You are on page 1of 2

Յուրաքանչյուր ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝáõÙ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է իր

գործողություններում և պարտականությունների կատարման ընթացքում


խստագույնս հետևել գործարար էթիկայի կանոններին թե՛ գործընկերների, թե՛
հաճախորդների հետ շփվելիս:

Գործարար վարվելակերպի հիմնական կանոններ.

 հավատարիմ մնալ կազմակերպության կողմից որդեգրած


քաղաքականությանը,
 պահպանել կազմակերպության գործունեությանը վերաբերվող
տեղեկատվության գաղտնիությունը,
 արգելել աշխատակցի կողմից անօրեն քայլի ձեռնարկելը. ամեն մի անօրեն և
ոչ էթիկական վերաբերմունք կամ գործելակերպ չի կարող արդարացվել
կազմակերպության շահերը պաշտպանելու պատճառաբանությամբ`նույնիսկ
պաշտոնյա անձի հրահրումով,
 պահպանել հագուստի, արտաքին տեսքի, խոսելաոճի, վարվելաձևի
գործարար ոճը,
 գրասենյակային գույքին վերաբերվել խնամքով. տեխնիկական և նյութական
միջոցները օգտագործել ճիշտ և նպատակային` չշահագործելով դրանք
անձնական նպատակների համար,
 աշխատանքային ժամերին բացառել անձնական բնույթի
խոսակցությունները:

Աշխատակցի և հաճախորդի փոխհարաբերությունները.

 ապահովել կազմակերպության աշխատակցի և հաճախորդի


համագործակցությունը`հիմնվելով փոխադարձ վստահության վրա,
 հաճախորդի նկատմամբ ցուցաբերել ջանասիրություն, հոգատարություն,
ուշադրություն և հարգալից վերաբերմունք ` տարբեր գործարքներ
իրականացնելիս,
 հաճախորդին տրամադրել մատուցվող ծառայությունների վերաբերյալ
անհրաժեշտ տեղեկատվություն` պարզ և հստակ ձևով,
 ներկայացնել մատուցվող ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը`
պարտադիր ներառելով հետևյալ դրույթները.

ա) մատուցվող ծառայության բնույթը և բնորոշ հատկանիշները,


բ) հաճախորդի իրավունքներն ու պարտականությունները,
գ) առաջարկվող ծառայության պայմաններն ու ռիսկային գործոնները,
դ) գործարքի ընթացքի նկարագիրը

 հաճախորդին նախապես տեղեկացնել համագործակցության պայմանի


փոփոխության վերաբերյալ,
 հաճախորդին մատուցվող ծառայությունների առավելությունները և
թերությունները ներկայացնելիս չապակողմնորոշել,
 հարգալից և բարեկիրթ ձևով արձագանքել հաճախորդի կողմից ներկայացվող
բողոքներին և համագործակցության առաջարկներին,
 ցուցաբերել հաճախորդին արժանապատիվ և արհեստավարժ
վերաբերմունք,
 պահպանել հաճախորդին վերաբերվող տեղեկատվության գաղտնիությունը:

You might also like