You are on page 1of 3

Բարեվարքություն

Integrity
“Inegrity” անգլերենից բառացիորեն թարգմանաբար նշանակում է ազնիվ և
հետևողական լինելու պրակտիկա և ամուր բարոյական ու էթիկական
սկզբունքների ու արժեքների անզիջում հետևողականություն:
Բարեվարքություն ունեցող անձը ցուցաբերում է առողջ բարոյական և
էթիկական սկզբունքներ և անում է ճիշտը, անկախ նրանից, թե ով է նրան
հետևում: Բարեվարքությունը այն հիմքն է, որի վրա գործընկերները
կառուցում են հարաբերություններ և վստահություն: «Բարեվարքություն»
բառը մեծապես չի պարունակվում աշխատանքի նկարագրություններում,
բայց դա որակ է, որը յուրաքանչյուր գործատու փնտրում է աշխատողի մեջ:
Integrity-ն ավելին է, քան պարզապես աշխատողին վստահելը: Ազնվություն
ունեցող անհատն իր կյանքն ապրում է բարոյական ձևով, նա ունի լավ
միջանձնային հմտություններ և հիմնական արժեքները, որոնք նա կրում է,
տարածվում են նաև նա մասնագիտական կյանքի վրա:

Աշխատակիցները, ովքեր չեն ցուցաբերում բարեվարքության գծեր, կարող


են թունավոր/toxic/ լինել աշխատավայրի մշակույթի և, հետևաբար,
ընկերության արտադրողականության համար: Այնտեղ, որտեղ
ազնվություն չկա, հաճախ կոռուպցիա է առաջանում: Աշխատավայրում
բարեվարքությունը դրսևորվում է տարբեր ձևերով, բայց առաջին հերթին
վերաբերում է բնավորության բարձր գծերին և աշխատանքային էթիկա
ունենալուն ներառյալ՝ առողջ դատողությունը, ազնվությունը,
հուսալիությունը և հավատարմությունը: Հայտնի սահմանումը հետևյալն է.
բարեվարքությունը ճիշտ բան անելն է (ձեր խոսքերի, արարքների
և համոզմունքների միջոցով), երբ ոչ ոք չի հետևում:

Աշխատանքի մեջ բարեվարքության բարձր աստիճանը նշանակում է.

 Դուք վստահելի եք
 Դուք զբաղվում և խրախուսում եք բաց և ազնիվ հաղորդակցությունը
 Դուք պատասխանատու եք ձեր արարքների համար

Ի վերջո, բարեվարքությունը հիմնված է արժեքների վրա, այլ ոչ թե


անձնական շահի:

Հետևաբար, աշխատանքային միջավայրում բարեվարքության


պահպանումը կարևոր է բոլոր մակարդակների աշխատակիցների
համար, բայց հատկապես, երբ դուք շարունակում եք բարձրանալ
կարիերայի սանդուղքով: Բարեվարքություն ունենալը օգնում է ստեղծել
բաց և դրական աշխատանքային միջավայր և որոշումների կայացման
արդյունավետ մոտեցում:

Աշխատակազմի ամբողջական բարեվարքությունը ոչ միայն ձեռնտու է


բիզնեսին, այլ նաև ձեռնտու է անհատին: Ցույց տալով, որ դուք ազնիվ և
վստահելի մարդ եք, դուք հարգանք և վստահություն ձեռք կբերեք ձեր
կոլեգաների և ղեկավարների կողմից, ինչը կարող է նաև մեծ դեր խաղալ
ձեր կարիերայի աճի, առաջընթացի և ընդհանուր հաջողության մեջ:

Աշխատավայրում բարեվարքությունը դրսևորվումների օրնակներ են՝

1. Աշխատանքի ժամանակին ներկայանալը


2. Քրտնաջան աշխատելը
3. Չտալ այնպիսի խոստումներ, որոնք րես կարող անել
4. Ազնիվ լինել ինքդ քո թերությունների մասին
5. Պրոֆեսիոնալ վարվել կոնֆլիկտի դեպքում
6. Պատասխանատվություն ստանձնել կատարած գործողությունների
համար
7. Պահպանել գաղտնիությունը
8. Լավ օրինակ լինել և առաջնորդվել միայն լավ օրինակով
9. Լինել հաշվետու
10. Պաշտպանել այն/արժեքները,կարծիքները, իրավունքները/, ինչը
ճիշտ ես համարում։

You might also like