You are on page 1of 69

Հայ գրականության պատմություն

Հարցաշար
1. Առասպելները Խորենացու պատմության մեջ. Վահագն, Արա Գեղեցիկ և Շամիրամ
2. Տիգրանի և Արտաշեսի վիպական զրույցները Խորենացու պատմության մեջ
3. «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը, բովանդակությունը
4. Սասունցի Դավթի ճյուղը
5. 5-րդ դարի հայ մատենագրությունը
6. Նարեկացու տաղերը
7. Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը
8. Սայաթ-Նովայի ստեղծագործությունը
9. Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանը
10. Պ.Դուրյանը սիրո երգիչ («Սիրել», «Դրժել», «Նե»)
11. Րաֆֆու «Սամվել» վեպի պատմական և գեղարվեստական արժանիքները
12. Հ.Պարունյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վիպակը
13. Գավառական կյանքի պատկերները Շիրվանզադեի «Չար ոգին» ստեղծագործության մեջ
14. Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման
15. Շիրվանզադեի «Քաոսը» վեպը
16. Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը
17. Մուրացանի «Խորհրդավոր Միանձնուհին» ստեղծագործությունը
18. Նար-Դոսի «Սպանված աղավնին» վեպի կերպարների հոգեբանությունը
19. Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարը
20. Սիրո հոգեբանությունը Գ.Զոհրապի նորավեպերում («Ճոկո», «Վերադարձ», «Մյուսը»)
21. Հոգեբանական նուրբ իրավիճակները Զոհրապի նորավեպերում («Այինկա»,
«Զմարաղտա», «Ռեհան»)
22. Հոգու և Մարմնի պայքարը Լ.Շանթի «Հին աստվածներ»ում
23. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»
24. Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմը
25. Հոգեբանական անցումները Հ.Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմում
26. Հոգեբանական պատկերումները Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում
27. Հ.Թումանյանի Անուշը. Սիրո հոգեբանության պատկերումները պոեմում
28. Խոհափիլիսոփայական շերտը Հ.Թումանյանի քառյակներում
29. «Սասունցի Դավիթ» էպոսը Հ.Թումանյանի մշակմամբ
30. Հովհ.Թումանյանի հեքիաթները
31. Ավ.Իսահակյանի սիրային քնարերգությունը
32. Ավ.Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը
33. Իսահակյանի «Սասմա Մհեր» պոեմը. Էպոսի նորովի արժևորումը
34. Իսահակյանի արձակ բանաստեղծությունները
35. Կնոջ էության բացահայտումըԱվ.Իսահակյանի «Լիլիթ»ում
36. Դանիել Վարուժանի «Հարճը» վիպերգը
37. Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն
38. Մեծարենցի պոեզիան. «Սիրերգ»
39. Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն
40. Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքը

1.Առասպելները Խորենացու պատմության մեջ. Վահագն, Արա Գեղեցիկ և Շամիրամ։

Վահագնի առասպելը դասվում է լավ ուսումնասիրվածների թվին։ Ի տարբերություն մյուս


աստվածների, Խորենացին բավական տեղեկություններ է հաղորդում Վիշապաքաղ Վահագնի մասին։
Վահագնը քաջության, ռազմի, ամպրոպի, կրակի աստվածն էր։ Հիշատակելի է դյուցազնի ծնունդը
պատկերող երգը, որը Խորենացին շատ գեղեցիկ նկարագրում և մեկնություն է տալիս։

Երկնէ երկին երկնէր երկիր


Երկնէր և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկ եղեգնիկ։

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ


Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ։

Նա հուր հեր ուներ


Բոց ուներ մորուս
Եվ աչկունքն էին նրա արեգակունք։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Նրանք կարծում էին, թե ամպրոպի ժամանակ
ամպերով ծածկված երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ
ամպերը որոտում են, լուսավորվում են կայծակից, երկնքի ծիրանագույն ծովի մեջ իբր կարմիր եղեգն է
վառվում, որի բոցերի ծխի միջից ծնվում է բոցամորուս մի պատանեկիկ։ Վահագնը ծնվելուն պես կռվի
է բռնկվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց և ազատում տիեզերքը
կործանումից։Այստեղից էլ ստացել է Վահագն Վիշապաքաղ անվանումը։ Վահագնի անվան հետ էր
կապված նաև Հարդագողի ճանապարհ անվանումը։
Ըստ ավանդության՝ Վահագնը ասորիների նախնի Բեշիրից հարդ է գողանում, որի հետքը մնում է
երկնքում, և գոյանում է հարդագողի ճանապարհը՝ Ծիր կաթինը։ Վահագնին Խորենացին համարել է
Տիգրան Երվանդյանի որդի։ Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում։

Արա Գեղեցիկ և Շամիրամ


Արան Նինոսի վախճանվելուց առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքին, բայց վավաշոտ և անառակ
Շամիրամը, Արայի գեղեցկության մասին լսելով, ցանկանում էր նրան տեսնել , բայց հայտնի կերպով չէր
ուզում որևէ բան ասել։ Նինոսի վախճանվելուց հետո Շամիրամը Արա Գեղեցիկի մոտ
պատգամավորներ է ուղարկում ընծաներով, աղաչանքներով խնդրում է գալ Նինվե՝ իր մոտ , կամ իրեն
կին առնել ու թագավորել Նինվեն կամ իր ցանկության կամքը կատարել և ետ վերադառնալ։ Երբ Արան
չհամաձայնեց, Շամիրամը,սաստիկ չարանալով, վերցնում է իր զորքը և գնում Հայաստան, բայց ոչ թե
զորքով նվաճելու և Արային սպանելու համար այլ նրան տիրանալու համար։ Շամիրամը փութով գալիս
է Արայի դաշտ, որն էլ իր անունով հետագայում կոչվեց Այրարատ, և իր զորքին հրամայում է չսպանել
Արային։ Կռվի ժամանակ Արայի զորքը ջախջախվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում
Շամիրամի կտրիճներից։ Հաղթությունից հետո տիկինը դիակապուտներ է ուղարկում
ճակատամարտի տեղը՝ դիակների միջից Արային փնտրելու։ Արային գտնում են մեռած
քաջամարտիկների մեջ, և Շամիրամը հրամայում է Արային դնել ապարանքի վերնատանը։ Երբ հայոց
զորքը նորից պատրաստվում է պատերազմել Շամիրամի հետ՝ Արայի մահվան վրեժն առնելու
համար,Շամիրամն ասում է, որ ինքը իր աստվածներին հրամայել է՝ Արայի վերքերը լիզեն , և նա
կկենդանա։ Բայց երբ իրականում դիակը սկսեց նեխել, Շամիրամը հրամայեց նրան գցել մեծ վիհի մեջ
և ծածկել, իսկ իր սիրեկաններից մեկին հագցրեց Արայի շորերը, զարդարեց և ասաց , որ Աստվածները
լիզելով վերակենդանացրել են Արային։ Նաև նոր արձան է կառուցում աստվածների անունով , մեծամեծ
նվերներով պատում է նրան՝ ցույց տալով, որ աստվածների զորությունը կենդանացրեց նրան։ Որոշ
ժամանակ անց Շամիրամը շրջում է Արարատ դաշտում, և տետնելով Հայաստանի գեղեցկությունը ,
մաքուր օդը, գետերը, բնությունը, որոշում է՝ քաղաք ստեղծի այնտեղ՝ ամառային հանգիստն
անցկացնելու համար։ Շամիրամը հրամայում է մի լեռան վրա կառուցել քաղաքը՝ Ասորեստանից բերել
տալով 4000 սևագործ բանվորներ, 6000 փայտագործ, պղնձագործ, քարագործ, որոնք որ կատարյալ
իրենց գործն անում են։ Քիչ տարիներ հետո գլուխ է գալիս հրաշալի շինվածք՝ պարիսպներով ,
ապարանքներով, բաղնիքներով։
Շամիրամը շատ ուրիշ բարեփոխումներ է անում Հայաստանում՝ արձաններ կառուցելով , ոռոգման
աշխատանքներ կատարելով։ Նա շատ հաճախ հալածվում է որդիների կողմից իր անառակ վարքի
պատճառով, և կոտորում է նրանց։ Միայն փոքր որդին՝ Նինվասն է ողջ մնում։ Շամիրամն իր ամբողջ
իշխանությունն ու գանձերը տալիս է իր սիրեկաններին, և ամուսինը , նրա չարասեր նպատակները
հասկանալով, թողնում է թագավորությունը և գնում Կրետե։ Փոքր որդին հետապնդում է մորը , նրա
դեմ պատերազմ սկսում։ Շամիրամը փախչում է Հայաստան, և Նինվասը այստեղ սպանում է մորը , և
ինքը թագավորում Ասորեստանի վրա։

2․ Տիգրանի և Արտաշեսի վիպական զրույցները Խորենացու պատմության մեջ։

Տիգրանը մեր թագավորներից ամենահզորն ու ամենախոհեմն էր։ Նա Կյուրսին աջակից եղավ


մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց։
Տիգրանը, մեր բնակության սահմաններն ընդարձակելով, հասցրեց մինչև հին բնակության
սահմանների ծայրերը։
Տիգրանը իր բոլոր ժամանակակիցներին նախանձելի եղավ։ Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և
ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ
դնողներ և հարկապահանջներ։ Նա խաղաղաություն և շենություն գցեց , բոլորին լիացրեց յուղով և
մեղրով։ Տիգրան Երվանդյանը ամեն բանի մեջ
արդարադատ էր, հավասարասեր կշեռք ուներ, չէր նախանձում ոչ ոքի, ցանկությունների մեջ չափավոր
էր, ուրախությունների մեջ՝ օրինավոր, կերակուրների և ըմպելիքների մեջ՝ չափավոր և աշխատում էր
ամենքի վրա տածել իր խնամքի զգեստը։ Տիգրանը, Աժդահակին դաշնակից լինելով , որը մարացի էր ,
նրան կին է տալիս իր Տիգրանուհի քրոջը, որին թախանձանքով ուզում էր Աժդահակը։ Աժդահակը
մտածում էր այդպիտի ազգականության շնորհիվ կամ հաստատուն սեր պահպանել Տիգրանի հետ ,
կամ այս կերպով հեշտությամբ դավաճանորեն սպանել։
Կյուրոսը մտերմական դաշինք է ստեղծում Տիգրանի հետ, և այդ փաստը հանգիստ չի տալիս
Աժդահակին։ Նա հնարք էր ման գալիս այդ կապը քանդելու համար և երազում տետնում է , թե իբր նա
մի բարձր գագաթի վրա էր, որը հայկազյան երկրում էր, և մի կին, բռնված ծննդի երկունքով , երևաց
իրեն։ Նա 3 զավակ է ծնում։ Առաջինը, առյուծ հեծած սլանում էր արևմուտք, Երկրորդն ինծ հեծած
հյուսիս էր դիմում, իսկ երրորդը, վիթխարի վիշապ հեծած, իր տերության վրա է հարձակվում։ Մեկ էլ
իրեն թվում է՝ կանգնած է տանիքի վրա, և այն վիշապ հեծած մարդը արծվի թևերով գալիս էր իր
ամրոցի վրա։ Իրենք մենամարտում են, և հաղթում է արծիվը, ով Տիգրանն էր։ Աժդահակը , զգալով այդ
երազի նշանակությունը, խորամանկորեն ուզում է կանխել այդ հարձակումը։ Խորհրդականների
խորհրդով՝ Աժդահակը Տիգրանին նամակ է ուղղում՝ խնդրելով նրա քրոջ՝ Տիգրանուհու ձեռքը։
Աժդահակը, Տիգրանուհուն կին առնելով, ոչ միայն իր սրտում թաքցրած նենգության այլև
Տիգրանուհու գեղեցկության պատճառով իր կանանց մեջ առաջինն է դարձնում , իսկ ներքուստ
նյութում է չարություն։ Երկար ժամանակ Տիգրանուհուն սիրաշահելուց և մեծ տեղ տալուց հետո
սկսում է նրան եղբոր դեմ տրամադրել՝ ասելով, որ նրա կինը՝ Զարուհին , աչք է դրել գահի վրա , և նա
կդառնա արյաց տիկին, և Տիգրանուհին պիտի որոշում կայացնի՝ որը ընտրի՝ եղբոր կողմը բռնի թե
ամուսնու հետ խելացի որոշումներ կայացնի։ Տիգրանուհին խելացի էր , և այս սպառնալիքը
հասկանալով նա եղբորը տեղեկացնում է դավադրության մասին։
Տիգրանը նամակով ամեն ինչի մասին բաց և ուղիղ հայտնում է Աժդահակին և նրանք պատերազմի են
պատրաստվում։ Տիգրանը մի հնար է մտածում, որ սիրելի քրոջը վտանգից փրկի և նոր պատերազմը
սկսվում է։ Տիգրանը շամփրում է Աժդահակին և ձեռքը ետ քաշելիս թոքերն էլ հետը դուրս է հանում։ Այս
հաղթանակը ևս մեծ փառք է բերում Տիգրանին։ Տիգրանը կառուցում է Տիգրանակերտ քաղաքը։

Արտաշեսը իր հոր՝ Արշակի փոխարեն թագավորում է հայոց հողի վրա,Պարսից հողի վրա այդ
ժամանակ իշխում էր Արշական թագավորը, որը, Արտաշեսի հզորությունը ընդունելով, իր
նախագահությունը տալիս է Արտաշեսին։ Արտաշեսը արքունի պատվար ստեղծեց Պարսկաստանում ,
իր պատկերով դրամներ հատել տվեց։ Արշակին իր ձեռքի տակ թագավոր է դնում Պարսկաստանի վրա ,
իսկ որդուն՝ հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը իր Արտաշամա դստերը կնության է տալիս ոմն
Միհրդատի՝ վրաց մի մեծ Բդեշխի։ Արտաշեսը Ասիայում իր արշավանքներից մեկի ժամանակ՝
գտնելով Արտեմեդի, Հերակլի և Ապոլոնի պղնձաձույլ արձանները բերել է տալիս մեր երկիր , որպեսզի
կանգնեցվեն Արմավիրում։ Արտաշեսը, կամենալով ամբողջ արևմուտքն իրեն ենթարկեցնել , երկու
ծովերի մեջ եղած ցամաքը նվաճելով, օվկիանոսը լցնում է նավերի բազմությամբ։ Արտաշեսը շատ
սիրված թագավոր էր ժողովրդի կողմից։ Երբ նա ծանր հիվանդանում է և մահանում , իր թաղման
ժամանակ մի հսկայական բազմություն է հավաքվում։ Նրա սիրելի կանայք , հարճերը , և մտերիմ
ծառաները բազմատեսակ շքեղ պատիվներ մատուցեցին դիակին , ողբացին նրա մահը։ Նրա
գերեզմանի վրա կամավոր մահեր էին լինում։ Դագաղը շրջապատել էին որդիները , հետո արդեն
զինվորական պաշտոնյաները, նահապետները։ Արտաշեսը թագավորեց 41 տարի և իր ժողովրդին
սիրելի եղավ։

3. «Սասնա ծռեր» էպոսի ճյուղերը, բովանդակությունը։

«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով անցել է սերնդեսերունդ և


հասել մինչև մեր օրերը։ Վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են 16-րդ դարի պորտուգալացի
երկու ճանապարհորդներ։ Էպոսի պատումներից մեկը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ »
վերնագրով, առաջին անգամ գրի է առել և հրապարակել Գ. Սրվանձտյանցը (1874 թ.)։ Մեկ ուրիշ
տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր» վերնագրով, գրի է առել և հրապարակել է Մ. Աբեղյանը (1889 թ .)։
Այնուհետև գրի են առնվել շուրջ 160 պատումներ: 1939 թվականին վիպերգի ստեղծման 1000-ամյակի
առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր, որը տպագրվել է մի
քանի անգամ։ Իր գաղափարներով ու գեղեցիկ հորինվածքով «Սասնա ծռերը » աշխարհի լավագույն
էպոսներից է, եթե ո՛չ լավագույնը։ Վիպերգը թարգմանվել է աշխարհի բազում լեզուներով , այդ թվում
չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, լեհերեն: «Սասնա ծռեր » էպոսն ունեցել է նաև
բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից ամենահաջողվածը Հովհաննես Թումանյանի «Սասունցի
Դավիթ» պոեմն է: Սասնա ծռեր» էպոսը բաղկացած է չորս հիմնական մասից կամ ճյուղից : Դրանք
կապակցված են գլխավոր հերոսների սերնդակցությամբ, նույն գաղափարով ու ոգով և մի կուռ
ամբողջություն են։ Ճյուղերը կոչվում են գլխավոր հերոսների անուններով՝ «Սանասար և Բաղդասար »,
«Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»: Ներկայացնեմ ճյուղերի բովանդակությունը
առանձին։ «Սանասար և Բաղդասար»։ Բաղդադում իշխում էր արաբների կռապաշտ Խալիֆան, իսկ
Կապույտ բերդում՝ Հայոց խաչապաշտ արքա Գագիկը: Նա հարկատու էր Խալիֆային։ Գագիկն ուներ
մի աղջիկ՝ Ծովինար անունով։ Մի օր Խալիֆայի հարկահանները, տեսնելով Ծովինարին , հմայվում են և
վերադառնալով, իրենց թագավորին պատմում են աղջկա գեղեցկության մասին : Խալիֆան Գագիկից
պահանջում է կնության տալ իրեն Ծովինարին: Բայց խաչապաշտ արքան մերժում է կռապաշտին , և
Խալիֆան սկսում է ավերել Հայոց երկիրը: Տեսնելով այդ՝ Ծովինարը խնդրում է հորը , որ համաձայնի
կնության տալ իրեն: Մինչև Բաղդադ մեկնելը Ծովինարը շրջում է հայրենի լեռներում ու դաշտերում : Մի
անգամ նա, Կապույտ ծովի (Վանա լճի) ափին ծարավելով, աղոթում է Աստծուն, որ մի աղբյուր բխեցնի :
Մի ժայռից հրաշքով ցայտում է Կաթնաղբյուրը։ Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում և
հղիանում է: Հետո նա մեկնում է Բաղդադ և, առանձնանալով, սուգ անում: Որոշ ժամանակ անց , երբ
Խալիֆան իմանում է Ծովինարի հղիության մասին, որոշում է սպանել նրան։ Ծովինարն առաջարկում
է սպասել՝ մինչև ծնվի երեխան։ Ծնվում են երկու տղա. լիքը բռից սերվածը՝ խոշորակազմ , կիսատ բռից
սերվածը փոքրամարմին: Մեծի անունը դնում են Սանասար, փոքրինը՝ Բաղդասար: Խալիֆան տասը
տարի ժամանակ է տալիս, որ Ծովինարը սնուցի ու մեծացնի երեխաներին : Տղաներն օրեցօր մեծանում
են ու հզորանում: Տասը տարի հետո, երբ դահիճները գալիս են Ծովինարին գլխատելու , քաջազուն
եղբայրները մարտնչում են նրանց դեմ հաղթելով նաև Խալիֆայի զորքին : Հասկանալով , որ Ծովինարն
անմեղ է, Խալիֆան հաշտվում է նրա հետ: Որոշ ժամանակ անց Խալիֆան նորից հարձակվում է
Հայաստանի վրա և յոթ տարի պատերազմում։ Այս անգամ հաղթում են հայերը: Նեղն ընկած Խալիֆան
խնդրում
կուռքերին ազատել իրեն խոստանալով Սանասարին ու Բաղդասարին զոհաբերել նրանց : Մեծ կուռքի
օգնությամբ մի կերպ ազատվելով՝ նա շտապում է Բաղդադ: Այս ամենի մասին, երազ տեսնելով ,
իմանում է Ծովինարը և զավակներին գիշերը ծածուկ ուղարկում է Հայաստան։ Այստեղ Սանասարն ու
Բաղդասարը հիմնում են մի բերդաքաղաք և կոչում Սասուն։ Այնուհետև գնում են Բաղդադ, սպանում
են Խալիֆային և, ազատելով իրենց մորը, վերադառնում են հայրենիք, շենացնում Սասնա տունը :
Ճյուղի երկրորդ մասում պատմվում է, թե ինչպես Սանասարը, առասպելական սխրանքներ գործելով ,
եղբոր աջակցությամբ Պղնձե քաղաքում տիրանում է Դեղձուն Ծամին և ամուսնանում նրա հետ :
Սանասարն ունենում է երեք զավակ՝ Վերգո, Ձենով Հովան և Մհեր: «Մեծ Մհեր»։ Սանասարին
հաջորդում է կրտսեր որդին՝ Մհերը, որն ավագ եղբայրներից ավելի քաջ էր: Սասունը հարկատու է
դառնում Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով Մհերը տերություն է անում իր երկրին ու ժողովրդին։
Նա գոտեմարտում է հսկա առյուծի հետ և, երախը պատռելով, մեջտեղից կիսում : Այդ օրվանից նա
կոչվում է Առյուծաձև Մհեր: Սասնա նոր հերոսը սպանում է նաև Սպիտակ Դևին և ազատելով
գեղեցկուհի Արմաղանին, ամուսնանում նրա հետ: Մհերը հրաժարվում է հարկ տալ Մըսրա Մելիքին և
մենամարտում է նրա հետ: Տեսնելով, որ անկարող է հաղթել Մհերին Մելիքը հաշտվում է նրա հետ և
հրաժարվում հարկերից: Որոշ ժամանակ անց Մըսրա
Մելիքը մեռնում է, և նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, Մհերից մի քաջ զավակ ունենալու մտադրությամբ՝
խնդրում է նրան գալ և տերություն անել իր երկրին: Մհերը գնում է Իսմիլ Խաթունի մոտ , որը քաղցր
խոսքով ու թունդ գինով արբեցնում է քաջին յոթ տարի պահելով իր մոտ : Նա Մհերից ունենում է մի
արու զավակ և, ի հիշատակ մեռած ամուսնու, կոչում Մըսրա Մելիք։ Մի անգամ Մհերը լսում է , թե
ինչպես Իսմիլ Խաթունը, խաղալով երեխայի հետ ասում է . Մըսրա օջախ կանգնացուցես , Հայու օջախ
փչացուցես: Զգալով և զղջալով իր սխալը՝ Մհերը դարձյալ վերադառնում է Սասուն : Արմաղանը հայ
իշխանների ու վարդապետների երկար խնդրանքներից հետո միայն ներում ու ընդունում է Մհերին :
Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին կոչում են
Դավիթ: Երեխային տուն բերելուն պես Մհերն ու Արմաղանը, կնքված պայմանի համաձայն , մեռնում
են: Սասունը սգում է, Դավիթը մնում է որբ: «Սասունցի Դավիթ»: Դավթին սնուցելու համար
ուղարկում են Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ հայ քաջազունը մեծանում ու հզորանում է օրեցօր : Մըսրա
Մելիքը փորձում է խորամանկորեն սպանել Դավթին: Բայց պատանի հերոսն անցնում է բոլոր
փորձություններից և վերադառնում է հայրենի Սասուն։ Պատանի Դավիթը զբաղվում է
գառնարածությամբ, նախրապանությամբ ու որսորդությամբ: Նա սպանում է Սասունը թալանած
հարամի դևերին և բարիքներով լցնում երկրի ամբարները։ Մըսրա Մելիքը նրա դեմ է ուղարկում իր
զորականներից մեկին՝ Խոլբաշուն: Բայց Դավիթը միայնակ, բարդու ծառով կոտորում է նրա զորքը :
Այնուհետև Մելիքը Սասուն է ուղարկում Կոզբադնին՝ հրամայելով սպանել Դավթին և ժողովել յոթ
տարվա հարկը: Տեսնելով Սասունն ավերող հարկահաններին Դավիթը ջարդում է նրանց , իսկ
Կոզբադնին, ծեծելով ու ծանակելով, հետ ուղարկում։ Դրանից հետո Մըսրա Մելիքը հավաքում է իր ողջ
զորաբանակը և անձամբ արշավում Սասունի վրա: Դավիթը կռվում է Մելիքի անհամար զորքի դեմ և
սրի մեկ հարվածով մեջտեղից կիսում բռնակալին: Սասունն ազատագրելուց հետո Դավթին նշանում
են Չմշկիկ Սուլթանի հետ: Բայց Դավիթը, լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի
գեղեցկության մասին, գնում է նրա մոտ և, բազմաթիվ սխրագործություններ կատարելով ,
ամուսնանում Խանդութի հետ: Այնուհետև գնում է Գյուրջստան և յոթ տարի մնում այնտեղ : Այդ
ժամանակ Խանդութը ծնում է մի տղա կոչելով Մհեր: Այս քաջազունն էլ, օրեցօր մեծանալով ու
հզորանալով, մի օր որոշում է գնալ, գտնել հորը: Ճանապարհին նա հանդիպում է Դավթին , և հայր ու
որդի, առանց իրար ճանաչելու, մենամարտում են։ Դավիթը, իր ապարանջանը տեսնելով Մհերի
բազկին, հասկանում է, որ նա իր որդին է: Սակայն չներելով Մհերին , որ հանդգնել էր մենամարտել իր
դեմ, անիծում է նրան՝ ասելով. «Անմահ ըլնես, անժառա՜նգ»։ Ամենահաղթ դյուցազուն Դավիթը
սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից: Իր ամուսնուն հավատարիմ Խանդութն իրեն
ցած է նետում բերդի գլխից: «Փոքր Մհեր»: Փոխարինելով հորը՝ Փոքր Մհերը քաջաբար
պատերազմում է Դավթի թշնամի յոթ թագավորների դեմ և հաղթում նրանց։ Այնուհետև լուծում է հոր
վրեժը` սպանելով Չմշկիկ Սուլթանին և կոտորելով նրա զորքը : Դրանից հետո Մհերն ամուսնանում է
գեղեցկուհի Գոհարի հետ և կատարում մի շարք ուրիշ քաջագործություններ։ Սակայն Դավթի անեծքը
կատարվում է, Մհերը դառնում է անմահ և անժառանգ: Մեռնում է Գոհարը: Ծերացած հողը այլևս չի
դիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում է Վանա քար կոչված մի ժայռի
մեջ։ Տարին երկու անգամ ժայռը բացվում է, և այնտեղից Մհերը հղում է իր պատգամը . «Քանի
աշխարհք չար է, Հողն էլ ղալբցեր է, Մեջ աշխրհքին ես չեմ մնա։ - Որ աշխարհք ավերվի , մեկ էլ շինվի ,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, Ու գարին եղավ քանց ընկուզ մի էն ժամանակ հրամանք կա, որ
էլնենք էդտեղեն»։ Սա է, ահա, «Սասնա ծռեր» վիպերգի կառուցվածքն ու համառոտ
բովանդակությունը։ «Սասնա ծռեր» էպոսը կամ «Սասունցի Դավիթ » ազգային դյուցազներգությունը
մեր մշակույթի ամենաճանաչված կոթողներից է նաև ամբողջ աշխարհում: Դեռևս խորհրդային
շրջանում այն թարգմանվել է բազում լեզուներով, իսկ 2012-ին ««Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ »
էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական
մշակութային ժառանգության ցուցակում։

4․ Սասունցի Դավթի ճյուղը։

«Սասնա ծռեր» վիպերգը բանասացների միջոցով տարբեր պատումներով անցել է սերնդեսերունդ և


հասել մինչև մեր օրերը։ Վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են 16-րդ դարի պորտուգալացի
երկու ճանապարհորդներ։ Էպոսի պատումներից մեկը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ »
վերնագրով, առաջին անգամ գրի է առել և հրապարակել Գ. Սրվանձտյանցը (1874 թ.)։ Մեկ ուրիշ
տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր» վերնագրով, գրի է առել և հրապարակել է Մ. Աբեղյանը (1889 թ .)։
Այնուհետև գրի են առնվել շուրջ 160 պատումներ: 1939 թվականին վիպերգի ստեղծման 1000-ամյակի
առթիվ 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր, որը տպագրվել է մի
քանի անգամ։ Իր գաղափարներով ու գեղեցիկ հորինվածքով «Սասնա ծռերը » աշխարհի լավագույն
էպոսներից է, եթե ո՛չ լավագույնը։ Վիպերգը թարգմանվել է աշխարհի բազում լեզուներով , այդ թվում
չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, լեհերեն: «Սասնա ծռեր » էպոսն ունեցել է նաև
բազմաթիվ գրական մշակումներ, որոնցից ամենահաջողվածը Հովհաննես Թումանյանի «Սասունցի
Դավիթ» պոեմն է: Սասնա ծռեր» էպոսը բաղկացած է չորս հիմնական մասից կամ ճյուղից : Դրանք
կապակցված են գլխավոր հերոսների սերնդակցությամբ, նույն գաղափարով ու ոգով և մի կուռ
ամբողջություն են։ Ճյուղերը կոչվում են գլխավոր հերոսների անուններով՝ «Սանասար և Բաղդասար »,
«Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»: Առանձին ներկայացնեմ «Սասունցի Դավիթ ճյուղը »։
Էպոսի սկզբում Դավթին սնուցելու համար ուղարկում են Իսմիլ Խաթունի մոտ , որտեղ հայ քաջազունը
մեծանում ու հզորանում է օրեցօր: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկորեն սպանել Դավթին : Բայց
պատանի հերոսն անցնում է բոլոր փորձություններից և վերադառնում է հայրենի Սասուն։ Պատանի
Դավիթը զբաղվում է գառնարածությամբ, նախրապանությամբ ու որսորդությամբ : Նա սպանում է
Սասունը թալանած հարամի դևերին և բարիքներով լցնում երկրի ամբարները։ Մըսրա Մելիքը նրա դեմ
է ուղարկում իր զորականներից մեկին Խոլբաշուն: Բայց Դավիթը միայնակ , բարդու ծառով կոտորում է
նրա զորքը: Այնուհետև Մելիքը Սասուն է ուղարկում Կոզբադնին՝ հրամայելով սպանել Դավթին և
ժողովել յոթ տարվա հարկը: Տեսնելով Սասունն ավերող հարկահաններին Դավիթը ջարդում է նրանց ,
իսկ Կոզբադնին, ծեծելով ու ծանակելով, հետ ուղարկում։ Դրանից հետո Մըսրա Մելիքը հավաքում է իր
ողջ զորաբանակը և անձամբ արշավում Սասունի վրա: Դավիթը կռվում է Մելիքի անհամար զորքի դեմ
և սրի մեկ հարվածով մեջտեղից կիսում բռնակալին: Սասունն ազատագրելուց հետո Դավթին նշանում
են Չմշկիկ Սուլթանի հետ: Բայց Դավիթը, լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի
գեղեցկության մասին, գնում է նրա մոտ և, բազմաթիվ սխրագործություններ կատարելով ,
ամուսնանում Խանդութի հետ: Այնուհետև գնում է Գյուրջստան և յոթ տարի մնում այնտեղ : Այդ
ժամանակ Խանդութը ծնում է մի տղա կոչելով Մհեր: Այս քաջազունն էլ, օրեցօր մեծանալով ու
հզորանալով, մի օր որոշում է գնալ, գտնել հորը: Ճանապարհին նա հանդիպում է Դավթին , և հայր ու
որդի, առանց իրար ճանաչելու, մենամարտում են։ Դավիթը, իր ապարանջանը տեսնելով Մհերի
բազկին, հասկանում է, որ նա իր որդին է: Սակայն չներելով Մհերին , որ հանդգնել էր մենամարտել իր
դեմ, անիծում է նրան՝ ասելով. «Անմահ ըլնես, անժառա՜նգ»։ Ամենահաղթ դյուցազուն Դավիթը
սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից: Իր ամուսնուն հավատարիմ Խանդութն իրեն
ցած է նետում բերդի գլխից: Օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը , իր
ամբողջական ու փայլուն արտահայտությունն է գտել հենց Սասունցի Դավթի կերպարի միջոցով :
Մսրա Մելիքն ամեն ինչ անում է Սասնա ճրագը մարելու, Սասունը հափշտակելու համար , բայց միշտ էլ
նրա դեմ դուրս է գալիս ժողովրդի սիրելի զավակը՝ Դավիթը, խափանում օտար բռնակալի բոլոր
դիտավորությունները: Ժողովուրդը աշխատավորի արդար զայրույթով ու սպանիչ ծաղրով է
ներկայացնում բռնակալ Մելիքին ու նրա կամակատարներին , իսկ սիրելի հերոսի
սխրագործությունները պատկերելիս ազատություն է տալիս իր երևակայությանը , հիպերբոլիկ
պատկերներով պանծացնում նրան: Մանուկ Դավիթը չի անցնում բռնակալի թրի տակով : Փորձում են
զոռով տանել, բայց ճկույթը դիպչում է քարին, և քարից կրակ է ելնում: Դավիթը այնպես է կոտը խփում
հարկահան Կոզբադնի գլխին, որ կոտի փշրանքները մինչև օրս էլ թռչում են: Եվ, վերջապես , Դավիթը
մի զարկով կտրում է քառասուն ջրաղացքար, քառասուն գոմեշի կաշի, Մելիքին կիսում երկու
հավասար մասի և այնպես կիսում, որ Մելիքը զարկի ուժգնությունից չի զգում իր կիսվելը : Ավելին՝ եթե
հրեշտակը իր թևը դեմ չառներ Դավթի թրին, ապա կպատռվեր նաև դժոխքի սև ջուրը , և երկիրը
կկործանվեր։ Նվաճողի ու բռնակալի նկատմամբ այսպիսի հետևողական վճռականություն կարող է
ցուցաբերել միայն ա՛յն ժողովրդի երևակայությունը, որը հազարամյակներ շարունակ անհավասար
մաքառումների մեջ է եղել սեփական գոյության իրավունքը հաստատելու համար : Դավիթը
բարձրացնում է այն գաղափարը, թե որևէ այլ երկիր իրավունք չունի խառնվելու իր հայրենիքի
գործերին, ամեն երկրի գահակալ թող զբաղվի միայն իր երկրի գործերով. «Մեկ էլ չը գա՝ Սասնա կընիկ ,
աղջիկ տանի Սասնա տուն դեռ չի ավերվե Որ դուք էկե մեզեն խարջ ու խարաջ կ'ուզեք։ Մըսրա գավառ
իրեն, Սասնա գավառ մեզի: Թե չէ ինչ իրմեն կը գա, թող չը խնայի»։ Սասնա ծռերի առաքինությունները
կատարելության են հասցված Դավթի կերպարում: ժողովուրդը նրան դարձրել է իր իդեալ հերոսը , իր
բոլոր սիրելի ու նվիրական հատկությունների կրողը։ Բայց Դավիթն էլ ոչ թե վերացական դյուցազուն է ,
այլ՝ միս ու արյունով, մարդկային կրքերով, խոհերով ու զգացմունքներով օժտված մարդ : Դավիթն
օտարության մեջ մեծանում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով և ապա ավելի զորանում իր
նախնիներին կյանք ու կորով պարգևած Կաթնաղբյուրի ջրով: Նա ժառանգում է իր նախնյաց ուժը ,
խիզախությունը և գեղեցկությունը։ Նա թե հսկա էր, թե սիրունատես , ուներ «խորոտ աչքեր , կարմիր
երեսներ, խորոտ քիթ-բերան»: Դավիթը ժառանգում է նաև իր նախնիների բնավորությունը : Նա էլ
պարզամիտ է ու պարզահոգի։ Մանուկ հասակում գոտեմարտում է պատուհանից ներս թափանցած
արևի շողքի հետ: Նա էլ կրթվում է վարպետ ուսուցչի մոտ, որը բավարարում է նրա անսպառ
հարցասիրությունը։ Մանկուց արդեն Դավիթը չի հանդուրժում բռնությունը և ոչ մի կերպ չի
հնազանդվում Մըսրա Մելիքին: Երբ նրան զոռով ուզում են անցկացնել Մելիքի թրի տակով , նա
նետվում է մի կողմ, ճկույթը դիպչում է որձաքարին, և «քարեն կրակ էլավ »: Դավիթը նաև
անշահախնդիր է: Երբ նա սպանում է հարամի դևերին և Սասնա ամբարները լցնում գանձերով ու
բարիքներով, իր համար ընդամենը մի ձի է վերցնում: Ժողովրդին պաշտպանող ու խնամող հերոսը ոչ
միայն որս անելով կերակրում է մարդկանց, այլև իր նախնիների հետևությամբ ձեռնարկում որոշ
կառուցումներ: Նա վերականգնում ու բարեկարգում է Մարութա վանքը և , սարից «ջոջ քարեր
գլորելով», կամուրջ է կառուցում, որ մարդիկ չընկնեն գետը: Իր ժողովրդի հանդեպ խնամատար ու
գթառատ Դավիթն անողոք է նրա թշնամիների նկատմամբ: Նա իր սուրն ուղղում է Մըսրա Մելիքի դեմ ,
իսկ նրա զորքին խնայելով առաջարկում է խաղաղությամբ վերադառնալ իրենց տները : Հայ ժողովրդին
բնորոշ խաղաղասիրության, մեծահոգության ու մարդասիրության փայլուն օրինակ է Դավթի այդ
արարքը, իսկ նրա խոսքը լի է ազգային բարձր արժանապատվությամբ ու հերոսական ոգով. «Տ'էլնի
ձեր դեմ Սասնա Դավիթ, Տ'էլնի ձեր դեմ Թուր Կեծակին»։ Դավիթը , ապա և նրա հետևությամբ Փոքր
Մհերը, մարտնչում են նաև ուրիշ ժողովուրդների ազատության համար՝ հանձն առնելով նրանց
պաշտպանությունը: Ի տարբերություն Մըսրա Մելիքի` Դավիթը երբեք չի խորամանկում և ծածուկ չի
հարձակվում թշնամու վրա: Նա միշտ բարձրաձայն ազդարարում է իր գալուստը և ճակատ առ ճակատ
դուրս գալիս հակառակորդի դեմ։ Դա նրա հերոսական կերպարի ամենաբնորոշ գծերից է : Ահա նա
կանգնած է սարի գլխին և ձայն է տալիս թշնամու զորքին. «էհե՛յ, ով քնած է արթուն կացեք , Ով արթուն
է ձիեր թամբեք, Ով թամբեր է զենքեր կապեք, Ով կապեր է էլեք, հեծե՛ք , Չասեք Դավիթ գող -գող եկավ ,
Գող-գող գնաց»: Դավիթն անգամ անպատվաբեր է համարում արգելանոցում փակված կենդանիներին
որսալը: «Մարդն էլ գերին զարկի՞»,- անկեղծորեն զարմանում է նա - «Տղամարդն էն է, որ արձակի ու
նոր զարկի»: Դավիթը ևս չափազանց զգացմունքային է, բարի ու սիրառատ: Դա հատկապես երևում է
նրա երգ-դիմումներում կամ հրաժեշտի երգերում: Ահա թե ինչ ջերմությամբ ու երախտագիտությամբ է
նա կռվից առաջ հրաժեշտ տալիս իր դուռ-դրկիցներին. «Օ, քուրեր, դուք կացե՛ք բարով , Դուք ինձի
քուրություն եք արե, Օ՛, մերեր, դուք կացե՛ք բարով, Դուք ինձի մերություն եք արե : Բարի դրկիցներ ,
դուք կացե՛ք բարով, Դուք կացե՛ք բարով մեծ ու պստիկով»: Դավթի զգացմունքայնությունը և անգամ
մարդկային թուլությունները ոչ միայն չեն նվազեցնում, այլև ավելի հմայիչ են դարձնում նրա կերպարի
դյուցազնականությունը: Նա եղել և մնում է մեր ամենասիրելի վիպական հերոսը , ժողովրդական
հերոսի տիպարը: Ուստիև ամբողջ էպոսը հաճախ կոչում են նրա անունով:

5․ 5-րդ դարի հայ մատենագրությունը։

5-րդ դարում ինչպես գիտենք գրերի գյուտի ստեղծումով հայ մատենագրությունը և ընդհանրապես
գիտությունը մեծ վերելք ապրեց։ Առաջին պատմիչը, ժամանակագրական առումով Ագաթանգեղոսն
էր, ով ներկայացրեց հայոց պատմության մի հատվածը։ Գրքի հառաջաբանում Ագաթանգեղոսը
խոսում է իր մասին, ապա հայտնի է դառնում, որ գիրքը գրել է Տրդատ Մեծ արքայի հրամանով։
Խորենացին Ագաթանգեղոսին հիշում է «Տրդատի հաջորդ քարտուղար»։ Նա իրեն համարում է իր
նկարագրած դեպքերի ականատեսը։ Գիրքը բաղկացած է 4 գլուխներից, որոնց մեջ Ագաթանգեղոսը
պատմում է Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին։
Այդ ժամանակ Դիոկղետիանոս կայսրը սիրահարվում է Հռիփսիմեին և ցանկանում է ամուսնանալ իր
հետ։ Սակայն Հռիփսիմեն մյուս կույսերի հետ փախչում է Հայաստան Գայանեի գլխավորությամբ։
Դիոկղետիանոսը դիմում է Տրդատ թագավորին, որ կույսերից գտնի և սպանի իսկ Հռիփսիմեին կամ
ետ ուղարկել կամ պահել։ Կույսերին գտնում են և Տրդատ թագավորը նույնպես տարվում է Հռիփսիմեի
գեղեցկությամբ և ցանկանում ամուսնանալ իր հետ։ Քրիստոնյա կույսը մերժում է հեթանոս Տրդատի
առաջարկը և փախչում է պալատից։ Տրդատը զայրանում է և մահապատժի ենթարկում բոլոր
կույսերին։ Այս արարքի համար Տրդատը պատժվում և խոզի կերպարանք է ստանում։ Նրա քույրը՝
Խոսրովիդուխտը տեսիլ է տեսնում, որ իր եղբորը կարող է փրկել Խոր Վիրապում փակված Գրիգորը։
Նա աղոթքներով փրկում է Տրդատին։ Նրանք դառնում են քրիստոնյա , ընդունում քրիստոնեությունը
և 301 թվականին պաշտոնապես քրիստոնեությունը ընդունվում է որպես պետական կրոն։ (Տրդատ
Մեծի օրոք)։ Ագաթանգեղոսը վավերական պատումով կերտել է Տրդատ արքայի, նրա կնոջ՝ Աշխեն
թագուհու, Գրիգոր Լուսավորչի և շատ շատերի պատմական կերպարները։

Փավստոս Բուզանդ
Բուզանդը հաջորդել է Ագաթանգեղոսին։
Իր աշխատությունում խոսել է Տրդատ Մեծի մահից մինչև 387 թվականի պարսկա-բուզանդական
բաժանման մասին։(319-387թթ)։ Շուրջ 65 տարվա պատմություն։
Բուզանդը իր աշխատությունում խոսել է Մամիկոնյան սպարապետական տոհմի մասին։
Մանրամասն նկարագրել է հայոց վեհափառների, նախարարների մասին։ Տիրան թագավորին
քրիստոնեությունից հեռանալու և անբարեպաշտ կյանք վարելու համար արգելում են եկեղեցի մտնել ,
բրածեծ անելով սպանում են։ Տիրանին հաջորդում է նրա որդի Արշակ երկրորդը։ Արշակ երկրորդը և
Ներսես Մեծը բարեկարգումներ են իրականացնում երկրում։ Հայաստանի բոլոր գավառներում
հիմնվում են դպրոցներ, եկեղեցիներ, և շարունակում են ժողովրդին հավատով կրթել։

Եղիշե (451թ)(415-475թթ)
Եղիշեն հայտնի է «Վարդանի և հայոց պատերազմի մասին» պատմագիտական աշխատությամբ։
Եղիշեն գիրքը գրել է Մամիկոնյան Դավիթ երեցի հրամանով։ Պատմիչը ինքը մասնակցել է Ավարայրի
ճակատամարտին։ Նա իր պատմությունն ավարտել է 464 թվականին։ Հիմնական բովանդակությունը
նախ ավարայրի ճակատամարտին նախորդող պատմաքաղաքական իրադրությունն է և հետո արդեն
բուն ճակատամարտի նկարագրությունը։ Եղիշեն՝ որպես Մամիկոնյան տոհմի պատմիչ իր
աշխատությունում բացասական կերպ է ներկայացրել Վասակ Սյունուն և Վարդանին վեհացրել է։ Իսկ
նույն դավաճան Վասակին Կորյունը իր աշխատությունում շատ լավ է նկարագրել՝ համարելով նրան
քաջ, խելացի և կանխագետ։ Եղիշեն պատերազմը նկարագրելիս փառաբանում է նաև հայ
փափկասուն կանանց, ովքեր կորցնելով իրենց ամուսիններին՝ չարչարանքով տարան իրենց խաչը։

Հաջորդ պատմիչը Ղազար Փարպեցին է։ Նա ոսկեդարյան վերջին պատմիչն է։ Ներկայացրել է շուրջ


100 տարվա պատմություն։ Իր աշխատությունը՝ «Հայոց պատմություն» ը գրել է Վահան Մամիկոնյանի
պատվերով։ Փարպեցին իր գիրքը համարում է երրորդ պատմությունը Ագաթանգեղոսից և Բուզանդից
հետո, որովհետև Փարպեցին անմիջապես շարունակում է Բուզանդին և գրքի առաջին մասում
շարադրում է Հայաստանի պատմությունը 387-428թթ իրադարձությունները։ Պատմության երկրորդ
մասը ներկայացնում է Ավարայրի ճակատանարտը, երրորդը՝ 481-484 թվականների Վահանանց
պատերազմը։ Ավարայրի ճակատամարտից հետո հայերը հանուն հավատի և հայրենիքի ելնում են
պարսիկների դեմ։ Վահան Մամիկոնյանը, ով Վարդան Մամիկոնյանի եղբորորդին է , նշանակվում է
սպարապետ և ապստամբություն է բարձրացվում։
Փարպեցին շատ գեղեցիկ և հիացմունքով ներկայացնում է Վահանի կռիվը , և այս կռվի արդյունքում էլ
կնքվում է Նվարսակի դաշնագիրը։ Վահանը կարգվում է հայոց մարզպան։

Կորյունը ևս հայտնի է իր «Վարք Մաշտոցի» աշխատությամբ, որտեղ նա փառաբանում է


լուսավորչական գործիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի կյանքն ու գործը։ Նաև սրբացնում
է Վարդան Մամիկոնյանի, Հռիփսիմյանց կույսերի հիշատակը, վարքագրությունը։

Վերջում խոսեմ Մովսես Խորենացու, ըստ երևույթին, մատենագրության մեջ ամենաէական դերը
ունեցող պատմիչի աշխատությունից։ Խորենացու «Հայոց պատմություն »ը մնացած պատմիչների
երկերից տարբերվում է նրանով, որ ներկայացնում է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը՝
ծագումնաբանությունից սկսած և, ինչպես ասում են, տվել է հայ ժողովրդի ծննդյան վկայականը :
Խորենացին ոչնչացումից փրկել է հայ բանահյուսության պատառիկները։ Խորենացու գիրքը
բաղկացած է 3 գլխից։Առաջինը «Հայոց մեծերի ծննդաբանությունը» ընդգրկում է հայոց
պատմությունն ամենասկզբից մինչև ք.ծ.ա 132 թվականը։ Երկրորդ գիրքը ՝ «Միջին պատմություն մեր
նախնիների» ներկայացվում է 132 թվականից մինչև 318 թվականը։ Եվ երրոդ վերջին գիրքը՝ «Մեր
հայրենիքի պատմության ավարտը» ընդգրկում է 318-428թվականները։
Խորենացին շատ է փառաբանել և մեծ հիացմունք է ունեցել Տիգրան Մեծի հանդեպ։ Նա Տիգրանի
մասին ասել է. «Մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ օտար լծի տակ էինք դարձրեց շատերին լուծ դնողներ
և պահանջատերեր»: Իր պատմությունը Խորենացին ավարտում է ողբով , որտեղ ողբում է
Արշակունյաց թագավորության անկումը։

6․Նարեկացու տաղերը։
Գրիգոր Նարեկացու տաղերի քանակն անցնում է երկու տասնյակից։ Դրանք ունեցել են մի շարք
հրատարկություններ։ Գրիգոր Նարեկացու տաղային միավորներից առ այսօր անտիպ է լոկ մեկը՝ «Ի
վեր համբառնամք»։ Այն մեզ հայտնի է երկու ձեռագրերից՝ Տաղ սրբոց քառասնիցն խորագրով և
Գունդն սուրբ վկայիցն տաղը։ Ձեռագիր և տպագիր աղբյուրներում Նարեկացու անունով հայտնի են
մի քանի տաղեր ևս։ Ահա այդ տաղերի սկզբնատողերը։
1.Զարքն ի վերուստ իջեալ առ Սողոմոն արքան
2.Ի յԵրուսաղեմ գընամ
3.Ձայնի ցնծությամբ։
Սրանցից առաջինը մի ժողովածու է ,որտեղ բանաստեղծությունը դարձյալ հանդես է գալիս
անհեղինակ՝ Գովասանություն Սողոմոնի տաճարին խորագրով։ «Ի Յերուսաղեմ գնամ » տաղը հին
ընդօրինակություններում հանդես է գալիս ամբողջական տեսքով իսկ հետագա ձեռագրերում ՝
մասնատված։ Հիմնականում հանդիպում է հարության տոնին նվիրված հատվածը։ Գրիգոր
Նարեկացուն վերագրելի «Ձայնի ցնծությամբ» տաղը տպագրված չէ։ 4 ձեռագիր աղբյուրներից մեկում
հանդիպում ենք Նարեկացու անունը այս տաղի գրվածի վերաբերյալ ըստ այդմ ենթադրում ենք , որ
իրենն է։ Այսպիսով՝ Նարեկացուց մեզ է հասել 21 տաղ։ Դրանցից շատերը ժամանակի ընթացքում
փոխվել, կրճատվել են, և ընդհանուր Նարեկացու տաղերը ժամանակագրական առումով ճշտված չեն ,
դրանք ենթադրվում է՝ գրվել են իր երիտասարդ տարիներին։ Տաղերի մեծ մասը որպես կանոն
բնութագրում է արարչի էությունը, և մեկնաբանական-փիլիսոփայական ոգին սովորաբար
պահպանվում է ողջ շարադրանքում։ Տաղերի մի փնջում էլ (Գոհար վարդն վառ արեալ, Սէր .
Յառավատէ) ավելի ճոխ ու հարուստ բառապաշարով է ներկայացվել, որը բնորոշ է ավելի նոր
ժամանակների ընդօրինակություններին։ Նարեկացու շատ տաղեր ընդգրկվել են «Գանձարան »
ժողովածուում։ Սա իրենից հոգևոր երգերի շարան է ներկայացնում, որին կոչում են տաղ , գանձ ,
մեղեդի ևն։

7․ Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը։

Գրիգոր Նարեկացու «Մատյանը» բաղկացած է 95 գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը բնորոշված է


որպես «Խոսք ընդ Աստուծո ի խորոց սրտի»: Քնարական հերոսը զղջման մտորումներին հանձնված մի
մեղսավոր է, որին հուզում է Աստծուն որևէ կերպ հաղորդակից լինելու հնարավորության հարցը :
Զղջման պատասխանատվությունը և գիտակցությունը ունի ինչպես անձնական , այնպես էլ
անանձնական չափում: Նա սգում է իր հոգևոր տկարությունը և մարդկության հոգևոր տկարությունը ,
զգում է, որ իր տկարությամբ կապված է մարդկության մեղսավոր բնությանը:
Դիմելով Աստծուն և բացելով նրա առաջ իր հոգու գաղտնարանը՝ ուժ է որոնում իր ներշնչանքի մեջ և
խնդրում է Աստծուն օգնել իրեն գրելու իր մատյանը, որը համարում է մատուցելիք զոհաբերություն : Իր
բանաստեղծական ձիրքը գործիք է համարում Աստծո և նախախնամության ձեռքին : Գիտակցելով իր
հոգում պայքարող ձգտումները, որոնք հակասականորեն պառակտում են նրան , տեսնելով իր մեջ
կասկածը և անվստահությունը, բանաստեղծը ողջ հույսը դնում է Աստծո շնորհի վրա։ 95 գլուխներից
բաղկացած այս աղոթագիրքը ամբողջացվել է 1002թվականին: Նարեկացին այստեղ իր էությամբ
ձգտում է միստիցիզմին։ Լինելով միստիկ գրող՝ նա փորձում է հասնել հոգևոր կատարելության՝
մարդկանց մեղքերն իր վրա վերցնելով։
Նարեկացին թաթախում է իրեն մարդկության մեղքերի անդունդը, ասում է, որ վերջավոր էակներից ոչ
ոք իր չափ մեղավոր չի եղել, քանզի ինքը չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով
պահել և, մարդկանց գործած բոլոր նախկին չարիքներին նորերն է գումարել։ Նույնիսկ Արարչի առաջ
գտնվել է նենգ, ըմբոստացել է նրա դեմ, աստվածադրուժ մտքեր է ունեցել ու չի վախեցել պատժից։
Կործանվելու սարսափին հաջորդում է փրկության հույսը, որը կապված է մեղքերի խոստովանության
հետ։ Մատյանի տրամաբանական ներքին հեռանկարը լավատեսության հաղթանակն է :

Աստված ամենուրեք է և ամեն ինչում.


Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլործագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով։

Եկեղեցին բարձր է առանձին մարդուց, ինչպես որ գավազանը բարձր է Մովսեսից: Եկեղեցին , որը
կառուցվում է Աստծո թելադրանքով, կփրկի և կհավաքի մարդկանց: Եկեղեցին նյութական տուն չէ , այլ
երկնային մարմին, որ բաղկացած է լույսից: Նարեկացու «Մատյան ողբերգության » պոեմի
գեղարվեստական արժեքի ապացույցն է հայ գրականության վրա դրա թողած անխամր
ազդեցությունը: Նրանից սովորել են ոչ միայն միջնադարի, այլև նոր ժամանակների հայ պոեզիայի
մեծագույն դեմքերը՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը , Միսաք Մեծարենցը , Վահան
Տերյանը, Եղիշե Չարենցը և ուրիշներ։ Նարեկացին իր քնարական պոեմը ավարտում է լավատեսական
նոտայով՝ հավատալով , որ գալու է փրկության օրը, և Աստված համայն մարդկությանը առաջ բացելու
է լույսի ճանապարհը։

8. Սայաթ-Նովայի ստեղծագործությունը:

Սայաթ Նովայի ստեղծագործությունները մինչև այժմ իրենց ուրույն տեղն ունեն աշուղական
արվեստում։ Մինչև իր ստեղծագործություններին անդրադառնալը խոսեմ դրանց շարժառիթի մասին։
Ինչպես գիտենք Սայաթ-Նովան 19 տարեկանից երգել է Հերակլ թագավորի պալատում , սակայն
պալատական դավերը ստիպեցին Հերակլին հեռացնել Սայաթ-Նովային իր պալատից և այդ առիթով
նա գրել է «Դուն էն գլխեն իմաստուն իս» բանաստեղծությունը, որը նվիրված է Հերակլ թագավորին։
Ահա այդ տաղը։

Դուն է՛ն գըլխէն իմաստուն իս, խիլքդ յիմարին բաբ մի՛ անի,
Էրազումըն տեսածի հիդ միզի մէ հէսաբ մի՛ անի,
Յիս խօմ է՛ն գըլխէն էրած իմ, նուրմէկանց քաբաբ մի՛ անի,
Թէվուր, գիդիմ, բէզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի:

Չըկայ քիզ պէս հուքմի-հէքիմ. դուն Ռօստոմի-Զալ` թաքա՛ւուր.


Ասկըդ ասկիրումըն գոված` հա՛մ դուն իս գօ՛զալ, թաքաւուր.
Թէ էսանց էլ սուչ ունենամ, գլուխըս ա՛րա տալ, թաքա՛ւուր.
Մըտի՛կ արա քու Ստիղծողին` նահախ տիղ ղազաբ մի՛ անի:

Յարալուն հեքիմ էնդուր գուզե` դիղ տալու է, ցավ տալու չէ,


Քանի գուզե արբաբ ըլի` ղուլը աղին դավ տալու չէ,
Դուն քու սիրտը իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ,
Ասծու սերը կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի' անի:

Ամեն մարթ չի' կանա խըմի` իմ ջուրը ուրիշ ջըրեն է,


Ամեն մարթ չի' կանա կարթա` իմ գիրը ուրիշ գըրեն է,
Բունիաթըս ավազ չիմանաս` քարափ է, քարուկըրեն է,
Սելավի պես` առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի' անի:

Քանի գուզե քամին տանե` ծովեմեն ավազ չի' պակսի,


Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ` մեջլիսներուն սազ չի' պակսի,
Թե կու պակսիմ, քի'զ կու պակսիմ` աշխարիս մե մազ չի' պակսի,
Սայաթ Նովու գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի:

Այստեղ Սայաթ-Նովան Հերակլ թագավորին ուղղելով իր խոսքը ասում է , որ Հերակլը հիմարիներին


չլսի,ամեն մեկի ասածին չհավատա։
Սայաթ Նովան սիրո հոյակապ երգիչ է , նա սիրո լույսի տակ է նկատում աշխարհը ու իրերը։
Զգում է, որ էրվում է վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ , վեհ ու վսեմ։
Երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց։ Սայաթ-Նովայի սիրո տաղերից կներկայացնեմ
«Աշխարհումս ախ չիմ քաշին»։

Աշխարհումս ախ չիմ քաշի,քանի որ ջանիս ինձ ամա


Անմահական ջրով լիքը ,օսկե փընջան իս ինձ ամա,
Նըստիմ,վրես շվաք անիս՝զարբաբ վրանիս ինձ ամա
Սուչս իմացի ենենց սպանե ՝ սուլթան ու խան իս ինձ ամա։

Մէջքըդ` սալբու-չինարի պէս, ռանգըդ փըռանգի ատլաս է,


Լիզուդ` շաքար, պըռօշըդ` ղանդ, ակռէքըդ մարգրիտ, ալմաս է.
Օսկու մէջըն մինա արած, աչքիրըդ ակնակապ թաս է.
Պատուական անգին ջավահիր, լալ-բադէշխան իս ինձ ամա։

Յիս էս դարդին վո՞ւնց դիմանամ, մակա՞մ սիրտըս ունիմ քարած.


Արտա՛սունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխէս ունիմ տարած,
Նուր բաղ իս` նուր բաղչի մէջըն` բոլորքըդ վարթով չափարած.
Վըրէդ շուռ գամ բըլբուլի պէս` սիրով սէյրան իս ինձ ամա։

Քու էշխըն ինձի մաստ արաւ. յիս զարթուն իմ, սիրտս է քընած.
Աշխարհս աշխարհով կըշտացաւ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա՜ր, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարհումըս բա՛ն չըմընաց.
Կրա՛կէ, ծովէմէն դուս էկած ռաշ ու ջէյրան իս ինձ ամա։

Ի՞նչ կու'լի` մէկ հիդըս խօսիս, թէվուր Սայաթ-Նովու եար իս.


Շուղքըդ աշխարհըս բռընիլ է` արեգագի դէմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։

Սայաթ-Նովան կատարելության է հասցրել կնոջ գեղեցկության գովքը ,որը սկզբնավորվում է


Նարեկացու տաղերից։Գեղեցիկ կնոջ պատկերն ենք տեսնում «Թամամ աշխարհ պտուտ եկա » տաղում ,
որտեղ բանաստեղծը խոսում է այն մասին, որ ինքը պտտվել է ամբողջ աշխարհում , բայց իր սիրելիից
ավելի գեղեցիկ կնոջ չի հանդիպել։

Չտեսա քու դիդարի պես՝դուն դիփունէ բաշ, նազանի


Թե խամ հագնիս, թե զար հագնիս ,կու շինիս ղումաշ նազանի
էնդու համա քու տեսնողը ասում է վաշ՜ վաշ՜ նազանի։

Նա ստեղծում է անկրկնելի համեմատություններով ու փոխաբերություններով համեմված


պատկերներ։ «Դուն կրակ,հագացդ կրակ, վուր՞ մե կրակին դիմանամ» բացականչում է . բանաստեղծը։

9. Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանը։

«Հառաջաբանը» մի փոքրիկ ներածություն է, որն օգնում է հասկանալ Խաչատուր Աբովյանին տանջող


մտքերը, նրա երազանքներն ու հույզերը՝ կապված հայրենիքի և իր սիրելի ժողովրդի հետ , որը հեռացել
է իր լեզվից և այլևս հասու չէ նրա գիր ու գրականությանը: Առօրյա խոսքում առաջացած տարալեզու
տարրերը խոչընդոտում են հային հասկանալ գրաբարը։ Միաժամանակ նա փորձ է անում ստեղծել
գրականություն, որը հասանելի կլինի հայ ժողովրդին և փորձում է ցույց տալ , թե ինչպես է եկել այդ
գաղափարին: Ներկայացնում է Լիդացվոց Կրեսոս թագավորին, ով իրեն աշխարհի ամենաբախտավոր
մարդն էր համարում, սակայն ահա հայտնվում է Կյուրոս զորականի առաջ: Արդեն ուր որ է՝ իր թուրն
ուզում է իր սիրտը խրել, որ պարսիկն իրեն չսպանի, հանկարծ թագավորի միամոր որդին, որ քսան
տարի չէր խոսել, ասում է Կյուրոսին՝ «Անօրե´ն, էդ ո՞ւմ ես սպանում, քաշիր թուրդ ետ , չե՞ս տեսնում , որ
առաջիդ Կրեսոսն ա, աշխարքի տերն ա»: Զորականի ձեռքերը թուլանում են, և թագավորն իր գլուխն
ազատում է: Քսան տարեկան լալ (մունջ) որդին հորը փրկում է: Այսպես որդիական սերը ջարդում ու
փշրում է բնության դրած կապանքը:
Հեղինակն ամեն օր մտածում է ազգի կորցրած փառքի ու մեծության, առաջին հիանալի թագավորների ,
իշխանների գործի ու կյանքի, ընտիր ազգի, աննման բնության ու քաջությունների մասին : Հայկը ,
Տրդատը, Լուսավորիչը քնած տեղն իրեն ասում են, որ ինքն իրենց որդին է: Եվրոպա թե Ասիա՝ իրեն
անդադար ձայն են տալիս, թե Հայկա զավակն է, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի՝ բնակիչը :
Սիրտը ցավում է, չգիտի ինչ անել. գանձ չունի, որ գործով ցույց տա իր ուզածը, անունն էլ մեծ չէ , որ
ասածը տեղ հասնի: Գրքերը գրաբար են, նոր լեզուն՝ անպատիվ, սրտի եղածը չի կարող խոսքով ասել :
Ինչ գիրք ասես որ չի սկսել թարգմանել ու կիսատ թողել, այնքան է գրաբար գլխից դուրս տվել , որ մի
մեծ գիրք էլ դա կդառնա: Երեխաներ ունի, բայց նրանք էլ հայերեն չեն հասկանում, թեև սիրում են
կարդալ ռուսերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Ցավ է զգում, որ նրանց օտար լեզուն ավելի է դուր
գալիս, բայց մյուս կողմից դա բնական է, քանզի կարդում են այնպիսի երևելի մարդկանց գործերը ,
որոնք գրավում են մարդու սիրտը: Ցավ է զգում, որ եվրոպացիները մտածում են, թե հայը երևի սիրտ
չունի, որ այդքան բաներ են գլխով անցել ու մի մարդ դուրս չի եկել, որ մի սրտի բան գրի, ինչ կա՝
եկեղեցու վրա է, աստծու ու սրբերի: Իսկ հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի և Սոֆոկլեսի գրքերը
երեխաների գլխների տակ է, քանի որ դրանք բոլոր աշխարհի բաներ են: Զարմանում է , թե Նարեկին
թողած, ինչպե՞ս են այլ գրքեր հավանում: Գիտի, որ այս ազգն այն չէ, ինչ ասում են , միայն թե ինչպե՞ս
դա հասկացնել: Լավ գիտի, որ թե´ օսմանցվի, թե´ ղզլբաշի երկրի հունարեն իմացող խելոք մարդիկ ,
աշուղներն ու ոտանավոր գրողները հայ են եղել: Քեշիշ օղլին ու Քյոռ օղլին բավական են : Նաև Գիրգոր
Թարխանովին, որի նմանը նույնիսկ Եվրոպայում չկա: Եթե գրի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն
կամ անգամ գրաբար, տասը մարդ հազիվ հասկանա: Մտածում է մի կողմ թողնել քերականություն ,
ճարտասանություն, տրամաբանություն ու աշուղ դառնալ: Մտքին է գալիս ջիվան Աղասին , նրան է
ընտրում իր վեպի հերոս: Հայոց լեզուն փախչում է, ինչպես Կրեսոսը . Աղասին բացում է նրա 30 տարվա
փակ բերանը: Զրուցում է դոկտոր Աղաֆոն Սմբատյանի հետ: Կարդում է գրածը: Սմբատյանը
հորդորում է շարունակել: Հայաստան հրեշտակի պես կանգնել է առաջը , իրեն թև է տալիս : Ողջ գիշերը
նրան թվում է, թե նստած գրում է, երանի է տալիս, թե այդ մտքերը ցերեկն էլ միտը ընկնեին : Քանի դեռ
բերանում լեզու կա, փորում ՝ սիրտ, լեղապատառ ձայն կտա՝ «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել , հայոց մեծ
ազգին չե՞ք ճանաչում»: Որոշում է իր թոթով նոր հայերենով գնալ իր վեպի հերոսի՝ Աղասու մոտ :

Սյուժե
Բարեկենդանն էր: Օհաննեսի մեծ տղա Աղասին, մոխրագույն ձին թամբել էր, որ գնար ջիրիդ խաղալու :
Հնազանդ որդի էր: Ժամի երես չէր տեսել ու այժմ էլ դժգոհում էր տերտերներից ու պառավներից :
Վերջապես ժամը վերջացավ: Սառախաթուն տատը նշխարքը բաժանեց: Աղասին մի կտոր բերանը
գցեց ու դուրս թռավ: «Քեդխուդեքը գալիս են, տեղ արե´ք, ճամփա բացե´ք»,- ձայն տվեց գզիր
Կոստանը: Գյուղի իշխանները մտան տուն: Շատերի վրա տասը տարվա կեղտ կար: Հագներին շոր
չկար, բայց տունը հազար բարիքներով լի էր, մեջները Աստծո հոգի կար: Խմեցին քրիստոնյաների
ազատության համար, Կրչոնց Վիրապն էլ սազը վերցրեց ու սկսեց նվագել ու երգել , մինչև ժամանակը
գար, որ գնային տղաների ջիրիդին նայելու: Աղասին տասը ձիավորով գնում էր ջրաղացների մոտ՝
ջիրիդ խաղալու, իր շնորհքը ցույց տալու: Ասես թագավորի որդի լիներ: Գյուղացիները սկսեցին նրա
գովքն ասել: Հանկարծ լսվեց մի կնոջ կսկծալի ձայն՝ «Տարա՜ն, Թագուհուն տարա՜ն», լսվում էր նաև
տղամարդու թուրքերեն խոսքը՝ «Ձենդ կտրի, ղարաչի…էս սհաթին փորդ վեր կածեմ : Սարդարի
հրամանին սարը չի դիմանա, դուք ի՞նչ կարող եք անել»: Բոլորը իմացան, որ սարդարի ֆառաշները եկել
էին, որ աղջիկ տանեն, ո՞վ կարող էր ձայն հանել: Մայրը խելքը թռցրել էր: Որոշեցին մորն էլ աղջկա հետ
տանել: Հանկարծ մեկ թուր պսպղաց, ֆառաշներից մեկի գլուխը գետնի վրա ընկավ , ընկերներինն էլ
նրա մոտ գնացին: Աղասին էր: Առյուծի պես ներս էր ընկել: Մեկի ուսը վեր բերեց , մյուսի աղիքը վեր
ածեց, վեցը փախան: Նրա ականջին ձայներ էին հասնում՝ «Գնա Փամբակ, Թիֆլիս , ռուսի հողը : Էս
երկրում քո արևը մեր մտավ: Փախի´ր, գլխիդ ճարը տես»: Երևանի մարդակեր բերդը: Ո՞վ է այն շինել, ոչ
գիր կա, ոչ պատմություն: Հազարավոր տարիներ ալանները, մակեդոնացիները , արաբները ,
օսմանցիները ոտնակոխ են արել, ջնջել, թրի տակ քաշել հայոց հողը և ժողովրդին : Շատերը չկան , բայց
հայոց սուրբ ազգը կարողացավ դիմանալ: «Օրհնվի էն սհաթը, որ ռուսի օրհնած ոտը հայոց լիս
աշխարհը մտավ, ու ղզլբաշի (պարսիկ) անիծած չար շունչը մեր երկրիցը հալածեց: Բայց թե մինչև էս
բախտին հասնելը, ի՞նչ օրեր ենք քաշել: Երևանի բերդ…Քանի-քանի ողորմելի հայի միս է կերել »: Ճաշվա
շոգն անց էր կացել: Ուղղափառ մահմեդականների մհառլամն էր: Հեռվից երևացին եպիսկոպոսը և
վարդապետները: Նվերներ էին բերում Երևանի սարդարի, խաների համար, շնորհավորում նրանց
տոնը և իրենց ծառայությունը ցույց տալիս, որ նրանց աչքը քաղցր լինի մեր ազգի վրա : Զրուցեցին
խեղճ տերտերների հետ: Բողոքում են: Ինչ անեն, որ իրենց հրաման չկա թուր բանեցնել։

10․ Պ․Դուրյանը սիրո երգիչ․ <<Սիրել>>, <<Դրժել>>, <<Նե>>

Պետրոս Դուրյանը հայ քնարերգության մեջ առաջին խոշոր սիրերգակն է։ Դուրյանի ընկալմամբ `
բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի , ներշնչվում է
նրանից(<<Նե>>), ինչպես նաև հարկ է նշել, որ Դուրյանը մերժվսծ սիրո երգիչ է (<<Սիրել>>, <<Դրժել>>)։

Դրժել։ Ասեմ, որ Պետրոս Դուրյանի ստեղծագործությունները տարբերվում են մյուսներից : Ճիշտ է `


յուրաքանչյուր գրողի ստեղծագործություն տարբերվում է մյուսից մի յուրահատուկ ձևով : Կան շատ
տարբերություններ, սակայն ամենաակնառուն երազն է՝ երազանքը: Նա երազում է , նրա
երազանքները վառվեցին, մոխրացան: «Դրժել»՝ այս ստեղծագործությունն ունի շատ հետաքրքիր
հերթականություն, որն առաջինն աչքիս երևաց, սկզբի երկու տողը ամբողջ ստեղծագործության
ամփոփումն է, իսկ հետո ընդարձակ պատմում է եղելության մասին: Սկսում է սկզբից պատմել ամեն
ինչ: Շատ մեծ ցանկություն կար, ցանկանում էր սիրել ինչ-որ գեղեցիկ մեկին՝ ում շատ էր նմանեցնում
երկնքին, լինել մոտ նրան,դա էր իր երազանքը։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,


Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ–ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։
Իսկ մյուս տողերում երևում է, թե ինչու է ստեղծագործության անունը դրժել : Աղջկա խոսքերը մեկ
հույս էին տալիս, մեկ էլ քիչ-քիչ հիասթափեցնում էին, իսկ վերջում անխղճորեն ասում է .

-«Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։


Եվ այսպիսով,Դուրյանը`մերժված իր սիրուց,իր կյանքն է ապրում միայնության մեջ։

Սիրել։
Սիրո փիլիսոփայությունը գեղարվեստորեն արտացոլվում է Դուրյանի <<Սիրել >> բանաստեղծության
մեջ։ Բանաստեղծության մեջ պատկերված են սիրած էակի հմայքն ու սիրո խոստովանության հուշը ,
սիրո հեքիաթի երջանիկ ավարտը։

Թօթուեց թևերն հոգիս մոլար,


Ճանչեց ըզնէ, գեղ ու կըրակ՝
Սիրտն անապակ ինչպէս վտակ,
Անմեղ՝ ինչպէս սիւք դալկահար,
Հաւատարիմ՝ ինչպէս քընար,
Հրաժեշտ տուաւ կեանքի մենակ:

Բոյլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,


Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:

Նե։
Նե բանաստեղծության մեջ բնությունը և կանացի գեղեցկությունը փոխներշնչվում են։

Թէ կոյսը չ՚ըլլար
Սիրուն ու ամբիծ,
Աստուածն այն երկնից
Մարդ ո՞ւր կը կարդար:

11․ Րաֆֆու <<Սամվել>> վեպի պատմական և գեղարվեստական արժանիքները։

Րաֆֆին «Սամվել»-ը սկսել է գրել 1884թ.-ին, ավարտել՝ 1886թ․-ին։ Առաջին անգամ հրատարակվել է
Թիֆլիսի «Մշակ» ամսագրում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ. փետրվարին։ Իբրև
պատմավեպ «Սամվելը» ինչպես հեղինակի, այնպես էլ հայ կլասիկ գրականության գլուխգործոցն է։ Այն
կազմված է երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։ Րաֆֆու «Սամվել »-ը սկսվում է <<Երկու
սուրհանդկաներ>> գլխով և հենց այդ պահից ընթերցողին լարվածության մեջ պահում , ավարտվում է՝
<<Ողական ամրոց>> գլխով, որտեղ էլ տեսնում ենք Սամվելի մոր՝ Տաճատուհու սպանությունը որդու
կողմից և հանրության արձագանքը․ «Արժանի էր»։ Վեպի հառաջաբանում Րաֆֆին ճշգրտում է իր
հայացքները պատմության գեղարվեստական արտացոլման մասին, նշում է, որ «Պատմական վեպը մի
ժողովրդի պատմական կյանքի նկարագիրն է»։ «Պատմական կյանք» ձևակերպումը հուշում է լայն
ընդգրկումներ։ Դա ոչ միայն թագավորների, իշխանների, հոգևոր պետերի պատմությունն է , ներքին ու
արտաքին պատերազմների տարեգրումը, ինչը շեշտվել է հայ պատմիչների գործերում , այլև «հայ
մարդու վաղեմի կյանքը, հայ աշխարհի հին նկարագիրը․․․ իր կենցաղավարության բոլոր
ճշտություններով»։ Այն իր մեջ պետք է ներառի ժողովրդի նիստուկացը , սովորույթները , ապրելատեղի
ու հագուստի նկարագիրը։ Որոշ խստությամբ հայ պատմագրությունը համարելով «չոր ու ցամաք
ժամանակագրական ցանկ»՝ գրողը նկատում է, որ այնտեղ չկա ոչ միայն ժողովուրդը , այլև կինը։
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում` Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը
19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ «Մեր այժմյան
դրությունը նույն դրությունն է, ինչ որ էր չորրորդ և հինգերորդ դարերում»: Ցարական իշխանությունը
այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Քաղաքական նման
պայմաններում «Սամվելը» ազատագրական պայքարի, հայրենասիրական վեհ գաղափարների
ոգեշունչ կոչ էր, որն ամբողջովին ուղղված էր նոր ժամանակների Շապուհների վայրագ
քաղաքականության դեմ։
Քաղաքական կացությունը Հայաստանում գրեթե օրհասական էր։ Արշակունիների թագավորական
տունը գրեթե անկում էր գնում։ Նախարարներից յուրաքանչյուրը թագավոր էր իր կալվածքում , որն
ամենևին չէր նպաստում երկրի միսանությանը։ Եկիրն ըստ էության կառավարվում էր եկեղեցու
կողմից։ Կաթողիկոսի անընդհատ զորացող իշխանությունը սպառնում էր թագավորական գահին։
Արշակունյանց հարստությունը քիչ-քիչ անկում էր ապրում։ Հրապարակի վրա էր երկրի գոյության ,
լինել, չլինելու տագնապային հարցը։
Համեմատելով Բուզանդի «Հայոց պատմություն»-ը և «Սամվել»-ը ակնհայտորեն տեսնում ենք Րաֆֆու
նորամուծությունները։ Թե ինչպես է մի նախադասության մեջ հիշատակվող անվան շուջ
գեղարվեստորեն հյուսում իր պատմավեպը և դարձնում նրան գլխավոր հերոս, ում մեջ տեսնում էր
երկրի փրկության հույսը։ Հստակ է Սամվելի քայլի պատմական փաստը, բայց գեղարվեստական
գրականության մեջ կարևորը հոգեբանական համոզչությունն է։ Սամվելի մեջ շեշտում է նրա
հերոսականությունը, զենքի մարդ լինելը, սակայն միաժամանակ նրա մեջ նկատելի են զգայուն ,
մելամաղձոտ, մենության և տառապանքի հակված բնավորության գծեր։ Րաֆֆին խորն էր
պատկերացնում ստեղծագործական այն մեծ դժվարությունը, որ կապված էր հերոսի ապրումների
հետ՝ հոգեբանորեն հասկանալի դարձնել, որ հնարավոր է սպանել հորը և մորը։ Ամբողջ դիպաշարը
ծառայեցնում է, այդ ծրագրի իրագործմանը և ինչու ոչ արդարացմանը։ Հենց այս թեմայի շուրջ էլ
ժամանակակից գրականագետները երկար ժամանակ է մի հայտարարի չեն կարողանում գալ․ Ոմանք
արդարացնում են նրան՝ համարելով իսկական հայրենասեր, իր ազգին նվիրված զավակ։ Նրանք
կարծում են, որ Սամվելը վեհանձն քայլ է կատարել իր ժողովրդի բարօրության համար՝ իր իսկ
ծնողներին սպանելով և սեփական երջանկութունը խաթարելով։ Գրականագետների մյուս մասը
մեղադրում են Սամվելին համարելով նրան ծնողասպան։ Մարդ ինչպես կարող է սպանել իրեն կյանք
տվողներին, դա համարում են ամենավերջին սրբապղծությունը, որ կարող էր անել իրեն հարգող
զավակը։
Բուզանդը որպես պատմական աղբյուր՝ ներկայազնում է եկեղեցու դերը պետության կյանքում ,
Ներսես Մեծի գործունեությունը, Արշակ թագավորի և Վասակ Մամիկոնյանի Պարսկաստան գնալն ու
խաբեությամբ բանտարկելը, պատմության մեջ տեսնում ենք Փառանձեմ տիկնոջ հերոսական
պայքարը, գերեվարվելն ու չարչարանքով մեռնելը, Զվիթ երեցի նահատակությունը Պարսից
աշխարհում, Շապուհի Հայաստան գալն ու նրա կատարած ոճրագորժությունները՝ Վահան
Մամիկոնյանի և Մերուժան Արժրունու հետ։ Պատմության մեջ տեսնում ենք նաև Ռշտունյանց
գավառի տիրոջ՝ Գարեգինի կնոջ՝ Համազասպուհու մահը, ով Վահանի տոհմից էր և ի վերջո թե ինչպես
Սամվել անունով մի երիտասարդ սպանեց իր հորը և մորը՝ Որմիզդուխտին , և փախավ գնաց
Խաղտիքի աշխարհը։ Էլի հերոսնոր կան պատմության մեջ, ում Բուզանդը խորքային չի
անդրադարձել։ Բայց Րաֆֆին պատմավեպը գրելիս հարստացրել է հերոսներով , իսկ առկա
հերոսներին էլ ավելի պատկերավոր դարձրել։ Ռոմանտիզմի վառ ներկայացուցիչը փաստերի
նկատմամբ շատ ազատ է եղել, բայց այդ ամենը վեպում Րաֆֆուն չի հասցրել պատմական
խախտումների․ Վեպի ցնցող հատվածներից մեկը՝ Արծրունյանց Մեծ Տիկնոջ կռիվը դավաճան որդու
դեմ, գրողն է ավելացրել, բայց այն ամբողջացնում է պատմաշրջանի էությունը , քանի որ այդպիսի
ընդհարումները բնորոշ են տվյալ ժամանակի կյանքին։ Վեպի սկզբում երկու սուրհանդակների բերած
լուրը տեղեկացնում է, որ խաբեությամբ Տիզբոն կանչելուց հետո պարսից Շապուհ արքան Վասակ
սպարապետին մորթազերծ է անել տալիս, Սուրհանդակները ավանդապատումային ձևով հիշում են
Վասակի և Շապուհի միջև կայացած «․․․աղվես - երկու սարեր» երկխոսությունը, պաճուճապատանը
կախում Անհուշ բերդի այն խցում, որտեղ նենգորեն բանտարկված էր Արշակ Բ թագավորը․ Նույն կերպ
վերապատմվում է հայոց հողի և ջրի հետ կապված միջադեպը, որոնք երկուսն էլ հանդիպում են
Բուզանդի պատմության մեջ։ <<Երեք երիտասարդ ուժեր>> գլխում, որտեղ Սամվելը, Մուշեղ
Մամիկոնյանը, Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը հանդիպում են և քննարկում երկրի վիճակն ու
իրենց հետագա անելիքները, կա ժամանակագրական խախտում․ դեպքերը տեղի են ունենում 360-370
ականներին, իսկ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը գրերի գյուտն արել են 405թ․-ին հետևաբար
կատարվող իրադարձությունների ժամանակ նրանք երեխաներ էին։ Հեղինակի կողմից ավելացված է
նաև այն փաստը, որ Մերուժան Արծրունին դավաճանության է գնացել ոչ միայն հայկական գահի
համար, այլև Շապուհի քույր երկրորդ Որմիզդուխտի սիրուց դրդված, քանի որ Շապուհը խոստացել էր
իր քրոջը կնության տալ «Հայաստանի ապագա թագավորին»։ Սակայն ինչպես տեսնում ենք
պատմավեպում, Արտագերս ամրոցի գրավումից հետո Մերուժանը իր սերն ու հաղթանակաժ սուրը
դնում է Որմիզդուխտի ոտքերի առջև, ինչը Փառանձեմ թագուհու հետ հարազատացած պարսկուհին
մերժում է՝ ոտքով այն հետ հրելով։ Այս արհամարհանքը հավասարակշռությունից է հանում
դավաճանին, և իր հետագա քայլերի մեջ նա ավելի անողոք է դառնում։ Մեկ այլ հիասքանչ շարադրանք
է Սամվելի և իր սիրեցյալի՝ Աշխենի հանդիպումը, Արտասուքի աղբյուրի մոտ , թերևս պատմավեպում
իմ ամենասիրելի հատվածն է։ Այսպես երկար կարող եմ թվարկել անծայրածիր երևակայությաբ
օժտված հեղինակի ստեղծած սյուժեի և կերպարների տարբերությունները բնագրից։

12․ Հ․ Պարոնյանի <<Մեծապատիվ մուրացկաններ>> վիպակը։


Մեծահարուստ Աբիսողոմ աղան գավառից ժամանել է մայրաքաղաք՝ Կ․Պոլիս, ամուսնանալու
նպատակով։ «Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պարոն Հ․Վարդովյան հանդիպեր յուր աչերով կը
հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կ’ուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»»։
Այդպիսի նայվածքով մարդը ինչպե՞ս է պահելու իրեն մայրաքաղաքում, որի բարքերին անծանոթ է։
Հեղինակը դիմել է շատ սովորական մի հնարքի։ Հասարակության տարբեր շերտերի մարդիկ
ներկայանում են, բացահայտում իրենց էությունը՝ բացահայտելով նաև Աբիսողոմ աղային։ Առաջինը
հայտնվում է խմբագիրը, որ քծնելով ու Աբիսողոմ աղային երկինք հանելով՝ համոզում է անունը գրել
տալ լրագրում։ Աբիսողոմ աղան երկար չի դիմադրում, չէ՞ որ ինքը նույնպես «պատվավոր ազգային » է․
«Մեր քաղաքին մեջ արտերու, եզներու, կովերու և ագարակներու տեր եմ »։ Եթե անունը լրագրում
գրվի, ամուսնության գործն արագ գլուխ կգա։ Արդարացումն էլ կա ու կա․ «Ես ինքզինքս չէի կարծեր
այնչափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն․ բայց հարկավ ան ինձմե աղեկ գիտե իմ որչափ
մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մ’ է և ուսումնական է»։ Հաջորդ մեծապատիվ մուրացկանը բանաստեղծն
է, «որ վաճառականի չէր նմաներ, սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ ,
գործավորի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի կը նմաներ, որուն նմանը չկա »։
Անհատականությունից զուրկ այս բանաստեղծը պատրաստ է քծնելու, հարկ եղած դեպքում
արտասվելու, միայն թե հասնի նպատակին․ ցանկանում է տպագրել իր դատարկաբանության
գլուխգործոց ճառը․ «․․․ Անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք
փուշ են, մենք՝ վարդ․․․»։ Այնուամենայնիվ, բանաստեղծի գործը կարծես թե առաջ է գնում։ Աբիսողոմ
աղայի փառասիրությունը կրկին արթնանում է, և նա ոտանավոր է պատվիրում։ Իսկ երբ բանաստեղծը
տեղեկացնում է, որ սպասելու է մուսայի գալուն, ագարակատիրոջ տգիտությունն է ամբողջությամբ ձև
ու կերպարանք առնում․ «Եթե մեկ-երկու ոսկի տանք, այս շաբաթ կուգա՞»։ Նոր հանդիպումներ, նոր
բացահայտումներ։ Աբիսողոմ աղայի պես «ազնվական» մարդը, պարզվում է, լուսանկար չունի։
Լուսանկարիչը գործը վարպետորեն առաջ է տանում, և Աբիսողոմ աղան համաձայնում է , իհարկե ,
պայմանով․ «Պատկերին տակը գրվի, որ այս մարդն ագարակներ, ձիեր, կովեր, էշեր ունի »։ Իսկ միջնորդ
կինը՝ Շուշանը, իր ապրանքն է առաջարկում․ «Իմ ձեռքիս տակ ամեն դասե աղջիկ կա․ բարձր դասեն,
միջին դասեն և ստորին դասեն․ այս երեք դասեն ալ ծախու ապրանք ունիմ։ Հրամանքնիդ ձեր քսակին
հետ խորհրդակցեցեք և ինձի ըսեք՝ սա դասեն կ’ուզիմ»։ Ճիշտ է, Աբիսողոմ աղան փոքր -ինչ դժվար է
կողմնորոշվում գույների ընտրության հարցում, բայց միջնորդ կինը կարողանում է հասկացնել․ չի
կարող լինել այնպիսի աղջիկ, «որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը՝ սև»։
Միմյանց հերթ չեն տալիս մյուս մուրացկանները։ Հիվանդ չունեցող բժշկի հույսը , պարզ է , Աբիսողոմ
աղան է։ Դասատուն առաջարկում է գնել իր գրքերը։ Իսկ փաստաբանը զարմանում է, որ նրա պես
մարդը դատ չունի․ «Ոչ միայն անկարելի է, այլ անպատվություն ալ է․ ձեզի պես մեկը հարյուրներով
դատեր ունենալու է, և ձեր շնորհիվ քանի մը փաստաբաններ ապրելու են »։
Հերթը գնալով մեծանում է։ Փող են ուզում բոլորը։ Նույնիսկ մեկ -երկու օրով Աբիսողոմ աղային
օթևանած Մանուկ աղան, որ այդպես էլ չի կարողանում ավարտել թաղականի ընտրության
պատմությունը, հարյուր հիսուն ոսկի է պահանջում։ Ի վերջո, Աբիսողոմ աղան չի դիմանում․
մայրաքաղաքից փախչում է այնտեղ, որտեղից եկել էր։ Պարոնյանը պարզաբանում է , որ երգիծավեպը
գրել է ոչ այնքան մեծապատիվ մուրացկաններին մեղադրելու, «որքան ներկայացնելու համար ապագա
սերնդյան՝ ժամանակիս գրական մարդոց ողբալի կացությունն և գրականության մասին ազգային
մեծատուններու սարսափելի անտարբերությունը»։

Ահա այսպես Պարոնյանը լիարժեք պատկերացում է տալիս մի հասարակության մասին , որտեղ


բացակայում են հոգևոր արժեքները, և իշխում է միայն փողի պաշտամունքը։ Ծաղրն ու հեգնանքը , ինչ
խոսք, գրվածքի վերին շերտում են, իսկ խորքում հեղինակի ցավն է։

13․ Գավառական կյանքի պատկերները Շիրվանզադեի «Չար ոգին» ստեղծագործության


մեջ։

Այն քաղաքը, որտեղ կատավել են այս դեպքերը մի աննշան քաղաք է, տները հին են, ավերակ դարձած ,
միակ գեղեցիկ բանը այդտեղ բնությունն է։ Ամառվա մի օր փողոցում խաղում էր երեխաների մի խումբ ,
որոնց ծիծաղը ու աղաղակը լցրել էին փողոցը կենդանությամբ։ Դրանց մեջ կար մի յոթ տարեկան
աղջիկ, որին ընկերները կանչում էին «սիրուն Սոնա»։ Հանկարծ աղջիկն ընկնում է և սկսում է գալարվել
գետնի վրա, աչքերը կիսափակ է լինում և բերանից փրփուր է թափվում։ Ընկերները վախենում են
մոտենալ Սոնային, այդ ժամանակ փողոցում հայտնվում է գիժ-Դանելը , որից երեխաները սարսափում
էին։ Նա գնում է ընկածի մոտ, տեսնելով Սոնային այդպիսի վիճակում՝ գիժ -Դանելը հասկանում է , որ
աղջիկը ընկնավոր է։ Գիժ-Դանելը նրան տանում է տուն, ավելի ուշ գալիս է Սոնայի մայրը՝ հացթուխ
Շուշանը, որը հեռացնում է երեխաներին՝ թաքցնելու համար աղջկա հիվանդությունը։ Դրանից հետո
Սոնան այլևս դուրս չէր գալիս տնից, հացթուխը վախենում էր, որ նրա հիվանդության մասին բոլորը
կիմանան և աղջկան ոչ մեկը կնության չի առնի։ Սոնան ամբողջ օրը զբաղված էր տնային գործերով ,
գուլպա էր գործում, ճաշ պատրաստում։ Սոնայի մայրը աստվածավախ կին էր, նա միշտ մասնակցում
էր պատարագին, աղոթում աղջկա առողջության համար, իսկ հայրը՝ պայտար Ոսկանը , կնոջ
հակապատկերն էր, նա ամեն օր տուն էր գալիս հարբած, երբեմն վիճում կնոջ հետ ու ծեծում նրան։
Վաղուց էր, ինչ նա չէր աշխատում, օրվա ապրուստը վաստակում էր կինը։ Օր օրի մեծանում էր Սոնան ,
իսկ հիվանդությունը հաճախ զգացնել էր տալիս։ Սոնայի ընկերուհիները արդեն ամուսնացել էին ,
նրանցից ոմանք նույնիսկ մայր էին դարձել, Սոնան ցանականում էր մասնակցել նրանց հարսանիքին ,
տեսներ նրանց դեմքը։ Նա հիմա գիտակցում էր իր հիվանդության ծանրությունը , սակայն հույս ուներ ,
որ աստված մեծ է, որ ինքը կբուժվի։ Մի օր էլ մայր ու աղջիկ որոշում են գնալ գյուղի ծայրի եկեղեցին
ուխտի։ Ճանապարհին նրանց մոտենում է Մուրադը՝ գիժ-Դանելի եղբոր որդին։ Սոնային տեսնելով՝
Մուրադը սիրահարվում է, և մի քանի օր հետո Սոնայենց տուն է գնում չոլախ Սահարնազը , որը
զբաղվում էր ամուսնական միջնորդությամբ։ Նա հայտնում է իր գալու նպատակը , առնում Շուշանի
համաձայնությունը և հեռանում։ Որոշ ժամանակ անց Սոնան նշանվում է ունևոր Մուրադի հետ։
Սոնան իրեն մեղավոր էր զգում իր հիվանդությունը ծածկելու համար։ Չորս ամիս հետո Սոնան և
Մուրադը ամուսնանում են, Սոնան սկսում է սիրել ամուսնուն, զգալ երջանիկ ամուսնության
քաղցրությունը, սակայն նա վախենում էր հիվանդության կրկնվելուց , և ամեն անգամ , երբ որոշում է
պատմել ճշմարտությունը, լեզուն կապ է ընկնում։ Մի օր, երբ ընտանիքի համար թեյ է պատրաստում ,
զգում է, որ մարմինը կծկվում է, նա ընկնում է գետնին և սկսում է գալարվել ու խռխռալ։ Ընտանիքի
անդամները հասկանում են, որ Սոնան ընկնավոր է, և համոզում են որդուն բաժանվել նրանից։ Սակայն
Մուրադը նախընտրում է մնալ կնոջ մոտ, քանի որ սիրում ու խղճում էր նրան։ Մուրադի մայրը՝
պառավ Զառնիշանը, իր տուն է հրավիրում մի կախարդ պարսկուհու, որպեսզի ազատի որդուն
դևերից։ Ամիսներ շարունակ պառավը գնում-գալիս է, սակայն ոչինչ չի հաջողվում , և մի օր գալիս է
կախարդը և քուրսի տակ դնելով, Սոնային այնքան է պահում մինչև շունչը փչում է։

Գաղափարական բովանդակություն։
«Չար ոգին» ստեղծագործությամբ Շիրվանզադեն շարունակում է «Նամուս» վեպում առաջադրած
գաղափարը՝ գավառական հետամնացության մերժումը։ Եթե «Նամուս» վեպում գավառական
հետամնացությունը մերժելու համար Շիվանզադեն միջոց դարձրեց գավառական քաղաքի կողմից
ընդունված բարոյական օրենքների խախտումը, ապա «Չար ոգին» ստեղծագործության մեջ նա այս
խնդրին անդրադառնում է հիվանդության՝ ընկնավորության, միջոցով , որը մասնակի երևույթ էր
քաղաքում։ Նա կերտում է բարոյական բարձր նկարագիր ունեցող մարդկանց կերպաներ՝ Մուրադ ,
գիժ-Դանել, և նրանց միջոցով հաստատում առաքինի մարդու իր իդեալը։

14․ Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման։

<<Պատվի համար>> դրաման կյանքի իրական, ռեալիստական պատկերն է։ Այն բաղկացած է 4


արարվածներից, իսկ արարվածներն էլ մի շարք տեսիլքներից։ Դրաման պատկերում է հայ նոր
ձևավորվող բուրժուազիայի կյանքը 19֊րդ դարի վերջին այսինքն այն շրջանում,երբ լայն
գործունեություն էին կատարում արդյունաբերող կապիտալիստները , և երբ պայքար էր ընթանում
կեղեքիչների և բանվորների միջև: Շիրվանզադեն այս դրաման գրելիս պիեսի գործող անձանց
նախատիպերը տեսել է իրական կյանքում: Իր հուշերում նա գրել է, որ առօրյա կյանքում հարուստները
կոկորդից բռնած պատին են սեղմում ազնիվ աշխատանքով ապրողներին ` աշխատավորներին ,
կողոպտում են նրանց ու խեղդում:Դա է վկայում դրամայում Անդրեաս Էլիզբարյանի խոսքերը .
«Մարդս անասուն է, ցեխի մեջ, որ տեսնես,պետք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թե ձեռից բռնես ,
բարձացնես»: Զորեղները առաջ էին ընթանում, տապալելով տկարներին , առանց ետ նայելու
շարունակում էին իրենց ճանապարհը: Այդ պատճառով Շիրվանզադեն ընտրել է
Անդրեաս Էլիզբարյանին և Սաղաթելին, պատկերել է նրանց այնքան բացասական և գարշելի ,
ինչպիսին նա տեսել է իրական կյանքում:
Իր դրամայում Շիրվանզադեն ոչ միայն ցույց է տալիս փողի ու կեղծիքի վրա հիմնված կյանքը ,
այլև փորձում է անարդարությունը վերացնելու ճանապարհներ ցույց տալ :
Դրաման կոչվում է «Պատվի համար»,
որովհետև մի քանի անգամ շոշափվում է պատվի խնդիրը. յուրաքանչյուր հերոս պայքարում է իր պատի
վը փրկելու համար: Հենց առաջին արարվածում, երբ ներս է մտնում Էլիզբարյանների 2-րդ որդին `
Սուրենը, ով հորը չէր սիրում, համոզում է քեռուն` Սաղաթելին, իր պատիվը փրկել՝ տալով թղթախաղի
պարտքի գումար: Երբ մերժվում է, այդ կեղծ պատվասերը քեռու ձեռքից խլում է դրամապանակը ,
վերցնում է 300 ռուբլի` խոստանալով, որ կվերադարձնի հնգապատիկը հոր մահվանից հետո ,
երբ ստանա ժառանգություն: Դրամայում Անդրեաս Էլիզբարյանը ունի 4 զավակ: Ավագը Բագրատն է,
ով օգտագործում էր հոր փողերը իր սեփական գործարանը կառուցելու համար ,
նա Սուրենի թշնամին էր: Էլիզբարյանի ավագ աղջիկը` Ռոզալիան, դիմում էր հորը ,
երբ գումար էր պետք լինում: Շիրվանզադեն դա պատկերել է մի դրվագում,
երբ Ռոզալիան Փարիզից պատվիրում է մի գլխարկ, որը արժեր 90 ռուբլի:
Էլիզբարյանների տան սպասավոր Վարդանի կարծիքով,
այդ գումարով Շամախիում կարելի է տուն կառուցել: Կրտսեր որդուն` Սուրենին ,
ընտանիքը անառակ որդի էր համարում: Նա չէր կարողանում ապրել առանց փողի ,
իսկ երբ ձեռքին գումար էր հայտնվում, իսկույն ծախսում էր, սպառում էր ռեստորաններում և հարբած
տուն էր գալիս` բացատրելով,որ փողը ձեռքի կեղտ է, նրանից
պետք է շուտ ազատվել: Բավական է Սուրենին համեմատել ավագ եղբոր՝
Բագրատի հետ և տեսնել նրանց գործերի հակադրությունը:
Այս բացասական կերպարներին լրացնում է ընտանիքի հայրը՝ Անդրեաս Էլիզբարյանը :
Նա բուրժուազիայի նախորդ շրջանի այն ներկայացուցիչն է, ով եկել է գյուղից ,
մասնակցել նավթի համար մղվող պայքարին և ձեռք բերել հարստություն:
Նա միլիոններ է կուտակել կողոպուտի միջոցով , բնականաբար ստոր կարծիք ունի մարդու մասին :
Անդրեասի կրտսեր աղջիկը` Մարգարիտը, միակն էր, ով անշահախնդիր սիրում էր հորը ,
հարգում էր ընտանիքի բոլոր անդամներին: Անդրեաս Էլիզբզրյանի կինը ` Երանուհին ,
ժամանակից շուտ ծերացած, նիհար կին էր, իսկ նրա եղբայր` Սաղաթելը, մի խորամանկ 50
տարեկան անձնավորություն էր, ով անհամբեր սպասում էր Անդրեաս Էլիզբարյանի մահվանը , որ
Սուրենից ստանար իր պարտք տված գումարների հնգապատիկը, բայց միաժամանակ վախենում էր ,
որ ինքը Էլիզբարյանից շուտ կհեռանա աշխարհից:
Վերջին արարվածում Անդրեաս Էլիզբարյանը հարստության համար դիմում է ստոր քայլի: Նա
կողոպտում է սեփական աղջկան` Մարգարիտին` գողանալով նրանից թղթեր , որոնք ապացուցում էին ,
որ Էլիզբարյանի ժառանգության կեսը պատկանում է ուրիշին: Այդ թղթերի տերը ` Օթարյանն էր ,
որը սիրում էր Մարգարիտին: Նրան վստահելով տվել էր այդ թղթերը, որպեսզի Մարգարիտը համոզվի ,
թե ինչպիսի ստոր անձնավորություն է նրա հայրը: Անդրեաս Էլիզբարյանը իր պատիվը փրկելու համար
աղջկանից գողանում է թղթերը, այդպիսով պատվազրկում աղջկան,
որին վստահում ու հավատում էր Արտաշեսը: Մարգարիտը գնում է հոր մոտ, աղաչում , խնդրում , որ
վերադարձնի այդ թղթերը, վերադարձնի իր պատիվը, իսկ հայրը նրան չի լսում:
Նա գրասեղանից հանում է այդ թղթերը և նետում վառվող բուխարու մեջ : Երբ գալիս է Օթարյանը
և Մարգարիտից պահանջում թղթերը, Մարգարիտը հարգելով հորը ստում է Օթարյանին ,
թե թղթերը ինքն է այրել: Անդրեասը, ով առաջ ծնկաչոք աղոթում էր Օթարյանին ,
այդտեղ արդեն փորձում է դուրս վռնդել նրան. չէ՞ որ բոլոր ապացույցները այրվել են :
Այդ պահին կրակոց լսվեց: Բոլորը ցնցվում են: Այս տեսիլը դրամայի գագաթնակետն էր :
Մարգարիտը ինքնասպան եղավ: Սուրենը` որը ոսկի երիտասարդության ներկայացուցիչն էր ,
ավելի բարոյական է գտնվում և չի վախենում հոր երեսին շպրտելով հետևյալ խոսքը . –Որդեսպան :
Շիրվանզադեն այդպես ավարտեց իր դրաման. դեպքերը զարգանալով ընթանում են , գնալով
հետաքրքրությունը մեծանում է և ունենում անակնկալ ու անսպասելի վախճան :
Երբ Օթարյանը հասկանում է,
որ Էլիզբարյանն է գցել թղթերը վառարանի մեջ և այդ պատճառով է Մարգարիտը ինքնասպան եղել ,
փորձում է սպանել Անդրեասին, սակայն Սուրենը կանգնեցնում է նրան:
Հայրը արդեն իր պատիժը ստացել էր. խղճի վրա ծանրացել էր դստեր մահը. նա ոճրագործ էր:
Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման հայ ռեալիստական գրականության լավագույն
նմուշներից է, քանի որ Շիրվանզադեն իր կերպարները նկարագրել է իրական դեպքերի հոլովույթում ,
ընդհանրացրել է և վեր հանել մարդկային բացասական կողմերը։

15․ Շիրվանզադեի <<Քաոսը>> վեպը։

Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ է: Բժիշկները հաստատումեն թոքերի բորբոքում : Նա 65


տարեկան կալվածատեր ու հանքատեր է, ում մասին առասպելներ են հյուսվել : Ասում են , թե իբր
ոսկիներով լի տոպրակները պահվում են նրա հոյակապ տան ներքնահարկի մի մութ սենյակում : Ամեն
գիշեր գնում ու ավելացնում է նոր ոսկիներ: Իբր պողպատե պահարանի մեջ պահում է այն տրեխները ,
որոնցով գաղթել է իր ծննդավայրից 15 տարեկան հասակում և տոն օրերին աղոթում է պահարանի վրա
ու օրհնում տրեխները: Նա ժլատ է և ոչ մի գործ չի վարել ազնվաբար: Գռփել է , կողոպտել , նույնիսկ
թունավորել ընկերոջը: Բայց շատերը գիտեն, որ այդ բոլորը մտացածին է : Սև նախանձը կուրացրել է
մարդկանց: Եվ ահա այսօր մեռնում է տոկուն վաճառականը: Գալիս են նրա ազգականները ,
բարեկամները վերջին անգամ տեսնելու միլիոնատիրոջը և գուցե մի բան իմանալու կտակի մասին :
Յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի, աղոտ հույս ունի` որևէ կերպ հիշված լինել Մարկոս աղայի
կտակում: Դուրս է գալիս Սրաֆիոն Գասպարիչը` Ոսկեհատի եղբայրը, և ասում, որ Մարկոս աղան
ուզում է տեսնել մեծ որդուն` Սմբատին, որին 8 տարի է, ինչ չի տեսել: Նա գնացել էր ուրիշ երկիր ուսումը
շարունակելու: Մարկոս աղան ամենից շատ նրան է սիրում և բոլոր գործերը նրան է հանձնելու :
Հարցնում է` արդյոք մենակ է եկել: Տղան պատասխանում է` այո: Նրա ձեռքին ամուսնական մատանի
կա: Խնդրում է հորը` օրհնել իրեն` ասելով, որ անցածը վերադարձնել չի կարելի: Մարկոս աղան միայն
ասում է. «Անիծվի՜ս, եթե վերջին կամքս չես կատարի՜լ…»: Կինը` Ոսկեհատը , և աղջիկը ` տիկին Մարթա
Մարութխանյանը, լաց են լինում: Հետո Ոսկեհատը բարձի տակից դուրս է բերում մի ծրար ու տալիս
Սմբատին: Մարկոս աղան նորից է կրկնում այդ խոսքերը ու մահանում: Ալիմյանի մյուս երկու
որդիներն են 16 տարեկան Արշակը և 28 տարեկան Միքայելը: Վերջինիս հուզում է հարցը ` արդյոք հայրը
իրեն զրկել է ժառանգությունից: Ոսկեհատը Սմբատին ասում է, որ հայրը գիտեր ` նա ամուսնացել է
ռուս կնոջ հետ ռուս եկեղեցում, երեխաներ ունի, բայց էլի չէր ուզում հավատալ այդ դժբախտությանը :
Մտածում էր` Սմբատը խելքի կգա, կբաժանվի: Ասում է` չլինի թե հոր անեծքին արժանանա : Միքայելը
գրգռված ձայնով հանկարծ մորն ասում է, որ նա կտակը գրել տվեց մեծ որդու անունով , իսկ նա հիմա
պետք է վարվի ինչպես մի անազնիվ մարդ կամ ընդունի հոր անեծքը: Ուրիշ ելք չունի : Դուրս է գալիս :
Սմբատը ծրարը դնում է գրպանը: Որոշում է հաջորդ օրը բացել: Կտակում հանգուցյալը
հանձնարարում է Սմբատին աշխատել Միքայելին ուղիղ ճանապարհի բերելու ` դուրս բերելով նրան
անբարոյական, շռայլ կենցաղից: Հսկել Արշակին, սիրել ու հարգել մորը , ապրել նրա հետ մի հարկի տակ
և ուղղել իր սխալը: Ողջ շարժական ու անշարժ կայքերը, բանկային թղթերն ու ստանալիքները
հանձնում է Սմբատի իրավասությանը: Սակայն նա իրավունք չունի իր բաժին ժառանգությունը
կտակել ո´չ իր օտարազգի կնոջը, ո´չ էլ զավակներին: Եթե բաժանվի և ամուսնանա հայ աղջկա հետ ,
այն ժամանակ նոր կնոջից եղած զավակները կհամարվեն նրա օրինական ժառանգները : Միքայելին
նշանակում է ամսական ընդամենը 100 ռուբլի գրպանի ծախս. սա իրավունք ունի իր բաժին
ժառանգությունը տիրապետելու, եթե ամուսնանա հայ-լուսավորչական մի աղջկա հետ : Հակառակ
դեպքում ցմահ պիտի բավականանա իր համեստամսականով: Մարթան ժառանգություն չի ստանում :
Ամուսինը` Իսահակ Մարութխանյանը, ասում է, որ դա կտակ չէ, այլ խրատ և պատվիրում է կնոջը
հեռանալ այդ տնից: Այրի Ոսկեհատը որոշում է այնպիսի հոգեճաշ տալ, որի նմանը եղած չլինի :
Հյուրերն ուտում են անխոս, ապա գինու ազդեցությամբ կատակներ անում ու ծիծաղում : Այս ամենը
զզվանք է ներշնչում Սմբատին: Հայրը նրան անիծել էր ու զզվանքով հեռացրել իրենից , ինքն էլ կարծում
էր, թե արդեն մոռացել է նրան: Բայց այժմ ամեն ինչ տակնուվրա է լինում նրա սրտում : Անցնում են
օրեր: Սմբատը հոր առանձնասենյակում կարգի է բերում նրա հաշիվները և նայելով իր զավակների
լուսանկարներին` փորձում որոշել իր անելիքը: Կնոջը` Անտոնինա Իվանովնային , չի սիրում , բայց
զավակներին շատ է սիրում և չի կարող նրանց թողնել: Մայրը հրավիրում է եպիսկոպոսին , որ սա
համոզի Սմբատին` ուղղելու իր «սխալը», սակայն Սմբատն ասում է, որ չի կարող կատարել նրանց
պահանջը: Միքայելը և Սմբատը վիճում են: Միքայելն իրեն ավելի արժանավոր ժառանգ է համարում :
Չէ՞ որ Սմբատն ինքը հորը մեղադրում էր աշխատողներին հարստահարելու , ժլատության և
ագահության մեջ, երբ սա զրկել էր տղային թոշակից: Սմբատը կրթվել է լավագույն ուսուցիչների մոտ ,
կարող է աշխատել, իսկ ինքը նրա պատճառով զրկվել է բարձր ուսումից, ընկել վատ միջավայր , տգետ է ,
հիմար, ուստի իրեն է վայել շռայլել ուրիշների քրտինքով վաստակած հարստությունը : Միքայելի
համար կտակի պայմաններն անտանելի և վիրավորական են: Նա չի ուզում ամուսնանալ , բոլոր
ընկերների պես ազատ է ուզում լինել, ամուրի կյանքից դեռ չի կշտացել : Իսահակ Մարութխանյանը
Միքայելին համոզում է կոնտր-կտակ կազմել հին ամսաթվով, ըստ որի ողջ ժառանգությունն անցնում է
3 հոգու` Միքայելին, Արշակին և Մարթային: Նա համաձայն է, բայց ուզում է, որ գործն առանց իր
մասնակցության առաջ տանի: Այդ ծրագիրը Միքայելին մութ է թվում: Երբ Միքայելը կոնտր -կտակը
ցույց է տալիս Սմբատին, սա հասկանում է, որ այն կեղծ է և որ Մարութխանյանի հորինածն է:
Սպառնում է դիմել դատարան: Սմբատը գնում է տան ներքին հարկում գտնվող խանութներից մեկը :
Դավիթ Զարգարյանից տեղեկանում է, որ Միքայելը գողություն է անում, իսկ ինքը անզոր է արգելել
նրան: 1700 ռուբլի է վերցրել գրասենյակից` առանց ստացական տալու: Սմբատը հուզվում է , մտածում `
որքան է ապականվել եղբայրը: Հանդիպում է Գրիգոր Հաբեթյանին, ով նրան հրավիրում է Քյազիմ -բեգ
Ադիլբեգովի մոտ գալա-քեֆի: Սմբատը գնում է տեսնելու` ինչպես է եղբայրը վատնում իր կյանքը :
Այնտեղ թղթախաղ են խաղում: Միքայելը տարվում է: Սմբատը ևս գայթակղվում է , մասնակցում է և
տանուլ տալիս: Հեռանում է սեղանից: Սեղանատանը կան գեղեցիկ կանայք և երգչուհիներ , որոնցից
մեկին Միքայելը նվիրում է իր ադամանդյա մատանին` ցույց տալու համար, որ ինքն ազատ է ու
ինքնագլուխ: Սմբատն ամաչում է եղբոր արածից, բայց միևնույն ժամանակ նա ջերմություն է զգում
այդ միջավայրում և սկսում եղբորը չմեղադրել: Դուրս գալով` պատանիների մի խմբում նկատում է
Արշակին: Գնում են ծովային ջրերի մեջ թարմանալու: Երբ բռնում է նրան, սա ասում է, թե իրավունք
չունի, իր մեծը Միքայելն է: Սմբատը մտածում է, որ Մարութխանյանն այս տղային էլ է շեղել
ճանապարհից: Սմբատի մոտ են գալիս տարբեր մարդիկ, օգնություն խնդրում: Նրանց մեջ է նաև
Դավիթ Զարգարյանը: Նա շատ աղքատ է, թեև այդ մասին երբեք չի խոսել: Խնդրում է ազատել իրեն
պաշտոնից: Սմբատն առաջարկում է տեղափոխվել հանքերը` որպես կառավարչի օգնականու
հաշվապահ: Բնակարանը կլինի ձրի, կարող է տանել նաև ընտանիքը, աշխատավարձը քառասունի
փոխարեն կլինի ութսուն ռուբլի: Զարգարյանն անչափ ուրախ է: Տեղափոխվում են : Նա պահում է
անդամալույծ եղբորը, կնոջը, աղջկան, այրի քրոջը երկու զավակների հետ : Եղբայրը վաճառական էր ,
խանութը հրդեհվել էր, և նա սնանկացել էր, հետո կաթվածահար եղել ու անկողին ընկել : Նրան պահում
է 22 տարեկան դուստրը` Շուշանիկը` ծառայելով որպես աղախին: Սմբատը հավանում է նրան և
հաճախ առիթ փնտրում հանքերը գնալու: Հանքերում մարդկային կյանքն ամեն րոպե վտանգված է : Մի
թեթև անզգուշություն կրակի հետ, և կիզանուտ գազը կարող է բռնկվել ու օդը ցնդել մարդկանց :
Տեսնելով նրանց թշվառ վիճակը, կեղտոտ ու բորբոսնած սենյակները ` Սմբատը որոշում է նոր
կացարաններ կառուցել: Շուշանիկին առաջարկում է բացել կիրակնօրյա ուսումնարան հասակավոր
անգրագետների համար, բացել գրադարան, ընթերցարան: Շուշանիկն ուրախ է: Միքայելն այցելում է
ընկերոջ քրոջը` Անուշ Ղուլամյանին: Նա չի սիրում իր ամուսնուն, ուզում է բաժանվել : Միքայելի ու
Անուշի կապը որոշ ժամանակ անց վերածվում է ուժեղ կրքի: Բայց երբ Միքայելը հասկանում է Անուշի
ակնարկը, մտածում է, որ հիմարություն է ամուսնանալ ամուսնացած և 2 երեխա ունեցող կնոջ հետ :
Եղբայրները նորից են վիճում կտակի թեմայով: Միքայելը Մարութխանյանին ասում է , որ սա վարվի `
ինչպես ուզում է, ինքը կհետևի նրա խորհրդին: Թույլ չի տա` Սմբատն իր գլխին իշխանություն
բանեցնի: Նա սկսում է չայցելել Անուշին, ով նամակներ է գրում: Հետո գրում է , որ զբաղված է , թող
համբերի: Կինը օր օրի դառնում է մռայլ, մարդատյաց: Պետրոսը գտնում է նամակը, կնոջն անառակ
անվանում ու այնքան ծեծում, որ սա ուշաթափվում է, մնում անշարժ: Պետրոսը որոշում է տանջել
Անուշին և հետո վռնդել: Ամեն բան պատմում է Գրիշային` կնոջ եղբորը` Միքայելի ընկերոջը , ցույց է
տալիս նամակը: Գրիշան թքում է քրոջ երեսին և երդվում հոր գերեզմանով պատժել Միքայել
Ալիմյանին: Անուշը չգիտի ինչպես վարվել: Միքայելը ևս տանջվում է : Անուշն ամեն բան պատմում է
նրան նամակով: Մարութխանյանը, օգտվելով առիթից, սկսում է ամեն օր այցելել տղային և ինչ -որ
թղթեր ստորագրել տալ, որոնք Միքայելը ստորագրում է առանց կարդալու: Շուտով նա մոռանում է
պատահածը և սկսում է գնալ հանքերը: Երբ Սմբատը հասկանում է Միքայելի գնալու պատճառը ,
խնդրում է եղբորը հանգիստ թողնել Շուշանիկին: Ժամանում են Սմբատի կինը , զավակները , կնոջ
եղբայրը: Տղաներից մեկը 7 տարեկան է, մյուսը` 8: Հարավային և հյուսիսային տիպերի գեղեցիկ
խառնուրդ են: Կինը` Անտոնինա Իվանովնան, կապույտ աչքերով, փոքրիկ քթով , ոչ բարձրահասակ ,
շիկահեր կին է: Նա երեխաներին մեծ մասամբ պահում է իր աչքի առջև, հեռու Ոսկեհատից : Հարս ու
սկեսուր ատում են միմյանց հենց առաջին հայացքից: Քաղաքային գրասենյակում որպես գանձապահ
այժմ աշխատում է Սրաֆիոն Գասպարիչը, և ամեն ինչ շատ հստակ է: Հանքերը տեղափոխվելուց հետո
Զարգարյանների նյութական պայմանները թեթևացել են: Շուշանիկն անչափ գոհ է : Անգամ ուզում է
աշխատել, թեև տան տղամարդիկ դեմ են դրան: Նա ոգևորված բացատրում է աշխատանքի
նշանակությունը թե´ կնոջ, թե´ տղամարդու համար: Երբ գնում է իր սենյակ, մտածում է Սմբատի
մասին: Նրա պատկերը միշտ աչերի առաջ է: Հաջորդ օրը Դավիթը նրան տանում է նավթի բացված
շատրվանը տեսնելու: Հանկարծ գալիս են Միքայելը և Սմբատի կինը: Շուշանիկը հիասթափվում է `
տեսնելով, որ նա այնքան էլ էլեգանտ տեսք չունի: Փորձում են զրուցել, բայց զրույցը չի ստացվում , և
Շուշանիկը խնդրում է հորեղբորն իրեն տուն տանել: Միքայելն առաջարկում է իր կառքը , և աղջիկը
Դավիթի պնդմամբ ստիպված նստում է: Միքայելը սլանում է` ի զարմանս Դավիթ Զարգարյանի , որին
կառք նստել չի հրավիրում: Կառապանն ուղին փոխում է: Միքայելը հրավիրում է նրան թատրոն ,
սկսում է հպվել աղջկան, սակայն Շուշանիկի վեհությունը և մերժումն ազդում են նրա վրա : Չոքում է
կառքի մեջ, սեր խոստովանում: Աղջիկը զայրանում է, հրամայում իրեն տանել իրենց հանքերը :
Միքայելն առաջին անգամ ամոթի զգացում է ունենում: Վերջում հարցնում է , թե ինչ է նա մտածում իր
մասին, իսկ աղջիկն ասում է, թե մտածում է` որքան զանազանություն կա նրա և եղբոր մեջ : Միքայելը
հասկանում է, որ նա համակրում է Սմբատին և մտածում` թող արհամարհի, ինքը պարտքի տակ
մնացողը չէ: Միքայելը քաղաքում է: Կլուբում նրան մոտենում է Գրիշան, անազնիվ ու ստոր անվանում
և ապտակում: Նրանց հեռացնում են, տուն տանում: Սմբատը զրուցում է եղբոր հետ : Գալիս են նաև
ընկերները, տարբեր առաջարկներ անում` մենամարտել Գրիշայի հետ, ստիպել նրան ներում խնդրել
կամ ենթարկել ընկերական դատի: Սմբատն առաջարկում է դիմել ներքին դատավորին : Նրա խոսքերը
ազդում են եղբոր վրա: Երբ ընկերները գնում են, նրանք շարունակում են զրուցել : Առաջին
վիրավորողը ինքն է եղել և չպետք է ամեն մոլորություն հասարակական կարծիքի տեղ դնի : Ինքը պիտի
լինի իր դատավորը, փոխի իր կյանքը: Մինչևայժմ ընդունել է աշխարհի քաղցր թույնը , որը սպանում է ,
բայց կա նաև դառը թույն, որը մաքրում է: Իր կյանքը հավիտյան աղավաղվել է, իրեն խաբել է պայծառ
հրեշտակը, իսկ Միքայելի ապագան դեռ առջևն է, նրան խաբել է կույր կիրքը, բայց նա կարող է վատ
սկսելով` լավ վերջացնել: Ինքը գուցե հակառակը: Միքայելի աչքերին արցունք է երևում , և Սմբատը
մտածում է` եղբոր սրտում դեռ կա չապականված անկյուն: Դուրս է գնում: Ոսկեհատն իրեն դժբախտ է
համարում: Նրա երեխաների կյանքը չի ստացվել: Սմբատն ամուսնացել է օտարուհու հետ և ինքն էլ
կրում է իր սխալների հետևանքները. երջանիկ չէ: Միքայելն արդեն անուղղելի որդի է : Շռայլում է `
առանց վաստակելու, օր օրի առողջությունը քայքայվում է: Մարթան ևս դժբախտ է: Նրա 2
երեխաներից մեկը դեղնած է, մաշված, մյուսը հիվանդոտ է, սպասում են մեռնելուն : Ասում են ` հայրը
եղել է վարակված ինչ-որ հիվանդությամբ: Մարթան ամեն օր գալիս է, աղաչում , որ իրեն բաժին տան
հոր ժառանգությունից: Սպառնում է ինչ-որ դատ բանալ եղբայրների դեմ : Արշակը նախատինքին
նախատինքով է պատասխանում, խրատներն ու աղերսները ծաղրում, գիշերը ուշ գալիս կամ մնում
դրսում: Անտոնինա Իվանովնան իրեն օտար է զգում և պախարակում է Ալիմյանների ամբողջ
ընտանիքը` իբրև բարոյապես փչացած մի շրջան, ուր ամեն ինչ քայքայվում է : Սմբատի հետ վեճերը
դառնում են հաճախակի: Ուզում է երեխաների հետ գնալ, բայց Սմբատը չի թողնի երեխաներին : Իրեն
ամուսնուց բաժանված է համարում, այսուհետ միայն երեխաների մայրն է: Եղբայրը` Ալեքսեյ
Իվանովիչը, քրոջն ասում է, թե անհարմար ժամանակ է ընտրել Սմբատից բաժանվելու համար , նա փող
ունի, իսկ փողն աշխարհի լծակն է: Սմբատին ինչ-որ երիտասարդ հայտնում է , որ Արշակը հիվանդ է և
ամոթից չի ուզում բժշկվել: Այդ մասին Սմբատը հայտնում է միայն Սրաֆիոն Գասպարիչին : Վարձում
են մի մարդ, որը հսկում է Արշակին, որ սա չշարունակի իր շվայտությունները : Տղան բողոքում է , բայց
հպատակվում: Սմբատի դառնության բաժակը լցվում է, հոգում է մի եղբոր մասին , այնինչ մյուսն ավելի
ապականված է, այն էլ մատաղ հասակում: Միքայելը չգիտի ինչպես վարվել . մի կողմից վիրավորված
պատվի զգացում, հասարակական ծաղր, մյուս կողմից` խղճի խայթ: Ուզում է Գրիշայից վրեժ առնել ,
բայց անզոր է դա անել: Նրան ամենից շատ հուզում է Շուշանիկի հանդեպ գործած սխալը : Մի՞թե ստոր ,
անասնական կիրքն այնքան ապականել է նրա հոգին, որ այլևս ոչ մի սրբություն չի մնացել նրա համար :
Երազում է, որ գոնե կարելի լիներ այդ մի հատիկ թերթը պոկել նրա կյանքի գրքույկից և այրել անհետք :
Մարթան և Իսահակը գնում են Միքայելի մոտ և սկսում բողոքել Սմբատից ու նրա կնոջից : Իսահակը
խոսում է դատարան դիմելու մասին, բայց Միքայելը զայրանում է, հրաժարվում նրա մութ ծրագրերից ,
ասում, որ ինքը սրիկա չէ: Ամուսինները գնում են: Միքայելը թեթևություն է զգում : Դա մի քայլ էր , որ
ներշնչում է նրան` մի ուրիշ, ավելի համարձակ քայլ անելու: Գնում է Գրիշայի մոտ ու պատմում ամեն
ինչ` կապված Անուշի հետ: Չի փորձում արդարացնել իրեն, պարզապես անկեղծանում է , բացատրում ,
որ ինքը երեք օրվա մեջ շատ բան է հասկացել, ներողություն խնդրում: Գրիշան զարմանում է ընկերոջ
պահվածքից, մի պահ անգամ կարծում է, թե սա ծաղրում է, հետո խղճում է: Բայց բարկանում է ու
դուրս վռնդում Միքայելին. այլ կերպ չէր կարող վարվել: Միքայելն ուրախ է, զգում է , որ ինքը
ենթարկվեց այն ներքին դատավորին, որի մասին խոսում է Սմբատը: Ինքը դեռ կարող է ուղղվել : Ամեն
բան պատմում է Սմբատին, նաև կեղծ կտակի մասին: Կարծես այժմ նրա համար ոչինչ բան է պարզել իր
հոգու բոլոր կեղտերը: Խնդրում է Սմբատին իրեն գործ տալ, որոշում է հետևել հանքային գործերին :
Մարութխանյանը պատռում է կեղծ կտակը, գործը չի հաջողվում: Նա սկսում է տարածել Միքայելի
արածը քաղաքով մեկ, որպեսզի Պետրոսը ստիպված լինի վրեժ լուծել նաև տղայից : Կնոջը ` Անուշին ,
վռնդում է տնից: Սա ապրում է մոր տանը, ամեն բան նամակով հայտնում Միքայելին , բայց նա ոչնչով չի
կարող օգնել: Բացի խղճի խայթից, այլ զգացում չունի այդ կնոջ հանդեպ: Սմբատը ևս սիրտը
թեթևացնելու պահանջ ունի: Նա չունի մեկը, ում կարող է վստահել իր ցավերը : Այցելում է
Զարգարյաններին: Հաճախակի այցերն օր օրի ավելի են զորացնում Շուշանիկի համակրանքը : Մի
անգամ հյուր են գնում նաև Միքայելը և Սուլյանը, թեև դեմ էին, որ Միքայելը ոտք դնի իրենց տունը : Նա
փորձում է խոսել Շուշանիկի հետ, որ ներողություն խնդրի, բայց աղջիկն արհամարհում է նրան :
Միքայելը դուրս է գնում, ոտքով քայլում, մինչև հասնում է ազգականներից մեկի շինությանը : Մնում է
այնտեղ: Երբ դուրս է գալիս, արդեն մութ էր: Նր ավրա հարձակվում են երկու հոգի , հարվածում , ծեծում ,
հայտնում, որ Պետրոս աղայի ղուլերն են: Միքայելն ուշաթափ է լինում : Միևնույն ժամանակ քաղաքում
տեղի է ունենում մեկ այլ դժբախտություն: Արշակը փող է ուզում հերթական անգամ : Գումարը տալիս
են հսկիչին: Սա գնում, փակվում է Սմբատի սենյակում, իսկ հետո գաղտնի փախչում : Նրան փնտրում են
առավոտից, հայտնի չէ, թե ուր է: Գնալիս Անտոնինա Իվանովնայի աղախնին ասում է , որ էլ երեսը չեն
տեսնելու: Սմբատը բացահայտում է, որ Արշակը գողացել է բավական խոշոր գումար , որն ինքն
առավոտյան բերել էր բանկից շինության վրա աշխատող արհեստավորներին բաժանելու համար : Այդ
մասին նա ոչ ոքի չի ասում: Գնում են Միքայելի մոտ: Նա գիշերները զառանցում է : Նրա խոսքերից
Սմբատը հասկանում է, որ Պետրոս Ղուլամյանն է ծեծել տվել Միքայելին , և որ նա հափշտակված է
Շուշանիկով: Երբ հիվանդը սթափվում է, մոր կարիքն է զգում, բռնում նրա ձեռքը ու սեղմում կրծքին :
Վերադառնում են: Նրան Զարգարյանների խնամքին են հանձնում: Շուշանիկը մոռանում է իր
վիրավորանքը և քրոջ նման խնամում է Միքայելին: Շուտով նրա վիճակը թեթևանում է , թեև ճակատի
վերքը վտանգավոր է: Արշակին գտնում են Թիֆլիսում, ուղարկում Բաքու : Նա խոստովանում է , որ ինքն
է վերցրել գումարը, 3000 ռուբլուց նրա մոտ մնացել է 2 հարյուրանոց և մի քանի հատմանր
թղթադրամներ: Թիֆլիս էր գնացել Զինայի հետ ամուսնանալու: Սմբատը բարկանում է ու ասում , որ ոչ
մի Զինայի երես չի տեսնի: Հաջորդ օրը գնում է հանքերը և Միքայելի հետ վերադառնում : Նա խնդրում է
Սմբատին` Սուլյանին տեղափոխել քաղաք, իսկ իրեն նշանակել հանքերի կառավարիչ : Շարժառիթը
շատ պարզ էր Սմբատի համար, և նա համաձայնում է: Նույն օրը Միքայելն առմիշտ տեղափոխվում է
հանքերը: Շուշանիկը մեղադրում է ինքն իրեն զգացմունքերին ազատություն տալու մեջ : Չէ՞ որ չի
կարող սիրել ամուսնացած տղամարդու: Դրա մասին մտածելն անգամ մեղք է: Միքայելի հանդեպ նա
այժմ կարեկցական զգացում ունի: Երբ լսեց նրա զառացանքները, նաև ներեց նրան : Միքայելը
զրուցում է նրա հետ, շնորհակալություն հայտնում իրեն խնամելու համար : Աղջիկը տեսնում է , որ նա
անկեղծ է, և այդ բարձրացնում է նրա աչքում այն մարդուն, որի մասին այնքան ստոր գաղափար ուներ:
Սմբատը սկսում է շռայլել փողը, ապրել Միքայելի պես: Անգամ ազատություն է տալիս Արշակին , փող
տալիս նրան, որքան սա ուզում է: Անտոնինա Իվանովնան որոշում է երեխաների հետ գնալ հանքերն
ապրելու: Այնտեղ նա բացում է գրադարան-ընթերցարան մշակների համար: Այդ գործում նրան օգնում
է Շուշանիկը: Նրանք մտերմացել էին այն օրը, երբ նոր կացարանների կառուցման առիթով հավաքվել
էին հանքերում և հանդիսավոր խնջույք սարքել: Հորեղբայրը մի անգամ զրուցում է Շուշանիկի հետ և
ասում, որ Սմբատը միայն իր երեխաներին է սիրում: Սա օգնում է Շուշանիկին սթափվել և փորձել
մոռանալ նրան: Մարութխանյանը հայտնում է Սմբատին, որ Միքայելը իրեն պարտք է մոտ կես միլիոն
ռուբլի տոկոսներով ներառյալ: Սա խարդախություն է: Միքայելը հիշում է , որ առանց կարդալու թղթեր
է ստորագրել: Կողմ է վճարել, բայց Սմբատն ուզում է դատարան դիմել, ապացուցել դրանց կեղծ լինելը :
Նա այժմ փոխել է վերաբերմունքը հոր փողերի հանդեպ: Մյուս տարբերակն այն է , որ Միքայելն
ամուսնանա, որպեսզի ժառանգություն ստանա և վճարի իր պարտքը: Սմբատը Շուշանիկի հետ
խոսում է եղբոր մասին, ասում, որ նա սիրում է նրան, և պատմում ժառանգության պայմանի մասին :
Սա հիասթափեցնում է Շուշանիկին, Սմբատն իրեն առաջարկում է սիրել մեկին , ում հանդեպ դեռ չի
հաղթել ողջ զզվանքը: Սակայն օր օրի Սմբատն իջնում է, իսկ Միքայելը` բարձրանում : Միքայելի
հերոսությունը վերջնականապես ապացուցվում է, երբ հանկարծ հանքերում հրդեհ է բռնվում : Նա
նախ փրկում է Սմբատի որդիներին, բայց հետո պարզվում է, որ տան մյուս բաժինն էլ է այրվում :
Դավիթը փորձում է դուրս բերել Շուշանիկին, որը կպել է անդամալույծ հորը , իսկ սա բռնել է թախտի մի
ոտքից և չի թողնում` կարծելով, թե իրեն ուզում են տանել ու խարույկը գցել : Երբ ի վերջո Շուշանին
պոկում է ու տանում, աղջիկն փախչում է ու նորից ներս մտնում ` հորը փրկելու : Ոչ ոք չի
համարձակվում ներս գնալ: Դավիթը նորից է փորձում նրան դուրս բերել, հասնում է Միքայելնու
Շուշանիկին խլում նրա ձեռքից, տանում մոր մոտ: Անդամալույծ է դեռ ներսում է : Սմբատը փող է
առաջարկում փրկողին: Փրկել նշանակում է վտանգել սեփական կյանքը : Ոչ ոքչի ռիսկում : Միքայելը
հանկարծ մշակից խլում է մի թրջված թաղիք, փաթաթվում նրա մեջ ու անհետանում ծխի
թանձրության մեջ: Նա Դավիթի հետ դուրս է բերում Սարգիսին և փրկում նրան: Բոլորը հիացած են
Միքայելով: Շուշանիկը խնամում է նրան ու մտածում, թե ինչպիսի զանազանություն կա նրանց մեջ և
թե ով է իրականում բարձրը: Նա հիշում է Սմբատի առաջարկած գումարը ու Միքայելի ` կյանքը
վտանգելով կատարած ասպետական քայլը: Անդամալույծ հայրը, սակայն, մահանում է: Նրա
քայքայված հոգին ավարտում է վերջին հաշիվներն աշխարհի հետ: Շուշանիկն ամբողջ գիշեր
անցկացնում է հոր մոտ ու խորհում: Ինչպիսի հեղաշրջում էր տեղի ունեցել նրա հոգու մեջ : Արշակն
Ալեքսեյ Իվանովիչի հետ գնում է արտասահման: Միքայելը թղթով հրաժարվում է իր բաժին
ժառանգությունից, իր սենյակի բանալին տալիս եղբորը և հայտնում , որ այդ տունը նրանն է : Սմբատը
պետք է վճարի իր պարտքը Մարութխանյանին: Սա պիտի ոչնչացնի ստորագրված պարտագրերը , և
ստանա պարտքի կեսը: Մարութխանյանը համաձայնում է` ասելով, որ եթե հրդեհը չլիներ , մի կոպեկ չէր
զիջի: Հրդեհի վնասը Սմբատի հաշվարկով կազմում է երեք հարյուր հազար ռուբլի : Անցնում են օրեր :
Շուշանիկն ու Միքայելը զրուցում են, ապա համբուրվում: Նրանք երջանիկ են և պետք է ամուսնանան :
Միքայելն այդ մասին հայտնում է Սմբատին: Նա կատարում է հոր վերջին կամքը . կամուսնանա և ինքը
կվճարի Մարութխանյանի պարտքը: Սմբատը մտածում է` «նա բախտավորվեց, իսկ ես միշտ կմնամ
անբախտ»:

16․ Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի>> վեպը։

Հայաստան, 10-րդ դար: Պատերազմը հայերի և արաբների(հագարացիների) միջև մտնում է վճռական


փուլ։ Հայ իշխանական տոհմերի միջև թշնամություն է։ Արքա Աշոտ Բ երկաթի դեմ ապստամբելեն
արքայի աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան, և Ուտիքի իշխան Ցլիկ Ամրամը։
Գառնու ամրոցում է Հայաստանի թագուհի Սահականույշը։ Այստեղ են
նաև իշխան Գևորգ Մարզպետունու կինն ու որդին՝ իշխան Գոռը։ Սահականույշը սիրում է իր
դայակ Սեդային։ Մի օր Սեդային խնդրում է պատմել անցած տարիների
իրադարձությունների ու Աշոտ Բագրատունու երիտասարդության մասին։ Դայակը
պատմում է անցած տարիների նշանավոր դեպքերի մասին, թե ինչպես է նախկին արքա Սմբատ Ա -
ն պայքարել Յուսուֆ ամիրայի դեմ, ինչպես են հագարացիները սպանել Սմբատ
Բագրատունուն, ինչպես է Աշոտ Բ–ն վրեժխնդիր եղել արաբ զորապետերից իր հոր համար և
ինչպես է վաստակել «Երկաթ» անունը, ինչպես է որոշել ամուսնանալ Սահականույշի հետ և
այլն… Հետո Սեդան խոստովանում է նաև, որ Աշոտը երկար տարիներ շարունակ թաքուն
սիրել է իշխան Ցլիկ Ամրամի կնոջը՝ Ասպրամին։ Պարզվում է, որ թագուհին տեղյակ է այդ
պատմությանը և նույնիսկ մի անգամ տեսել է Աշոտին Ասպրամի հետ համբուրվելիս։
Իշխան և զորապետ Գևորգ Մարզպետունին այցելում է ապստամբ, կույր Սահակ Սևադային։
Վերջինիս և նրա որդուն կուրացրել է արքա Աշոտ Երկաթը՝ որպես պատիժ ապստամբելու
համար։ Այդ օրվանից նա որոշել է միայն վրեժ լուծել։ Մարզպետունին ցանկանում է ամեն
գնով մտափոխել Սևադային, որովհետև այս դժվար տարիներին ապստամբությունը և
ներքին պառակտումները միայն կործանման կհասցնեն։ Նա գրեթե ծնկաչոք համոզում է
Սևադային հրաժարվել ապստամբության մտքից և ներել արքային։ Սևադան հասկանում է
իշխանին և ներում է Աշոտին։ Ոգևորված Մարզպետունին ուղևորվում է իշխան Ցլիկ Ամրամի մոտ
համանման առաքելությամբ։
Ցլիկ Ամրամը շատ է զարմանում և հիասթափվում, երբ իմանում է Սահակ Սևադայի
որոշման մասին։ Ամրամի կինը՝ Ասպրամը, դավաճանել է ամուսնուն Աշոտ Երկաթի հետ։
Դա պատճառ է դառնում Ամրամի կազմակերպած ապստամբության։Մարզպետունու խնդրանքները չե
ն համոզում Ամրամին։ Գևորգ Մարզպետունին գնում է
արքայի մոտ։ Ճանապարհին հանդիպում է աբխազաց իշխան Բերին, ով եկել է Ցլիկ
Ամրամին օժանդակելու։ Այս ամենի մասին Աշոտ Բ–ին հայտնում է Մարզպետունին։ Արքան
որոշում է զորք հավաքել և ելնել ապստամբների դեմ։

Զորք են հավաքում ու ճամփա ընկնում, բայց ոչ մի ապստամբի չեն հանդիպում։ Փակվում


են Ավերակ բերդում, այնտեղ գիշերելու համար, սակայն գիշերը բերդը հանկարծակի
շրջապատում են Ցլիկ Ամրամն ու Բերը։ Մարզպետունին և ուրիշ քաջեր հերոսաբար
դիմադրում են ապստամբներին։ Աշոտ Երկաթը խորամանկ քայլի է դիմում. նա իր ձիով և
երկու ձիավորով անսպասելիորեն առաջ է սլանում խավարի միջով՝ դիմադրելով դիմացը
հայտնվող ապստամբներին ու կարողանում է դուրս պրծնել օղակից։ Ամրամը բերդ է
խուժում և իմանալով, որ Աշոտը փախել է, սաստիկ զայրանում է, սակայն բաց է թողնում
Մարզպետունուն և նրա զինվորներին։
Երկրորդ մասը սկսվում է՝ Այրիվանք բերդում ծավալվող իրադարձություններից։ Այստեղ իր
կողմնակիցների հետ ապաստանել է Հայաստանի կաթողիկոս Հովհաննես Ե
Դրասխանակերտցին։ Նա փախել է մայրաքաղաք Դվինից՝ արաբ ոստիկան Նսերից՝
թողնելով իր կաթողիկոսական գահը։ Այրիվանքում կաթողիկոսն ու մնացած
հոգևորականները շարունակում են իրենց եկեղեցական կյանքը։
Մի օր լուր է հասնում, որ արաբ զորապետ Բեշիրն իր զորքով մոտենում է Այրիվանքին։
Կաթողիկոս Հովհաննեսը որոշում է փախչել Գառնի։ Որոշ հոգևորականներ հեռանում են
նրա հետ, մյուսները մնում են՝ իբր թշնամուն պատվով ընդունելու համար։ Թաքցնում են
բերդի բոլոր հարստություններն ու գանձերը և առանց որևէ դիմադրության ներս թողնում
զորապետ Բեշիրին։ Վերջինս խոշտանգում է հոգևորականներին՝ պահանջելով , որ նրանք
խոստովանեն գանձերի տեղը։ Սակայն նրանք հրաժարվում են, և Բեշիրը սպանում է
բոլորին։ Ողջ են թողնում միայն ոմն վարդապետ Մովսեսի, ով պետք է գնա կաթողիկոսի
մոտ և ցույց տա իր վերքերը։ Գևորգ Մարզպետունին գալիս է Գառնի։ Պատմում է թագուհուն
Ավերակ բերդում եղածի մասին և որ արքան որոշ ժամանակով մեկնել է Կաքավաբերդ։
Գառնի է գալիս նաև կաթողիկոս Հովհաննեսը Մովսես վարդապետի և եպիսկոպոս Սահակի
հետ։ Նրանք պատմում են, թե ինչ է կատարվել Այրիվանքում։ Մարզպետունին կշտամբում է
կաթողիկոսին նրա փախուստի համար և խորհուրդ է տալիս վերադառնալ Դվին ու
չվախենալ ոստիկան Նսերից։ Կաթողիկոսը սկզբում համաձայնում է , սակայն մի քանի օր
անց փոշմանում է ու մեկնում Սևանա կղզի։ Դրանից հետո նա ուղևորվում է Բյուրական։
Աշոտ Երկաթը նույնպես գալիս է Սևանա կղզի։ Հոգեկան ծանր ցնցումների մեջ նա որոշում
է մշտապես այնտեղ մնալ։ Արքան ծանր է տանում Ավերակի մոտ իր կրած պարտությունը և
Սահականույշին հասցրած վիրավորանքը, իսկ թագուհին իմանալով , որ Աշոտը Սևանում է ,
ուղևորվում է ամուսնու մոտ։ Բյուրականում խաղաղ է, սակայն
կաթողիկոս Հովհաննեսը լուր է ստանում, որ Բեշիրը իր զորքերի հետ մոտենում է քաղաքին։
Կաթողիկոսը այս անգամ էլ որոշում է փախչել։ Այդ փաստը պետք է թաքուն պահվեր
քաղաքի բնակիչներից։ Քաղաքում մնում են կաթողիկոսի մտերիմներ՝ Մովսես վարդապետը
և եպիսկոպոս Սահակը։
Բյուրականի բոլոր բնակիչները դիմադրության են պատրաստվում։ Նրանց է միանում դրսից
եկած Սողոմոն ճգնավորի զորքը։
Բեշիրի զինվորները հարձակվում են Բյուրականի պարիսպների վրա։ Երկար օրեր , կատաղի
մարտեր են ընթանում։ Քաղաքի բնակիչները աշխույժ դիմադրություն են ցույց տալիս և
հաղթանակը հայերի կողմն է։
Մի օր ծեծկռտուք է տեղի ունենում Սողոմոն ճգնավորի , երկու զինվորի , և Բյուրականի մի
քանի բնակիչների միջև։ Երկու զինվորները որոշում են բողոքել կաթողիկոսին , սակայն
իմանալով, որ վերջինս փախել է՝ հիասթափվում են: Որոշում են դավաճանել իրենց
հավատարիմներին և Բեշիրի հետ թաքուն գործարք են կնքում։ Գիշերով երկու զինվորները
բացում են քաղաքի դարպասներն ու ներս թողնում թշնամիներին։ Արաբները սպանում են
քաղաքում գտնվող բոլոր մարդկանց և ոչնչացնում Բյուրականը։ Սպանվածների թվում
են նաև Մովսես վարդապետը, եպիսկոպոս Սահակը, Սողոմոն ճգնավորը , հերոս
հոգևորականներ Դավիթն ու Մովսեսը, նրանց եղբայր Սահակը և այլն… Այս դեպքը տեղի է
ունենում 924 թվականի ապրիլի 17-ին։ Դավաճաններին՝ Բեշիրն ուղարկում
է ոստիկան Նսերի մոտ։ Վերջինս հրամայում է
գլխատել երկուսին էլ՝ ասելով, որ եթե իրենք կարողացան դավաճանել հայրենակիցներին ,
ապա հագարացիներին առավել ևս հավատարիմ չեն մնա։
Մարզպետունին հավաքում է Գառնու ամրոցի բոլոր բնակիչներին և կոչ է անում ժողովրդին
իր հետ կռվի ելնել, բայց նրան միանում է միայն տասնինը զինվոր։ Նրանց շարքում են
Մարզպետունու մոտիկ ընկեր Վահրամ Սեպուհը, և որդին՝ Գոռը։ Նրանք հանդիսավոր
երդվում են նախկին կաթողիկոս Մաշտոցի գերեզմանի մոտ, որ կպայքարեն մինչև վերջ։
Մարզպետունին երդվում է, որ չի վերադառնա Գառնի, մինչև երկրում մնա թեկուզ մեկ
հագարացի։ Դրանից հետո Մարզպետունին ու իր քաջերը մեկնում են Սևանա կղզի ,
որպեսզի Աշոտ Երկաթի օրհնությունը ստանան։ Նրանք որոշում են գիշերն անցկացնել Գեղի
ամրոցում։ Մարզպետունին նկատում է, որ լեռան լանջերին գիշերում է արաբ զորապետ
Բեշիրի բանակը։ Իշխանը որոշում է կռիվ տալ և կոչ է անում Գեղիի բնակիչներին շարվե
լլեռան տակ ու կատաղի գոռոցներ արձակել, որպեսզի արաբները մտածեն , թե հայ
զինվորների քանակը մեծ է։ Իսկ Մարզպետունին իր տասնինը քաջերի հետ թշնամու
ճամբար է ներխուժում ու թաքուն հրկիզում այն։ Քնից հենց նոր արթնացած հագարացիք
խուճապահար այս ու այն կողմ են փախչում։ Բեշիրը փախչում է։
Աշոտ Երկաթը, իմանալով Մարզպետունու հերոսությունների մասին , ոգևորվում է :
Կատաղած Բեշիրը որոշում է սպանել Հայոց արքային։ Նա իր նոր բանակի հետ գալիս է
Սևանա լճի ավազան և արքային հասնելու խորամանկ քայլերի է դիմում։
Աշոտ Երկաթը դիմում է կտրուկ քայլերի։ Իր հարյուր զինվորներից նա առանձնացնում է 70-
ին և նրանց 10 լաստերի մեջ տեղավորում՝ ամեն լաստի մեջ 7 զինվոր։ Ինքը գտնվում է մի
փոքր լաստի վրա մի քանի թիկնապահների հետ։ Այդպես թիավարում են դեպի
հագարացիների ափը և Աշոտի հրամանով սկսում նետահարել թշնամուն։ Հագարացիք
նույնպես նետեր են արձակում, բայց ապարդյուն, որովհետև նրանց խանգարում է հայերի
լաստերի ետևից կուրացնող վառ արևը։ Բեշիրի բանակի մոտ կեսը ջարդվում է։ Հաղթանակը
Աշոտ Երկաթինն է։ Մարտի ժամանակ Աշոտ Երկաթը խոցվում է: Նետը թունավոր է:
Գևորգ Մարզպետունին գալիս է Բագարան, ուր թագավորում է՝ Աշոտ Երկաթի հորեղբայրը՝
Աշոտ Բռնավոր սպարապետը։ Այստեղ է ապաստան գտել հայոց կաթողիկոսը։ Վերջինիս
իշխան Մարզպետունին համոզում է վերադառնալ Դվին և երաշխավորում է , որ ոստիկան
Նսերը չի համարձակվի վնաս պատճառել հայոց վեհափառ տիրոջը, քանի դեռ հայ
զինվորները Դվինի պարիսպների տակ են։ Կաթողիկոսը համաձայնվում է , սակայն
Մարզպետունու հեռանալուց հետո նրան մտափոխում է Աշոտ Բռնավորը , ով իրականում իր
խարդախ ծրագրերն ունի։ Աշոտ սպարապետը թաքուն գործարք է կնքել ոստիկան Նսերի
հետ։ Աշոտը խորամանկության է դիմում և կաթողիկոսը մեկնում է Վասպուրական՝ Գագիկ
Արծրունու մոտ։ Գևորգ Մարզպետունին ուղևորվում է Երազգավորս, որտեղ բնակվում է
արքայի հարազատ եղբայր Աբասը։ Եղբայրները արդեն երկար տարիներ գժտված են և չեն
շփվում միմյանց հետ։ Իշխան Մարզպետունին խնդրում ու համոզում է Աբասին ներել
եղբորն ու հաշտվել։ Ըստ իշխանի՝ այդ հանգամանքը կստիպի Աշոտին լքել Սևանը և
վերադառնալ նախկին գործերին։ Աբասը համաձայնում է և նրանք երկուսով ուղևորվում են
Սևան։ Արքան ընդունում է ու հաշտվում եղբոր հետ։ Աշոտ Բ–ն արդեն համարյա
ապաքինվել է: Նրանք մեկնում են Երազգավորս և մի քանի օր ճոխ խնջույք անում։
Ժամանում է ոստիկան Նսերի սուրհանդակը։ Նրա հետ է լինում իշխան Բաբկենը , որին
հագարացիք բանտից ազատ են արձակել։ Ազատել են նաև Բաբկենի երկրորդ եղբորը , իսկ
երրորդ եղբորը Սահակին՝ սուրհանդակի ասելով, պահում են Դվինի ամրոցներից մեկում։
Սուրհանդակը փոխանցում է, որ Նսերը ցանկանում է հաշտության պայմանագիր կնքել։Աշոտը ստորագ
րում է պայմանագիրը, իսկ ավելի ուշ խոստանում է Բաբկենին, որ կազատի
իր եղբորը, որին իրականում պատանդ են պահում։ Արդեն ավարտվում էր 925 թվականը։
Երկրում դեռ խաղաղ կյանք է, սակայն Գևորգ Մարզպետունին միևնույն է չի կարող
հարազատ տուն դառնալ, որովհետև հավատարիմ է իր տված երդումին։ Երկրում ապրում
են անմեղ ու սովորական հագարացի բնակիչներ, որոնց պատճառով իշխանը չէր
վերադառնում Գառնի՝ իր կնոջ ու որդու մոտ։ Մարզպետունին և Աշոտ Երկաթը որոշում են
ստիպել Հովհաննես կաթողիկոսին վերադառնալ Դվին ու տիրել կաթողիկոսարանին։
Սակայն, երբ իշխանը ճամփա է ընկնում Վեհափառ տիրոջ մոտ, լուր է գալիս , որ
կաթողիկոսը հանկարծամահ է եղել Վասպուրականում։ Աշոտը հաշտության պայմանագիր է
կնքում՝ Գագիկ Արծրունու հետ և նրանք միասին նոր կաթողիկոս են ընտրում։ Որոշ ժամանակ անց
հայտնի է դառնում, որ Ցլիկ Ամրամը հանձնել է հյուսիսային նահանգներ՝
Գուգարքը, Տայքը և Ուտիքը աբխազաց իշխան Բերին։ Մարզպետունին այցելում է Ամրամին պարզելու
համար, թե ինչու է այդպես վարվել։ Ամրամը պատմում է իր ողբերգական պատմությունը։ Իմանալով ,
որ Ասպրամը դավաճանում է իրեն, հրամայում է բանտարկել կնոջը մութ ամրոցում :
Որոշ ժամանակ անց Ամրամը խղճում է Ասպրամին և որոշում հնարավորություն տալ նրան։
Սակայն երբ բաց է անում ամրոցի դուռը տեսնում է, որ
Ասպրամը կախվել է։ Դրանից հետո նա զայրացած վիճակում հանձնում է հյուսիսային
նահանգները Բերին։ Լուր է հասնում, որ արքան ծանր հիվանդ է։ Վաղուց խոցված նետի
ազդեցությունն է։ Մարզպետունին Երազգավորս է մեկնում և վերջին անգամ զրուցում է
արքայի հետ։ Աշոտ Երկաթը վախճանվում է։ Գահին է բարձրանում Աշոտի եղբայր՝ Աբաս Ա -ն։
Աշոտ Երկաթին որոշում են թաղել Բագարանում։ Բագարանի թագավոր՝ Աշոտ Բռնավոր
սպարապետը օգտագործում է Աշոտի հուղարկավորությունը իր մութ նպատակների համար։
Նա որոշել է պատանդ վերցնել Գևորգ Մարզպետունուն, Աբաս Ա–ին , որպեսզի հետագայում
ոստիկան Նսերի օգնությամբ՝ Հայաստանի արքա հռչակվի։ Բռնավորը հրամայում է իր
զինվորներին հարձակվել և գերեվարել Մարզպետունուն ու Աբասին։ Վերջիններս սկսում են
հերոսաբար դիմադրել, մինչև նրանց են միավորվում իշխանի որդին՝ Գոռը իր
մարտիկներով։ Աշոտ Բռնավորի նպատակը ձախողվում է և նա փախուստի է դիմում։ Հայ
զորավարների հաջորդ նպատակը մայրաքաղաք Դվինի ազատագրումն է։ Իշխան Բաբկենը
իր զորքով նվաճում է Դվինի ջրամբարը։ Նսերի հրամանով Բեշիրի զորքը դիմադրություն է
ցույց տալիս։ Նրանց օգնության է հասնում զորավար՝ Վահրամ Սեպուհի զորքը։
Հաղթանակը հայերի կողմն է։ Նսերը հայերին է հանձնում մայրաքաղաքը։

Տասնհինգ տարի անց։ Երկրում ամեն ինչ հանգիստ է։ Հայաստանի արքա է Աբաս Ա–ն։
Նոր մայրաքաղաք է Կարսը։ Հայ–արաբական պատերազմն ավարտվել է, բայց
Մարզպետունին հավատարիմ է իր երդումին։ Երկրում դեռ խաղաղ հագարացիներ կան։
Իր մասին իմաց է տալիս Աբխազաց իշխան Բերը: Արշավում է Հայաստան, որպեսզի իրեն
վերադարձնի հյուսիսային գավառները։ Դրանք նվիրել է Բերին արդեն վախճանված Ցլիկ
Ամրամը։ Մարզպետունին մեծ բանակ է հավաքում և ջարդում է Բերի զորքին։ Աբասը
հրամայում է կուրացնել Բերին։ Եվս մի քանի տարի անց ծեր իշխան Գևորգ Մարզպետունին
վախճանվում է։ Նրան թաղում են Բագարանի մոտ։

17․ Մուրացանի <<Խորհրդավոր Միանձնուհին>> ստեղծագործությունը։

Մուրացանի ստեղծագործությունների իդեալն անձնազոհ անհատն է, որ ազգային ու մարդկային


բոլոր դրական արժեքների համատարած փլուզման պայմաններում պիտի
կարողանա գտնել այդ արժեքները փրկելու ճանապարհը: Գրողի նպատակն այն է , որ հայ կրթված
մտավորականը հաղթահարի անձնական բարօրության ու երջանկության գայթակղությունը ,
հրաժարվի դրանցից և իրեն նվիրի ընդհանուրի բարօրության գործին:
Մուրացանի իդեալ հերոսի համար պարարտ հող էր աշխարհը, ուր նա կարող էր իրականացնել իր
ազգափրկիչ առաքելությունը՝ գործելով երեք ուղղություններով , պահպանել գյուղում դեռ անաղարտ
մնացած ազգային արժեքները՝ սովորույթները, ավանդույթները, լեզուն , հավատը , եկեղեցին և այլն ,
գյուղացուն դուրս բերել տգիտությունից։
Այդպիսի նվիրյալներից է քույր Աննան` «Խորհրդավոր միանձնուհի» վիպակից : Նա և իր սիրած
երիտասարդը՝ Գարեգինը, երկուսն էլ կրթված, միջոցների տեր , հրաժարվում են իրենց անձնական
երջանկությունից, Գարեգինն անցնում է Արևմտյան Հայաստան՝ նվիրվելու տաճկահայ եղբայրների
ազատագրության գործին, Աննան մեկնում է մի հեռավոր, հետամնաց հայկական գյուղ ` ծառայելու ոչ
պակաս կարեւոր մի նպատակի, որն իրականացնում է ինքնամոռաց նվիրումով , գործի դնելով իր
անձնական հնարավորություններն ու նյութական կարողությունը՝ գյուղը հասցնում է այն բարեկեցիկ
վիճակին, որ երազում էր գրողը:
Սակայն Մուրացանը ցավով է նկատում, որ քույր Աննան հետևորդներ չունեցավ : Ռոմանտիկ գրողը չէր
կարող չտեսնել, որ իր փայփայած իդեալը,սակայն հեռու է կենդանի իրականությունից :
Սյուժեն կառուցված է ռոմանտիկ մի երազողի օրագրություններից, որը ձգտում է հանգիստ որոնել
էկզոտիկ հեռուներում։ Բայց «ազատ բնության» մեջ ձանձրույթը փարատելու հաճույքից առավել
գրավիչ եղավ այն հայտնությունը, որ նա գտավ «մոռացված աշխարհի» հեռուներում ծվարած
նահապետական համայնքում։ Վեպի համար Մուրացանն ընտրել է երկու բնաբան։ Առաջինը
Հովհաննեու Ավետարանից է։ Ապա աստվածաբան Ջոն Ստեռլինի ասույթը՝ «Ամենավատթար
դաստիարակությունն իսկ, որ անձնուրացություն է սովորեցնում, լավագույնն է , քան այն
դաստիարակություն, որ անձնուրացությունից զատ ամեն բան սովորեցնում է »։ Այս պատվիրաններն
են գոյավորում առաքյալի կերպարը:
Գավառական քաղաքի ազդեցիկ ու ազնվական ընտանիքի միակ դուստրն էր Աննան՝ գեղեցիկ ու
զգացմունքներով հարուստ: Օրիորդաց ուսումնարանի աշակերտուհին խելամիտ էր ու երազող եւ
վեպերից գիտեր, թե ինչ է սերը երջանկության արահետներում։ Եվ , ահա , օրերից մի օր , գավառական
քաղաքում հայտնվում է Էջմիածնի պատվիրակ Գարեգինը` խորհրդավոր ու համակրելի , պահվածքով
անսովոր, գաղափարներով սևեռուն ու առաքելական: Հանգամանքների բերումով և ծնողների
կամքով՝ երիտասարդ քահանան դառնում է Աննայի տնային ուսուցիչը։ Առաջին հայացքի
համակրության զգացողությունները հեղաբեկում են Աննայի հոգեկան աշխարհը , և նա կուսական
անեղծ նվիրումով խոստովանում է իր սերը Գարեգինին: Սերը փոխադարձ էր , և Աննային թվում է , թե
գտնված է երջանկության իր երազանքը: Բայց Գարեգինը փշրում է նրա պատրանքը ` անձնական իր
սերը փոխադարձելով մի այլ նվիրումի․ «Կա մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի, ավելի պաշտելի է, քան
մեր սեփականը: Այդ մարմինը իհարկե հայրենիքն է։ «Ես ուխտել եմ իմ անձը նվիրել նրան »։Կյանքն
այլևս անիմաստ էր Աննայի համար, եւ նրան մնում է միայն ապաշխարհիկ մեկուսացումը
կուսանոցում, բայց սիրած երիտասարդը նրան հուշում է բարձր ու վսեմական մի այլ խորհուրդ ,
«Հեռացեք աշխարհից, բայց մի մտեք կուսանոց: Գնացեք հեռու, հեռու, դեպի կորած հայ գյուղեր , դեպի
այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները ․․․ Մտեք այդ ժողովրդի մեջ, նվիրեք ձեզ նրա
բարօրությանը և նրա մանկանց կրթության գործին, և ահա այդ ժամանակ ձեր ուխտը սուրբ, և
նվիրումը պաշտելի կլինի»։
Ճակատագիրն անդառնալի է, և ծնողների անակնկալ մահից հետո, Աննան մեկնում է հեռավոր մի
գյուղ` իրագործելու սիրած էակին տված սրբազան երդումը։ Այստեղ է ահա , որ ռոմանտիկ որոնողը
հանդիպում է Խորհրդավոր միանձնուհուն և փորձում հասկանալ սոցիալական ուտոպիայի նրա
գաղտնիքը: Ըստ էության՝ այդ ուտոպիան նահապետական համայնքի վրա պատվաստված
համակեցություն է՝ կրթական ու տնտեսական չափավոր վերաձևումներով , ավանդական բարքերի ու
քրիստոնեական հավատի շաղկապող զորությամբ։ Եկեղեցի և դպրոց , ուսուցիչ և քահանա , ահա այն
նեցուկները, որոնք կոչված են բարեկարգելու «մոռացած աշխարհի» կյանքն ու կենցաղը։
Սերը Մուրացանի ռոմանտիկական փիլիսոփայության էական հոմանիշներից է , մարդկային հոգու
կենսաբանական անփոխարինելի զգացողություն և երջանկության գրավական : Զգացմունքի այդ
արժեքն է, որ Աննայի կամքը լարում է բարեգործական առաքելության: Գարեգինի պարտությունն
ընտրությունում, ապա և նրա մահն անհայտության մեջ, փշրում են Աննայի կամքը : Կյանքն այլևս
կորցնում է իր իմաստը, քանզի չկար հավատի զորավիգը։
Եվ «Խորհրդավոր միանձնուհի» վեպի հոռետեսական վերջաբանը արդեն գուշակում է առաքելության
գաղափարի փակուղին Մուրացանի հետագա ստեղծագործություններում :

18․ Նար-Դոսի <<Սպանված աղավնին>> վեպի կերպարների հոգեբանությունը։

«Սպանված աղավնին», հայ գրող Նար-Դոսի վիպակն է։ Այս վեպը ստեղծելու միտքը Նար -Դոսը երկար
տարիներ է փայփայել, բայց գրել է 1889 թվականին։ Չեմ խոսի վիպակի սյուժեից․ միանգամից
անդրադառնամ կերպարներին, նրանց հոգեբանությանը և սիրո գեղեցիկ ,միևնույն ժամանակ
տառապալից արտահայտմանը ստեղծագործությունում։
Վիպակի ամբողջ դրամատիզմը կապված է Սառայի հետ։ Նա ինքը հենց սպանված աղավնին է։ Նա
սիրել է Թուսյանին, նրա հետ վայելել սերը, ամուսնության խոստում առել նրանից։ Բայց Թուսյանը
հեռացել է, որոշ ժամանակ նամակներ գրել և մոռացել Սառային։ Սառան անցել է տառապանքի միջով ,
ապրել երեխայի սպասող լցված կնոջ ողբերգությունը: Վիրավորվածությունը , խաբված ու լքված
լինելու գիտակցությունը, հասարակության բարոյական դատաստանին ենթարկվելու վախը նրան
դարձրել են որդեսպան, հանցագործ: Այդ ամենն առանց հետևանքի չի անցել նրա համար: Նախկին
բարեհամբույր ու գեղեցիկ աղջիկը դարձել է կոպիտ, սառը, շրջապատի նկատմամբ արհամարհանքով
լցված կին: Նար-Դոսի կարծես թե չեզոք դիրքերից է ներկայացնում իր հերոսուհուն : Սկզբնական
շրջանում ասես անբարյացակամ է նրա նկատմամբ։ Սառան նույնիսկ կոպիտ ու անքաղաքավարի է
թվում նրան. «Չեմ կարող ասել, թե իմ ստացած առաջին տպավորությունը նպաստավոր էր նրա
համար, գլխավորապես այդ անբարեհամբույր հայացքի պատճառով, թեև իմ առջև տեսա մի ուրույն
գեղեցկահու․․․ »: Սառայի հայացքը զննում էր մարդկանց, կասկածով նայում, որովհետև նա կորցրել
էր հավատը մարդկանց նկատմամբ և, ըստ նկարագրված դեպքերի, սկզբնապես չէր էլ ուզում
ամուսնանալ Գարեգինի հետ, արհամարհանքով ու կոպիտ էր վերաբերվում նրա հետ : Այս առումով
շատ տպավորիչ է փեսացուի եւ խաչեղբոր միասին առաջին այցը Սառային : Նա երկար ժամանակ
հյուրերին սպասեցնել է տալիս, ապա հարևան սենյակից լսվում է նրա անսպասելի «ծղրտոցը », որն
անախորժ տպավորություն է առաջացնում: Վերջապես, մեծ ուշացումով , սառն ու անտարբեր , նա
ներկայանում է հյուրերին։ Աստիճանաբար, քայլ առ քայլ, Նար-Դոսը բացահայտում է Սառայի
տարօրինակ վարքագծի պատճառները։ Հատկանշական է, որ զբոսանքի ժամանակ նա ավազի վրա
ատրճանակ է նկարում և նշանածին հարցնում, թե նա կարո՞ղ է մարդ սպանել: Մի ուրիշ անգամ
Գարեգինին բացատրում է, որ կանանց աջ ձեռքի մկաններն ավելի թույլ են զարգացած , քան
տղամարդունը, ուստի կանայք չեն կարող վրեժ լուծել: Այս ամենը ցույց է տալիս, որ Սառայի միտքն ու
երևակայությունը ամբողջովին համակված էին վրեժի գաղափարով: Ամեն ինչից երևում է , որ ամուսնու
հետ էր կապում նա իր վիրավորված պատվի համար անարգողից վրեժ լուծելու հույսը :
Սառայի համար ճակատագրական է դառնում Թուսյանի հետ պատահական հանդիպումը : Նրա կյանքը
կարծես թե խաղաղվել էր ամուսնությունից հետո, երեխայի էր սպասում , բայց Թուսյանը կրկին
տակնուվրա է անում Սառայի փոքր-ինչ խաղաղված հոգին: Վրեժի ցանկությունը ամբողջովին
համակում է Սառային: Նա ամուսնուն ատրճանակ է տալիս, գիշերով ուղարկում է Թուսյանին
սպանելու և սպառնում է տուն չթողնել ամուսնուն, եթե նա իր առաջադրանքը չկատարի։
Խռովահույզ Սառայի համար վճռական նշանակություն է ունենում Սիքայելի մի անզգույշ
արտահայտությունը: Նա փորձում է պաշտպանել ընկերոջը՝ Գարեգինին , ասելով , թե վերջինս
անսահման բարի է, ճանճ անգամ չի կարող սպանել, իսկ մարդ սպանելով՝ նա ի վերջո կկործանի
բոլորին։ Չէ՞ որ նա պատրաստ է ներելու: Նախ` Սառան չի հավատում Գարեգինի սիրուն , ավելի ճիշտ՝
նրան անընդունակ է համարում սիրելու, թերևս, այստեղից էլ հենց սկիզբ է առնում նրա
արհամարհանքը Գարեգինի նկատմամբ։ Նրա կարծիքով` Գարեգինը «...գորտի արյունով , բութ
զգացումներով, անձնական պատվասիրության մասին ոչ մի հասկացողություն չունեցող և անդադար
իր կաշվի մասին մտածող մարդ է»։ Այսինքն՝ Սառան զոհաբերություն էր սպասում Գարեգինից , իսկ նա
ընդունակ չէր դրան:
Սառայի վրդովմունքի երկրորդ պատճառը հասարակության վերաբերմունքն է : Սառան ըմբոստանում
է շրջապատի մարդկանց, հասարակության դեմ, որ իրեն մեղավոր են համարում, որ ամուսինն
իրավունք ունի իրեն ներելու կամ դատապարտելու: «Եվ դուք համարձակվում եք ասել ինձ , ինձ , որ
ոտից գլուխ անիրավության մի զոհ եմ և շուրջս համակ հանցավորներ եմ տեսնում։ Ես հանցավոր , ե՛ս ,
և ոչ այն սրիկան, որ խորտակեց իմ մատաղ կյանքը, և ոչ դուք, այո, դուք, պարոն, որ օթևան եք տվել
նրան ձեր հարկի տակ, և ոչ այն հասարակությունը, որ հանդուրժում է իր մեջ այդպիսի սրիկաների
գոյությունը»,- վրդովված ասում է Սառան: Ըստ էության՝ հեղինակը համամիտ է անարդար
հասարակության հասցեին Սառայի մեղադրանքին:
Նար-Դոսի բոլոր կերպարները նույն սոցիալական միջավայրի մարդիկ են, ուստի ըստ իս նրանց
տարբերությունը բարոյական-հոգեբանական է, քան սոցիալական։
Ռուբեն Թուսյանը պորտաբույծ, աննպատակ կյանք վարող մի անձնավորություն է՝ հավերժական
ուսանողի կարգավիճակով։ Հոր փողերը վատնելով՝ նա շվայտ կյանք է վարում մայրաքաղաքում։ «Այս
գլխարկս էլ որ տեսնում ես, շատ վաղուց է հրաժարական տվել ինձ, բայց հիմա , որ տուն եմ գնում , առել
գլխիս եմ դրել, որ հորս ցույց տամ, թե դեռ ուսանող եմ, թե չէ՝ մի քոռ կոպեկ էլ չի ուղարկի , որ աչքս
կոխեմ»,- ասում է նա։ Իսկ մայրաքաղաքում՝ Պետերբուրգում, նա ուսումնասիրում է , ինչպես ինքն է
արտահայտվում՝ «Էրոտիկականը, թատերական ցիրկային կուլիսականը » և այլն : Թուսյանը չի էլ
թաքցնում իր հայացքները։ Նար-Դոսը նրա մասին ասում է. «Ցինիկի պես անկեղծ էր , լրբի պես
համարձակ և երեխայի պես անփույթ»: Նրա այսպես կոչված նշանաբանը պահի թելադրանքով ապրելն
է, նրա համար գոյություն չունի վաղվա, ապագայի խնդիրը։ «Քերականության միջից պետք է ջնջել
ապառնի ժամանակը»,– ասում է նա, քանի որ ապագան անհայտ է` կարիք չկա դրա մասին մտածելու:
Նա իր համար կյանքի սկզբունք է դարձրել սխալ հասկացված Էպիկուրյան ուսմունքը , որն ինքը
ձևափոխել է այնպես, թե իբր Էպիկուրն ասում է՝ խլիր կյանքից այն ամենը, ինչը հաճույք կարող է
պատճառել քեզ: Աղավաղելով էպիկուրի ուսմունքը՝ նա կյանքը պատկերացնում է իբրև «հաճոյական
րոպեների շղթա։ Նրա կարծիքով՝ մահվան գոյությունը ավելի է սրում կյանքի հաճույքները վայելելու
ցանկությունը: Իսկ երբ Միքայելը բացատրում է, թե էպիկուրը, կարևորելով հաճույքը , զգուշացնում է
հետևանքների մասին, Թուսյանը հայտարարում է, որ մնում է «իր Էպիկուրի հետ»։
Եվ ահա սիրո հոգեբանության տեսանկյունից , Թուսյանի համար Սառան եղել է այդ րոպեական
հաճույքներից մեկը, որը մոռացվել է։ Թուսյանը անկեղծորեն իրեն մեղավոր չի համարում։ Ճիշտ է , նա
լրջորեն հուզվում է, երբ լսում է, որ Սառան սպանել է նորածին երեխային , մտահոգվում է նաև Սառայի
նոր հղիության և նրա հոգեվիճակի համար և նույնիսկ այնքան լրջանում , որ Սառայի մահից հետո
ածելիով կոկորդը կտրելու փորձ է անում։ Բայց կարճ է տևում այդ պահը , և նա հայտարարում է . «Ես
մեղավոր չեմ․․․չեմ, չեմ, չեմ... Աշխարհիս երեսին արդար ու մեղավոր չկա, չկա, քեզ ասում եմ , և մարդ
ամեն բան, լավն էլ, վատն էլ անում է բնության թելադրանքով»։ Թուսյանն ունի նաև դրական
հատկանիշներ։ Նա չի ստում և ոչ էլ վախկոտ է։ Նա իր բոլոր ստորությունների մասին ինքն է պատմում
ցինիկ անկեղծությամբ և առանց մեղքի զգացումի։ Նա իր արարքները չի կատարում ուրիշներին
վնասելու մտադրությամբ,պարզապես նրա համար ամեն բան թույլատրելի է։ «Ապացուցիր , համոզիր
ինձ, որ ես այդչափ մեղավոր եմ, որ ես մահացու հանցանք եմ գործել, և կտեսնես , որ իմ դատաստանը
ինքս իմ ձեռքով կկատարեմ»,- ասում է նա։
Շուտ ոգևորվող, բարի, թույլ բնավորության տեր անձնավորություն է Գարեգին Սիկսակյանը։ Եվ այս
մարդը, առաջին անգամ տեսնելով Սառային, անմիջապես սիրահարվում և նույն օրն էլ նշանվում է նրա
հետ։ Երբ հեղինակը հարց է տալիս` «... Նա էլ հավանե՞ց քեզ..», « — Հը՞...»,- ասում է Գարեգինը և ապշած
նայում է նրան։ Այսինքն՝ նա չի էլ մտածել աղջկա զգացմունքների մասին և նույնիսկ սիրո
խոստովանություն չի արել՝ նշանվելուց առաջ, այլ միայն ասել է. «Օրիորդ , ես ձեզ հավանում եմ , եթե
դուք էլ ինձ եք հավանում, խնդրեմ ընդունեցեք այս մատանին»: Գարեգինն այնքան ինքնամոռաց է
սիրահարվում, որ նույնիսկ հաշիվ չի տալիս իրեն, թե ինչու է հարսնացուն այդքան կոպիտ պահում
իրեն: Նա միայն անորոշ վախ է զգում, երբ Սառան «պինդ-պինդ» նայում է իր աչքերին։ Նա իրեն
երջանիկ ու բախտավոր է համարում ոչ թե նրա համար, որ Սառան սիրում է իրեն, այլ որովհետեւ այդ
գեղեցկուհին իր կինն է: Գրողի կարծիքով` Գարեգինին ոչ Սառան , ո՛չ էլ մի ուրիշ կին հազիվ թե սիրեր
իսկական կանացի սիրով, այլ կարող էր սիրել միայն մոր կամ քրոջ պես, որովհետեւ Գարեգինը չուներ
տղամարդուն բնորոշ կամքի ուժ և իր կամքը թելադրող բնավորություն :
Դպրոցն ավարտելուց հետո Գարեգինն ուներ զինվորական կրթություն ստանալու հնարավորություն
և նույնիսկ այդպիսի փորձ անում է, բայց շուտով հրաժարվում է այդ մտքից , որովհետեւ զինվորականը
պետք է սպանել կարողանար, իսկ Գարեգինը դա չէր կարող անել: Եվ ահա այն պահը , երբ Սառան
ստիպում է նրան Թուսյանին սպանել: Մինչև կնոջ այս պահանջն էլ նա համոզված էր, որ բնության մեջ
ամեն կարգի սխալ կարելի է ուղղել՝ բացի սպանությունից, և ահա ինքը կանգնում է այդ
հարկադրանքի առաջ, որը չի կարող կատարել: Չի կարող, որովհետև դեմ է սպանությանը , չի կարող ,
որովհետև չի ճանաչում Թուսյանին և նրա դեմ ոխ չունի, և վերջապես՝ չի կարող , որովհետև վախի ու
անկարողության զգացումը նրա մեջ սպանել է կնոջ զգացմունքները հասկանալու ունակությունը և
տղամարդկային պատվի ու արժանապատվության զգացումը:
Նար-Դոսը իմ սիրելի գրողներից է , այս վիպակն էլ յուրահատուկ կերպով առանձնանում է մնացած
ստեղծագործություններից , քանի որ Նար-Դոսը վարպետորեն է թափանցել իր կերտած հերոսների
հոգեկան աշխարհը, հայտնաբերել նրանց հոգու ամենանուրբ շարժումները և ընդհանուր առմամբ
ստեղծել գեղարվեստական առումով հաջողված և համոզիչ կերպարներ։ Կարդալիս սկսում է
հերոսներին մեկ արդարացնել , մեկ մեղադրել, այսինքն հեղինակը ինքը կերպարներին ներկայացնում
է 2 կողմից , Նար-Դոսը այս պարագայում հասկանում է նաև մեր ՝ ընթերցողներիս հոգեբանությունը։

19․ Նար-Դոսի <<Մեր թաղը>> նովելաշարը։

«Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարը, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է, բաղկացած է յոթ
նովելից։ Կյանքի բնութագրական կողմերի վերհանմամբ, հերոսների հոգեկան ապրումների նուրբ
բացահայտումներով գրողը երևան է հանում կյանքի շարժման ընթացքից դուրս մնացած , լուսանցքում
հայտնված փոքր մարդկանց՝ գործազուրկ արհեստավորների վիճակը: Սնահավատ ու
նախապաշարված այդ մարդկանց («Ինչպես բժշկեցին», «Սաքուլն ուխտ գնաց») հետամնացությունն ու
տգիտությունը նոր դժբախտությունների դուռ են բացում, կոպտացնում ու գռեհկացնում նրանց
բարքերը («Հոգուն վրա հասավ», «Թե ի՞նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար
պակասեց»)՝ դարձնելով անհոգի արարածներ («Ադամամութին», «Սև փողերի տոկոսը »), որոնք իրենց
հերթին միջավայրի ու unցիալական հանգամանքների զոհերն են՝ հուսահատ ու անհեռանկար։
Հոգեբանի հմտությամբ Նար-Դոսը ցույց է տալիս կոպիտ ու դժվար կյանքով ապրող մարդկանց
բարոյական աշխարհի աղավաղումը։ Համառոտ ներկայացնեմ մի քանի նովելների սյուժեները։
Նախշքար Դավիթը («Հոգուն վրա հասավ»), խմիչքի իր ծարավը հագեցնելու համար , թողած սովալլուկ
երեխաներին և օրնիբուն աշխատող կնոջը, խլում է որդու աշխատած մի աբասին (քսան կոպեկ ) և
գնում է կրկին հարբելու: Դրոգապան Յագորը («Թե ի՞նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր
շաքար պակասեց») բռունցքով հարվածում սպանում է կնոջը, բայց նույնիսկ իր գործած հանցանքի
գիտակցությունը չունի և դատարանում արդարանում է. «Մի մուշտի տվի, էլի, ուրիշ բան խո չե՞մ արել »։
Եվ այսպես շարունակ։ Հետաքրքրական է մի հանգամանք. «Մեր թաղի» թշվառական հերոսները ,
բոլորը, վնաս են տալիս իրե՛նց իսկ հարազատներին, կործանում են իրենք իրենց։ Դա նրանց
բարոյական անկման խոսուն ապացույցն է:
Կարդալով Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի երեք պատմվածք՝ «Ինչ պատահեց հետո , երբ
շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Սև փողերի տոկոսը » և «Ադամամութին », պարզ
պատկերացում կազմեցի Նար-Դոսի ժամանակաների ջավախահայության խնդիրների մասին։
Խնդիրներ, որոնք ունենում էին վատ հանգուցալուծումներ։
«Ինչպես բժշկեցին» նովելում Ջուլհակ Թորոսի կինը մահացել էր , թողնելով իր մի քանի զավակներից
միայն մի աղջիկ՝ Մարթային։ Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը։ Ամբողջ օրը
աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու։
Գարնան վերջին օրերից մեկում մահանում է Թորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն։ Մարթային
գալիս և տանում են, որպեսզի նա սևեր կարի սգավորների համար։ Հայրը նրանից շուտ էր տուն
վերադարձել։ Հանկարծ հայրը լսում է Մարթայի ձայնը։ Զրույցից հետո պարզ է դառնում, որ թախտի
տակ Մարթայի աչքին երևացել են շուն և կատու, որոնք գզում էին այն մոզու միսը, որը մատաղ էին
արել Դարչոյի ազգականները։ Հայրը հանգստացնում է Մարթային, բայց մի օր էլ տեսնում է թե ինչպես
է Մարթան փորում գետինը, որպեսզի գտնի մոզու միսը։ Այդ մասին իմանում են Թորոսի բոլոր
ազգականներն ու հարևանները։ Նրանք հավաքվում են Թորոսենց տան մոտ և սկսում խորհրդակցել։
Կանչում են գրբաց Գրիգորին, որպեսզի բժշկի խենթ Մարթային։ Սկզբում գրբացը սկսում է կարդալ
«Սողոմոնի գրքից» աղոթքներ,ապա կանչում է մի երեխայի և նրանից ջուր ուզում , որպեսզի
սատանաները ընկնեն ջրի մեջ։ Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, նա բոլորին դուրս է հանում տանից , և
սկսում է մաթրախով ծեծել Մարթային։ Ճիշտ ժամանակին է հասնում Օսանի տղան՝ Ցականը , ով
խայտառակելով դուրս է հանում սուտասան գրբացին և նրանից ետ վերցնում Թորոսից կորզած
գումարը։ Մարթան թեև շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից մահանում
է։ Նրան շուտով հետևում է նաև հայրը։ Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝
«առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով»։
«Սաքուլն ուխտ գնաց» նովելի գլխավոր հերոսը Դուրգար Սաքուլն է ։
Նա բաց է անում դուռը ,կնոջը ` Նատոյին, խնդրում երկու վերմակով ծածկել իրեն , որտեղից կինը
հասկանում է, որ ամուսինը կրկին իրեն լավ չի զգում։ Սաքուլը երկար ժամանակ հիվանդ էր և իր
ունեցվածքը վաճառել էր դեղ գնելու համար, բայց անօգուտ։ Այժմ գնացել էր բժշկի , իսկ
հիվանդանոցում տասը չայի գումար էին ուզել և գումար չունենալու պատճառով ետ էր վերադարձել
տուն։ Նատոն երազ տեսած է լինում և պատմում է ամուսնուն ու սկեսուրին , որից հետո սկեսուրը
գնում է գրբացի մոտ։ Գրբացն ասում է, թե Սաքուլը պետք է գնա ուխտի և երեք գիշեր պառկի եկեղեցու
դռան մոտ։ Երեկոյան Սաքուլը գնում է Սերգեյ Ստեփանիչի մոտ և նրանից պարտքով գումար խնդրում ,
իսկ առավոտյան ճանապարհ են ընկնում։ Երկու օր արևոտ եղանակ է անում , իսկ երրորդ օրը ուժեղ
քամի է բարձրանում և անձրևում է։ Նատոն հարկադրված Սաքուլին տանում է տուն։ Ճանապարհին
Սաքուլը գանգատվում է ցավերից, իսկ տուն գալուն պես մահանում։
«Հոպոպ» նովելի գլխավոր հերոս Զինագործ Ասատուրը երեկոյան խանութը փակելուն պես տուն էր
վերադառնում։ Հանկարծ երեխաներից մեկը նրա հետևից գոռում է Հոպոպ։ Մեկ րոպե հետո ամբողջ
փողոցը նրա հետևից գոռում էր Հոպոպ։ Երբ տուն է հասնում, տղայից իմանում է , որ կինը գնացել է
հարևան Բագրատի տուն։ Երբ կինը վերադառնում է, Հոպոպը սկսում է վիճել։ Ասատուրը մի գավաթ
ուներ և գտնում էր, որ այդ գավաթի մեջ է իր երջանկությունը։ Վեճի ժամանակ կինը վերցնում է
գավաթը և վազում դուրս։ Երբ կինը զգում է, որ ամուսինը իրեն է հասնում, բաժակը գցում է գետնին և
կոտրում։ Այդ տեսնելով Ասատուրը մի քար է վերցնում և շպրտում է կնոջ վրա , որն էլ վերջինիս մահվան
պատճառ է դառնում։
«Սև փողերի տոկոսը» նովելի գլխավոր հերոսը Մարանն է։ Նոր էր մթնել , երբ պառավ Մարանը
պառկում է քնելու։ Ամեն անգամ քնելուց առաջ նա մտնում էր խրճիթ և ստուգում , արդյոք այդտեղ են
իր երկու հավերը, որոնք իր ապրելու միակ միջոցն էին։ Տղան՝ Արտեմը վաղուց էր հեռացել տանից։
Հանկարծ մի օր էլ վերադառնում է նա և մորը մի քանի սև փող տալիս։ Մայրը շատ է ուրախանում
տեսնելով որդուն։ Մի քանի օր հետո կրկին անհետանում է։ Հանկարծ մի գիշեր կրկին վերադառնում է։
Մայրը նրա համար անկողին է պատրաստում և իմանում, որ որդին կրկին պարտվել է խաղատանը։
Գիշերը Արտեմը վերցնում է հավերին և տանից հեռանում։ Երբ Մարանը նկատում է , որ որդին տարել է
հավերին, արդեն շատ ուշ է լինում։
Հեղինակը մի քանի տողերով կարողացել է ներկայացնել իր թաղի ժողովրդի ապրելակերպն այնպես ,
որ քեզ թվում է դու այդ ամենը տեսնում ես քո աչքերով: Ամբողջ ստեղծագործության ընթացքում
հերոսների հետ միասին ապրում ես նրանց կյանքը, ուրախանում և տխրում նրանց հետ միասին :
Կնոջ կերպարն իրականում ամենաարտահայտվածն է ամբողջ ստեղծագործության մեջ։ Նար -Դոսը
այս ստեղծագործությունների միջոցով կարողացել է ցույց տալ կնոջ ֆիզիկապես թույլ և անպաշտպան
լինելը, բայց հոգու հզորությունն ու անկոտրունությունը։ Կինը չնայած իր ապրելու վատ
պայմաններին, ճնշված լինելուն կարողացել է երեխաներ ունենալ և մեծացնել նրանց։ Ճիշտ է
«Ադամամութին» նովելի վերջում մայրը խեղդամահ է անում նորածնին, բայց դա այն պատճառով էր , որ
չէր ցանկանում իր այս երեխան էլ տեսնի այդ դժվարությունները և ամբողջ կյանքում կռիվ տա
ապրելու համար։
Այս մարդիկ կորցրել էին իրենց երջանկությունը, քանի որ չունեին բավականաչափ գիտակցություն ,
որպեսզի կարողանային պահել այն։ Մի ընտանիքում պատճառը աղքատությունն էր , մյուսում՝
ինքնահաստատվելու կարիքը և ինչու չէ նաև այսպես ասած պարապությունը։ Շատ հավանական է , որ
նրանք ունենային ավելի բարվոք կյանք, լինեին երջանիկ, եթե լինեին կրթված :
Շատ զարմանալի է այն, որ Նար-Դոսը ապրած լինելով այսպիսի անառողջ միջավայրում՝ կարողանում
է դառնալ շատերիս ,այդ թվում նաև իմ սիրած գրող, և ամենակարևորը գիտակից մարդ, ով տեսնում էր
այս խնդիրները և փորձում լուծում տալ դրանց:

20․ Սիրո հոգեբանությունը Գ․ Զոհրապի նորավեպերում (<<Ճոկո>>, <<Վերադարձ>>,


<<Մյուսը>>):

Զոհրապի գրվածքները բաժանվում են մի քանի խմբի. Նա ունի սոցիալական պատկերներ , սիրային ,


խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր :
Զոհրապն առանձին ուշադրություն է դարձնում սիրո խնդրին։ Սերը ժողովրդական բանահյուսության
և գրականության հավերժական թեմաներից մեկն է, երգված այն օրերից, երբ մարդն իր հույզերը
բառերի մեջ դնելու ունակություն է ձեռք բերել, սակայն զգալ սերը բյուրեղյա մաքրության և վեհության
մեջ և մանավանդ այդ բյուրեղյա մաքրությամբ և վեհությամբ վարակել ընթերցողին , քչերին է
հաջողվել:
Հեղինակը ստեղծել է իր իրական և երազային հերոսուհուն, ցույց տալու համար , որ այդ
հասարակության մեջ հնարավոր չէր իսկական սեր, քննադատելու համար հասարակության ընթացիկ
բարոյականը, անհեթեթ օրենքները, կնոջ դրությունը, որ սեփականության հաստատության
իրավունքներով ամրապնդված՝ զրկում էր նրան անհատական ինքնուրույնությունից :Զոհրապի
ստեղծագործություններում շատ է արծարծվում սիրո, անպատասխան սիրո, դավաճանության ,
անհավասար սիրո թեմաները։ << Ճոկո>>, << Վերադարձ>>, <<Մյուսը>> նովելներում ևս
անպատասխան սիրո, ուրիշ մեկի մեջ սիրելի գտնելու, նախկին սիրո վերապրումների ,ոչ
մարմնական,այլ հոգեպես սիրելու գաղափարներն են։
Զոհրապը շատ է անդրադարձել սիրո թեմային։ Նրա նովելների հերոսները սերը հասկանում ու զգում
են յուրովի, ոչ որպես ուղղակի զգացմունք, որը հաճույք ու երջանկություն է պարգևում, այլ որպես
հոգեվիճակ որում ապրում են նրանք ու ավելի շատ տառապում։
Գրողը նրբորեն է մատնանշել մարդկային ողբերգության և սիրո հոգեբանական իրավիճակների կապն
ու արտահայտությունը։ Սերը, այնպիսի մի մաքուր զգացմունք է, որ երբեք չի ապականում։ Այն
մարդուն դարձնում է հերոսական արարքների ընդունակ, անձնազոհ։ Նովելներում տեսնում ենք սիրո
առարկայի աստվածացում և մեռնելու ցանկություն անհուսալի իրավիճակներում։
Սերը, իբրև մարդկային փոխհարաբերության մի ձև, առաջանում է ոչ թե իրականությունից դուրս , այլ
իրականության մեջ կրելով նրա անմիջական ներգործությունը։ Նորավեպերում սիրահար զույգերի
պատմությունները ավարտվում են ողբերգությամբ։

<< Ճոկո>>
Նովելի հերոսուհին, սկզբում անպատասխան սեր ունենալով Ճոկո անունով մարդու հանդեպ և հետո ,
հանդիպելով Սարգիս Ուղուրլյանին, սկսում է նրան Ճոկո անվանել , քանի որ շարունակում է սիրել
Ճոկոյին և Սարգսին չի սիրում այնպես, ինչպես նրան։ Երբ Սարգիսը ուզում է սեր խոստովանել
աղջկան, աղջիկը ասում է․ «Մի´ ըսեք որ կսիրեք զիս»։ Քանի որ աղջկա առաջին սերը անպատասխան
էր եղել, կարծում եմ, որ Սարգսին այդ խնդրելով նա ուզում էր ավելի նմանեցնել նրան Ճոկոյին , քանի
որ նա ավելի ուզում էր սիրել Ճոկոյին և պատասխան չստանալ, քան սիրել Սարգիս Ուղուրլյանին և
պատասխան ստանալ։

<<Վերադարձ>>
Զոհրապի այս ստեղծագործությունը նույնպես դժբախտ սիրո պատմություն է։
Ամուսինները հաշտ ու համերաշխ ապրելուց հետո, առանց կռվի, առանց միմյանց երեսին ծանր
խոսքեր ասելուց հետո, որոշել էին հեռանալ միմյանցից։
Տասներկու տարի անց հանդիպում են եկեղեցու մոտ, բայց արդեն սառը , ասես թշնամիներ միմյանց
հանդիպեցին։ Հերոսը պատմում է, որ իրենից չորս ոտք էր հեռու , բայց չմոտեցավ։ Կինը դեռ պահպանել
էր իր կանացի հպարտությունը և թվում էր, որ իր սիրուն չի հանդիպել։

<<Մյուսը>>
Զոհրապն առանձին ուշադրություն է դարձնում սիրո խնդրին: Դա միանգամայն բնական է. չէ՞ որ սիրո
մեջ ավելի վառ են դրսևորվում մարդու բուն հատկանիշները: Սերը, ըստ Զոհրապի , այնպիսի բնական ,
անաղարտ զգացմունք է, որ չի ապականվում: Սերը միևնույն ժամանակ ամենակարող է. նա մարդուն
ընդունակ է դարձնում հերոսական անձնազոհության, նա կարող է, ըստ հեղինակի , մերձեցնել նույնիսկ
իրարամերժ գաղափարներով սնված անհատներին: Զոհրապի նորավեպերում ոչ մի զույգի սերը չի
պսակվում երջանկությամբ, սիրո նրա գրեթե բոլոր պատմությունները ավարտվում են կա՛մ մահով ,
կա՛մ կապերի խզումով, բաժանումով:

21․ Հոգեբանական նուրբ իրավիճակները Զոհրապի նորավեպերում (<<Այինկա>>,


<<Զմարաղտա>>, <<Ռեհան>>)։

Գրիգոր Զոհրապը իր ստեղծագործություններում անդրադառնում է մարդկային կյանքի


հոգեբանական նուրբ իրավիճակներին, ինչպիսիք են սիրային հարաբերությունները , զգացմունքային
սերը, բարոյական արժեքները, երևակայությունը, հավատարմությունն ու կարոտը ,սպասումն ու
տառապանքը։
Զոհրապը շատ հանգամանորեն է պատկերել կանացի հոգեբանությունը, սիրո ապրումները ,
բարոյական և ավանդական արժեքների դրսևորումները։
Երջանկության պատկերացումներն ու դժբախտությունը բաժանվում են նուրբ գծով գրեթե կողք
կողքի, կարծես թե միևնույն ժամանակ են հանդես գալիս։ Սերն ,անհավատարմությունն ու
դավաճանությունը գրողը այնքան զգուշորեն է պատկերել,որ ընթերցողը տեսնում է դրանք ոչ թե բուն
գործողություններում, այլ տողատակերում։ Հոգեբան գրողը ընդամենը երկու նախադասությամբ
կարողանում է անսպասելի լուծում տալ գործողությանը։
Որքան անբացատրելի է կնոջ հոգու առեղծվածը, նույնքան ապաշխարության գաղտնիքը հասկանալի
է միայն հերոսին։
Նորավեպում մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի տակ երևում է սերը , և
սիրո հակադրությունը գռեհիկ ու կոպիտ բարքերին։

Այինկա
Սերը հզոր է, ամուր, ինչպես երկաթը, չի կարող ծռվել ծառի ոստի պես: Այդպիսի սիրո օրինակ է
պատկերված <<Այինկա>> նորավեպում: Սիրո դրաման, որ ամփոփված է մի երկու էջի մեջ , ստանում է
ինքնատիպ լուծում: Իրար դեմ են դուրս գալիս երկու եղբայրներ՝ Հակոբոսն ու Սահակը : Ավելի ծանր
են Սահակի ապրումները: Ինչպես ապրել, չէ որ Պերճուհին վաղը գուցե դառնա եղբոր կինը : Սիրո ցավի
մեջ Սահակը չի զգում շրջապատը, չի լսում կամ չի ուզում լսել մաքսանենգերի զգուշացնող խոսքը : Նա
անտարբեր է դառնում կյանքի ու մահվան նկատմամբ:
Նովելում Գրիգոր Զոհրապը վարպետորեն ներկայացնում է հոգեկան ապրումները հատկապես
սիրային իրավիճակում։
Զոհրապն առանձին ուշադրություն է դարձնում սիրո խնդրին: Դա միանգամայն բնական է. չէ՞ որ սիրո
մեջ ավելի վառ են դրսևորվում մարդու բուն հատկանիշները: Սերը, ըստ Զոհրապի , այնպիսի բնական ,
անաղարտ զգացմունք է, որ չի ապականվում: Սերը միևնույն ժամանակ ամենակարող է. նա մարդուն
ընդունակ է դարձնում հերոսական անձնազոհության, նա կարող է, ըստ հեղինակի , մերձեցնել նույնիսկ
իրարամերժ գաղափարներով սնված անհատներին: Զոհրապի նորավեպերում ոչ մի զույգի սերը չի
պսակվում երջանկությամբ, սիրո նրա գրեթե բոլոր պատմությունները ավարտվում են կա՛մ մահով ,
կա՛մ կապերի խզումով, բաժանումով: Հոգեբան գրողն ընդամենը երկու նախադասությամբ
անսպասելի լուծում է գործողությունը: Սերն ի վերջո հաղթում է, Պերճուհին Սահակի մահից հետո
ծանր դրամա է ապրում, և այլևս աշխարհն ու կյանքի հաճույքները նրա համար կորցնում են իրենց
հմայքը:

Ռեհան
Ռեհանը նորավեպում հեղինակը սկզբում գրում է այն մասին, թե ինչպես էր նայում աղջկա առատ
մազերին, ինչպես էր գնալով մտերմանում մազերի հետ ու խոսում դրանց հետ։ Ինձ շատ հետաքրքրեց
այս տեսակ շփումը, որ հաստատվել էր՝ շփում մազերի հետ։
Հետո հեղինակը որոշեց հետաքրքրվել աղջկա դեմքով։ Աղջիկը գեղեցիկ դիմագծեր չուներ , սակայն
համակրելի էր իր նայվածքով, որը հոգնած ու տրտում էր։ Նրան թվաց , թե աղջիկը երկար զննեց ամեն
մի մանրուք, որ իրեն հասանելի էր, իսկ վերջում գոհ մնաց։
Երկուսը զգում էին իրենց սրտերի միջև կապ, անխոս կանգնած իրար էին նայում, սակայն աղջիկը
հազվադեպ էր կարողանում հեղինակի կողմը նայել, քանի որ իր հետ էին տարեց մարդիկ՝ հայրն ու
հորեղբայրները։ Այնուամենայնիվ, հեղինակը կարդում էր աղջկա դեմքին նրա անհամբերությունը
ամեն անգամ, երբ իր կողմն էր նայում։
Հատկապես հետաքրքրական է, թե ինչպիսի հայացք էր նետում աղջիկը հեղինակին , քանի որ
իրավիճակը դրանցում բազմազանություն է ենթադրում։
Այս իրադարձությունից հետո սեփական անուրջներում մոլորված, ծովի վրա աչքերը սևեռած աղջիկը
հեռացավ իր բարեկամների հետ, սակայն հետ էր նայում՝ փնտրելու ինչ -որ մեկին։ Առաջին հայացքից
թվում է, թե ամեն ինչ իրական է, բայց ես գիտեմ, որ աղջիկն իրականում ռեհանի թուփ էր։ Ինչքա՞ն
հոգնած պետք է լինես, որ ռեհանի թուփը քայլի․․․ Լավ է, որ գոնե աղջիկը վեհերոտ էր թվում ու
տարօրինակ շարժուձև ուներ։
Ինձ դուր եկավ, թե ինչպես էր հեղինակը մտածում այն մասին, թե ինչ պայմաններում է ապրում
աղջնակը և անհանգստանում էր այն պատճառով, որ կարծում էր, թե նա մշտապես ճնշման տակ է ,
անգամ հետևեց ընտանիքին մինչև տուն, որպեսզի տիրանա գաղտնիքներին։
Պատմության հետագա զարգացումը՝ հեղինակն անցկացնում է մի քանի ժամ աղջկա տան
պատուհաններից մեկի տակ՝ սպասելով համակրանքի որևէ նշանի , մինչդեռ աղջիկը նույն դիրքով
նստած էր։ Երևում էր միայն սև մազերի փունջը։ Նա իրեն զգում է ուրիշ աշխարհում՝ վեհությամբ ու
խաղաղությամբ շրջապատված։
Անուրջները վերանում են, երբ աքաղաղների կանչով լույսը բացվում է։ Արշալույսին հեղինակը նշում է ,
որ չի ափսոսում ու չի բողոքում, որ ամբողջ ժամանակ կանգնել է աղջկա պատուհանի առջև։
Միևնույնն է՝ աղջիկն էլ էր իր նման կանգնած մտածում իր մասին։ Մի փոքր էլ կանգնած մնալուց հետո
լույսը լրիվ բացվում է։ Պարզվում է, որ հեղինակն ամբողջ գիշեր նայել էր մի ռեհանի թփի , երազել դրա
մասին, սակայն նա այդպես էլ չի փոշմանում, այլ ուրախ է, որ այդ ռեհանի թուփն իրեն մի գիշեր
այդքան երջանկացրեց, ավելի, քան սրտին մոտ բոլոր բարեկամները կարող էին երջանկացնել։
Այս նովելը, ոչ թե սիրո, այլ սիրահարված տղամարդու կերպարի մասին է։ Բացի աբստռակտ լինելուց ,
պատմվածքը իր մեջ նաև ունի հոգեբանություն։
Ինձ թվում է, որ այս նովելի մեջ խոսվում է մարդու երևակայության մասին , և թե ինչպես է զգացմունքը
ազդում մարդու մտածելակերպի վրա։

22․ Հոգու և մարմնի պայքարը Լ․ Շանթի <<Հին աստվածներում>>։

Լևոն Շանթը հայ գրականության, մասնավորապես թատերգության,անմար փառքերից է : Նրա


լավագույն ստեղծագործությունը «Հին աստվածներ» դրաման է , որը գրվել է 1909-ին։
Դեպքերը տեղի են ունենում Սևանա կղզում, գրության ժամանակից մեկ հազարամյակ առաջ , ուրեմն
10-րդ դարի սկզբին, երբ նախկին հեթանոսական մեհյանի տեղում կառուցվում էր Սևանի վանքը։ Ըստ
պատմական հիշատակության Սևանն այդ տարիներին ընդգրկվում էր Սյունիքի իշխանության մեջ։
Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ խշխանուհի
Մարիամը, 874 թ. այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Առաքելոց և Աստվածածին։ Ահա այս տվյալներն
են, որոնք դարձել են Շանթի թատերգության պատմական հենքը։ «Հին աստվածները » բաղկացած է
չորս արարից, յուրաքանչյուրը՝ երեքական տեսարանից:
Դրամայում Վանահայրը երիտասարդ տարիներին մի պահ զգացել է կյանքի բերկրանքը , որ եղել է
Իշխանուհու սերը, ապա մերժել աշխարհը և, այդպես ամեն ինչ իր ճանապարհին մերժելով , ինչը
խոչընդոտել է հավատի անշեղ ուղին, փորձել է հասնել Աստծուն։
Աբեղան սկսում է հակառակ ծայրից: Նա աչքերը բացել է վանականների մեջ եղել հավատի ու Աստծու
սպասավորը, բայց, ահա, սերը նրան շեղում է նախապես ընտրած ճանապարհից և տանում լրիվ
հակառակ ուղով։ Նա գնում է հին աստվածների հետևից ու նետվում կյանքի ծովը :
Վանահայրը հավատի և կամքի հզոր մարմնացում է: Նա վաղուց մոռացության է մատնել ոչ միայն իր
երիտասարդ տարիների կյանքը՝ Իշխանուհու սիրո շշունջով այլև կյանքի ու աշխարհիկ ապրումների
որևէ գրգիռ առաջացնող ազդակ։Երբ Իշխանուհին հին օրերի կանչով նրան դիմում է Հովհաննես
անվամբ՝ նա խայթվածի պես վեր է թռչում տեղից և ասում. «Իշխանուհի, այն Հովհաննեսը , այն մեռած է
վաղուց»։ Նույն կամքի ուժով նա պայքարում է իր ներքին հակապատկերի՝ Ճերմակավորի դեմ , որը հին
աստվածների երկրպագուն է, ուստի և նրա համար` սատանայի երկվորյակը: Վանահայրը սևերի մեջ է՝
սևավոր, ճերմակավորն այս սևավորի հակադարձն է, բայց նույն մարմնի մեջ: Նույն կամքի
խտացումով նա իր բողոքն է հայտնում արևապաշտներին և, առաջին երևալուն պես , Ճերմակավորին
ասաց՝ «Կյանքի ամենեն խորը բանը մին էր խոսքի փիլիսոփայությամբ , գնում է խորագույն
ներանձնացման ճանապարհով: Արևի անցքը խցելուց հետո նա ասում է շինարար վարպետին . «Ինչո՞ւ
չը փախա խավարեն։»։ Վանահոր կամքի և իր ընտրած ճանապարհը շարունակելու ներքին հզոր ուժի
արտահայտությունն է ավարտին հասած եկեղեցին քանդելու որոշումը : Քանդելու փիլիսոփայությունը ,
առաջնորդվում է այն մտայնությամբ, որ ավարտուն գոյության մեջ սատանան է բնակվում տարբեր
տեսքով ու տարբեր գոյությամբ, նաև՝ հոգեկան հանգստի ձևով։ Այդ նույն մտայնությամբ , ավարտին
հասած եկեղեցու առջև կանգնած, նա ասում է Իշխանուհուն. «Այս եկեղեցին նվիրված չէ՝ մեր
Աստծուն»: Ապա խոսքն ուղղում է վանականներին. «Մարդս ինքը միայն կրնա շինել իր Աստծուն
նվիրված տաճարը,... Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա , սյուները իմ կամքս է , ու
գմբեթն ալ ըլլալու է հավատքս»։
Վանահոր կերպարն ամբողջովին հավատի մարմնացում է: Նրա նկարագիրն աչքի առջև է
կանգնեցնում 10-րդ դարի երկու ժամանակակիցների՝ դարձյալ հավատի մարմանացումների՝ Մաշտոց
վեհափառին և Գրիգոր Նարեկացուն:
Ասես Վանահոր՝ «խավարը խավար է կարճատև աչքերումս» խոսքից ծնված լինի Կույր վանականի
կերպարը։ Նրա մեջ ևս հզոր է միջնադարի անշեղ հավատքը: Քրիստոնեության պատգամներն ասես
հենց նրա համար լինեն։ Կույրը կամքի բացառիկ մարմնացում է՝ ինչպես Վանահայրը , գուցե նաև
ավելին, որովհետեւ ինքն է իրեն ստեղծել և կամքի սևեռուն ուժով իր իսկ ձեռքերով հանել իր իսկ
աչքերը, որպեսզի արևն ու լույսը ոչ թե երկնքում որոնի, այլ՝ հոգու խորքում։ Կույր աչքերի փոխարեն
արթուն են նրա մտքի աչքերը, կարծես Շանթը կերպավորած լինի Եղիշեի խոսքը , «Լավ է կույր աչոք ,
քան կույր մտոք»: Ահա թե ինչու Աբեղան նրան ասում է. «երնե՛կ բաց ըլլային՝ աչքերը, որ չտեսներ ,
չտեսներ»։ Ոչինչ չի խանգարում կույրին՝ հոգու աչքերով անընդհատ տեսնելու Աստծուն : Նրա
համոզմունքը երևում է միայն վերջին պահին, երբ «Իզուր հանեցիր աչքերդ » երրորդ ձայնարկությանը
պատասխանում է ոչ թե հաստատական, այլ հարցական հնչերանգով՝ «Իզո՞ւր....»։ Բայց սա բնավ չի
նշանակում, թե նա այդուհետև պիտի շեղվի նախընտրած գծից։
Շարունակելով ու լրացնելով Վանահոր աշխարհայացքային կողմնորոշումը ` այս կերպարը , սակայն ,
ինքնուրույն ու լիարժեք գոյություն է և իր տեսակի մեջ նույնքան կատարյալ ու անթերի , որքան
Վանահայրը։
Աբեղայի կերպարը կույր հավատից կյանքի առաջին իսկ գայթակղությանը տրվելու և առաջին իսկ
գայթակղությամբ կործանվելու խորհուրդն ունի: Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից ` ճաշակելով
իմացության պտուղը, Աբեղան պարտադրվեց հեռանալ կղզուց հասու լինելով զգացական թրթիռին։
Աբեղայի կերպարը բարդ է այնքանով, որ գրեթե ամեն ինչ կատարվում է նրա ներսում : Նա անընդհատ
տենդի մեջ է։ Փոթորկած ծովից Սեդային փրկելուց հետո գիտակցությունն աստիճանաբար լքում է
նրան և թողնում միայն սևեռուն գաղափարներ։ Այսինքն՝ նա աստիճանաբար խելագարվում է։
Աբեղայի՝ տեսիլքները նրա զառանցական, անգիտակից վիճակի արտահայտություններ են։ «Մահն
այլևս աչքին չի երևում, որովհետեւ մթագնել է արտաքին աշխարհի հետ իր հաղորդակցումը »։ Աբեղան
արդեն ուրի՛շ աշխարհում էր և այդ ուրի՛շ աշխարհից էլ պատասխանում է. «Մահն ալ ձեր վախն է , ձեր
հնարածը»:
Դրամայում Մահվան փիլիսոփայություն էր դավանում Վանահայրը եւ դա համարում գերագույն
իմաստության սահման: Կյանքի փիլիսոփայություն էր դավանում Աբեղան և դա համարում գերագույն
երջանկության սահման: Գործնականում, սակայն կատարվում է հակառակը։ Աբեղան երանությամբ
գնում է մահվան գիրկը, Վանահայրը՝ իմաստությամբ շարունակում ապրել : Բայց կյանքի ու մահվան
մեկի պատկերացումը լրիվ հակադրված է մյուսի պատկերացմանը:
Սեդայի կերպարն առեղծված է։ Նա, որ մի պահ իրական ազդակ է եղել, հիմա դարձել է աներևույթ ,
վերածվել տեսիլքի ու պատրանքի: Նրա իրական գոյությունը չկա․ Սեդան միշտ հայտնվում է հոգու
կանչով։ Այսինքն՝ նրա անհրաժեշտությունը միշտ կա կյանքում։ Քողավորի ծպտյալ կերպարանքով նա
Աբեղային խոստովանում է, որ ինքը բազմանուն է, «Իմ անուններս հաշիվ չունին։ Դուն ծովը շատ
սիրեցիր, կանչի ծովին ,եթե կուզես»: Այսինքն՝ Սեդան կնոջ տեսք առած կյանքի հավիտենական շունչն է
առկա ամեն ինչի մեջ՝ ծովի, քամու, երկնքի, տեսիլքի...»
Սեդան, ի վերջո, նա է, ով գողանում է Աբեղայի հոգին, ոչնչացնում է նրա Աստծուն, և՛ ինքը գրավում
նրա տեղը: Պատահական չեն Սբեղայի խոսքերը՝ ուղղված նրան «ետ տուր ինձ իմ հպարտությունը , իմ
մեծամիտ խորհրդածությունները, ետ տուր ինձ իմ հավատքս, իմ Աստվածս․․․»։ Ի պատասխան՝
Սեդան ասում է. «Երկրպագի՝ ծովուն ու իր Աստծուն»։ Այսպես իր դյութիչ կերպարով ու գրավիչ կանչով
նա կործանում է Աբեղային։ Սեդան որքան ստեղծող սկիզբ է, որ կյանքի կրակ է բորբոքում Աբեղայի
հոգում, նույնքան էլ կործանարար տարերք է, որ մահվան է հասցնում նրան:
Իշխանուհու կերպարն առանձնահատուկ է մեկ այլ տեսանկյունից: Վանահոր հանդեպ տածած նրա
սերն ու նվիրվածությունը դառնում են նրա կրոնը։ Նա ճշմարիտ է , ուղիղ , շիտակ , առաքինի։ Ինչպես
Վանահայրն է ամբողջ կյանքն իմաստավորել Աստծու հանդեպ իր հավատի մաքրագործումով , այդպես
էլ Իշխանուհին կյանքն իմաստավորել է իր սիրո մաքրագործումով, որը ևս նրա համար հավատ է։ Եվ
երբ գալիս է բաժանման ծանր ակնթարթը՝ Իշխանուհին ասում է Վանահորը, «ամբողջ կյանք մը ես
ապրեր եմ օտարներու մեջ, օտար եմ եղել ու մինակ, եվ հոգիս միակ լուսո աստղը եղեր է այն
մտածումը, որ հետս կա ուրիշ հոգի մը, իմինիս պես միակն․․․Եվ ահա թե ինչպես կը հասկնա ինձի այդ
միակ հոգին․․․ ես կին, ես մեղք, ես էգ ու խաբեբա: Գնա, հեռացիր»։
Ամեն ինչից պարզ է դառնում, որ Իշխանուհուն ամբողջ կյանքում բաժին են ընկել միայնությունն ու
օտարությունը։ Նա օտար եւ միայնակ էր հարազատների կողքին : նա հիմա օտար ու միայնակ է նաեւ
Վանահոր կողքին: Այսքանից հետո եկեղեցին արդեն նրա համար չունի նախկին արժեքը , որովհետեւ ,
Վանահոր հետ վերջնականապես ընդհարվելուց հետո, ինչպես ինքն է ասում , «Իմ տաճարն արդեն փուլ
եկավ»։
Իշխանի կերպարը Վանահոր հակապատկերն է: Նա կյանքի մարդ է, իրական ու հաղթական ուժի
մարմնավորումը: Վանահոր աղոթքներին նա հակադրում է «Կյանքն ինքը խաղ մըն է միայն »
տեսությունը, որը զարգացնում է «Դուրսը հանդուգն եղողինն է աշխարհը» կենսափիլիսոփայությամբ։
Իշխանն ու նրա շուրջ համախմբվածները Վահագնի ու Աստղիկի գովքն են անում և սրբապիղծ
համարում բոլոր նրանց, ովքեր արհամարհում են մարմինը՝ Վահագնի ու Աստղիկի «հրաշալի
կերտվածքը»:
Ահա այսպես իրենց դավանանքի մեջ բևեռացված ու վերջնական կերպարներ են թատերգության
հերոսները և, որպես այդպիսիք, լիարժեք ու կատարյալ:
«Դրամայի մեջ մարդկային ծագումն է, որ աստվածության կձգտի». հենց այս էլ դարձավ դրամայի
ներքին ուղղվածությունը: Ճերմակավորի և Վանահոր բախումը, որով սկսվում է դրաման , մարդու
հոգևոր երկփեղկվածության բացահայտումն է: Դրաման գրված է խորհրդապաշտական սկզբունքով .
Ճերմակավորը Վանահոր անցյալի մարմնավորումն է՝ երիտասարդությունը՝ «գլխաբաց , երկար սև
մազերով, ասորական ձևի հյոսված սև ուշքեղ մորուքով», իսկ Վանահայրը՝«ճերմակահանդերձ -
սևազգեստ, սև մազերով-ալեխառն»,պարտվում է Վանահայրը՝ ինքն իրեն՝ Ճերմակավորին
դժկամությամբ խոստովանելով. «Ճիշտ է, այդ եկեղեցին նվիրված է հին աստվ ածներին »։ Վանահայրը ,
ի վերջո, որպես վերջին կռվան, հակադարձում է՝ «Հոն կթագավորե միայն հոգին »: Պարտվում է
Իշխանուհին, որովհետև իր Հովհաննեսը չի ուզում «քրքրել մոխիրը », պարտվում է Աբեղան , որովհետև
դառնում է Ճերմակավորի կենդանի մարմնացումը և ընդունում է Իշխանի՝ հին աստվածների կանչին
արձագանքելու կոչը:Կույրը նույնպես պարտված է, որովհետև տեսնում է ներքնատեսությամբ՝
անսխալ վերարտադրելով Աբեղայի ապրածը՝ ծովի մրրկածուփ ալիքների գրկում :
Հզոր կենսականի մուտքով խաթարվում է մենաստանի միապաղաղ ու միօրինակ կյանքը , և զգացվում
է կենսապաշտ «հին աստվածների» շունչը:
Ծովը կյանքն է, կյանքի մեհյանից եկած Սեդայի բազում կերպափոխումներով , ավելի հաճախ կանանց
տեսիլքներով, երազներով. Քողավորը լցնում է «ունայնության փոսը ». այդ երազները կենսական են .
«իջնող մշուշին մեջ աղոտ կնշմարվին կարծես դեմքեր, մարմնի մասեր,ծաղիկ , տերև , կայծեր , գույներ »:
Իրականանում է իշխանուհի Մարիամի կանխատեսումը՝ «այդ եկեղեցին ո՛չ ոք քանդել չի
կրնար»,որովհետև «հին աստվածները» չեն մեռնում: Անընդմեջ է կյանքի ու երազի
հակամարտությունը, անընդմեջ է հոգու և մարմնի հակամարտությունը, և Շանթը հանճարեղ է լուծել
այս «անլուծելի» հարցը: Բոլոր հերոսները պարտվում են ՝ հաղթելով:

23․ Շանթի <<Ինկած բերդի իշխանուհին>>։

Շանթի դրամատուրգիան կանգ է առնում պատմական անցքերի շուրջ։ Թերթելով Կիլիկիայի


պատմության էջերը գեղագետը պիտի հայտնագործեր բանական մարդու նոր որակներ , եսի նոր
մղումներ ու ընթերցողին տաներ ճյուղակոտոր <<ինկած բերդը >> պիտի հարց տար ու ինքն էլ հենց
պատասխաներ.
«ԶՈՐԱԿԱՆ - Թուրքեր, քրդեր, պարսիկ սելջուկներ,ո՞ր մեկին դեմ
առնե խեղճ ժողովուրդը, փչացավ, փչացավ մեր աշխարհը...
ԻՇԽԱՆ - Հինը փչացավ, կհիմնենք նորը:
ԵՏ ԴԱՐՁՈՂԸ - Մեր ժողովուրդը չի ոչնչանա, մեր իշխանությունը չի
կորչի, մի վախեցիր...»:
Շանթը պիտի ձայներ պատմական դեպքերին ու դեմքերին՝ դարձնելով նրանց գրական հերոսներ։
Շանթը մեկտեղում է դրամայի բոլոր հերոսներին՝ գեղարվեստական վայր դարձնելով Քեսոնի բերդը ,
գեղարվեստական ժամանակ՝ իրական ժամանակի մի պահը:
Պայծառ լուսնկային կատարվել էր զազրելի ու սահմռկեցուցիչ ոճիրը : Առկա է նախճիրը , առկա է նաև
գայլերի ու գառների միջավայրը, կան նաև մատաղացուները, որոնցով էլ պայմանավորված է դրամայի
մուտքն ու ելքը: Ամրոց մտնողները գայլեր են հիշեցնում իշխանուհուն , գազաններ , որոնք արժանի են
միայն նզովքի: Հատկապես Գող Վասիլի կողքին հայտնված այն սևացած դեմքով մարդը , որի համար
ինկած բերդի տիրուհին չի ներում իրեն ու ընկուզենու պես տապալված ամուսնուն՝ իր դուռը զարկած
ապաստան խնդրող այդ մարդուն խղճալու համար:
Արձանացած իշխանուհին, որի կորցրած մի օրն արդեն դարձել է կարոտ, տեղում չէ, ու դժբախտության
պահին կարևորող հուշը նրան տարել է Զատկի զով ու պայծառ այն առավոտը, երբ սեմին վրա գառը
կմորթեին (ևս մի խորհուրդ, կար մի ժամանակ, որ հանուն աստվածների մարդը զոհաբերում էր
նույնիսկ առաջնեկին: Իսկ այստեղ նույնը կատարվում էր նույն մարդու ձեռքով՝ հանուն իր նպատակի
ու վրեժի) այն օրը, երբ կյանքում առաջին անգամ գաղտուկ լացեց իշխանուհին՝ ծածկելով դեմքը , ու
հիշողության մորթվող գառան մայունն էլ մթագնած ուղեղի թելադրանքով դարձավ
Ճիչ՝ «զավակնե՜րս»...
Այժմ իշխանուհուն կյանքին կապողը միայն մի կարճ նայվածք է ընդամենը: Նա կամենում է նայել
գիշատչի աչքերի խորքը, ուր սովորաբար թաքնվում է մարդկային հոգին: Աստծու նախախնամությամբ
իրեն հանձնված բերդում հայտնվում է Քեսունի իշխանը՝ Գող Վասիլը՝ որպես հաղթության նշան ,
ոտքով դոփում տեղում: Նույն պահին ավելի ազնիվ է Քեսունի իշխանը՝ բացահայտելով իր էությունը ,
նպատակը, որն էլ պատրաստ է խոստովանել կնոջ գեղեցկությունն ու թովչանքը :
Նրան առաջին իսկ պահից գրավում է իշխանուհու նետ-հայացքը, որից մի տեսակ գալարվում է
իշխանի սիրտը ՝ և՛ հաճույք և՛ ցավ պատճառելով տիրոջը: Այնուամենյանիվ ավելի շատ հաճույք ,
որովհետև դրանով արդեն կռվի հրավեր էր ստացել․ կռվողը կին էր և այն էլ հմայիչ: Իսկ իր ունեցածը
խեղճ ու կրակ, տնքոցով ու լացով գերեզման իջած սովորական կին էր եղել պարզապես : Սա ուրիշ
խմորից է, բոլորովին տարբեր իրեն հանդիպած կանանցից: Առաջին հանդիպումից դա է զգում Վասիլը ,
սիրով ընդունում նրա կռվի հրավերը ցանկանալով մոտիկից ճանաչել վերջինիս , որովհետև բերդը
ընկած է, բայց կռիվը դեռ ավարտված չէ:
Դաժան պիտի լինի մենամարտը, որովհետև Վասիլը պետք է խորհելու տեղիք տա մրցակցին , թե երբևէ
ինքը եղել է բախտավոր կին, սիրած կամ սիրված: Մանկամարդ կինը, որպես ուժեղ հերոսուհի պիտի
գործի Քեսունի բերդից: Օր օրի պիտի կապվեին իրար այս հերոսները , որովհետև տեղեր ու դերեր
ունեին փոխանակելու: Դրամայի առաջին գործողություններից դեռ ուշքի չեկած մենք ականատես ենք
լինում մի տեսարանի, և կարծում ենք այն մարդկային ուղեղին անհասանելի է : Եվ այստեղ երևի ավելի
ենք լարում մեր միտքը ՝ հասկանալու կատարվածը: Ըստ իս դա ամենախոսուն տեսարանն է դրամայի ,
որն ասես մի պահ քեզ պոկում է Ինկած բերդից, տանում հեռու ու բերում ետ , ուր մի փարչ գինու պես ,
Վասիլը ըմբոշխնել է ցանկանւմ իշխանուհուն, իր հաղթանակը՝ բերդի ավերակների վրա փռելով իր
ցանկության սավանը, առաջարկելով իշխանուհուն մարած մոմի տեղ վառել նորը կյանքի կայծքարը
քսելով երկաթին՝ իրեն ՝ նոր կայծի, նոր բոցի համար: Ավելի վայրի դարձնելու համար այդ
գեղեցկությունը հիշեցնում է կատարվածի մանրամասները, մեջբերեմ ․ «այսօր սպանել եմ ամուսինդ,
խլել բերդդ, վերացրել զավակներդ»: Արբում է կանացի զգլխիչ գեղեցկությամբ , ցանկանում է վայելել մի
թաս գինու պես: Կին, որը հիշեցնում է վագրի ձագի ու իր դիմադրությամբ ավելի ցանկալի դարձնում
իրեն: Նա ցանկանում է, որ քրմուհի հիշեցնող այդ գինոտ շուրթերով նզովի իր անձը : Ահա այն պահը , որ
հերոսը, բռնակալը բացվում է ի տես բոլորի, մինչև վերջ: Ուշաթափ կնոջ գլուխն առնելով իր թևերի մեջ՝
նա չի ընդունում կանացի այդ թուլությունը: Նրա համար միևնույնն է. կինը իր գրկի մեջ է ուշքի գալու ,
նրա գրկի մեջ է շարժվելու կնոջ սառած արյունը: Եվ եթե մինչ այդ հերոսին ճանաչում էինք իր
մականունով միայն, ապա հիմա մեր դեմ կանգնած տեսնում ենք մի նոր մարդու հոգու անսպառ ուժով ,
անսպառ ներքին էներգիայով, նպատակի մարդուն, որի եսը անսանձ է։ Ահա թե ինչու իր հաշիվներում
պիտի սխալվեր իշխանուհի Աննան՝ հույս ունենալով, թե կկանգնեցնի ու կստիպի ետ նայել նրան՝
չիմանալով, որ Վասիլի համար ետ անցածը, պարզապես մի մութ ու սև պարապ լուսամուտ է : Կամային ,
ենթարկող, անհանգիստ, շտապող, քաղաքագետ այս հերոսին անծանոթ է կարեկցանքը , որովհետև
միայն արյունով են անցել նրա՝ դեպի փառք տանող ճամփաները:
Ինձ համար այս դրաման հետաքրքիր է , որովհետև Շանթը անընդհատ ընթերցողի ուղեկիցն է․ նա մեզ
ուղեկցում է Քեսունի բերդ՝ լուռ ականատեսը դառնալու հայ-բյուզանդական հարաբերությունների ,
որի կրողներն են բերդում ապրող հունական եռյակը, այսինքն իշխանուհի Սոֆյան , սենեկապետուհի
Իրինան և իր թիկնաթոռից փիլիսոփայող Անդրոնիկոսը. որոնք կայսրության աչքն ու ականջն էին
Քեսունի բերդում՝ յուրաքանչյուրն իր առաքելությամբ:
Իշխանուհի Սոֆյան, որին հայրը նետել էր սուլթանի բարեկամ այս հայի ձեռքը , որ սուլթանի ձեռքից
ազատի իր կալվածքների մնացած մասը, շարունակ բողոքում էր այդտեղ՝ քարերի մեջ հայտնվելու ու
նրանց մեջ քարանալու համար: Բայց նա լավ է գիտակցում իր պարտքը հարազատ պետության՝
Բյուզանդիայի հանդեպ, որի շահերի պաշտպանն է ինքը Քեսունում: Չէ՞ որ ինքը հոր հետ շատ
չարչարվեց, որ իշխանը դառնա սեբաստե: Որովհետև բյուգանդական արքունիքը, երբ տիտղոս է
շնորհում,ապա լոկ այն պատճառով, որ գործածվի և աշխարհն էլ իմանա, թե իշխանը սիրելին ու
պաշտպանն է բյուգանդական կայսրին: Իշխանուհին գիտի, որ իրենով է պայմանավորված հողերի ու
այդ ուժեղ մարդու կապը Բյուզանդիայի հետ, որն էլ ստիպեց նրան չգերադասել այրի կնոջ կյանքը
հարազատ երկրում:
Բայց իշխանուհին միաժամանակ լավ քաղաքագետ է և չի եկել այս լեռնցիներին բարոյականության
դասեր տալու, այլ ուրիշ նպատակ ունի՝ մեջտեղից մաքրել անհավատ լատիններին :
Այլ է Քեսունի բերդը՝ իշխանուհի Սոֆյայի բերած բյուզանդական նիստուկացով , ուր Վասիլը տանում է
վրեժի կայծն իր բերդից առած իշխանուհի Աննային՝ վարժեցնելու համար նոր կյանքին , բացելու հոգին ,
չէ որ հոգի ասածը, ըստ նրա, սովորություն է, վիճակ, և մարդն էլ ունակ է հարմարվելու ցանկացած
վիճակի:
Այստեղ «ինկած բերդի իշխանուհու» արհամարհական կարգավիճակով Աննան ակնառու մրցակից է
դառնում երկու կանանց, որոնց մոտ դեռ չէր ավարտվել ներքին կռիվը : Աննայի հայտնությամբ նրանք
մի կողմ են շպրտվում: Նրա խոշոր ու ինչ-որ բան փնտրող աչքերից զգուշանում է բարոնեսան , որն
աշխատում Է կանացի հնարանքով ինքնահորդորման գնալ, մտորել.«Նրա արյունը հասարակ Է , իսկ
հասարակ արյունը միշտ Էլ անառակ Է ու լիրբ»:
Հենց այս բերդում Է, որ սկսվում Է արդեն աշխարհիկ գայթակղություններին օտարացած հերոսուհու
կերպարանափոխությունը։ Իշխանի հանդեպ հոգեբանական հաղթանակը թույլ Է տալիս հերոսուհուն
առաջանալու՝ պահանջելով համատեղ կիսել նրա իշխանությունը , դիրքն ու անունը :
Վարպետորեն է գործում հեղինակի գրիչը՝ հանդիպեցնելով կյանքում մենակ մնացած երկու
տառապյալ, ջարդված հոգիներին՝ Աննային ու Սեպուհին, և վերջինիս խոստովանեցնում իր ակամա
բերդ մտնելը: Այն որ Սեպուհը Շանթի սիրած քրիստոնյա հերոսն Է, ակնհայտ է , բայց նա միաժամանակ
թույլ է , դատապարտված մահվան, որովհետև անիրավ աշխարհի մեջ չանիրավելը շատ Է դժվար ,
գայլերի մեջ գառ լինելը ինքնըստինքյան մահ Է: Սեպուհը պատճառաբանում է , թե այդ գիշակերների
նման, մարդն էլ է սիրում արյուն, բզկտել, լափել, բայց միամիտ է Սեպուհը՝ կարծելով , թե գայլն ու
ոչխարը կարող են եղբայրանալ, որն էլ ծերունի Ադրոնիկոսի մոտ ծամածռություն ու անհավատություն
է առաջացնում:
Հերոսն իրենով ուզում է խարազանել շուրջբոլորը կատարվող անարդարությունները : Նա
իշխանուհուն բացում է ամրոցի ամբարած գաղտնիքները, աչքը բացած օրից տեսած
հափշտակությունը, թալանը, դավն ու դավաճանությունը, անգամ բերդի իսկական անունը ՝ այն է
«Անգղերի բույն» ,որի բնակիչները իսկական անվանակիրներ են, նույն օրենքով գործողներ :
Վրեժը Աննային իշխանի մոտ է տանում, որը վերջինիս զարմանք չի պատճառում։ Վասիլն
ուրախությամբ է լցվում՝ տեսնելով, որ Աննան կամաց-կամաց ձգվում է իրեն։Գրավում է նրան ,
նշանառության դիպուկությունը մոռացնել է տալիս անմեկնելի գաղտնիքը՝ կին լինելը , այն էլ սարդ -կին :
Աննան առանց շտապելու, չսխալվելով՝ անում Է հերթական քայլերը , նախ հիշեցնում իշխանի
մականունը, բերդանունը, սպանությունն ու թունավորումը: Իշխանն առաջարկում Է հանել
դիմակները, իսկ Աննան իր հերթական կանացի խաղով փորձում Է կասկածի ենթարկել Վասիլի ուժը ,
որ ինքը կին Է, կարիք ունի պաշտպան տղամարդու: Եվ ահա նետում Է խայծը՝ մեջբերելով «Թորոս »
անունը.
Վասիլը Շահինին իր այլայլվածությունը որպես անհեթեթ կնոջ պատմության հետևանք Է
ներկայացնում: Բայց որդի պես կրծում Է իշխանի միտքը, երբ Շահինն Էլ ավելացնում Է , թե առանց
կրակի մուխ չի լինի: Երեք տարի շարունակ գիշերվա ու ցերեկվա մտածմունքն Էր Թորոս իշխանը , որն
իհարկե ծածուկ կպահեր: Վրեժխնդիր կինը հոր և որդու բախումը հասցնում Է մինչև վերջ՝
կասկածներ առաջացնելով նույնիսկ հավատարիմ մարդկանց հանդեպ։ Այս ամենը մտորելու տեղիք է
տալիս իշխանին, թե ինքն արդեն հին է, անցած: Ու ակամա հիշում է որդու խոսքերը , թե քայլ առ քայլ
պիտի հետևի իրեն, պիտի փոխե, պիտի քանդե... Այստեղ իշխանին թվում է , թե բնությունն անգամ դավ
է նյութում իր դեմ։ Սպասվող պատահարի վախն ապրող «սարն առաջարկող, բայց դրանից վախեցող
Շահինին հավատացնում է կեցվածք ընդունած իշխանը, թե ինքն ընկնող չէ , չունի իր հավասարը թե
ուժով, թե կիրքով և թե տածած ահով»: Դա է ապացուցում նրա կատարած հաջորդ քայլը․ Իշխանը
մարմնով փակում է որդու դեմ ելքի ճամփան: Գազանի նայվածքով և սոսկալի ծռված դեմքով նա իր
որդուն հրում է անդունդին նայող բաց պատուհանը՝ դեպի մահ:
Անսպասելի էր իշխանի համար որդու քայլը, չնայած գիտեր, որ նա իր ծնունդով բնության սխալմունքն
էր ընդամենը, կին հիշեցնող թույլ էակ, բայց ոչ սպասածը՝ դավաճան: Երազ է թվում իշխանին
իրականությունը.
«Սա ի՞նչ ձեռք է, որ ձեզ զինում է իմ դեմ»։ Ապշեցնող է նաև հոր և որդու հանդիպումը դեպի անդունդ
բացվող սենյակում, ուր Շանթը պատկերում է,թե մինչև ուր կարող է հասնել բանական մարդը , որը շատ
գեղեցիկ դրվագ է դրամայում։
Աննան Վասիլի նման կանգ չի առնում: Կարծես Աստծու անունից են խոսում ու գործում այս երկու
գլխավոր հերոսները: Եթե Վասիլն ասում է, թե Աստված այս բերդն էլ տվեց իրեն , իշխանուհի Աննան
Սաբեթին հավատացնում է, թե «Աստված կբացի դռներն իր դեմ, ճանապարհը ցույց կտա և Աստված իր
հետ կլինի»: Այդ ոգևորությամբ Էլ նա համատեղում Է կերպարը նաև կրտսեր որդու՝ Ատոմի հետ : Եթե
Վասիլ իշխանը Աննայի մեջ տեսնում է իր գործընկերոջը, կեսին, ապա որդին՝ մենակ մնացած
Սեպուհը,փնտրում է հոգեընկերոջը, իսկ կրտսերը հոր իսկական ժառանգը՝ Ատոմը ,գտնում է սիրո
աստվածուհուն, որի առջև պատրաստ Է հավերժ ծնկի գալ:
Շատ հաջողված տեսարան է այն պահը , որտեղ խաղում տանուլ տվողը հավասարապես պետք է լիներ
ինքը՝ խաղը նախաձեռնողը: Իշխանուհին գաղտնի,խորհրդավոր հայացքներով պիտի ձգեր ու իրեն
փաթաթեր նաև Ատոմին, որովհետև այս անգամ նա երկաթի կտորը պիտի հաներ երկաթի դեմ՝
անտեղյակ, որ մի չլսված որս էր կատարվելու: Ձկնորսն ինքն էր կախվելու իր նետած թելից , որը չի
վրիպում դայակի խոհուն հայացքից, որն էլ ճիգ է անում նրան ետ պահել կրակից, զգուշացնում , որ
շատ դժվար է հոգիների հետ խաղալը, չէ որ խղճուկ բան է մարդը, առավել ևս այր մարդը:
Բայց իզուր, Քեսունի բերդում ,անգղների այդ բնում, կինն ավելի է անգղացել , դարձել ավելի
վտանգավոր, քան եղածները:
Կրակն իր ձեռքով վառել Էր իշխանուհին, որից պիտի բոցավառվեր նաև ինքը : Եթե իր լարած
որոգայթի առաջին մասում Աննան հանդես Էր գալիս վրեժն իրականացնող սգավոր մայր, ապա
երկրորդ մասում դանդաղում են նրա քայլերը, ձգվում, քանի որ հոգում արթնացել Էր կինը , այրին , որը
պատրաստվում Էր կուլ տալ նրան, և որի հորձանքից անկարող Էր ոտքի վրա մնալ իշխանուհին :
Չհասցրեց հասկանալ,թե ինչպես գութը վերածվեց սիրո, այնպիսի մի սիրո , որի մասին չէր էլ երազել իր
ողջ կյանքում: Սերը նրան ստիպում է զգուշացնել զոհին. «Ես թույն եմ, ես սուր եմ , ես մահ եմ դաժան .
Փախիր այս բերդեն, այս աշխարհեն»: Եվ հոր դեմ թույնի չափը ավելացնելու համար հիշեցնում է , որ նա
բորենի է և որդեսպան: Հիշեցնում է նաև իր հետ պատահած գիշերվա մանրամասները : Ու ասես
բացվում են կնոջ կուչ եկած թևերը գրկելու համար։ Բայց քաջ է Ատոմը: Նրա համար աշխարհ ըսածը
զույգ մը մութ անհուն թավիշ աչքեր է: Ով դիպչի այդ աշխարհին,պիտի խորտակվի:
Ի վերջո դժբախտ, վրիժառու մայրն իր ճիրաններում խեղդում է սիրուց արթնացող կնոջը։
Կանացի սատանայական խաղին չի դիմանում ոչ նորատի երիտասարդը, ոչ հասուն այրը : Նա ուժերի
վերջին լարումով մեկին պատրաստում է զարկելու, մյուսին պաշտպանվելու : Ընթերցողը դրամայում
ականատես է դառնում ցնցող իրավիճակներին: Խիստ հոգեբանական է դրամայի վերջին տեսարանը
որով ավարտվում է հեղինակի ասելիքը, որն էլ նպաստում է հերոսների ինքնաբացահայտմանը։
Վերջապես Վասիլը զգում է իր դեմ զինող ձեռքի առկայությունը բերդում , բայց արդեն շատ էր ուշ : Գող
Վասիլը, որ իր ողջ կյանքի ընթացքում շարունակ կփնտրեր արդարը,հանդիպել էր մեկին , որը ոչ միայն
հպարտ էր, այլ նաև դիպուկ նշան բռնող և այն էլ ընդամենը կին: Կին, որի աչքերի ատելությունը արդեն
հալվել է ու էլ չի ձգում իշխանին: Նա հասկանում է, որ Աննան բացառիկ կին է ,արժանի բացառիկ
մահվան, իր մահը ապրող, իր մահը վայելող մահվան: Նա ձայնում է ուշացած Խուրշիտին : Բայց
հերոսուհին չի դառնում անգղների բույնի երրորդ մահապարտը, որին ըստ սեռային
պատկանելիության կախելու էին գիսակներից: Անկարելի է դառնում դա , որովհետև իշխանուհին
վարպետ զարկով հնչեցնում է խաղի ավարտը: Մի պահ Վասիլը ասես հաշտվում է այն մտքին , որ ինքը
խաբված է և Աննային տիրելու կիրքը խլացրել ու բթացրել է իրեն: Բայց նորից անհողդողդ է Շանթի
կերտած պատմական այս հերոսը, որը չնայած ցնցված ու ջարդված, բայց չի ընդունում պարտությունը :
Նա ուզում է ապացուցել, որ թույլն ու տկարը կմնա ճամփին, տոկունն է , որ միայն տեղ կհասնի : Չէ որ
խիղճը անհարմար բեռ է, ետադարձ հայացք, թուլություն: Ուրեմն հարկ չկա ետ նայել :
Եվ իշխանուհու մոլեգնությունն էլ դեմ է առնում մի սառցաբեկորի, որովհետև գող Վասիլի վարանումը
լոկ մի պահ է տևում:
Ասել է, թե «Մահն իր ճամփով, կյանքն իր ճամփով», ասել է, թե հերոսուհու ինքնասպանությունը հույսի
հատման վերջին աղաղակն է և կյանքի գեղեցիկն էլ հնի քանդելն ու նորի շինելն է :
Այս դրամայի մասին Իփեկյանը գրել է ․«Դեպի վեր. ահա թե մինչև ուր է տանում «Ինկած բերդի
իշխանուհին» դրաման, որի ճանաչման համար պետք է երթալ Բարու ու չարի սահմաններից այն
կողմ»։
Այս երկով Շանթը ուզում է հիշեցնել, որ մենք հայերս, ոչ թե դարավերջիկ , այլ դարասկզբիկ ժողովուրդ
ենք. որ իր ազգը, ամբողջ աշխարհի մոդելն է իր համար: Այստեղից էլ պատմական վերջին դրամաները
բացում են հեղինակի խորհրդավոր խոհերը և անհատական հայացքներն ու տրամադրությունը։

24․ Հովհաննես Թումանյանի <<Մարոն>> պոեմը։

Հովհաննես Թումանյանի ամենավաղ ստեղծած պոեմներից մեկը «Մարոն » է։ Այն


քնարապատմողական բնույթի պոեմ է։ Գրվել է 1887 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1892
թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ » ժողովածուի 11-րդ հատորում։
Այնուհետև տպագրվել է Թիֆլիսի «Բանաստեղծություններ» ժողովածուում։
Երկրորդ հրատարակման ժամանակ պոեմից հանվել են ավելորդ կենցաղային մանրամասները , և
պոեմի նախնական 204 տողից մնացել է 158 էջ ։
Պոեմի կենսական հիմքը նահապետական բարքերով ապրող գյուղի աղջիկների վաղահաս բռնի
ամուսնության և կնոջ ստրկական վիճակի փաստերն են։
«Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ պահպանվել է պոեմի ստեղծման կոնկրետ
շարժառիթի մասին Թումանյանի վկայությունը։
Սյուժե
Իննամյա Մարոն ամուսնանում է հասուն Կարոյի հետ։ Սկզբում Մարոյին դուր է գալիս Կարոյի բերած
քաղցրավենիքը, սակայն առաջին գիշերվանից հետո Մարոն բախվում է հասուն կյանքի և
ամուսնական դժվարություններին։ Մարոն փախչում է տնից և վերադառնում հայրական տուն ,
սակայն հայրը չի ընդունում Մարոյին, հաշվի առնելով հասարակության կարծիքը , նահապետական
«օրենքները» և վռնդում է նրան։ Հուսալքված Մարոն չի դիմանում և նետվում է անդունդը։ Նրա մայրը
այդպես էլ չի հասկանում Մարոյի ինքնասպանության պատճառը՝ ասելով
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն...
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

Վերլուծելով կասեմ ,որ կարծում եմ այս իրավիճակում մեծ դեր ունեին Մարոյի ծնողները , քանի որ
երեխան դեռ չէր մեծացել, հասունացել և նրան արդեն ամուսնացրել էին Կարոյի հետ։ Այստեղ է ,որ
բախվում ենք նահապետական բարքերին։ Ծնողները նաև մեղավոր էին նրանում , որ Մարոյին ետ տուն
չընդունեցին։ Մարոն ընդամենը 9 տարեկան երեխա էր։ Հին ժամանակներում դա ընդունված էր , բայց
եթե երեխան հոգեպես պատրաստ չէ ամուսնանալ և ապրել առանց ընտանիքի դա ծնողների մեծ
սխալն է։

25․ Հոգեբանական անցումները Հ․ Թումանյանի <<Լոռեցի Սաքոն>> պոեմում։

«Լոռեցի Սաքոն» Թումանյանի առաջին պոեմներից է, որի վրա նա ընդմիջումներով աշխատել է երկար
տարիներ: Առաջին տարբերակը գրվել է 1889 թվականին: Պոեմի մտահղացման համար հիմք ծառայած
կենսական փաստի և նախատիպի մասին կա Թումանյանի վկայությունը «Իմ մի քանի գրվածքների
բացատրությունը» գրության մեջ։ Հեղինակին առաջին անգամ գլխի է գցել իր գրվածքները տպագրել
Լևոն Մելիք-Ադամյանը, որը պատահմամբ նրա պատուհանի վրա «ընկած» գտնելով «Սաքոն » կարդում
է, սքանչանում, թերթում նաև նրա մյուս գրվածքները ու հորդորում է անպատճառ տպագրել » : Կարող
ենք նշել,որ «Լոռեցի Սաքոն» սկզբից ևեթ ծրագրված է եղել ոչ թե իբրև որևէ եզակի դեպքի , այլ որպես
նահապետական աշխարհի բնորոշ երևույթներից մեկի` սնահավատության ողբերգական
հետևանքների գրական արտացոլում: Մի շարք վերամշակումներից հետո հասցվելով բարձր
կատարելության, «Լոռեցի Սաքոն» ներկայանում է մեզ իբրև մարդու վրա բնության խորհրդավոր ու
չճանաչված ուժերի ներգործության մասին պատմող համապարփակ մի երկ: Դարասկզբին , ամենայն
հավանականությամբ 1902 թ., երբ Թումանյանը պատրաստում էր իր բանաստեղծական գործերի նոր
ժողովածուն, մի անգամ ևս վերամշակում է «Լոռեցի Սաքոն»: Այդ ժամանակ է ստեղծվել պոեմի երրորդ
տարբերակը: Սակայն, ինչպես ցույց են տալիս պահպանված նյութերը, 1903 թ.-ից հետո էլ Թումանյանը
մտածել է պոեմը վերամշակելու և լրացնելու մասին:

Սյուժե

Սաքոն մի հուժկու հովիվ էր, որից անգամ գող ու գազաններն էին վախենում։ Սաքոն մի ընկեր ունի ,
որի հետ ամեն անգամ պահպանում է հոտը, սակայն այդ անգամ նրա ընկերը այդտեղ չէր , գուցե
կարոտել էր իր նշանածին կամ էլ զոքանչի ձվածեղ էր ուզում ուտել։ Սաքոն միայնակ նստել էր
բուխարու մոտ և հիշում էր իր տատի պատմությունները. Հիշողությունները նրա միտն եկան ու մեր
Սաքոն ակամա սկսեց մտածել չարքերի վրա, թե ինչպես ուրախ խմբով միասին , ծուռը ոտներով
գիշերվան կիսին, Թուրքերի կանանց կերպարանք առած, երևում են միշտ միայնակ մարդկանց ... կամ
ինչպես քաջքերն այրերի մթնից, երբ նայում է մարդ քարափի գլխից կամ թե ուշացած անցնում է ձորով ,
խաբում են, կանչում ծանոթ ձայներով, ու մարդկանց նման խնջույք են սարքում, զուռնա են ածում ,
թմբուկ են զարկում... ու տատի խոսքերն անցյալի հեռվից ուրվաձայն, երկչոտ հնչեցին նորից .-Կասեն՝
Սաքո՛, մեզ մոտ արի, արի՛ մեզ մոտ հարսանիք. Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի, սիրուն ջահել հարսն -
աղջիկ։
Ու հիշելով այս ամենը՝ Սաքոն սկսում է ամեն բանից վախենալ․նրան թվում էր, որ դռան հետևից մեկը
իրեն է մատնացույց անում։ Եվ ի վերջո Սաքոն խելագարվում է։
20-րդ դարասկզբի գրական քննադատությունը բազմիցս անդրադարձել է Թումանյանի «Ախթամար»,
«Փարվանա» լեգենդներին, «Լոռեցի Սաքո» պոեմին։ Ամենաշատը քննադատության է արժանացել
«Լոռեցի Սաքոն»՝ թե՛ բարեկամների, թե՛ տարբեր քննադատների կողմից : Դրական գնահատողները
ավելի ոգևորվել են բնության նկարագրություններով, քան Սաքոյի վարքագծի հավանականությամբ :
Գրիգոր Բալասանյանն, օրինակ, 1910-ին, ընդհանրության մեջ բարձր գնահատելով Թումանյանի
ստեղծագործությունները՝ դաժանորեն քննադատում է այս պոեմը : Նա գրում է . «Սաքոն որ կա , նման է
այն ագռավին, որին հագցրել են սիրամարգի փետուրներ և ուզում են ցուցահանդես դնել ,
հավատացնել, որ նա թռչունների մեջ ամենագեղեցիկն է, նա է թռչունների թագավորը : Փետուրները ,
բնության գեղեցիկ նկարագրությունները մեջտեղից վերցրեք և դուք կտեսնեք Սաքոյի մեջ ագռավի
պատկերը...»: Պետք է ենթադրել, որ նման քննադատություններն են Թումանյանին ստիպել մի քանի
անգամ վերամշակել ու փոփոխել պոեմը։ Պոեմի առաջին և երկրորդ հրատարակությունների մեջ
Թումանյանը տողատակերում ծանոթագրություններ է տվել , որտեղ բացատրել է գյուղական կենցաղի
և բարբառի հետ կապված բազմաթիվ հասկացություններ։ Պոեմի կառուցվածքի առումով նկատի
ունենանք ,որ նույնիսկ առաջին տողերը պատճառաբանված են և արդարացնում են Սաքոյի
խելագարության հոգեբանությունը.

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց


Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ. ― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․ ― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

Բայց սա բավական չէ։ Գիշերվա պահին Լոռու ձորի ահազդեցիկ պատկերը լիակատար դարձնելու
համար Թումանյանը շարունակում է. «Էս տախտի վրա» մի վանք է աղոթում, «էն ժայռի գըխին » հսկում
է մի ավերակ բերդ, որի մութ աշտարակից «ինչպես զարհուրանք» մերթ-մերթ լսվում է բուի կռինչը , մի
քարի գլխին էլ կանգնած է մի հին խաչարձան, որը ձորին նայող մարդու տպավորություն է թողնում :
Այս դեպքում Թումանյանը Լոռու ձորը պատկերում է այնպես, ինչպես այն կարող էր ընկալել պոեմի
հերոսը, ինչպես և բոլոր նրա նման « աժդահաները»: Ճիշտ է, Սաքոյի հովվական կյանքը միշտ էլ
կապված է եղել Լոռու լեռների, ձորերի հետ, բայց այդ գիշերը նա պատահմունքի բերումով մնացել է
մենակ.

Էն ձորի միջին ահա մի տընակ։


Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան․․․

Թումանյանը պոեմում մի քանի անգամ հիշեցնում է, որ այդ գիշեր Սաքոն մենակ է մնացել։ Հասկանալի
է, որ նահապետական իրականության մեջ մեծացած, զանազան սնոտիապաշտ զրույցներով ու
հեքիաթներով սնված մարդը ավելի պետք է տպավորվեր գիշերվա մեջ շրջապատի առավել քան
խորհրդավոր ու իրենց բնական տեսքով չերևացող պատկերներից : Սաքոն մարդկային զարգացման
դեռ այն աստիճանի վրա է գտնվում, երբ բնական երևույթները անըմբռնելի են մարդկանց համար , երբ
այդ երևույթները շնչավորվում ու անձնավորվում են նրանց կողմից : Դևբեդը , որը նույնիսկ բավական
գեղածիծաղ մի գետ է, խավարի մեջ նրա ջրերի սովորական, օրորող վաշ-վիշը կարող է թվալ և ընկալվել
մի դևի գիժ-գիժ ահավոր գոռոց, բնական ամեն մի շշուկ կարող էր թվալ իրոք գոյություն ունեցող մի
«մութ եւ ահեղ ձայն»: Այսպիսով, պարզ է, թե ինչու Թումանյանը ի վերջո Լոռու ձորի նկարագրությունը
տեղափոխել է պոեմի սկիզբը, իսկ Լոռու բնության գեղեցկությունների շատ հովվերգական
նկարագրությունները, ինչպես և նահապետական բարքերի ու կենցաղի մանրամասները կրճատել է։
Երբ խորանում ենք, հարցնում ենք իրոք, ինչի՞ց պետք է վախենար այդ հսկա հասակով հովիվը , որից
«Թե՛ գող, թե՛ գազան հենց դատարկ վախից հեռու են փախչում նրա փարախից»: Այսպես է մտածում
Սաքոն, բայց այնուամենայնիվ նա թինկը տված, մեն-մենակ թթվել է : Այդ մտածմունքի պահին ,
հակառակի պես ,որտեղից որտեղ, նրա միտքն են գալիս տատի զրույցները։ Դրանք այն չարքերի
կերպարներն էինք, որոնք գիշերվա կեսին ուրախ խմբերով , կանանց կերպարանք առած երևում են
միշտ միայնակ մարդկանց: Ամեն ինչ պոեմում կատարվում է շատ բնական կերպով : Սաքոն , որն ամեն
կերպ աշխատում էր իրեն հուսադրել, որ ինքը ոչ մի բանից վախենալու առիթ չունի , այն դեպքում , երբ
բոլորը իրենից են վախենում, հենց այդ ներքին անհանգստության ժամանակ էլ հիշում են տատի
խոսքերը։
Թումանյանը մեծ հոգեբան է։ Չեմ կարող նորից չանդրադառնալ անցյալի քննադատության արտառոց
թյուր կարծիքներին, որ Թումանյանի պոեմների հերոսների մեջ «հոգեբանություն չկա », որ
Թումանյանը միշտ «հոգին նկարելու անկարողության» օրինակներ է տվել , որ Սաքոն անկարելիություն
է, որ այդ հովիվը հեղինակի համար լոկ միջոց է ծառայել, որպեսզի նա պատմի , թե ինչ մթնոլորտում են
կրթվում գյուղի մանուկները և «որպես է ավանդվում չարքերի գիտությունը տատի դասերում »։
Քննադատը չի ցանկանում ընթերցել պոեմի թե առաջին ,և թե երկրորդ տարբերակների վերջում եղած
այն հատվածը, ուր ասվում է, թե այն ժամանակ, երբ խելագար Սաքոն վազում էր լեռներում՝ նրա
պառավ նանը հանգչող բուխարու դիմաց, թոռնիկներին իր շուրջը հավաքած՝ ոգևորված պատմում էր
նրանց խավար աշխարհից, քաջքերից ,դևերից ու չարից: Եթե նույնիսկ Թումանյանը այդ հատվածները
կրճատած էլ չլիներ, ոչ մի հիմք չկար այն եզրակացությանը, որ իբր բանաստեղծի մտահաղացումն է
եղել ցույց տալ, թե ինչպես են գյուղի երեխաները կրթվում «տատի կուրսերում , դասերում »: Չարքերի
մասին տատի հին զրույցները, որոնք Սաքոն պիտի վաղուց մոռացած լիներ , բայց այժմ «որտեղից
որտեղ» իր միտն են ընկել , ծանր հետևանքներ են ունենում։ Այսպիսի հոգեվիճակում գտնվող մարդուն ,
գիշերվա լռության մեջ թե տանը, թե դրսից լսվող ամեն մի պատահական շշուկ, ամեն մի շարժում
կարող էր կենդանանալ և ոգի ու մարմին ստանալ: Սաքոյին թվում է, թե մեկը հող թափեց բուխարիկից ,
մի ուրիշը նայեց կիսածակից և այլն: Սաքոն ամեն կերպ աշխատում է ինքն իրեն համոզել , որ այդ
բոլորը բնական պատահմունքներ են, որ մի գիշատիչ գայլ կամ սրընթաց պախրա էր, որ անցան
փարախի մոտով, կարող է պատահել, որ մոտակա ժայռից այծան էր ոտով մի քար գլորել , և այսպես
հուսադրող բաների մի ամբողջ շարք, բայց միևնույն է՝ ահը գնալով ավելի ու ավելի է սաստկանում : Եվ
երբ նրան թվում է, թե մեկը եկել կանգնել է դռան ետև և շունչ է քաշում, նա գոռում է․

Ո՞վ ես, էհե՜յ... ի՞նչ ես անում.


Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում...

Դեռ էլի նա իրեն հուսադրող մի բանի է սպասում, մտածում է, թե Գևոն կլինի, որ իր շան ահից ձայն չի
հանում ու ինքն է ձայն տալիս,բայց ձեն-ձուն չկա: Միայն ահավոր լռության միջում Ձորագետն է խուլ ,
մըրափած վըշշում։ Այլևս ինչպե՞ս սիրտ անի մեր հերոսը, սկսում է մտածել, որ իր ենթադրությունները
սխալ են, իսկ եթե իսկապես աչքե՞ր են, որ լիսածակից <<լուսանցք>> ներս են նայում, ու նա ծանր է
շնչում, որովհետեւ նրան թվում է, թե դռան ետև չարքերի փսփսոց է լսում , որոնց հայտնի է դարձել իր
տեղը և վրա է հասնում այս հոգեկան արտակարգ լարման վախճանը.

Սաքոն շարժվեց փրշաքաղած,


Դեպի շեմքը նայեց, դողաց....
Շրրը՛խկ... հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով...

Պոեմի վերջաբանի այս տողերը վերին աստիճանի պերճախոս են: Լույսի և ստվերի խաղը , երբ «մի
կտոր» լուսինը հազիվ նայելով ահռելի ձորին, իսկույն թաքնվում է ամպերի ետևում , ավելի է
ամբողջացնում էն մութ ահավոր գիշերվա սիմֆոնիան, ավելի է համոզիչ դարձնում մենակ մնացած
Սաքոյի խելագարությունը:
Թումանյանի՝ գյուղական կյանքին նվիրված այս պոեմն ամեն տեսակետից կատարյալ
գեղարվեստական գործ է: Էպիկական պոեմի ժանրը իր պոետիկայով շատ մոտ է դրամատիկականին ,
որովհետեւ գործողության հարստությունը նրա ամենաէական առանձնահատկություններից է։ Դրա
շնորհիվ արդեն կարիք չէր զգացվի հերոսների կերպարների բնութագրման համար հեղինակային
խոսքի միջամտություններին: Գործողության հարուստ ու բուռն ընթացքի մեջ ավելի ցայտուն են
դառնում հերոսների ներաշխարհի էությունը բնորոշող հատկանիշները : Թումանյանի հերոսներն
ունեն գեղարվեստական այնպիսի ամբողջականություն, որ ինչպես Մկրյանն է ասում հիշեցնում են
քանդակներ՝ տեսանելի ու շոշափելի: Դրա համար էլ «Լոռեցի Սաքոն » անմոռանալի ու ուժեղ
տպավորություն է թողել և առանձին սիրով է մնացել ժողովրդի հիշողության մեջ : Այս հերոսի տխուր
վախճանը անանց թախիծով է լցնում մարդկանց սրտերը, որովհետև նա հասարակական
հետամնացության անմեղ զոհեր է, որովհետև նա Թումանյանի պայծառ հումանիզմի արգասիքն է։

26․Հոգեբանական պատկերումները Թումանյանի <<Թմկաբերդի առումը>> պոեմում։

Հովհաննես Թումանյանից առաջ հայ նոր գրականությունում ռոմանտիկական պոեմներ են գրել Ղ․


Ալիշանը, Ռ․Պատկանյանը և ուրիշներ, սակայն Թումանյանի անվան հետ է կապվում պոեմի ժանրի
զարգացման պատմությունը մեզանում: «Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանը գրել է 1902
թվականին, տպագրել է 1905-ին «Մուրճ» ամսագրում։ Պոեմի նյութը բանաստեղծը վերցրել է
ժողովրդական բանահյուսությունից: Այն «Թմկաբերդի առումը» վերնագրով գրի է առել Երվանդ
Լալայանն իր «Ջավախքի բուրմունքը» բանահյուսական նյութերի հավաքածուի մեջ։ Ավ . Իսահակյանի
բնորոշմամբ՝ Թումանյանի պոեմները «դարաշրջան են կազմում հայ գրականության մեջ »:
Թումանյանի պոեմները բաժանվում են երեք խմբի քնարական,պատմողական և
քնարապատմողական: «Թմկաբերդի առումը» պատմողական (էպիկական) ժանրի
ստեղծագործություն է։ Ընդհանրապես Թումանյանին հետաքրքրել են կանանց մատնությամբ
ամրոցներ գրավելու մոտիվները, և նա, այս հիմնական սկզբնաղբյուրից բացի , ուսումնասիրել է նաև
համանման այլ ավանդազրույցներ։ Ավելին պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, Թումանյանն այցելել է
Թմկաբերդ, բերդի ավերակները դիտել է դիմացի գյուղից և իրական ազդակներից ստացած
տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը: «Թմկաբերդի առումը » պոեմն ունի առավելապես
փիլիսոփայական բովանդակություն։ Պոեմի հիմքում ընկած ժողովրդական ավանդությունը
Թումանյանն օգտագործել է չարի և բարու առաքինության և դավաճանության, մարդու լավ գործի և
բարի հիշատակի, նրա հոգեբանության և վարքագծի հարցերն արծարծելու համար: Եթե խոսենք
ստեղծագործության պատմական հիմքի մասին, կասեմ որ Նադիր շահի կողմից Թմկաբերդի գրավելը
որևէ պատմական հիմք չունի, այլ ավանդաբար մնացած մի զրույց է։ Օրինակ հենց Թաթուլ իշխանի
կերպարը պատմական չէ ,նա իրական անձնավորություն չէ, այլ Թումանյանի երևակայությամբ
ստեղծված հերոս է։ Բայց Թումանյանը պոեմում ոչ մի լեգենդար, կամ հրաշապատում տարր չի մտցրել ,
ինչպես օրինակ «Փարվանայում» կամ «Աղավնու վանքում»: Նա աշխատել է պոեմին , եթե ոչ կոնկրետ -
պատմական, ապա որքան հնարավոր է պատմական իրադարձության բնույթ տալ։ Պոեմի
«Նախերգանքը» նախապատրաստում է գալիք գործողությունների ընթացքն ու բովանդակությունը :
Աշուղն իր խոսքում կարևորում է մարդու անցողիկ կյանքը լավ գործով անմահացնելու գաղափարը .
Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեկ նրան, որ իր գործով կապրի անվերջ ,
անդադար։ Իբրև ապացույց իր ասածի՝ աշուղը պատմում է Թմկաբերդի գրավման մասին, որ տեղի է
ունենում Թմկա տիրուհու դավաճանության պատճառով։ Քաջ Թաթուլին Նադիր շահը երբեք չէր
կարող հաղթել, եթե Թմկա տիրուհին, գայթակղվելով Նադիր շահի շռայլ խոստումներով , բերդը
չհանձներ թշնամուն։ Պոեմի գլխավոր արժանիքներից մեկը հերոսների բարդ հոգեբանության , նրանց
ներաշխարհում կատարվող նուրբ տեղաշարժերի բարձրարվեստ արտացոլումն է : Պոեմն ասես գրված
լինի մի շնչով, մեծամասամբ համապատասխանում է հերոսական-առասպելական անցյալի մեր
պատկերացումներին, հասարակական-բարոյական դիրքորոշումներին և սոցիալական
սպասումներին, որոնք էլ դառնում են պոեմի հոգեբանական պատկերումները։ Պոեմում Ֆարսի անմահ
բլբուլը Ֆիրդուսին ասում է . Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինին կինն ու գինին։ Եվ ահա ,
Նադիր շահը, ճանաչելով կնոջը, նրա փառասիրական նկրտումները, իր «թովիչ երգչին » ուղարկում է
Թմկաբերդ։ Վերջինս հաջողությամբ կատարում է տիրոջ պատվերը՝ գրգռելով կնոջ
փառասիրությունը։ Բայց երկար ժամանակ պետք չէր, որպեսզի երևար դավաճանական քայլի
ողբերգական հետևանքը․ սերն ավելի զորեղ և հավերժական զգացմունք է, քան վախճանական
փառասիրությունը։
Շահի հարստությունը ի վերջո գերեց կնոջը։ Կռվից հաղթանակով վերադարձած Թաթուլն ու իր զորքը ,
խնջույք կազմակերպեցին, բաժակները լցրեցին և այնքան խմեցին , որ իսկույն քնեցին։ Թաթուլը
երազում տեսավ կնոջ դավաճանությունը, բայց մինչև հասկացավ, թե ինչ է կատարվում , դավաճան
կինը արդեն բացում էր դարպասները։ Շահը իր զորքով ներխուժեց Թմկաբերդ և սպանեց Թաթուլին էլ ,
մնացածին էլ։ Տիրուհին մատնել էր Թաթուլին և դավաճանել իր ամբողջ ժողովրդին , և այդ պատճառով
ստացավ մեծագույն պատիժ՝ ընկավ ձորը Շահի դահիճի ձեռքերից։ Շահի և Թմկա տիրուհու
հանդիպման դրվագը պոեմի բուն էությունն է մարմնավորում։ Կատարված դեպքի անմիջական
տպավորության տակ «շահի մտքովն անցնում է աշխարհքի բանը», և այդ դաժան բռնակալի մեջ
խոսում է մարդը։ Ուրեմն աշխարհում չկա հաստատ ոչ մի բան․ անցողիկ է ամեն ինչ․-Պատասխան
տուր ինձ, մատնիչ սևաչյա, մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․
Շահի հեգնական հարցին հետևում է Թմկա տիրուհու ատելությամբ լեցուն պատասխանը․ - Քաջ էր ու
սիրուն քեզնից առավել․ Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․ Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
չէր եղել կյանքում երբեք խաբեբա․․․ Ըստ իս Թմկա տիրուհին կողմնորոշված կին չէր։ Նա հասել էր մեծ
փառքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։
Ինչպես ասում են "ինչքան շատ ես ունենում, այնքան ավելի շատին ես ձգտում "։ Սակայն ի պատասխան
իր դավաճանության նա ոչինչ չստացավ։ Հովհաննես Թումանյանը բնութագրում է մարդկային
դավաճանությունը, որը ի վերջո հենց դավաճանողին է կործանում։ Այդ դավաճանությունից հետո
գալիս է դառը զղջումը: Այստեղ իշխում է մարդու գործի անմահության խորհուրդը։ Թումանյանը
ձգտում է պատմական ու փիլիսոփայական շունչ հաղորդել պոեմին: Ըստ իս Թումանյանին միշտ
հուզում է մարդու հարցը, և՛ քառյակներում, և՛ պոեմներում, նա փառաբանում է մարդկանց գործը :
Թումանյանը, ինչպես Նարեկացին, հիանալի գիտի մարդկային հոգու բոլոր գաղտնարանները , նրա
ներքին բախումներն ու ալեկոծությունները։ Պոեմի հերոսների հոգեվիճակների անցումները
հանճարեղորեն պատճառաբանված են: Չէ՞ որ Թմկա տիրուհին դավաճանության գործին էր մղվել՝
հրապուրված լինելով շահի փառքով։ Բայց, իր իսկ արդեն իրագործած եղելության տպավորության
տակ, պետք է նրա պատկերացումների մեջ շահը հիմնավորապես փառազրկվեր ու իր աչքին երևար
որպես մի շատ չնչին ու խղճուկ անձնավորություն: Իսկապես, ի՞նչ կարող էր այլևս մնալ շահի
գովաբանված փառքից ու մեծությունից, երբ նա անընդհատ մեծ պարտություններ կրելուց հետո ,
բերդը գրավում է միայն մի թույլ արարածի մատնության շնորհիվ։ Այս պարագայում Թմկա տիրուհին
պետք է խորապես զգար ու հասկանար իր դավադրության զոհ դարձած ամուսնու մարդկային
վեհությունն ու բարձրությունը, նրա ազնվությունն ու հերոսականությունը : Շահը ի վերջո մնում է շահ :
Թմկա տիրուհու՝ իր հարցին տված խորտակիչ պատասխանից նրա մեջ անմիջապես վերազարթնում
են բռնակալի գազանային բնազդները. Անհուն ցասումից մռնչաց Շահը. — Հե՜յ, դահի՜ճ, գոռաց
գազանի նման. Դահիճը իսկույն մտավ սրահը։ Այստեղ ունենք երկու տեսակետ . ի վերջո Թմկա
տիրուհին զղջում է իր ամուսնուն մատնելու համար, ներե՞լ նրան, թե ՞ ոչ ։ Թումանյանը տալիս է
այսպիսի լուծում . Եվ «անտես ու աննման էն սիրունին» տանում ու մի անտակ ժայռի ծայրից գլորում
են դեպի ձոր: Չնայած բռնակալ շահի դեմ Թմկա տիրուհու տարած բարոյական մեծ հաղթանակին և
չնայած նրան, որ Թաթուլ իշխանի մարդկային վեհության ու առաքինությունների վերհուշի ուժով սերը
հաղթանակում է, և նա ինքնակամ զոհաբերում է իրեն, այնուամենայնիվ , բանաստեղծը չի ներում
նրան: Չի ներում, որովհետև դավաճանության սև գործի հետևանքով բազմաթիվ մարդկային անմեղ
կյանքեր են կործանվել։ Թմկա տիրուհուն երբ ժայռից գլորում են, գել ու աղվես եկան հանդից ագահ
սիրտը լափեցին, ցին ու ագռավ իջան ամպից, սև աչքերը հանեցին։ Պարզ է, հեղինակի վերաբերմունքը
խիստ բացասական է։ Թմկաբերդի առման եղելությունը պատմելուց հետո աշուղը դարձյալ հիշեցնում
է կյանքի անցողիկության հանգամանքը: Պոեմի բոլոր հերոսներն էլ անցել գնացել են կյանքից ու
նրանցից միայն այդ զրույցն է մնացել, որը պետք է նորից հաստատեր նախերգանքի հիմնական
եզրակացությունը: Եթե կյանքը այդպես վազանցուկ է, ուրեմն՝ ինչո՞ւ մարդը պետք է վատ գործ
կատարի ու սերունդների անեծքին արժանանա, լավ գործով պետք է հիշվել , լավն է մարդկայինը ու
մարդուն դեպի անմահություն տանողը. Անց ենք կենում… միայն անմահ գործն է խոսվում լավ ու վատ .
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կգա ու մարդ կերթա անարատ։ Թումանյանի գործերից ոչ մեկի մեջ էպիկական
շունչն այնպես զորեղ չէ, որքան «Թմկաբերդի առումը» պոեմում։ Հիանալի է այս պոեմը , որն ամենայն
խորությամբ արտահայտում է կնոջ մատնության հրեշավորությունը : Բայց դրա հետ
միասին ,պատկերը իր թողած տպավորության ուժով, ընթերցողին արդեն տեղափոխում է հոմերոսյան
արվեստի անսահման տարածությունները: Պոեմի բուն նպատակն է վառ պահել մարդու կոչման , լավ
ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրել չարն ու վատը, ինչը ևս կարող է
«անմահանալ»։
27․ Հ․ Թումանյանի Անուշը․ Սիրո հոգեբանության պատկերումները պոեմում։

Պոեմը՝ իբրև գրական ժանր, ծավալուն չափածո ստեղծագործություն է, որի տարբեր մասերը
միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ: Պոեմները բաժանվում են երեք խմբի՝
պատմողական, քնարական, քնարապատմողական: «Անուշ» պոեմը տիպիկ քնարապատմողական
պոեմ է: Այսինքն՝ նրա ընդհանուր կառուցվածքում տեսնում ենք պատմողական հատվածներ ,
ինչպիսին են «Ձմռան գիշերը» և այլ դրվագներ, որոնցում պարզապես պատմվում է այս կամ այն
դեպքերի մասին: Մի փոքր խոսեմ այս պոեմի կառուցվածքի մասին։ Պոեմը առանձնահատուկ է
նրանով ,որ այստեղ գործում են շատ հերոսներ, և ունենք բազմամարդ տեսարաններ , բայց գլխավոր
հերոսները Անուշն ու Սարոն են, մնացած հերոսները հարաբերվում են նրանց։ <<Անուշ >> պոեմը
բաղկացած է վեց երգից կամ գլուխներից, նախերգանքից, վերջերգից և այլ ենթագլուխներից ու
ենթամասերից: Նախերգանքի հատվածում հեղինակի քնարական ապրումներից մենք զգում ենք , որ
պոեմի մեջ ներկայացվելու է սիրահար զույգին վերաբերող մի ողբերգական պատմություն : Իսկ
վերջներգը ընդհանրացնում է պոեմում ներկայացված սիրո հավերժական գոյության
փիլիսոփայությունը։ Պոեմի սյուժեի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական
առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի
երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ , երբ Սարոն , Անուշի եղբոր՝ Մոսիի
հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը
հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»։ Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած , խորապես
վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը , որի «չար
բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի »
վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից , և իր
հանգիստն է գտնում Դեբետի ջրերի վրա, իր հավերժական սերը փոխանցելով բնությանը։
Անդրադառնամ կերպարներին, որոնց միջոցով էլ ներկայացվում է սիրո մոտիվն ու հոգեբանությունը։
Անուշի կերպարը։ Պատահական չէ, որ պոեմը կոչվում է Անուշի անունով: Անուշի մեջ է հատկապես
Թումանյանը խտացրել բովանդակության ողջ ողբերգականությունը և այս կերպարում
ընդհանրացրել նահապետական գեղջուկ աղջկա պարզությունը , միջավայրի բարքերին , օրենքներին
ու հավատալիքներին հավատարմությունը։ Անուշը խորապես հավատում է Համբարձման տոնի
ժամանակ իրեն բաժին ընկած գուշակությանը և լրացուցիչ փաստարկներ է փնտրում իր հավատն
արդարացնելու համար, հիշում է, թե ինչպես մանուկ ժամանակ դերվիշն անիծել է իրեն , և սրտի
խորքում տագնապով սպասում է անեծքի իրականացմանը. <<Ա՜խ, են դարվիշի անեծքին անգութ ու էս
վիճակին տեղյակ է Աստված>>: Սակայն, միաժամանակ, Անուշը նման չէ գյուղի այն աղջիկներին, որոնց
ամուսնացնում են առանց սիրո։ Նա սիրում է Սարոյին, նրանց սերը փոխադարձ է , բայց նույնիսկ այդ
փոխադարձ սերը անվերջ, հավաստիացումներ է պահանջում, որովհետև իսկական սերը , Թումանյանի
կարծիքով, անհագ է, ագահ, տարօրինակ: Պոեմում Անուշն իրեն համեմատում է սիրո սպասումից
չորացած, ուռենի դարձած աղջկա հետ։ Եվ այդ ուժեղ ու անհագ սերն է Անուշին բարձրացնում իր
միջավայրից, հոգեպես ուժ տալիս նրան, որ նա, անտեսելով միջավայրի բարքերն ու հավատալիքները ,
Սարոյի հետ փախչում է սարերը, թեև վերադարձից հետո նրան սպասում էին հոր և միջավայրի
նախատինքը։ Անուշի կերպարին բանաստեղծը հաղորդել է ներքին լարվածություն , անորոշ տագնապի
ու սպասումների զգացողություն: Անուշն անհանգիստ է Սարոյի սիրո երդումները լսելիս , անհանգիստ
է, երբ ջրի գնալու պատրվակով խաբում է մորը և գնում է Սարոյի մոտ, տագնապի մեջ է, երբ
վիճակահանության ժամանակ վատ գուշակություն է բաժին ընկնում նրան , տագնապում է Սարոյի և
Մոսիի կոխի ժամանակ, սարսափում է, երբ Մոսին սպառնում է խանչալով «մորթել նրան աչքը բաց » և
այսպես շարունակ: Այսինքն նույնիսկ մինչև Սարոյի հետ փախչելը և Սարոյի սպանությունը Անուշն
անվերջ հոգեկան խռովքի մեջ է, որն առաջանում է նրա ներքին սրված զգացմունքների և արտաքին
հանգամանքների բախումից։ Եվ կերպարի այս ներքին լարվածությունն է, որ հոգեբանորեն
նախապատրաստում է հերոսուհու վախճանը։ Սարոյի մահը դառնում է այն կուլմինացիոն պահը , երբ
կուտակված ներքին տագնապները «պոռթկում են» հոգեկան խանգարման ձևով։ Նրա խանգարված
մտքի ու երևակայության մեջ Սարոն շարունակում է ապրել մերթ կենդանի , մերթ՝ մեռած։
Թումանյանը խնդրին մոտեցել է չափազանց նրբորեն։ Ինչպես գիտենք Թումանյանի հալածված
հերոսների հոգու ապաստարանը բնությունն է ։ Անուշը այստեղ չի հասնում կատարյալ
խելագարության, նրա գիտակցությունը մերթընդմերթ լուսավորվում է : Սա նշանակում է , որ Անուշի
ինքնասպանությունը սիրած էակին անհունի մեջ միանալու ենթագիտակցական մղման արդյունք է։ Եվ
Անուշը գնում է միանալու Սարոյին Դեբեդի ջրերում, այսինքն՝ բնության մեջ։ Սարոյի կերպարը։
Սարոն նույնպես նահապետական բարքերի զոհն է, որ ակամա է դեմ գնում այդ բարքերին : Նա բնավ էլ
չէր մտածում Մոսիին վիրավորելու մասին, սիրած աղջկա ներկայությունն է նրան մոռացնել տալիս
հինավուրց ադաթը։ Նա հայտնվում է անմխիթար, կրկնակի դրամատիկ վիճակում , որովհետև Մոսին
Անուշի եղբայրն է։ Սարոն անմոռաց սիրում է Անուշին, դա շատ լավ երևում է պոեմի առաջին երգում ,
երբ ջրի ափին հանդիպում են սիրահարները: Գյուղական հարսանիքի ժամանակ տեղի ունեցած
դեպքերից հետո անելանելի վիճակում հայտնված Սարոն փախցնում է Անուշին , բայց դա ելք չէր։
Նրանք չէին կարող երջանիկ լինել հասարակությունից և հարազատներից կտրված , չէին կարող ապրել
հալածված ու մենակ: Հետաքրքրականն այն է ,որ հուսահատ Սարոն անգամ մեռնել չի կարող , դա
դավաճանություն կլիներ Անուշի նկատմամբ: Սարոյի ոչ թե մահը, այլ ապրելն է զոհաբերություն
հանուն Անուշի: Նա ոչ միայն քարացած բարքերի, այլև իր մեծ սիրո զոհն է: Մոսիի կերպարը։ Մոսին
մարդասպան է ու զոհ միաժամանակ։ Մարդասպան է, որովհետև սպանում է վաղեմի ընկերոջը ,
դժբախտացնում քրոջը։ Վրեժի զգացումը կուրացնում է նրան, եղբայրական սերն ու ընկերական
զգացումը տեղի են տալիս վրեժի գաղափարի առաջ։ Մարդասպան Մոսին կորցնում է մարդկային
կերպարանքը։ Մոսին ևս իր միջավայրի ու բարքերի զոհն է: Նրա պատիվը գետնովն է տրվել , և եթե նա
վրեժ չլուծեր՝ շրջապատում կկորցներ իր անունը, ծաղրուծանակի առարկա կդառնար : Ամբոխն իր
գոյությամբ ու չգրված օրենքներով Մոսիին դրդում էր վրիժառության։ Այսուհանդերձ , ըստ իս Մոսին
նման չէ Սարոյին ու Անուշին: Վերջիններս դեմ դուրս եկան միջավայրին իրենց սիրո իրավունքը
պահելու համար, և զոհվեցին, մինչդեռ Մոսին դարձավ անմարդկային ադաթների կույր գործիքը և
ուրիշների դժբախտության պատճառը։ Չնայած պոեմում մեծ տեղ հատկացված չէ Սարոյի և Անուշի
մայրերի կերպարներին, բայց նրանք դեր են խաղում այստեղ։ Անուշի մայրը երևում է պոեմի սկզբում և
վերջում, երկու դեպքում էլ՝ տագնապն ու անհանգստությունը սրտում։ Առաջին իսկ երգում մայրը
երևում է իբրև նահապետական բարոյականության պահապան, որ մտահոգված է աղջկա անբասիր
վարքով։ Մայրը սրտնեղում է ,երբ աղջիկը գնում է ջրի և ուշ է վերադառնում։ Նահապետական
բարոյականության չափանիշներով՝ հասուն աղջիկը չպետք է շփվեր երիտասարդ տղաների հետ ,
ուստի մոր աչքին թշնամին ու ջահել տղան հավասարապես սպառնում են աղջկա պատվին։ Մայրը
մշտապես տագնապում է իր զավակների համար՝ բախտավոր թե դժբախտ լինեն նրանք : Նա իր
զավակի համար հզոր պատնեշ է չար աշխարհի դեմ: Անուշի մայրն էլ, հսկումի կանգնած , պոեմի
վերջում կրկին կանչում է աղջկան, և մոր անպատասխան կանչը տխուր տարածվում է թշնամի
դարձած ձորերի ու գետի վրա։ Իսկ Սարոյի մայրը գործողության մեջ է մտնում պոեմի ամենացնցող ,
ողբերգական պահին, երբ սպանվել է որդին։ Մարդկային հոգին տակնուվրա անող , սրտառուչ ու
ողբերգական են մոր խոսքերը: Ողբերգականությունն անափ է, անսահման, որովհետև մայրը մնում է ,
որդին հեռանում, որովհետև անշունչ իրերը, որ ամեն պահ Սարոյին պետք է հիշեցնեն , մնում են , իսկ
Սարոն չի մնում... Նշեմ որ Թումանյանագիտության մեջ Սարոյի մոր ողբը համեմատվել է Շեքսպիրի
«Լիր արքա» ողբերգության մեջ արքա Լիրի դստեր՝ դիակի վրա արված ողբի հետ : <<Անուշ >> պոեմը
Թումանյանի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Ռուս մեծ գրող Վալերի Բրյուսովը այս
պեոմը համարել է հայկական կյանքի հանրագիտարան: Եվ իսկապես, Թումանյանի հանճարեղ
պոեմում արտացոլվել են հայ նահապետական գյուղի կյանքի բոլոր կողմերը , ժողովուրդի
հոգեբանությունն ու մտածողությունը, բանաստեղծի մեծ երազանքը գեղեցիկի ու կատարյալի մասին :
Թումանյանը իր սիրահարների սիրո զգացման ամեն մի զեղման մեջ հոգեբանական մի որևէ էական
գիծ է բացահայտում։ Օրինակ Սարոյի դեպքում ,նա անշուշտ պիտի տենչալով տենչար Անուշին
հանդիպելու, բայց ասում է «նստիր վրանում», որովհետև նրա տեսքը իրեն խելքամաղ է անում ,
կորցնում է իր հանգիստը, ամբողջովին կլանում է իր ուշքն ու միտքը ու մոռացնում անգամ իր
հովվական պարտականությունը:
Այստեղ ակամայից հիշողության մեջ է զարթնում Նարեկացու այն խոսքերը , երբ դիմելով աստծուն
ասում է. «Մի լիցի ինձ ձայնել ու քեզ ոչ լսիլ, քեզ տեսնել և դատարկ ելանել »: Եվ իսկապես Անուշը
Սարոյի համար մի անհասանելի աստվածություն էր, և իհարկե, տանջալից բան կլիներ նրան «տեսնել և
դատարկ ելանել». չէ որ գյուղական սովորույթները թույլ չէին տալիս երիտասարդների սիրո
տեսակցությունները, նույնիսկ սովորական խոսքերի փոխանակությունները : Թերևս առաջին
հայաքից պոեմում կարող ենք մեղադրել միայն Մոսիին, սակայն բոլորն էլ այստեղ զոհ են։ Մոսին
դարձել էր սովորույթների ու բարքերի զոհը և չկարողանալով ազատվել այդ կապանքներից՝ նա անում
էր քայլեր, որը այդ ժամանակաշրջանում միգուցե <<ճիշտ>> էր համարվում։ Ցավոք, Հայաստանում դեռ
կան սովորույթներին ու բարքերին զոհ դարձած մարդիկ։ Եվ ինչո՞ւ դուրս չգալ այդ կապանքներից , այդ
բարքերից, որոնք կապել են մարդկանց ձեռքերը, որոնք պատճառ են հանդիսանում մարդկանց անել
այն, ինչ իրենք չեն ցանկանում ու առավել ևս դժբախտություն է պատճառում իրենց և ուրիշներին։
«Անուշ» պոեմը կարդալով՝ կարող ենք ամբողջովին պատկերացում կազմել ժամանակի բարքերի և
սովորույթների մասին: Եվ կարող ենք նշել ,որ Անուշն իր ժամակաշրջանի համեմատ բավականին
համարձակ աղջիկ էր, նա համարձակվում էր հանդիպել Սարոյի հետ, խոսել , զրուցել նրա հետ , իսկ
այնուհետև վերադառնում էր տուն և խաբում էր մորը: Այնուամենայնիվ «Անուշ » պոեմի հիմքում ընկած
է սիրո գաղափարը, որը ցավոք պսակվում է ողբերգությամբ: Անուշը անմեղ ու անկեղծ սիրով սիրում էր
Սարոյին և ուզում էր լիներ նրա կողքին: Անուշի մեջ խտացված է գեղջուկ աղջկա մի կերպար , ով
հանուն սիրո պատրաստ է նույնիսկ իր կյանքից հրաժարվել, նա չի տեսնում իր կյանքի
շարունակությունը առանց Սարոյի: Երբ հասկանում է, որ միակ ճանապարհը փախուստն է սիրած
տղայի հետ միանալու, նա, անտեսելով սովորույթը, դիմում է նաև այդ քայլին : Սարոն էլ փախցնելով
Անուշին, կարծում էր, թե վերջապես հասան իրենց նպատակին ու երջանիկ կլինեն , սակայն , ավաղ , նա
դարձավ անմեղ սիրո զոհ: Ինչն է հատկանշական Մոսիի կերպարի համար, որ նրա համար ավելի
կարևոր էր շրջապատի կարծիքը, քան իր հարազատների երջանկությունը : Հարազատների
ողբերգական վախճանով նա փրկեց իր պատիվը: Չնայած պոեմի ավարտը շատ տխուր է , բայց
մտածելու շատ բան է տալիս։ Բոլորը տարբեր կերպ են մտածում, բայց ինձ համար այստեղ մեղավոր է
թե միջավայրը, թե ընտանիքը, որոնք Անուշի սերը, նույնիսկ կյանքը , չեն կարևորում , կարևորը
ադաթներն են, որոնցով պետք է շարժվել: Այնուամենայնիվ Թումանյանը պոեմը ավարտում է
լավատեսությամբ։ Մարդ արարածը գոյության ձևը փոխելով հարատևում է, միանալով բնությանը ,
տիեզերքին, որով և նա փորձում է հաղթահարել մահվան ողբերգությունը : Ինչպես նշում է Մկրտիչ
Մկրյանը , այդ ողբերգությունը Նարեկացուց հետո մեր գրականության մեջ ոչ մեկը Թումանյանի պես
խորը չի արտահայտել: <<Անուշ>> պոեմն ավարտվում է հավերժական սիրո հաղթանակով: Ինչն էլ
բանաստեղծի, ինչու չէ նաև ընթերցողի մեծ երազանքն էր գեղեցիկ , մաքուր ու կատարյալ սիրո մասին :
Որպես հավելում նշեմ, որ 1908թվականին Կոմիտասը փորձում է <<Անուշ>>-ի հիման վրա գրել օպերա ,
բայց հանճարեղ երժիշտը վատառողջության պատճառով չի կարողանում ավարտել իր սկսած գործը :
Հաջողությամբ է պսակվում անվանի երաժիշտ Արմեն Տիգրանյանի փորձը: Հաղթահարելով մեծ
դժվարություններ` նա գրում է <<Անուշ>> օպերան և առաջին անգամ 1912 թվականին այն բեմադրվում
է Ալեքսանդրապոլի թատրոնում: Կարող ենք ասել, որ պոեմն ունի արդիականություն և այնքան
սիրված է ժողովրդի կողմից որ մեր օրերում էլ ցուցադրվում են ներկայացումներ։

28․ Խոհափիլիսոփայական շերտը Հ․ Թումանյանի քառյակներում։

Մի առիթով Թումանյանն ասել է, որ քառյակներն իր կյանքի կարևոր <<շտրիխներն >>են։ Թումանյանը


իր կյանքի հասուն տարիքում խորհել և փիլիսոփայել է կյանքի մասին և կյանքի մեծ փորձ ձեռք
բերելուց հետո այդ ամենը ընդհանրացրել է քառյակների մեջ։ Թումանյանի քառյակները նվիրված են
կյանքի ու մահվան, անցողիկի ու մնայունի, հայրենիքի , բնության և փիլիսոփայության հարցերին։
Սկսենք Թումանյանի ակնարկած՝ իր կյանքի մի կարևոր «շտրիխի» մասին գրված քառյակից։

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.


Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի,
Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսնավ ես հողին
Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին։

Այստեղ մեծ բանաստեղծի խտացված խոհերն են իր արած-չարածի, անձնական վիճակի ու


ապրումների, չբավարարվածության և այն մասին, որ իր հայրենի հողը և ժողովուրդը ինչքան բան են
տվել իրեն,իսկ ինքը ոչինչ չի տվել, և իր կյանքն անցել է անպտուղ և անարդյունք։ Սրանք նաև այն
մասին են, որ ինքը շատ բան կարող էր գրել ու չգրեց։
Բանաստեղծը, նաև իր ժողովրդի ցավը ապրելով, նրա լուսավոր ապագայի նկատմամբ միշտ լավատես
է եղել։

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,


Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը լավ եմ տեսել ես։

Այս քառյակը նաև ընդհանրական խոհ է մարդկային լավատեսության, բարուն, լավին ապավինելու
ձգտումի մասին։ Թումանյանը նաև խորհում է իր տեսած դժվարությունների մասին և փորձում
լավատետությամբ լցվել։
Ուշագրավ է հատկապես այս քառյակը։

Մի հավք զարկի ես մի օր,


Թռավ, գնաց վիրավոր,
Թռչում է միշտ իմ մտքում,
Թևը արնոտ ու մոլոր։
Մարդը իր կատարած մեղքի համար պիտի ապաշխարի, պիտի մշտապես հիշի և փորձի չկրկնել ,
որպեսզի այս հողեղեն աշխարհից մարդկային մեղքերը պակասեն։

Բերանն արնոտ մարդակերը են անբան,


Հազար դարում հազիվ դառավ մարդասպան,
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև մարդը իր ճամփան։

Թումանյանը այս քառյակում բնութագրում է մեր հարևան թշնամուն, որը հազարավոր մարդկանց
մահվան պատճառ դարձավ։ Ըստ Թումանյանի թուրքերը մարդ չեն այլ՝ մարդակեր, որոնք աչք են
դնում հարևանի ունեցվածքի վրա։ Եվ իրենց կյանքի ճանապարհին հեռու են մարդ լինելուց։
Շատ խոհական է նաև հետևյալ քառյակը։

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ՝


Միտքդ երկար, կյանքդ կարճ
Քանի՜, քանիսն անցան քեզ պես
Քեզնից առաջ, քո առաջ
Ի՞նչ են տարել նրանք կյանքից,
Թե ինչ տանես դու քեզ հետ
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեն։

Այս քառյակը ագահ մարդու մասին է, ով միշտ ավելիին է ձգտում։ Բայց արդյունքում ինչպես և բոլորը ,
այս կյանքում ոչինչ չեն տանելու աշխարհից, և կյանքը հարատև չէ։ Մարդը պետք է կյանքում չձգտի
միայն ագահությամբ նյութական իրեր դիզել՝ մոռանալով կյանքի կարճատևության և անցողիկության
մասին։

29. <<Սասունցի Դավիթ>> էպոսը Հ․ Թումանյանի մշակմամբ։

«Սասնա Ծռեր» դյուցազներգությունը ոգևորել է մեր շատ գրողների, ովքեր ինքնուրույն պոեմներ են
գրել։ Այդ պոեմներն են Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ը, Ավ. Իսահակյանի «Սասնա Մհեր »-ը ,
Եղ. Չարենցի «Սասունցի Դավիթ»-ը։ Սրանք մեր էպոսի պատումներից, տարբերակներից են։
Լավագույններից է Թումանյանի մշակումը։ Պոեմը բնույթով պատմողական է։ Թումանյանի
կենդանության օրոք տպագրվել է միայն պոեմի առաջին մասը, այն ավարտվում է Դավիթի և Մելիքի
մենամարտով։ Պոեմի երկրորդ մասը մնացել է անավարտ, պահպանվել է 80 տող՝ նվիրված Դավթի և
Խանդութի սիրուն։ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» էպոսը լավագույն մշակումներից է :
Էպոսից տարբերվում է իր դեպքերի ավելի արագ զարգացմամբ: Թումանյանի տարբերակում ավելի
համառոտ է նկարագրված էպոսի ընթացքը: Երկու մշակումների միջև կան տարբերություններ ,
օրինակ էպոսում Սանասարի ձիուն անվանում էին «Թուր Կեծակին», իսկ Թումանյանի տարբերակում՝
«Թուր Կայծակին»: Թումանյանը իր պոեմը ստեղծելիս ձեռքի տակ է ունեցել «Սասնա ծռեր » էպոսի
փոքր՝ թվով չորս տարբերակներ և, բնականաբար, նրա բովանդակության բոլոր հարստություններին
տեղյակ չէր: Սակայն նա միանգամայն ճիշտ է վարվել, որ հիմք է ընդունել էպոսի Մոկաց պատումները :
Այդ պատումները իրենց գործողության արտակարգ էպիկական թափով և հարստությամբ , ավելի
հեքիաթին բնորոշ դրվագների սակավությամբ, անշուշտ, գեղարվեստական հմայքով առավել են
աշխարհագրական մյուս վայրերի պատումներից: Սրանով հանդերձ, երևի «հարմարեցման » մղումով
բանաստեղծը այնուամենայնիվ այդ պատումներից էլ իր պոեմում դուրս է թողել էպոսի ժանրին բնորոշ
մի քանի դրվագներ, ինչպես օրինակ Ձենով Օհանի կնոջ` Սառեի` Դավթին սիրահարվելը , նրա՝ Դավթին
իր «ձեռաց խետ» տանելու մարմնական տենչանքը, կռիվ գնալու ճանապարհին Դավթի՝ Կաթ -
նաղբյուրի ջրից խմելը, որի շնորհիվ էլ մարմնով մեծանալն ու հզորանալը : «Մոռացության » է տվել
նշանավոր Ցռան Վերգոյի գոյությունը և այլն: Թումանյանը Դավթի ճյուղի երկրորդ մասը նոր ձևով
մշակելուց հետո, անշուշտ, դրան համապատասխան կվերադառնար և իր պոեմի առաջին մասին : Եվ
դեռ ավելին, Իսահակյանի վերոհիշյալ վկայությունից երևում է , որ նա ավելի մեծ մտահաղացում է
ունեցել՝ էպոսի բոլոր ճյուղերը՝ սկզբից մինչև վերջ, Սանասարի ու Բաղդասարի ճյուղից սկսած մինչև
Փոքր Մհերի ճյուղը, մշակել Հոմերոսի կամ Ֆիրդուսու նման: Այն ժամանակվա հասարակության
պայմաններում չգիտակցվեց այդ գործի կարևորությունը և բանաստեղծի համար այն կատարելու
հնարավորություններ չստեղծվեցին: Եվ Թումանյանի հետ էլ անվերադարձ վերացավ մեր հոյակապ
էպոսի եթե ոչ լիակատար, գոնե մի ճյուղի ամբողջական մշակման հնարավորությունը : Այն ինչ կարող
էր անել Թումանյանը, իր ժամանակակիցներից ոչ ոք չէր կարող անել և հետագայում էլ չեն
կարողանալու։ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը սկսվում է Դավթի ծնունդով և նրա ծնողների
մահով: Բանաստեղծը ընտրել է էպոսի այն պատումը, ըստ որի Մեծ Մհերը ժառանգ չունի և երբ նա իր
գորշ հոնքերը կիտած միտք է անում այդ մասին, հանկարծ քաջին մի հուր հրեղեն է երևում և հայտնում ,
որ ինքը շուտով զավակ կունենա, որից հետո նա էլ, կինն էլ նույն օրը պիտի վախճանվեն : Այսպիսով
Թումանյանը իր պոեմից դուրս է թողել դարձյալ մի ընդհանուր էպիկական մոտիվ՝ դյուցազնի
երդմնազանցությունը՝ որպես նրա մահվան պատճառ: Այդ դարում «Մըսր անհաղթ ու հզոր , Մըսրա -
Մելիքն էր նստած թագավոր»: Երբ սա լսում է, որ այլևս Մհերը չկա, հարձակվում է Սասունի վրա : Ձենով
Օհանը ահից սարսափած՝ գլխաբաց ելնում է թշնամու առաջ և աղաչում, որ Մըսրա-Մելիքը իր երկիրը
քար ու քանդ չանի ու հայտնում է իր լիակատար հպատակությունը : Այդ խոստումը համոզիչ դարձնելու
համար Մելիքը պահանջում է Օհանից, որ ամբողջ ազգով անց կենան իր թրի տակով : Բոլորը
ենթարկվում են նրա պահանջին․ Մենակ Դավիթը, ինչ արին-չարին, Մոտ չեկավ դուշման Մելիքի
թըրին: Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն, Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն, Փոքրիկ ճըկույթը
մի քարի առավ, Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
Այնքան հաջող գրված այս մի դրվագով Թումանյանը միանգամից սիրելի ու իդեալ հերոս է դարձնում
դեռ մանուկ հասակում գտնվող Դավթին։ Թումանյանը էլ ավելի սիրելի դարձնելու համար իր հերոսին ,
անմիջապես անցում է կատարում և արդեն պատկերում է Դավթի մանկությունը իր հորեղբայր Օհանի
ընտանիքում։ Մանուկ Դավիթը ծնողներ չուներ, «բայց վա՛յ խեղճ որբին աշխարքի վրա ...»։ Դավիթը
մանուկ հասակում էլ Հսկա է, գերբնական ուժի տեր, բայց դեռ չի գիտակցում դրա նշանակությունը .
որբը ենթարկվում է Ձենով Օհանի կամքին ու հորդորներին։ Օհանը ունենում է մի չար կին , որը
բարկանալով ամուսնու վրա, պահանջում է մի գործի դնել Դավթին։ Ձենով Օհանը Դավթի համար
գնում է երկաթից մի զույգ ոտնաման, և դարձնում Սասնա քաղաքի գառնարած։ Այստեղից էլ սկսվում է
պոեմի սլացիկ գործողությունը, որի մեջ մշտապես ու լավագույն կերպով ցուցադրվում է հերոսը :
Թումանյանը ամենայն հետևողականությամբ օժտում է Դավթին բնավորության և վարվեցողության
այնպիսի գծերով, որոնք լիուլի բնութագրում են նրան այնպես, ինչպես այդ կա էպոսի ժողովրդական
տարբեր պատումներում։ Ժողովուրդը ամենասքանչելի հումորով է վերաբերվում իր էությունը
մարմնավորող հերոսի՝ մանկական հասակի միամիտ արարքներին։ Եթե Թումանյանի պոեմում կան
այնպիսի դրվագներ, որոնք իրենց գեղարվեստական արժանիքներով գերազանցում են բուն էպոսի
համապատասխան տեղերին, ապա ամենից առաջ խոսքը կարող է վերաբերել Դավթի
գառնարածության ու նախրապանության պատկերներին: Երբ Դավիթը երկու դեպքում էլ առանց
տարբերություն դնելու ընտանի կենդանիներին խառնում է վայրի գազանների հետ և բերում Սասնա
քաղաք, սարսափած քաղաքացիները դիմում են Օհանին, որ «սրանից իրենց ազատ անի»: Օհանը ,
ճարահատյալ, Դավթի համար նետ աղեղ է շինում, որ գնա իր համար որս անի: Նա էլ գնում է իր հոր հին
ծանոթ մի պառավի մոտ ու նրա կորեկի արտում լոր է սպանում։ Արտը ոտնատակ է արվում։ Պառավը
խիստ զայրացած Դավթին հայտնում է, որ նրա հայրը որսասար է ունեցել, բայց Օհանը Մըսրա Մելիքի
ահից այն թաքցրել է իրենից: Դավիթը պահանջում է հորեղբորից իրեն տանել որսասար : Գիշերը
Դավիթը տեսնում է, որ մութ հեռվում մի թեժ, փայլփլուն կրակ է վառվում։ Օհանը բացատրում է . այդ
լույսը բարձրանում է Մարութա սարի վրա գտնվող Չարխափան տիրամոր վանքի (որը ավերել էր
Մելիքը) սեղանից։ Դավիթը խնդրում է վերաշինել վանքը, ինչը և արվում է : Պոեմի այս դրվագից սկսած ,
հետզհետե ավելի ու ավելի են հարստանում ու բացահայտվում հերոսի ըմբռնումների , հոգեբանության
ու բնավորության բուն ժողովրդական գծերը, որոնք և լիովին համերաշխ են Թումանյանի
ստեղծագործական նպատակադրմանը։ Մարութա վանքը ավերակներից վերականգնել տալով ,
Դավիթը ոչ այնքան կրոնական զգացմունքներով է առաջնորդվում, որքան Մըսրա Մելիքի անիրավացի
արարքին հակադրվելու ցանկությամբ: Նրա համար դա բռնակալության հանդեպ ատելության
անկախության ձգտման արտահայտություն է: Պոեմում ծավալվող հետագա դեպքերի ընթացքում էլ
Դավիթը մարմնավորում է աշխատավոր ժողովրդի ազատասիրական ոգին , նրա պայքարը , ցասումն ու
ատելությունը՝ ուղղված ամեն տեսակի կեղեքիչների ու բռնակալների ոտնձգությունների դեմ։ Այս
առումով էլ Թումանյանի պոեմի ժողովրդայնությունը կատարյալ է: Երբ Մըսրա Մելիքը լսում է , որ
Դավիթը հոր վանքը շինել, իշխան է դառել, մեծ զորքով Կոզբադինին ուղարկում է Սասուն՝ ավարի ու
ավերածության և յոթ տարվա հարկը բերելու համար: Դեպի Սասուն ճանապարհ ընկնելիս՝ Մսրա
կանայք երգելով գովերգում ու ոգեշնչում են` Կոզբադնին՝ համոզված լինելով , որ նա հաջողությամբ
պիտի վերադառնա:
Ձենով Օհանի կերպարը շատ ու շատ քննադատների ու էպոսը մշակողների համար գայթակղության
քար է հանդիսացել: Ըստ ոմանց, նա բացասական անձ է: Բավական է ասել, որ Վաղարշյանի պիեսում
Դավթի չարանենգ սպանությունը կազմակերպում է Ձենով Օհանը: Ճիշտ է, նրա բնավորության մեջ կա
դժբախտությունների հետ համակերպվելու հակում, որոշ չափով և վախկոտություն , բայց էպոսում
իսկական վախկոտի տիպարը Վերգոն է: Մինչդեռ Ձենով Օհանը ահավոր ուժեղ ձայնով օժտված մի
էպիկական հսկա է, որը էպոսում հաճախ էլ հանդես է գալիս որպես վճռական կամքի տեր և
դյուցազնական գործեր կատարելու ընդունակ մի անձնավորություն: Կան պատումներ , որոնց մեջ
Օհանը Դավթի պատվերին հակառակ, չի համբերում և հարձակվում է Սասուն մտած Մըսրա Մելիքի
բանակի վրա: Իսկ հետագայում՝ նա է Փոքր Մհերին առաջնորդում կռվի դաշտ՝ Դավթին սպանողներից
վրեժ լուծելու համար: Երբ Դավիթը ընկնում է Մըսրա Մելիքի վրանի տակ փորված հորը , Ձենով Օհանի
տեսած երազը, ապա ձիերի հետ նրա խոսքն ու Դավթին անմիջապես օգնության հասնելու
վճռականությունը արդեն բնութագրում են նրան իբրև դրական հերոսի։ Ձենով Օհանը (ինչպես և Քեռի
Թորոսը) պարզապես մեծ ընտանիքի նահապետն է, որին իբրև կրտսեր հարգում և լսում է Դավիթը ,
նրանից զանազան խորհուրդներ է հարցնում, նա էլ սիրում է Դավթին, հոգ է տանում նրա համար ,
փորձության պահերին օգնության է հասնում և որպես կյանքի մեծ փորձ ունեցող՝ հաճախ բարի
խրատներ տալիս: Այսպիսին է Ձենով Օհանը նաև Թումանյանի «Սասունցի Դավիթ »
պոեմում: Իհարկե, ժողովրդական էպոսում իր թուլությունների համար Օհանը երգիծվում է , բայց դա
հումոր է, և շատ բնական է, որ հումորի մեր մեծ վարպետ Թումանյանը արտակարգ հաջողությամբ
ընդգծեր ու զարգացներ Օհանի նկատմամբ այդ երգիծանքը, նույնիսկ ավելի քան հիպերբոլիկ չափերի
հասցնելով նրա թուլությունների նկարագիրը: Երբ Կոզբադինը գալիս է Սասուն՝ «Օհանը լըսեց՝
կապվեց լեզուն»։ Իսկ երբ նա սարի գագաթից տեսնում է դաշտում բանակ դրած Մելիքի ահագին
բանակը, դարձյալ «Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն»։ Իրենց ուժերի նկատմամբ թերահավատ ,
բայց բարեհոգի Օհանի բարձրացրած այս արտակարգ տագնապալից աղմուկ - աղաղակը, ինչպես և
ավելի առաջ Կոզբադինի գալու կապակցությամբ նրա հեզ ու խոնարհ արարքները Թումանյանի
պոեմում անշուշտ նպատակ ունեն հակադրություն ստեղծելու նրա և կռվում արդարացի կողմի իր
ուժերին վստահ Դավթի բնավորությունների միջև: Իբրև աշխատավոր ժողովրդի ուժը մարմնավորող ,
Դավիթը ժողովրդի խաղաղ ու երջանիկ կյանքի նախանձախնդիր է . նա ամեն անգամ խոր զայրույթով
է լցվում, երբ հայտնվում են մարդկանց խաղաղ կյանքի վրա բռնացողները : Ահա նա պառավից լսում է
Կոզբադինի հարկահանության մասին և իսկույն ուղևորվում է դեպքի վայրը։ Դավիթը հրամայում է , որ
Կոզբադինը վեր կենա և դադարի ոսկին չափելուց, սա հակառակում է , այն ժամանակ բարկանում է
Դավիթը, չափը շպրտում է և Կոզբադինի գլուխը ջարդում: Հարկահանները ամեն ինչ թողած փախչում
են երկրից: Մսրա կանայք այս անգամ ծաղրում են Կոզբադինին․ «Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան...»։ Բայց կատաղում է Մըսրա-Մելիքը, հավաքում է իր անհամար
զորքերը և հայտնում,որ կռվի է գնում Դավթի վրա։ Սկսվում է պոեմի կարևոր մասը , ուր առավել
խորությամբ ու բազմակողմանիությամբ բնութագրվում և ամբողջական է դառնում Դավթի կերպարը :
Անկախ նրանից, թե Թումանյանի պոեմի այս կամ այն դրվագը, հերոսների այս կամ այն խոսքը
համապատասխանում է բուն ժողովրդական էպոսի բովանդակությանը, թե բանաստեղծի ստեղծածն է ,
միևնույն է, դրանք բոլորն էլ լիապես հարազատ են ժողովրդական ոգուն։ Թումանյանը իր պոեմում
ընդգրկված իրադարձությունների մեջ սովորաբար որևէ բան չի ավելացնում. նա միայն դեպքերի
նկարագրությունները, հերոսների խոսքը ավելի է հարստացնում՝ այդպիսով ավելի ցայտուն
դարձնելով դրանց էությունը։ Դավիթը սրտառուչ հրաժեշտ է տալիս բոլոր հարազատներին , Սասնա
բոլոր ժողովրդին և շտապում կռվի դաշտ։ Նա սարի գագաթից ձայն է տալիս Մսրա զորքին , որ իմանան
իր հարձակման մասին, որպեսզի հետո չասեն՝ «թե մենք քընած, Դավիթ գող - գող եկավ , գընաց »։ Մսրա
զորքը անխնա կոտորվում է, մինչև որ մի ալևոր, աշխարհ տեսած զինվոր , արյունահեղության առաջն
առնելու համար գնում - խոսում է Դավթի հետ, և դա նրան հաջողվում է։ Ծերունին իր խոսքի վերջում
Մսրա զորքի մասին ասում է ,որ իրենց թագավորը՝ Մելիքն է այս զորքին ստիպողաբար բերել կռվի ,
դիմելով Դավթին ալևորը ասում է «մենք քեզ ի՞նչ վնաս ենք արել ,ինչու՞ ես Թուր կեծակին քաշում մեզ
վրա»։ Դավիթը անմիջապես հասկանում է ծերունուն, հարցնում է «թագավորի » տեղը , գտնում է նրան
ու մենամարտի մեջ ոչնչացնում: Այդ որ տեսնում է Մսրա բանակը՝ ջուր է կտրում ահ ու վախից ,
Դավիթը նրանց այլևս չի վնասում, այլ խաղաղեցնում է և կարգադրում եկած ճանապարհով
վերադառնալ իրենց հայրենի աշխարհը. «Դարձե՛ք եկած ճանապարհով Ձեր հայրենի հողը Մըսրա ,
Բայց թե մին էլ զենք ու զոռով, Վեր եք կացել դուք մեզ վըրա, Հորում լինեն քառսուն գազ խոր , Թե
ջաղացի քարի տակին, Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր, Սասնա Դավիթ, Թուր Կեծակին , Էն ժամանակ
աստված գիտի, Ով մեզանից կըլնի փոշման, Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի , Թե՞ դուք , որ մեզ արիք
դուշման...»։ Այս տողերով էլ վերջանում է Թումանյանի հռչակավոր պոեմը: Ինչպես ժողովրդական
էպոսում, այնպես էլ Թումանյանի պոեմում, թեպետ Դավիթը անհնարին ուժի տեր անխոցելի հսկա է ,
բայց երբեք անարդար կռիվ չի մղում, ու չնայած տարած հաղթանակներին, ուրիշ ժողովուրդների
ազատության վրա չի բռնանում։ Նա Թումանյանի իդեալ - հերոսն է, որովհետև նրա
խաղաղասիրությունը մարտնչող բնույթ ունի: Նա հայեցողական - վերացական խաղաղության
քարոզիչ չէ, և ամեն վայրկյան պատրաստ է պատժել չարը, ոչնչացնել ժողովրդի վրա բռնանալ
ձգտողներին: Դավիթը, որը մարմնավորում է ժողովրդի հավաքական ուժը , մի հոյակապ ամբողջական
բնավորություն է, որն իր պարզության մեջ օժտված է անհատակ խորությամբ: Պոեմի ընթացքում նրա
կերպարը հետզհետե զարգանում է ու հարստանում: Մանկան բարոյական մաքրությունը նա
պահպանում է մինչև վերջ, որը ժամանակի ու դեպքերի զարգացման ընթացքում բովանդակավորվում
է հայրենասերի ամենաբարձր առաքինություններով։ Թումանյանը հաճախ գանգատվել է , որ հայերին
պակասում է ազգային արժանապատվության հոգեբանությունը, և ահա նրա հերոսի մեջ շատ ուժեղ է
ժողովրդի և հայրենիքի պատվի զգացողությունը: Անշուշտ, Թումանյանի պոեմի մեծագույն
արժանիքների թվում պետք է նշել հայրենասիրության ու հերոսականության ոգով դաստիարակելու
գործում նրա փայլուն հնարավորությունները: Եթե կարող է խոսք բացվել հայ ժողովրդի ազգային
բնավորության մասին, այդ բնավորության լավագույն բնորոշ գծերի մասին, ապա առաջին հերթին
պետք է աչքի առաջ բերել Սասունցի Դավթի կերպարը՝ և՛ ժողովրդական էպոսում , և՛ Թումանյանի
պոեմում: «Սասունցի Դավիթ» էպիկական պոեմի գեղարվեստական հաջողություններից մեկն էլ
Մըսրա Մելիքի կերպարն է: Սա, հակառակ Դավթի, չունի հերոսին վայել վեհանձնություն և
ուղղամտություն՝ նենգ է ու խարդախ: Նա բռնակալի կատարյալ տիպար է: Դրա համար էլ գոռոզ է ,
ամբարտավան, իսկ իրական վտանգի հանդեպ՝ եղկելիության չափ ողորմելի ու վախկոտ : Մըսրա
Մելիքն էլ բավական մարմնեղ հսկա է: Երբ նրան քնից զարթնեցնելու համար մեծ գութանի շիկացած
խոփը դիպցնում են մերկ թիկունքին, կիսարթուն գանգատվում է միայն մոծակների խայթոցից և
ուզում է նորից քնել: Բայց այս անգամ նա տեսնում է Դավթին, մռնչալով վեր է բարձրացնում գլուխն
ահեղ և փչում է Դավթի վրա ,տեսնում է ,որ իրենից 10 գոմշի կաշի պակասեց ,բայց Դավիթը
չտեղաշարժվեց։ Իսկ մենամարտի ժամանակ, երբ հարվածելու հերթը Դավթին է հասնում , Մըսրա -
Մելիքը, դյուցազնական պատվասիրությունից էլ զուրկ լինելով , խախտում է մենամարտի
հավասարության պայմաններն ու մահվան դողը սրտում՝ գնում մի խոր հոր է փորում, մտնում մեջը ,
վրան քաշում քառասուն կաշի ու քառասուն ջաղացի քար: Այս բոլորը ամբողջացնում են կռվի մեջ
անարդար կողմի հոգեբանությունն ու թուլությունները: Հարուստ բովանդակության հետ միասին
«Սասունցի Դավիթ» պոեմի գեղարվեստական անմար արժանիքները կապված են նաև բանաստեղծի
հարուստ պոետիկական կուլտուրայի հետ։ Այս լիակատար էպիկական ժանրի ստեղծագործության մեջ
Թումանյանը կատարելապես իրեն զգում է իր բնական տարերքում: Առանձնապես աչքի է ընկնում
ժանրի բնույթով այնքան անհրաժեշտ հիպերբոլիկ պատկերների հարստությունն ու գեղեցկությունը :
Դեռ իր ժամանակին Գարեգին Սրվանձտյանցը, որը ժողովրդական բանահյուսության զարմանալի
իմացությամբ՝ առաջինը հայտնաբերեց, գրի առավ ու հրատարակեց «Սասունցի Դավիթ »
ժողովրդական էպոսի տարբերակներից մեկը, նկատել է, որ էպոսի պոետիկան բնութագրող գծերից
մեկը հիպերբոլիկ նկարագրություններն են: Էպոսի այս ոճին միանգամայն հարազատ , Թումանյանն էլ
իր պոեմում հաճախ ստեղծում է նման պատկերներ: Դավթի մարմնական ուժի և հզորության չափը
ցույց տալու համար, հիպերբոլիկ գույներով է պատկերում նաև մենամարտի ժամանակ Մըսրա Մելիքի
հասցրած հարվածների ահավորությունը: Այսպես՝ առաջին հարվածի ուժգնությունը պատկերելու
համար ասում է. «Երեք հազար լիդր էր քաշում Հըսկայական իր մըկունդը, Եկավ, զարկեց, կորավ
փոշում, Ու երերաց երկրի գունդը»։ Հաջորդ երկու զարկերը մեկը մյուսից ավելի հսկայական են , երբ
դրանց թափից դողում է արար աշխարհը և մոտիկ կանգնած մարդիկ խլանում են, երբ Սասնա դաշտից
բարձրացած փոշին երեք գիշեր ու երեք օր բռնում է արեգակի երեսը ու տրվում Դավթի մահվան բոթը ,
բայց Դավիթը մնում է կենդանի ու անվնաս։ Թումանյանի ստեղծած էպիկական
չափազանցությունները ոչ մի դեպքում ձևական զարդարանքներ չեն: Դրանք ամենավառ կերպով
արտահայտում են պոեմի իրական իմաստն ու բովանդակությունը։ Այսպես են նաև պոեմում
գործադրված բանաստեղծական բոլոր մյուս միջոցները։

30․ Հովհաննես Թումանյանի հեքիաթները։

Հովհաննես Թումանյանի բոլոր հեքիաթները շատ խորը և իմաստուն են, ունեն մեծ միտք և
ուսուցողական են։ Առանձնացրել եմ ինձ համար ամենասիրելիները։

«Անխելք մարդը»
Լինում է մի աղքատ մարդ, ով որոշում է գնալ Աստծու մոտ՝ իր աղքատության համար բողոքելու , քանի
որ ինչքան չարչարվում է մեկ է, արդյունք չունի միշտ աղքատ է։ Ճանապարհին հանդիպում է գայլին , ով
խնդրում է աղքատին իր համար էլ խնդրի, որ ուտելու բան գտնի։ Շարունակելով ճանապարհը՝
հանդիպում է մի աղջկա, ով խնդրում է իր անունից Աստծուն փոխանցել , որ ինքը շատ հարուստ է ,
սիրուն, բայց չի կարողանում երջանիկ զգալ իրեն։ Հետո հանդիպում է մի ծառի, որը ջրափին էր
գտնվում, սակայն ամառ-ձմեռ չոր է մնում։ Վերջապես Աստծուն հանդիպելով՝ Մարդը բոլորի
խնդիրները պատմում է իրենն էլ հետը, և Աստված բախտ է տալիս նրանց։ Ետ գալու ճանապարհին ,
Մարդը հանդիպում է ծառին և ասում, որ Աստված ասաց, որ իր տակ ոսկի կա, եթե չհանի դա, չի
կարողանա կանաչել։ Ծառը մարդուն առաջարկեց հանի ոսկին, պահի իր մոտ , այդ կերպ նաև կփրկի
իրեն։ Մարդն ասաց, որ ժամանակ չունի, և Աստված իրեն բախտ է տվել։ Հետո հանդիպեց աղջկան և
ասաց, որ Աստված իրեն խորհուրդ է տալիս կյանքի ընկեր գտնի և այդ ժամանակ երջանիկ կլինի։
Աղջիկը առաջարկում է՝ տղան լինի իր ամուսինը, սակայն մարդը ասում է, որ Աստված իրեն բախտ է
տվել, պիտի գնա՝ բախտը գտնի։
Վերջում հանդիպեց գայլին, պատմեց՝ ում ինչ է ասել Աստված և հետո ասաց , որ իր համար ասել է մի
անխելք մարդ գտնի, ուտի, կշտանա։ Գայլը ասաց,որ մարդուց անխելք մարդ՝ էլ չի գտնի և կերավ նրան։
Թումանյանն այս հեքիաթով ուզում է ասել, որ մարդիկ շատ ժամանակ իրենց բախտը որոնելիս իրենց
ձեռքից բաց են թողնում իրական հնարավորությունները։

<<Տերն ու ծառան>>
Լինում են չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչպես տուն պահեն և որոշում են ,
որ փոքրը տանը մնա, իսկ մեծը գնա ծառա լինի, փող աշխատի։ Մեծ ախպերը գնում է մի հարուստի
մոտ աշխատելու։ Հարուստը պայման է կապում՝ մինչև կկվի ձեն ածելը , ով առաջինը բարկանա նա
1000 մանեթ պիտի տա, քանի որ ծառան փող չուներ նա 10 տարի անվճար պիտի աշխատեր։ Պայման են
կապում և հենց հաջորդ օրը ծառան խախտում է պայմանը, քանի որ տերը առավոտից իրիկուն
խոտհունձ անել է տալիս՝ ասելով որ քանի լույս է հնձի լուսնի լույսն էլ հաշվելով որպես լույս։ Այսպես
քանի որ ծառան չէր կարող 10տարի աշխատել նրա մոտ որոշում է պարտք մնալ և 1000 մանեթ
վերադարձնել։ Ախպորը պատմում է ամենը, և ախպերը որոշում է ինքը գնա աշխատի այդ մարդու
մոտ։ Պայմանն այս անգամ փոքր եղբայրը փոխում է՝ 1000 մանեթի փոխարեն 2000, կամ՝ 20 տարի
անվճար աշխատանք։ Տերը համաձայնում է։ Փոքր եղբայրը շատ խորամանկ էր և ամեն ինչ անում է
տիրոջը բարկացնելու համար։ Ուշ է արթնանում,դանդաղ հագնվում, ճաշում և զայրացնում է տիրոջը։
Մի օր էլ տերն ասում է՝ գնա ու առաջին պատահած ոչխարը մորթի, և ծառան բոլորին մորթում է՝
արդարանալով, որ բոլորն էլ պատահեցին, բոլորին էլ մորթեց։ Տերը ելք է գտնում , որ ազատվի
ծառայից։Կնոջն ասում է, որ ծառի վրա կանգնի և կկու կանչի իսկ ինքը ծառային ասում է , որ կկուն
կանչեց, և նրա գնալու ժամանակը եկել է։ Սակայն փոքր եղբայրը հասկանում է խորամանկությունը և
ասում է, որ այժմ կկու չկա, հիմա կկրակի՝ կհասկանա ինչ է։Տերը այլևս չդիմանալով բարկանում է և
խոստանում պարտքը տալ միայն թե գնա։ Ինքն էլ իր մեջ հասկանում է, որ մարդն ինչ անի իրեն կանի։
Եվ կյանքում այդպես է․ վատությունը ետ է վերադառնում։ Ի տարբերություն մեծ եղբորը, փոքրը իր
սրամտությամբ կարողացավ կրկնակի գումար աշխատել։ Նախ հեքիաթում ասվում է այն մասին , որ չի
կարելի մարդուն ստորացնել և շահագործել, ինչ վիճակում էլ նա լինի՝ հարուստ թե աղքատ։ Շատ
համապատասխան է հետևյալը «Տերն ու ծառան» հեքիաթի վերաբերյալ՝ «Ուրիշի համար փոս փորողը
ինքն է ընկնում փոսը»։

<<Մի կաթիլ մեղրը>>


Թումանյանի այս հեքիաթը պատմում է մի գյուղացու մասին, ով իրենց գյուղում խանութ է սարքել և
ապրանք է ծախում։ Մի օր մի չոբան հովիվ գալիս է խանութ և մեղր է ուզում։ Խանութպանը մեղր է
քաշում և հանկարծ մի կաթիլ ծորում է ցած, ճանճը
գալիս, նստում է մեղրի վրա, հետո տիրոջ խանութպանի կատուն թաթով զարկում է ճանճին , երբ
կատուն է վրա հասնում, հովվի շունն է հաֆ-հաֆ անում, խեղճ կատվին ձեռաց խեղդում ու շպրտում։
Խանութպանը բարկանում է և ձեռքի տակ եղած իրով հարվածում շան ճակատին։ Հովիվը իր հերթին
հայհոյում է խանութպանին իր շան ճակատին խփելու համար ու հարվածում է խանութպանին
այնպես, որ փռվում է հատակին։ Խանութպանի բարեկամներն են գալիս ու հովվից հաշվեհարդար
տեսնում նրան սպանելու տեսքով։ Հովվին էլ, որ սպանում են այդ լուրը հասնում է կողքի գյուղ և
հարևան գյուղացիները գալիս են այդ գյուղի վրա բողոքելու, թե մարդը գնացել է մեղր գնելու՝ ծեծել
ջարդել են։ Կատաղում ու սկսում են տեղի գյուղացիների հետ կռվել։ Երբ արդեն բավական կռիվ էր
ընթացել, լուրը հասնում է թագավորին, որն էլ մեղադրում է հարևան գյուղին՝ թաքուն ժողովրդին
նախահարձակ անելու համար, և պատվիրում է զենքով դուրս գալ նրանց դեմ։ Այսպես ամիսներ
ձգվում է պատերազմը։Արդյունքում սովն ու համաճարակը տիրում է երկիրը։ Երկիրն ամայանում է և
այդ ամենը մի կաթիլ մեղրի պատճառով։
Իհարկե Թումանյանը այս չափազանցության միջոցով փորձում էր ավելի խորքային իմաստ հաղորդել
հեքիաթին։ Հենց այսպես էլ իրական կյանքում․ մեծ միջադեպերը կամ պատերազմները իրականանում
են փոքրիկ խայծի կամ պատրվակի պատճառով և մի մեծ աղետ է տեղի ունենում , իսկ վերջում չի էլ
հիշվում, թե որն էր կռվի պատճառը։

<<Կռնատ աղջիկը>>
Ժամանակով մի քույր ու եղբայր են լինում։ Քույրը շատ գեղեցիկ, լույս աղջիկ է լինում։ Օրերից մի օր
եղբայրը ամուսնանում է և հարս է բերում։ Հարսը շատ չար է լինում և ամեն ինչ անում է , որ աղջկան
դուրս հանի տնից։ Հարսը նախանձում էր, որ եղբայրը քրոջը սիրում էր, ամեն օր նրան մի բան բերում
էր։ Կինը որոշում է ամուսնու սիրած ձին կորցնել և ասել, որ քույրն է արել , սակայն ամուսինը չի
բարկանում։Հասկանալով, որ ելք չունի՝ կինը իր երեխային է սպանում և դանակը դնում քրոջ գրպանը։
Առավոտյան հայտնաբերելով դանակը՝ մեծ աղմուկ է բարձրանում, որոշվում է դատաստան , վճիռ
իրականացնել, պատժել Լուսիկին իր այդ արարքի համար։ Նրա ձեռքը կտրում են և ուղարկում
անտառ։ Անտառում փշերը պոկում են Լուսիկի շորերը և նա մնում է մերկ։ Թաքնվում է մի ծառի տակ։
Մի օր թագավորի տղան գնում է անտառ՝ որս անելու։ Ծառի մոտ ուզում է կրակ արձակել , աղջիկը
բղավում է։ Տղան նրան խնդրում է դուրս գալ սակայն նա մերկ էր և ամաչում էր։ Տղան իր հագուստն է
տալիս աղջկան և նա դուրս է գալիս։ Տեսնելով այդ գեղեցիկ աղջկան՝ թագավորը սիրահարվում է
նրան և որոշում ամուսնանալ։ Ամուսնանլուց հետո թագավորի տղան գնում է երկրից և պատվիրում ,
որ երբ երեխա ունենա կինը՝ իրեն ասեն։ Կարճ ժամանակ անց Լուսիկը մի ոսկե գանգուր երեխա է
ունենում, ծնողները աշխարհով մեկ են լինում, նամակը գրում տալիս են սուրհանդակին։Բայց այս
սուրհանդակը ճանապարհին հյուր է լինում Լուսիկի եղբորը։ Երբ պատմում է , որ նամակ է տանում
լավ լուրի համար, չար կինը գլխի է ընկնում և փոխում է նամակը՝ ասելով , որ կինը մի շան լակոտ է
ծնել։ Կարդալով նամակը՝ թագավորը ասում է, որ իր բախտն էլ էդ է, թող պահեն երեխուն՝ մինչև գա։
Այս անգամ էլ նամակը հետ տանելիս հյուրընկալում է եղբոր ընտանիքին , և կինը էլի նամակը փոխում է
՝ ասելով որ այդ երեխուն մոր հետ դուրտ հանեք, դեմքները չտեսնեմ : Թագավորն ու թագուհին շատ էին
տխրել, բայց պիտի կատարեին, ինչ որ գրված էր։ Աղջկան, երեխուն դոշին կապած , դուրս են հանում և
խեղճը միայնակ թափառում է։ Հանկարծ մի ջրհորի է հասնում, ուզում է ջուր խմել և երեխուն գցում է
ջրհորը։ Ուզում է կռանալ վերցնել բայց քանի որ չուներ ձեռքեր՝ չի կարողանում։ Մի ծերունի նրան
ձեռքեր է պարգևում և նա հանում է երեխային։ Երբ թագավորը վերադառնում է օտարությունից , ամեն
ինչ իմանում է, գնում է կնոջը փնտրելու մի մարդու հետ, ով իր քրոջն է փնտրում։ Չկարողանալով
գտնել՝ որոշում են մի քարվանսարա կառուցել,որ անցնող-դարձողից մի լուր իմանան։ Մի օր մի կին է
գալիս, ով աղքատ էր ու երեխայի հետ։ Ներս են հրավիրում և որոշում են խնդրել՝ հեքիաթներ պատմի՝
չձանձրանան։Կինը պատմում է իր կյանքի պատմությունը, և ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս , եղբոր
չար կինը չի իմանում՝ ոնց լռեցնի Լուսիկին, որը իր պատճառով էր այդ օրին հասել։ Թագավորն ու
եղբայրը ամեն ինչ գլխի են ընկնում։ Եղբայրը, հասկանալով, որ այսքան տարի օձ է տաքացրել կրծքի
տակ, հրամայում է կնոջը կապել կատաղի ձիու պոչին և թողնել ձորում։
Իմ կարծիքով հեքիաթը չարի և բարու մասին է։ Բայց ինչքան էլ վատ նպատակներ ունենա
չարը,միևնույնն է բարին հաղթում է չարին։

31. Ավետիք Իսահակյանի սիրային բանատեղծությունը։

Իսահակյանը մերժված սիրո երգիչ է: Չնվաճված սերը, մերժումի տառապանքը, սիրո կորուստը
հարստացնում են բանաստեղծի սիրերգության բովանդակությունը, բազմազան դարձնում ապրումի
ելևեջները, նրբերանգները։
Վարպետը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմաթիվ սիրային
արկածներով: Վարպետի հմայքին ոչ մի կին չէր կարողանում դիմանալ: Կնամոլի նրա համբավը դուրս
էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն, նա կյանքում ունեցել է միայն մեկ մեծ ,
իսկական սեր, և այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով
Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա
հեռավոր ազգական Շուշիկը:
Պատմում է Ավետիք Իսահակյանը... «...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր : Զգացմունքների
ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում
տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը , հանգամանքներն այնպես
դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու: Դեռ նոր էի եկել Վիեննա , երբ նամակ
ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս , ներկա են եղել նրա
հարսանեկան հանդեսին: Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը
գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Իսահակյանը մերժված սիրո երգիչ է : Չնվաճված սերը ,
մերժումի տառապանքը, սիրո կորուստը հարստացնում են բանաստեղծի սիրերգության
բովանդակությունը,բազմազան դարձնում ապրումի ելևեջները, նրբերանգները։ Ընդհանրապես
Իսահակյանի բանաստեղծությանը բնորոշ են ներքին լարումը, տրամադրությունների անցումը , վշտին
ընկեր և իրավիճակից ելք փնտրելու ձգտումը։ Մերժված սիրո տառապանքին դիմանալու համար
բանաստեղծն իր վիշտը հաղորդում է բնությանը, կարեկցանք փնտրում այնտեղ։
«Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում :
Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում…»:
Իսահակյանի կինը չափազանց բարեկիրթ մի անձնավորություն էր, ով ընդունեց ամուսնուն իր բոլոր
թերություններով հանդերձ և ջերմ պահեց օջախը մինչև Վարպետի կյանքի վերջին օրերը ...
Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան – ալվան ծաղիկներ.
Դա՛րդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Ամպշող երկնուց զով – հովեր…
Երկինք – գետինք գլխուս մթնան,
Անտուն – անտեր կուլամ ես.
Յարիս տարա˜ն – ջանիս տարա˜ն,
Հոնգո՛ւր – հոնգո՛ւր կուլամ ես…
Ա˜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն – խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց:
Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան – ալվան ծաղիկներ,
Դա՛րդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով – հովե˜ր…

Պահպանվել է Ավետիք Իսահակյանի՝ Շուշիկին ուղղված նամակը՝ գրված 1904թ . «Նորից վեր եմ առնում
գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ , Շուշիկ , մի քանի տող , գրում
եմ ես` Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել .- սիրել - ես քեզ չեմ սիրում ,
ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն .
ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել , սպանել , նորից սպանել ,
կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել , բայց այդ չեմ կարող անել
(անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ . Ի՞նչ
անեմ, ինչպե՞ս ազատվեմ ․․․
Իսահակյանը հասարակական բովանդակություն է հաղորդում սիրո թեմային, որը դիտարկում է
անարդար, կեղծ ու պատիր աշխարհի արատավոր բարքերը մերժելու տեսանկյունից։ Սերը , իբրև
մարդկային ամենանվիրական զգացում, չի կարող ծաղկել հասարակական բարքերից ու մարդկային
ընդունված օրենքներից դուրս, սիրո մեջ բեկվում է նաև «զուլում » աշխարհի պատկերը , ուստի
բանաստեղծի ցասումն ու բողոքն ուղղված են ոչ միայն սերը մերժող էակի , այլև անիրավ աշխարհի
դեմ․

Սիրեցի, յարըս տարան.


Յարա տվին ու տարան.
— էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:
( «Սիրեցի, յարըս տարան...»):

Ընդհանրապես Իսահակյանի պոեզիային (ինչպես բոլոր ռոմանտիկներին ) բնորոշ են հակադիր


զգացումները, սիրո անհասության գաղափարը, երևույթների սուր, զգայուն ընկալումները , վառ
երևակայությունը, երազանքը։ Մի կողմից՝ նրա սիրերգության մեջ անարատ, մաքուր սիրո
փառաբանումն է («Գիշերն եկավ, զով հովն ըն- կավ», «Մաճկալ ես, բեզարած ես » և այլն ), մյուս կողմից `
սիրո նկատմամբ հավատի կորուստը («Ուրտեղ սիրուն կին կտեսնեմ », «Մի մրահոն աղջիկ տեսա » և
այլն): Վերջին հատկանիշն առավել ուժգին արտահայտվում է «Աբու-Լալա Մահարի » պոեմում : Անկեղծ
ու հավատարիմ սեր բանաստեղծը տեսնում է բնությանը մոտ կանգնած գեղջկական միջավայրում։
Վկայությունն է «Մաճկալ ես, բեզարած ես» բանաստեղծությունը։
Սիրո թեման բանաստեղծը հարստացնում, նոր կողմերով է դիտարկում իր լեգենդներում ու
բալլադներում («Հավերժական սերը», «Ասպետի սերը», «Սիրո վեպը», «Սիրահար Նադոն »)։ Այս
ստեղծագործություններից յուրաքանչյուրում բանաստեղծը կարևորում է սիրո հոգեբանության մի
հատկանիշ, սակայն բոլորի մեջ էլ ընդհանրական գաղափարն այն է, որ սերը մարդուն ուղեկցում է
ամբողջ կյանքի ընթացքում, լցնում ու իմաստավորում է կյանքը։ «Հավերժական սերը » բալլադի
առաջին մասում խոսվում է արքա Էլ-Սամանի և նրա սիրելի թագուհու մասին, ում նա անվերջ գրկում
և անմնացորդ սիրում է։ Միանգամից երևում է, որ վերնագրի արտահայտած հավերժական սերը
նրանց միջև է։ Տեսնում ենք նրանց անհոգ կյանքը։ Այստեղից կարելի է եզրակացնել , որ տիրում էր
խաղաղություն, սեր և երջանկություն, ինչը շարունակվում է նաև երկրորդ մասում։ Այստեղ արդեն
խոսում է Էլ-Սաման, ասելով բամբիշին, որ իր սերն ավելի բարձր ու ավելի խորն է , քան իրենց
շրջապատող աշխարհը, որ այն անսահման է, և երբ անգամ արևը մոխրի վերածվի, նրա սերը դեռ
կլինի, քանի որ այն հավերժական է։ Երրորդ մասում արդեն բամբիշը մահանում է։ Բայց թագավորը չի
ուզում ընդունել սիրելիի մահը և այդպես էլ նրան գրկած մնում է՝ անգամ պատրաստ լինելով կռվել
մահվան դեմ։ Եվ իրոք, չորրորդ մասում արդեն շուրջը ամեն ինչ մեռնում է, ոչնչանում , իսկ աշտարակը ,
որով Էլ-Սաման նկարագրում էր իր սերը, մնում է կանգուն՝ ի նշան այդ հավերժական սիրո ,որը գրված է
շքեղ լեզվով, անկրկնելիորեն գեղեցիկ պատկերներով ու բարձր ներշնչումով։ Սիրո և մահվան
համեմատության մեջ իհարկե հաղթում է սերը, որը մահից ուժեղ է ու անվախճան .

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր Աշտարակն է մնում կանգուն ու վկա,


Որ իմանան վառ աստղերը հեռավոր էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմահ։

«Ասպետի սերը» բալլադում սիրո հավերժության գաղափարն Իսահակյանը հաստատում է


գեղարվեստական այլ միջոցներով և տարբեր սյուժեով: «Աշխարհի կեսը » զորքով նվաճած ասպետը ,
շքեղ ամրոցում ապրող հրաշք աղջկա գեղեցկությամբ դյութված, կանգ է առնում և իր սերը հայտնում
նրան՝ ձգտելով փոխադարձ սիրո: Աղջկա սերը ուժ կտար ասպետին՝ նվաճելու աշխարհի մյուս կեսը։
Նշանակում է՝ սերը մարդուն կարող է մղել մեծագործությունների , եռանդ և ուժ է տալիս սիրահարին .

Քեզ սիրեցի, սիրտդ տուր ինձ, քո սիրով


Մյուս կեսն էլ տիրեմ, բերեմ քեզ ընծա:

Բայց կա նաև սիրո մյուս կողմը։ Սերը քմահաճ է, առեղծվածային, և հայտնի չէ,թե ինչից է ծնունդ
առնում, և ինչ արժանիք է պետք սիրվելու համար։ Քմահաճ է բալլադի հերոսուհին , որին , ինչպես
Թումանյանի «Փարվանա» բալլադում Փարվանա դստերը, չեն բավարարում ոչ ասպետի մեծ գործերը ,
ոչ նրա՝ կյանքը զոհելու պատրաստակամությունը։ Եվ շվարած ասպետը հարց է տալիս .

Ի՞նչ որ կուզես, ասա, անեմ քեզ համար,


Արևի տակ իմ սիրուս պես սեր չկա:

Ի տարբերություն Փարվանա դստեր՝ Իսահակյանի բալլադի գեղեցկուհին որոշակի պահանջ չի


ներկայացնում, բայց ասպետին սպասելու և հավատալու հույս է ներշնչում .

Թե կսիրես, թող ինձ հիմա ու գնա,


Ու ականջ դիր, մի օր դուռդ կըբախեմ:
Այսպես ասաց, ու իր ծոցեն մարմարյա
Նետեց նրան մի հատիկ վարդ հրեղեն:

Իսահակյանի սիրո պոեզիայում քնարական հերոսուհին ՝ կինը , միշտ դավաճանում է , կեղծում , ցավ ու
տառապանք պատճառում իրեն սիրողին: Այստեղ, իհարկե, չկա դավաճանություն , բայց գեղեցկուհին
այդպես էլ, մինչև ասպետի խոր ծերությունն ու մահը, չի այցելում նրան, մինչդեռ ամբողջ կյանքում
ասպետը հավատով սպասում է: Սերը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքում , իմաստավորում նրա
ապրած օրերը: Այդ է պատճառը, որ ասպետը մեռնում է ոչ թե սիրած էակից հիասթափված , քանի որ նա
չէր կատարել իր խոստումը, այլ՝ հոգին երանությամբ լի, որովհետև ամբողջ կյանքում ապրել էր սիրո
սպասումով.

Սիրու վարդը աչքին դրեց փափագով,


Ու համբուրեց, ու համբուրեց, ու... մեռավ՝
Հոգին լցված բլբուլների երգերով.
- Եվ զրույցս էլ այսպես տխուր վերջացավ։

Այսինքն՝ անգամ մերժված, չիրականացած, տխուր ավարտ ունեցող սերը, ինչպիսին ասպետի սերն է ,
գերադասելի է սիրո բացակայությունից: Սերը ապրելու, հուսալու, ձգտելու խթանիչ ուժն է : Սիրո
բազմաթիվ ու բազմազան իր բանաստեղծություններում Իսահակյանն անգերազանցելի
վարպետությամբ երգել է սիրո ամենազոր ուժը, սիրո պատճառած հոգեկան տառապանքն ու կորցրած
սիրո մորմոքը։

«Մի մրահոն աղջիկ տեսա...» – ն քնարական բանաստեղծություն է, որի մեջ կենսափորձով հարուստ
մարդը եւ սիրո անմիջական առարկան՝ մրահոն աղջիկը, պատահաբար հանդիպում են Ռիալտոյի
կամուրջին: Աղջիկը գեղեցկուհի է, եւ նրա աչքերից, ամբողջ շարժուձեւից սեր է հորդում։ Նրանց
հայացքները հանդիպում են, եւ բանաստեղծի հոգին փոթորկվում է ` հիշելով իր պատանեկությունը ,
երբ նման մի գեղեցկուհի կոտրել էր իր պատանի սիրտը:
Բանաստեղծության հերոսներից մեկը մրահոն աղջիկն է, իսկ մյուսը՝ բանաստեղծը , նրանց կարող ենք
նաեւ ասել քնարական հերոս:
Այստեղ բանաստեղծի անհատականությունն ավելի ակնհայտ է , որովհետեւ տողերի մեջ առկա են
Իսահակյանի անձնական կյանքի մանրամասներ. հայտնի է, որ պատանեկության տարիներին նա
սիրահարված է եղել Շուշանիկ անունով մի աղջկա, ում, սակայն , չի հասել։ Եվ դրա համար էլ ասում է .
«Մի մրահոն կույս էր քեզ պես, Կոտրեց սիրտս պատանի...»:
Եվ այսպես` բանաստեղծության հերոսներն են մի անանուն մրահոն գեղեցկուհի , ով խորհրդանշում է
կանացի դյութանքը, եւ հեղինակը, ով արդեն կյանքի փորձով հարստացած հասուն այր էր :
Բանաստեղծությունը գրվել է 1925 թ., այդ ժամանակ Իսահակյանը 50 տարեկան էր:
Աղջկա գեղեցկությունը ներկայացված է արտակարգ գրավչությամբ։ Իսահակյանն ասես նկարում է
այդ աղջկան: Միթե լինում են սև արևներ: Այս դեպքում, այո, լինում են , որովհետև աչքերի սև փայլը
բանաստեղծը համեմատում է արևի անշեջ բոցի հետ։ Կան այսպիսի արտահայտություններ՝ կրակ
աչքեր, կրակված հայացք, աչքերի բոց:Ահա այս վառվռուն սև աչքերի կրակն է, որ աղջկա աչքերը
դարձնում է սև արևներ:
«Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը Իսահակյանի մտորումն է սիրո , խարդավանքի և
դավաճանության մասին։
Ամփոփելով նշեմ , որ կան բանաստեղծներ, որոնց երգած սերը վարակիչ է , ապրած կյանքն ու անցած
ճանապարհը՝ ուսուցանող, որոնց թախիծն իսկապես լուսավոր է, իսկ տխրությունը՝ ցավեցնող :
Իսահակյանի զարմանալիորեն պարզ ու հասկանալի թվացող երևույթները անհուն խորություն ,
գույն ու բույր են ստացել նրա գրչի շնորհիվ: Նրա գործերի մասին խոսել կարելի է երկար , բայց միշտ
մնում են չասված ու չնկատված մոտիվներ, որոնք մեզ մեկ անգամ ևս վերադառնալու արահետ են
թողնում, արահետ, որը միշտ սիրված ու սպասված է:

32․ Ավետիք Իսահակյանի <<Աբու-Լալա Մահարի>> պոեմը։

«Աբու-Լալա Մահարի» պոեմի առաջին հատվածները Իսահակյանը ամբողջությամբ տպագրել է 1911թ .-


ին։ Բայց դեռևս 1906-ին նա գրել է «Իմ քարավանը» խորագրով բանաստեղծություն և ըստ
գրականագետներից ոմանց հենց այդ բանաստեղծությունը պոեմի նախնական տարբերակն է։ Պոեմի
կառուցվածքը։ Պոեմի համար հիմք է ծառայել 10-11-րդ դարերի արաբ բանաստեղծ Աբու Ալ Մահարիի
մասին ավանդությունը, թե նա ապրել է մարդկանցից դժգոհ, սիրել է մենակյաց ազատությունը և
պատվիրել է իր շիրմաքարին արձանագրել. «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, բայց ես ոչ ոքի դեմ
չմեղանչեցի»: Նրան դարձնելով իր պոեմի հերոս՝ Իսահակյանը նրա բերանով արտահայտում է իր
խոհերն ու մտորումները աշխարհի մասին: «Աբու-Լալա Մահարին» քնարական պոեմ է : Բաղկացած է
նախերգանքից և ութ գլուխներից, որոնք կոչվում են սուրահներ: Նախերգանքում համառոտ
տեղեկություններ են հաղորդվում պոեմի հերոսի մասին , թե ինչու և ինչպես է նա իր ուղտերի փոքրիկ
քարավանով հեռանում Բաղդադից: Սուրահներում հաջորդաբար ներկայացվում են Աբու -Լալայի
խոհերը կյանքի, աշխարհի հասարակության տարբեր ոլորտների ու երևույթների մասին : Վերջին
սուրահում Մահարիի քարավանը հանգրվանում է արևավառ մեծ անապատի եզրին, որ նրա երազած
անսահման ազատության խորհրդանիշն է:
Սյուժեն։ Նախերգանքում պատմվում է Մահարիի մասին, թե ինչպես նա գիշերով գաղտնի հեռացել է
Բաղդադից։ Առաջին սուրահում Մահարին, հոգնած և զզված ամբողջ աշխարհից և հայրական տանից ,
այլևս չէր ուզում վերադառանալ այնտեղ։ Նա ատում է այն, ինչ որ առաջ սիրել է և նրա համար ավելի
լավ է դառնալ գիշատիչների բաժին, և վերջին անգամ Մահարին գարշանքով նայում է Բաղդադին և
հեռանում։ Երկրորդ սուրահում բանաստեղծն անիծում է կնոջը և կնոջ սերը՝ «Խարխուլ մակույկով
հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»։ Նա նաև դժգոհում է հորից , ասելով՝ «Իմ հայրն իմ
դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի հանդեպ»։ Նա ետ չէր նայում և չէր ափսոսում թողածի
համար։ Երրորդ սուրահում Մահարին աշխարհը նմանեցնում է մի հեքիաթի, իսկ մարդիկ չէին
հասկանում այդ հեքիաթը։ Չորրորդ սուրահում Մահարին բողոքում է բարեկամներից , ընկերներից և
ասում, որ մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինել, որ չհոշոտեն քեզ. «Եվ ինչ է փառքը -այսօր քեզ
մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ
վար կնետեն»։ Հինգերորդ սուրահում Մահարին նզովում է փառքը , գանձը , իշխանությունը ,օրենքը և
փախչում է նրանցից։ Վեցերորդ սուրահում բանաստեղծը փնովում է մարդկանց և պատռում նրանց
դիմակները՝ «Աղքատության մեջ՝ քծնի, վաճառվող, թշվառության մեջ՝ վախկոտ , դավաճան։
Հարստության մեջ՝ լկտի, չարախինդ և վրիժառու, ամբարտավան»։ Յոթերորդ սուրահում Մահարին
հասնում է մի ժայռի կատարի և նայում աշխարհին ու արևին և ասում, որ արևն է արդեն նրա մայրը,
միակ սուրբը և աշխարհից ու մարդկանցից կարևորը. Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու
Մահարին՝ մեծ բանաստեղծը, Թռչում էր անդուլ՝ հաղթական ու վեհ, դեպի արևը , անմահ արևը …
Պոհմի գաղափարը ճիշտ հասկանալու բանալին տալիս է բանաստեղծն ինքը :Իսահակյանի հերոսը
բողոքում է աշխարհի անարդար կառուցվածքի դեմ, բայց չի ժխտում կյանքը : Նրա համար աշխարհը
հմայիչ հեքիաթ է, որ երբեք չի կորցնում իր հրապույրը և ամեն նոր սերնդի համար նորից է պատմվում՝
ավելի շքեղ ու երազային: Այս միտքը զարգացվում է հատկապես երրորդ սուրահում , որը պոեմի
գաղափարական մտահղացման բարձրակետն է: Բանաստեղծը սուր հակադրություն է տեսնում հին ու
մշտապես նոր հեքիաթ աշխարհի և մարդկային հասարակության, մարդկանց աղավաղված
հարաբերությունների միջև։ Ներշնչված արևելյան գիշերվա լուսապայծառ անդորրությունից՝ Աբու -
Լալան խորհում է. Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական … Եվ ո՞վ է
հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով : Եվ ո՞վ է պատմում բյուր -բյուր
ձևերով` անդուլ ու անխոնջ այսպես թովչանքով։ Մարդիկ, սակայն, փոխանակ վայելելու աշխարհի
գեղեցկությունը,իրենց շահամոլ կրքերով դժոխք են դարձնում կյանքը : Մարդկությունը պետք է
կատարելագործվի, պետք է ձերբազատվի նյութի ստրկությունից և ապրի հոգեկան կյանքով։
Աշխարհում պիտի թագավորեն արդարությունն ու ազատությունը: Այս լուսավոր իդեալի
խորհրդանիշը լայնարձակ անապատն է և վառված հուրհրացող արևը, դեպի ուր թռչում է Աբու-Լալայի
քարավանը՝ հաղթական ու վեհ: Այդ հաղթական երթի մեջ էլ ամփոփված է բանաստեղծի հավատը
մարդկության ապագայի հանդեպ:
Կարող եմ մի փոքր էլ խոսել գեղարվեստական առանձնահատկությունների մասին։ «Աբու-Լալա
Մահարի» պոեմը լեզվի և պատկերավորման առումով Իսահակյանի շքեղ ստեղծագործություններից
մեկն է։ Նուրբ և ճոխ, պերճ, գեղանկարչորեն տեսանելի պատկերներն ստեղծում են արևելքի վառ ու
գունեղ կոլորիտը: Արևելյան իրականությունից վերցրած բառապաշարը՝ ուղտ , քարավան , արմավենի ,
անապատ, սալամ և այլն, ստեղծում են համապատասխան միջավայրի և տրամադրության
զգացողություն. Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը՝ չքնաղ , լուսավառ՝ Սերը
ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռում փայլում էր պայծառ։ Անսպասելի պատկերները ,
դիպուկ մակդիրներն ու համեմատությունները գեղագիտական հաճույք են պատճառում ընթերցողին։
Բանաստեղծի խոհերի ընթացքին և զայրույթի աստիճանին համապատասխան փոխվում են
քարավանի շարժման կշռույթը և բնապատկերը: Եթե երրորդ սուրահում, որտեղ հեղինակը դեռևս իր
իդեալների մասին է խոսում, քարավանը քայլում է «հեզ լուսնկայի շողերի միջով », ապա հաջորդ
սուրահում արդեն բնապատկերը նախապատրաստում է ծանր խոհերի ճնշումը։

33․ Ավետիք Իսահակյյանի <<Սասմա Մհեր>> պոեմը․ էպոսի նորովի արժևորումը։

Հայ պոեզիան «Սասնա ծռեր» էպոսի գրական-բանաստեղծական մշակումների ու


անդրադարձների մեծ փորձառություն ունի։ Էպոսի առաջին պատումի գրառումից ի վեր
տասնյակ պոետիկ մշակումներ են եղել՝ ստեղծված տարբեր նպատակներով , նախատեսված
ընթերցողական տարբեր շրջանակների համար, գաղափարական տարբեր ուղղվածությամբ։
Յուրաքանչյուր ժամանակ իր հետքն է թողել էպոսի մշակումների վրա : Բանավոր էպոսի այդ
գրական մշակումները մեծապես նպաստել են «Սասնա ծռերի» հանրային ճանաչմանը։
Սիրված ու հայտնի են հատկապես Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ » (1903),
Եղիշե Չարենցի «Սասունցի Դավիթ» (1933), Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհեր» (1938)
պոեմների և Նաիրի Զարյանի «Սասնա Դավիթ» վիպակը(1966): Ավետիք Իսահակյանը՝ մեր
մեծագույն քնարերգուն, խոր արմատներով կապված լինելով ժողովրդական բանարվեստի
հետ, չէր կարող չանդրադառնալ հայկական էպոսին, որտեղ մարմնավորվում , հոգի է առնում
ինքը՝ ազգը, ժողովուրդը՝ իր լավագույն ձգտումներով ու իդեալներով , մաքառումներով ու
հաղթանակներով։ Բանաստեղծի հետաքրքրությունները էպոսի նկատմամբ սկսվել են դեռևս
1890-ական թվականների երկրորդ կեսից՝ «Մանուկ Հայաստանը կամ <<Մասսա Մանուկ>>
վիպասքի առնչությամբ։ Իսահակյանը մշտապես որոնումների մեջ է եղել էպոսի հարցում , նա
ցանկանում էր ունենալ մի ինքնատիպ աշխատությունը։ 1910-ական թվականների սկզբից
ավելի որոշակի է դառնում Իսակահյանի մտադրությունը՝ գրելու “Սասմա մհեր ”
վիպերգը։ Բանաստեղծի ծրագրային գրառումներում և “գրելիք” խորագիրը կրող
թերթիկներում, ամենատարբեր ստեղծագործությունների շարքում հիշատակվում է “Մհերը ”։
Իսկ ավելի վաղ գրառումներում դեռ հիշատակվում է նաև “ Դավիթ-Մհեր” նշումը։ Մեր էպոսի
չորրսորդ ճյուղին անդրադառնալիս Իսահակյանի գլխավոր խնդիրը եղել է սոցիալական
անարդարության խնդրի վերացման հարցը։ Սասունցի Դավթի 1000-ամյա հոբելյանի
տոնակատարությանը 1939 թվականին Իսահակյանի համար ավելի մանրամասն
ուսումնասիրության հնարավորություն է ստեղծվում։ Այդ մասին վկայում են իր հոդվածները ,
անտիպ գրառումները էպոսի, դրա նշանակության, պատմական դիցաբանական
ակունքների, աշխարհագրական միջավայրի մասին։ Ըստ երևույթին, նպատակ ունենալով
ուսումնասիրել մեր էպոսի պատմական հիմքը դյուցազնունիների նախատիպերի հարցը ,
Իսահակյանին հետաքրքրել է նաև սասունցիների բանվորության գծերը՝ ”Սասունցիները քաջ
են, ազնիվ, խոսքատեր, ավանդապահ, ազգասեր”։ Մեկ այլ տեղում Իսահակյանը գրել է ”
Սասունցիների ամենամեծ երդումը արևն է”։ Իհարկե Իսահակյանի համար
ուսումնասիրությունները միայն գրքային տարբերակով չէին սահմանափակվում , նա 1943
ամռանը որոշ ժամանակ ապրել է Թալինում, որտեղ 1915 թվականից գաղթած սասունցիերի
հետ ունեցել է հանդիպումներ, կարևոր է հիշատակել այն, որ Իսակահյանը գրել է , որ
Սասունցնիները չեն ժխտում այն փաստը, որ իրենք հաջորդն են Սսունցի Դավթի։
Իսահակյանը, ձեռնարկելով հայկակական ժողովրդական էպոսի մշակումը
պատահականորեն չի ընտրել չորրորդ ճյուղը։ Դեռևս “Մասրա Մանուկը”, “Ուստա Կարոն ”
գրելիս բանաստեղծի պատկերացումներում Սասնա տան վերջին ժառանգը հառնել է որպես
հայ աշխատավոր ժողովրդի շահերի պաշտպան։ Հետզհետե Իսահակյանի
պատկերացումներում ավելի է կոնկրետանում Մհերը՝ իր սոցիալական բաղոքով։ Ռամիկի
“ազատության ժամը հնչեցնող” Հոկտեմբերյան հեղափոխությունը ավելի է խորացնում
բանաստեղծի վարանումները, և նա իրականացնում է իր վաղեմի մտահաղացումը գրում է
“Սասմա Մհեր” վիպերգը։ Վերջինս 1922 թվականին տպագրվում է Վիեննայում, սակայն հեղինակը դժգոհ
է մնում գեղարվեստական կատարումից և այն տպագվում է վերջնականապես Երևանում 1938
թվականին։ Իսահակյանը հայկական ժողովրդական էպոսը մշակելիս հանդես է բերել ինքնուրույն
մոտեցում։ Մանրամասների մեջ շեղվելով ժողովրդական սկզբունքներից , նա հարազատ է մնացել
էպոսի էությանը։ Գրականագետները նշում են, որ “Սասմա Մհեր”ը ժողովրդի հավատի և սպասման
ծնունդ է․ Հիանալի հասկանալով և ընբռնելով պատմության ճիշտ ընթացքը , միևնույն ժամանակ
հարազատ մնալով էպոսի ոգուն, բանաստեղծը դուրս է բերում Մհերին Ագռավու Քարից որպես
աշխատավոր ժողովրդի իրավունքների պաշտպան։ Եթե Դավիթը հիմնականում պայքարում է օտար
նվաճողների դեմ, պաշտպանելով իր երկրի անկախությունը, ապա նրա որդին՝ Մհերը , ձգտում է
իրականացնել մարդկության երազանը։ Հեղինակ այս անտիպ գործը ստեղծելու համար , ինչպես նշվեց
կատարել է բազմաթիվ փորձարկումներ, նորարական կերպով փորձել է ներկայացնել ժողովրդին , ինչի
արդյունքում ստղծել է 2-րդ և 3-րդ տարբերականեր, վերջինս էլ անմշակ է մնացել։ Առաջին մշակման
դեպքում հեղինակը ավելի շատ ընդգծել է սոցիալական անարդարությունների դեմ ըմբոստացած
պայքարի ելած Մհերին, կամ մյուս բանաստեղծությունները ակունք հանդիսանալով ավելի են
ընդգծում Մհերի պաթոսը։

Գովք եմ երգում ցամաք հացին,


Փշրանքներին չոր հացի,
Փշրանքներին, որ մանցին
Լի աշխարհից վայ ինձի։

Հատկանշական է այն, որ այս սոցիալական պայքարը տեղի է ունենում ոչ միայն օտար


հարաստահարողների դեմ, այլև ընդգծված կերպով արտաքին խռովարարների դեմ։ Իսահակյանը
փորձելով շեշտել նաև Մհերի բնածին ուժը, որը ժառանգել էր իր նախնիներից , միևնույն ժամնակ այդ
ամենը նրա կապանքների և ճնշումների մեջ էր պահում ՝որպես ապագա ըմբոստացողի։
Եվ Իսահակյանը մշակելով այդ հատվածը ցույց է տվել Մանուկ Մհերի ազատասիրությունը․

Ու հնուց ավանդ սուրբ սովորութքով


Ժողվեցան եկան Ջոջանց Տան պետեր
Մանկան բարուրի բինդերու փոխան
Գութանի շղթան փաթթեցին վրան,
Ու ասին իրար Ազնանց ավագներ։

2-րդ մշակում Սասմա Մհեր վիպերգի ստեղծագործական պատմության լուսաբանման տեսակետից


շատ-հետաքրքրական է 1922 և 1938 թթ. հրատարակությունների համադրումը, որոնք, ելնելով
բանաստեղծի կատարած կառուցվածքային, գեղարվեստական-արտահայտչական , դեպքերի
տրամաբանական ընթացքից, իսկ հիմնականում՝ Մհերի կերպարին վերաբերող փոփոխություններից ,
տարբերակներ են։ Բանաստեղծը հանում, տեղափոխում կամ ավելացնում է որոշ դրվագներ ,
հատվածներ, բառեր, տեղանուններ, սակայն շատ նրբորեն ու տեղին իր Իսահակյան խորիմացությամբ
ու վարպետությամբ և լավագույնին, կատարյալին հասնելու, իսկ հաճախ էլ ժողովրդական բնագրին
ավելի մոտենալու միտումով։ Եվ ակնհայտ է, որ այս իմաստով ավելի շահել է երկրորդ տարբերակը։
Անդրադառնանք այն փոփոխություններին ու տարբերություններին , որոնք վերաբերում են Մհերի
կերպարին մեծ ուժի տեր է մանուկ դյուցազնը, որը բանաստեղծն արտահայտում է հետևյալ կերպ .
Իսահակյանը պոեմի երկրորդ մշակման ժամանակ ավելի շատ է օգտագործել Մհերի կերպարը
բնորոշող մակդիրներ, երբեմն հիշեցնելով նաև հերոսի դիցաբանական ծագումը։ Այսպես օրինակ՝
«Ազնահուր Մհեր չվեց ու հասավ Պղնձե քաղաբ», «Հեծավ Մհերն արևազուն>>։ Իսահակյանը որոշ
դեպքերում դիմում Է նաև փոփոխությունների ու շտկումների՝ տրամաբանական այս կամ այն
ելակետից, մեկ անգամ ևս հաստատելով միջնադարյան կյանքին և այն պատկերող Էպոսին հարազատ
մն՚սլու իր սկզբունքը։ Պոեմի երկրորդ մշակման ժամանակ բանաստեղծն էպոսային դյուցազն Մհերին
որոշ դեպքերում ավելի մարդկայնացրել է, դրել ռեալ հողի վրա, ավելացրել նրա ակտիվությունը ,
ըմբոստությունը՝ չարի դեմ, դրանով, անտարակույս, գաղափարապես ավելի ուժեղացնելով կերպարը։
Տրամաբանական է, որ մեծ մասամբ այնտեղ, ուր Մհերը բախվում է կյանքի լավ ու վատ պայմաններին ,
ճանաչում իրականությունը, Իսահակյանը ա՛շխատում է նրան ավելի մարդկային կերպարանք տալ ,
ազատել հեքիաթային չափազանցություններից, հիպերբոլաներից։
Այսպիսով, Իսահակյանի հարուստ արխիվի նյութերի ուսումնասիրությունը մեզ բերում Է այն
եզրակացության, որ բանաստեղծը, «Սասմա Մհեր» պոեմի առաջին տարբերակից մինչև հիմնական
տեքստի ստեղծումը (1938 թ.) կատարել Է շատ կարևոր վոոփոխուլթյուններ , որոնցով պոեմը շահել Է ոչ
միայն գաղափարապես, այլև գեղարվեստական տեսակետից։ Իսկ երրորդ մշակման դեպքում
հեղինկաը կատարելու էր նաև բովանդակային որոշակի փոփոխուփյուններ , ինչպես օրինակ
հեղինակիը նշել էր, պետք է ներկայացվե նաև Մհերի պայքարը օտար նվաճողների դեմ , ինչպես նաև
Մհերի սերը։ “ Սասմա Մհեր” երրորդ մշակման դեպքում հանդիպում ենք նաև ծրագրային այսպիսի
նշումների “ Մհերը կռվում է արտաքին թշնամիների դեմ” կամ “Մհերը կռվում է ներքին և արտաքին
թշնամիների դեմ”։ Այսպիսով, պոեմի երրորդ մշակումը ընդգծելու էր նախորդ տարբերակների
հիմնական գծերը, հարստանալու էր նոր դրվագներով և ավելի ամբողջական էր դարձնելու Սասմա
Մհեր վիպերգը։

Նորովի արժևորումը-Ազգային էպոսը նկարագրում է տվյալ ազգի կամ էթնոսի ծագումը, զարգացումը
և պատմությունը: Այն նաև օգնում է փոխանցել ազգի ինքնորոշման կամ ինքնաճանաչման դրվագները
և բազմաթիվ ազգային խորհրդանիշների առաջացման պատմությունը: Բոլոր ազգային էպոսներն
իրենց առջև դնում են պետականության խնդիրը, և եթե այն չունի պետականության խնդիր , ապա այն
էպոս համարվել չի կարող: Հայկական ազգային էպոսում պետության և պետականության
խորհրդանիշը համարվում է բերդը: Բերդի և հզոր պարիսպների կառուցումով էլ հենց էպոսի առաջին
գլխավոր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը :
Եվ այս դեպքում էլ հեղինակը իր նորովի մշակամամբ, որը համեմել է գեղարվեստական անցքերով
պոեմին հաղորդել է նորովի արժեքներ, որոնց արդիակնությունը դեռ մեզ մոտ պահպանված է , էպոսը
եղել է մեր ժողովրդի ներշնչարանը՝ նրա պատմության դառն ու դաժան պահերին և նույնը կլինի , քանի
որ նրա արտահայտած իդեալները համընկնում են առաջավոր մարդկության իդեալներին։
Բանաստեղծը սերունդների մշտական ոգևորության աղբյուր է համարում վեպում արտահայտված
հումանիզմը, ժողովուրդրդների բարեկամության և համերաշխության գաղափարը։ «Մեր վեպը իր
ժողովրդասիրությամբ, խաղաղասիրությամբ, դեմոկրատիզմով, հայրենասիրությամբ ,
քաջասրտությամբ, առնականությամբ և ազատասիրությամբ և սոցիալական պոտենցիալ էությամբ
միանգամայն և շա՛տ արդիական է և կենդանի...»,— գրում է նա։
Ինչպես Թումանյանը, Իսահակյանը ևս «Սասնա ծռերի» մեջ տեսավ և բարձրաձայնեց «Մեր ժողովրդի
հոգու խորքերը», կյանքն ու հոգին, սխրագործությունները և երազանքները , Հիացմունքով
եզրափակեց, որ մեր էպոսը մեր ժողովրդին տալիս է՝ հպարտության իրավունք , գոյության գրավական ,
ազնվության վկայական»։

34․ Իսահակյանի արձակ բանաստեղծությունները։

Հայտնի է, որ Իսահակյանը հանդես է եկել արձակի ժանրի գրեթե բոլոր ժանրերում , ինչպես
բանաստեղծական, այնպես էլ պոեմ, լեգենդ, առակ, հեքիաթներ պատմվածք ,վեպ , օրագիր , հուշ։
Արձակը ուղեկցել է Իսահակյանին իր ողջ կյանքի ընթացքում։ Իսահակյանի համար արձակը եղավ
ինքնաբացահայտման նոր ասպարեզ։ Հայ գրականության բազմաթիվ զարմանալի երևույթներից
մեկն էլ ազգային մեծ բանաստեղծի արձակն է։ Նա հայ արձակը հարստացրեց իրականության
պատկերման քնարական տարրերով։ Մի բան, որ կարող էր անել, իհարկե , միայն այնպիսի քնարական
բանաստեղծը, ինչպիսին Իսահակայնն էր։
Երջանկության իմաստը- Պատմվածքը մի ծերունու մասին է, ով իր ամբողջ կյանքը ծախսել էր
երջանկության իմաստը փնտրելու վրա և ահա ամբողջ աշխարհում հարցուփորձ անելուց հետո եկել էր
Սֆինքսի մոտ։
Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով ,
ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի
երջանկությունը: Մարդս խանձարուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է
երջանկության, սակայն առանց իմանալու, թե ինչ է այն,- ասաց ծերունին ավելացնելով , որ
պատասխանը ստանալու դեպքում ամբողջ աշխարհին կպատմի իր հայտնությունը։
Օրեր անց, երբ դերվիշը նորից ու նորից տվեց նույն հարցը, ի պատասխան չստացավ այն լռությունը ,
որին արդեն սովոր էր, փոխարենը Սֆինքսը նայեց ծերունու վրա և ասաց .
-Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի:
Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին , և ո՛չ մի
նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը :
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին , նո՛ւյնպես
արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ , այլ միայն
քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ… Եվ նորից անապատում քար լռություն տիրեց։ Կարծում եմ՝
Սֆինքսի այս խոսքերը նշանակում են, որ չպետք է փնտրել երջանկությունը , այն պետք է ստեղծել ,
քանի որ յուրաքանչյուրն ունի երջանկության մասին իր պատկերացումը։ Երջանկությունը կարող է
հայտնվել այն ժամանակ, երբ դու դադարես իրեն գտնելու մասին մտածելը և գնահատես այն , ինչ
տրված է քեզ։

Հավերժական սերը- Առաջին մասում խոսվում է արքա Էլ-Սամանի և նրա սիրելի թագուհւ մասին,
ում նա անվերջ գրկում և անմնացորդ սիրում է։ Միանգամից երևում է, որ վերնագրի արտահայտած
հավերժական սերը նրանց միջև է։ Տեսնում ենք նրանց անհոգ կյանքը։ Այստեղից կարելի է
եզրակացնել, որ տիրում էր խաղաղություն, սեր և երջանկություն, ինչը շարունակվում է նաև երկրորդ
մասում։ Այստեղ արդեն խոսում է Էլ-Սաման, ասելով բամբիշին, որ իր սերն ավելի բարձր ու ավելի
խորն է, քան իրենց շրջապատող աշխարհը, որ այն անսահման է, և երբ անգամ արևը մոխրի վերածվի,
նրա սերը դեռ կլինի, քանի որ այն հավերժական է։ Երրորդ մասում արդեն բամբիշը մահանում է։ Բայց
թագավորը չի ուզում ընդունել սիրելիի մահը և այդպես էլ նրան գրկած մնում է՝ անգամ պատրաստ
լինելով կռվել մահվան դեմ։ Եվ իրոք, չորրորդ մասում արդեն շուրջը ամեն ինչ մեռնում է , ոչնչանում , իսկ
աշտարակը, որով Էլ-Սաման նկարագրում էր իր սերը, մնում է կանգուն՝ ի նշան այդ հավերժական
սիրո։

35․ Կնոջ էության բացահայտումը Ավետիք Իսահակյանի <<Լիլիթ>>ում։

Ադամի և Լիլիթի լեգենդի սկզբնաղբյուրը հրեական կրոնագիրք Թալմուդի ապոկրիֆներն են։ Ըստ այդ
գրվածքների Ադամի առաջին կինը (նախքան Եվան եղել է Լիլիթը՝ մեկը ասորական երեք դևերից ՝
գիշերվա դևը կամ գիշերային աստվածուհին։ Նա եղել է գեղեցիկ, գայթակղիչ գեղեցկուհի , օժտված
կանացի հավերժ հմայնքներով, երիտասարդ մնալու գաղտնիքով։
Միջնադարում հին եբրայերեն «լայիլ» նշանակել է գիշեր և այս բառի ազդեցությամբ Լիլիթի մասին
առասպելն փոխվում է, ու Լիլիթն արդեն ոչ թե օձ է , այլ գիշերվա ոգի։ Նա երբեմն մարդկանց ծնունդը
հիշատակող հրեշտակ է, երբեմն էլ՝ միայնակ քնած մարդկանց ու ամայի ճանապարհներով գնացող
ճանապարհորդների վրա հարձակվող դևերի կարգադրիչ։ Ժողովրդական երևակայության մեջ նա
բարձրահասակ, լռակյաց կին է ՝ երկար մազերով։ Լիլիթի անունը հիշատակվում է նաև Հին և Նոր
կտակարանների պարականոն զրույցներում, ասորական և հրեական ժողովրդական առասպելներում ,
հեքիաթներում, ուր նա պատկերվում է իբրև կախարդուհի , չարի ծնունդ , բայց և միաժամանակ
արտակարգ գեղեցկուհի։
Հին Հրեաստանում անառակ կանաց անվանում էին Լիլիթի աղջիկներ , Լիլիթ անունը հանդիպում է
նաև հրեական անեծքներում։ Ահա թե ինչպիսինն է Իսահակյանի Լիլիթը՝ տիեզերքի պսակը ,
գեղեցկության կատարելագործությունը, և ոչ թե գայթակղության , կրքի , խորհրդավոր գրավչուհու
սիմվոլը։ Իսահակյանի Լիլիթը ՝ աստծու ստեղծած առաջին կինը՝ աշխարհի , բնության գեղեցկության
երգն է։ Լիլիթը տեսնում է, «որ արևը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը , և երկինքն այնքան
խորունկ չէ , ինչքան իր աչքերի հունը», որ «ինքն է ամենակատարյալը դրախտի մեջ »։ Աստված նրան
ստեղծել է Եվայից առաջ, կրակից։ Լիլիթը չի հնազանդվել Ադամին, տանջել է նրան , իր վրա
սիրահարեցրել և չի սիրել Ադամին։ Ապա փախել, ամուսնացել, Սատանայի հետ։Այդ տեսակ
աղջիկները-Լիլիթի աղջիկներն են։ Իսկ հնազանդները՝ կին դարձողները , Եվայինը։ Աստված խղճաց
Ադամի մենակության վրա, ստեղծեց Եվային նրա կողից, որ հնազանդվի, սակայն Ադամը սիրեց միայն
Լիլիթին և հառաչեց նրա համար․․․»։
«Մի պոեմ-Լիլիթ,
նկարել դրախտը, շքե՜ղ,շքե՜ղ, բայց Լիլիթը ամեն արարածից գեղեցիկ էր։ Եղնիկներից , թռչուններից ,
ծաղիկներից, դրախտի արշալույսից ավելի։ Բյուրակն, քաղցրալեզու։
Նկարել նրա չքնաղությունները, որ աստված ոգևորված ստեղծեց։ Ադամը սիրեց նրան , հետևից ընկավ ,
բայց նա ժպտում էր, հրապուրում, կախարդում, գրավում և խուսափում, չէր ենթարկվում …»:
Աստված Լիլիթին ստեղծել էր Ադամի համար, բայց Իսահակյանն իր հերոսուհուն չի ստեղծում Ադամի
համար, չնայած ինքը ևս, ինչպես և Ադամը , ինչպես և ամեն մի սիրահար մարդ կարոտ էր իր Լիլիթին։
Ադամը մինչև Լիլիթի ստեղծվելն էլ էր կարոտ ինչ որ մեկին ով կլցներ իր օրը , իր միատոն կյանքը , բայց
նա չգիտեր, որ գալու է Լիլիթը և ամբողջովին փոխի այն ամենը ինչ կատարվում էր դրանից առաջ․
«Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ . «Եկեք՝ ստեղծենք Ադամի համար մի
քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելե դրախտի հրապույրները»։ Եվ բռնեց դեպի վեր սուրացող
կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։ Եվ նայելով իր
ստեղծածի վրա՝ հիացած ասաց. «Բարի է, որովհետև գեղեցիկ է»։
Տարված լինելով Սատանայով Լիլիթը դրժում է Աստծոն տված իր խոստում ․այն գիշերից հետո, երբ
Ադամին մոտ թողեց իրեն, չքացավ և այլևս հետ չեկավ, թողնելով Ադամին անհույս և միայնակ․
«Լիլիթի» հիմքում Իսահակայնը արծարծում է սիրո և կյանքի էության հարցերը։ Ադամը սիրում ,
տենչում է Լիլիթին, բայց Լիլիթը մնում է նրա համար անհասանելի իդեալ․ «Եվ ապրեց Ադամ՝ սպասելով
ու տենչալով միշտ Լիլիթին, և մեռավ Ադամ՝ հառաչելով ու երազելով մի՛միայն Լիլիթին …»։ Սիրո
անհասանելիության և գաղափարի իսկական հիմքը , այն խոր անջրպետն էր, որ նաև սիրո խնդրում
ընկած էր Իսահակայնի իդեալի և իրականության մեջ։Իրականի և իդեալի այդ խոր հակասությունը
բանաստեղծի աննկարագրելի վարպետությամբ մարմնավորել է Եվայի և Լիլիթի կերպարներկի մեջ․ «
«Եվա» էին հնչում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։ Եվ երբ ճիգ էր անում
Լիլիթին մոռանալու, գրկում էր հավատարիմ Եվային, կրծքին սեղմում և համբուրում նա այդ ժամանակ
Լիլիթին էր սեղմած տեսնում իր կրծքին, Լիլիթին համբուրում, Լիլիթին զգում , միայն Լիլիթին …»։
Կնոջ էությունը Իսահակյանը բացահայտում է սկսելով ամենանրբին երանգներից , ավարտելով
ամենահաճո տեսարաններով։ Կինը բնությունն է , բնությունը կին։ «Կանանց խոսել սովորեցնելու
համար հազար հնարքներ կան, լռեցնելու համար` ոչ մեկը»,-ասում է Իսահակյանը։ Լիլիթի
պարագայում հակառակն էր , նա լռակյաց էր, սակայն նրա մեջ խոսում էր կանացի գեղեցկությունը ,
որն էլ հենց գրավում էր Ադամի տղամարդկային հոգին։Լեգենդում արծարծվում է կնոջ մի քանի
բնավորության գծեր, որոնք կարելի է համարել հականշային։ Այսինքն Լիլիթը նույնքան գերող էր և
նույնքան վանող։Գեղող՝ իր արտաքին տեսքով,վանող՝ ինքնահանավան լինելու և դժկամություն
արտահայտելու կարողությամբ։ Նա երբեմն թվացյալ սիրաշատ էր , երբեմն իրական չար ոգու
մարմնավորող, երբեմն Ադամին իր ձեռքին գործիք դարձնելով , երբեմն Ադամին ուղղակի անտեսելով։
Նա երբեմն թվացյալ հավատարիմ է , երբեմն իսկական դավաճան։ Եվ գուցե ցավալին հենց այն է , որ նա
մնաց այն դավաճանը, ում Աստված ստեղծել էր հավատարմություն խորհրդանշելու համար։
Այսպիսով՝ կնոջ էությունը բացահայտվում է մանրակրկտորեն և ամենափոքրիկ բանն անգամ
Իսահայկանի աչքերով դառնում է նույնքան հրասքանչ և զմայլելի, որքան դրախտի հրաշալիքներն են։
«Լիլիթ»-ում կինը թերևս մնաց դավաճանի քողի տակ Լիլիթի պարագայում և հավատարիմ Եվայի
դեպքում։

36․ Դանիել Վարուժանի <<Հարճը>> վիպերգը։

Անցյալին հառած Վարուժանի հայացքը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ


հայտնաբերում է մի գեղեցիկ դրվագ ազատ սիրո, մարդկային անմիջական ոգեւորության մասին եւ
այդ նյութով ստեղծում իր «Հարճը» պոեմը: Խորենացին գրում է. «Բագրատունյաց ցեղից կար մի ոմն
Տրդատ, քաջ Սմբատի Սմբատուհի դստեր որդին, մի սրտոտ եւ ուժեղ մարդ, կարճ հասակով և տգեղ
կերպարանքով: Նրան Տիրան թագավորը իրեն փեսայացրեց՝ իր Երանյակ դստերը նրան կնության
տալով: Կինը չսիրեց իր ամուսին Տրդատին, արհամարհում էր նրան, հոնքերը կիտում , շարունակ իրեն
վայ էր տալիս, որ իր նման չքնաղ ու ազնվական կինն ստիպված է մի տգեղ եւ հասարակ ծագումով
մարդու հետ ապրել: Սրա վրա զայրանալով՝ Տրդատը մի օր սաստիկ ծեծում է նրան, կտրում է նրա շեկ
մազերը, փետում է խոպոպիքները եւ հրամայում է քաշեքաշ նրան սենյակից դուրս գցել : Իսկ ինքն
ապստամբելով գնում է Մարաստանի ամուր կողմերը: Երբ նա հասավ Սյունիք, այդտեղ նրան հասավ
Տիրանի մահվան լուրը, ուստի այդտեղ էլ մնաց:
Մի օր Սյունյաց Բակուր նահապետը նրան ընթրիքի հրավիրեց: Երբ գինով ուրախություն էին անում ,
Տրդատը տեսավ մի կին, որ շատ գեղեցիկ էր եւ նվագում էր ձեռներով՝ անունը Նազինիկ : Տրդատը
նրան ցանկացավ եւ ասաց Բակուրին. «Այդ վարձակն (հարճ) ինձ տուր»: Նա պատասխանում է. «Չեմ
տա, որովհետեւ իմ հարճն է»: Իսկ Տրդատը բռնեց այդ կնոջը, իր մոտ քաշելով՝ սեղանակիցների առաջ
գգվում համբուրում էր նրան սիրահարված անզուսպ երիտասարդի նման: Բակուրը խանդելով վեր
կացավ, որ կնոջը նրա ձեռքից խլի: Բայց Տրդատը, ոտքի ելնելով, ծաղկամանն իբրեւ զենք գործածեց ,
սեղանակիցներին էլ սեղանից վանեց: Կարծես մի նոր Ոդիսեւս էր առաջ եկել , որ կոտորում էր
Պենելոպեի սիրեկաններին, կամ ղապիթաների եւ հուշկապարիկների կռիվ էր տեղի ունենում
Պերիթոսի հարսանիքում: Այսպես իր կացարանը հասնելով՝ իսկույն ձի հեծավ եւ հարճի հետ միասին
Սպեր գնաց» Այստեղից է ընտրված պոեմի բնաբանը՝ «.... զի յոյժ գեղեցիկ էր եւ երգէր ձեռամբ »: «Երգէր
ձեռամբ» գրաբար արտահայտության աշխարհաբար իմաստը կլինի՝ ձեռքերով նվագել : Այսինքն՝
աղջիկը ձեռքերով նվագել է լարային որեւէ գործիք: Այս «երգէր ձեռամբ» արտահայտության ակունքը
Աստվածաշունչն է. «Գիրք թագաւորաց»-ի մեջ Դավիթ թագավորի մասին ասվում է. «Դաւիթ երգէր
ձեռամբ իւրով»: Իսկ «ձեռամբ երգել» նշանակում է ձեռքով նվագել Վարուժանի պոեմից մի հատված
1911-ին տպագրվել է «Ասպետական կենցաղին» վերնագրով: Այստեղ կարևորը «ասպետական» բառն է ,
որի կորած էությունը նոր ժամանակներում բանաստեղծը փորձում էր վերականգնել : Այնուհետեւ
պոեմը հայտնի է դարձել «Հարճը» վերնագրով: Պոեմն սկսվում է պատմողական հանդարտ
նկարագրությամբ. Գարնանամուտ երեկո մ’իր պալատին մեջ մարմար Բակուր, Սյունյաց Նահապետ ,
շքեղ հանդես մը կուտար:
Խորենացու ասածից պարզվում է՝ Սյունյաց նահապետ Բակուրին հյուր էր եկել իշխան Տրդատ
Բագրատունին, որն ամուսնացել էր Տիրան Արշակունի արքայի դստեր, Արշակ Բ-ի քրոջ՝ Երանյակի
հետ: Սակայն Երանյակը հաշտ չէր ամուսնու հետ եւ հաճախ էր երեսով տալիս նրա հասարակ
ծագումը: Զայրացած Տրդատը մի օր սաստիկ ծեծում է կնոջը, որպես անարգանքի նշան՝ կտրում
մազերը, հեռանում ընտանիքից եւ փախչում Մարաստան: Ճանապարհին Սյունիքում լսում է Տիրանի
մահվան լուրը եւ մնում: Այստեղ էլ հյուրընկալվում է Բակուր նահապետին եւ մասնակցում նրա
կազմակերպած խրախճանքին: Հավաքվել են բդեշխներ, սեպուհներ , ամբողջ ազատանին : 20 սյուներով
կառուցված հսկայական սրահում ծիծաղի եւ լույսի ծով է, ամենուր խնդություն է , ուրախություն :
Մատռվակները գինի են լցնում, սպասավորները որսի խորտիկներ են մատուցում սեղանին : Կողքի
սրահում խրախճանում են կանայք: Տրդատը կենաց է ասում: Ըստ պոեմի՝ այդ բուռն եռուզեռի
ժամանակ էլ մեկը գուժում է Տրդատի մահվան լուրը: Այդ լուրը Տրդատի սիրտն արբեցնում է
«բերկրանքներով անպատում»: Եվ հենց այդ պահին էլ նրա աչքերը գամվում են մի հայացքի . «Կին մը
իրեն կը նայեր...»: Կինը հիանում է նրա առնական գեղեցկությամբ: Հավաքվածներն աղմկում են , որ
սրահի մեջ պարուհու համար տեղ բացեն, եւ ասպարեզ է մտնում նա, որի աչքերի մեջ Տրդատը նայել էր ,
եւ որը հիացել էր Տրդատով․

Հազիվ Տրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր՝


Լույսերու հոծ ծովան մեջ թնդաց սըրահն ընդհանուր.

Սրահ են մտնում նաեւ հինգ գուսաններ, լարում իրենց փառագոչ փանդիռները , որոտում է դափը
(«Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ»): Մրրկում է նվագի ծովը: Նրանք երգում են
հին աստվածներին նվիրված երգեր, փառաբանում աստղահմա քուրմերին, դյուցազուն ասպետներին ,
հնչեցնում մեհենական պարեղանակներ: Գուսանները նվագում են , եւ այդ շիկացած մթնոլորտում իր
պարն է պարում դեղձան մազերով վարձակը, որը Նազենիկն էր՝ «նազելագեղ անունով » (Խորենացու
պատմության մեջ Նազինիկ ձեւն է), եւ որի «Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով »:
Նրա մարմնի շարժումներն ու նվագի մեղեդիները շատ ներդաշնակ են եւ միասին ասես մի հարաճուն
համանվագ լինեն: Նազենիկը համակ գեղեցկության մարմնացում է: Հավաքվածները նայում են նրան ,
հիանում նրա անզուգական գեղեցկությամբ. Նազենիկը իրական է, բայց ասես անէություն լինի , որ ուր
որ է կանհայտանա, «Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի »: Դա Աստղիկին՝ սիրո
հավերժակյանք աստվածուհուն ձոնված պար է, «գեղեցկության աղոթք », որ շարունակում է
ներկայանալ մեկը մյուսից տպավորիչ պատկերներով. «Ան կը լողա մատերուն երգերուն մեջ
ներդաշնակ»: Նրա մազերի ցանցի մեջ ասես տատրակներ են թեւաբախում. «Ան կը ճախրե՜ , կը
ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜... // Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜ ...,»,- ոգեշունչ
բացականչում է բանաստեղծը՝ նրան հիմա էլ նմանեցնելով Աստղիկ դիցուհուն , որի շուրջը թեւածում
են լուսեղ աղավնիներ: Նա բռնկված է կարմիր վարդերի պես, նա ասես կրակի պար լինի ու կնոջ
տեսքով մարմնացած հրեղեն մրրիկ: Նազենիկի վերջին ճախրի պահին Տրդատը բռնում է նրա
բազուկից, նստեցնում ծնկին, փաղաքշում ոսկեհեր գլուխը, համբուրում մատները եւ հարցնում
Բակուր իշխանին՝ «Նահապե՛տ, ո՞վ է,- ըսավ,- վարձակը այս լուսաստինք»: Տրդատը, որ չէր տեսել իր
կնոջ սերն ու գուրքուրանքը, դեռ ավելին՝ պատժել, անարգել էր նրան ու հեռացել էր տնից , հիմա արդեն
սիրահարված էր: Գինին, պարը, երաժշտությունը, հոգեկան բռնկումը , խանդավառությունը ,
ոգեւորությունը ձուլվել էին իրար եւ դարձել համակ տարվածություն , որի անունն է սեր , կայծակնային
սեր, եւ հանուն որի մարդը պատրաստ է ամեն ինչի: Տրդատն այսպես է շարունակում Բակուր
նահապետին ուղղված խոսքը. «Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն՝ որ մենք ընենք վեճ .Արշալույսին թող
մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»: Գեղեցկության համար սրվում է ասպետների վեճը : Սյունյաց
նահապետն ասում է, որ Նազենիկն իր հարճն է, որին ինքը կռվով է նվաճել եւ չի զիջի նրան : Տրդատը ոչ
միայն չի լսում նահապետի խոսքը, այլեւ գինի է խմեցնում Նազենիկն եւ համբուրում նրան :
Նահապետի ընդվզմանն ի պատասխան՝ Տրդատը հրեղեն սյունի նման կանգնում է դահլիճի մեջ . «Ձախ
թեւով հարճը գրկեց, հետո «Հա՜, հա՜,- քրքըջաց,-Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է
տրված...»: Նրա աչքին այլեւս ոչինչ չի երեւում, եւ պղնձե սկուտղը նետում է Բակուրի ուղղությամբ , որը
վրիպում է՝ վնասելով միայն նրա ականջը: Տեսնելով դա՝ Նազենիկը փաթաթվում է Տրդատին՝ ասելով ,
որ նրա թափած արյունն ինքը պիտի քավի՝ ենթարկվելով գանահարման ու ծեծի , ուստի թող փրկի
իրեն եւ փախցնի աջկան փախցնելու պայմանով: Տրդատը Նազենիկին փրկում է «Բակուրի
նախանձեն» և փախցնում «Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ՝ մատերուն», եւ մազերի մեջ՝
վարդերի բուրող թերթեր: Այստեղ Վարուժանը միջարկում է գործողությունները եւ պատասխանում
այն հարցին, թե ինչո՞ւ է գրել այս պոեմը: Նա փառք է տալիս այն ասպետական ժամանակներին , երբ
գնահատում էին գեղեցիկը եւ հանուն այդ գեղեցիկի՝ մեծանուն մարդիկ կարող էին բախվել իրար․
Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝ ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը
արբուն, Վարուժանը շարունակում է փառաբանել ասպետական ժամանակների սովորությունները ,
առյուծասիրտ մարդկանց քաջությունները՝ ընդդեմ աճուրդի հանված սիրո , ընդդեմ մանր
հաշվենկատության: Դարերն այսպես մարդկանց տանում են անկումից անկում․

Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,


Ուր մարդիկ հզոր եւ անկեղծ էին նըման գինիին
Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ’ընդունի:

Այս միջարկումը պոեմի միջին մասում, գործողության լարվածության պահին , մտածված ձեւով մի պահ
կարծես հանդարտեցնում է լարումը, ընթերցողին ներգրավում այդ ժամանակների մեջ եւ ընդհատված
տեղից շարունակում պատումը: Սյունիքից Տրդատը արշավում է դեպի Շիրակ : Նազենիկը շտապում է ,
որ պահ առաջ թողնեն Սյունյաց սահմանը, քանի որ վտանգի զգացողությունն ուղեկցում է նրան : Նա
չէր սխալվում: Նրանց ետեւից, գետինը դոփելով, սուրում են «Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու
դաժան»: Երեկ գինովացած հյուրերն այսօր, հանուն Բակուր իշխանի պատվի, արշավում են՝ լուծելու
առեւանգված գեղեցկուհու վրեժը: Վարուժանը նույնքան լարված ու շարժուն է նկարագրում
հետապնդումի պահը, որքան պարի տեսարանը.

Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահե


Եվ հեգնորեն մըռնչեց. «Հալածեցե՛ք, դե՛հ, գայլե՜ր
Մինչեւ շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջալի

Հետապնդումը նկարագրված է քայլ առ քայլ, պահի տեսանելիությամբ եւ իրական ընթացքով : Տրդատն


անցնում է Շիրակի սահմանը, Բակուրը յուրայինների հետ դադար է տալիս եւ արձակում վերջին նետը ,
որը Տրդատի թեւի տակից սուրալով՝ մխրճվում է Նազենիկի ծոծրակի մեջ : Այդ պահը ո՛չ Բակուրն է
նկատում, ո՛չ Տրդատը. «Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ’իյնար դաշնակության ու գեղի
աստվածակերտը գոհար...»: Տրդատը դադար է տալիս Շիրակի ճանապարհին կառուցված
իջեւանատանը (այդ կառույցը պահպանվել է եւ հիմա էլ կա) եւ «մարմարի պես ջարդուփշուր »
Նազենիկի մարմինը, որ «լուսարձան» ասես լիներ, իջեցնում ձիուց : Նա նոր է տեսնում ծոծրակի վերքը
եւ արյան հետքը, «Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր»: Եվ առաջին անգամ իր կյանքում
Տրդատը՝ այդ «ապառաժ մարդը», լաց է լինում: Դրանք սիրո մաքուր արցունքներ էին՝ ծնված
զգացմունքների հրեղեն բռնկումից եւ իր գրկում ամփոփված չքնաղ երազի ողբերգական ավարտից :
Տրդատը Նազենիկին թաղում է մի բարդու տակ: Քուրմերը Աստղիկի երգն են երգում: Չորացող
բարդին նոր կյանք է ստանում, Նազենիկի հոգին բնակվում է նրա տերեւների մեջ եւ հովերի հետ պար
գալիս՝ հնչեցնելով իր բամբիռները: Այս պոեմը գրելիս Վարուժանի համար ներշնչանքի աղբյուր կարող
էր լինել Հոմերոսի «Իլիական»-ը: Ինչպես առաջին վարպետը ծանրալար քնարով , հանուն Հեղինեի
աստվածային գեղեցկության, ոգեց «Իլիական»-ը՝ Մենելայոսի և Ալեքսանդր -Պարիսի սիրով ու
խանդով, այդպես էլ իր կոփածո քնարով Վարուժանը փառաբանեց Նազենիկին եւ բորբոքեց Բակուր
իշխանի եւ Տրդատ իշխանի սիրո տարերքը: Հեթանոսությունը կյանք առավ հեթանոս անցյալի
ավանդույթներով: 1912 թ-ին լույս է տեսել Վարուժանի «Հեթանոս երգեր » ժողովածուն՝ կազմված
«Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ» շարքերից ու «Հարճը» պոեմից : Առաջին շարքում
հեթանոս կյանքի հեռապատկերի վրա բանաստեղծն ստեղծել է իր երազած աշխարհը . նա նպատակ չի
ունեցել հեռավոր անցյալի մեջ փնտրելու մարդու երջանկությունը ,այլ ծեսերի , դիցաբանական
ավանդապատումների միջոցով ներկայացրել է ուժեղ ու կատարյալ մարդու , նաև ազատ , ներդաշնակ
աշխարհի մասին իր իդեալները («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Օ՛ Տալիթա »,
«Հեթանոսական» և այլն):«Հարճը» պոեմի նյութը հեղինակը քաղել է Մովսես Խորենացու «Հայոց
պատմությունից». ստեղծել է հզոր մարդկանց զգացմունքերի ու կրքերի պատմություն՝ ի
հակադրություն 20-րդ դարի քաղքենի կյանքի, մանր ու ծախու բարքերի մասին, հեղինակաը ելակետ
ընդունելով այդ բարքերի հակադրությունները փորձել է համապատասխան կերպով ներկայացնել
համադրություն՝ քննադատելու փոխարեն ներկայացնել առավելությունները։ Վարուժանի նպատակը
կամ գուցե գաղափարը կայացել է նրանում, որ նա ցանկացել է մարդուն ի ցույց դնել ոչ թե
հեթանոսության գովերգումը կամ ուսուցումը , այլ կամեցել է կերտել մարդուն կենցաղում , առանց որի
անհնար կլիներ պատկերացում կազմել իրականության մասին , որը ցանկացել է ներկայացնել
Վարուժանը։ Իսկ եթե դիտարկենք հեթանոսությունը Վարուժանի տեսանկյունցի կարող ենք ասել , որ
Հեթանոսությունը կրոն է , որին բնորոշ հատկանիշներից է բազմաստվածությունը ,
բնութենապաշտությունը, տոտեմիզմը: Երբ սկսվեց գրական հեթանոսկան շարժումը , ըստ էության
նպատակը ոչ թե կրոնական հեղափոխոիթյուն կատարելն էր ,այլ գաղափարական : Դանիել
Վարուժանը միայն այդպես կարող էր արտահայտել իր ազգային գաղափարները ,նա ընտրեց
հեթանոսությունը քանի որ այդ ժամանակաշրջանում՝ երբ գերիշխում էին ուժն ու գեղեցկությունը ,հայ
ժողովորդը ավելի շատ հաղթանակներ ուներ,իսկ երբ ընդունում ենք Քրիստոնեությունը ,սկսվում է հայ
ժողովրդի համար ծանր և պարտություններով լի ժամանակաշրջան: Վարուժանը չէր դատապարտում
քրիստոնեական կրոնը,այն համամարդկային է,իսկ հեթանոսությունը ազգային :Նա հակված էր դեպի
հեթանոսական կրոնը,քանի որ յուրաքնչյուր վեհ և ուժող ազգային դառնում է համամարդկանյին :
Բնական, լիարյուն կյանքի, ուժի, գեղեցկության, խիզախության , ընդվզման և մաքառման :Արժեքներ ,
որոնք հիմա մեռած են : Դրանք ձառայել են հայրենիքի ազատության և անկախության նպատակին :
Դիմելով հեթանոս դարերին, Վարուժանն այդ պատմական - շրջանի ֆոնի վրա ընդգծում Է
գեղեցկության և զորության ՝ պաշտամունքի հասնող գա ղափարը:Սա կողք կողքի Է դնում այդ
երկուսը, մեկի մեջ գտնելով մյուսի հիմքը, մեկը պայմանավորեելով մյուսով։ Գեղեցկության և
զորության իդեալի գեղարվեստական ամենացայտուն իրականացումն են Նազենիկի և Տրդատի
կերպարները:

37․ Վարուժանի <<Հացին երգը>> ժողովածուն։

Վարուժանն իր վերջին` «Հացին երգը» ժողովածուն այդպես էլ չհասցրեց ամբողջացնել ու ավարտել :


Այն լույս տեսավ նրա եղերական վախճանից մի քանի տարի անց 1921 թվականին. այդ շարքից
մամուլում տպագրվեց 29 բանաստեղծություն, բայց կար ևս 6 բանաստեղծության, որոնց միայն
վերնագրերն են մեզ հասել: Ըստ Վարուժանի նախնական ծրագրի «Հացին երգը» շարքին հաջորդելու
էր գաղափարական ու գեղարվեստական նույն սկզբունքներով ստեղծվելիք «Գինիի երգը »: Ո՞րն էր
պատճառը, որ ազգային ու սոցիալական սուր, արդիական խնդիրներից Վարուժանն իր հայացքը
հառեց դեպի գյուղական հովվերգական կյանքը: Գրականագիտությունը վաղուց է նկատել Վարուժանի
ստեղծագործական վերջին շրջանի այս ծրագրերի վրա անտիկ գրականության մեջ լայն տարածում
գտած հովվերգական ու դիդակտիկ երկերի անմիջական ազդեցությունը : Այդ ավանդույթը գալիս էր
հին հունական գրականությունից (Հեսիոդոս, Թեոկրիտես)՝ իր բարձրակետին հասնելով Հին Հռոմի
մեծագույն տաղերգուի Վերգիլիոսի պոեզիայում: Անտիկ գրականության ազդեցությամբ
հովվերգության ժանրն իր արտահայտությունը գտավ նաև Վերածննդի և կլասիցիզմի գրականության
մեջ: Վարուժանի ներշնչանքի գրական աղբյուրը հռոմեացի բանաստեղծ Վերգիլիուսն է՝ հատկապես
«Բուկոլիկներ» և «Գեորգիկներ» հողագործական և հովվերգական պոեմները։ Անշուշտ , Վարուժանը
քաջ ծանոթ էր այդ երկերին, մանավանդ որ Մխիթարյանների շրջանում դրանք լայն տարածում
ունեին: Ճիշտ է, Վարուժանը չի կրկնում համաշխարհային գրականության այս երկերի կառուցվածքն
ու ձևը, սակայն շարքի ընդհանուր մտահղացման համար դրանք, անշուշտ, կարևորագույն ազդակ են
եղել և մղել ստեղծագործական նոր գաղափարների ու ձևերի որոնման : Հացին երգը » ժողովածուի
տաղաչափական վերլուծության համար անհրաժեշտ է ճիշտ ներկայացնել շարքի ընդհանուր
մտահղացման բուն էությունը: 1914 թ. մարտի 26-ին Վարդգես Ահարոնյանին գրած նամակում
Վարուժանը խոստովանում է. «Այժմ կը գրեմ «Հացին երգը», որ հուսամ տարիե մը լույս կը տեսնե . այդ
հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի
խաղաղ մեծությունները»։
Բանաստեղծի վերջին ժողովածուն, ըստ էության, հենց այդպիսի երկ է քաղաքակրթությունից հեռու
գտնվող գյուղական կյանքի հովվերգական պատկերների շարք, հացի արարման տարբեր փուլերի ու
դրվագների ներկայացում: Ինչպես իրավացիորեն նկատված է, «Դա ոչ թե բանաստեղծությունների
սովորական ժողովածու է, այլ բովանդակության և կառուցվածքի ընդհանուր սկզբունքներով իրար
հետ սերտորեն կապված գործերի շարք… Բանն այն է, որ գրքի շուրջ 30 բանաստեղծությունները ոչ
միայն սերտորեն կապված են իրենց բովանդակությամբ ու նյութով , որով և կազմում են մի
ամբողջություն, այլև նրանցից ամեն մեկն այդ շարքի մեջ ունի իր հատուկ դերը , ինչպես և իր
անփոխարինելի տեղը»: Ոչ մի ուրիշ ժողովածուում Վարուժանը չի կիրառել տների ու չափերի այնպիսի
բազմազանություն, ինչպիսին տեսնում ենք «Հացին երգը» շարքում: Առաջին չորս
բանաստեղծությունները սոնետներ են, որոնք իրենց ժանրային բնույթով արդեն իսկ ունեն հստակ
կառուցվածք և հանգավորում: Վարուժանը շարքում կիրառել է նաև տների ամենաբազմազան
տեսակներ երկտող, քառատողկից, օղակաձև կամ խաչաձև հանգավորմամբ , անհանգ կենտ տողերով ,
հնգատող, վեցատող, յոթտողանի, իննտողանի, տաստողանի: Տներում տողաչափերն ու դրանց
հերթագայությունը խիստ կանոնակարգված են, ինչը խոսում է բանաստեղծի հատուկ ձգտման մասին
հասնելու ոտանավորի կառուցիկության: Մյուս կողմից` բանաստեղծի նպատակն էր նաև ողջ շարքը
ձևավորել իբրև հացի արարմանը նվիրված պոեմ, որտեղ յուրաքանչյուր բանաստեղծություն պետք է
դառնար ամբողջական շղթայի մեկ օղակ:
Դասականության ձգտող բանաստեղծը այստեղ, ինչպես և «Սարսուռներում », առանձին սոնետով
դիմում է մուսային («Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով։ Վարուժանը պատկերել է հացի
ստեղծման աշխատանքների ամբողջ ընթացքը՝ վաղ գարնանից մինչև բերքահավաքի աշուն : Վաղ
գարնանը արտերը հրավեր են ուղղում հողի մշակներին. «Վերադարձեք մեր ծոցը , ո՛վ մշակներ …»:

Վերադարձէք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,


Առաւօտներն արդէն Ապրիլ կը բուրեն.
Սառէն լուծուած կը կարկաչեն առուակներ.
Մեր տաք կողէն ծլաւ նարգիսը արդէն:

Հողի մայրանալու պահն է, և հողն սպասում է իրեն մայրացնողին: Գալիս են մշակները , որոնց
բանաստեղծը դիմավորում է մեծարանքով: Մշակի օգնականները եզներն են , որոնց խոշոր աչքերի մեջ
դաշտերի երազն է: Սկսվում է հերկը. մշակը խոսում է եզների հետ, և նրանք օրնիբուն վարում են հողը .
«Հո՛, հռո՛, հռո՛, հռո՛…»: Մարդն ու եզը այս պահին հարազատներ են, եղբայրներ : Եթե առաջին 4
բանաստեղծությունները գրված են սոնետի ձևով, ապա «Առաջին ծիլերից » սկսած , ուժգնանում է
ժողովրդական երգի ձևը: Վարուժանը նկարագրում է արտերի ու դաշտերի վրա թափվող գարնան
անձրևի տեսարանը: Մաքրագործվում է աշխարհը, կենսանորոգ ուժով լցվում հողը : «Ցորյանի ծովեր »
բանաստեղծության մեջ հասունացող արտի պատկերն է: Հովերն ու ծովերը , այսինքն՝ արտի ծփանքը ,
մերձակա կալերից հասնում են գյուղ, այստեղից էլ՝ աղորիք, որտեղ ցորենի հատիկը պետք է ալյուր
դառնա: Վերջին տան մեջ բանաստեղծի առաջ ծփացող կանաչ արտ է: Ցորենի մեջ աճում են ծաղիկներ ,
հատկապես կակաչներ, որոնք «սիրող սրտերու պես կարյունին »: Դրանք կակաչներ չեն , այլ՝ սիրո
բոցեր, որ քաղում է դաշտ ոտք դրած կույսը: Հասունանում է սերը, առանց որի ամեն ինչ անիմաստ է :
Ժողովրդական երգի «Արտըս ոսկո՛ւն է» տողի կրկնությամբ ստեղծվում է հասուն արտի պատկերը , որը
հսկում է հանդապահը, ով լուսնի դեմ նստած սրինգ է նվագում և ասես օրորում հասկերի քունը : Գալիս
է հունձի սպասված պահը: Հասունացած արտը և հասունացած սերը միավորվում են «Հունձք կը
ժողվեմ…» բանաստեղծության մեջ: Հնձած ցորենը գոմեշներ լծած սայլերով կրում են գյուղ .
մայրամուտի մեջ սայլերն ասես «շարժուն բուրգեր» լինեն: Պատկերները տպավորիչ են և հաջորդում են
իրեր. «Ճերմակ եզը կարծես կուռք մ՝է ձուլված լուսնի» արծաթին: Ցուլերը բանաստեղծի աչքին երևում
են դյութվածի պես, և շողում են մեծազանգված գոմեշների աչքերը: Դարեր շարունակ մարդը միավորել
է իրար՝ աշխատանքը և երգը. հացի երգը բարձրագույնն է բոլոր երգերի մեջ: Այստեղ կան իր
հերոսները՝ հողը, կենդանիները, ցորենը, մշակը, հոտաղը, սիրած աղջիկը , գյուղը … Ամառվա քաղցր
գիշերվա մեջ հնչում է կալերի երգը: Երգում է մարդը, երգում է ծղրիդը, երգում է սյուքը, բուրում են
ծաղիկները, խոտը։ Այս ժողովածուի մասին խիստ հետաքրքրական է հենց իր` Վարուժանի գրությունը .
«Այժմ կգրեմ «Հացին երգը», որ հուսամ տարիե մը լույս կտեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան
հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները »:

38․ Մեծարենցի պոեզիան․<<Սիրերգ>>։

Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով նոր աստիճանի է բարձրացրել


արևմտահայ պոեզիան. ստեղծել է բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ ,
կատարելության հասցրել ոտանավորի ձևերը: Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է
ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու
պատմվածքից և մի քանի գրական-քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր
ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։ Մեծարենցը սկսել
է գրել 15-16 տարեկան հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրվել է 1901 թվականին
մտնում է «Բաբախումներ» խորագրով տետրի մեջ, ունի «Մարմնի վերք, սրտի վերք» վերնագիրը։
Բանաստեղծական այդ շարքը լույս չի տեսել։ 1903 թվականից Մեծարենցի բանաստեղծություններն
սկսում են տպագրվել Պոլսի հայ պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Ծաղիկ », «Մասիս » և
այլն)։ Իր առաջին ոտանավորները Մեծարենցը տպագրում է Սիրանույշ Պերպերյան
ստորագրությամբ։ 1904 թվականին հանդես է գալիս Շավասպ Ծիածան կեղծանունով՝ «Ծաղիկ »
հանդեսում տպագրելով «Սիրո թափառումներ» և «Գիրկընդխառնում » բանաստեղծությունները։ 1905
թվականին «Մասիսում» տպագրում է «Նոպաները» և «Իրիկվան դեմ» քերթվածները՝ վերջնականապես
ընտրելով Միսաք Մեծարենց գրական անունը։ 1906 թվականին Մեծարենցը կազմում և
հրատարակության է հանձնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն , որը պետք է լույս
տեսներ «Ոսկի արիշին տակ» վերնագրով։ Գրաքննությունն արգելում է այդ վերնագրով գիրք
հրատարակել, և Մեծարենցը այն վերանվանում է «Ծիածան»։ 1907 թվականին լույս են տեսնում
«Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները չէին ունենա
իրենց ազդեցիկ ուժը, եթե դրանց ասելիքի խորությունն ու նրբությունը չզուգակցվեին ձևի
կատարելության հետ։ Անսպասելի պատկերները յուրահատուկ գրավչություն են հաղորդում նրա
ասելիքին և օգնում են, որ իրերն ու իրերի փոխհարաբերությունը տեսանելի լինի մի նոր լույսի տակ։
Մեծարենցի բանաստեղծություններում տրամադրություն ստեղծողները մակդիրներն են ,
համեմատությունները և փոխաբերությունները։ Մեծարենցի ստեղծագործություններում գերակշռում
են առարկաներ ու հատկանիշների անսովոր և հետաքրքիր համադրությամբ ստեղծված
փոխհարաբերությունները։ Օրինակ՝ գինով վարդեր, բոցե թևեր , բազմալեզու տենդ , հոսող գիշեր ,
հոսող լույս, բոսոր իղձեր։ Մեծարենցի բանարվեստի առանձնահատկություններից են վերնագրերի
կրկնությունը։
Մեծարենցի սիրային քնարերգության ընտիր էջերից է հայտնի «Սիրերգը »: «Նավակները »
բանաստեղծության մեջ գեղեցիկ փոխաբերությամբ բացվում է անկատար մնացած իղձերով ու
մարմարող հույսերով «դողահար» մարդկային մի ներաշխարհ: «Մեղուները» բանաստեղծության մեջ
«սպասման հիվանդ» պատանու «տենչանքները» մարմին են առնում «տարագնացիկ մեղուներ »
փոխաբերությամբ: «Երամ-երամ» գնացել են նրաք, և բանաստեղծը դողացող սրտով է սպասում
«անոնց հևքոտ ու մեղրագործ վերադարձին»: Անհուն կենսասիրության և մահի մերձավորության
հոգեկան ցավը սրտաբուխ զգացմունքների հեղեղ է դառնում «Արևին» ոտանավորի մեջ , որ
Մեծարենցն ինքը բնութագրել է որպես «Սանձարձակ բանաստեղծություն մը , ուր հեշտագին , գրեթե
այրող ջերմություն մը կա»: «Նոր տաղեր» գրքում շարունակվում են այն թեմաներն ու գաղափարները ,
որ արդեն կային «Ծիածան»-ում: Սակայն բանաստեղծի մտածողությունը ավելի է մոտեցել
կյանքին,պատկերների մեջ երևակայականը տեղի է տալիս դիտված ու ապրված կյանքի
տպավորությունների առջև: «Վայրկյան» սիրերգի մեջ նա դարձյալ անրադառնում է իր վաղեմի
իղձերին ու կարոտին: Բայց այս դեպքում առիթը իրական կինն է: Նույն իրական կինն է «Ջուրեն
դարձին» բանաստեղծության մեջ: «Աքասիաններու շուքին տակ» բանաստեղծության մեջ Մեծարենցը
դասում է, իր արտահայտությամբ ասած, «զուտ նկարագրական ոտանավորների» շարքը: Մեծարենցը
բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է
յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ…»)։ Մեծարենցի համար բնութեան
մեջ աստվածային ամեն ինչ տեսանելու ու շոշափելի է: Նրա նպատակն է շղարշը վերցնել բնության
վրայից` տեսնելու համար թաքնված հրաշագործությունը: Մեծարենցի յուրաքանչյուր
ստեղծագործությունը նյութական աշխարհի դիմակազերծումն է և այնտեղ թաքնված ճշմարտութեան
բացայայտումը:
«Ծիածան» ժողովածուն Մեծարենցի հույզեր պայթյունն է, նրա հոգու ամենախոր լարերի խոսքը : Զուր
չէ, որ այն շատ քննադատությունների է արժանացել: Դեռ մինչև ժողովածուի լույս տեսնելը Մեծարենցն
արդեն զգում էր, որ իր երգերը կարող են ճիշտ չհասկացվել քննադատների կողմից : Ուստի գրում է
«Ինքնաքննադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» հոդվածը, ուր իսկական քննադատի
անաչառությամբ վերլուծում է իր առաջին ստեղծագործությունը: «Ծիածան»-ի երգերում անթիվ
նրբերանգներով իր արձագանքն է գտել բանաստեղծի անձնական կյանքի դրաման: Ապրելու ծարավով
տոչորվող պատանին գիտեր,որ դատապարտված է շատ վաղաժամ հրաժեշտ տալու աշխարհին :
«Ծիածան»-ում նկատվող թախծի, տրտմության, տեղ-տեղ վհատության երանգները անձնականից
բացի ունեին նաև որոշակի հասարակական աստառ: 1895-96թթ. Հաջորդած մռայլ տարիներն էին ,
սուլթան Համիդի բռանտիրության ամենադաժան շրջանը:Մոլեգնող գրաքննությունը սաղմի մեջ
խեղդում էր ամեն մի ազատ միտք, ազատ խոսք: Նույնիսկ թուրք գրողները հետագայում այդ շրջանն
անվանել են «մղձավանջային տարիներ»: Այդ ծանր հոգեբանական մթնոլորտից էր գալիս նաև
մեծարենցյան թախիծը: Բայց դա լուսավոր թախիծ էր: Մահամերձ բանաստեղծն իր բուռն
կենսասիրությամբ , բնության ու սիրո ներշնչված երգերով ձգտում էր հուսահատ մարդկանց հավատ
ներշնչել վաղվա օրվա հանդեպ: Առհասարակ «Ծիածան» բանաստեղծության մեջ տիրական գիծ է
գիշերվա սերը: Բնության ծովում ծվարած, բնությանը ձուլված, գարնանից մինչև աշուն բնության
հարափոփոխ կյանքով գեղջկական հյուղական է բանաստեղծի ներշնչանքի առարկան «Հովերգության
մը»3 շարքում, որ բաղկացած է հինգ բանաստեղծություններից` «Գարնան հյուղը », «Հյուղին գարունը »,
«Երգը», «Մրուրը», «Հյուղին աշունը»: Բոլոր այս երգերում և հյուղը, և նրան շրջապատող բնությունը
բանաստեղծի հետ հաղորդակցվում են մտերմի ջերմությամբ:Սակայն իր հոգու խորքում Մեծարենցը
տառապում էր սուր ցավերից, որոնք ոչ այնքան ֆիզիկական էին, որքան հոգեկան : Նա այնքան շատ էր
ուզում ապրել, սիրել, սիրվել ու զգալ բնության շունչն ու բույրը: Իզուր չէ, որ այն
բանաստեղծություններում, որտեղ արտահայտված են իր ներքին հույզերը , շատ է հանդիպում «արև »
բառը: Բանաստեղծի համար «արևը» դառնում է կյանքի սիմվոլ: Մեծարենցի
ստեղծագործություններում արևն ամենուր է: Թե բնության մեջ, թե գյուղացու առօրյա կյանքում և թե
իր սեփական կյանքում:
…Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ…
Այս տողերով «սպասման հիվանդը» զգում է ջերմության կարիք, սակայն այնպիսի ջերմության , որը
կթափանցի հոգու խորքը և կջերմացնի սիրտն ու հոգին:
Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ’ հաջորդե ժպիտներուն երբեմնի”:
Բանստեղծը փախչում է գիշերից և սկսում արև փնտրել ամենուրեք: Արևի երջանկություն ` որին
սակայն այդպես էլ չի հասնում: Իսկ ինչ է, դժվար էր ստանալ այն ինչ գոյություն ունի աշխարհիս
երեսին, ինչով շրջապատված ենք մենք բոլորս, զգում ենք արևի ջերմությունն ու չենք հասկանում , որ
քսանամյա պատանու սիրտը ջերմացնելու համար այն երբեք չէր սպառվի : Արևն իր կյանքն էր Իսկ
ինչու հենց արևը: Կարծում եմ, որ արևի մեջ կարելի էր տեսնել այն ամենը ինչ անհրաժեշտ էր
մահամերձ պատանուն: Առաջին հերթին արևը ջերմացնում է, իսկ միթե Մեծարենցին հենց դա
անհրաժեշտ չէր իր հոգու աշունը գարուն դարձնելու համար: Արևը կրակ է, որը կյանքի աղբյուր է , կրակ
է նաև սերը `ուժգին սերը, որի կարիքը ուներ բանաստեղծը: Արևը գեղեցիկ է , իսկ գեղեցիկը կյանք է : Եվ
վերջապես արևը թվում է մոտ, բայց այնքան հեռու է, հեռու է ինչպես կյանքի անցած ամեն մի
ակնթարդ, որ հետ չես բերի:
Բուռն, կրքոտ սիրո փոխարեն, որ զարգացնում էին հեթանոս երգիչները, Մեծարենցը երգում է
ամոթխած սերը: Բանաստեղծի ռոմանտիզմը կտրված չէ կյանքից, այն գալիս է ժողովրդի ընդերքից և
հակադրվում օրվա գրականության մարմնապաշտությանը, գռեհիկ կողմերին , զարգացնելով
բարոյական մաքրության իդեալը։ Մեծարենցի սիրո երգերում գերիշխում են ցավն ու դեգերումնրը։
Սրա «սիրո առուն» ավելի հաճախ զարկվում է քարերին, բան անցնում է վարդենիքով : Սիրո թախծի ,
ինչպես և բնապատկերների համար բնորոշ է մեղմությունը, սիրո խաղաղ ընթացքը՝ առանց մեծ
ցնցումների։ «Նոր տաղերում» սիրո երգը դառնում է ավելի իրական և ապրված իրողություն։ Բացվում
Է սիրո շքեղ մի ճամփա («Առնչություն», «Անդարձ»)։ Բնության բո՛լոր տարրերը ներշնչում են
լավատեսություն և մարդասիրություն: Սիրո Էակի կողքին դրվում Է աստվածամայրը , ինչպես դրվում
Էր արևը («Աստվածամայր»)։ Բանաստեղծությունը զարգանում Է կնոջ պաշտամունքի ոգով։ «Նոր
տաղերում» սիրո երգը հագենում Է Հոգեբանական խորքով: Հազիվ մի թույլ շրշյուն կամ ծաղիկ
նայվածք, և ահա փոթորկվում Է բանաստեղծը։ Սիրուհու քայլերի հետքը դառնում Է վարդ , ինչպես
Նարեկացու «Տաղ ծննդյան» քերթվածում («Ոտիցն ի գնալ շողն ի կաթել աոնոլյր»)։ Կնոջ արտաքին
գծերը զարմանալի որոշակի են «Թղթիկը» բանաստեղծության մեջ։ Դա մի բացառություն Է
Մեծարենցի սիրերգերում, որտեղ հանդես Է շալիս կնոջ գեղեցկությունը՝ մերկ մարմնի
նկարագրության առումով։ Ըստ երևույթին սա այն փորձերից Է, որ բանաստեղծը կատարել Է իր
որոնումների մեջ։ Սիրո իդեալը կապվում Է մանկության հուշերի , աղբյուրից ջուր տանող հայ
գեղջկուհու հետ։ Նրա արտաքին գծերը ստեղծում են բնատոհմիկ շունչը , նրա մեջ խտանում Է հայ
գյուղաշխարհի մաքրությունն ու սրբությունը։ Այստեղ ամեն երևույթ պարուրված հմայքով , ամեն իր
երևում Է անբացատրելի լույսի տակ։ Դրա ցայտուն օրինակն Է «Տուրեն դարձին »
բանաստեղծությունը։ Աղջիկը երևում ՝ իբրև տեսիլք, որ սափորն ուսին արևածագի հետ վար Է իջնում
բլուրից։ Արշալույսի ոսկենոլրբ մատներր սողոսկել են վարսերի մեջ ։ Քիչ անց երևում է նա իր ամբողջ
Հասակով, որպես դալար սոսի: Այգ տեսիլքը խենթացնում է բանաստեղծին։ Ծնվում է հովվերգական մի
իղձ, սիրո զգացմունք: Սակայն սոսի՞ն է այգ, թե՞ «հերոսի» սիրով տարված աղջիկը, որ սոսու պես
գեղահասակ է, սոսու պես սլացիկ, նուրբ և զգայուն։ Ահա նորից գալիս, հավասարվում են կին և
բնություն։ Իսկ բնությունը նույնքան հարազատ է բանաստեղծին, որքան բնաշխարհիկ աղջիկը՝
սափորն ուսին: Եթե «Ծիածանում» բանաստեղծը այդ իրականությունից «փախշում» էր դեպի
բնությունը, ապա «Նոր տաղերում» նույն բնության մեջ վերադառնում է դեպի մարդը , դեպի
մարդկային այն հասարակությունը, որ իր կենցաղով և ապրելակերպով մոտ և հարազատ է
բնաշխարհին և բանաստեղծի հոգուն: Մեծարենցը գրում էր նաև հայրենիքի մասին : Սերը դեպի
հայրենիքը , ինչպես նաև դեպի հայը շատ մեծ էր: «Ըլլայի՜, ըլլայի» շարքը բաղկացած է «Իրիկունը »,
«Հովը» և «Հյուղը» բանաստեղծություններից, որոնցից յուրաքանչյուրում հեղինակը գտնում է այն
անհրաժեշտագույնը, որը պետք է մարդկանց սփոփելու, նրանց կյանքը գեղեցկացնելու համար :
Ինքնանվիրումի, ինքնաբաշխումի, մարդկանց նվիրվելու իղձը ավելի ցայտուն է արտահայտված
«Իրիկունը» և «Հյուղը» բանաստեղծություններում: Իրիկուն լինելու՝ բանաստեղծի ցանկության մեջ և՛
մարդկանց կյանքը գեղեցկացնելու, և՛ նրանց վիշտը կիսելու, և՛ սփոփելու , և՛ մարդկանց կյանքը
գեղեցկացնելու, և՛ նրանց վիշտը կիսելու, և՛ սփոփելու , և՛ իր մարդասեր էությունից նրանց ջերմության
բաժին հանելու խանդաղատագին զգացում կա.

Սա իրկո՜ւն ես ըլլայի,
Թույլ, նազենի, շղարշային, վարդաբույր,
Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր:
Վըրան ամեն հոգի:

Իրիկունը Մեծարենցը սիրած պահն է օրվա, և նա ուզում է իրիկվա երանավետ անդորրին մասնակից
դարձնել մարդկանց: Առավել կարևորը ուրիշներին օգնելու մեջ ինքն իրեն մոռանալու , իրեն
նվիրաբերելու ձգտումն է: Բանաստեղծության վերջում նրա մասնավոր ցանկությունները միավորվում
են մեկ ամբողջական, բոլորանվեր նվիրումի մեջ, որ ուղղվում է բոլոր մարդկանց .

Սա իրիկո՜ւն ըլլայի ես,


Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես.
Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

«Հովը» բանաստեղծության մեջ հեղինակն ընդարձակում է մարդկանց ուրախություն ու


մխիթարություն տալու ցանկությունների շրջանակը՝ երևակայության խաղով ստեղծելով նորանոր
տեսիլներ: Մեծարենցի մարդասիրական ձգտումները գաղափարական խորք ու արվեստի նոր որակ են
ստանում «Հյուղը» բանաստեղծության մեջ: Բանաստեղծը ո՛չ սովորական պահ է երազում , ո՛չ
սովորական իրավիճակ: Մարդկանցից հեռու դաշտի ճամփի վրայի հյուղակ լինելու ցանկությունը
ռոմանտիկ երազ է, որը թույլ կտար նրան պատսպարել ուշացած ճամփորդին , ողողել նրան
բարիքներով և հրավեր կարդալ բոլոր մենավոր, մրսած և հանգստի կարիք ունեցող ճամփորդներին .

Հազար բարիք ես տայի.


Գոլը կրակին ճարճատուն,
Կութքը բերրի դաշտերուն,
Բոլոր միրգերն աշունի,
Ու մեղր, ու կաթ, ու գինի…

«Բաղձանք» բանաստեղծությունը ոգով և տրամադրյամբ «Ըլլայի՜, ըլլայի՜» շարքի օրգանական


շարունակությունն է և նախապես ունեցել է «Ըլլայի՜» վերնագիրը: Սակայն , եթե շարքում բանաստեղծի
ցանկությունները ուղղված են դեպի դուրս, դեպի կարոտյալ մարդիկ և առհասարակ դեպի մարդը և
ուղղված են դեպի մարդու հոգեկան և մտավոր գործունեության ոլորտը: Մեծարենցը բաղձանքը
վերաբերում է սեփական բանաստեղծական հնարավորությունների կատարելությանը : Նա ձգտում է
լինել ծառ ու ծաղկի, լճի ու աղբյուրի, բնության համայնական ձայնը.

Աղբյուրներուն, կապուտաչվի ակերուն,


Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն,
Շառաչն հըզոր՝ օվկիանին, գետերուն,

Հայրենի բնաշխարհի և հողի աշխատավորի սիրուց էլ ծնվում է Մեծարենցի Հումանիզմը։ Դա առավել


ցայտուն է «Ըլլայի, ըլլայի» շարքում, ուր քերթողը ոչ միայն մարդկությանը , այլև ծառին ու ծաղկին
նայում է մարդասիրաբար։ նա ցավում է յուրաքանչյուր արևազուրկ տերևի, տրորված շյուղի համար ,
ղրանց մեգ տեսնելով կենդանի էակին կամ հարազատի պես մի բան։ նա ցանկանում է լինել հով ,
աղբյուր, հյուղ, միայն թե կարողանա կատարել բարի գործ, մէ փուշ հանել ուրիշի ձեռքից։
Գեղարվեստական այս հասարակ ձևերի մեջ նա բարձրացնում է հասարակական լայն խնդիրներ ,
ցանկանում է տեսնել բարի կամքի տեր մարդկանց, բարեշրջել աշխարհը՝ առաջադրելով մարդկային
բարձր փոխհարաբերության գաղափարը։ Դրա հետ միասին Մեծարենցը բարձրացնում է
գրականության առաջ կանգնած խնդիրները։ Եվ ոգու այս արիությունը նա դրսևորում է մի այնպիսի
ժամանակ, երբ իր կյանքը արագորեն սպառվում էր։ «Տո՛ւր ինձի, Տե՛ր...» բանաստեղծության մեջ
Մեծարենցը, մերժելով գրական անհատապաշտությունը, դրան հակադրում է սոցիալական որոշակի
համակրանքից բխող դեմոկրատիզմը և մարդասիրությունը, ճնշվածին, բախտից հալածված
անհատին և ժողովրդին օգնելու գաղափարը։ Դրա մեջ նա տեսնում է անանձնական մի ուրախություն ,
որ բարձր է անձնական ամեն երջանկությունից։ Ծնվում է մարդասիրության նոր որակ , ուրիշի
երջանկությամբ, ուրիշի վիշտը փարատելով, ուրիշի արցունքը սրբելով իրեն երջանիկ զգալու
գաղափարը։ Բանաստեղծության մեջ արտացոլվում է նաև ժամանակի հասարակական
տրամադրությունը, ներքին հոգեկան մթնոլորտը։ Բանաստեղծությունն ունի խոր ենթաբնագիր։ Այն ,
որ շուրջը, մարդկանց աչքերում նստած է թախիծը, նրանց դեմքերն անժպիտ են և գունատ , շուրջը
իշխում է կարիքը և խավարը: Պատմահասարակական այս մթնոլորտից է բխում երկի ամեն տողը .

Տո՛ւր ինձի, Տե՛ր, ուրախություն անանձնական


Ճրագներո՛ւ պես զայն բոցեմ բաղմաստեգնյան՝
Խավարին մեջ ամեն երգ ու խրճիթներու։

Այս ստեղծագործությունն ավելի բազմաշերտ է և նրբերանգներով հարուստ : Տերունական աղոթքի


նման բանաստեղծը խնդրում է Աստծուն մարդկանց համար: Տիրոջից խնդրած անանձնական
ուրախությունը մարդկանց բաժանելու համար.
Տո՛ւր ինծի, Տե՛ր, ուրախությունն անանձնական,
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան՝
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ:
Հատկանշական է, որ անանձնական ուրախության պահանջը բանաստեղծն ուզում է շատ
զգուշությամբ կիրառել, որ չլինի թե հանկարծ անպատեհ դառնա վիշտ ունեցող մարդու կողքին և
խլացնի ուրիշի վիշտն զգալու ունակությունը, այսինքն՝ թույլ չտա հաղորդակից դառնալ մարդկանց
զգացումներին.

Տո՛ւր ինձի, Տեր, ուրախությունն անանձնական.


Ու չըլլա որ ուրիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվեժին մեջ դափիս ձայնին:

Բանաստեղծի համար սեփական երջանկությունը և ուրախությունը պայմանավորված են


յուրաքանչյուրի և բոլորի երջանկությամբ: Սա է հումանիզմի բարձրագույն աստիճանը :
“Սիրերգ”- «Ծիածանը» լուռ ցավերի ու հույզերի, աղերսանքի ու սպասման հանրագումար է: Այդ
ապրումների մեջ է ծնվել «Սիրերգը» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՛ն »)՝ բազմազան ու
հակասական զգացումներով: Գիշերվա մի հոյակապ ձոն է այս նշանավոր “Սիրերգը ”՝ Մեծարենցի
ամենատարածված ու սիրված բանաստեղծությունը։ Ամբողջ բնությունն է շնչում սիրով։ Բնությունը
շնչավորված էակ է, որին ուզում է ձուլվել բանաստեղծը, զգալ նրա գեղեցկությունը , վայելել
համբույրների քաղցրությունը։ Կյանքը տոնական լույսերի մեջ շարունակվում է , բայց բանաստեղծը ,
ավաղ զգում է իր մոտալուտ հարաժեշտի մահացու ցավը։

Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛,


Շըրթունքս են ծարավ միակ համբույրին…
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛:

Մոտալուտ մահվան կանխազգացումն ավելի է զորացրել բանաստեղծի սիրո և ապրելու տենչը : Արևն
ու գարունը դարձել են կյանքի խորհրդանիշներ.

39․ Վահան Տերյանի <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն։


Առաջին հայացքից տերյանական պոեզիան իր մեջ պարունակում է հակադրական և անահամատեղելի
թվացող բանաստեղծություններ։ Մի կողմից ՝իրականությունից , մարդկանցից հեռանալու ,
մեկուսանալու, միայնության մեջ իր սերը, երազներն ու հարաբերությունները երգելու մոտիվները։
Մյուս կողմից՝ հասարակական կյանքին ու պայքարին ակտիվորեն մասնակցեկու ձգտում , հանուն
բարձր իդեալի մարտնչելու և նույնիսկ ինքանզոհության դիմելու պատրաստակամություն։ Ճիշտ է ,
1908թ, տպագրված “ մթնշաղի անուրջներ” գրքում տեղ գտան գրեթե բացառապես առաջին խմբի
բանաստեղծություններ։ Դա պայմանավորված էր ինչպես այդ շրջանով պայմանանվորվաված
հասարակական պայմաններով, այնպես էլ տվյալ շարքի գեղարվեստական միասնությունը
պահպանելու ցանկությամբ։
Մթնշաղի անուրջներ է կոչվում թե՛ առաջին ժողովածուն, թե՛ նույնանուն շարք։ Մթնշաղը իրիկնաժամն
է, իրիկնաժամի թեթև աղջամուղջը, ավարտվող լույսի և սկսվող մութի պահը , երբ երազներով տարված
հաճելի է զբոսնել: Անուրջը երազանքն է, տեսիլքը, երևակայության մեջ ընկնելու պահը , երանելի ,
փափագելի զգացողությունների շուրջ լուռ մտորելը: Տերյանի քնարական հերոսը նոր կերպար է : Ի
տարբերություն 19-րդ դարի հայ բանաստեղծների՝ Տերյանը քաղաքի երգիչ է : «Քաղաք » վերնագրով
ունի երկու բանաստեղծություն, որոնցից մեկն ունի «Քաղաքի երգեր » շարքից հղում , ինչը նշանակում
է, որ նա մտադիր էր գրել համանուն շարք: Անկախ դրանից՝ Տերյանի ողջ շարքը հագեցած է
քաղաքային բնապատկերներով: Քաղաքի բնակիչն է նրա հերոսը, մտավորական անհատը , որն
ապրում է քաղաքային կենցաղով: Քաղաքի երգիչներին ասում էին ուրբանիստ , նրանցից էր բելգիացի
բանաստեղծ Էմիլ Վերհարնը: Առաջին հրատարակությունից հետո Տերյանը հետագայում կատարել է
լեզվաորճական փոփոխություններ: Նախապես եղած 72-ից բանաստեղծությունների թիվը հասել է 77-
ի: Շարքը բացվում է «Տխրություն» բանաստեղծությամբ.

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,


Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Տխրությունը՝ թախծի, մենության, օտարվածության, անհուսության ապրումներով , առկա է գրեթե


ամբողջ շարքում: Տխրության ու թախծի ապրումները Տերյանը դարձնում է քնարական հերոսի
գլխավոր հոգեբանական վիճակ: Այստեղից պիտի ծնվեին «Աշնան մեղեդի », «Շշուկ և շրշյուն » հայտնի
բանաստեղծությունները:
Տերյանի հերոսուհուն մենք տեսնում ենք բնության գրկում: Նա անցնում է՝ «ծաղիկ ու կանաչ մեղմիվ
շոյելով», նրա անցնելը նմանեցվում է «թփերն օրորող» թեթև հովի , նա շշնջում է արձակ դաշտերի
ամայության մեջ, սիրո խոսք է ասում նիրհող դաշտերին, նրա շշուկը փոխանցվում է ծաղիկներին ,
որոնք էլ այդ սուրբ շշուկով լցնում են բանաստեղծի սիրտը: Աղջիկն ինքը ևս բնության մաս է , որ
ձուլվում է ծաղիկներին և վերապրում է բանաստեղծի էության մեջ :
Տխրությամբ սկսված անուրջները մեկը մյուսի ետևից ներկայացնում են այն հոգևիճակները , որոնք
առաջացրել են այդ տխրությունը: Դա մե՛կ հեռացած սերն է, մե՛կ՝ մահվան շունչը , որ հայտնվում է
աշնան բազմապիսի պատկերներով, մե՛կ՝ լքված սրտի անծայր կարոտը… Մարդու էությունը
տարրալուծված է հավերժության մեջ, և բանաստեղծությունը ինքնագտնումի և ինքնամբողջացման
հնարավորություն է: Այդպիսին է «Սարի հետևում շողերը մեռան…» գործը.

Սարի հետրում շողերը մեռան,


Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
- Սիրտս կարոտով կանչում է քեզ ե՛կ:

Տխրության հոգեբանական պատկերները խորանում են աշնանային պատկերներով՝ «Վարսաթա՜փ


ուռի, դողդոջո՜ւն եղեգ»: Աղբյուրի կարկաչը նմանվում է արծաթ խոսքի, որովհետև արծաթը ոչ միայն
ջրի գույնն է, այլև ոսկուն հակադիր սառը գույն:
Դաշտերում փակվում են ծաղիկները, որովհետև մութի մեջ այլևս չեն երևում նրանց գույները , և
բացվում են երկնային ծաղիկները, այսինքն՝ աստղերը: Կարոտը դառնում է տագնապ , որովհետև նա ,
ում կանչում էր՝ չկա: Ավարտվող օրվա մեջ այլևս սպասելու անհուսությունից բանաստեղծը խոսք է
ուղղում իրեն. «Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում…»: Այս ընթացքում ժամանակ է անցնում ,
գիշերը դառնում է առավոտ, որովհետև վերևում աստղեր են մարում: Եվ պարզ է դառնում , որ այդ
հոգեվիճակի մեջ նա եղել է թե՛ երեկ, թե՛ նախորդ օրը, ինչը ահա, կրկնվում է այսօր , կկրկնվի նաև վաղը :
«Fatum» բանաստեղծության մեջ սիրատենչ հոգիները նմանվում են երնքում շողացող աստղերի , որոնք ,
ավա՜ղ, հեռու են իրարից.
Ժողովածուի գրեթե բոլոր բանաստեղծությունները էլեգիաներ են և ունեն խորապես անձնական
բովանդակություն: Աշնանային թախծոտ երաժշտությունը շարունակվում է «Աշնան մեղեդի »
բանաստեղծության մեջ, դառնում է սառը, պաղ ստվերների շարք, հոգին պարուրող անուրախ
անհանգստություն, ինչը վերստին ցավեցնում է նրա հիվանդ հոգին , և բանաստեղծն ասում է . «Իմ
հոգու համար չկա արշալույս…»:
Տերյանի սիրերգությունը թեև մերժված հոգու երգ է, բայց դրանից նա չի չարանում , ընդհակառակը՝
ասում է, որ աղջիկն աղոթքի պես է ապրում իր հոգում: Ամեն ինչ սիրո նուրբ խաղի մեջ է : «Անջատման
երգը» սկսվում է այսպիսի տողերով.

Դու անհոգ նայեցիր իմ վրա


Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի:

Իսկ «Հրաշք-աղջիկը» այդ անջատման ցավի հուսահատությունից վիհի եզերքին հասած քնարական
հերոսի երկրպագություն է: «Մթնշաղի անուրջները» ամբողջական շարք է, ունի ներքին հոգեբանական
սյուժե, ունի հերոսներ՝ անհույս սիրահարը և աստվածային գեղեցկուհին : Շարքի կենտրոնում
սիրահարն է իր խոր ու դրամատիկ ապրումներով, գորշ կյանքին հակադրվող սիրո օրհներգով :

40․ Վահան Տերյանի <<Երկիր Նաիրի>> բանաստեղծական շարքը։

Շարքը վերնագրված է «Երկիր Նաիրի»՝ հարություն տալով Հայաստանի հնագույն անվանումներից


մեկին՝ ոգեկոչելով առասպելական անցյալը: Շարքն ունի բնաբան՝ «Սիրում եմ հայրենիքս , բայց
արտասովոր սիրով…», որը Մ. Լերմոնտովի «Հայրենիք» բանաստեղծության առաջին տողն է :
Բանաստեղծը շատ է ապրել հայրենիքի սահմաններից դուրս և ահա, շարքի սկզբում վերադարձը դեպի
հայրենիք նա նմանեցնում է հունական առասպելաբանությունից հայտնի հերոսի վերադարձին :
Ինչպես Ոդիսևսը 20 տարի թափառելուց հետո՝ Տրոյական պատերազմում հաղթելով , բազմաթիվ
գայթակղությունների ու վտանգների դիմագրավելով, վերադառնում է իր հարազատ Իթակե , այդպես
էլ իր վերադարձն է ազդարարում բանաստեղծը:

Որպես Լայերտի որդին, որպես


Ուլիս մի՝ թողած և հող, և տուն,
Անցա ծովեր և ցամաքներ ես՝
Ամեն տեղ օտար և անխնդում:

Վերադարձի այս տրամադրությունն անմիջականորեն շարունակում է «Կարծես թե դարձել եմ ես


տուն…» բանաստեղծության մեջ, որը շարքում 7-րդն է: Նրա առաջ կանգնում է մոր պատկերը :
Բանաստեղծն իրեն մտաբերում է մանուկ տարիներին՝ մոր կողքին, երբ աշխարհը դրախտի էր նման :
Անցած կյանքի հեքիաթը մի պահ պարուրում է նրան և հիշողությամբ ուժ տալիս ապրելու : Իրական
մայրն այստեղ վերածվում է տեսիլքի մեջ հառնող խորհրդանշանի.

Կարծես թե դարձել եմ ես տուն,


Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.

Տերյանը դիպուկ մակդիրներով ու մանրամասներով կենդանացնում է նկարագրվող պատկերը՝ հին


տունը, հին իլիկը, իլիկի անվերջ ու արագ շարժումները, պարզկա լեզուն , որը լեզվին տրված բացառիկ
բնորոշում է, մոր մաշված ու բարակ ձեռքերը, մանկան անզոր գլուխը , գետից բարձրացող մշուշը :
Վերադարձի տրամադրություններն առկա են նաև «Այստեղ է լացել իմ մայրը…», «Հիշում եմ՝ ինչպես
այն ուշ…», «Երանի՜ նրան…» բանաստեղծություններում: Քանի որ վերադարձը մտովի էր, ավելանում
են հուշի անջինջ տպավորությունները, որոնք երազանքի թևերով այցելում են նրան : Այդ պահերի
ծնունդ են «Լինեի չոբան սարերում հեռու…», «Հովիվներն այնտեղ …», «Երբ կհոգնեմ , տարեք ինձ
երկիրն իմ հեռու…» գործերը:
Իրեն նմանեցնելով առասպելական Ոդիսևսին՝ Տերյանը, սակայն, գրում է իրական հայրենիքի մասին :
Մի կողմից բանաստեղծը տեսնում էր մահվան գիշերվա խտացումը , ամբողջ մի ժողովրդի անել
կացությունը, մյուս կողմից՝ համատարած անհուսության մեջ հույսի ճրագներ վառում : Մահվան մեջ
ասես պատկերվում է հարության առասպելը, հակառակ դեպքում չէր գրի անմար հավատի , սուրբ ուղու
և վեհ պսակի մասին: Հայաստանն ասես ներկայանում է խաչվող Քրիստոսի կերպարով .

Իջնում է գիշերն անգութ ու մթին,


Եվ այգը բացվում դառն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին:

Այնտեղ որտեղ հազարամյակներ քաղաքակրթություն էր և այդ քաղաքակրթությունն ստեղծած ու


կրող ժողովուրդը, հիմա փլատակներ են. «Ամեն մի միտք՝ հիմա մի վերք »:
Այս պահի համար են ասես նրա տրիոլետներից մեկի այս տողերը. «Օ՜, կգան օրեր ավելի տրտում …»:
Ժողովուրդն անզոր է, երկիրը՝ անարգված: Պատմական անցյալի փառքին հակառակ կանգնում է
իրական Հայաստանի և իրական հայ մարդու կերպարը: Բանաստեղծը ոչ թե փախչում է հայրենիքի
թշվառ վիճակից կամ վերացական խորհուրդներ տալիս, այլ կանգնում է նրա կողքին , ինչպես որդին
կկանգներ վիրավոր ծնողի կողքին, որպեսզի, եթե կարող է՝ ամոքի նրա վերքերը , եթե չի կարող՝ գոնե
լսել վերջին խոսքը: Գրվում է ամենատխուր բանաստեղծություններից մեկը , և վիշտը դառնում է
կենսավիճակ՝ ինչպես ժողովրդի, այնպես և բանաստեղծի համար:

Դու հպարտ չես, իմ հայրենիք,


Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հմայող ու հին խոստում:

Վերջի չարագուշակ զգացողությունն ուղեկցում է բանաստեղծին և որպես ողբ մարմնավորվում


ներգործման խոր ուժով գրված հետևյալ տողերում.

Երկիր Նաիրի, երազ հեռավոր,


Քնած ես քնքուշ թագուհու նման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման.
Եվ մի՞թե, մի՞թե սիրտս ավերված
Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ,
Քո տեղ փայփայեմ ստվերդ մեռած,
Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ…

«Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծության մեջ հայրենիքը ներկայանում է յոթնապատիկ


խոցված Տիրոմոր կերպարանքով, որպես խաչված երկիր: Նաիրյան իր տեսիլքի մեջ Տերյանը
պատկերացնում է բարակիրան նաիրուհուն՝ «Նայվածքն այնպես հրեղեն ու անարվեստ »: Տերյանը
նաև ներբող է գրում Արարատին՝ որպես իր ժողովրդի հավերժության խորհրդանշանի : Ասես
Արարատը նյութեղեն չէ, այլ՝ ոգի, որ կանգնած է որպես «Արդար դրոշ հայության»:
«Երկիր Նաիրի» շարքի անբաժան մասն է «Մի խառնեք…» բանաստեղծությունը:

You might also like