You are on page 1of 2

Խաչատրյան Անի, անգլ.

4-րդ կուրս, 3-րդ խումբ

Ուիլյամ Սարոյան

«Այն հեռավոր գիշերը»

Մառախլապատ մի օր էր, երբ արթնանում են հին օրերի ու երգերի հիշողություններ:


Ամբողջ ցերեկը տանը նստած երգեր էի լսում: Ամենուր մութ էր, չնայած, որ ցերեկ էր, և
ես հիշեցի մի երգ, որ մի անգամ ավտոբուսում երգել եմ մի աղջկա համար: Այնտեղ եղած
ժամանակ մենք սիրահարված էինք իրար, բայց երբ ավտոբուսը Տոպեկա հասավ, նա
իջավ ավտոբուսից, և ես նրան այլևս չտեսա: Կեսգիշերին, երբ համբուրեցի նրան, նա
սկսեց լաց լինել, իսկ ես վարակվեցի սիրով: Դա տեղի ունեցավ օգոստոսյան մի
դեռահաս գիշեր, երբ ես կյանքում առաջին անգամ Նյու Յորք էի գնում: Ես
վարակվեցի,հիվանդացա.նա իր ճակատագիրն ուներ, ես` իմ:

Միգամած օրվա ողջ ընթացքում ես նստել էի տանն ու հիշում էի, թե ինչպես էր մեկը
գնում մի ճանապարհով, մյուսները` մեկ այլ, ամենքն էլ ունենալով սեփական
ճակատագիրը: Իսկ կան որոշակի քանակի երիտասարդներ, որոնք կործանվում են
անընդմեջ: Նրանցից հստակ մի զանգված քայլում է կյանքի` իր ճանապարհով ու
կործանվում: Եթե նրանց էլ չես տեսնում, ուրեմն արդեն կործանված են, նույնիսկ եթե
այս աշխարհը նեղ է: Եթե անգամ հետ գնաս, փնտրես ու գտնես նրանց, նրանք արդեն
կործանված կլինեն.նրանցից յուրաքանչյուրի անցած ցանկացած ճանապարհ
կործանարար է եղել:

Ավտոբուսը հասավ Տոպեկա, և նա իջավ ու քայլեց `շրջադարձ կատարելով: Ու ես նրան


էլ երբեք չտեսա: Ես շատերին տեսա` շատ ուրիշների, նույնքան սիրուն, որքան նա, բայց
նրանցից և ոչ-ոք ճիշտ նրա նման չէր, չուներ նրա թախիծն ու անուշ ձայնը, չէր կարող
արտասվել նրա պես: Այդ գիշերվա նման էլ ոչ մի ամերիկյան գիշեր չի կարող լինել,
երբեք: Եվ նա ինքը, գուցե, հիմա ավելի սիրուն է, քան այն ժամանակ, բայց նման տխուր
գիշեր էլ երբեք չի լինի, ու ոչ նա, ոչ էլ մեկ ուրիշը չի արտասվի այդ կերպ, ու ոչ մի
տղամարդ չի վարակվի այդ գիշերվա սիրով, եթե համբուրի նրան: Այդ ամենը
պատկանում է ամերիկյան մի գիշերվա, որ կորել է անվերադարձ: Այն փոքր, աննշան
դեպքերի արդյունք է, որը բերեց նրան իմ կողքի նստարանին, իսկ ինձ տարավ այնտեղ`
սպասելու նրան:

Նա եկավ ու նստեց կողքիս, ու ես հասկացա, որ ամբողջ կյանքում նրան եմ սպասել:


Բայց երբ նա Տոպեկայում իջավ ավտոբուսից, ես մի քիչ էլ սպասեցի, իսկ երեք օր հետո
հասա Նյու Յորք:
Դա ամենն էր, որ տեղի ունեցավ, բացի նրանից, որ ինձնից ինչ-որ մաս դեռևս այնտեղ է`
այն հեռավոր, ջերմ ամերիկյան գիշերում:

Երբ խավար ցերեկն իր տեղը զիջեց մթին գիշերվան, ես հագա գլխարկս և դուրս եկա
տնից: Մառախուղի միջով քայլեցի դեպի քաղաքը: Սիրտս մեծ ու համբերատար շան
նման ինձ էր հետևում, ու ես քաղաքում շատ կործանվածների գտա, որոնք իմ
բախտակից ընկերներն են: Եվ ուրախության մեջ ավելի վշտալի ու թախծոտ, քան կարող
էր լինել անգամ դառնագույն ողբը, մենք կերանք, խմեցինք, զրուցեցինք ու երգեցինք, և
ամենը, որ ես հիշում էի, նրա անուշ լացն էր, քանի որ աննշան դեպքերով լի տարիները
մեզ միացրել էին, մի տեղ բերել, իսկ հիմար սիրտս ինձ հրամայում էր նրա մոտ մնալ ու
ոչ մի տեղ չգնալ, ասես գնալու ոչ մի տեղ չկար:

You might also like