You are on page 1of 2

Հայերեն ՀԱՆԳԻՍՏ բնիկ հայկական բառը արդի հայերենում վերլուծելի չէ, բայց

խորքային ստուգաբանության տեսանկյունից այն վերլուծվում է այսպես. *հան-գի- < *sm̥-


kwiH-, որտեղ առաջին մասը հնդեվրոպական նախածանց է, իսկ երկրորդը
հնդեվրոպական *kwiH- արմատն է, որից ժառանգվել է նաև, օրինակ, լատիներեն quiēs,
ētis f. «հանգիստ, խաղաղություն, մահ» բառը: Ի դեպ՝ լատիներենում էլ կա մեր բառի
նման նախածանցավոր կազմություն. դա բոլորիս լավ հայտնի ՌԵՔՎԻԵՄ բառն է (re-
quiem):
Փաստորեն՝ ՀԱՆ-ԳԻ-ՍՏ և re-quiem բառերի արմատը նույնն է՝ բնիկ՝ հնդեվրոպական
ծագման *kwiH-:
Հնդեվրոպական *kw-ն մեկ հնչույթ է՝ շրթնահետնալեզվային = labiovelar (*w-ն գրում ենք
վերևում ու մանր, պարզապես ֆեյսբուքը դրա հնարավորությունը տեխնիկապես չի
տալիս): Այն հայերենում տալիս է Ք, իսկ առաջնային ձայնավորից առաջ քմայնանում է ու
դառնում Չ: Սակայն մեր քննած դեպքում այն հաջորդում է ռնգային Ն-ին և այդ
պատճառով էլ ձայնեղանում է՝ դառնում Գ: Ճիշտ ինչպես հնդեվրոպական *penkwe
«հինգ» արմատի դեպքում (հմմտ. հնդիրանական *panča, որի պարսկական ժառանգից
հայերենն ունի նարդու ՓԱՆՋ-ը), որը հայերենում դարձել է ՀԻՆԳ:
Ինչ վերաբերում է ՀԱՆԳԻՍՏ բառի -ՍՏ-ին, ապա այստեղ գործ ունենք -ՈՒ-ՍՏ ածանցի
(հմմտ. թաքուստ, կորուստ, պահուստ, փախուստ ևն) համաբանական տարածման հետ:
Իսկ ՀԱՆԳ-Չ-ԻՄ բայում Չ-ն ներկայի ցուցիչ է. դրա համար էլ անցյալ կատարյալում այն
չկա, առաջին եզակիում՝ ՀԱՆԳԵԱՅ: Անցյալ կատարյալի հիմքն է՝ ՀԱՆԳԻ:
Դրա համար էլ արդի հայերենում ասում ենք ՀԱՆԳԱՎ, ոչ թե †հանգչավ կամ †հանգչեց:

Դավիթ Սարգսյան Դավիթ ջան, հնդեվր. *k̂u̯-ն պատճառ չունի չ դառնալու։ Հնդեվր.
*k/kw-ն է միայն հայերենում չ դառնում, ընդ որում ոչ թե *u̯-ից առաջ, այլ *e/i/y-ից
(նկատի ունեցի, որ *kw-ն մեկ հնչույթ է՝ w-ն գրվում է վերևում ու փոքր)։ Սա այսպես
կոչված երկրորդ քմայնացումն է։
Իսկ *k̂+u̯ կապակցությունը հայերենում տալիս է շ՝ շուն և էշ բառերի օրինակներով։
Որոշ պատճառներով դրանից երբեմն ունենք նաև սկ (հմմտ. սկեսուր-ի դեպքը, գուցե
նաև սկունդ)։

Դավիթ Սարգսյան Կան ձեռնարկներ՝ Meillet 1936 (ֆրանս., հայ. թարգմ. 1988), Godel 1975
(անգլ.), Ջահուկյան 1982 (ռուսերեն), Beekes 2003 (անգլ.), Schmitt 1981=2006 (գերմ.):
Այս ամենը ու նաև ահագին հնչ. նյութ կարելի է գտնել իմ Հայոց լեզվի պատմություն
առցանց դասընթացի 1-4 նիշքերում, որ դրված են academia.edu-ի իմ էջում։
Ամենաթարմն ու ամբողջականը թերևս իմ պատմական քերականությունն է (անգլերեն),
որ հիմնականում պատրաստ է ու մոտ ապագայում կհրատարակվի։
Գիտեք, չէ՞, որ գրաբարում հոգնակի ուղղական հոլովի մասնիկը -ք է,
իսկ հայցականում այն փոխարինվում է -ս-ով։ Հայցականով են կազմվում ուղիղ
խնդիրները, որ հաճախ արտացոլում են, օրինակ, սպառվող կամ պահպանվող
առարկաներ։ Հոգնակի հայցականով են կազմվում նաև ներգոյական ու ուղևորման
կառույցները։
 Այն բառերը, որ ավելի հաճախ են գործածվում այդ համատեքստում, հետագա
փուլերում քարանում-ամրանում են հենց այդ հոգնակի հայցականի -ս ձևույթով։ Այդ
թվում․
 Տեղանունները։ Օրինակ՝
● Խնձորեակ-ք, հայցական Խնձորեակ-ս > դրափոխությամբ Խնձորեսկ։
● Կար-ք, Կարուց բերդ, այսօր ամրացել է իր հայցականով՝ Կար-ս։
● Մասի-ք, սեռ․ Մասե-ա-ց, այսօր ամրացել է հայցականով՝ Մասի-ս։
 Տեղանիշ բառեր, օրինակ՝
● բաղանի-ք, տեղ-տեղ ամրացել է հայցականով՝ բաղ(ա)նի-ս։
● հարսանի-ք, որոշ բարբառներում ամրացել է հայցականով՝ հարս(ա)նի-ս։
 Սպառվող, պահպանվող կամ այլ առարկայանիշ բառեր, օրինակ՝
● կողպէ-ք, որոշ բարբառներում ամրացել է հայցականով՝ կողպէ-ս։
● ուտի-ք, որոշ բարբառներում ամրացել է հայցականով՝ ուտի-ս։
● պահ-ք, որոշ բարբառներում ամրացել է հայցականով՝ պահ-ս (Վան, Մոկս ևն՝
դրափոխությամբ և հ > խ կանոնավոր անցումով՝ պախս)։
 Գրաբարաբանություններ, օրինակ՝
● անձին-ք > յ-անձին-ս,
● դէմ-ք > ի դէմ-ս,
● դէպ-ք > յ-ամենայն դէպ-ս,
● ընթաց-ք > յ-ընթաց-ս։
 Այս ամենը պարզ է՞։ Դե հա՛ ու ջա՛ն։ Եթե այս ամենը պարզ է, ապա ուրեմն պիտի որ
պարզ լինի, որ բոլորիդ հավեսով խրթխրթացրած չիպս-ն իրականում ձեզ
զոմբիացնող չիպավորում է․ դե նայեք․
Հոգնակի ուղղականը կլինի չիպ-ք, չէ՞։ Դուք հավեսով խրթխրթացնում եք ի՞նչ(ը)՝ (զ-)չիպ-
ս՝ ուղիղ խնդիր, որ բնականաբար դրվում է հոգնակի հայցականի -ս  ձևույթով։ Չնայած էս
դեպքում արդեն ոչ թե ուղիղ, այլ շա՜տ ծուռ խնդիր է, քանի որ հայ ժողովրդին խեղելու՝
դուզ ճամփից ծռելու ու զոմբիացնելու նպատակ ունի։
► Այնպես որ՝ թարգե՛ք ուտել զ-չիպ-ս․ եղե՛ք զգույշ ու տեղեկացված։ 

You might also like