You are on page 1of 8

ԵԳԻՊՏԱԿԱՆ

ԲՈՒՐԳԵՐ

ԴԱՍԱԽՈՍ՝ՔՐԻՍՏԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂ՝ԻՆԳԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԳԻԶԱՅԻ ԲՈՒՐԳԵՐ
Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային
համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ
սֆինքսի հսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների
գյուղը և արդյունաբերական համալիրը: Այն գտնվում է Արևմտյան
անապատում՝ Նեղոս գետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝
Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես
դեպի հարավ-արևմուտք:

Բուրգերը, որոնք Արևմուտքի պատկերացման մեջ սովորաբար


պատմականորեն ընկալվում են որպես Հին Եգիպտոսի խորհրդանիշը,
ժողովրդականացվել են հելենիստական ժամանակահատվածում, երբ Մեծ
բուրգը Անտիպատեր Սիդոնցու կողմից ներառվեց աշխարհի յոթ
հրաշալիքների ցանկում: Այն յոթ հրաշալիքներից ամենահինն է և միակը,
որ կանգուն է մնացել առ այսօր:
ՔԵՈՓՍԻ ԲՈՒՐԳ
Քեոփսի բրգային համալիրը բաղկացած է հովտային տաճարից,
որն այժմ թաղված է Նազլեթ-էլ-Սամման գյուղի տակ: Տարածքում
հայտնաբերվել են բազալտե սալաքարեր և կրաքարե պատեր,
սակայն տարածքը չի պեղվել: Հովտի տաճարը կապված էր դեպի
բուրգ տանող ուղու հետ, որը մեծապես տուժել է գյուղի
կառուցման պատճառով: Այդ ուղին տանում էր դեպի Քեոփսի
դամբարանային տաճարը: Այս տաճարից պահպանվել են միայն
բազալտե մայթուղիները: Դամբարանային տաճարը կապված է
եղել փարավոնի բրգի հետ: Վերջինս ունի իր հետ կապակցված
երեք ավելի փոքր թագուհու բրգեր և հինգ նավերի հորեր: Դրանց
մեջ պահպանվել են նավեր, իսկ բրգի հարավային կողմում
գտնվող երկու հորերում մինչև հիմա էլ պահպանվում են հին
նավերը: Դրանցից մեկն այժմ վերականգնվել և ցուցադրվում է:
Քեոփսի բուրգի հիմքի երեսպատման քարերն ամբողջությամբ
առկա չեն: Այդ բարձրորակ կրաքարի հիմնաքարերը
պատրաստվել են մոտակա քարհանքերում:
ՔԵՖՐԵՆԻ ԲՈՒՐԳ
Քեֆրենի բրգային համալիրը բաղկացած է
հովտի տաճարից, Սֆինքսի տաճարից, դեպի
բուրգ տանող ուղուց, դամբարանային
տաճարից և փարավոնի բուրգից: Հովտային
տաճարում, ինչպես նաև տաճարում գտնվող
ջրհորում Մարիեթի կողմից 1860 թվականին
հայտնաբերվել են Քեֆրենի բազմաթիվ
արձաններ: Մնացածը հայտնաբերվել են
հաջորդող պեղումների ընթացքում Սիեգլինի
(1909-1910), Յունկերի, Ռեիսների և Հասանի
կողմից: Խաֆրեի համալիրը ներառել է նավերի
հինգ հորերը և սերբադով (դամբարանային
կառույց) օժանդակ բուրգ: Խաֆրեի բուրգն
ավելի մեծ է երևում, քան Քեոփսի բուրգը
շնորհիվ իր բարձրադիր տեղանքի: Իրականում
այն ավելի փոքր է թե՛ իր բարձրության, թե՛
ծավալով: Քեֆրենի բուրգի գագաթին
ցուցադրված են դրա երեսպատման քարերը:
ՄԻԿԵՐԻՆԻ ԲՈՒՐԳ
Միկերինի բրգային համալիրը
բաղկացած է հովտային տաճարից,
ուղուց, դամբարանային տաճարից և
փարավոնի բուրգից: Հովտային
տաճարում ժամանակին կային
Միկերինի բազմաթիվ արձաններ:
Եգիպտոսի 5-րդ դինաստիայի
ժամանակաշրջանում հովտի տաճարին
ավելացվել է սյունասրահով ավելի փոքր
մի տաճար: Դամբարանային
տաճարում նույնպես գտնվել են
Միկերինի բազմաթիվ արձաններ:
Փարավոնի բուրգն ունի երեք օժանդակ
կամ թագուհու կոչվող բուրգեր: Չորս
հիմնական հուշարձաններից միայն
Միկերինի բուրգն է, որի սկզբնական
հղկված կրաքարային երեսպատված
հատվածը չի պահպանվել:
ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Կառուցման տեսությունների մեծ մասը
հիմնված է այն գաղափարի վրա, որ
բուրգերը կառուցվել են քարհանքից
հսկայական քարերի փոխադրմամբ ու
տեղաշարժմամբ: Տարաձայնություն կա
այն հարցի շուրջ, թե ինչպես են
քարերը տեղափոխվել և տեղադրվել և
ինչ եղանակով:
Բուրգերի կառուցման ժամանակ
ճարտարապետները հավանաբար
ժամանակի ընթացքում մշակել են
իրենց սեփական տեխնիկան: Նրանք
ընտրում էին ժայռային տարածքներ և
ոչ թե ավազուտներ: Այդպիսի
տարածքը կայուն հիմք էր
հանդիսանում բուրգերի կառուցման
համար: Մանրամասնորեն
հետազոտելով տարածքը և դնելով
առաջին հիմնաքարերը՝ նրանք
կառուցում էին բուրգերը
հորիզոնական մակարդակներովՈ
ՆՊԱՏԱԿԸ
Կա կարծիք, որ Գիզայի և այլ բուրգերը կառուցվել են
որպես դամբարաններ՝ պահպանելու Հին Եգիպտոսում
իշխած և մահացած փարավոնների մարմինները:Հին
եգիպտացիները հավատում էին, որ փարավոնների հոգու
մի մասնիկնը, որն իրենք անվանում էին Կա, մնում էր
մահացած փարավոնի դիակի մեջ: Անհրաժեշտ էր
պատշաճ եղանակով խնամել նրա մարմինը, որպեսզի
«նախկին փարավոնը կատարեր իր նոր
պարտականությունները որպես մահացածների արքա»:
Կա տեսակետ, որ բուրգը ծառայել է ոչ միայն որպես
փարավոնների դամբարան, այլև որպես պահեստ այն
բոլոր իրերի, որոնք անհրաժեշտ էին լինելու փարավոնին
հանդերձյալ կյանքում: Հին եգիպտացիները հավատում
էին, որ երկնային կյանքի վերջը դեպի հանդերձյալ
աշխարհ ճանապարհորդության սկիզբն էր: Փարավոնի
զմռսված մարմինն ամփոփվում էր բուրգի տակ կամ դրա
մեջ՝ պահպանելու նրան և ապահովելու նրա
կերպարանափոխությունն ու համբարձումը դեպի
հադերձյալ աշխարհ:
ՎԵՐՋ

You might also like