You are on page 1of 8

Շահամիր Շահամիրյան

Շահամիր Շահամիրյան (1723, Սպահան,


Իսֆահան, Իրան - 1798, Չեննայ,
Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան
), հնդկահայ հասարակական-քաղաքական
գործիչ, վաճառական։
Շահամիր Շահամիրյան
Շահամիր Շահամիրյան
• Շահամիրյանը «Որոգայթ փառաց»
աշխատության հեղինակն է։ Հայ
ժողովրդի մեջ ազատագրական
գաղափարների տարածման,
երիտասարդությանը հայրենի երկրի
պատմությանն ու մշակույթին
ծանոթացնելու համար 1771 թվականին
Մադրաս քաղաքում հիմնել է հայկական
տպարան, որտեղ 1772 թվականին լույս է
տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր
տետրակ, որ կոչի Յորդորակ» գիրքը։
Շահամիր Շահամիրյան
Շահամիր Շահամիրյան
• 1773 թվականին հրատարակվում է «Որոգայթ փառաց» գիրքը,
որը օտար լծից ազատագրելուց հետո ստեղծվելիք ապագա
հայկական պետության կառավարման համար նախատեսված
օրենքների ժողովածու էր։ Ըստ Շահամիրյանի, հայոց ապագա
պետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ «Հայոց տունը»,
պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված
պատգամավորներից։ Հայաստանում պետք է իշխեր օրենքը։
«Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել գործադիր
իշխանություն (կառավարություն)։ Այդ նպատակով
փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից
մեկը վիճակահանությամբ կարող էր դառնալ նախարար, իսկ
մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ։ Նախարարը լինելու էր
օրենքների առաջին կատարողը և զորքի գլխավոր
հրամանատարը։ Հայաստանի բոլոր բնակավայրերը պետք է
ունենային դպրոցներ։ «Որոգայթ փառաց» գիրքը
սահմանադրական հանրապետություն ստեղծելու ծրագիր էր և
հայ քաղաքական մտքի կարևոր նվաճումներից մեկը։
Շահամիր Շահամիրյան
<<Հարավային ծրագիր>>

• Ռուսաստանի հովանու տակ հայկական պետականությունը վերականգնելու 20


հոդվածից բաղկացած նախագիծ կազմել էր Շահամիր Շահամիրյանը:
• Այս նախագծով ․
• ․Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք էր հռչակվեր
հանրապետություն՝ պառլամենտական կառուցվածքով:
• ․Կառավարությունը պետք է գլխավորեր ազգությամբ հայ նախարարը:
• ․Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար 6 հազարանոց ռուսական
զորք:
• ․Հայաստանը տարեկան հարկ պիտի վճարեր Ռուսաստանին և
անհրաժեշտության դեպքում տրամադրեր նաև զորք:
• ․Առաջարկվում էր երկու երկրների միջև սահմանել ազատ երթևեկություն:
• ․Հայաստանի կառավարությունը Պետերբուրգում պետք է ունենար իր
դեսպանը:
• Հովսեփ Արղությանի ծրագրի օրինակով Շ. Շահամիրյանի նախագիծը ևս
ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների
կողմից դրանք բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել:
Շահամիր Շահամիրյան

You might also like