You are on page 1of 8

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա՝ Հայոց լեզու

Թեմա՝ Հնդեվրոպական լեզվաընտանիք, հայոց լեզվի ինքնությունը

Դասախոս՝ Մխիթարյան

Ուսանող՝ Վլադ Աբրահամյան

Մասնագիտություն, կուրս՝ Ագրոէկոլոգիա, 1-ին կուրս հեռակա

ԵՐԵՎԱՆ 2023

1
Բովանդակություն

Հնդեվրոպական լեզվաընտանիք...................................................................3
Նախահայրենիքի որոնումները..................................................................4
Հայերեն............................................................................................................5
Հայերենը՝ հնդեվրոպական լեզու...................................................................6
Օգտագործած գրականության ցանկ.............................................................8

2
Հնդեվրոպական լեզվաընտանիք

Մարդկության ծագման խնդրի նկատմամբ հետաքրքրությունը


մեծացավ 18-19-րդ դարերում: Նոր ժամանակի գիտության մեջ
առաջացավ համեմատական լեզվաբանությունը, որի շնորհիվ պարզ
դարձավ, որ նախապատմական ժամանակներում ներկայիս
ժողովուրդների նախնիները կազմել են մեծ ընտանիքներ, որոնք
ունեցել են իրենց մայր լեզուները՝ նախալեզուները: Այդ
լեզվաընտանիքներից մեկը կոչվել է հնդեվրոպական, իսկ նրանով
խոսողների ընդհանրությունը՝ հնդեվրոպացիներ:
«Հնդեվրոպական լեզուներ» տերմինը (անգլ.՝ Indo-European languages)
առաջին անգամ ներկայացվեց Թովմաս Յունգի կողմից 1813 թ։
Գերմանական գրականության մեջ հաճախ օգտագործվում է
«Հնդգերմանական լեզուներ» տերմինը (գերմ.՝ indogermanische
Sprachen)։ Երբեմն, ավելի վաղ, հնդեվրոպական լեզուները կոչվում էին
«Արիական», սակայն այժմ այդ տերմինը կոչվում է «Արիական
լեզուներ» և «Հնդիրանական լեզուներ»:

Հնդեվրոպական ընտանիքն ունի 12 ճյուղ՝ հնդկական, իրանական,


կելտական, ռոմանական ճյուղեր, թոխարական, խեթական,
սլավոնական, գերմանական, բալթիական լեզուներ, հայերեն,
ալբաներեն և հունարեն։

3
Նախահայրենիքի որոնումները
Լեզվաընտանիքի հնդեվրոպական անվանակոչումը պայմանավորված
էր դրան պատկանող ժողովուրդների՝ Հնդկաստանից մինչև Եվրոպայի
արևմուտք տարածվածությամբ: Նրանց զբաղեցրած սկզբնական այդ
տարածքը կոչվեց նախահայրենիք: Բնականաբար, հարց է
առաջանում՝ իսկ որտե՞ղ էր գտնվում նրանց նախահայրենիքը:
Հնդեվրոպական նախահայրենիքի վերաբերյալ տարբեր կարծիքներ
հայտնվեցին: Այդ ուղղությամբ գիտնականների հարյուրամյա
որոնումները ի վերջո տվեցին իրենց արդյունքը: Այսօր արդեն
ապացուցված է, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը Հայկական
լեռնաշխարհում էր, Փոքր Ասիայի արևելյան, Միջագետքի հյուսիսային
և Իրանական սարահարթի արևմտյան շրջաններում: Այստեղ Ք.ա. 5-4-
րդ հազարամյակներում սկսվում է հնդեվրոպական մայր ժողովրդի և
լեզվի տրոհումը: Սկզբում առանձնացել են բարբառախմբերը, որոնք,
աստիճանաբար միմյանցից հեռանալով, վերածվել են ինքնուրույն
լեզուների: Նախահայերենը, ըստ հնդեվրոպաբանների,
վերջնականապես ձևավորվել է մոտավորապես հինգ հազար տարի

4
առաջ` Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբին: Առանձին լեզվացեղային
միավորներ աստիճանաբար հեռանում են նախահայրենիքից: Միայն
հայերեն են մնացել և տեղաշարժվել նախահայրենիքի սահմաններում,
որը նրանց համար դարձել է նաև պատմական հայրենիք:
Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։
Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենից ավելի լավ
ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկն
է, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի,
Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։
Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի։ Լեզվակիրների
թիվը գերազանցում է 3 միլիարդը։

Հայերեն
Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն
(գրաբար), միջին (կիլիկյան) հայերեն, աշխարհաբար։ Աշխարհաբար
հայերենն իր հերթին բաժանվում է երկու խմբերի՝ արևմտահայերեն և
արևելահայերեն, որից արևելահայերենը լայնորեն կիրառվում է
ներկայիս Հայաստանում։ Լեզուն ունի շատ բարբառներ, որոնցից
շատերը, սակայն, միաձուլվում են և կանգնած են մահացման եզրին։
Ագուլիսի, Մեղրու և մի քանի այլ բարբառներ արդեն համարվում են
մահացած։

Շատ լեզվաբաններ և արևելագետներ հայերենը համարում էին


հնդիրանական ճյուղի մաս, մինչև 1875 թվականը, երբ Հայնրիխ
Հյուբշմանը գրեց հայերենի՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի
առանձին ճյուղ լինելն ապացուցող «Հայերենի դիրքը հնդեվրոպական
լեզուների շարքում» աշխատությունը, որում Հյուբշմանն առանձնացրել
էր հայերենի առանձնահատկությունները։

Հայերենը՝ հնդեվրոպական լեզու

19-րդ դարի առաջին կեսին, երբ դեռ նոր էր հիմնադրվել


համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք

5
արևելագետներ, առաջին հերթին Պետերմանը 1937թ., այնուհետև
Վինդիշմանը, Գոշեն և այլք, ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին,
որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին
հնդիրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի
բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական
քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը
նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես
հնդիրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց
նաև այլ լեզվաբանների Մյուլլերի, Պոլ դը Լագարդի և այլոց կողմից:
19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունը նոր թափով առաջ
էր գնում, լույս տեսավ գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանի
«Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen
Sprachen» («Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում»)
աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով
հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել
հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ
բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները,
որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների
համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության,
որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է
ներկայացնում և չի մտնում հնդիրանական ճյուղի մեջ։ Իր այդ
եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք
արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին
հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի
հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը
հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս
տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր
աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է
հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների
կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը
(բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)՝ Աճառյանը ցույց է տվել, որ
հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը

6
ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության
մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։

7
Օգտագործած գրականության ցանկ

1. Հայոց լեզու և խոսքի կուլտուրա, Ռ․Ն․ Արզոյան 2004


2. Հայոց լեզու, Լ․Եզեկյան 2005
3. Հնդեվրոպական լեզվաընտանիքը, Լուսի Ղարիբյան

You might also like