You are on page 1of 10

1.

Նախնական զինվորական պատրաստության էությունը:


ՆԶՊ-ի ուսունասիրության նպատակն է

ա.- բավարար տեղեկություն և գիտելիք տալ հայ ռազմարվեստի


պատմության մասին

բ.-անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ տալ զինվորական


ծառայության մասին

գ.-զինվորին անհրաժեշտ նվազագույն գիտելիք, ունակություններ և


հմտություններ ապահովել հետագա զինվորական ծառայության համար

դ.-զարգացնել բարձր կամային հատկանիշներ՝ համարձակություն,


տոկունություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ

ե.-օգնել արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:

ՆԶՊ-ի պատշաճ ուսումնասիրությունն ու յուրացումը նաև պետական


անվտանգության խնդիր է, որովհետև մարտադաշտում քո ունեցած
գիտելիքներից և ունակություններից կախված է լինելու ոչ միայն քո և
ընկերներիդ կյանքը, այլև մարտական հանձնարարության և հրամանի
հաջող կատարումը, այսինքն՝ հայրենիքի պաշտպանության ապահովումը:

Մեր ժողովրդի և պետության հիմնադիր նախնուց՝ Հայկ նահապետից և


Հայկական լայնալիճ աղեղից արձակված եռաթև նետով Տիտանյան Բելին
խոցելուց սկսած հայ ժողովրդի և հայկական պետության հիմնադրումը և
ընթացքը միշտ եղել է հայրենիքի պաշտպանությունը, ուստի յուրաքանչյուր
հայ արքա, իշխան կամ սովորական հայ մարդ տոգորված է եղել հայրենիքի
պաշտպանության վսեմ գաղափարով, այդ իսկ պատճառով մեր
նախնիները միշտ ունեցել են զենքի պաշտամունք, անսահման սեր ու
հարգանք հայրենիքի պաշտպանի հանդեպ և միշտ սրբացրել են հայրենիքի
համար զոհվածին: Մեր պատմության ողջ ընթացքը մեզ պարտադրել է
հասկանալ և գիտակցել, որ ազգային արժեքները հնարավոր է պահպանել
զենքի, այն գերազանց տիրապետող զինվորի և կազմակերպված ու
մարտունակ հզոր բանակի միջոցով:

Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի՝


Սահմանադրության մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի
պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության
պաշտպանությանը /հոդված 46/:

« Զինապարտության մասին » ՀՀ օրենքը կանոնակարգում է


քաղաքացիների սահմանդրական իրավունքի կատարումը, սահմանում
զինվորական ծառայության հետ կապված հարցեր: Ըստ այդ օրենքի՝

.16-ից 18 տարեկան արական սեռի քաղաքացիները համարվում են


նախազորակոչիկներ,
-18-ից 27 տրեկանները՝ զորակոչիկներ:

Օրենքով սահմանված են նրանց պարտականություններն ու


իրավունքները: Նորակոչիկները (զորակոչիկները) պարտավոր են՝

-զինվորական կցագրման (հաշվառման) համար ներկայանալ իրենց


հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ,

-ընտանեկան դրության, կրթության, աշխատավայրի


փոփոխությունների մասին հայտնել հաշվառման վայրի տարածքային
զինկոմիսարիատ,

-անցնել բուժզննություն, անհրաժեշտության դեպքում՝ անվճար


բուժհետազոտում և բուժում համապատասխան բուժհիմնարկում:

Ինչպես ասում էր հայ մեծ ռազմաքաղաքական գործիչ ու մտածող


Գարեգին Նժդեհը.-« Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների
թագն ու պսակն է, վախկոտ ժողովուրդները պատերազմից տուժում են
ավելի շատ և հայրենասիրության հետ բարձրանում են ազգերը, ընկնում են
նրա պակասի հետ»:

3.Հայ զինվորի վարքականոնը:


Հայ ժողովրդի ավելի քան 5000-ամյա պատմության (սկսած Հայկ
Նահապետից, աշխարհակալ Արամից, զորեղ թագավորներ Մենուա,
Արգիշտի, Տիգրան Երվանդտյան, Արտաշես, Տիգրան Մեծ, Կիլիկիայի Լևոն
ІІ, Մամիկոնյան և Բագրատունի սպարապետական տների և Կիլիկյան
գունդստաբլների, որոնք կերտել և ամրապնդել են հայոց պետությունն ու
պատմությունը, ունեցել են ռազմական և զինվորական յուրահատուկ
վարվեցողություն և ասպետություն, որոնց անդրադարձել են մեր գրեթե
բոլոր պատմիչները) ընթացքում ձևավորվել են հայոց արքաների և հայոց
բանակի բարոյական չափանիշներ, որոնք ժամանակին վերածվել են հայ
զինվորականության վարքականոնի: Փավստոս Բուզանդը, սպարապետ
Մանվել Մամիկոնյանի օրինակով, առանձնացնում է հայ
զինվորականության վարքականոնի հետևյալ դրույթները՝

1.Հավատարմություն և անձնուրաց ծառայություն հայոց աշխարհին և


թագավորությանը,

2.Քրիստոնեական հավատի և հայ առաքելական եկեղեցու հանդեպ


բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն
3.Նիրվածություն ընտանիքին
4.Հավատարմություն զինակիցներին
5.Զինվորական պատվի և քաջի անվան անվերապահ պահպանում
նույնիսկ կյանքի գնով:

Մովսես Խորենացին անդրադառնալով հայ աշխարհակալ Արամ


թագավորին գրում է, որ «լինելով աշխատասեր և հայրենասեր մարդ լավ էր
համարում հայրենիքի համար մեռնել, քան հպատակվել տարբեր
օտարածիններին»:

Այլ ժողովուրդներ նույնպես ձևավորել են վարքականոններ: Օրինակ՝


ճապոնական սամուրայների պատվո վարքականոնները.

-Հիշի՛ր, տիրոջ և հայրենիքի համար մահդ չի գցում քո


արժանապատվությունը

-Պարտքի կատարումը պետք է լինի անթերի, իսկ անունդ՝ անբիծ

-Սամուրայը պարտավոր է տիրոջը տալ իր հոգին և մարմինը

-Նա պետք է լինի իմաստուն, գթասիրտ և քաջ

-Ծնողների նկատմամբ լինի հարգալից:


Հայոց պետականության կործանումից հետո հայ զինվորականները
հավատարիմ մնալով ազգային վարքականոնին անմնացորդ ծառայել են
այլազգի բանակներում (հռոմեական, բյուզանդական, պարսկական,
արաբական, ռուսական և նույնիսկ՝ թուրքական):

Միայն 20-րդ դարի սկզբին, երբ ձևավորվեց Հայաստանի Առաջին


Հանրապետությունը, հայ զինվորականությունը սկսեց ծառայել հայ
ժողովրդին:

Արցախյան ազատամարտի բազմաթիվ նվիրյալներ պատվով


շարունակեցին մեր հազարամյա զինվորականության վարքականոնի
պահպանումը և զարգացումը:

Այն տեղ է գտել նաև ՀՀ ներքին ծառայության կանոնագրքում, որտեղ


նշված է, զինծառայողը պարտավոր է.

-անձնուրաց ծառայել իր հայրենիքին և ժողովրդին՝ չխնայելով նույնիսկ


կյանքը

-լինել ազնիվ, խիզախ

-բարձր պահել ընկերասիրությունը

-հարգել ընկերների պատիվն ու արժանապատվությունը

-մարտի դաշտում կրծքով պաշտպանել հրամանատարին

-նվիրված լինել ազգային արժեքներին՝ եկեղեցուն, լեզվին, ընտանիքին:


1.ՀՀ ԶՈւ խնդիրները և կառուցվածքը:
Պատմության քառուղիներում մենք հաճախակի փորձել ենք դիմել
քրիստոնյա «եղբայրակից» ազգերի ու պետությունների օգնությանն ու
օժանդակությանը: ԵՎ գրեթե միշտ պատմությունը մեզ դառը դաս է տվել՝
երբ հույս ենք դրել արտաքին ուժերի օգնությանը, այն միշտ կործանարար է
եղել մեր ժողովրդի ու մեր հայրենիքի համար: Ուստի հազարամյակների
փորձը դարձել է գենետիկ հիշողություն՝ պետության և ազգի գոյատևման
երաշխիքը բանակն է և միայն հզոր բանակի առկայության դեպքում կարելի
է վարել արդյունավետ արտաքին քաղաքականություն:

ՀՀ զինված ուժերը ներկայումս տարածաշրջանի հզոր բանակներից


մեկն է և հանդիսանում է պետության պաշտպանության համակարգի
հիմքը:

ՀՀ զինված ուժերի խնդիրներն են՝

-Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովումը

-Տարածքային ամբողջականության և սահմանների


անձեռնմխելիության պահպանումը

-Հնարավոր զինված հարձակմանը հակահարված տալը

-Միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների


կատարումը:

ՀՀ զինված ուժերը կազմված են՝

-Զինվորական կառավարման կենտրոնական մարմնից՝


պաշտպանության նախարարություն և գլխավոր շտաբ
-Զորամիավորումներից՝ բանակ, բանակային կորպուս

-Զորատեսակներից՝ ցամաքային, հրթիռահրետանային, հակաօդային


պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր

-Զորամասերից՝ դիվիզիա, գունդ:

Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ կարող են ընդգրկվել


նաև այլ զորքեր՝ ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, ազգային
անվտանգության հատուկ ստորաբաժանումներ, ինչպես նաև արտակարգ
իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության հատուկ
ստորաբաժանումները:

Բանակում ընդունված է կենտրոնացված միանձնյա ղեկավարման


սկզբունքը և ամրագրված է ՀՀ օրենքներում, զինված ուժերի
կանոնագրքերում :
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Հայաստանի
Հանրապետության վարչապետն է: Զինված ուժերի անմիջական
ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարն իր
տեղակալների և գլխավոր շտաբի միջոցով: Գլխավոր շտաբի պետը
հանդիսանւմ է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար
անձը: Պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր
շտաբի կազմում գործում են զորատեսակների ու հատուկ զորքերի
վարչություններ:

ՀՀ զինված ուժերի հիմքն ազգային բանակն է և ՀՀ կառավարության


որոշմամբ բանակի ծննդյան օրը 1992 թվի հունվարի 28-ն է: Հայկական
բանակը լինելով զինված ուժերի հիմքը, նախատեսված է հակառակորդին
վճռական, կործանիչ հակահարված տալու համար:Բանակը կազմված է՝

-Մոտոհրաձգային զորքերից
-Տանկային զորքերից

-Հրթիռահրետանային զորքերից

-Հակաօդային պաշտպանության զորքերից

-Ռազմաօդային ուժերից

-Հատուկ զորքերից և զորամասերից (կապի, հետախուզական,


ինժեներական և այլն):

Մոտոհրաձգային, տանկային և հրթիռահրետանային զորքերը կազմում


են բանակի հիմնական կրակային ուժը:

2.ՀՀ պետական խորհրդանիշեր:


Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի իր պետական
խորհրդանշանները՝ պետական օրհներգը, պետական զինանշանը և
պետական դրոշը:

Պետական օրհներգ: Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ «Մեր


հայրենիք»-ը (խոսք՝ Միքայել Նալբանդյանի, երաժշտություն՝ Բարսեղ
Կանաչյանի) հայրենասիրական հանդիսավոր երգ է, միտված ներշնչելու
հայրենասիրություն, ազատություն, հպարտություն սեփական հայրենիքի
հանդեպ: Օրհներգի հանդիսավոր հնչյունների ներքո են բացվում
պետական հանդիսավոր արարողությունները, դիմավորում այլ երկրների
նախագահներին և վարչապետերին, արտասահմանում դիմավորում
Հայաստանի Հանրապետության նախագահին և վարչապետին,
միջազգային մրցաշարերում հաղթած հայազգի մարզիկների պատվին
հնչում է օրհներգը և բարձրացվում ՀՀ պետական դրոշը:
Պետական զինանշանը: 1991 թվի դեկտեմբերի 27-ին որպես
Հայաստանի Հանրապետության պետական զինանշան վերահաստատվեց
Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանը:

Զինանշանի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը


և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Զինանշանը պատկերող վահանը բաժանված է չորս մասի, կենտրոնում՝


Մեծ և Փոքր Մասիսները, Նոյյան Տապանը, վահանի ձախ և աջ կողմերում
արծիվ և առյուծ, իսկ ներքևը՝ սուր, ցորենի հասկեր և շղթա: Վահանի վրա
պատկերված են հայկական չորս արքայատոհմերի՝ Արտաշեսյանների,
Բագրատունիների, Արշակունիների և Ռուբինյանների զինանշանները
(ձախից վերև դեպի աջ):

Արցախի պետական զինանշանը ընդունվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի


որոշմամբ՝ 1992թ. նոյեմբերի 17-ին:

Պետական դրոշ: Եռագույն պաստառ է՝ երկուսը մեկ


հարաբերակցությամբ, կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական
հավասար շերտերով: 1990թվի օգոստոսի 24-ին Հայաստանի
Հանրապետության պետական դրոշ վերահաստատվեց Առաջին
Հանրապետության եռագույնը, որն ընդունել էր Հայաստանի Առաջին
Հանրապետության պառլամենտը 1918 թվի օգոստոսին:

Դրոշի գույների մեջ կա խորհուրդ. Կարմիրը խորհրդանշում է հայ


ժողովրդի պայքարը, հանուն ազատության թափված արյունը: Կապույտը,
ըստ բիբլիական ավանդության՝ Աստված հայոց կապույտ երկնակամարում
է կապել հաշտության գոտին՝ ծիածանը: Նարնջագույնը՝աշխատանքի
խորհրդանիշն է:

Հայաստանի Հանրապետությքն դրոշին պարտավոր են ողջունել բոլոր


քաղաքացիները հանդիսությունների և պաշտոնական արարողությունների
ժամանակ:

Արցախի պետական դրոշը ընդունվել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի


որոշմամբ՝ 1992 թվի հունիսի 2-ին:

3.ՀՀ ԶՈւ զինանշանը, զորամասի մարտական դրոշը, զինվորական


երդումը, բանակի երգը:

ՀՀ զինված ուժերի զինանշանը: Հայաստանի Հանրապետության


զինված ուժերի զինանշանը զինծառայողների, սպառազինության և
ռազմական տեխնիկայի պատկանելության հավաստումն է որպես ՀՀ Զու
բաղկացուցիչ մաս: Զինանշանի հիմնական տարրերն են՝ արծիվը, եռագույն
դրոշը, վահանը և սուրը:

Զինանշանի կենտրոնում պատկերված արծիվը խորհրդանշում է ուժ,


հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք: Եռագույն դրոշը
հաստատում է, որ ՀՀ զինված ուժերը գտնվում են պետության հովանու
ներքո: Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության
պատվարն ու պահապանն են: Սուրը խորհրդանշում է զինված ուժերի
մարտական պատրաստականության մշտական վիճակը:

ՀՀ ԶՈւ զինանշանը զետեղվում է ՀՀ զինված ուժերի մարտական


դրոշի , ՀՀ ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ՀՀ ՊՆ
պատվոգրերի, շնորհավորագրերի, զինվորական համազգեստի վրա, ՀՀ
ԶՈւ ենթակայության շինությունների, ծառայողական շենքերի ճակատային
մասում:

Զորամասի մարտական դրոշը: Զորամասի մարտական դրոշը


զինվորական պատվի, խիզախության ու փառքի խորհրդանիշ է: Այն
յուրաքանչյուր զինվորականի հիշեցնում է սրբազան պարտքի մասին՝
անձնվիրաբար ծառայել Մայր հայրենիքին՝ չխնայելով անգամ սեփական
արյունն ու կյանքը:

Զորամասում դրոշը պահպանվում է մշտապես, անկախ զորամասի


անվան և համարի փոփոխությունից: Մարտի դաշտում դրոշը պետք է
գտնվի ռազմական գործողությունների շրջանում՝ զորամասի ողջ
անձնակազմը պարտավոր է արիաբար պաշտպանել այն և բացառել
թշնամու կողմից նրա զավթումը:

Դրոշի կորստյան դեպքում զորամասի հրամանատարը և նման


խայտառակության անմիջականորեն մեղսակից զինծառայողները ենթակա
են քրեական պատասխանատվության, իսկ զորամասը կազմացրվում է:
Հայաստանում մարտական դրոշի օգտագործման վերաբերյալ ամենավաղ
տեղեկությունները կապված են Հայկ Նահապետի հետ:

Զինվորական երդում: Ազգային բանակում ծառայելու զորակոչված ՀՀ


յուրաքանչյուր քաղաքացի հանդիսավոր պայմաններում, զինակից
ընկերների շարքի առջև, հրամանատարների ներկայությամբ, զենքը
ձեռքին, մարտական դրոշի ներքո տալիս է զինվորական հանդիսավոր
երդում՝

«Ես--------------------- ծառայության անցնելով Հայաստանի


Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ՝
անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը, և
հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել
հրամանատարներիս հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը:

Ու եթե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ողջ խստությամբ»:

Զինվորական երդման տեքստը հաստատվել է Հայաստանի


Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թվի դեկտեմբերի 27-ին
ընդունած օրենքով:
ՀՀ բանակի երգը: Բանակի երգը՝ «Երազ իմ, երկիր հայրենի» (Խոսք՝
Ա. Այվազյանի, երաժշտություն՝ Ռ. Ամիրխանյանի), քնարական,
հայրենասիրական երգ է, որը միտված է հայրենիքի երիտասարդ
պաշտպանների մեջ արթնացնելու նվիրվածություն, անսահման սեր,
հայրենի հող ու ջրի, արտ ու դաշտի, ծիլ ու ծաղկի հանդեպ, անձնուրաց,
աչքի լույսի պես պահպանել հող հայրենին, հայրենի ժողովրդին, այսինքն՝
Մայր Հայաստանը:

ԵՐԱԶ ԻՄ, ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

Երազ իմ, երկիր հայրենի, Երազ իմ, երկիր հայրենի,

Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Հոգսերդ շատ, հույսդ մեծ,

Քարքարոտ երկիր: Արծվաբույն երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի, Իմ պապերն են քեզ շահել,

Ես մի ծիլն եմ քո արտի, Իմ եղբայրքն են քեզ պահել,

Ես մի թերթն եմ քո ծաղկի, Քոնն են որդիքն իմ ջահել,

Հայրենի երկիր, Հայաստան: Հայրենի երկիր,

Հայաստան, Հայաստան,
Հայաստան
1.Ֆիդայական շարժում: Ռազմավարությունը և
մարտավարությունը:
19-րդ դարի վերջերին սուլթանական Թուրքիայի հայահալած
բռնապետության հետևանքով առանձին հարստահարողների դեմ
սկսվեցին ընդվզումներ, բողոքի արտահայտություններ, որոնք
աստիճանաբար վերածվեցին ազատագրական կազմակերպված շարժման,
ֆիդայական շարժման, իր ուրույն սկզբունքներով և վարքականոնով, որոնք
հետագայում ամփոփվել են Անդրանիկի «Մարտական հրահանգներ»
աշխատությունում: Ֆիդայական խմբին անդամգրվելու համար անձը պետք
է երդվեր՝

-կյանքը զոհել հայրենիքի և ազգի համար,

-լինել գաղտնապահ, ճշմարտախոս, բարոյապես բարձր,

-մաքուր պահել զենքը, կրակել անվրեպ,

-ոգելից խմիչքներ չօգտագործել, չհայհոյել, չվիրավորել միմյանց,

-բավարարվել համեստ սննդով,

-հարգանքով վերաբերվել աշխատավոր ժողովրդին՝ անկախ


ազգությունից,

-հաղթել թվական գերակշռութուն ունեցող թշնամուն:

Ֆիդայական շարժման կարկառուն դեմքերից էին Արաբոն, Հրայր


Դժոխքը, Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Սեբաստացի Մուրադը,
Սևքարեցի Սաքոն, Անդրանիկը և շատ ուրիշներ: Ֆիդայիների շարքում
հայտնի էին Աննա մայրիկի (Սասունի Ահրոնք գյուղից) և Սոսե մայրիկի
(Աղբյուր Սերոբի կինը) անունները: Ֆիդայական փոքրաթիվ ուժերը անզոր
էին թուրքական զորքերի ու քրդական խուժանի դեմ: Պայքարի ընթացքում
նրանք փորձում էին եվրոպական երկրների ուշադրությունը հրավիրել
արևմտահայության տառապանքի և հայկական հարցի վրա: Այդպիսի մի
դեպք էր 1896 թվի օգոստոսի 14-ին «Բանկ Օտոմանի» օպերացիան: 31 հայ
նվիրյալներ Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի գլխավորությամբ գրավեցին
Օսմանյան Թուրքիայի ամենահզոր բանկը և պահանջում էին իրականացնել
հայկական նահանգներում բարենորոգումներ, հակառակ դեպքում
կպայթեցնեն բանկը: Թուրք ոստիկանների հետ 13 ժամ տևած
ընդհարումից հետո հայ քաջերը թողնում են բանկը և ֆրանսիական նավով
հեռանում արտասահման:

Ֆիդայիներն ակտիվ մասնակցություն են ունեցել Սասունի 1894, 1904 և


1915 թվականի ինքանպաշտպանական մարտերին:

Ֆիդայական պայքարի փայլուն էջերից է նաև Խանասորի արշավանքը:


1894-96 թվերի ապստամբությունից հետո արևմտյան տերությունների
միջնորդությամբ հաստատվում է զինադադար և սկսվում են
բանակցություններ սուլթանի և հայ քաղաքական կուսակցությունների
միջև: Վանի ինքնապաշտպանության մասնակիցները հանձնելով զենքերը
հեռանում են դեպի Պարսկաստան: Ճանապարհին սուլթան Աբդուլ Համիդի
հրամանով քրդական Մազրիկ ցեղը ցեղապետ Շարիֆ Բեկի
հրամանատարությամբ հարձակվում և գրեթե ամբողջությամբ կոտորում
դեպի Պարսկաստան նահանջող ինքնապաշտպանության անզեն
մասնակիցներին: 1897 թվին Նիկոլ Դումանի առաջարկով հուլիսին ՀՅԴ
Բյուրոյի հանձնարարությամբ Հարություն Շահրիկյանը մեկնում է
Սալմաստ, համաձայնեցնելու Խանասորի արշավանքի կազմակերպումը:
1897 թվի հուլիսի 25-ի արշալույսին 253 ֆիդայիներ Նիկոլ Դումանի,
Խանասորի Վարդանի և Հովսեփ (Իշխան) Արղությանի գլխավորությամբ
անակնկալ հարձակվում են քրդական Մազրիկ ցեղի վրա: Խնայելով
կանանց և երեխաներին, գրեթե ամբողջությամբ կոտորում են Մազրիկ
ցեղի զինյալներին: Հրամանատար Շարիֆ բեկը կանացի շոր հագնելով
փախչում է մարտի դաշտից: Մազրիկ ցեղին օգնության հասնող մեծաթիվ
քրդական այլ ցեղերի հետ լայնածավալ բախումից խուսափելով
արշավախումբը նահանջում է Պարսկաստան: Ճակատամարտն
ավարտվում է 1897 թվի հուլիսի 27-ին:

Խանասորի արշավանքը հաղթական ավարտ ունեցավ հայերի համար,


բայց ոչ բոլոր նպատակներն իրականացվեցին: Փախավ և պատժից
փրկվեց Մազրիկ ցեղի առաջնորդ Շարիֆ Բեկը: Սակայն արշավանքն
ունեցավ նաև շատ էական նշանակություն.

-ապստամբության անհաջող ելքից հիասթափված և հուսալքված հայ


ֆիդայիներին ինքնավստահություն ներշնչեց հետագա պայքարի համար.

-արշավանքից հետո քրդերն սկսեցին զգուշանալ հայ ֆիդայիների հետ


բախումներից, իսկ երբեմն եղան նաև համագործակցության դեպքեր.

-բավականին դյուրացավ Պարսկաստանից դեպի Արևմտյան


Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխումը:

Արշավանքի ընթացքում զոհվեցին 25 ֆիդայիներ:

You might also like