You are on page 1of 6

Խ․ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ՊԵՏԱԿԱՆ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ Պատմության և հասարակագիտության


Բաժին՝ Հասարակագիտություն
Կուրս՝ երկրորդ
Ձևաչափ՝ Հեռակա
Առարկա ՝Մանկավարժություն
Թեմա ՝Մանկավարժական գիտությունների համակարգը
և ժամանակակից զարգացումները
Դասախոս՝ Մանկավարժական գիտությունների
թեկնածու,դոցենտ Ս․Ջանիկյան
Ուսանող ՝Մարգարյան Արթուր
Մանկավարժությունն անցել է զարգացման
երկարատև ուղի։դարերի ընթացքում , սկսած վաղ
ժամանակներից մինչև մեր օրերը ,կուտակվել են
մանկավարժական տեսական,Էմպիրիկ գիտելիքներ։
Բնական է , որ մանկավարժությումը չէր կարող բոլոր,
մանավանդ առանձնահատուկ և պրոֆիլային բնույթի
գիտելիքները, նյութերը տեղավորել իր
շրջանակներում ։ Կարիք զգացվեց կուտակված
գիտելիքները , նյութերը շերտավորել և առանձնացնել
մանկավարժական գիտության նոր բնագավառներ
։ԵՎ ահա ,առաջացավ մանկավարժական
գիտությունների նոր համակարգը , որի մեջ մտնում են
բազմաթիվ նոր ճյուղեր կամ բնագավառներ։
Այս համակարգի մեջ է դասվում ․
Ընդհանուր մանկավարժությունը ,որն
ուսումնասիրում է կրթուրյան ,դաստիարակության ու
զարգացման օրինաչափությունները։
Մանկավարժության պատմությունն
ուսումնասիրում է դաստիարակության , որպես
հասարակական երևույթի, զարգացման և
մանկավարժական ուսմունքների պատմությունը,
ինչը կանխում է անցյալի սխալները կրկնելը
,նպաստում անհրաժեշտ արժեքներն օգտագործելուն։
Մինչդպրոցական և նախադպրոցական
մանկավարժությունը հետազոտում է այդ տարիքների
երեխաների հետ տարվող կրթադաստիարակչական
աշխատանքների օրինաչափությունները։
Դպրոցի մանկավարժությունն ուսումնասիրում-
հետազոտում է զանգվածային միջնակարգ
դպրոցների սովորողների ուսուցման
,դաստիարակության և զարգացման
օրինաչափությունները։
Բարձրագույն դպրոցի մանկավարժությունը
հետազոտում է բարձրագույն ուսումնական
հաստատություններում սովորողների ուսուցման
տեսությունը և մեթոդիկան։ Պատրաստում է
բարձրակարգ մասնագետներ
դոկտորներ,պրոֆեսորներ,գիտության աշխատողներ։
Ռազմական մանկավարժությունը ուսումնասիրում է
Ռազմական ուսումնարաններում,ռազմական
բարձրագույն դպրոցներում,ակադեմիաներում
սովորող երիտասարդության ուսուցման և
դաստիարակության հիմնախնդիրները։
Պրոֆտեխկրթության մանկավարժությունը
հետազոտումէ ուսումնա-դաստիարակչական
գործընթացի առանձնահատկությունները
պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններում։
Մանկավարժության հատուկ բնագավառ է
կոորեկցիոն կամ հատուկ մանկավարժությունը կամ
դեֆեկտոլոգիան։Դեֆեկտոլոգիական
գիտություններն իրենց հերթին ստորև բաժանվում են
ինքնութույն բնագավառների։
Սուրդոմանկավարժություն(կազմակերպում է խուլ և
համր երեխաների ուսուցումը և
դաստիարակությունը)․
Տիֆլոմանկավարժություն(կազմակերպում է կույր
երեխաների ուսուցումը և դաստիարակությունը)․
Օլիգոֆրեն մանկավարժությունը(կազմակերպում է
մտավոր հետամնաց երեխաների ուսուցումն ու
դաստիարակությունը)․
Մանկավարժության նոր բնագավառներ կամ ճյուղեր
են նաև արտադրողական մանկավարժությունը ,
սոցիալական մանկավարժությունը,երրորդ տարիքի
մանկավարժությունը,ուղղիչ աշխատանքային
մանկավարժությունը,բուժական
մանկավարժությունը,համեմատական
մանկավարժությունը,կրթության
փիլիսոփայությունը,համագործակցության
մանկավարժությունը և այլն։
Մանկավարժության թվարկված բոլոր ճյուղերը կամ
բնագավառները ինքնուրույն գիտություններ են և
փոխկապակցվում են Մայր գիտության
ընդհանուրմանկավարժության միջոցով։

You might also like