Աբրահամ Նահապետի Աշխարհագրական Տեղաշարժը

You might also like

You are on page 1of 7

ԱԲՐԱՀԱՄ ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

ՏԵՂԱՇԱՐԺԸ

Աբրահամի պատմության մեջ գերիշխող թեման հավատն է, որը կապ է


հաստատում Աստծու եւ Նրա ընտրյալ ծառայի միջեւ: Աստված Իր փրկչական
ծրագրի շրջանակներում ընտրում է Իսրայելի ապագա նախահորը և կանչում
<<քաղդեացիների երկրից>> գաղթել <<քանանացիների երկիր>> (տես՝Ծննդ.11:31):
Իր այս նախաձեռնությունը, որն ուղեկցվում է նյութական օգնության
առատաշնորհ խոստումներով, ինչպիսիք են Քանանի երկրի սեփականությունը,
բարիքի առատությունն ու սերունդների բազմացումը (տես՝Ծննդ.12:2, 13:15, 16:10,
17:8, 22:17 և այլն), պահանջվում է նաև համապատասխան հավատ և
հնազանդություն: Դեռևս Աբրահամի hոր Թարայի ժամանակ, ով ցանականում էր
Ուր1 կամ Որուք (Ուրիմ) քաղաքից (գտնվում է հարավային Բաբելոնիայում, որի
ավերակները գտնվում են ներկայիս Իրաքի տարածքում) տեղափոխվել
Քանանացիների երկիր, սակայն իր սերդի հետ հաստատվում է Հյուսիսային
Միջագետքում՝ Խառան2 քաղաքում (ներկայիս Թուրքիայի տարածք): Քաղաքի
Խառան-Haran անվանումը եբրայերեն գրության մեջ տարբերվում է Թարայի
երրորդ որդու՝ Անանի անունից, ում Աստվածաշնչի արևմտյան
թարգմանություններում կոչում են Խառան քաղաքի անունով՝ Խառան-Haran:
________________________________________________________________________
1
Ուր (Ուրիմ), հնագույն քաղաք-պետություն ժամանակակից Թել Մուքայար բնակավայրի տեղում (Իրաքի
Նասիրիա քաղաքից քսան կիլոմետր հարավ-աարեւմուտք): Ուրի տեղում բնակավայր առաջացել է Ք. ա.
հինգերորդ հազարամյակի վերջին: Ք. ա. չորրորդ հազարամյակում, Ուրուկի ժամանակաշրջանում, Ուրը
ձեւավորվել է իբրեւ քաղաք: Մեր թվարկությունից առաջ քսանհինգերորդ դարում, Ուրուկի առաջին
դինաստիայի ժամանակաշրջանում այն հզոր պետություն էր: Ուրում պեղումներ են սկսվել տասնիններորդ
դարում եւ հայտնաբերվել են Ուրի առաջին եւ երրորդ դինաստիաների ժամանակաշրջանի կարեւոր
հուշարձաններ:
2
Խառան անգ.՝ Haran այն պատմական քաղաք է Հյուսիսային Միջագետքում, ներկայիս Թուրքիայի հարավ-
արեւելքում՝ Սիրիայի հետ սահմանակից: Հիմնվել է Ք. ա. երրորդ հազարամյակում: Այն՝ Ք. ա. չորրորդ դարի
քառասունական թվականներին նվաճել է Պարսկաստանը, այնուհետեւ գտնվել է Սելեւկյանների,
պարթեւների եւ Հռոմի գերիշխանության տակ: Ք. ա. հիսուներեք թվականին Հառանի մոտ պարթեւական
զորքը ջախձջախել է հռոմեկան զորավար Մարկոս Կրասոսի զորքերին

-1-
Աստված ասաց Աբրամին. <<Հեռացի՝ր քո երկրից, քո ցեղից ու քո հոր տնից
եւ գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ>> (Ծննդ. 12.1):
Աբրահամի անձի վրա է կենտրոնացվում աստվածաբանական
հետքրքրությունը, քանի որ այն ազգը, որին ներկայացնում է որպես ընտրյալ,
զատորոշում է այլ ազգերից, որոնց շրջանցում եւ հեռացնում է պատմության
թատերաբեմից: Աբրահամը դուրս է գալիս Խառանից եւ գնում դեպի
Քանանացիների երկիրը1, նա կտրում անցնում է Քանանը եւ հասնում Սյուքեմ
վայրը՝ Բարձր կաղնին: Ծննդոց գրքի տասներկուերորդ գլխի վեցերորդ համարում
նկարագրվող Սյուքեմ բնակակավայրը՝ այն առաջին վայրն է, որտեղ բնակություն
է հաստատում Աբրահամը իր ընտանիքով եւ իր ողջ ունեցվածքով: Այն տեղը
որտեղ բնակություն հաստատեց Աբրահամը նկարագրվում է իր բնական
հատկանիշներով օրինակ՝ Կաղնի, ինչպես Ծննդոց գրքի տասներեքերորդ գլխի
տասնութերորդ համարում, որտեղ Աբրահամը կրկին բնակություն է հաստատում
կաղնու մոտ, որը կոչվում է՝ Մամբրեի կաղնի, եւ այդ կաղնին գտնվում է
Քեբրոնում. <<Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող
Մամբրեի կաղնու մոտ եւ այնտեղ Տեր Աստծու համար զոհասեղան շինեց>> (Ծննդ.
13.18):
<<Այնտեղ՝ Բեթելում 2, խփեց իր վրանը ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն
էր: Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը: Աբրամը
հեռացավ, գնաց ու բնակվեց անապատում>> (Ծննդ. 12.8-9)

-2-
1
Քանան, Պաղեստինի, Ասորիքի եւ Փյունիկիայի տարածքի հնագույն, մինչիսրայելական անվանումը:
<<Քանան>> անվան ստուգաբանությունը ճշգրտորեն պարզված չէ, ենթադրվում է, որ նշանակում է ծիրանի եւ
սկզբնապես վերաբերել է Փյունիկիային, որտեղ արդյունահանել են ծիրանի ներկ: Ավելի ուշ անվանումը տարածվել
է Քանանի ամբողջ տարածքի վրա: Բնակիչները հիմնականում սեմական քանանացիներն էին: Ոչ սեմական
ժողովուրդներից այնտեղ բնակվել են խուռիներ ու խեթեր: Քանանի պատմությունը հայտնի է Ք. ա. ութերորդ
հազարամյակից:
2
Բեթ Էլ՝ հին քաղաք, որը գտնվում է Երուսաղեմից դեպի հյուսիս՝ տասնյոթ կիլոմետր հեռավորության վրա:
Ներկայումս այնտեղ գտնվում է արաբական Բեյթին գյուղը:
__________________________________________________________________________

Աբրահամը դուրս գալով Բեթելից գնաց դեպի անապատ, որը գտնվում է


Քանանի հարավային կողմում եւ այդ վայրը անվանվում է Նեգեւ1 :

Նեգեւ:

Երբ սով եղավ երկրում Աբրամն իջավ Եգիպտոս, որ այնտեղ ապրի


պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր երկրում (Ծննդ. 12.10):
Քանանի սաստիկ սովը ստիպում է Աբրահամին դուրս գալ Քանանից եւ
ապաստան գտնել Եգիպտոսում, քանի որ Եգիպտոսը Նեղոս գետի շնորհիվ
առավել նպաստավոր էր երաշտի ժամանակ: Այս մասին չի խոսվում
Աստվածաշնչում, քանի որ հեղինակը՝ ինչպես մնացյալ հատվածներում, այնպես
էլ այստեղ չի կենտրոնանում բնական (բարոյական գնահատականներ չի տալիս)
պահանջների վրա:
1
Նեգեւ կամ Նեգեբ այն անապատային կամ կիսաանապատային շրջան է Մերձավոր Արեւելքում, գտնվում է
Իսրայելի հարավում եւ զբաղեցնում է տարածքի մոտ վաթսուն տոկոսը: Նրա հարավային ծայրում գտնվում է
Աքաբայի ծոցը եւ Էլիաթ առողջարանային քաղաքն ու նավահանգիստը:

-3-
Աբրահամի այցելությունը Եգիպտոս ժամանակագրորեն համընկնում է
հյուքսոսների կողմից Եգիպտոսի գրավման, կամ նրանց Եգիպտոսում
կառավարելու առաջին տարիներին: Ինքնին սա խիստ տրամաբանական է, քանի
որ այլ դեպքերում Աբրահամին այդպես հեշտ չէր հաջողվի անցնել Եգիպտոսով,
մինչդեռ պատերազմական պայմաններում, կամ էլ օտար (հյուքսոսյան)
դինաստիայի հաստատման պահին դա դյուրին էր: Իհարկե այս պատումի որոշ
դրվագներ կարող են առաջին հայացքից հեքիաթային թվալ, սակայն դրանց
քննությունը ապացուցում է, որ Աբրահամի այցելությունը խիստ բնկական է: Նախ
Նեղոսի հովիտը օտար չէր պաղեստինցիների համար, իսկ եթե հաշվի առնենք, որ
եւ՛ Սուրբ Երկրում, եւ՛ Եգիպտոսում իշխանությունը գտնվում էր հյուքսոսների
ձեռքում, ապա ամեն բան առավել պարզ կլինի: Նաեւ քոչվորները հաճախ էին
գնում Եգիպտոս, եւ եգիպտացիները չէին խոչընդոտում նրանց, բայց պահանջում
էին որոշ փրկագին (տվյալ դեպքում՝ Սառային): <<Երբ Աբրամը մոտեցավ
Եգիպտոսի սահմաններին, իր կին Սարային ասաց. <<գիտեմ, որ դու գեղեցիկ կին
ես: Արդ, եթե պատահի, որ եգիպտացիները տեսնեն քեզ եւ ասեն՝ սա նրա կինն է,
ու սպանեն ինձ, իսկ քեզ ողջ թողնեն, կասես, թե՝ նրա քույրն եմ, որպեսզի քո
շնորհիվ ես չտուժեմ եւ քո շնորհիվ ես կենդանի մնամ>>: >> (Ծննդ. 12.11-13):
Հպատակներից կին ուզելը՝ սովորական երեւույթ էր Եգիպտոսում, իսկ ինչ
վերաբերում է Սառային քույր ներկայացնելը, ապա Հին Արեւելքում, որոշ
դեպքերում, քույրն ավելի էր պաշտպանված, քան կինը:

"Տեսան նրան նաեւ փարաւոնի իշխանները, գովեցին նրան փարաւոնի առաջ


ու նրան տարան փարաւոնի պալատը։ Սարայի համար նրանք լաւ վերաբերմունք
ցոյց տուեցին Աբրամին։ Եւ նա ոչխարների, կովերի, էշերի, ծառաների եւ
աղախինների, ջորիների եւ ուղտերի տէր դարձաւ։ Աբրամի կին Սարայի
պատճառով Աստուած փարաւոնին ու նրա ընտանիքի անդամներին պատժեց
մեծամեծ ու դաժան պատուհասներով։ Փարաւոնը կանչեց Աբրամին ու ասաց
նրան. «Այս ի՞նչ փորձանք բերեցիր իմ գլխին, ինչո՞ւ չյայտնեցիր, թէ նա քո կինն է։
Ինչո՞ւ ասացիր, թէ «Իմ քոյրն է», ես էլ նրան կնութեան առայ։ Արդ, ահա քո կինը
քո առաջ է, ա՛ռ նրան ու հեռացի՛ր»։ Փարաւոնն իր մարդկանց պատուիրեց, որ
Աբրամին, իր ունեցուածքով, նրա կնոջը, ինչպէս նաեւ Ղովտին ճանապարհ
դնեն։"(Ծննդ.12.15-20): Երբ Աբրահամը Եգիպտոսից դուրս է գալիս, հետ է գնում
հյուսիս՝ Նեգեբ, ապա Բեթելի ու Անգեի միջեւ գտնվող վայրը՝ լեռը, որտեղ
զոհասեղան էր կառուցել (տես՝ Ծննդ. 12.8):

-4-
Քանի որ եւ՛ Աբրահամը, եւ՛ Ղովտը մեծ ունեցվածքի տեր էին եւ ունեին շատ
անասուններ, արոտավայրերի մրցակցության շնորհիվ կռիվ է առաջանում
Աբրահամի ու Ղովտի հովիվների միջեւ, եւ Աբրահամը Ղովտին առաջարկում է
հողի առաջին ընտրությունը, եւ Ղովտն ընտրում է Հորդանանի բերրի հովիտը:
Աբրամն ասաց Ղովտին. <<Թող կռիվ չլինի իմ եւ քո հովիվների միջեւ,
որովհետեւ մենք եղբայրներ ենք: Միթե ողջ երկիրն առաջդ չի փռված. հեռացի՛ր
ինձնից: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ>>: Ղովտն աչքերը բարձրացրեց եւ
տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջաններն էլ ոռոգելի են: Քանի դեռ Աստված չէր
կործանել Սոդոմն ու Գոմորը, մինչեւ Զոորայի1 սահմանը Աստծու դրախտի նման
էր, Եգիպտոսի երկրի նման: Ղովտն ընտրեց Հորդանանի ողջ շրջանը եւ գնաց
դեպի արեւելք. (Ծննդ. 13.9-11):
Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում 2 գտնվող Մամբրեի
կաղնու մոտ եւ այնտեղ զոհասեղան շինեց. (Ծննդ. 13.18):
Աբրահամը վերադառնեւմ է Քեբրոն (նաեւ հայտնի է որպես Արբոկ քաղաք.
տես՝ Ծննդ. 23.2) եւ իր վրանը տեղադրում Մամբրեի կաղնու մոտ: Քանի որ
Աբրահամի դաշնակիցներից մեկը ամորհացի Մամբրեն է, (տես՝ Ծննդ. 14.13)
կաղնին հավանաբար անվանվել է նրա անունով: Այդ ժամանակ Քեբրոնը մեծ
բնակավայր էր, եւ այն գտնվում էր վեցից յոթ ակր 3 տարածություն ունեցող
Հուդայի բլուրներում:

1
Զոորա. այն նախկնում կոչվում էր Բելա եւ հինգ (հարթավայրի քաղաքներից) մեկն էր, այն Աբրահամի՝
ավելի ուշ անվանված պենթապոլիս էր, որը, ըստ երեւույթին, գտնվում է Հորդանանի ստորին հովտում եւ Մեռյալ
ծովի հարթավայրում՝ բարձր բերրի հովտում, այն պահապնվել է ծծումբից եւ կրակից, որը Ղովտի եւ նրա դստրերի
համար ապաստանելու քաղաք էր:

2
Քեբրոն. այն պաղեստինյան քաղաք է, որը գտնվում է երեսուներկու կիլոմետր Երուսաղեմից հարավ՝
Հուդայի լեռներում, այն գտնվում է ծովի մակարդակից ինը հարյուր երեսուն մետր բարձրության վրա: Այն
Հորդանան գետի արեւմտյան ափի ամենամեծ քաղաքն է եւ պաղեստինյան տարածքներում երկրորդը՝ Գազայից
հետո: Քաղաքը համարվում է երկրորդ ամենասուրբ վայրը՝ Երուսաղեմից հետո:

3
Ակր. հողի չափման մակերեսի միավոր է, որը գործածվում է անգլիական չափման միավորներ գործածող
երկրներում: Ակրի մակերեսի չափման միավոր ընտրվել է՝ գյուղացու մեկ եզան միջոցով հողի վարվող մակերեսը:

-5-
_____________________________

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝

1.ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ, Էջմիածին, 1994:

2.ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, Ստավրոս Կալանձակիս, Էջմիածին, 2020:

3.ՀՐԵԱՆԵՐԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ, Ա. Գնունի, դասախոսություն:

4.ESV GLOBAL STUDY BIBLE, CROSSWAY.ORG:

-6-
ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆԵԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑ

ՌԵՖԵՐԱՏ

Առարկա՝ Աստվածաշնչի պատմություն

Դասախոս՝ Դավիթ սրկ. Գիշյան

Թեմա՝ Աբրահամ նահապետի աշխարհագրական


տեղաշարժը. վայրերի անվանումները,
ստուգաբանություն, պատմամշակութային
նկարագրություն

Լսարան՝ Ա

Կազմող՝ Վռամ դպ. Հարությունյան

You might also like