You are on page 1of 18

Մահ անմահության մեջ

Հեղինակի կողմից

Հարգելի ընթերցող այս աշխատանքը հեղինակի


առաջին աշխատանքն է,խնդրում եմ խիստ
չդատել։Իսկ ինչ վերաբերվում է գրքի
բովանդակությանը մի քանի բառով կարող եմ
պատմել։Գիրքը պատերազմի և դիրքերում
ծառայող Դավիթի մասին է,ով որոշ ժամանակ
անհետ կորած է համարվում։Այսքանը իսկ
մնացածը դուք կիմանաք գիրքը կարդալուց
հետո,թե ինչ բախտ վիճակվեց մեր հերոսին։
Հաճելի ընթերցում,նախապես շնորհակալություն
ընթերցողին։

Գարուն էր։Այն յուրահատուկ գարունը,որի նմանը


երբեք չէր եղել։Շուրջ բոլորը կանանչ է,այնպիսի
կանանչ,որ չես ուզում կտրվել դրանից ։Ծառերը
ծաղկել են,ամբողջ շրջակայքում ծաղիկների
բուրավետ հոտն է տարածվել։Այգիներում քայլում են
սիրահար զույգերը,ուզում ես նրանց անվերջ նայել և
հիանալ։Այգիներից մեկում կանգնած են երկու
հոգի,առաջինը բարձրահասակ է,գանգուր
մազերով,կապույտ աչքերով,թիկնեղ մի
երիտասարդ։Երկրորդը մի փոքր ցածրահասակ
է,երկար մազերով,կանաչ աչքերով,փոքրամարմին մի
աղջնակ։Ինչպես հասկացանք նրանք նույնպես այն
զույգերից են,ովքեր քայլում են այգիներում։
-Դավ,գիտես չէ ուզում եմ բժշկական ընդունվեմ,ուզում
եմ հմուտ բուժքույր դառնամ և ցանկացած պահի
կարողանամ գնալ դիրքեր,որ օգնություն ցուցաբերեմ
մեր զինվորներին։
-Նիկ լավ բան ես մտածել,բայց մի փոքր վտանգավոր
է։
-Ի՞նչու։
-Ոնց թե ինչու։Մի՞թե չես հասկանում,այնտեղ գնալը
վտանգավոր է,ամենուր կրակոցներ,թնդանոթներ
են,Աստված չանի քեզ մի բան պատահի ես ի՞նչ եմ
անելու։
-Մի վախեցիր Դավ,ինձ ոչինչ էլ չի պատահի։Միևնույն
է արդեն որոշել եմ,մյուս տարի դպրոցս կվերջացնեմ և
կնդունվեմ համալսարան։
-լավ դու գիտես,որոշումը քոնն է։
-Դու քեզնից ասա,ե՞րբ է վերջանում արձակուրդդ,ե՞րբ
ես նորից գնալու։
-Մի մտածիր դեռ մի շաբաթ ունեմ,կհասցնենք էլի
հանդեպել։
-Ամեն դեպքում կկարոտեմ քեզ։Հիմա էլ կասեմ,մի
շաբաթ հետո էլ՝ զգույշ կլինես,երբ ժամանակ ունենաս
կզանգես։
-Անպայման իմ աղջիկ։Քեզ շատ եմ սիրում։
-Ես էլ քեզ։
Երևի սա նրանց վերջին խոսակցությունն էր։
Հենց նույն գիշերն էր,որ տեղի ունեցավ այդ սարսապելի
իրադարձությունը։Կրկին հարձակում,այս անգամ ավելի
թեժ,ավելի մոտ և ավելի սարսափելի։Հարձակվել էին այն
տների վրա որտեղ ապրում էին մարդիկ։Տներից դուրս
հանեցին մարդկանց,այրեցին տները։Մի մասը հասցրեց
դուրս գալ իսկ ովքեր որ չհասցրին տների հետ
այրվեցին։Սարսափելի էր այդ տեսարանը,չեմ կարող,բառեր
չեմ գտնում նկարագրելու թե այդ պահին ինչ էր
կատարվում մարդկանց հետ,ինչ վիճակում էին նրանք։
Ծերերը,մանուկները բոլորը դուրսն էին մնացել,գնալու տեղ
չունեին,չգիտեին ինչ անեին։ նորածին երեխաները
անընդհատ լաց էին լինում,սոված էին իսկ նրանց մայրերը
չգիտեին ինչպես կշտացնեն երեխաներին,որ այլևս լաց
չլինեին։Չէէ,ես գիտեմ,որ նրանց մի մասը ոչ թե սոված
լինելուց էին լաց լինում այլ զգում էին կատարվածը,գզում
էին թե ինչ է կատարվում իրենց հայրենիքի հետ։
Դավիթին դեռ մի շաբաթ կար,որ արձակուրդը լրանա։
Բայց սկսվեց դաժան պատերազմը,վերջինիս կանչեցին և
տարան դիրքեր։Չհասցրեց այս ամենի մասին տեղեկացնել
Նիկային ,միայն հասցրեց զանգել Գոռին՝մոտ
ընկերոջը,ասաց որ Նիկային տեղեկացնի,ինքը չի հասցրել
տեղեկացնել։
Առավոտյան Գոռը զանգեցՆիկաիյն և ասաց,որ պերք է
հանդիպեն ասելու բան ունի,չի կարող հեռախոսով ասի։
Ցերեկը արդեն պայմանավորված տեղում էին երկուսն էլ։
-Դե ասա Գոռ ինչ ունեիր ասելու։
-Նախ արի մի բան պատվիրենք։Ի՞նչ կուզես։
-Թեյ,շնորհակալ եմ։
Գոռը ձեռքի շարժումով կանչեց մատուցողին
-մեզ երկու բաժակ թեյ խնդրում եմ։
-Շատ լավ,-ասաց մատուցողը և գնաց թեյի հետևից։
-Վերջապես կասես ինչ է պատահել։
-Նիկ հիմա մի բան կասեմ,բայց խոսք տուր,որ իրար չես
խառնվի։
-Լավ խոսք եմ տալիս, միայն արագ ասա էլ չեմ համբերում։
-Դավոին տարել են դիրքեր,գիշերը հարձակվել են և այրել
տները։Մի քանի ժամից ես էլ եմ գնալու,որ դրսում
մնացածներին բերեմ Երևան։
-Ի՞նչ ես խոսում Գոռ,ոնց թե տարել են։Իսկ ի՞նչու ինքը չի
ասել։
-Գիշերը զանգել և արագ կանչել են, ինձ զանգեց ասեց,որ
քեզ տեղյակ պահեմ ու ասաց որ հանկարծ լաց չլինես ինքը
անպայման հետ է գալու։
-Իսկ չասաց թե որ մասն են տարել։
-Ոչ, միայն հասցրեց ասել որ տանում են։Մի մտածի ես
անպայման կճշտեմ ու քեզ կասեմ։
-Լավ Գոռ։Դե ես գնամ ինչ որ բան եթե իմանաս անպայման
կզանգես չմոռանաս։
-Լավ,արի ես քեզ կճանապարհեմ։
Հաշիվը փակեցին և միասին դուրս եկան։Նիկան չուզեց
տուն գնալ,զանգեց ընկերուհուն և ասաց, որ հանդիպեն
այգում։
Գոռը տուն գնաց, պատրաստվեց և շարժվեց դեպի
Արցախի այն գյուղերը,որտեղ որ մարդիկ դրսում էին
մնացել։Հենց այդ պահին Դավիթը զանգեց․
-Դավ,ու՞ր են տարել քեզ։
-Գոռ երկար չեմ կարող խոսել,իմացեք որ ամեն ինչ կարգին
է,Նիկայի մասին հոգ կտանես,նրան ասա որ ես լավ եմ, ինձ
հետ ամեն ինչ կարգին է։
-Լավ Դավ,ես ամեն ինչ կանեմ դու միայն զգուշ եղիր։
-Այլևս չեմ կարող խոսել,հենց հարմար պահ լինի
անպայման կզանգեմ։
-Լավ։
Աննան արդեն այգում էր,հանկարծ զանգ եկավ,Գոռն էր
զանգում․
-Ալո։
-Ան բարև,ոն՞ց ես
-Բարև Գոռ,լավ դու՞։
-Ես էլ։Լսի այսօր Նիկայի հետ խոսել ես։
-Հա,այգում հանդիպելու ենք իրեն եմ սպասում։Ի՞նչ է
պատահել։
-Իրեն զանգում էի չէր պատասխանում,որոշեցի քեզ զանգեմ
դու կիմանաս որտեղ է։Մի բան ասեմ կփոխանցես իրեն։
-Հա ասա խնդիր չկա։
-Մի քիչ երկար պատմություն է,դու իրան ասա,որ Դավոն
զանգել էր,ամեն ինչ կարգին է,եթե հարմար լինի իրեն էլ
կզանգի։
-Լավ կասեմ, բայց ի՞նչ է եղել։
-Ես հիմա շտապում եմ Նիկային կասես կպատմի։
-լավ։
Այն պահին երբ Աննան անջատեց հեռախոսը,Նիկան
նրան ձայն էր տվեց․
-Ա՜ն։
-ի՞նչ կա,հեռախոսդ ի՞նչու է անհասանելի։
-Մարտկոցն էր նստել,ի՞նչ է եղել,ինչ՞ու ես իրար խառնվել։
-Գոռն էր զանգել,ասեց որ քեզ փոխանցեմ Դավոի հետ
ամեն ինչ կարգին է,եթե հարմար լինի քեզ կզանգի։Քեզ չէր
կարողացել զանգել ինձ զանգեց։
-Լավ,շնորհակալ եմ։
-Կասես ին՞չ է պատահել,ինչ՞ու ես իրար խառնվել։
-Արի նստենք ամեն ինչ կպատմեմ։
Նիկան պատմեց տեղի ունեցածը․
-Նիկ տեսնես երբ են մեզ հանգիստ թողնելու։
-Չգիտեմ ես էլ եմ այդ մի բանը շատ ուզում։
Աննաի հեռախոսին զանգ եկավ,մայրն էր,տուն էր
կանչում։Իրար հրաժեշտ տալուց հետո ընկերուհիները
բաժանվեցին։
Նիկան տուն գնաց և իրեն տանը անակնկալ էր
սպասվում։Եկել էին իր ձեռքը խնդրելու։Նիկաի ծնողները
Դավիթի մասին չգիտեին,Աղջիկը մերժեց նրանց։Հյուրերի
գնալուց հետո հայրը կանչեց Նիկաին,որ խոսի հետը թե
ինչ՞ու է մերժում տղային արդեն երրերդ անգամ։
-Ես չեմ սիրում նրան։
-Իսկ կա մեկը ու՞մ սիրում ես։
-Չէ չկա,ու հերիք է ինձ հարցեր տաք։
-Ես գիտեմ,որ մի բան կա, դու այսօր քեզ շատ տարօրինակ
ես պահում։Ի՞նչ է եղել,ասա կարող է մի բանով
կարողանանք օգնել։
-Դե։Լավ կասեմ, բայց խոսք տվեք որ չէք բարկանալու։
-Խոսք ենք տալիս,եթե նորմալ բացատրես չենք ջղայնանա։
-Մի տղա կա ում սիրում եմ,ինքն էլ ինձ է սիրում։Արդեն երեք
տարի է շբվում ենք։Գիշերը էլի հարձակվել են և Դավիթին
տարել են դիրքեր։
-Իսկ ինչ՞ու դրա մասին շուտ չէիր ասում մեզ։
-դե վախենում էի որ կբարկանաք և այլևս չեք թողնի որ
շբվենք։
-Լավ աղջիկս,դու հիմա գնա, քնի հանգստացի առավոտյան
կխոսենք։
-Լավ պապ, բարի գիշեր։
-Լույս բարի։
Ամբողջ գիշեր անդադար կրակում էին,ոչ մի րոպե կանգ
չէին առնում։Արդեն երկու զոհ ունեին և երեք
վիրավոր,որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր
էր։Լուսաբացին հետզհետե ավելի շատացան և
կրակոցները և զոհերը։Խրամատներում համարյա ողջ
մարդ չէր մնացել,բոլորը մահացել էին։Ուղակի ահավոր էր
այդ տեսարանը։Այն խրամատում որտեղ որ Դավիթն էր
կանգնած, մնացել էին ինքը և իր ընկերը։Նրանք փորձում
էին հնարավորինս աննկատ հեռանալ այդտեղից,բայց
տեղի ունեցավ ամենասարսափելին,խրամատի մյուս
ծայրից իրենց կողմն էին գալիս մի քանի զինվոր,նրանք
սկզբից մտածեցին,որ իրենց ընկերներն են,բայց պարզվեց
որ ադրբեջանցի սպաներն են,եկել են ստուգեն ողջ մարդ
մնացել է թե ոչ։Այդ ժամանակ Դավիթի և Արմանի զենքերը
լիցքավորված չէին։Նրանք այդ ժանամակ չգիտեին ինչ
անեին,ահավոր վաղեցած էին։Հանկարծ Դավիթի մտքով
անցավ,որ կարելի է պառկել․
-Արամ արագացրու պառկիր։
-Ինչ ես խոսում,ոնց թե պառկեմ։
-Արագ արա այն ինչ ասում եմ,պառկիր և դիերը վրադ
քաշիր,այդպես աննկատ կմնանք,մինչև նրանց գնալը։
-Դավ ինչ ես խոսում,չէ ես չեմ կարող այդպիսի բան
անեմ,ես․․․
Դավիթը չթողեց,որ Արամը խոսի վերջացնի։Արագ
քաշեց թևից և գցեց գետնին։Երկուսով թաքնվեցին դիերի
տակ,այնտեղ այնքան ժամանակ մնացին մինչև թշնամին
հեռացավ տարածքից։
Թշնամին եկավ նրանց կողքից անցավ,չնկատեց։Հետ
դարնալու ժամանակ,նրանց կողքից անցնելու պահին
հանկարծ ձայներ լսվեց,չորս կողմը նայեցին տեսան, որ
ոչինչ չկա նորից ճանապարհը շարունակեցին։Վերջապես
հեռացան հայկական հողից։
-Դավ,լավ ե՞ս։
-Հա,այնպես էի վախեցել,երբ մեր կողքից անցան,ես
մտածում էի որ մեզ կգտնեն և կսպանեն։
-Ես փշաքաղվել էի այն բանից,երբ դիերը վրաս էր,ամբողջ
մարմնով դողում էի,ուղակի սարսափելի էր այդ ամենը։
-Լավ,արի այստեղից շուտ հեռանանք քանի էլի մի բան չի
եղել։
-Հա ճիշտ ես ասում,արի գնանք։
Երբ տղերքը խրամատից դուրս եկան,տեսան որ իրենց
ընկերներից մի քանիսին սպանել են։Սպանվածների մեջ
նաև կար Դավիթի ընկերը,այն ընկերը ում հետ 12 տարի
գնացել է դպրոց,միասին ինչե՜ր ասես,որ չեն արել։Իսկ հիմա
նա կանգնած է ընկերոջ դիակի առաջ և անզոր է ինչ-որ
բան անելու։Իրեն մեղավոր է զգում,քանի-որ եթե մի փոքր
շուտ գար գուցե կարողանար փրկել Կարենին։
Երբ Դավիթը տեսավ ընկերոջը մի անգամից ոտքերը
թուլացավ և գետնին ընկավ։Արամը չէր կարողանում ոտքի
հանել ընկերոջը,վերջինս փաթաթվել էր դիին և լաց էր
լինում,ուղակի ահավոր էր այդ տեսարանը։Դավիթը ոտքի
կանգնեց, սրբեց արցունքները և նայելով ընյերոջը ասաց․
-Ամեն մարդ ունի իր առաքելությունը այս երկիր մոլորակի
վրա,երևի մեր առաքելությունն էլ այս հողը պահպանելը և
հանուն հայրենիքի զոհվելն էր։
Հայրենի՜ք,քանի ՜-քանիսը զոհվեցին հանուն քեզ,միթե չես
խնայում մեր տղերքին,չես խղճում նրանց,չես տեսնում
նրանց մայրերի վիճակը,նրանց վիճակը՝ինչերի միջով են
անցնում հանուն հայրենիքի։Անարդար է։Անարդարը հենց
աշխարհն է,ամեն ինչում աշխարհն է մեղավոր։Այն այնպես
է դասավորված,որ չգիտես քո հետ հաջորդ րոպեին ինչ
կարող է լինել։կյանքը շատ կարճ է ու պետք չէ ժամանակ
կորցնել,ամեն րոպեն,ամեն վայրկյանը շատ թանկ է դարձել
վերջին ժամանակներս։Ու ամեն ինչի համար պատասխան
ենք տալիս կյանքի գնով․․․
Դավիթը չէր հասցրել խոսքը վերջացնել երբ կրակոցների
ձայներ լսվեցին,Արամը Դավիթի թևից քաշեց և արագ
հեռացան այդ տեղից։
Ճանապարհին ոչ ոք չկար,ո՝չ թշնամի,ո՝չ էլ հայ
զինվոր։Նրանք անընդհատ վազում էին,միայն կանգ առան
այն ժամանակ երբ հասան ինչ-որ մի գյուղ։Այդ պահին մի
փոքր վախեցան,մտածեցին որ թշնամին այդ գյուղն էլ է
գրավել,և մարդ չի մնացել միայն թուրքեր են։ Մի փոքր
առաջ գնալուց հետո նկատեցին,որ գետի ափին երկու հոգի
են նստած,գաղտնագողի մոտեցան և փորձեցին լսել նրանց
խոսակցությունը։Լսելով նրանց հասկացան որ հայ
են։Հեռվից ձայն տվեցին,եթե կտրուկ մոտենային կարողե
նույնիսկ նրանց մի վնաս հասցնեին։
-Բարև ձեզ։
-Բարև տղա ջան,-շրջվելով պատասխանեց նրանցից
մեկը,որը ծեր էր՝ յոթանասունին մոտ մի պապիկ։
-Խնդրում ենք մեզ կարող եք ապաստան տալ,հոգնած ենք
մի փոքր հանգստանանք։Դիրքերից ենք իջել,հազիվ ենք
փրկվել թշնամուց։
-Վայ տղա ջան,կտանք ինչպես չենք տա։Դուք մեր
հերոսներն եք ինչպես կարող ենք ձեզ դրսում թողնել։
Պապիկների ուղեկցությամբ նրանք գնացին
գյուղամեջ։Քայլելու ժամանակ նրանք նկատեցին,թե
ինչքա՜ն այրված տներ կան ամբողջ գյուղում։Համարյա
գյուղի կեսը այրված էր,մարդ չէր մնացել գյուղում,քանի որ
Գոռը արդեն բոլորին տեղափոխել էր երևան։Նրանք
գնացին տուն․
-էկեք տղերք ջան,հեսա հաց կդնեն կուտեք հետո էլ
կպառկեք կհանգստանաք։
-Շնորհակալություն պապի ջան։Ո՞նց դուս գանք ձեր
լավության տակից։
-Ի՞նչ եք խոսում,ի՞նչ լավություն։Դուք մեզ համար շատ բան
եք անում,մեր սահմանն եք պաշտպանում,միայն դա հերիք
է մեզ։
-Լավ պապի ջան։
Հացը վերջացնելուց հետո Դավիթը հեռախոս
խնդրեց,որ զանգի Նիկաին։Սկզբից մտածում էր թե ում
զանգի,Նիկաին թե Գոռին։Վերջապես որոշեց,որ ճիշտ կլինի
Նիկաին զանգի։Զանգը գնում էր բայց չէին վերցնում։
-Ալո,-վերջապես վերցրեց Նիկան։
-Ալո,Նիկ ես եմ Դավիթը։
-Դավ ո՞նց ես,որտե՞ղ ես,ի՞նչ ես անում։
-Նիկ ես լավ եմ,ամեն ինչ կարգին է,դիրքերից իջել ենք ու
հիմա գյուղերից մեկում ենք։Այստեղ կմնանք մինչև
տեսնենք ինչ կլինի։
-Լավ Դավ,ամեն դեպքում զգուշ եղիր և քեզ լավ նայիր։
-Լավ Նիկ։Դու էլ քեզ լավ կնայես։
-Սիրում եմ քեզ։Ես վստահ եմ,որ ամեն ինչ լավ կլինի։
-Ես էլ քեզ:Միշտ կողքտ եմ լինելու չմտածես հանկարծ։
Անջատելով հեռախոսը Դավիթը սկսեց մտածել,թե ինչու
է կըանքը այսքան դաժան։Նա հաճախ էր
մենախոսում։Այնքան բարձրաձայն,որ թվում էր ինչ-որ մեկի
հետ է խոսում։Իրականում նա այդպես է անում միայն այն
ժամանակ,երբ մտածմունքների մեջ է։Ընկերոջ մահը նրա
վրա շատ վատ է անրադարձել,ամեն անգամ Կարենի
մասին մտածելուց աչքի առաջ են հայտնվում բոլոր այն
պահերը,բոլոր այն խոսքերը,որոնք կապված են նրա հետ և
սկսում է արտասվել։
Սահմանին իրավիճակը սկսում է թեժանալ,կրակոցները
շարունակվում են,զոհեր,դրսում մնացած փոքր
երեխաներ,ահավոր է ամեն ինչ։Խրամատում քայլելիս
կարող ես հանդիպել բազում զոհերի,որոնք ընկած են մեկը
մյուսի վրա,այնքան են վիրավորվել,որ անհնար է ճանաչել
ինչ-որ մեկին,ուղակի սարսափելի է այս ամենը։
Երևանում նույնպես իրավիճակը շատ վատ է,ամենուր
անտուն մնացած մարդիկ՝նորածին
երեխաներ,ծերեր։Հիվանդանոցներում համարյա տեղ
չիմնացել, վիրավորները շատացել են,խելագարվել կարելի
է։
Գոռը և իր ընկերները չեն դադարում մարդկանց
տեղափոխել Երևան,կառավարությունը որոշել է,որ ավագ
դասարանների աշակերտների համար կամավորական
խմբեր է բացելու։Այս մասին իմացան նաև Նիկան և իր
ընկերուհին,Նիկան առանց մտածելու և ծնողներին տեղյակ
պահելու գրանցվեց կամավորական խմբի մեջ։Մի քանի
օրից հավաքվեցին գրանցված մարդիկ և քննարկեցին թե
ո՞վ ինչով կարող է օգնել։Նիկան առաջինը խոսեց,նա
հայտնեց որ կարող է որպես բուժքույր գրանցվել և գնալ
սահման։Նրա որոշման հետ շատերը համաձայնվեցին և
բացվեց մի խումբ,որտեղ հավաքվեցին բոլոր այն մարդիկ
ովքեր ցանկանում էին և կարող էին ցուցաբերել առաջին
օգնություն։Ու Նիկան դարձավ այդ խմբի ղեկավարը։Նա
շատ ջանք էր թափում,որ գոնե ինչ որ բան ստացվի և
կարողանա ի մի բերել իր բռնած գործը։
Երբ այս մասին իմացան ծնողները,համաձյան չէին նրա
որոշման հետ։Նրանք դեմ էին,որ նա այդպիսի բանով
զբաղվի։ Իսկ Աննան ընդհանրապես կապ չուներ
բժշկության հետ,բայց ընկերուհուն մենակ չթողնելու
համար նա էլ որոշեց այդ խմբում ինչ որ գործ անել։ Այնպես
ստացվեց ,որ այս ամենի մասին իմացան Գոռը և իր մի
քանի ընկերները, նրանք նույպես որոշեցին,որ
մասնակցություն ունենան այդ խմբում։
Օր օրի մարդկանց քանակը հիվանդանոցներում ավելի
էր շատանում, բժիշկները չգիտեին ինչ անեին,որ
կարողանան բոլորին օգնություն ցուցաբերել։
Դավիթը և իր ընկերը նորից սահման վերադառցան,
դիրքերում վիճակը շատ վատ է, զոհերը ահռելի քանակով
շատացել են, թշնամին չի դադարեցնում հարձակումը։

Անցավ մեկ ամիս,իրավիճակը մի փոքր հանդարտվել


է,բայց վատ նորություններ ունենք,զոհերը շատացել
են,Դավիթից նորություն չունենք։Նրան համարել են անհետ
կորած,ո՛չ ինքը կա,ո՛չ էլ մարմինը։Նրան վերջի անգամ
տեսել է ընկերը։Նա պատմում է,որ Դավիթի հետ
խրամատում էին,փոսում նստած ապագայից էին խոսում և
Դավիթն ասել է,որ երբ այս ամենը վերջանա գնալու է և
ամուսնանա Նիկայի հետ,նրանք միասին էին մինչև այն
պահը երբ,թշնամին հանկարծակի հարձակվեց և նրանց
զրույցը կիսատ մնաց,հարձակումից հետո Դավիթը
անհետացավ և դրանից հետո մինչև այսօր նրան ոչ ոք չի
տեսել։
Նիկան Դավիթի մասին էր հարցնում Գոռից,թե արդյոք
նրան չի զանգել,տեղեկություն չունի նրանից։Ճիշտ է Գոռը
ոչինչ չգիտեր,բայց Նիկային հանգստացնելու համար
ասաց,որ խոսել է և ամեն ինչ լավ է,մի քանի ամսից
անպայման կվերադառնա։Գոռը այս ամենը այսպես
չթողեց,նա գնաց այն զորամասը որտեղ Դավիթն էր
ծառայում,հարց ու փորձ արեց,բայց ոչինչ չիմացավ,նրանք
նույնպես տեղեկություն չունեին Դավիթից։Գոռը
հուսահատվեց,բայց չեր հանձնվում,նա ամեն կերպ
փորձում էր գոնե մի աննշան բան իմանալ
ընկերոջից։Վերադառնալու ճանապարհին նա մի ցուցանակ
տեսավ,որտեղ փաքցված էին այն զինվորների նկարները
որոնք անհետ կորած էին կոչվում,սա նրա վերջի հույսն
էր,նա արագ իջավ մեքենայից,մոտեցավ ցուցանակին և
փորձեց գտնել Դավթին։Նա և՛ ուզում էր,որ Դավիթին գոնե
այնտեղ գտնել,և՛ չէր ուզում։Այնտեղ նկարները այնքան
շատ էր,որ նա հազիվ գտավ Դավիթի նկարը,նա մի փոքր
հանգստացավ,որ գոնե մի բան իմացավ։
Գոռը այս մասին սկզբում չէր ուզում Նիկաին ասել,բայց
հետո որոշեց, որ ասելը ճիշտ է։Երբ հասավ քաղաք նա
անմիջապես զանգահարեց Նիկային և առաջարկեց
հանդիպել այգում,քանի-որ Դավիթից նորություն ունի։ Մեկ
ժամ էլ դեռ չէր անցել երբ Նիկան տեղում էր,նա սպասում էր
Գոռին,բայց վերջինս ուշանում էր,որոշեց զանգահարել․
-Ալո,Գոռ ու՞ր ես, ես արդեն տեղում եմ։
-Նիկ ես էլ եմ այգում, արդեն մոտենում եմ քեզ։
-Լավ։
Նիկան Գոռին տեսնելով ոտքի կանգնեց և առանց
սպասելու հարցրեց․
-Ի՞նչ նորություն ունես արագ ասա։
-Նիկ զորամաս էի գնացել,այնտեղ Դավիթի մասին ոչինչ
չիմացա,բայց երբ վերադառնում էի տեսա մի
ցուցանակ,որտեղ փաքցված էին կորածների
նկարները,Դավիթի նկարը նույնպես այնտեղ էր։
-Ես զգում էի,որ մի բան այն չէ,նրա հետ ինչոր բան է
պատահել,ես ախր դա զգում էի,-Նիկան սկսեց լաց լինել։
-Մի մտածի Նիկ ամեն բան լավ կլինի։Խոստանում եմ,որ ես
կգտնեմ Դավիթին,ես նրան անպայման կգտնեմ։
Այս ամենը իմանալով Նիկան որոշեց,որ ծնողներից
թաքուն,որպես բուժքույր պետք է գնա դիրքեր,եթե
ծնողները իմանան հաստատ չեն թողնի,որ նա այդպիսի
բան անի։Նա իր կամավորական խմբի ղեկավար նշանակեց
Աննային և հաջորդ օրը բոլորից թաքուն գնաց
զորամաս։Նա խոսեց վաշտի հրամանատարի հետ,ստեց
նրան,թե իրեն հատուկ ուղարկել են որպես բուժքույր,այս
ստին հավատաց հրամանատարը և նրան հետազոտական
խմբի հետ ուղարկեց դիրքեր՝կորածներին գտնելու համար։
Սկզբում նա վախենում էր,բայց հետո նրան ուժ տվեց այն
հանգամանքը,որ կարող է և գտնի դիրքերում։
Աննաին անընդհատ զանգահարում էին Նիկայի
ծնողները,քանի-որ վերջինս անջատել էր հեռախոսը և
նրանք չէին կարողանում կապնվել նրա հետ։Աննան
ստիպված ամեն անգամ ստում էր,որ ամեն ինչ կարգին
է,վիրավորները շատ են,Նիկան զբաղված է այդ իսկ
պատճառով էլ չի պատասխանում զանգերին։
Նիկայի գնալուց արդեն անցել է մի շաբաթ,բայց նա
Դավիթից ոչ մի հետք չի կարող գտնել,մի շաբաթվա
ընթացքում գտել են հինգ անհետ կորած,նրանք
անճանաչելի էին,անհնար էր վորոշել թե ում դիակն է։Երբ
Նիկան դիրքերից իջավ,որոշեց որ պետք է գնա տեղի
հիվանդանոց այդ անհետ կորածներին տեսնելու,որ
նրանցից մեկը արդյոք Դավիթը չէ։
Երբ տեղ հասավ,նրան ուղեկցեցին վիրավորների
մոտ,պարզվեց նրանցից երկուսը մահացել են,Նիկան ուզեց
տեսնել բոլորին,նա դեռ Դավիթին գտնելու հույսը չէր
կորցրել։Դավիթը աջ ձեռքի վրա սպի ուներ,նա մտածեց որ
այդ սպիով կարող է գտնել Դավիթին։Նա տեսավ բոլոր
հիվանդներին,հատ առ հատ զննեց բոլորին,բայց ոչ մեկը
Դավիթը չէր։Նա հուսահատվեց,լաց լինելուվ դուրս եկավ
հիվանդանոցից։Նա զանգահարեց Աննային,պատմեց
ամենը և որոշեց,որ պետք է քաղաք վերադառնա,արդեն
երեկո էր,նա որոշեց որ առավոտյան կգնա արդեն
քաղաք։Անջատելով հեռախոսը նա ինքն իր հետ սկսեց
խոսել՝Ես նրան այնքան եմ սիրում,որ եթե նա որոշեր
գնդակահարեր ամբողջ աշխարհին,ապա ես նրա կողքին
կկանգնեի և լուռ կտայի փամփուշտները։Միայն թե նա ողջ
լինի,եթե նա որոշեր ամբողջ աշխարհը կործանել,միևնույն
է ես նրա կողքին կլինեի,միայն թե ողջ լինի նա։Եթե
հանկարծ ինչ-որ մեկի մոտ ասեի այս ամենը, նա կմտածեր
որ սիրահարվածները խենթ են,խելագառի մեկն են, բայց
իրականում այդպես չէ,նրանք խենթ չեն՝ նրանք ուղղակի
պատրաստ են ամեն ինչի,նույնիսկ անհանրին,պատրաստ
են իրենց կյանքը տալ այն մեկին ում չափից շատ են սիրում։
Նիկայի մենախոսությանը խանգարեց հեռախոսի
զանգը,հիվանդանոցից էին ազատ բուժքույր չկար և նրանք
Նիկային էին զանգահարել։ Նիկան արագ-արագ հագնվեց
և գնաց հիվանդանոց,երբ տեսավ հիվանդին նա
միանգամից գործի անցավ,սկսեց մշակել վերքերը և հենց
այդ պահին տեսավ ձեռքի վրայի սպին՝ նրա ձեռքերը
սկսեցին դողալ,սիրտը արագ հարվածել,շնչարությունը
վատացավ, և վերջապես նա իրեն կարգի բերեց և
մոտեցավ վիրավորին,քանի որ նրա ամբողջ դեմքը
արյունոտված էր դժվար էր միանգամից ճանաչելը,նա
զգույշ սրբեց երեսի արյունը և տեսավ,որ դա Դավիթն
է։Չգիտեր ինչ աներ նա շոկի մեջ էր,արագ զանգեց Գոռին․
-Ալո,Գո՞ռ։
-Հա Նիկ։
- Հարցեր տալու ժամանակը չէ, արագ արի զորամաս ես
գտել եմ Դավիթին։
-Բայց․․․․․
-Ասացի արագ արի հարցեր մի տուր հետո կպատմեմ։
Մինչև Գոռի գալը նա ամբողջովին մշակեց Դավիթի
վերքերը,հետո հարամանատարությանը զգուշացրեց,որ
ինքը Դավիթին պետք է քաղաք տանի,բոլորը
համաձայնվեցին։Գոռը եկավ, Դավիթին արագ տարան
հիվանդանոց։
Այս ամենից անցավ երկու շաբաթ,Նիկան պատմեց
ամենը ծնողներին,դե բնականաբար նրանք սկզբից
բարկացան,բայց հետո երբ իմացան որ Նիկան սիրում է այդ
տղային այլևս ոչինչ չասացին։
Դավիթը արդեն լավ է, շուտով դուրս են գրելու,սահմանին
իրավիճակը հանդարտվել է,ամեն ինչ կարգին է։
Զինվորը՝ կենդանական աշխարհի վերջին աղբյուրն
է,զինվորը՝ ազգի հպարտությունն ու
բանակի՝արժանապատվությունն է։ Առաջին հերթին
զինվորից պահանջվում է տոկունություն և համբերություն.
խիզախությունն երկրորդական է։Փառք ու պատիվ մեր
զինվորներին։Մենք շնորհակալ ենք նրանց իրենց պարտքը
հայրենիքին տալու համար,յուրաքանչյուր զինվոր
պարտավոր է աչքի լույսի պես պահել ու փայփայել իր
հայրենիքը,օր ու գիշեր հսկել նրա սահմաններն ու
պաշտպանել այն,ի վերջո բանակի հզորությունը զինվորի
արժանապատվությունն է։

You might also like