You are on page 1of 7

Երաժշտության Պատմություն

Ռեֆերատ

Թեմա՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա»


օպերան

Ուսանող.Քարամիջյան Զարուհի
(դաշն.ֆակուլտետ 3րդ կուրս)
Դասախոս. դոց. Լուսինե Սահակյան
Նախաբան

«Տրավիատա» օպերայի սյուժեն վերցված է Ալեքսանդր Դյումայի(կրտսեր)


«Քամելիազարդ տիկինը» վեպից։Կարելի է ասել,որ մեր օրերում
«Տրավիատան» համարյա առաջին տեղն է զբաղեցնում հայնտնիությամբ
և ռեպերտուարներում տարածվածությամբ։
Սակայն,այն միանգամից չստացավ լայն ճանաչում։Հայտնի է ,որ
«Տրավիատայի» առաջին կատարողների կազմը անհաջող էր և
անհամապատասխան օպերային։Դա անհաջողության պատճառներից
մեկն էր։ 1856 թվականին
«Տրավիատան» առաջին անգամ բեմադրվեց Պետերբուրգում և
արժանացավ Սերովի կոշտ քննադատությանը. «Վերջին գործողությունն
ունի մի տեսարան,և հենց այդ տեսարանում երիտասարդ կինը մահանում
է թոքախտից։Տպավորությունը դրամատիկ չէ,այն պաթոլոգիկ է՝
տեսարանը օպերային չէ,այն հիվանդանոցային է»։
Այսպիսով,օպերան դարձավ վեճերի և հակասությունների
առարկա։Ժամանակակից սյուժեն,հանդերձանքը,մազերի հարդարանքը
շատ անսովոր էին 19րդ դարի հասարակության
համար։Սակայն,ամենաանսպասելին այն էր,որ առաջին անգամ
օպերայում գլխավոր հերոսուհին «ընկած կին» էր։Հենց այս
նորարարությունն էր օպերայի սկանդալային ձախողման հիմնական
պատճառը։Սակայն,ինչպես և կանխատեսել էր Վերդին իր ընկեր՝
Էմմանուելե Մուցիոյին ուղղված նամակում,ժամանակը իսկապես
«դատեց»։Այդ «դատը» շահեցին «Տրավիատան» ու Վերդին։Վենետիկյան
անփառունակ պրեմիերայից երկու֊երեք տարի անց «Տրավիատան»
սկսեց հաճախ հայտնվել տարբեր երկրների օպերային թատրոնների
աֆիշների վրա։Այն գրանցեց շատ մեծ հաջողություն։
Սերովը իր կոշտ քննադատությունից որոշ ժամանակ անց գրեց Վերդիի
մասին. «Ինչպես և ցանկացած հզոր տաղանդ,Վերդին իր մեջ արտացոլում
է իր ազգությունն ու դարաշրջանը։Նա իր հողի ծաղիկն է,նա
ժամանակակից Իտալիայի ձայնն է....»։
50֊ականների օպերային հայտնի «տրիադայում» («Րիգոլետտո»,
«Տրուբադուր», «Տրավիատա») կարելի է ասել «Տրավիատան» զբաղեցնում
է առաջին տեղը խորությամբ,ժամանակակից և համարձակ սյուժեով ու
իրատեսականությամբ։
Կարելի է ասել,որ Վերդին սիրելու իր ամբողջ ունակությունը,իր հոգևոր և
ստեղծագործական կյանքը ծախսել է «Տրավիատա» օպերան գրելիս։
«Տրավիատան» դա Վերդիի բացարձակ ու կատարյալ սիրո մեղեդին
է։Սեր,որը հաղթահարում է բոլոր դժվարությունները։Կոմպոզիտորի
ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է Վիոլետտայի վրա։Ամենինչ
կատարվում է նրա գործողությունների շուրջ՝ սեր,երևակայական
դավաճանություն և մահ։Վիոլետտան ամբողջ ժամանակ բեմի վրա
է,օպերայի մնացած հերոսները գրեթե չեն հետաքրքրում
կոմպոզիտորին,նրանք միմիայն լրացնում են և ամբողջացնում
Վիոլետտայի կերպարը։Վերդին թեթևաբարո կնոջ կերպարը
վերափոխում է և ներկայացնում որպես մարդ՝արարած,որը կարող է սիրել
և տառապել։
Ակնհայտ է,որ սյուժեի ընտրությունը Վերդիի պատահական
«քմահաճույքը» չէր և ոչ էլ էքսպերիմենտ։Այն սերտորեն կապված էր
իտալական և համաշխարհային օպերային արվեստի հետ,ինչպես նաև
արտացոլում էր ժամանակի գրական և ստեղծագործական տենդենցները։
«Տրավիատան» կարելի է համարել Վերդիի ու Ջուզեպպինա
Ստրեպպոնիի սիրո հիմնը։ Օպերան գրելիս Վերդիի անձնական կյանքը
շատ նման էր վեպում կատարվելիքին։Այսպիսով այն ոչ թե գեղեցիկ ու
տխուր պատմության համադրում է ականավոր կոմպոզիտորի
երաժշտության հետ,այլ պատմություն է սեփական ցավի մասին։Սա
տարբեր աշխարհների խաչմերուկ է,որի կենտրոնում է Կինը։
Վերդիի օպերաներում կանայք մարմնավորում են տառապանքն ու
զոհողությունը։
Վերդին կնոջն ընկալում էր որպես մի արարած,որն ուներ ցավ, նա
կարեկցում էր կնոջը և խոնարհվում նրա առջև։Հենց սա է,որ այն
դժբախտ աղջիկների կերպարներին դարձրեց նրա օպերաների
հերոս։Կնոջ հանդեպ կարեկցանքն է Վերդիի երաժշտությունը
հասկանալու բանալին։
«Տրավիատան» քնարական֊հոգեբանական մտերմիկ(ինտիմ) օպերա
է,որի սյուժեի հիմքում ընկած է անձնական դրաման,որը ձեռք է բերել
հասարակական իմաստ։ «Տրավիատայում» պարային ու երգային
ժանրերը կարևոր արտահայտչամիջոց են ներկայացնելու առանձին
կերպարների ապրումներն ու զգացումները։Օպերայի գործողությունները
երաժշտապես բացահայտվում են երգի ու պարի միջոցով։Օպերայի
երաժշտության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ինտոոնացիաները և
վալսի ռիթմերը,կախված իրավիճակից Վերդին ճկուն կերպով փոփոխում
է վալսի կերպարային֊զգացմունքային իմաստը։
Օպերայի հիմնական գաղափարը դա կնոջ ողբերգական ճակատագիրն է
բուրժուական հասարակարգում։Հեղինակը քննադատում է այդ
ժամանակի հասարակության բարքերը,որոնց զոհը դարձավ Վիոլետտան։
Բոլոր գործողությունները կատարվում են նրա շուրջ,սկզբում նա
թեթևամիտ է,իսկ հետո վերածնվում է հանդիսատեսի աչքի
առաջ։Հասարակության պատճառով նա հրաժարվում է իր սիրուց և
խորապես տառապում։ Սա է օպերայի հիմնական կոնֆլիկտը։ Մտերմիկ և
կենցաղային(առօրյա) սյուժեն բերեց նրան, որ Վերդին հրաժարվեց
հերոսական մոնումենտալիզմից, թատերական տեսարաններից և
էֆֆեկտներից, որոնք գերակշռում էին նրա սկզբնական օպերային
ստեղծագործություններում։Սա Վերդիի ամենահանդարտ և կամերային
օպերան է։Նվագախմբում գերակշիռ տեղ են զբաղեցնում
լարայինները,իսկ դինամիկան հազվադեպ է դուրս գալիս piano յի
սահմաններից։
Այս օպերան գրված է երեք գործողությամբ։Լիբրետտոն գրել է Ֆրանչեսկո
Պիավեն։Այստեղ ամենինչ պարզ է.
 Սակավաթիվ գործող անձինք
 Խառնաշփոթի և ինտրիգի բացակայություն
Հիմնական շեշտը դրված է ոչ թե իրադարձությունների զարգացման
վրա,այլ հոգեբանական կողմի վրա ՝ հերոսուհու հոգեկան աշխարհի։
Վերդին իր օպերաներում լայնորեն կիրառում է ժողովրդական֊
կենցաղային երգային ու պարային ժանրերը։Բայց «Տրավիատայում» այս
սկզբունքը ավելի մեծ դեր է ստանում և կիրառվում է լիարժեք ու
հետևողականորեն կերպով։ «Տրավիատայում» հերոսների ապրումներն
ու զգացումները,դրամատիկ պահերը ներկայացնելու համար կարևոր
միջոց են երգային և պարային ժանրերը։ Առաջին հերթին դա վալսի
ժանրն է,որը կարելի է համարել «Տրավիատայի» լեյտժանր։Օպերայում
վալսի փայլուն օրինակներից են Застольная песня Альфреда, Дуэт Виоллеты
и Альфредо из 3д (Покинем край мы)։ Օպերայի ստեղածագործական
ամբողջությանը նպաստում է ոչ միայն լեյտժանրը,այլև ռիթմական
միասնությունն ու մտածված տոնայնական պլանը։Այն տեսարանները
որոնք կապված են կենտորնական կերպարների բացահայտման հետ
գրված են բեմոլային տոնայնություններում (F,f,As,Des,B)։
«Տրավիատայի» հիմքում ընկած են խոշոր և շարունակական
գործողություններով ներթափանցված տեսարանները։Վոկալ
պարտիաները հագեցած են տարատեսակ արտահայտչական
հնարքներով՝ կանտիլենային երգեցիկ ֆրազները համադրվում են
parlando,portamento,staccato յի ինչպես նաև արտահայտիչ պաուզաների
հետ։
Ստեղծագործական ծրագիրը չափազանց լակոնիկ է և սևեռված է
անձնական դրամայի վրա.
 | գործողություն. Վիոլետտայի և Ալֆրեդոյի կերպարների
էքսպոզիցիա և սիրային գծի շաղկապում (Ալֆրեդոն սեր է
խոստովանում և Վիոլետտայի մոտ ծնվում է պատասխան
զգացմունքը)
 || գործողություն. Այստեղ ցույց է տրվում Վիոլետտայի կերպարի
զարգացումը(վերափոխումը)։Սիրո ազդեցության տակ փոփոխվել է
նրա ամբողջ կյանքը։Հենց այստեղ է տեղի ունենում օպերայի
ողբերգական շրջադարձը(հանդիպումը Ժորժ Ժերմոնի հետ
Վիոլետտայի համար ճակատագրական էր)։
 ||| գործողություն. Օպերայի կուլմինացիան է՝ Վիոլետտայի մահը։
Այսպիսով օպերայի դրամատուրգիայի հիմքում հերոսուհու
ճակատագիրն։
Օպերայի սկզբում հնչում է նվագախմբային նախերգանքը։Հենց այս
կարճ նվագախմբային նախերգանքում էլ տրվում է Վիոլետտայի
սկզբնական նկարագիրը։Նախերգանքը հիմնվում է երկու
կոնտրաստային թեմաների հակադրման վրա։Դրանք իրենցից
ներկայացնում են երկու հիմնական կերպարա֊ինտոնացիոն ոլորտ՝
լիրիկական և ողբերգական։
 «Վիոլետտայի մահվան» թեմա. Թախծոտ h moll,խորալային
ֆակտուրա՝սեկունդային ինտոնացիաներով։Ստեղծագործության
ամբողջականությունը ընդգծվում է,երբ երրորդ գործողության
նախաբանում կրկնվում է այս թեման(«թեմատիկ կամարների»
հնարք)։
 «Սիրո թեմա». Հնչում է վառ E dur տոնայնությունը,երգայնությունը
համադրվում է ճկուն վալսանման ռիթմի հետ։
Առաջին գործողության(պարահանդեսի տեսարան) մեջ Վիոլետտայի
կերպարը ստեղծվում է երկու գծերի միահյուսման արդյունքում՝
փայլուն,վիրտուոզ և քնարական֊դրամատիկական։Այդ իսկ պատճառով
Վիոլետտայի արիայում («Поверьте,все в этом мире ничтожно») խոսքերը
հակասում են փայլուն և կենսախինդ երաժշտությանը։Առաջին
գործողությունը եզրափակվում է Վիոլետտայի ծավալուն արիայով։Այստեղ
բացահայտվում են Վիոլետտայի ապրումներն ու հուզումները՝Ալֆրեդոյի
սիրո խոստովանությունից հետո։Արիան հիմնվում է երկու
կոնտրաստային մասերի հակադրման վրա։Առաջին մասը (Не ты ли мне..)
դանդաղ է,մտախոհ ու էլեգիական։Մեղեդիները հիշեցնում են
նախերգանքում հնչած «Սիրո թեման»,որը դառնում է օպերայի
լեյտթեման։Արիայում այն մի քանի անգամ հնչում է։ Արիայի երկրորդ
մասը(Быть свободной....) արագ է՝ փայլուն վալս է,ընդգծված
ռիթմայնությամբ և վիրտուոզությամբ։Արիայի ընթացքում հեռվից լսվում է
Ալֆրեդոյի ձայնը,որը կրկնում է սիրո մեղեդին։
Երկրորդ գործողության կենտրոնում Վիոլետտայի և Ալֆրեդոյի հոր՝Ժորժ
Ժերմոնի զուգերգն է։Սա կարելի է ասել երկու տարբեր բնույթի մարդկանց
հոգեբանական մենամարտ է։Այս զուգերգը գրված չէ ավանդական
երեգեցողության ձևով։Սա ազատ տեսարան է և պարունակում է
ռեչետատիվներ,արիոզո ու անսամբլային երգեցողություն։Հաջորդ
տեսարանը դա Վիոլետտայի հրաժեշտի նամակն է։Այստեղ կա հոգեկան
անհանգստություն,կիրք,որը իր գագաթնակետին է հասնում Սիրո թեմայի
հնչողության մեջ։Հարմոնիկ անկայունության շնորհիվ սիրո թեման հնչում
է մի նոր ձևով։Երկրորդ գործողության կուլմինացիան դա Ալֆրեդոյի
վիրավորանքն է՝ նա ցուցադրաբար վճարում է Վիոլետտային «սիրո
դիմաց»։
Երրորդ գործողությունը կարելի է ասել ամբողջությամբ նվիրված է
Վիոլետտային։Նա ծանր հիվանդ է և բոլորի կողմից լքված։Անգամ փոքր
նվագախմբային նախաբանում զգացվում է,որ դժբախտություն է
սպասվում։
Այն հիմնված է Վիոլետտայի մահվան թեմայի վրա,որը արդեն իսկ հնչել է
առաջին գործողության նախերգանքում։Սակայն,այն հիմա գրված է ավելի
լարված c moll ում։Հետաքրքիր է,որ երրորդ գործողության նախաբանում
չկա երկրորդ՝կոնտրաստային սիրո թեման։Երրորդ գործողության
կենտրոնական մաս է՝ Վիոլետտայի արիան(Простите вы навеки)։Այն
հրաժեշտ է կյանքին։Արիայի մեղեդին շատ պարզ է և կառուցված է
սահուն ու ճկուն մոտիվների վրա։Ռիթմը շատ արտահայտիչ է։Երկար
պաուզաները և թույլ մասերի վրա շեշտադրումները դժվարացած
շնչառության տպավորություն են թողնում։Մոտալուտ մահվան մթնոլորտը
մի պահ ցրվում է և լուսավորվում Ալֆրեդոյի վերադարձով՝նրանց
զուգերգով(Покинем край мы)։Եվս մի վալս՝երազկոտ և
փայլուն։Սակայն,Վիոլետտայի ուժերը լքում են նրան։Հնչում է վերջին
հրաժեշտի երաժշտությունը,Վիոլետտան Ալֆրեդոյին է տալիս իր
մեդալիոնը։Այս տեսարանը ուղեկցվում է pppp օստինատային ռիթմով
խորալային ակորդներով՝ ինչը բնորոշ է մահվան քայլերգին։Վերջում
հնչում է սիրո թեման.....
Գրականություն

 Леонтовская, Т.Н. "Травиата" Дж. Верди. 1962


 Валихова.И Оперы Дж. Верди. Путеводитель.1971
 Друскин М. «История зарубежной музыки» вып. 4 - 5-е .1980

You might also like