You are on page 1of 5

Հայաստանի Հանրապետություն

Հայկական բժշկական ինստիտուտ

Մեր կրթօջախի անվանումը կարող եք գրել գլխատառերով

Կենտրոնում՝
Ստոմատոլոգիական ֆակուլտետի երկրորդ կուրսի 201 ենթախմբի
ուսանող՝
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի 212
ենթախմբի ուսանող՝

Անուն ․ Հայրանուն ․ Ազգանուն


Օրինակ՝
«Հիվանդի հետ աշխատանքի հոգեբանամանկավարժական
պայմանները»

Ռեֆերատ

Աջ կողմում՝
Դասախոս՝ մ․գ․թ․ Ա․ Լ․ Մանուկյան

1922-23 ուս․ տարի


Ք․ Երևան

Էջ 1 - 5
Ռեֆերատը տպագրվում է A4 (210x297 մմ) չափի թղթի մի կողմի վրա,
համակարգչով (Microsoft Word ծրագրով, Unicode,
հայերենը` GHEA Grapalat տառատեսակ) կամ Silfaen այնպես, որ
էջում լինի 28-30 տող:
Օտար լեզուների դեպքում (անգլ․, գերմ․, ռուս․, ֆր․) կիրառվում է `
Times New Roman (font) տառատեսակը։
Էջերը պետք է ունենան լուսանցքներ` ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ,
աջից` 10 մմ, ներքևից` 25 մմ:

Տողամիջյան հեռավորությունը՝ 1.5 , նկարը կցվում է 1։

Տառաչափը՝ 12։

Ռեֆերատի ծավալը՝ 5 էջ առանց տիտղոսաթերթի։

Տիտղոսաթերթի ձևավորումը, ձևահնարքը կարող է փոփոխվել, բայց


պահպանելով հասցեականությունը ․․․

Օգտագործված գրականության ցանկն ըստ օգտագործման


հերթականության2։

Տարբեր լեզուներով և աղբյուրներից հղումների 3 օրինակներ՝

1
Beni Hassan. URL:
https://ca.wikipedia.org/wiki/Beni_Hassan#/media/Fitxer:Beni_Hassan_tomb_15_wrestling_detail.jpg (checking
date: 03.03.2023).
2
Սահակյան Ս․, «Հայկական հնագույն ռազմախաղեր։ Պատմաբանասիրական և ազգագրական
ակնարկներ», էջ 27։ -Եր․։ Լուսակն, 2002 թ․։ -88 էջ։
3
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, էջ 308, -Եր.: Հայպետհրատ, 1961, -448 էջ:

Էջ 2 - 5
Էջատակի հղումների տառաչափը՝ 10 (ab1 Insert Footnote …),
միջտողային տարածությունը՝ կենտ «Single»
Էջատակի հղումները պայմանական են, ծանոթացման համար են
ներկայացվում։
Խնդրում եմ ուշադրություն դարձրեք օտարալեզու գրականության
ներկայացման ձևին։
Տողատում պարտադիր նշվում է այն էջը, որից մեջբերում է արվել։
Օրինակ՝
․․․ և ազգագրական ակնարկներ», էջ 27։ -Եր․։ Լուսակն, 2002 թ․։ -88 էջ։ Սա գրքի էջերի
քանակն է
․․․Հայոց պատմություն, էջ 308, -Եր.: Հայպետհրատ, 1961, -448 էջ: Սա գրքի էջերի
քանակն է

Շարադրանքի վերջում տրվում է օգտագործված գրականության ցանկը։

Գրականություն

1. Beni Hassan. URL:


https://ca.wikipedia.org/wiki/Beni_Hassan#/media/Fitxer:Beni_Hassan_tomb_15_wrestling_deta
il.jpg (checking date: 03.03.2023). Սա՝ Times New Roman !!!
2. Սահակյան Ս․, «Հայկական հնագույն ռազմախաղեր։
Պատմաբանասիրական և ազգագրական ակնարկներ» -Եր․։, Լուսակն,
2002 թ․, -88 էջ
3. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն։ -Եր.: Հայպետհրատ, 1961, -448
էջ:
4. Ազնվությունն ու խարդախությունը՝ կողք կողքի, «Հրապարակ
օրաթերթ»։ Հղումը՝ https://hraparak.am/post/591fc7eee3d84d0d37fe13f5
(հղումը ստուգվել է՝ 03.03.2023):
5. Армянские национальные виды спорта, физические упражнения и игры URL: http://sport-
history.ru/physicalculture/item/f00/s00/e0000110/index.shtml (дата проверки: 03.03.2023).
Սա՝ Times New Roman !!!
6. Demoyan H., «Le sport et la culture physique armeniens dans l’Empire ottoman», Musee-Institut
du Genocide des Armenian, -E․։, 2016, -276 p. Սա՝ Times New Roman !!!
Էջ 3 - 5
Սույն ուղեցույցը կազմելիս օգտագործել եմ ՀՀ ԲՈԿ–ի կայքը՝
https://www.bok.am/
Սիրելի ուսանողներ, սիրտս հուշում է, որ այն Ձեզ պետք կգա մոտ
ապագայում։
Հարգանքներով՝ Ձեր դասախոս Աշոտ Լ․ Մանուկյան։

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ատենախոսությունը պետք է ունենա հետևյալ բաղադրիչ մասերը `


սահմանված ձևի տիտղոսաթերթ (<<Գիտական աստիճաններ շնորհող
մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգ>> հավելված 6),
բովանդակություն, առաջաբան կամ ներածություն` ներառելով ատենախոսության
հիմնական դրույթները, տեքստ` առանձին գլուխներով, եզրակացություն ,
օգտագործված գրականության ցանկ, անհրաժեշտության դեպքում`
գիտագործնական երաշխավորություններ կամ առաջարկներ , հավելված , նշանա -
կումների, հապավումների, միավորների և տերմինների ցանկ :
Ատենախոսությունը տպագրվում է A4 (210x297 մմ) չափի թղթի մի կողմի վրա,
համակարգչով (Microsoft Word ծրագրով, Unicode, հայերենը` GHEA Grapalat
տառատեսակ), այնպես, որ էջում լինի 28-30 տող: Էջերը պետք է ունենան
լուսանցքներ` ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 10 մմ, ներքևից` 25 մմ:
Ատենախոսության գլուխների անվանումները պետք է լինեն մեծատառերով
և սկսվեն նոր էջից:
Ատենախոսության բոլոր էջերը, ներառյալ լուսաբանող նկարները ,
աղյուսակները, հավելվածը և այլն, համարակալվում են: Տիտղոսաթերթը
համարվում է առաջին էջ, որի վրա համարը չի դրվում:
Ատենախոսության յուրաքանչյուր օրինակի տիտղոսաթերթին հայցորդը
ստորագրում է:
Թեկնածուական ատենախոսության համար ընդունելի է 100-150 էջ, իսկ
դոկտորական ատենախոսության համար` 200-300 էջ ծավալը` առանց
հավելվածների: Հասարակական գիտությունների համար նշված ծավալները կարող
են ավելանալ 30 %-ի չափով, որոշ տեսական բնույթի ատենախոսություններ ,
խորհրդի միջնորդությամբ և ԲՈՀ-ի համաձայնությամբ, կարող են ունենալ ավելի
փոքր ծավալ:
Առաջաբանը կարող է լինել 5-15 էջերի սահմաններում:
Աղյուսակների, նկարների, գծապատկերների, գծագրերի անվանումները ,
նշանակումների բացատրությունները տրվում են ներքևում կամ վերևում : Դրանք
կարելի է տեղադրել ուղղաձիգ կամ հորիզոնական դիրքով: Եթե մեկ թերթի վրա
աղյուսակը չի տեղավորվում, պետք է շարունակել մյուս թերթի վրա ` նշելով , որ
շարունակությունն է: Աղյուսակի սյունակներում ազատ տեղեր չպետք է մնան .
պետք է դնել գծիկ կամ գրել <<չկա>> (<<չի որոշված>>):
Գրականության ցանկը կարելի է ներկայացնել կամ այբբենական կարգով `
նշելով հղումների համարները տեքստում, կամ համարակալված ըստ
ատենախոսության մասերի հղումների: Ցանկում աղբյուրները պետք է ընդգրկեն`
հեղինակի/ների/ ազգանունը և անվան առաջին տառը, նյութերի լրիվ անվանումը,
հրատարակության տվյալները /տեղը, հրատարակչությունը, քաղաքը, տարեթիվը,
հատորը, էջերը/: Տեղեկատվական պաշտոնական, այդ թվում` էլեկտրոնային
աղբյուրների, համակարգչային ծրագրերի հաշվետվությունների, հրահանգների,
հեղինակային իրավունքի արտոնագրերի, պատենտների դեպքում ներկայացվում
են լրիվ տվյալները:
Աղբյուրները բերվում են բնօրինակի լեզվով:
Էջ 4 - 5
Ատենախոսության էջերում ուղղումներ չեն թույլատրվում :

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹԸ

Հիմնարկի անվանումը, որտեղ հաստատվել է


ատենախոսության թեման

Ազգանուն, անուն, հայրանուն

Ատենախոսության անվանումը

Ատենախոսություն

____________________ մասնագիտությամբ

________________________ գիտությունների
դոկտորի (թեկնածուի) գիտական
աստիճանի համար

Գիտական ղեկավար`
քաղաք-տարեթիվ

Էջ 5 - 5

You might also like