You are on page 1of 5

«Այրին» նորավեպ

Ամփոփում

Ամուսնանալուց մեկ-երկու ամիս հետո երիտասարդ Մարտիրոսը


գյուղից գնում է Պոլիս՝ փոխարինելու պանդխտությունից վերադարձող
հորեղբորը։ Մինչդեռ մյուս պանդուխտները բեռնակրությամբ փող են
հավաքում՝ ապահովելու իրենց ընտանիքների ապրուստը, բարոյազուրկ
Մարտիրոսն ամուսնանում է չնչին գումար ունեցող մի աղախնի հետ՝
մոռանալով պատիվ ու սրբություն, դառնում անպետք մարդ։
Դավաճանում իր դեռատի կնոջը՝ Զարդարին, որն իր ուսերի վրա էր
տանում ընտանիքի հոգսը, կերակրում հենց Մարտիրոսի ծնողներին։
Վերջիններս ապերախտորեն այդ անձնազոհ կնոջ վրա են բարդում
ընտանիքը լքած ամուսնու մեղքը:

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԲԱՆԱՎԵՃԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորավեպի մեջ պարզ արտացոլվում է հայ ժողովրդի


դժբախտություններից մեկը՝ պանդխտությունը և նրա
հետևանքները: Տան տղամարդը բռնում է պանդխտության ուղին: Իսկ
կինը հավատարիմ էր հասարակությանը, նա հիշում էր իր ամուսնուն ,
սպասում էր նրան, բայց արդյո՞ք սիրում էր,կամ սիրել էր:
Հավատարմությունը վանդակում լինել չի, հավատարմությունը
փակուղին չի, հավատարմությունը քո ընտրության հնարավորությունն է,
հավատարմությունը անդավաճանությունն է: Ստեղծագործության մեջ
գրողը ցանկացել է ժամանակի քնած խիղճն արթնացել կյանքի ծանր
հարվածներից կքած մարդկանց հանդեպ։ Նորավեպում կյանքի այդ
հարվածների զոհը Զարդարն է՝ այրիացած նորահարսը։ Սա հայ
ժողովրդի ամենացավոտ և ամենավատ հիմնախնդիրները արտացոլող
պճատմությունն է: Նորավեպում արծարծված խնդիրներն իրականում
գործ ունեն շատ ավելի մեծ հիմնախնդիրների հետ:

Այստեղ կարելի է առանձնացնել 4 հիմնական խնդիրներ.

 Պանդխտություն
 Իրավազրկում
 Դավաճանություն
 Անձնազոհություն:

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ԲԱՆԱՎԵՃԻ ՀԱՐՑԵՐ

1. Պանդխտություն

Մարտիրոսը լքում է ընտանիքին սոցիալապես նրանց ապահովելու


համար, սակայն, խորտակվելով քաղաքի ճահճի մեջ, դառնում է
պանդխտության զոհ:

1) Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք պանդխտությունը այն ամենամեծ


հիմնահարցն է, որը ունի հայ ժողովուրդը:
2) Արդյո՞ք Մարտիրոսը ճիշտ էր վարվել:
3) Ինչպե՞ս կմեկնաբանեք Մարտիրոսի արարքը և նրա ընկերոջ՝
Կարոյի արարքը, ով աշխատում էր նրա հետ միասին և
վերադարձել էր գյուղ:
4) Ի՞նչ եք կարծում, պանդխտության գերի դառնում են
Մարտիրոսի նմա՞ն: Այսինքն գերվել քաղաքի բարքերով և
դառնալ պանդու՞խտ:
5) Արդյո՞ք կարող եք արդարացնել Մարտիրոսին: Միգուցե մենք
յուրաքանչյուրս էլ, չցանկանալով հանդերձ, վարվեինք նրա
նման:
6) Ի՞նչն ես ավելի կարևորում. հայրենի գյուղ և ընտանիք, թե՞
օտար քաղաքի լավ կյանքն:

2. Իրավազրկում

Զարդարի կերպարով հեղինակը ընդհանրացված գծերով և մեծ


հուզականությամբ ներկայացրել է բացարձակապես իրավազուրկ, «իր
մշտնջենապես կրավորական դերին» մեջ, «գանգատվելու անգամ
զորություն» չունեցող գյուղացի կնոջ կյանքը՝ կազմված չարքաշ
աշխատանքից, զրկանքներից և արցունքից։

1) Ի՞նչ ես հասկանում իրավազրկում ասելով՝ մասնավորապես կնոջ


մասին:
2) Արդյո՞ք Զարդարի իրավունքները զրկել է Մարտիրոսը կամ նրա
ծնողները:
3) Ինչպե՞ս կվարվեիր, եթե լինեիր Զարդարի կերպարում:
4) Արդյո՞ք այսօր մեր հասարակությունում կա կնոջ իրավազրկման
հիմնախնդիրը:
5) Կնոջ ո՞ր իրավունքներն ես համարում գլխավոր, որ չպետք է զրկել:
6) Մեր հասարակությունում կա այսպիսի մտածելակերպ, որ եթե կին
է ուրեմն իրավունք չունի այս կամ այն ազատ քայլը անել:
Արդյո՞ք համարում ես այս կարծրատիպը ճիշտ:
7 Արդյո՞ք Զարդարը ճիշտ է վարվել: Չէ՞ որ հենց ինքն է իրեն զրկել իր
իրավունքներից:
8 Ի՞նչ ես կարծում պետք է կնոջը միայն պարտականությունների
տակ դնել, թե՞ նա ունի որոշակի իրավունքներ, որ չպետք է զրկել:
3. Դավաճանություն

 Բարոյազուրկ Մարտիրոսն ամուսնանում է չնչին գումար ունեցող


մի աղախնի հետ՝ մոռանալով պատիվ ու սրբություն, դառնում
անպետք մարդ։

1) Ինչպե՞ս կբունաթագրես Մարտիրոսի դավաճանությունը:


2) Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է դավաճանել սիրած էակին: 
3) Եթե ոչ, ապա կարո՞ղ ես բնութագրել Մարտիրոսի սերը
Զարդարի հանդեպ:
4) Մե՞ծ է արդյոք դավաճանության հիմնախնդիրը արդի
աշխարհում:

Մարտիրոսը դավաճան է համարվում նաև հայրենի գյուղի հանդեպ: Չէ ՞


որ նա այդպես էլ չվերադարձավ հայրենիք, այն շենացնելու համար:

1) Ինչպե՞ս կբացատրես հայրենիքի դավաճանությունը:


2) Հե՞շտ է արդյոք թողնել ու հեռանալ հայրենիքից:

3 Ինչպե՞ս կբացատրես Մարտիրոսի դավաճանությունը:


4 Համարու՞մ ես հայրենիքից հեռանալը դավաճանություն:
5 Համամի՞տ ես այն մտքի հետ, որ արդի աշխարհում՝ նամանավանդ
Հայաստանում հայրենիքի հանդեպ դավաճանությունը ցավոք
սրտի ամենատարածված հիմնախնդիրն է:

4. Անձնազոհություն

Զարդարը ստիպված է սիրել իր համար «սահմանված ամուսինը», որի


հետ ամուսնությունից հետո էլ, մտերմությունից զուրկ է «միևնույն
հարկին տակ բնակող բազմաթիվ ազգականներու աններող նայվածքին
տակ», ապա ստիպված է համակերպվել կամավոր այրիության։ Գիտեր,
որ ամուսինը չէր գալու, բայց շարունակում էր կարոտով սպասել,
հույսերը տարիների հետ ջլատվում էին, արցունքը ցամաքում էր, բայց
դեռ սպասում էր։

1) Ո՞րն է Զարդարի անձնազոհությունը:


2) Ի՞նչ ես հասկանում անձնազոհություն ասելով:
3) Արդյո՞ք անձնազոհությունը տարածված երևույթ է այժմյան
աշխարհում:

You might also like