You are on page 1of 2

ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ

ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ
Կիրակի, 29 Մայիս 2011 14:20

Նախաբան:
Պատմական փաստերի ոչ ճիշտ
ներկայացնելը, աղավաղելը կամ դրանք
գիտակցված ձևով խեղաթյուրելը
գրքերում, ուսումնական
գրականություններում, համացանցում
կամ ԶԼՄ-ի որևէ տեսակի միջոցով
արվում է քաղաքական
նկատառումներից ելնելով`
տեղեկատվական պատերազմների
«դաշտում» գերիշխանություն ունենալու և սեփական երկրի հասարակական միտքը
«կառավարելու» համար: Նախ և առաջ դա չափազանց բացասական ազդեցություն է
ունենում հենց տվյալ երկրի սերունդների դաստիարակության
վրա.երիտասարդությանը ի սկզբանե օգտագործելով որպես քաղաքական պոտենցիալ
զենքեր, զրկելով նրանց ճիշտ ինֆորմացիայից և դեռևս դպրոցական նստարանից
ապատեղեկացնելով` նրանք մեծացնում են մի նոր «ահավոր» սերունդ, քանի որ
գրագետների հետ վիճելիս կամ բանակցելիս առավել դժվար է վիճել կամ բանակցել
/ստիպողաբար/ «անգրագիտացված» գրագետների հետ: Գլոբալ առումով այս թեմայի
մասին կարելի է խոսել բավականին երկար: Տեղեկատվական պատերազմների
տեսանկյունից պատմական փաստերի աղավաղման մասին խոսելն առավել
նպատակահարմար և արդիական կլինի Հայստանին անմիջական առնչություն ունեցող
երկու այդպիսի երկրների օրինակով: Դրանք են մեր հարևան երկու պետությունները`
Ադրբեջանը և Թուրքիան:
Թուրքիյում և Ադրբեջանում պատմական փաստերի խեղաթյուրումն ու աղավաղումը
չափ ու սահման չի ճանաչում: Այն իրականացվում է մանիպուլյացիոն եղանակով:
Մանիպուլյացիան սոցիոլոգիական տերմինաբանության համաձայն`
իշխանության կիրառման տեսակ է, որտեղ այդ իշխանությունն ունեցողն ազդում է
մյուսների վարքագծի վրա: Ադրբեջանն ու Թուրքիան, իմանալավ այդ « մանիպուլյացիոն
զենքի» կիրառման հմտությունները, բավականին մեծ հաջողությամբ
ԱՆ«գրագիտացնում» են իրենց սերունդներին, քանի որ պատմական փաստերի
խեղաթյուրմամբ կատարվող մանիպուլյացիան սկսվում է դեռևս դպրոցից` իբրև թիրախ
օգտագործելով դեռևս «չհունցված» երիտասարդ ուղեղները: Այդ պատճառով է, որ
ներկայումս ադրբեջանական երիտասարդության զգալի մասը մտածում է, որ իրենց
նախահայրերն ի սկզբանե ապրել են Ղարաբաղում, որ Ղարաբաղը հայերի կողմից
«օկուպացված ադրբեջանական տարածք» է, և որ այնտեղից վտարվել է ավելի քան մեկ
միլիոն մարդ և այլն, և այլն… Եվ նրանց մեղադրել չի կարելի.բացատրեմ մեր
պառմությանը վերաբերող ակնառու օրիանկով: ԵՆԹԱԴՐԵՆՔ, ԹԵ
Հայրենական Մեծ պատերազմը չի եղել, պարզապես մեր պատմաբաններին թուրք և
ադրբեջանցի որոշ պատմաբանների պես հաջողվել է ցույց տալ, որ այն ԵՂԵԼ է…Եթե
մի օր մի գերմանացի պատմաբան մեզ ասի, որ Հայրենական Մեծ պատերազմ չի եղել,
մենք, բնականաբար, այդ ասածը լուրջ ուշադրության չենք արժանացնի և կհերքենք,
քանի որ տարիներ շարունակ մեզ մեր դասագրքերն ու մեր պապերը հակառակն են
սովորեցրել:
Տարիներ շարունակ ադրբեջանական և թուրքական մամուլի և գիտական
աշխատողների` պատմաբանների, տեսաբանների և քաղաքագետների կողմից գրված
հակահայկական հերյուրանքները այնքան մեծ տեղ են զբաղեցրել այդ
հասարակություններում, որ արդեն ամրապնդվել են ժողովրդի մեծամասնության
գիտակցության մեջ` ընդունվելով իբրև միակ ճշմարտություն: Այստեղ նրանք ճիշտ
կիրառել են մանիպուլյացիայի ձևերից մեկը` այն է` « ինֆորմացիայի կրկնումը»:
Մանիպուլյացիոն այս մեթոդը քաջ հայտնի է այս երկու երկրների առաջնորդներին և
իշխանավորներին: Իզուր չէ, որ նշանավոր սոցիոլոգ Գ. Լեբոնը համարում էր, որ
որքան ամրապնդումը կարճ է և զուրկ ապացույցներից, այնքան ավելի մեծ
ազդեցություն է ունենում մարդկանց վրա:Պատմական փաստերի խեղաթյուրման
գործընթացն
ակտիվացել է հատկապես հիմա` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և հայ-
թուրքական սահմանների հնարավոր վերաբացման թեժ քննարկումների
ժամանակաշրջանում: Փաստերի աղավաղման հսկայական փորձ ձեռք բերած
Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն, որ իրենց երկրների ժողովուրդները
տարածաշրջանին վերաբերող պատմական իրադարձությունների մասին
տեղեկանալիս նախապատվությունը կտան իրենց «հայրենական» աղբյուրներին, ուստի
նրանց հրամցնում են այն պատմությունը, որն իրենց «անհրաժեշտ» է տվյալ պահին .
ասենք` եթե խոսք է բացվում Հայոց ցեղասպանության, Սումգայիթի, Մարաղայի,
Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերի մասին, անմիջապես ադրբեջանական և
թուրքական «տեղեկատվական զենքն» ուղղվում է Խոջալուում հայերի կողմից
իրականացված ադրբեջանիների ենթադրյալ«ցեղասպանության» կամ այլ մանր-մունր
դեպքերի վրա` ելնելով«հայերն են մեզ կոտորել» սկզբունքից :

You might also like