You are on page 1of 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առարկա՝ Հայոց պատմություն

Թեմա՝ Հայոց գրերի գյուտը

Դասախոս՝ Սուքիասյան

Ուսանող՝ Վլադ Աբրահամյան

Մասնագիտություն, կուրս՝ Ագրոէկոլոգիա, 1-ին կուրս հեռակա

ԵՐԵՎԱՆ 2023

1
Բովանդակություն

Ներածություն.....................................................................................................3
Հայոց լեզվի զարգացման փուլերը.................................................................4
Հին հայերեն (գրաբար)..................................................................................4
Մեսրոպ Մաշտոցը եվ հայ գրերի գյուտը.....................................................5

2
Ներածություն

Հայոց լեզուն հայ ժողովրդի հոգևոր մշակույթի ամենանախնական ու


ամենանվիրական արգասիքն է, որ ստեղծվել, մշակվել ու զարգացել է
դարերի ու հազարամյակների ընթացքում նրա կողմից և մեր ժողովրդի
կենդանի, տեսանելի հիշատակարանն ու կենսապատումն է: Իբրև
աշխարհի ամենահին, զարգացած ու ամենահարուստ լեզուներից մեկը՝
սքանչելի ու ինքնատիպ հայոց լեզուն իր մեջ հարազատորեն
արտացոլում է մեր ժողովրդի կյանքի ողջ պատկերը, նրա դարավոր
պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Հայոց լեզուն դեռևս նախագրային դարաշրջանից հազարամյակների


ընթացքում անընդհատ զարգացրել ու կատարելագործել է իր
քերականական ողջ կառուցվածքը, հարստացրել ու համալրել նրա
բազմաշերտ բառապաշարը: Դեռևս մեր թվարկությունից առաջ 8-7-րդ
դարերում` Հայկական լեռնաշխարհում կազմավորվում է հայ
ժողովուրդը, և այդ գործընթացին զուգահեռ հայ ժողովրդի կորիզը
կազմող հայասաարմենական ցեղային միության համընդհանուր լեզվի
վրա ձևավորվում է հայերի էթնիկական (ժողովրդական,
խոսակցական) լեզուն, որը որոշ ժամանակ անց արդեն իր հիմնական
օրինաչափություններով կայունանում է, իր մեջ ներառնում բազմաթիվ
ցեղային այլ լեզուներ ու բարբառներ, ապա դառնում ընդհանուր
հաղորդակցման միջոց հայ ժողովրդի և նրա մեջ մտած բոլոր ցեղերի
համար:

Իր բազմադարյա գոյության ընթացքում մեր մայրենի լեզուն


անընդհատ ու բազմաթիվ շփումների հետևանքով, որ կատարվել են
մերձավոր ու հեռավոր, ցեղակից ու ոչ ցեղակից անհամար լեզուների
հետ, կրել է զգալի և լուրջ փոփոխություններ, կատարել հարկի,
հաճախ նաև անհարկի փոխառություններ, օտարաբանություններ՝
փոխադարձաբար ազդելով նաև նրանց վրա:

3
Հայոց լեզվի զարգացման փուլերը

Իր բազմադարյա գոյության ընթացքում հայոց լեզուն անցել է


որակական զարգացման տարբեր փուլեր: Հիմնականում
առանձնացվում է երեք շրջան՝ հին հայերեն կամ գրաբար (5-11-րդ
դարեր), միջին հայերեն՝ (12-16-րդ դարեր) և նոր հայերեն՝ կամ
աշխարհաբար (17-րդ դարից մինչև մեր օրերը): Մինչև 5-րդ դարը,
այսինքն՝ մինչև գրերի գյուտը սովորաբար տարբերակվում է նաև
հայերենի նախագրային շրջանը։

Հայ պատմագրության փաստերը մատնանշում են, որ նախագրային՝


հայերենը` իբրև հայ ժողովրդի ընդհանուր լեզու, իր հիմնական
առանձնահատկություններով կայունացել է 5-րդ դարից` դեռևս շատ
ու շատ առաջ։ Հատկապես ուշագրավ են Մ. Խորենացու «Հայոց
պատմության» մեջ հիշատակված փաստերը, ուր ներկայացվում են
վիպասանական շրջանի գրականության մի շարք պատառիկներ,
որոնց լեզվի հիման վրա կարելի է գաղափար կազմել հայոց հին լեզվի,
նախագրային շրջանի հայերենի պատկերի մասին։

Հին հայերեն (գրաբար)

Գրաբար նշանակում է գրավոր՝ գրի ձևով: Գրաբարը գրային ձևով


ավանդված լեզու է, որն իբրև գրական լեզու սկզբնավորվել է 5-րդ
դարում՝ մոտավորապես 405-406 թվականներին՝ գրերի գյուտից հետո:
Հիմնականում ընդունված է այն տեսակետը, որ գրաբարը եղել է
ժամանակի ժողովրդախոսակցական և միևնույն ժամանակ` գրական
լեզու, չնայած չի անտեսվում նաև տվյալ ժամանակահատվածում
բարբառների գոյության փաստը։

Հր. Աճառյանը գրաբարի համար տարբերակում է երկու շրջան՝


Ոսկեդարյան կամ Մեսրոպյան, որն ընդգրկում է գրերի գյուտի սկզբից

4
մինչև 460 թվականը և Ստոսկեդարյան շրջան, որն ընդգրկում է 461
թվականից հետո ընկած ժամանակահատվածը: Գրերի գյուտից
անմիջապես հետո այս լեզվով են գրվել գիտական, պատմական,
կրոնաեկեղեցական երկերն ու պաշտոնական գրագրութ յունները:

Արդեն 5-րդ դարից այս լեզվով են կատարվել նաև եկեղեցական,


կրոնական բոլոր արարողություններն ու ծիսակատարությունները: 5-
րդ դարում՝ փաստացի հիմք է դրվում նաև հայ գրականությանը,
առավել ևս՝ հայ պատմագրությանը: Հայ դպրությունը սկզբնավորվում
է ժամանակի ամենանշանավոր դեմքեր Մեսրոպ Մաշտոցի, Սահակ
Պարթևի և նրանց աշակերտների անմիջական ջանքերով:

Սահակ Պարթև կաթողիկոսը մեծ ներդրում ունի ոչ միայն գրերի


ստեղծման գործում, այլև զբաղվում էր քրիստոնեական գրականության
թարգմանության գործերով: Նրա անունով մեզ հասել են նաև մի շարք
կանոնական գործեր, ժամանակի սովորություններն ու բարքերը
նկարագրող մի քանի թղթեր ու երգեր։

Մեսրոպ Մաշտոցը եվ հայ գրերի գյուտը

Մ. Մաշտոցը 4-5-րդ դարերի նշանավոր դեմքերից է, գրերի գյուտի


հեղինակը, հայերենի այբուբենի ստեղծողը, ճանաչված գիտնականն ու
թարգմանիչը: Ծնվել է 361 թվականին Տարոնի գավառի Հացեկաց
գյուղում։ Վահան Ամատունու նախաձեռնությամբ՝ թաղվել է
Օշականում, որտեղ գտնվում է նրա գերեզմանը, որը այսօր էլ
սրբատեղի է համարվում ողջ հայության համար: Դեռևս մանկական
հասակում Մ. Մաշտոցը հիմնավոր կրթություն է ստացել. «կրթվել է
հելլենական կրթությամբ», տիրապետել հունարեն, ասորերեն,
պարսկերեն լեզուներին, ծառայել է Վաղարշապատի արքունի
դիվանում, զբաղվել զինվորական արվեստով, սակայն նրա հիմնական
նպատակն ու երազանքը եղել է հայ գրերի, հայոց այբուբենի
ստեղծումը: Երբ Գողթան Գավառում Սաշտոցը քրիստոնեական

5
ուսմունք էր տարածում, անմիջապես զգացել է հայերեն գիր և
գրականություն չունենալու ծանր հետևանքները և, ինչպես նրա
կենսագիր Կորյունն է զգացել, «այնպես տրտմագին հոգսերով
պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ
ընկած, թե արդյոք ինչպիսի ելք գտնի այդ բանի համար»։

Խորապես գիտակցելով այս հարցի կարևորությունը` Մաշտոցը


դիմում է կաթողիկոս Սահակ Պարթևին: Գումարվում է միաբանների
խորհուրդ և հայոց Վռամշապուհ արքայի աջակցությամբ՝ Հայաստան
են բերվում դանիելյան նշանագրերը, որոնցով և մոտ երկու տարի
Մաշտոցը ուսուցչություն է անում և մանուկներին հայերեն
սովորեցնում: Հետագայում պարզվում է, որ այդ նշանագրերը, որ
գտնվել էին ասորի եպիսկոպոս Դանիելի մոտ, ամբողջովին չէին
կարող արտահայտել հայերենի հնչյունները, և որ դրանք հայերենի
համար հորինված չեն եղել, ուստի և Ս. Մաշտոցն ու Սահակ Պարթևը
«դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ են ընկնում և մի քանի
ժամանակ մի ելք էին փնտրում դրան»:

Երբ պարզվում է, որ գտնված նշանագրերը չեն բավարարում հայերենի


պահանջները, Վռամշապուհ արքայի հրամանով և Սահակ Պարթևի
համաձայնությամբ Ս. Մաշտոցը վերցնում է մի խումբ պատանիներ և
մեկնում Ասորեստանի երկու քաղաքները՝ Ամիդ և Եղեսիա։
Այնուհետև՝ Մաշտոցն տոցն իր աշակերտներին բաժանում է երկու
խմբի. մի մասին ուղարկում է Եդեսիա՝ ասորական կրթության, իսկ
մյուսներին՝ Սամոսատ՝ հունարեն սովորելու: Եվ ահա Եդեսիայում
երկար՝ չարչարանքներից հետո՝ Մաշտոցին, հաջողվում է ստեղծել
հայոց գրերը, և ինչպես Կորյունն է վկայում. «Նա իր սուրբ ոգով
հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերենի նշանագրերը»:

Հայոց գրերը ստեղծելուց հետո Մաշտոցը գնում է Սամոսատ քաղաք,


այնտեղ հանդիպում ազգությամբ հույն Հռուփանոս անունով մի
գրագրի և նրա օգնությամբ շտկում, կատարելագործում՝ հայերենի
այբուբենը` համապատասխանեցնելով դրանք մեր լեզվի հնչյունական
համակարգին։ Ավարտելով՝ հայերենի՝ նշանագրերի մշակումն ու

6
վերջնական ձևավորումը` Մաշտոցն իր աշակերտների հետ
վերադառնում է հայրենիք, ուր և հայ ժողովուրդը, անձամբ ինքը՝
Վռամշապուհ թագավորը, կաթողիկոսն ու ողջ արքունիքը մեծ
ցնծությամբ ու խրախճանքով են ընդունում նրանց: Դրանով իսկ հիմք է
դրվում հայ նոր դպրությանը, գրականությանն ու թարգմանական
արվեստին։ Այնուհետև Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը լինում է նաև
Աղվանքում ու Վրաստանում և աշխատում է այդ ժողովուրդների
համար ևս նոր դպրություն ստեղծելու բնագավառում:

You might also like