Professional Documents
Culture Documents
Հայաստանի Ազատագրության Դիվանագիտական Փորձերը
Հայաստանի Ազատագրության Դիվանագիտական Փորձերը
Պյոտր I-ը պատերազմի մեջ էր Շվեդիայի դեմ Բալթիկ ծով դուրս գալու համար, սակայն
հետաքրքրված էր պարսկական արշավանքի հեռանկարով։ Այդ պատճառով նա
խոստացավ օգնել Հյուսիսային պատերազմի (1700-1721 թթ․) ավարտից հետո, իսկ մինչ
այդ հանձնարարեց հետախուզական տվյալներ հավաքագրել Պարսկաստանի մասին։ Օրին
ստացավ ռուսական բանակի գնդապետի աստիճան և դարձավ Պարսկաստան մեկնող
դեսպանության անդամ։ Սկզբում մեկնելով Հռոմ՝ Օրին պապից ստացավ պարսից շահին
ուղղված նամակ, որում նա կոչ էր անում մեղմ վարվելու պարսկահպատակ
քրիստոնյաների նկատմամբ։ 1708 թ․ Օրու պատվիրակությունը հասավ Պարսկաստան։
Սակայն այստեղ նրան ընդունեցին որպես պապական հավատարմագրով ծպտված
ռուսական դեսպանի, և կաթոլիկ, հատկապես՝ ֆրանսիացի միսիոներները սվիններով
ընդունեցին նրա ժամանումը։ Հայաստանի ազատագրության շուրջ Օրու գաղափարները
սկսեցին ձևափոխվել․ լուրեր էին տարածվում, թե Օրին ինքն է ցանկանում դառնալ
Հայաստանի թագավոր։ Որպես ապացույց՝ շրջանառում էին այն, որ Իսրայել Օրի անվան
մեջ դժվար չէ նկատել ֆրանսերեն «il sera roi» (նա թագավոր կլինի) անագրամը։
Այնուհանդերձ, Օրին շարունակեց իր ուղևորությունը դեպի Պարսկաստանի մայրաքաղաք
Սպահան, ապա՝ Պարսկաստանի խորքերը, որտեղ բազմաբնույթ տեղեկություններ
հավաքեց տարածաշրջանի վերաբերյալ։
1711 թ․, երբ Օրին հասել էր Աստրախան և պատրաստվում էր վերադառնալ Մոսկվա՝
Պյոտր I-ին իր ստացած տեղեկությունների մասին զեկուցելու, նա հանկարծամահ եղավ։
Օրու գործունեությունը շարունակեցին Մինաս վարդապետը և հատկապես
Գանձասարի հայոց կաթողիկոսը՝ Եսայի Հասան-Ջալալյանը, որը Օրու հետ ջերմ կապեր էր
հաստատել։ Հենց նա էր Արցախի ու Սյունիքի մելիքներ քաղաքական գլխավոր
խորհրդատուն։ Ռուսական կայսրին հղած իր նամակներում նա պատրաստակամություն էր
հայտնում անձամբ ղեկավարելու հայկական ուժերին, հենց որ ռուսական բանակը մտնի
Անդրկովկաս։
Օրու ուղենշող գործունեությունը գործնական քայլերի վերածվեց միայն 1720-ական
թթ․։