You are on page 1of 9

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ (սեպտեմբերի 24, 1896, Սեյնթ


Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ- դեկտեմբերի 21, 1940, Հոլիվուդ, Լոս
Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ]), ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների
ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։
Ֆիցջերալդի ստեղծագործությունը 20-րդ դարի ամերիկյան գրականության
փայլուն նմուշներից է[14]։ Նրա ժամանակակիցներն
են Դրայզերն ու Ֆոլքները, Հեմինգուեյն ու Վուլֆը, բայց Ֆիցջերալդի տեղն ու դերն
ուրույն է։ Նա առաջինը խոսեց այն սերնդի անունից, որը կյանք էր մտել Առաջին
աշխարհամարտից հետո։
«Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան
գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն
ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։
Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային
պատմությունը»:
Վեպի գործողությունը տեղի է ունենում Նյու Յորքում, Լոնգ Այլենդում 20-րդ
դարի 20-ականներին։ Առաջին աշխարհամարտի քաոսից հետո ամերիկյան
հասարակությունը թևակոխում է զարգացման փուլ։ Հեղինակի կենդանության
օրոք վեպն առանձնապես մեծ հռչակ չուներ, 24 հազարից պակաս օրինակ էր
ընդամենը վաճառվել։ Հաջորդ տասնամյակներում վեպը դարձավ շատ երկրների
գրականության դպրոցական և բուհական դասընթացի պարտադիր գործ։
Պատմողը՝ առաջին դեմքով հանդես եկող Նիք Քարաուեյը, սկսում է վեպը մի
խորհրդից, որն իրեն ժամանակին տվել է հարուստ հայրը, այն է՝ չդատել ուրիշ
մարդկանց, ովքեր չունեն իր առավելությունները։ Այս խորհրդին հետևելը Նիքի
սովորությունն է, բայց բացառություն է Գեթսբին։ Նիքը լքում է Նյու Յորքը,
վերադառնում Միջին Արևելք։
«Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։
Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում՝ Ֆրանսիայի Անթիբ քաղաքում։

Մեծն Գեթսբին (վեպ)


«Մեծն Գեթսբին», 1925 թվականին Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կողմից գրված
վեպ, որի հերոսները ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ
Այլենդում, 1922 թվականի ամռանը։ Պատմությունը առաջին հերթին
վերաբերվում է երիտասարդ և խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիին և նրա
սիրուն՝ Դեյզի Բյուքենենին։ Ֆիցջերալդի աշխատանքի թեման պատկանում է
իդեալիզմին, սոցիալական տատանումներին, փոփոխությունների
անհանդուրժողականությանը, որի միջոցով նկարագրված
են ջազի դարաշրջանը կամ Ճչացող 20-ականները, որը գրված է որպես
ուսուցողական պատմություն՝ ամերիկական երազանքի մասին[1][2]: Գրքի
առաջին հրատարակությունը (Scribners) 1925 թվականի ապրիլին էր, որը
ունեցավ տարբեր կարծիքներ և շատ վատ վաճառվեց. առաջին տարում գրքից
վաճառվեց ընդամենը 20 000 օրինակ։ 1940 թվականին Ֆիցջերալդը մահացավ
համարելով իրեն անհաջողակ, իսկ իր աշխատանքը՝ մոռացված։ Չնայած այս
անհաջողություններին, գիրքը մեծ ճանաչում ստացավ Երկրորդ
համաշխարհային պատերազմի տարիներին և դարձավ ամերիկյան
դպրոցների ուսումնական ծրագրի մի մասը, այնուհետև բեմադրվեց վերջին
տասը տարիների ընթացքում։ Այսօր «Մեծն Գեթսբին» համարվում է դասական
գրականության գլուխգործոցներից մեկը և ունի «Ամերիկյան մեծագույն վեպ»
կոչումը։ 1998 թվականին Ժամանակակից գրականություն հրատարակությունը
գիրքը համարեց 20-րդ դարի լավագույն վեպը և երկրորդ լավագույնը անգլերեն
լեզվով գրվածների մեջ:

Սյուժե
Պատմությունը ներկայացվում է առաջին դեմքից. Նիկ Քարավեյը պատմությունն
սկսում է մի խորհրդից, որը ինչ-որ ժամանակ նրան տվել էր իր հայրը, ով ասում
էր՝ պետք չէ դատել այն մարդկանց, ովքեր չունեն քո առավելությունները։ Սրանից
հետո Նիկի համար սովորույթ է դառնում հետևել այս խորհրդին՝ բացառությամբ
Գեթսբիի դեպքից։ Նիկը լքում է Նյու Յորքը, որտեղ տեղի են ունեցել դեռ
չպատմված դեպքերը, որպեսզի վերադառնա իր հարազատ Միջին Արևմուտք։ Այս
կերպ, հաջորդ գործողությունները ներկայացնում են իրենցից հետադարձ ձև։ Իր
պատմությունը Նիկը սկսում է այն բանից, երբ վարձով տուն է վերցնում Ուեստ
Էգում՝ Լոնգ Այլենդում, որտեղ ի տարբերություն Իստ Էգի, ապրում էին ոչ շատ
հայտնի, սակայն ոչ պակաս հարուստ մարդիկ։ Նիկը հյուրընկալվում է Թոմ և
Դեյզի Բյուքենենների առանձնատանը։ Դեյզին Նիկի զարմուհին էր, իսկ նրա
ամուսինը՝ Թոմը, ինչ-որ ժամանակ խաղացել է ֆուտբոլ Յելեում, իսկ հիմա՝
վայելում է իր հարստությունը։ Թոմը Նիկի մոտ տպավորվել է ինչպես
ամբարտավան մարդ, ով ունի ռասիստական հայացքներ, իսկ Դեյզին, ինչպես
հմայիչ կին, չնայած նրան, որ ուներ երեքամյա աղջնակ։ Այս տանը Նիկը
հանդիպում է Ջորդան Բեյքերին՝ Դեյզիի ընկերուհուն։ Ջորդանը հայտնում է
Նիկին, որ Թոմը Նյու Յորքում սիրուհի ունի։
Վերջինիս՝ Միրթլ Վիլսոնի հետ հանդիպման համար, սիրուհու ամուսնու՝ Ջորջի
մոտ, Թոմը վերանորոգելու է տանում իր ավտոմեքենաները և միաժամանակ տուն
է վարձում քաղաքում։ Թոմը այնտեղ է հրավիրում նաև Նիկին, որտեղ նա
ծանոթանում է Քեթրինի՝ Միրթլի քրոջ և Միրթլի ընկերների հետ։ Գիշերն
ավարտվում է հարբեցողությամբ և Միրթլի ջարդված քթով, ով բարկացել էր, քանի
որ Թոմը տվել էր Դեյզիի անունը։ Նիկը հեռանում է այս քաոսից Մաք-Քիի՝ Միրթլի
ընկերոջ հետ։ Անսպասելիորեն հայտնի է դառնում, որ Նիկը Ջեյ Գեթսբիի
հարևանն է։ Վերջինս մեծահարուստ է, որ հայտնի է իր կազմակերպած ճոխ և
ուրախ երեկույթներով, որոնք տեղի են ունենում Գեթսբիի ոչ այնքան համեստ
առանձնատանը, որտեղ ամեն շաբաթ օր հարյուրավոր մարդիկ են
հյուրընկալվում։ Այնուհետև Գեթսբիի վարորդը Նիկին ուղարկում է հրավեր՝
մասնակցելու իր երեկույթներից մեկին։ Գեթսբին խորհրդավոր մարդ է, ում
հարստության մասին միայն շշուկներ են պտտվում։ Նիկին հանդիպած և ոչ մի
հյուր չգիտի, թե ինչպիսի տեսք ունի Գեթսբին։ Այնուհետև երեկույթի ժամանակ
Նիկը հանդիպում է մի մարդու, ով պարզվում է, որ զինվորական է եղել, ինչպես
Նիկը։ Ի զարմանս Նիկի, այդ մարդը լինում է Գեթսբին։ Իսկ Գեթսբիի հետ
ծանոթությունից հետո նրանց միջև առաջանում են եղբայրական
հարաբերություններ։ Նիկը զարմանում է, երբ Գեթսբին իրեն տանում է Նյու Յորք,
առանց որևէ բացատրության և պատմում է նրան իր ողջ կյանքը, սոցիալական
վերելքը, որը թվում էր, թե հորինվածք է։ Ինչպես նաև Նիկը ծանոթանում է
Գեթսբիի ուղեկից՝ Մեյեր Վոլֆսհայմի հետ։ Վերևում նշված Ջորդան Բեյքերը
պատմում է Նիկին, որ Գեթսբին կազմակերպում է խնջույքներ, հույս ունենալով, որ
դրանցից մեկին կհայտնվի Դեյզին, իր նախկին սերը։ Ջորդանի միջոցով, Գեթսբին
խնդրում է Նիկին կազմակերպել հանդիպում Դեյզիի հետ։ Նիկը խոստանում է
անել այդ։ Տեղի է ունենամ սիրահարների հանդիպումը։ Դրա հետ մեկտեղ
սիրավեպ է սկսվում Նիկի և Ջորդանի միջև։
Դեպքերը զարգանում են հյուրանոցում, երբ Թոմը իմանում է Ջեյի և Դեյզիի սիրո
մասին և Գեթսբիին սպառնում է և արտահայտում իր ողջ ատելությունը վերջինիս
հանդեպ։ Ի պատասխան այս ամենի Ջեյը պնդում է, որ Դեյզին ասի Թոմին, որ
երբեք նրան չի սիրել, հուսալով, որ կվերականգնի հինգ տարվա սերը։ Դեյզին թեև
կողմ էր դրան, սակայն հրաժարվում է ասել այդ ամենը։ Թոմը իրեն հաղթանակած
է զգում։ Նա թույլ է տալիս, որ ետդարձի ճանապարհին Դեյզին և Գեթսբին գնան
միասին, իսկ ինքը, Նիկը և Ջորդանը միասին՝ այլ մեքենայով։
Այդ պահին Ջորջ Վիլսոնը կռվում էր իր կնոջ՝ Թոմի սիրուհու հետ։ Միրթլը վազում
է փողոց և տեսնում է մեքենան, որը կեսօրին Թոմն էր վարում։ Այդ մեքենան էր,
որով գնում էին Գեթսբին և Դեյզին, ավտովթարի է ենթարկում Միրթլին, ով տեղում
մահանում է։ Հասնելով այդ վայրին Ջորդանը, Նիկը և Թոմը տեսնում են
խառնաշփոթը, իսկ Թոմը ճանաչում է իր սիրուհուն։ Ջորջը խելագարված
կատարվածից, կարծում է, որ մեքենայի վարորդը եղել է Միրթլի սիրեկանը։ Նա
որոշում է գտնել ավտոմեքենան և վրեժխնդիր լինել։ Նիկը վերադառնում է
Բյուքենենների տուն և ոչ հեռու նկատում է Գեթսբիին, ով պատահաբար ասում է,
որ Դեյզին էր եղել ղեկին։ Այսպիսով, Գեթսբին չէր էլ պատրաստվում ասել
ճշմարտությունը՝ ով է իրականում սպանել կնոջը, Նիկը խորհուրդ է տալիս
Գեթսբիին հեռանալ քաղաքից որոշ ժամանակով։
Վերջին բառերը, որը Նիկը ասում է Ջեյին հետևյալն են. «Նրանք բոլորը ոչնչություն
են: Դու ինքդ մենակ արժես այդ անիծյալ խումբը` միասին վերցրած»: Միրթլի
ամուսինը գտնում է Գեթսբիին Թոմի ակնարկով և սպանում է Ջեյին իր
լողավազանի մոտ, իսկ հետո ինքնասպան է լինում։
Նիկը զանգահարում է Գեթսբիի ծանոթներին, սակայն նրանցից և ոչ մեկը չի գալիս
թաղմանը։ Թոմը և Դեյզին հեռացած են լինում, չթողնելով իրենց հասցեն։ Ջորդան
Բեյքերի հետ հարաբերությունների խզումից և Թոմի հետ պատահական
հանդիպումից հետո, որի ժամանակ պարզվում է, թե իրականում ով է մեղադրել
Գեթսբիին, Նիկը հեռանում է քաղաքից այն մտորումներով, որ անցյալը չես կարող
վերադարձնել։
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Նիկ Քարավեյ - գլխավոր հերոս, 29-30 տարեկան, ով պատմությունը


ներկայացնում է առաջին դեմքով
 Ջեյ Գեթսբի - Նիկի խորհրդավոր հարևանը, մոտավորապես 30 տարեկան,
ում անցյալը գաղտնիք է բոլորի համար
 Դեյզի Բյուքենեն - Նիկի զարմուհին, հարուստ ընտանիքից
 Թոմաս Բյուքենեն - Դեյզիի ամուսինը, 30 տարեկան, հարուստ ընտանիքից
 Ջորդան Բեյքեր - Դեյզիի ընկերուհին
 Միրթլ Ուիլսոն - Թոմի սիրուհին
 Ջորջ Ուիլսոն - Միրթլի ամուսինը

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

 1926 — Մեծն Գեթսբին / The Great Gatsby


 1949 — Մեծն Գեթսբին / The Great Gatsby
 1974 — Մեծն Գեթսբին / The Great Gatsby
 2000 — Մեծն Գեթսբին / The Great Gatsby
 2013 — Մեծն Գեթսբին / The Great Gatsby

Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]


«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (անգլ․՝ The Curious Case of
Benjamin Button), անգլիացի կինոռեժիսոր Դեյվիդ Ֆինչերի ֆիլմը, որի միջազգային
պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 25-ին։
Ֆիլմի սցենարը, որը գրել են Էրիկ Ռոտն ու Ռոբին Սուինքորդը, հիմնված
է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն ստեղծագործության վրա։

Սյուժե
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո,
ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80
տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։
Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին,
որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը
Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ
քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում
էր։ Ֆիլմի իրադարձություննորն սկսվում են Առաջին համաշխարհային
պատերազմի ավարտից հետո և շարունակվում մինչև 2005 թվական։
Գիշերն անուշ է
«Գիշերն անուշ է» (անգլ.՝ Tender Is the Night), ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ
Ֆիցջերալդի դասական վեպն է։ Հրատարակվել է 1934 թ.։ Վեպի անվանումն ու
նախերգանքը վերցված են Ջոն Քիթսի «Ձոն սոխակին» գրքից։

Սյուժե
Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում։ Երիտասարդ տաղանդավոր
ամերիկացի հոգեբույժ Դիք Դայվերը՝ աշխատելով Առաջին համաշխարհային
պատերազմի ժամանակ Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում, սիրահարվում է
իր հիվանդներից մեկին՝ Նիքոլին, և ամուսնանում նրա հետ։ Նիքոլը սերում էր
շատ հարուստ ընտանիքից և նրա ընտանիքը լավատեսորեն չվերաբերվեց այդ
ամունսությանը։ Դիքը՝ Նիքոլի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դեռ երկար
ժամանակ ստիպված էր համատեղել ամուսնու և բժշկի դերերը։ Նա
առանձնատուն կառուցեց Ռիվյերայում, որտեղ ամուսինները վարում էին
առանձնացած կյանք։ Շուտով նրանք երեխաներ ունեցան։ Ինքը՝ Դիքը, շատ
կենսուրախ, ակտիվ և խելացի մարդ էր, ուներ շատ ընկերներ, ովքեր հաճախակի
այցելում էին նրա տուն։ 20-ականների վերջերին Դայվերների առանձնատանը կից
հյուրանոց է ժամանում 18-ամյա ամերիկացի դերասանուհի Ռոզմարին։ Նա և
Դիքը սիրահարվում են իրար, բայց նրանց մոտ սեր չի ստացվում, և Ռոզմարին
հեռանում է հերթական ֆիլմի նկարահանմանը։ Անցնում է 4 տարի։ Այս
ընթացքում Դիքը և բժիշկ Ֆրանցը հիմնում են հոգեբուժական կլինիկա՝ Նիքոլի
փողերով, իսկ Ռոզմարին դառնում է իսկական գեղեցկուհի, ով իր անցյալում
արդեն ունի բազմաթիվ սիրավեպեր։ Նրանք հանդիպում են Հռոմում, երբ Դիքը
վերադառնում էր ԱՄՆ-ից՝ հոր հուղարկավորությունից։ Սիրահարները իրար հետ
մի քանի օր անցկացնելուց հետո, կրկին երկար ժամանակով բաժանվեցին։ Դիքի
մոտ սկսվում է անհաջողությունների շրջան՝ նրան ձերբակալում են Հռոմում,
հետո՝ տուն վերադառնալով, դուրս է գալիս բժիշկ Ֆրանցի հետ համատեղ գործից.
տարիքն իրեն զգացնել էր տալիս։ Դիքը սկսում է խմել։ Նրան արդեն չեն
հրավիրում խնջույքների, աշխատանքում սկսում են ձախողումները։ Երբ
Ռոզմարին և Դիքը հանդիպում են երրորդ անգամ, Նիքոլը, նրանց միջև կապ
կասկածելով, սիրեկան է գտնում և ամուսնալուծությունից հետո ամուսնանում է
նրա հետ։ Դիքը հեռանում է Միացյալ Նահանգներ, երկար ժամանակ այնտեղ
ապրում է միայնակ, հետո գտնում է մի աղջկա և նրա հետ ապրում Նյու Յորքում։
Ալեն Գինզբերգ
Ալեն Գինզբերգը (1926 - 1997) ամերիկացի ամենանշանալկալի բանաստեղծներից
է՝ բիթնիկների շարժման հիմնադիրը: Ուիլյամ Բերոուզի և Ջեք Քերուակի հետ
միասին գլխավորել բիթնիկների շարժումը: Կրել է Ուոլտ Ուիթմենի, Ուիլյամ
Բլեյքի, Գիյոմ Ապոլիների, Թոմաս Սթեռնզ Էլիոթի և Էզրա Փաունդի
ազդեցությունը: Պաշտպանել է «ձախերի» գաղափարները, մարիխուանան և
ազատ կենսակերպը, միասեռականությունը, պացիֆիզմը, անձի ազատությունը…

Իր պոեզիայում կոչ է անում դադարեցնել պատերազմները ու ատելությունը,


հրճվել կյանքի անկրկնելի ընթացքով: Փախչել մեքենայացված
հասարակությունից, ռոբոտ-քաղաքներից, մարդասպան-հիմնարկներից:
Գինզբերգը առաջին հերթին քաղաքական պոետ է:

Իր հայտնի «Ոռնոցը» պոեմում Գինզբերգը պատկերում է Ամերիկայի միացյալ


նահանգները որպես դժոխային մի երկիր, որտեղ մարդու հոգին սեղմված է
հրեշավոր մեքենաների, փողի, մողոքի և կորպորացիաների ճիրաններում: Նրա
նպատակն է գնալ դեպի կյանքի սարսափները և պատկերել ամերիկյան
անարդարությունները: Նա ևս հետևում է «ոչ թե գաղափարներ, այլ առարկաներ»
վիլյամսյան նշանաբանին:

Նա պատկերում է Ամերիկան որպես մի հսկայի, որը երազում է պատերազմ ու


ավեր, որտեղ մարդիկ ամենօրյա պատերազմ են մղում իրենց իսկական
ցանկություններրի դեմ՝ փորձելով ձեռք բերել նյութական հաջողություն: Նա կոչ է
անում հրաժարվել փարիսեցիությունից, լսել մեծ Ուիթմենի ձայնը:

«Քադիշ» պոեմը մոր հիշատակին գրված էլեգիա է: Ազգությամբ հրեա Գինզբերգը


օգտվում է մեռյալների  ուղղված հրեական աղոթքի ձևից: Անձնական թեման
այստեղ դառնում է համընդհանուր՝ դատապարտելով այն ուժերը, որոնք
դարձնում են մարդուն հուսահատ և խելագար: Ռուսաստանից Ամերիկա
տեղափոխված Գինզբերգի մայրը իր նոր հայրենիքում բախվում է կասկածին,
վախին…
«Իրականության սենդվիչներ» գրքում բանաստեղծը շարունակում է
անդրադառնալ քաղաքական վայրագություններին: Հաջորդ ժողովածուներում ևս
քննադատվում են պատերազմները. նա կոչ է անում Սայգոնում հայտնված
ամերիկացի զինվորին չդառնալ Հիտլեր:

Գինզբերգի քաղաքական հայացքից չի վրիպել նաև հայկական ցեղասպանության


հարցը: «Սպիտակ պատանք» (1986) բանաստեղծական ժողովածուում նա
մեղադրում է թուրք ցեղասպաններին հայերին ոչնչացնելու մեջ:

Ալեն Գինզբերգի ժողովածուներն են՝ «Դատարկ հայելի» (1961), «Ոռնոց և այլ


բանաստեղծություններ» (1956), «Քադիշ և այլ բանաստեղծություններ» (1961),
«Իրականության սանդվիչներ» (1963), «Մոլորակի լուրեր» (1968), «Աէրոանուրջներ»
(1968), «Մոլորակի լուրեր» (1968), «Վիչիտա Վորտեքս Սուտրա» (1968), «Երկաթե
ձին» (1972), «Ամերիկայի անկումը» (1973), «Տխուր աճյունի փառաբանումներ»
(1975), «Առաջին բլյուզները» (1975), «Հոգու շունչը» (1978), «Բանաստեղծություններ՝
հիմնականում այս վայրերի մասին» (1978), «Ճշմարիտ սրտի հրճվանքը. սիրային
բանաստեղծություններ և նամակներ» (1980), «Պլուտոնիումի ներբողներ» (1981),
«Սպիտակ պատանք» (1986), «Կոսմոպոլիտական ողջույններ» (1994),
«Պայծառացումներ» (1996) և այլն:

Արևածաղկի Սուտրա
Ես թափառում էի պահածոյատուփերի կեղտոտ աղբանոցի ափերով և նստելով
«Սաութերն Փասիֆիկ» շոգեքարշի հսկա ստվերի տակ, նայեցի տուփերն ի
վեր`լեռների մայրամուտին ու լաց եղա:
Ջեք Քերուակը նստած էր կողքիս` ծռված, ժանգոտ հեծանի վրա, և մենք` գորշ ու
տխուր, միանման մտորում էինք մեր հոգիների մասին, շրջապատված մեքենաների
հանգուցված երկաթե արմատներով:
Նավթապատ գետը արտացոլում էր երկնի բոսորը, արևը մայր էր մտնում
Ֆրիսկոյի վերջին գագաթների վրա, և այս ջրերում` էլ ոչ մի ձուկ և լեռներում` ոչ մի
ճգնավոր, միայն մենք էինք գետափին` կարմրաաչք և կռացած ծեր աղքատների
պես հոգնած ու մտամոլոր:
-Նայի՛ր Արևածաղկին,-ասաց Ջեկը,- մայրամուտի ֆոնի վրա ձգվել էր մեռած,
անգույն մի ստվեր, մարդու պես խոշոր` ձգվել էր մեռած թեփակույտից վեր:
-Ես հմայված ոտքի ելա,- դա իմ առաջին Արևածաղիկն էր` հուշը Բլեյքի մասին,-
իմ կռահումները,- Հառլեմ և Իստ-Ռիվերի Գեհենները, իսկ կամրջի վրա` Ջոզ
Գլիզի Սանդվիչների շաչյունը և մանկասայլակների փոքրիկ դիակները, մաշված
ու մոռացված սև ավտոդողեր և բանաստեղծություն գետափի մասին,
գիշերանոթներ և բրաշապիկներ, պողպատե դանակներ`բոլորը ժանգոտվող,- և
միայն այս կպչուն կեղտը և ածելու պես սուր արտիֆիկատներն էին, որ չքվում էին
անցյալում:
-Գորշ Արևածաղիկը մայրամուտի ֆոնին, ճաքճքված, տաղտուկ և փոշոտ, իսկ
աչքերի մեջ`մուր, սմոգ և նախնադարյան շոգեքարշերի ծուխը-
- Ծաղկեպսակը` կլոր և մեծ դեմք էր, փայլուն ու խունացած թերթերով,
այլանդակված թագի պես ծռված խորդուբորդ, իսկ անկյուններում սերմերը դուրս
էին թափվել,
շուտով նա կդառնա տաք երկնի անատամ բերան, և արևի շողերը չորացած
սարդոստայնի պես կհանգչեն նրա մազերում:Ցողունից ձեռքի պես ցցվել են
տերևները, արմատի գալարումները կորել են թեփի մեջ, ճյուղերից թափվել էր
կիրը, իսկ ականջում` մեռած մի ճանճ:
Ջարդվա~ծ, անսու~րբ, իմ արևածաղիկ, հոգի~ս, ինչպե~ս էի քեզ մի ժամանակ
սիրում:
Այդ կեղտը ոչ թե մարդկային կեղտն էր, այլ մահվան և շոգեքարշերի կեղտը:
Երկաթգծի կեղտոտ մաշկի վրա` ողջ շղարշը փոշու, այտերին` այս սմոքը, այս
կոպը սև կարիքի, մրով պատված այս ձեռքը կամ ֆալոսը, կամ շիկացած գազերի
արհեստական ժայթքումը, ավելի վատ` արդյունաբերական, ժամանակակից ողջ
այս քաղաքակրթության կեղտը, որ պղծել է հիմա քո խելագար ոսկե պսակը-
Եվ մահվան մասին մշուշոտ այս մտքերը և փոշոտ անսեր աչքերը, ներքևում`
ավազակույտի ու թեփի մեջ`թառամած արմատներ, ռետինե դոլարներ,
մեքենաների մորթիներ, թոքախտավոր մեքենաների փորոտիք, ժանգոտ լեզուները
դուրս հանած դատարկ պահածոյատուփեր,-էլ ի՞նչ մնաց ասեմ,-սիգարի անուժ
մնացորդ, ձեռնասայլերի վեր քշտած ոտքեր, ավտոմեքենայի կաթնակրծքեր,
բազկաթոռի մաշված գավակ և դինամոյի սեղմամկան,-ողջ այդ քաոսը նեխել էր և
մումիացել քո արմատների շուրջն, ու դու կանգնել էիր իմ և մայրամուտի առջև, և
որքա~ն վեհություն կար քո ուրվագծում:
-Օ~, արևածաղկի կատարյա~լ գեղեցկություն:Արևածաղկի կեցության կատարյա~լ
երջանկություն: Ամսվա հիպիական կողին նայող բնության քնքուշ աչքն
արթնացավ` ներծծելով մայրամուտի ստվերի տակ ամենամսյա արևածագի ոսկե
քամին:
Որքա~ն ճանճեր են բզզացել քո շուրջը, չնկատելով քո մուրը և դու անիծում էիր
երկաթգծի երկինքն ու ծաղկային հոգիդ:
Խե~ղճ մեռած ծաղիկ: Այդ ե՞րբ մոռացար, որ մի ժամանակ ծաղիկ ես եղել: Այդ ե՞րբ
նայեցիր ինքդ քեզ և որոշեցիր, որ դու անուժ ու կեղտոտ մի հին լոկոմոտիվ
ես,լոկոմոտիվի ուրվականը, տեսիլքն ու ստվերը մի ժամանակ հզոր և վայրի
ամերիկյան շոգեքարշերի:
Արևածաղի՛կ, դու երբեք չես եղել շոգեքարշ, դու եղել ես Արևածաղի՛կ:
Իսկ դու՛, Շոգեքա՛րշ, սոսկ շոգեքարշ ես, մի՛ մոռացի՛ր դա:Եվ վերցնելով
արևածաղկի կմախքը, ես ամրացրի այն կողքիս, ինչպես գայիսոն,
և քարոզ կարդացի հոգուս, նաև Ջեկի և բոլոր նրանց համար, ովքեր կցանկանային
ինձ լսել.
Մենք մեր կեղտոտ մաշկը չենք, մենք սարսափելի փոշոտ և այլանդակ շոգեքարշեր
չենք, ներսում մենք բոլորս հոյակապ հոգով ոսկե արևածաղիկներ ենք, մենք
օժտված ենք սերմերով, և մեր մերկ ու մազոտ
ոսկե մարմինները մայրամուտին կերպարանափոխվում են արևածաղիկների
խելագար ստվերների, որոնց սևեռուն հետևում են մեր աչքերը, հենց այդտեղ,
շոգեքարշերի խելագար գերեզմանոցի ստվերների տակ, կեղտոտ գետափին,
Ֆրիսկոյի վրա սփռվող մայրամուտի տեսիլքի ներքո:

You might also like