Professional Documents
Culture Documents
Մարիաննա նախադեպ
Մարիաննա նախադեպ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Իրավագիտության ամբիոն
ԵԱԴԴ/0076/01/15
Նախադեպի վերլուծություն
Ուսանողուհի ` Սարգսյան Մարիաննա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Գործ թիվ ԵԱԴԴ/0076/01/15
նախագահությամբ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ ՝
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
քարտուղարությամբ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
2015 թվականի մարտի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական
վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին
մասով հարուցվել է թիվ 10116215 քրեական գործը։
Նախաքննության մարմինը 2015 թվականի ապրիլի 7-ին որոշում է կայացրել
Տիգրան Բորիսի Թամրազյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրան ՀՀ
քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու
մասին։ Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Տ.Թամրազյանի
նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննության մարմինը 2015 թվականի ապրիլի 8-ին որոշում է կայացրել
Տ.Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ
հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։
Հետախուզման մեջ գտնվող Տ.Թամրազյանը 2015 թվականի սեպտեմբերի 15-ին
ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ
ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։
Նախաքննության մարմինը 2015 թվականի սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել
առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ
Տ.Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ
հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
2015 թվականի հոկտեմբերի 26-ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն
վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
(այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճռով
Տ.Թամրազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի
1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ
հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ ութ
տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝
ազատազրկում մեկ տարի վեց ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ
հոդվածի հիման վրա Տ.Թամրազյանի նկատմամբ վերջնական պատիժ է
նշանակվել ազատազրկում` ութ տարի վեց ամիս ժամկետով։
Վերոհիշյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
ամբաստանյալ Տ.Թամրազյանի պաշտպան Է.Խաչատրյանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)`
2017 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը
բավարարվել է մասնակիորեն, Տ.Թամրազյանի վերաբերյալ Առաջին ատյանի
դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը ՀՀ քրեական
օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով բեկանվել
և փոփոխվել է, Տ.Թամրազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի
112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ քրեական
օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալը դատապարտվել է
ազատազրկման` հինգ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ
հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` մեկ տարի վեց ամիս ժամկետով։ ՀՀ
քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` պատիժները մասնակիորեն
գումարելու միջոցով, Տ.Թամրազյանի նկատմամբ վերջնական պատիժ է
նշանակվել ազատազրկում` հինգ տարի վեց ամիս ժամկետով։
Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր
դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ
դատարանի՝ 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի
ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ
Տ.Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ
հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ Նա 2015
թվականի մարտի 31-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի
Մարգարյան 8/1 հասցեում գործող «Պենտհաուս» գիշերային ակումբի մուտքի
մոտ՝ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իր մոտ
ապօրինի պահվող, հրազեն հանդիսացող ատրճանակից կրակել է Էդգար Աշոտի
Ջաբուրյանի որովայնին, պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս՝
կյանքին վտանգ սպառնացող, որն արտահայտվել է՝ որովայնի ձախ կեսի շրջանի
հրազենային, գնդակային, թափանցող, բարակ աղիների վնասմամբ՝ կույր
վիրավորման ձևով, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի
կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը և դիմել է փախուստի 1
___________________________________________
(տե՛ս1 քրեական գործ, հատոր 3, թերթեր 156-158)։
________________________________________
(տե՛ս3 քրեական գործ, հատոր 6, թերթեր 62-79)։
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է.
հիմնավոր է արդյոք Տ.Թամրազյանի արարքում սպանության փորձի բացակայության և
դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցակազմի առկայության
վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
________________________________________
(տե՛ս4 Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի
օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 16-րդ կետը)։
____________________________________
(տե՛ս5 Գրիգոր Վոլոդյայի Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի
թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 17-17.1-րդ կետերը)։
ՈՐՈՇԵՑ
Նախագահող՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ