You are on page 1of 4

Պետրոսյան 1

Սամվել Պետրոսյան

Վարդուհի Պողոսյան

14.12.22

Թեմատիկ աշխատանք

Անհատները ճակատագրական պահերին

Հայ ժողովրդի անցած դժվարին ու քարքարոտ ուղու վրա իրենց անջնջելի հետքն են

թողել հայրենասիրությամբ, իմաստությամբ քաջությամբ առանձնացող անհատներ։

Այսպիսի անհատների դերը ժողովրդի կյանքում կարևորվում է անկախ ժամանակից։

Մեր օրերում նույնպես կարևոր է նման անհատների գործունեությունը, այդ

պատճառով էլ ես նրանց նվիրում բարձր եմ գնահատում, որովհետև կարծում եմ, որ

ժողովուրդը մշտապես կարիք ունի ուժեղ անհատների։ Այս անհատներին ճանաչելը

կարևոր է ինձ համար, քանի որ նրանք մեծ դերակատարում ունեն ժողովրդի


Պետրոսյան 2

ճակատագրի կերտման գործում։ Հայ ժողովուրդը ունեցել է նման անհատներ,

որոնցից են Վարդան Մամիկոնյանը, Մեսրոպ Մաշտոցը, Պապ թագավորը և այլոք։

Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը ծնվել է 387 թ․ Մեծ Հայքի Տուրուբերան

նահանգում։ Վարդանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի որդին էր և 422 թ․- ից

դարձել է հայոց զորքերի սպարապետ։ Նա գլխավորել է Ավարայրի ճակատամարտը,

որը իր անհմահությունն է գտել Գրիգոր Խանջյանի « Վարդանանք » նկարում։ Նկարը

կերտվել է 1995 – 1998 թթ․, ունի 580 x 670 սմ չափեր։ նկարում պատկերված

հերոսները մեզ են նայում Վարդան Մամիկոնյանի, Պարույր Սևակի, Վիլյամ

Սարոյանի, Անդրանիկ Օզանյանի, Եղիշե Չարենցի, Գրիգոր Խանջյանի, Կոմիտասի,

Դանիել Վարուժանի աչքերով։

Կտավը արվել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի անմիջական

աջակցությամբ․ այն պետք է զարդարեր Էջմիածնի Նոր Վեհարանի պատը։ Այս նկարը

հայ ժողովրդի հերոսական պայքարի արտացոլումն է, ժողովրդի անկոտրում ոգու

դրսևորումը բոլոր ժամանակների համար։ Սա արտացոլվել է Ավարայրի

ճակատամարտի տեսարանով, քանի որ այդ ճակատամարտը հայ ժողովրդի

ոգեշնչման ամենավառ օրինակն է։ Մեկ անգամ սա փաստվում է, որ անհատը կարող

է համախմբել ժողովրդին, որը միմյանց հաղթանակ է ծնում։ Վարդան Մամիկոնյանի

անմահ սխրանքի նմանօրինակ մի քայլ էր Մեսրոպ Մաշտոցի արարումը։ Քաջ

գիտակցելով հայկական գրեր ունենալու անհրաժեշտությունը երբեմնի զինվորական,

ավելի ու հոգևորական Մեսրոպը Աստվածաշնչի թարգմանության


Պետրոսյան 3

անհրաժեշտությամբ դրդված 405 թ․ Եդեսիայում ավարտին հասցրեց հայոց

այբուբենը։ Այն վճռական դեր ունեցավ հայոց պատմության և մշակույթի

պահպանման գործում։ Նրա ստեղծած թռչնատառերը ոգեշնչեցին Գրիգոր

Խանջյանին և Վազգեն Ա կաթողիկոսի պատվերով նա 1992 – 1994 թթ․ ստեղծեց «

Հայոց այբուբեն » Գորելեն որը « Վարդանանք » Գորելենի օրինակով հյուսվեց

Ֆրանսիայում, իսկ որմնանկարը զարդարեց Գաֆեսչյան արվեստի կենտրոնի

ստեղծվել է 1981 թ․ « Հայոց այբուբեն » ստեղծագործությունում պատմված է Մեսրոպ

Մաշտոցը, Սահակ Պարթևը, Վռամշապուհը, Գեղանուշ, Վահան Ամատունին,

Վազգեն Ա-ն։ Պատմություն կերտող հայ անմահ կերպարներից է Պապ թագավորը

( 353 – 370 թթ․ )։ Պապը հայոց պատմության մեջ շրջադարձային պտույտ կատարեց՝

երկիրը մաքրելով թշնամիներից, ընդարձակելով Հայաստանի սահմանները

վերաշինեց բնակավայրերը, վերականգնեց եկեղեցիները։ Նրա կառավարման

ժամանակ 571 թ․ հայկական զորքերը փայլուն հաղթանակ տարան Զիտազի

ճակատամարտում, որից հետո սկսվեց բանակի հզորացման ( մինչև 100.000)

տնտեսության զարգացման հայոց հզորացման գործընթացը։ Սա դուր չէր գալիս

Հռոմին և 374 թ․ նրան դավադրաբար սպանում են․ իր հայրենանվեր գործունեության

համար ժողովուրդը շատ է սիրել Պապ թագավորին։ Ես նույնպես բարձր եմ

գնահատում այս անհատին, որովհետև նա մեծ դեր է անցել Հայաստանի հզորացման

գործում։ Հատկապես ինձ դուր եկավ բանակի հզորացման գործում նրա կատարած

աշխատանքը։
Պետրոսյան 4

Այսպիսով հայոց պատմության ուսումնասիրությունը ինձ հանգեցրեց այն

եզրակացության, որ առանց պատմական անհատների հնարավոր չէ հասնել

հաջողություններին։ Այդ անհատներն են, որ կարողանում են համախմբել ժողովրդին

և առաջ մղել դեպի ազգապահպանության, գոյապահպանության։ Կարծում եմ, որ այս

անհատները մշտապես պետք է լինեն ժողովրդի կողքին, լսեն և հաշվի առնեն նրա

կարծիքը։

Աղբյուր առաջին – Գաֆեսճյան կենտրոնի ստացած տեղեկություններից

Աղբյուր երկրորդ – Հայոց պատմություն 7

Աղբյուր երրորդ –

https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=https://avalanches.com/am/

yerevan__771_18_08_2019&ved=2ahUKEwi8qt_nzPn7AhVgRPEDHaDJDksQFnoECB4QAQ

&usg=AOvVaw1xEG6EdIgJe3AzacyYlQSM

Աղբյուր չորորդ - https://armeniadiscovery.com/hy/articles/vardan-mamikonyan

You might also like