You are on page 1of 8

«Հայ

պարբերական
մամուլ»
Մամուլի պատմությունը

Մամուլի պատմությունը, որպես հայագիտության առանձին


բնագավառ, թելադրում էր իր առանձնահատկություններից բխող,
ուսումնասիրության սեփական առարկան և մեթոդները:
Գրականության հետ այն կապվում էր սոսկ մասնակիորեն, ճիշտ
այնպես, ինչպես փիլիսոփայության, մանկավարժության,
արվեստագիտության, տնտեսագիտության և այլ հասարակական
գիտությունների հետ, որոնք կազմում են մամուլի պատմության
ընդամենը բաղադրիչները և ոչ` ամբողջությունը: Ավելի քան երկու դար
հայ պարբերական մամուլն իր էջերում ամփոփել է մեր ժողովրդի
անցած ճանապարհի բախտորոշ շրջանները, դարձել նրա կյանքի
տարեգիրը:
Առաջին հայկական պարբերականը Հնդկաստանում
տպագրվող հայկական պատմա-մշակութային հանդեսն էր։
Հայկական մամուլը հինդարվել է Հնդկաստանի Մադրաս
քաղաքում 1794-ի հոկտեմբերի 14-ին։ «Ազդարար» ամսագրի
հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։
Այն գործել է մինչև 1796-ի մարտ ամիսը։ Այդ ընթացքում
հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։
ՀԱՅ ՄԱՄՈՒԼԸ 217 ՏԱՐԵԿԱՆ

Հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը:

Անցած ավելի քան 200 տարիների ընթացքում Հայաստանում եւ աշխարհի


տարբեր երկրներում հրատարակվել են շուրջ 4000 պարբերականներ , որոնք
անգնահատելի նպաստ են բերել հայ ժողովրդի, հայ հասարակական -
քաղաքական կյանքի ու հոգեկերտվածքի ձեւավորման գործում : Իր հերթին ,
հայ ժողովրդի պատմական ճակատագիրն էլ անջնջելի դրոշմ է դրել մեր
լրագրության բնույթի վրա: Հայաստանի բռնի բաժանումները , նվաճողների
անմարդկային վերաբերմունքն ու կոտորածները, շարունակական թալանն ու
գաղթօջախների առաջացումը հայության տնտեսական ու քաղաքական
կյանքի, մշակութային արժեքների ստեղծման համար տարբեր պայմաններ են
ստեղծել:«Ազդարարի» հիմնադրումով ազդարարվեց եվրոպական
չափանիշներով հայ ժողովրդի քաղաքակրթական վիճակի մի նոր, բարձր
աստիճանի լինելիության իրողությունը:
Հայ իրականության մեջ «Ազդարարից» հետո Վենետիկում
Մխիթարյան հայրերից Ղ. Ինճիճյանի խմբագրությամբ
արեւմտահայ աշխարհաբարով լույս տեսան
«Տարեգրություն» (1800-1802), «Եղանակ Բյուզանդյան» (1803-
1820), «Դիտակ Բյուզանդյան» (1812-1816թթ.)
պարբերականները: 1847-1863թթ. Վիեննայում լույս տեսնող
«Եվրոպա» քաղաքական լրագիրը հարուստ
տեղեկատվություն էր մատուցում ժամանակի
եվրոպական երկրների, Ռուսաստանի եւ Անդրկովկասի
կյանքի ու կարեւոր իրադարձությունների մասին,
լուսաբանում ազգային մշակույթի հետ կապված
բազմապիսի հարցեր:
Մխիթարյանների պարբերականներից ամենաուշագրավը հայկական
հնագույն պարբերաթերթ «Բազմավեպն» (1843թ. առ այսօր) է, որին իր
երկարակեցությամբ շատ քիչ է զիջում Վիեննայում տպագրվող «Հանդես
ամսօրյան» (1887թ. առ այսօր): Այն հայ մշակույթի պատմության մեջ
հսկայական դերակատարություն ունի, զարգացնում է
հայագիտությունը, պատշաճ կերպով ներկայացնում այն եվրոպական
գիտական աշխարհին, համաշխարհային գիտական մտքի
նորությունները թարգմանաբար ներկայացնում հայ հասարակությանը:
Այսօր էլ Մխիթարյան միաբանությունը գիտական, մշակութային,
ազգագրական գործունեությանը զուգընթաց, շարունակում է խթանել
հայ լրագրության զարգացմանը եւ դարձել է հայ մամուլի ոչ միայն
ստեղծման, այլեւ կայունացման ամենահեղինակավոր օջախներից մեկը:
Հայ մամուլի պատմության հասարակական կարծիքի սերտաճման փուլում (1850-80-
ական թթ.) սոցիալական հակամարտությունների խորացման հետեւանքով խիստ
սրվեց գաղափարական-քաղաքական պայքարը: Մամուլը դարձավ հասարակական-
քաղաքական ուղղությունների դրսեւորման յուրահատուկ միջավայր:

Այս շրջանում իրենց գիտամանկավարժական գործունեությունն էին ծավալում


լուսավորիչ-դեմոկրատներ Խ. Աբովյանը, Ս. Նազարյանը, Մ. Նալբանդյանը, ովքեր
ծրագրել էին կրթել ու լուսավորել հայ ժողովրդին եւ դուրս բերել նրան դարավոր
ընդարմացումից: Ս. Նազարյանի «Հյուսիսափայլը» (1858-64, Մոսկվա)` իբրեւ հայ
իրականության մեջ լուսավորական շարժման առաջնեկ ու ջահակիր,
հետեւողականորեն պայքար ծավալեց հանուն ազգային ինքնաճանաչման եւ
համախմբման, աշխարհաբարի քաղաքացիության իրավունքների հիմնավորման,
թարգմանական գրականության ավանդույթների հաստատման,
գրաքննադատական դպրոցի ստեղծման, մանկավարժական մտքի մշակման եւ այլ
ասպարեզներում նորի ու առաջավորի տեղայնացման համար:
Քաղաքական մամուլի կայացման եւ զարգացման փուլում (1890-1918 ), հատկապես
1894-96թթ. ճգնաժամային օրերին, հայ լրագրությունը ստանձնում է ազգային
կյանքի ղեկավարի, պետականությունից զուրկ հայության ոչ միայն բարոյական
պաշտպանի, այլեւ քաղաքական առաջնորդի դերը: Բնորոշ երեւույթ է, որ
դարավերջի հայ ժողովրդի ազատագրական շարժումների վերելքի պայմաններում
հասարակական հոսանքներին փոխարինելու են գալիս ազգային
կուսակցությունները, որոնք երկնում են հայ լրագրության նոր ճյուղ` կուսակցական
մամուլը` ի դեմս «Արմենիայի» (1885-1923), որի թեզերով ղեկավարվում էր
Արմենական կուսակցությունը, Հնչակյան կուսակցության օրգան «Հնչակի» (1887-
1915, 1935-40) եւ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրած «Դրօշակի» (1891-
1914, 1925-34):

You might also like