվել է 36 գրանշան պարունակող այբուբեն՝ 36 հնչյուն
ունեցող լեզվի համար:
5
Դարեհ Ա-ն Բեհիսթունյան արձանագրության մեջ (§70, IV 88-89) հայտարարում է,
թե սեպագիր այբուբենն ինքն է ստեղծել արիական լեզվի համար.4
տեքստը -

թարգմանությունը -Դարեհ արքան հայտարարում է. վասն Ահուրամազդի, այս


դպրությունը ես ստեղծեցի միայն արիական լեզվի համար:
Զետեղեցի նաև պնակիտի և մագաղաթի վրա:5
Աքեմենյան արքաները արձանագրություններում արիացի են կոչում միայն իրենց
տոհմը, բայց ոչ պարսերին, մարերին կամ որևէ այլ իրանական ցեղի: Այս փաստը
հստակ նշված է Դարեհ Ա-ի Բեհիսթունյան արձանագրության մեջ:
Արձանագրության էլամերեն և սեպագիր այբուբենի լեզվով գրառված տեքստերում
ասվում է.
սեպագիր այբուբենական տեքստը6

սեպագիր այբուբենական տեքստի ընթերցումը

էլամերեն տեքստը7

թարգմանությունը
Դարեհ արքան հայտարարում է. չկար մեկը, ոչ պարսիկ, ոչ մարացի, ոչ էլ մեր ցեղից,
որ Գաումատա մոգից ետ վերցներ իշխանությունը:8

4
. R. Schmitt, The Bisitun inscriptions of Darius the Great: Old Persian text, London, 1991
5
. Այս հատվածում նկատում ենք vašnā = վասն =«շնորհիվ, միջոցով» և dipiciçam = դպրութիւն =«գիր,
այբուբեն» բառերի նույնությունը: Վերջինիս կանդրադառնանք առանձին:
6
. Նույն տեղում
7
. S. A. Parian, A new edition of the Elamite version of the Behistun inscription, Cuneiform Digital Library
Bulletin, 2017::3
8
. Էլամերեն տեքստի այս հատվածում «ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ» իմաստն արտահայտված է
շումերերենից փոխառված NUMUN=«սերմ» բառով: Սեպագիր բառարաններում այս բառը վանկագրվել
է NU-mun, NU-mu-un, NU-mu ձևերով: NU սեպանշանն ունի sir5/ser5 ընթերցում և «ժառանգ, սերունդ,
սպերմ» իմաստ (աքքադ. lipištu), որը նույնական է բնիկ հայերեն սեր (ser) բառի հետ. sir5, ser5 = սեր (ser)
= «սերմ, ցեղ, սերունդ»: Հետևաբար, եթե NU-mun բառի մեջ տեղադրենք NU սեպանշանի ser5
ընթերցումը, ապա կստանանք բնիկ հայերեն սերմն=«սերմ (բույսի, մարդու, կենդանու), ցեղ,
սերունդ» բառը.
NU-mun = ser5-mun = sermun = սերմն (սեռ. սերման (serman))
NU-mu-un = ser5-mu-un = sermun = սերմն
NU-mu = ser5-mu = serm = սերմ
Հայ=շումերերեն բառը փոխ է առնվել և աքքադերենում գործածվել zēru = ze-ru = se2-ru = ser = սեր
արմատական ձևով:

6
Դարեհ արքան այստեղ իր արքայական ցեղը հստակորեն տարբերակում է
պարսերից և մարերից:
Ք.ա. III÷I հազ. սեպագիր աղբյուրների տվյալները վկայում են, որ Հայաստանի այդ
ժամանակաշրջանի մի շարք անվանումներ կազմված են եղել ար=«շինել, ստեղծել,
արարել, անել», այր, ար=«արու մարդ; քաջ, արի, կտրիճ» և վերջինիցս ածանցված
արի=«քաջ, համարձակ, կտրիճ» բառերով:9
Քաջանց երկրի (URARTU) արքաներն, աքեմենյաններից մոտ 100 տարի առաջ,
իրենց երկիրը կոչում էին KURAri = Արի երկիր (Ար Աստծո երկիր, Արարչի երկիր) կամ
Արիաց երկիր (արի մարդկանց երկիր):
Հայերեն ար=«շինել, ստեղծել, արարել, անել», այր, ար=«արու մարդ; քաջ, արի,
կտրիճ», արի=«քաջ, համարձակ, կտրիճ» բառերը, որոնք բացակայում են իրանական
լեզուներում, հնագիտական և գրավոր աղբյուրների տվյալները վկայում են, որ
արիական ռազմա-քաղաքական և հոգևոր-մշակութային համակարգը ծագել ու
ձևավորվել է հայալեզու միջավայրում և Հայկական լեռնաշխարհի տարածքում: 10
Իրանական լեզուներում կան «արիացի, արիական» իմաստը կրող arya և ārya
ածանցյալ ձևերը, սակայն բացակայում են նախնական ar և ari պարզ ձևերը: Իսկ դա
նշանակում է, որ իրանական լեզուների կրողները մասնակից չեն եղել ari-ական
հանրության ու աշխարհայացքի ձևավորման նախնական փուլին: Իրանացիները
փոխառությամբ յուրացնելով ari-ականության հիմունքները, տվել են իրենց
մեկնաբանությունները և հարմարեցրել իրենց հոգևոր ու աշխարհիկ ապրելակերպին:
Այս փաստերը հաշվի առնելով, հանգում ենք այն եզրակացության, թե իրենց
արիացի համարող աքեմենյան արքայական տոհմի լեզուն հայերենն էր:
Դրանում վերջնականապես համոզվում ենք, երբ հաշվի ենք առնում այն փաստը,
որ արիացի Դարեհ Ա-ի ստեղծած այբուբենական գիրը պարունակել է 36 գրանշան,
իմա՝ աքեմենյան արքայատոհմի լեզուն պարունակել է 36 հնչյուն: Իսկ ինչպես նշել
ենք, հայերենից բացի, աշխարհում չկա մի երկրորդ լեզու, որը պարունակի 36 հնչյուն:

4.4.1 ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՐՍԵՐԸ

Պարսիկ ցեղանվան հնագույն գրավոր վկայությունները սեպագիր աղբյուրներում


են: Իրենց արձանագրություններում այն հիշատակել են Ասորեստանի և Քաջանց
երկրի (URARTU) արքաները, որպես երկրանուն և ցեղանուն:
Երկրանվան առաջին հիշատակությունը մեզ է հասել Ասորեստանի Շամշի Ադադ
Ե և Սալմանասար Գ թագավորների ժամանակներից (Ք.ա. IXդ): Այդ և հետագա
ժամանակների սեպագիր արձանագրություններում երկրանունն ու ցեղանունը
հիշատակվել են հետևյալ գրելաձևերով. 11

9
. Հ. Մարտիրոսյան, URARTU, ARATTA, ŠUBUR, ARMANNU, URI - Հայքի սեպագիր անվանումները,
2018 https://independent.academia.edu/HamletMartirosyan
10
. Հ. Մարտիրոսյան, Ովքե՞ր են արիացիները, 2018, https://independent.academia.edu/HamletMartirosyan
11
. S. Parpola, Neo-Assyrian Toponims, VerlagButzon&BerckerKevelaer, 1970, p.

7
BAR-SU-A
KUR KUR
PAR-SU-AŠ2 URU
BAR-SU-A
KUR
BAR-SU-AIA KUR
PAR-SU-MA-AŠ2 URU
PAR-SU-A
KUR
PA-AR-SU-A KUR
PAR-SU-MAŠ (KUR)
PAR-SA-MAŠ
KUR
PAR-SU-A LU
2PAR-SA-MAŠ-U-(A)
(KUR)
PAR-SU-U2-A
KUR
PAR-SU-AŠ LU
2PAR-SU-MAŠ ( PA)R-SA-MAŠ
URU

Parsua երկրի տեղայնացման հարցում հետազոտողների կարծիքները զգալիորեն


տարբերվում են, հաճախ էլ իրար հակասում: 12 Առկա տեսակետները կարելի է
բաժանել երեք խմբի (տես նկար 42).
ա. Կապուտան լճի շրջակայքում (լճից արեվմուտք, հարավ-արեվմուտք, հարավ),
ըստ Քաջանց արքանեևի արձանագրությունների,
բ. Կապուտան լճից շատ ավելի հարավ՝ Քերմանշահի և Սուլեյմանիեի միջև,
գ. Պատմական Էլամի տարածաշրջանում:

Նկար 1. Parsua երկրի տեղայնացման տարբերակները, ըստ Ք.ա. 9÷7դդ սեպագիր աղբյուրների:

12
. Э. Грантовский, Ранняя история иранских племен Передней Азии, Москва, 1970, ст. 133

8
Նկար 42-ում բերված քարտեզի վրա տեղադրել ենք Parsua երկրի տեղայնացման
այս երեք տարբերակները և համապատասխանաբար նշել 1, 2, 3 թվերով: Կասպից
ծովի արեվմտյան ափին 4 թվով նշանակել ենք Մեծ Հայքի 15 աշխարհներից մեկը՝
Կասպք, Կազբք աշխարհը, որը Փայտակարան քաղաքի անունով Աշխարհացույցում
հիշատակվում է որպես Փայտակարան աշխարհ: Կասպք աշխարհը հիշատակվել է
նաև Պարսք, Պարսից երկիր անունով, որը մոտավորապես համապատասխանում է
Ստրաբոնի (XI, 7, 1) հիշատակած պարսերի երկրին:
Parsua, Պարսք անունը կրող այս երկրների մոտավոր տեղայնացումը
մտապահելով, անցնենք առաջ:
Իրանական ցեղերի բնակության նախնական վայրերում (Սև և Կասպից ծովերից
հյուսիս ընկած տափաստաններ, Միջին Ասիա) «պարսիկ» ցեղանունն անհայտ է:
Ուստի կարող ենք պնդել, որ ինչ որ ժամանակ Իրանական սարահարթի արեվմտյան
մասերում հայտնված ժողովուրդը «պարսիկ» անվանումը ստացել է այդ նոր
բնակության վայրում:
Հետևաբար «պարս-» բառի ստուգաբանությունն ու ճշգրիտ իմաստի
բացահայտումը հնարավոր է անել այն լեզուների դաշտում, որոնք գործածվել են
Քաջանց երկրում և Ասորեստանում:
Մինչ օրս «պարսիկ» ցեղանվան «պարս» արմատը ստույգ ստուգաբանություն
չունի: 13 Է. Գրանտովսկին իր աշխատության մեջ 50 էջից ավել նվիրել է Parsua երկրի
տեղայնացման ու երկրանվան մեկնաբանության վերաբերյալ արտահայտված
տեսակետներին, սակայն ինքն էլ խճճվելով իրարամերժ տեսակետների շփոթում,
պարզություն մտցնելու փոխարեն ավելի է պղտորում խնդիրը:
Սկսած XIXդ վերջից, հետազոտողների շրջանում տարածված էր այն միասնական
տեսակետը, թե «պարսիկ» ցեղանունը, սեպագիր աղբյուրների Parsua երկրանունը և
Ստրաբոնի հիշատակած պարսերի անունը նույնական են: Սակայն հիմնվելով այս
միասնական տեսակետի վրա, հետազոտողները «պարս-» բառի ծագման ու իմաստի
վերաբերյալ հանգում են տարբեր ու իրարամերժ եզրակացությունների:
Առաջին խմբին պատկանող հեղինակները գտնում են, թե Parsua երկրանունը
ներկայացնում է «պարս» ցեղանունը, որն ունի իրանական ծագում, բայց իրանական
լեզուներում չեն գտնում մի բառ, որով կարողանային ստուգաբանել երկրանունն ու
ցեղանունը:
Երկրորդ տեսակետի հեղինակ Ի. Դյակոնովը և նրա հետևորդները պնդում են, թե
Parsua երկրում ընդհանրապես իրանալեզու բնակչություն չի եղել, քանի որ
հիշատակվող տեղանուններն ու անձնանունները իրանական չեն: Սակայն դրան
զուգահեռ պնդում են, թե երկրանունը իրանական ծագում ունի: Նրանց կարծիքով
Parsua երկրանունը նշանակել է «ծայրամաս, գավառ» և ծառայել է որպես
Մարաստանի նկատմամբ Parsua երկրի դիրքի բնութագիր:
Հեղինակների երրորդ խումբը Parsua երկրանունը համարում է ոչ իրանական և
գտնում է, որ իրանական ցեղերը հայտնվելով Parsua երկրում, իրենց «պարս»
անվանումը ստացել են երկրի անունից:
Այս իրարամերժ տեսակետների գոյության հիմնական պատճառն անշուշտ այն է,
որ հետազոտողներին անհայտ է, թե ինչ լեզվի են պատկանում Parsua երկրանունն ու
«պարս» ցեղանունը և ինչ իմաստ են կրում:

13
. Խնդրի վերաբերյալ արտահայտված տեսակետները և հղումները տես՝ Э. Грантовский, Ранняя
история иранских племен Передней Азии, Москва, 1970, ст. 133-182, 220-224

9
Մենք հետևում ենք այն տեսակետին, որ իրանական քոչվոր ցեղերը Ք.ա. VIIդ
հայտնվելով ժամանակակից Իրանի արեվմտյան մասերում, բնակություն են
հաստատում արդեն մոտ երկու դար գոյություն ունեցող Parsua երկրում և
հետագայում երկրի անունով կոչվում են պարսեր, պարսիկներ: Այս տեսակետն առաջ
քաշած հեղինակներն այն բավարար չափով հիմնավորել են:
Մնում է պարզել, թե ինչ լեզվով է երկրին տրվել Parsua անվանումը և ինչ է այն
նշանակում: Է. Գրանտովսկին նոր իրանական, սլավոնական լեզուներում և
հնդարիական որոշ բարբառներում «կող, կողմ, կողք» նշանակող բառերի հիման վրա
վերականգնում է *parśu-=«կող» նշանակող ենթադրյալ նախաձև: Է. Գրանտովսկին
կարծում է, թե այդ բառը հետագայում ստացել է «ամուր, ուժեղ կազմվածք ունեցող»
իմաստ, որից էլ առաջացել է «պարս» ցեղանունը և Parsua երկրանունը:14 Այս
տեսակետը միակը լինելով, բավականին անհիմն է և բնականաբար ուշադրության չի
արժանացել: Եթե նույնիսկ Է. Գրանտովսկու առաջարկած բառը և նրա իմաստային
անցումները թողնենք մի կողմ, ապա, քանի որ *parśu-=«կող» բառի հիմքում դրվում են
սլավոնական և հնդարիական բառարմատներ, «պարս» ցեղանունը նախապես պիտի
երևար Միջին Ասիայում կամ Իրանի արեվելքում: Իսկ Parsua անվան հնագույն
վկայությունները Իրանի արեվմուտքում են: Է. Գրանտովսկու տեսակետը հակասում
է նաև այն դրույթին, որ Parsua երկրում նախապես իրանալեզու բնակչություն չի եղել:
Քանի որ Parsua երկրանունը վկայված է Իրանի արեվմուտքում և իրանական
ծագում չունի, ապա անվան pars- արմատը պիտի փնտրենք տեղական լեզուներում:
Այդպիսի բառեր տեղական լեզուներում կան, որոնք գրավոր վկայված են Parsua
երկրանվան հայտնվելուց շատ առաջ.
աքքադերեն - parsu =«բաժանված, զատված, մեկուսացած», վկայված է հին
աքքադերենի ժամանակներից (Ք.ա. XXIII÷XXդդ)15,
խեթերեն - parš =«փախչել, փախուստով փրկվել, անհետանալ», վկայված է հին
խեթերենում16,
հայերեն - պարս =«մեղուների երամը, որ մայր փեթակից զատվելով ու հեռանալով,
նոր ընտանիք է կազմում»17, իմա՝ նախնական իմաստն է «զատվել, փախչել,
հեռանալ»։
Բերված օրինակներից կարող ենք հանգել հետևյալ կարևոր եզրահանգումների.
ա. Տարբեր լեզուներում և տարբեր ժամանակներում վկայված այս բառերն ունեն
նույն իմաստը,
բ. Աքքադերենում և խեթերենում բառի հնագույն վկայությունը Parsua
երկրանունից հին է ~1000 կամ ավել տարով,
գ. Եթե երկրանվան ծագումը կապված է այս բառերի հետ, ապա Ք.ա. IXդ կամ
դրանից մի փոքր առաջ, այն տարածքում, որ հետագայում հայտնի է դառնում Parsua
անունով, բնակություն են հաստատում իրենց ցեղից կամ երկրից զատված ու
հեռացած փախստականներ:
Հետևաբար մեր հաջորդ խնդիրն է պարզել, թե ովքեր էին այդ փախստականները,
որտեղից կամ ումից էին նրանք զատվել ու փախստական դարձել և ինչու: Խնդիրը

14
. Նույն տեղում, էջ 171-173
15
. The Assyrian Dictionary of the Oriental Institute of the University of Chicago, vol. 12, 2005, p. 193
16
. The Hititte Dictionary of the Oriental Institute of the University of Chicago, P, 1997, p 179
17
. Ստ. Մալխասյանց, Հայերեն բացատրական բառարան, Երևան,

10
քննարկենք ըստ այն լեզուների, որոնցում վկայված է պարս=«զատված, բաժանված,
փախստական» բառը:
Աքքադերեն - աքքադերեն parsu բառը բացակայում է հետագա սեմական
լեզուներում: Իսկ դա նշանակում է, որ բառը սեմական ծագում չունի և փոխառություն
է շումերերենից: Սեպագիր բառարաններում parsu բառը բերվում է որպես
շումերական TAR սեպանշանի բացատրություն: Սրան կանդրադառնանք ստորև:
Parsua երկրում հաստատված փախստականները ևս չէին կարող սեմական լեզվի
կրողներ լինել, քանի որ Զագրոսից արեվելք ընկած տարածաշրջանում հազվադեպ են
հանդիպում սեմական ծագման անձնանուններ և տեղանուններ:
Խեթերեն - Տեսականորեն հնարավոր է, որ խեթական պետականության
կործանումից (Ք.ա. XIIդ) հետո խեթալեզու բնակչության որոշ բեկորներ կարող էին
հասնել արեվմտյան Իրանի տարածքներ:
Սակայն առկա փաստերը բացառում են այս տեսակետը: Խեթերենում parš-, pars-
=«փախստական» բառը վկայված է աքքադերեն parsu բառից ավելի քան 500 տարի
հետո և չունի հնդեվրոպական ստուգաբանություն: Դա նշանակում է, որ խեթերեն
parš- բառը փոխառություն է որևէ տեղական լեզվից: Սրան էլ եթե հավելենք, որ
Զագրոսի շրջանում խեթերենի ու խեթական յուրահատուկ մշակույթի հետքերը
բացակայում են, ապա Parsua երկրում հաստատված փախստականների խեթական
ծագումը ևս անընդունելի է:
Հայերեն - Հետազոտողները, որպես կանոն, բացառում են Առաջավոր Ասիայում
վաղ երկաթի դարում և ավել վաղ ժամանակներում հայերի ներկայությունը և
դեպքերի ու լեզվական, հոգևոր, մշակութային խնդիրների քննարկման ժամանակ
անտեսում են հայկական գործոնը, թեև այն հզօր է ու աչք ծակող:
Նման մոտեցման հիմքում Քաջանց երկրի («կասիտական» կայսրության
ժամանակներից մինչև «Ուրարտուի անկում») ոչ հայկական լինելու կեղծ տեսակետն
է և այն կեղծ տեսությունը, թե իբր հայերենը հնդեվրոպական լեզու է և նրա կրողները
Եվրոպայում գտնվող նախահայրենիքից Ք.ա. VIդ են եկել ու հիմնվել Հայկական
լեռնաշխարհում:
Թե նախորդ աշխատություններում 18, թե այս աշխատության մեջ բազմաթիվ
լեզվա-հնագիտական փաստերով հիմնավորել ենք, որ հայերը Հայկական
լեռնաշխարհի բնիկներն և 3÷4% բառային ընդհանրությունների պարագայում
հայերենը չի կարող հնդեվրոպական լեզու համարվել:
Հետևաբար լիիրավ իրավունք ունենք դիտարկելու այն տեսակետը, թե Ք.ա. IXդ
արեվմտյան Իրանում հաստատված պարսերը (=փախստականները) գաղթել են
Քաջանց երկրից (URARTU) և եղել են հայերենի կրողներ:
Վերը նշեցինք, որ parsu բառը շումերական TAR սեպանշանի աքքադերեն
համարվող ընթերցումն է: Միջագետքում parsu բառը գործածվել է հին աքքադական
(Ք.ա. XXIII÷XXդդ) և հին բաբելական (Ք.ա. XX÷XVIդդ) ժամանակներում: Խեթերեն
parš- բառն էլ գործածվել է միայն հին խեթերենում (Ք.ա. XVIII÷XVIդդ): Այս
ժամանակներից ավելի քան 2000 տարի հետո «պարս» բառի գործածությունը տեսնում
ենք միայն մեսրոպատառ հայերենում:
Եթե այդ 2000 տարիների ընթացքում pars=պարս բառը որևէ այլ լեզվում չի վկայվել
և այժմ էլ բացի հայերենից տարածաշրջանի որևէ այլ լեզվում չկա, ապա հարց է

18
. Հ․ Մարտիրոսյան, Հայոց առաքելական պատմություն․ Լեզու, 2016, https://www.academia.edu/

11
ծագում, թե այդքան ժամանակ որտեղ է պահպանվել բառը և ինչ ճանապարհով է այն
հասել մեսրոպատառ հայերենին:
Հարցի պատասխանը մեկն է. «պարս» բառը բնիկ հայերեն է, այս ողջ
ժամանակահատվածում գործածվել ու պահպանվել է հայերենում: Աքքադացիները և
խեթերը «պարս» բառը փոխառել են հայերենից:
Ինչպես վերը նշեցինք, «պարս» բառը ոչ սեմական և ոչ էլ հնդեվրոպական
լեզուներում չի ստուգաբանվում: Իսկ Հայերենում այն ունի հստակ
ստուգաբանություն:
Այն բնիկ հայերեն «պար» բառի հոգնակի հայցական ձևն է, որի նախնական
նշանակությունն է «շուրջ, շրջան; խումբ, խմբով պտտվել, շրջվել»: «Պար» բառը միայն
հայերենի սեփականությունն է և որևէ այլ լեզվում չունի իր զուգահեռը: Սրա
բայական ձևն է պարել=«կաքավել, պարել, պտտվել, շրջվել», իսկ ածանցվածը՝
պարան=«շուռ գալը, շուռ տալը, մյուս կողմը դառնալը»: Վերջին ձևը գործածվում է
«գալ», «տալ» բայերի հետ (պարան գալ, պարան տալ): Շրջվելու, շուռ գալու,
պտտվելու գաղափարի զարգացմամբ էլ ծագել է փախչելու, հեռանալու գաղափարը:
Այսպիսով հայերենը տալիս է pars=պարս բառի ծագումը և ստուգաբանությունը:
Այժմ փորձենք ցույց տալ, որ «պարս» բառն անընդհատ գործածվել է հայերենում և
նրա հնագույն գրավոր վկայությունը հասնում է սեպագրության սկզբնավորման
ժամանակներին:
Վերը նշեցինք, որ parsu բառը գրառվել է և վանկագիր ձևով (par-su, par2-su, pa-ar-su,
pa-ar-si, pa-ra-su), և գաղափարագրվել է TAR սեպանշանի միջոցով:19 TAR
սեպանշանով է գաղափարագրվել նաև parāsu ձևը, որը parsu բառի բայական ձևն է
համարվում:20 TAR նշանագրի և սեպանշանի տվյալները բերված են աղյուսակ 36-ում:

Աղյուսակ 36. Շումերական TAR նշանագիրը և սեպանշանը


TAR Շումերական Բաբելական TAR
նշանագիրը TAR TAR սեպանշանի ընթերցումները
(ZATU 549) սեպանշանը սեպանշանը
dar6, gud4, haš, has, haz, haş, hus2, ku5,
kud, kut, ku5, kutu, kudma, kuru5,
kurum5, kuksu, kur5, qadmax, qadmu,
qud, qudma, qudmu, qumx, qut, qutu,
sila, six, sil, sulu, šil, šar7, tar, tara, tax,
tir2, ţar, ţir2, ursagsim, ursaĝsim, zil3
TAR նշանագիրն արտահայտում է կոտրելու, կտրելու, ջարդելու, ճղելու,
զատելու, բաժանելու, հեռացնելու գաղափարները, որոնք հիմնականում
արտահայտվել են TAR սեպանշանի kud, kut, kutu, , gud4, qut, qutu ընթերցումների
միջոցով: Սրանք էլ ներկայացնում են բնիկ հայերեն «կոտոր, կոտր, կտիր, կտուր»
բառի և նրա բարբառային ձևերի «կոտ-, կոդ-, գոդ-» արմատը, որից՝ կոտորել, կոտրել
=«կտրել, կոտրել, ջարդել, սպանել»:
TAR սեպանշանի այս իմաստներից են բխեցվել մեզ հետաքրքրող մյուս
իմաստները: Անդրադառնանք parsu բառի բայական parāsu ձևի շումերերեն
գրելաձևերին, նրանց իմաստներին և հայերեն զուգահեռներին:

19
. The Assyrian Dictionary of the Oriental Institute of the University of Chicago, vol. 12, 2005, p. 193
20
. Նույն տեղում, էջ 165

12
Չիկագոյի համալսարանի բառարանում parāsu բայի համար բերված
իմաստները դասավորվում են երեք իմաստային խմբերում: 21
1. «ետ կանգնել, կանգնեցնել, արգելել, կասեցնել, արտաքսել, վանել»
Նախ parāsu բառի այս իմաստները համապատասխանում են TAR սեպանշանի
tar=տար ընթերցմանը, քանի որ հայերեն «տար» բառն իր «հեռու, հեռավոր» իմաստից
զատ գործածվել է նաև ժխտական առումներով (բացի, դուրս, արտաքոյ, չ, ապ): TAR
սեպանշանի dar6, , tar, tara ընթերցումներն էլ նշված իմաստների շրջանակում
նույնական են հայերեն դառնալ=«փոխել շարժման ընթացքը, ուղղությունը; շրջվել»
բայի «դառ-, դար-, տառ-» արմատի հետ:
Parāsu բայի իմաստների այս խումբը հիմնականում գրառվել է TAR
սեպանշանի KU-UD=KUD ընթերցման միջոցով: Այստեղ վերցնելով KU սեպանշանի
kuz3/kus3 ընթերցունը, իսկ UD սեպանշանի համար՝ ul6 ընթերցումը, ստանում ենք.
KU-UD = kus3-ul6 = kusul = կասուլ:
Հայերենում այս բայն ունի երկու տարբեր իմաստներ.
կասուլ1 =«ետ կանգնել, դադարել, արգելել, վանել»,
կասուլ2 =«ջարդել, կոտրել, մանրել»:
Սրանցից առաջինը ներկայացնում է parāsu բայի իմաստների առաջին խումբը,
իսկ երկրորդը՝ իմաստների հաջորդ խումբը, որը բերված է ստորև: Բնիկ հայերեն
«կաս1» և «կաս2» արմատները որևէ այլ լեզվում զուգահեռներ չունեն:
Իմաստների այս շարքին են պատկանում նաև TAR սեպանշանի haš, hus2
ընթերցումների արտահայտած իմաստները, որոնց հայերեն զուգահեռներն են.
խաչ, խոչ =haš, hus2 =«արգելք»,
խոշ =haš, hus2 =«տանջելով սպանել»
Վերջինից կրկնությամբ ունենք խոշ - խոշ > խոշոշ=«մարդասպան» և խոշոշել
=«տանջելով սպանել»:
հաշ-մ =haš =«ջարդված, կոտրված», որից՝ հաշմանդամ=«ջարդված անդամ
ունեցող»:
Վերջին երկու բառերը (խոշ, հաշմ) իրենց արտահայտած իմաստներով
պատկանում են parāsu բառի իմաստների երկրորդ խմբին:
2. Parāsu բառի արտահայտած իմաստների երկրորդ խումբն է - «կտրել,
կոտրել, ջարդել, բաժանել, զատել, սփռել, տարածել, հեռանալ, օտարանալ»:
Սրանցից «կտրել, կոտրել, ջարդել, բաժանել» իմաստները հիմնականում
գրառվել են TAR սեպանշանի kud, kut, kutu = կոտոր ընթերցման միջոցով, իսկ
«սփռել, տարածել, հեռանալ» իմաստները՝ TAR սեպանշանի tar = տար =«հեռու»
ընթերցման միջոցով: Վերջինիս ածանցված «տարած» ձևն անցել է աքքադերենին և
որպես բայ, գործածվել է tarāşu =«ձգել, տարածել, սփռել, ուղարկել» իմաստներով:
Տարած = tarāşu նույնությունը և բառի հայերեն ծագումը հաստատում է նաև այն
փաստը, որ սեպագիր բառարաններում tarāşu բառը բերվում է որպես zi-ga վանկագիր
բառի բացատրություն (տես օրինակ՝ CT 19 6): Վերջինս էլ ներկայացնում է բնիկ
հայերեն ձիգ = zi-ga =«տարածել, երկարել, պարզել, նետել» բառը, որը «տարած» բառի
հոմանիշն է և որևէ այլ լեզվում չունի իր զուգահեռը:
Parāsu բառի այս իմաստները գրառվել են նաև HI׊E սեպանշանի bir, pir3
ընթերցումների միջոցով, որոնք ներկայացնում են բնիկ հայերեն փռել, սփռել
=«տարածել, սփռել, պարզել, ցրել» բառի «փիռ» արմատը: Սրա բացատրությունը

21
. Նույն տեղում

13
տրվել է աքքադերեն sapāhu բառի միջոցով: Փիռ = bir/pir արմատը հնարավոր է նաև
ներկայացնել որպես TAR սեպանշանի KU-UD = KUD ընթերցման տարընթերցում.
KU-UD = bi7-ra3 = bir = փիռ:
Վերջապես հավելենք, որ սեպագիր բառարաններում parāsu բառն էլ հաճախ
բերվում է որպես բնիկ հայերեն «պար» բառի բացատրություն.
bar, par2 = pa-ra-su (Antagal VII 244)
ba-ar2 = pa2-ar2 =bar, par = pa-ra-su (A I/6 177)
ba-ar
BAR = 2 BAR = bar, par = pa-ra-su (Izbu Comm. 367):
pa -ar

3. Վերջապես parāsu բառի երրորդ խմբի իմաստներն են. «հետազոտել,


գուշակությամբ պարզել, բացատրել, մեկնաբանել»:
Առաջին հայացքից թվում է, թե այս իմաստները ընդհանուր եզրեր չունեն
նախորդ երկու խմբերի իմաստների հետ: Այդ կապը տեսնելու հնարավորությունը
տալիս է հայերենը: Հայերենում «պարս» բառին համանուն է «պարզ» բառը: Ոչ միայն
համանուն է, այլ պարզել=«երկարել, տարածել, բաժանվել, հեռանալ» իմաստներով
«պարս» բառի հոմանիշն է: Այս խմբում «գուշակությամբ պարզել, բացատրել,
մեկնաբանել» իմաստների առկայությունը parsu/parāsu բառի հնչյունական կազմը
հուշում են, որ գործ ունենք «պարզ» բառի հետ: Թեև Չիկագոյի համալսարանի
ասուրերենի բառարանը parsu բառին վերագրում է «պարզ, որոշակի» իմաստ, սակայն
չի տարբերակում համանուն «պարս» և «պարզ» բառերը և այս նրբությունը հնարավոր
է պարզել միայն հայերենի միջոցով:
Վերը բերված իմաստների երեք խմբերի շրջանակում հայերենը նաև
հնարավորություն է տալիս բացահայտել TAR սեպանշանի այն ընթերցումների
իմաստները, որոնք այսօր անհայտ են շումերագետներին:
ա. TAR սեպանշանի «հեռանալ, օտարանալ» իմաստը և սեպանշանի kur5,
kuru5, kurum5 անհայտ իմաստով ընթերցումների գոյությունը հուշում են, որ գործ
ունենք բնիկ հայերեն կոր=«կորչիլ, անհետանալ» արմատի հետ: Այս արմատից
ունենք կորու=«կորած», իսկ «կորչիլ» բայի հրամայական ձևն է «կորո՛»: Հայերեն «կոր»
արմատը ևս, բացի շումերերենից, որևէ այլ լեզվում զուգահեռ չունի:
Շումերերենում «կորչիլ, անհետանալ» իմաստը հիմնականում արտահայտվել է
KU4 սեպանշանի kur9, DU սեպանշանի kurx և LIL սեպանշանի kurx ընթերցումների
միջոցով: Սրանք բոլորն էլ ներկայացնում են հայերեն «կոր» արմատը:
բ. Անհայտ են նաև TAR սեպանշանի tir2, ṭir2 ընթերցումների իմաստները:
Սրանք էլ ներկայացնում են բնիկ հայերեն «թիռ» արմատը, որի «թռչել» բայական ձևն
ունի «հեռանալ, անհետանալ, կորչիլ» իմաստ:
գ. TAR սեպանշանի անհայտ իմաստով հաջորդ ընթերցումներն են sil, zil3:
Նույն իմաստների շրջանակում սրանք էլ նույնական են ծլել=«կոտրվել, ջարդվել»,
ծլել=«վախենալ», ծլկել=«անհետանալ, փախչել» բայերի «ծիլ» արմատի հետ:
Այս բառաքննության արդյունքում վերջնականապես համոզվում ենք, որ
pars=պարս բառը բնիկ հայերեն ծագում ունի և սեպագիր աղբյուրներում իր
«փախստական, հեռացած, բաժանված, կտրված» իմաստով գործածական է եղել
սկսած Շումերի վաղ դինաստիական ժամանակներից (Ք.ա. ~3000թ): Որպես
երկրանուն կամ ցեղանուն, այն գործածական է դառնում սկսած Ք.ա. IX÷VIIIդդ:
Ովքե՞ր են այս փախստականները:
Ե՞րբ, ինչու՞, ումի՞ց են բաժանվել ու փախստական դարձել:
Նշել ենք, որ Parsua երկրանվան հնագույն հիշատակությունները գալիս են
Ասորեստանի Սալմանասար Գ (Ք.ա. 859÷824թթ) և Շամշի Ադադ Ե (Ք.ա. 824÷811թթ)
14
ժամանակներից: Ասորեստանի այս երկու թագավորների ժամանակաշրջանում
Քաջանց երկրում (URARTU) գահակալել են չորս արքաներ. A-RA-ME = A-ra-me կամ
A-ra-men2 = Aram/Aramen =Արամ/Արմեն (Ք.ա. 858÷844թթ), LU-TI IB.RI = Քաղդի
Սանդարի =«Անդրաշխարհի Աստծո քուրմ»22 (Ք.ա. 844÷834թթ), dSAR5-DU-RI (Ք.ա.
834÷828թթ) և IŠ-BU-I-NI (Ք.ա. 828÷810թթ):
Ուշ բրոնզի դարի աղետալի անկումից (Ք.ա. XII÷XIդդ) հետո Առաջավոր
Ասիայի ողջ տարածքում նկատվում են կործանված կամ թուլացած պետականության
ու կենտրոնաձիգ իշխանությունների վերականգնմանը և հզորացմանը միտված
պրոցեսներ: IŠ-BU-I-NI արքայի և հաջորդների արձանագրությունները վկայում են,
այդ պրոցեսներն ընթացել են նաև Քաջանց երկրում: IŠ-BU-I-NI արքայի և նրա
հաջորդների կազմակերպած ռազմական արշավանքները ոչ թե նվաճողական բնույթ
ունեին, ինչպես ներկայացվում է սովորաբար, այլ՝ նախկին կենտրոնական
իշխանության թուլացման արդյունքում անկախացած ու անհնազանդ պահվածք
ունեցող իշխանական տներին պատժելու, հնազանդեցնելու և կենտրոնական՝
արքայական իշխանությանը ենթարկելու պատժիչ գործողություններ էին:
Քաջանց արքաների արձանագրություններն իրենց հակիրճ ու չոր ոճով, սուղ
բառապաշարով, կառուցվածքով ու սյուժեով գործնականում չեն տարբերվում ավելի
քան 1000 տարի հետո կատարված դեպքերի նկարագրությունից, որ տալիս է
Փավստոս Բուզանդը Պապի իշխանության չհնազանդվող իշխանների նկատմամբ
Մուշեղ Մամիկոնյանի ձեռնարկած պատժիչ գործողություններին: Բերենք մի քանի
նմուշներ Բուզանդից. 23

«ՅԱՂԱԳՍ ՆՈՇԻՐԱԿԱՆԻ
Հարկաներ Մուշեղ զապստամբս Նոշիրական աշխարհին, որ ապստամբեցին
յարքայէն Հայոց, առնոյր աւերէր գերէր, և ՛ի մնացորդացն առնոյր պանդանդս. և
զբնակիչս երկրին ՛ի հարկի ծառայութեան կացուցանէր:

ՅԱՂԱԳՍ ԿՈՐԴՈՒԱՑ ԿՈՐԴԵԱՑ ԵՒ ՏՄՈՐԵԱՅ


Հարկանէր Մուշեղ սպարապետն և զայս գաւառս ապստամբեալս յարքայէն Հայոց,
զԿորդուս և զԿորդիս և զՏմորիս. առնոյր գերէր և աւերէր, դնէր հարկ մնացորդացն, և
առնոյր պանդանդս:

ՅԱՂԱԳՍ ՄԱՐԱՑ
Եւ զկողմանսն Մարաց, քանզի և նոքա ապստամբեցին յարքայէն Հայոց, հարկանէր
զնոսա մեծապէս, և գերէր զբազումս ՛ի նոցանէն, և մնացորդացն դնէր հարկս, և
առնոյր պանդանդս:
ՅԱՂԱԳՍ ԱՐՁԽԱՅ
Հարկանէր զերկիրն Արձախայ մեծաւ պատերազմաւ, գերէր բազումս ՛ի նոցանէն. և
զմնացորդացն առնոյր պանդանդս, և մնացեալսն ՛ի հարկի կացուցանէր»:
Բերված օրինակներում հակիրճ նկարագրվում են այն պատժիչ
գործողությունները, որոնք նույն կերպ գրառված են Քաջանց արքաների
արձանագրություններում:

22
. Հ. Մարտիրոսյան, LU-TI-IP-RI, https://www.academia.edu/28483311/LU-TI-IP-RI
23
. Փաւստոսի Բիւզանդացւոյ պատմութիւն Հայոց, Երևան, 1987, էջ 320

15
Երկրում հավանաբար նախորդ թագավորական հարստությունն անկում էր
ապրել և Քաջանց երկրում նոր թագավորական հարստություն հիմնող վերոհիշյալ
արքաներն ունեին իրենց հակառակորդները: Սրանցից որոշները պարտություն
կրելով արքայական զորքերից և պատժվելով, հնազանդվում են արքայական
իշխանությանը: Իսկ որոշներն էլ տեսնելով անհնազանդների նկատմամբ կիրառվող
խիստ պատիժները և չցանկանալով կորցնել ինքնիշխանությունը, իրենց աղխով ու
զինուժով հեռանում են իրենց երկրից ու դառնում փախստական: Նրանք
հաստատվում են այնպիսի հեռու տարածքներում, որտեղ Քաջանց արքաների ձեռքը
չէր կարող հասնել իրենց:
Սա ռազմա-տնտեսական զգալի պոտենցիալ ունեցող խավի փախստական
դառնալու, սեփական իշխանական տարածքից հեռանալու և նոր տեղում
հաստատվելու հիմնական՝ քաղաքական դրդապատճառն է:
Parsua երկրի և pars ցեղանվան գրառման վերը բերված տարբերակները
փախստականների բնութագրի նոր երանգներ բացահայտելու հնարավորություն են
տալիս: Երկրանվան KURPAR-SU-AŠ, KURPAR-SU-AŠ2 գրելաձևերը կարող ենք
ներկայացնել որպես KURParsuaş = Պարսաց երկիր, Պարսուաց երկիր = «պարսիկների
երկիր» = «փախստականների երկիր» (AŠ=aş3=-աց, AŠ2=aş2=-աց): Այս դեպքում
անհրաժեշտություն է առաջանում բացատրել երկրանվան հաճախ հանդիպող
գրելաձևերի մեջ հանդիպող -MA-AŠ, MAŠ բաղադրիչի դերն ու իմաստը: Առ այսօր
երկրանվան այս բաղադրիչին բացատրություն չի տրվել:
MAŠ սեպանշանն ունի waš/waş/was/waz ընթերցումներ, որոնք ստացվում են
վանկագիր MA-AŠ = MAŠ գրությունից, որտեղ MA սեպանշանն ունի wa6 ընթերցում:
Վերցնելով MA սեպանշանի wa6 ընթերցումը և AŠ=aş3=-աց ընթերցումը, կունենանք
MAŠ = MA-AŠ = wa6-aş3 = waş:
Այժմ երկրանվան մեջ MA-AŠ և MAŠ բաղադրիչների փոխարեն տեղադրենք
նրանց waş = վաց, ւաց ընթերցումը
KUR
PAR-SU-MAŠ = KURPar-su-waş = KURParsuwaş
KUR
PAR-SU-MA-AŠ = KURPar-su-wa6-aş3 = KURParsuwaş:
Ակնհայտ է, որ բուն երկրանունն այս դեպքում ստանում է Parsuw- ձևը, որի
հայերեն տսռադարձված ձևերը կլինեն Պարսավ, Պարսուվ, Պարսով (այստեղ հաշվի
առանք այն իրողությունը, որ սեպագրական u-ն ներկայացնում է ա, ու, ո
հնչյունները):
Սրանցից Պարսավ ձևը նույնական է հայերեն պարսաւ=«նախատելի,
արգահատելի, մեղադրյալ» բառի հետ, որը նույնպես չունի զուգահեռներ այլ
լեզուներում: Հայերեն «պարսաւ» բառը տառացի նշանակում է պարս=«բաժանված,
հեռացած, օտարացած, փախստական» տեսակի հատկանիշներ կրող, ունեցող և
կազմված է «պարս» և աւն=«ունենալը, մի բանի բուն տերը» բառերից (հմմտ. խոն-աւ,
ծար-աւ, պառ-աւ և այլն):
Այսպիսով, KURParsuwaş = Պարսաւաց երկիր =«նախատանքի արժանիների,
մեղադրյալների երկիր» անվանումը KURParsuaş = Պարսաց երկիր, Պարսուաց երկիր =
«բաժանվածների, հեռացածների, փախստականների երկիր» անվանման հոմանիշն է:
Երկրանվան KURPAR-SU-MAŠ գրելաձևի այս բացատրությունը հնարավոր է տալ
միայն հայերենի դաշտում, իսկ որևէ այլ բացատրություն գոյություն չունի:
Ամփոփելով վերը կատարած քննությունը, հանգում ենք այն եզրակացության,
որ Ք.ա. IXդ Քաջանց երկրից մեկ կամ մի քանի իշխանական տներ չհնազանդվելով
հզորացած կենտրոնական իշխանությանը, հեռանում են իրենց ավանդական
16
տիրության տարածքներից և հաստատվում Զագրոսի լեռների Ուրմիա լճին հարող
տարածքներում:
Հետագա Քաջանց երկրի և Ասորեստանի հետապնդումներից ու ճնշումներից
խույս տալով, նրանք տեղաշարժվում են դեպի հարավ-արեվելք և վերջնականապես
հաստատվում Էլամի տարածաշրջանում: Նրանց վերջնական բնակության տարածքը
նրանց տրված բնութագրական «պարս» անունով էլ հայտնի է դառնում Parsua=Պարսք
անունով: Հետագայում այնտեղ հայտնված և հաստատված իրանալեզու քոչվոր
ցեղերը երկրի անունից ստանում են pars=պարս-իկ անվանումը:
Քանի որ այդ ժամանակներից շատ ավելի վաղ պարս=«բաժանված, հեռացած,
օտարացած, փախստական» բառը փոխառությամբ գործածվում էր նաև
աքքադերենում, ապա և Քաջանց երկրի հայալեզու արքաները, և Ասորեստանի
տիրակալները փախստականներին և նրանց բնակության վայրը կոչում էին նույն
«պարս» բառով:

17

You might also like