You are on page 1of 1

5․ Արփի լիճ ազգային պարկի զբոսաշրջային արժեքը:

Ունի տեկտոնահրաբխային ծագում։ Ջրահավաք ավազանը 220 կմ² է։ 1951-ին


պատվարվել է և վերածվել Արփի լիճ ջրամբարի։

Ազգային պարկի ընդհանուր տարածքը շուրջ 62.000 հա է: Այստեղ աճում է մոտ 670
տեսակի բույս, այդ թվում՝ «ՀՀ Կարմիր գրքում» գրանցված ալպյան մանուշակը,
գիհին, պտենին, ալպիական, սուբալպիական եւ ջրաճահճային արժեքավոր այլ
բույսեր: Ազգային պարկում պահպանվում են հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը,
հովազը, «Միջազգային կարմիր գրքում» գրանցված Դարեւսկու իժը և թռչունների
շուրջ 140 տեսակներ, որոնցից 80-85-ը նաև բնադրվում են այդտեղ: Նշված 80-85
տեսակներից 7-ը համաշխարհային պահպանման մտահոգության առարկա են`
ներառյալ գանգրափետուր հավալուսնը և մարգահավը: Նշվածներից զատ՝ Արփի լճի
կղզիներում ձվադրվում է նաև Էնդեմիկ հայկական որորը։

You might also like