You are on page 1of 20

Հարցաշար

1. Ֆինանսների էությունը, դրա առաջացման գործոնները


2. Ֆինանսների բաշխման և վերաբաշխման ֆունկցիան
3. Ֆինանսների սահմանումը, ֆինանսական հարաբերությունների տեսակները
4. Ֆինանսական համակարգը, դրա օղակները
5. Պետական բյուջեն որպես ֆինանսական համակարգի օղակ
6. Պետական բյուջեի եկամուտներ
7. Պետական բյուջեի ծախսեր
8. Պետական բյուջեի պակասորդ
9. Համայնքի բյուջեի եկամուտներ և ծախսեր
10. Ֆինանսական շուկան դրա գործառույթները
11. Դրամի շուկան
12. Կապիտալի շուկան
13. Ֆինանսական կառավարման էությունը
14. Ֆինանսական կառավարման նպատակը, խնդիրները
15. Ֆինանսական կառավարման գործիքները
16. Ֆինանսական վերահսկողության էությունը, տեսակները
17. Ֆինանսական վերահսկողության մեթոդները
1.Ֆինանսների էությունը, դրա
առաջացման գործոնները
Ֆինանսներ տերմինը լատինական ծագում ունի և առաջացել է “finanso” բառից, որը
նշանակում է վճարում:

Ֆինանսներ հասկացությունն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում։

Ֆինանսները, որպես տնտեսական կատեգորիա, իրենից ներկայացնում է տնտեսական


հարաբերությունների այն ամբողջությունը, որն առաջանում է նպատակային դրամական
ֆոնդերի ձևավորման և օգտագործման ընթացքում:

Ֆինանսների ձևավորմանն ու զարգացմանը նպաստել են մի շարք գործոններ՝

1. Աշխատանքի հասարակական բաժանումը,


2. Ապրանքադրամական հարաբերությունների ձևավորումը (շղթա՝ Փող- Ապրանք-
Արտադրություն- Ապրանք՛- Փող՛),
3. Փողի առաջացումը (փողը համարվում է ֆինանսների նյութական բազա, փողը
ֆինանս կհամարվի այն դեպքում, երբ այն նպատակային է օգտագործվում),
4. Պետությունների առաջացումը (առաջին անգամ նպատակային դրամական
ֆոնդերը ձևավորվել են պետական մակարդակով՝ պետական բյուջե, համայնքային
բյուջե),
5. Մասնավոր սեկտորները, օրինակ՝ ՍՊԸ, (իրենք իրենց մակարդակով էլ են
ձևավորել դրամական ֆոնդեր, որոնց ձևավորման և օգտագործման ընթացքը իր
ազդեցությունն է ունեցել ֆինանսների զարգացման վրա, այդ ձևավորման և
զարգացման ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք պահանջել են լուծումներ,
և որն էլ իր հերթին նպաստել է ֆինանսների զարգացմանը, օրինակ՝
կանոնադրական կապիտալ):
2.Ֆինանսների սահմանումը,
ֆինանսական հարաբերությունների
տեսակները
Ֆինանսները, որպես տնտեսական կատեգորիա, իրենից ներկայացնում է տնտեսական
հարաբերությունների այն ամբողջությունը, որն առաջանում է նպատակային դրամական
ֆոնդերի ձևավորման և օգտագործման ընթացքում։

Նպատակային դրամական ֆոնդերի ձևավորման և օգտագործման ընթացքում


առաջանում են ֆինանսական հարաբերություններ, օրինակ՝

1. Պետության և քաղաքացու միջև (երբ քաղաքացին պետությանը հարկ է վճարում,


երբ թոշակառուին պետությունը վճարում է թոշակ, երբ պետությունը վճարում է
աշխատավարձ պետական համակարգի աշխատողին),
2. Քաղաքացու և ապահովագրական ընկերության միջև(Երբ քաղաքացին վճարում է
ապահովագրավճար):
3. Կազմակերպության և նրա հիմնադրի/հիմնադիրների միջև(Երբ
կազմակերպությունը իր բաժնետիրոջը վճարում է շահութաբաժին),
4. Պետության(ՏԻՄ) և տնտեսվարող սուբյեկտների միջև(հարկերի վճարում),
5. Կազմակերպության և վարձու աշխատողների միջև(աշխատավարձի վճարում) և
այլն:

Տարբերությունը ֆինանսական և վարկային հարաբերությունների միջև՝

Վարկային հարաբերություն- Վերադարձելիության սկզբունք


Ֆինանսական հարաբերություն- Անվերադարձելիության սկզբունք
3.Ֆինանսների բաշխման և
վերաբաշխման ֆունկցիան
Ֆինանսների էությունը դրսևորվում է նրա ֆունկցիաների միջոցով՝

Տարբերում ենք ֆինանսների երկու գործառույթ՝

1. Բաշխման-վերաբաշխման գործառույթ
2. Վերահսկողության գործառույթ

Ֆինանսների միջոցով բաշխվում է Համախառն ներքին արդյունքը, իսկ վերաբաշխվում է


ԱԵ-ն(Ազգային եկամուտ)։

ՀՆԱ-ն տվյալ տարում տվյալ երկրում վերջնականորեն արտադրված ապրանքների,


մատուցված ծառայությունների արժեքն է՝ շուկայական գնով արտահայտված:

Երբ ՀՆԱ-ն բաշխվում է, ձևավորվում են հիմնական դրամական ֆոնդերը: Դրամական


ֆոնդերը լինում են երկու տեսակի՝

1. Կենտրոնացված դրամական ֆոնդեր(ձևավորվում են կենտրոնական


իշխանության՝ ազգային ժողովի, կառավարության, և տեղական
ինքնակառավարման մարմինների՝ քաղաքապետարանի, գյուղապետարանի
մակարդակով),
2. Ապակենտրոնացված դրամական ֆոնդեր(ձևավորվում են հասարակական
կազմակերպությունների, առևտրային կազմակերպությունների և տնային
տնտեսությունների մակարդակով):

Ֆինանսների վերաբաշխման միջոցով տեղի է ունենում հիմնական դրամական ֆոնդերի


վերաբաշխում։ Վերաբաշխման արդյունքում պետական բյուջեից մի մասը գնում է
առողջապահության գծով, մյուս մասը՝ կրթության, մշակույթի, պաշտպանության գծով և
այլն։
4.Ֆինանսական համակարգը և դրա
օղակները
ՀՆԱ-ի բաշխման, Ազգային եկամտի վերաբաշխման, հիմնական դրամական ֆոնդերի
վերաբաշխման ընթացքում առաջանում են մի շարք ֆինանսական հարաբերություններ:
Այդ հարաբերությունների մի մասը, ունենալով միատեսակ ուղվածություն, խմբավորովում
է առանձին օղակներում, իսկ այդ առանձին օղակների ամբողջությունն էլ կազմում է
ֆինանսական համակարգը:

Լայն առումով ֆինանսական համակարգը ֆինանսավարկային ինստիտուտների


ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրը համեմատաբար ինքնուրույն
կառուցվածքային միավոր է և գործում է իրեն բնորոշ մեթոդներով և ձևերով:

Նեղ առումով ֆինանսական համակարգը ֆինանսավարկային ինստիտուտների


ամբողջությունն է, որոնք իրականացնում են ներկայիս պահանջներին համապատասխան
ֆինանսական գործունեություն:

Ֆինանսական համակարգի կառուցումը հիմնաված է հետևյալ սկզբունքների վրա՝

1. Ֆինանսական ռեսուրսների կենտրոնացվածի և ապակենտրոնացվածի


տարանջատման հիման վրա(խոսքը վերաբերում է դրամական ֆոնդերին),
2. Անկախության սկզբունքի վրա(ֆինանսական համակարգի յուրաքանչյուր օղակ
հանդիսանում է անկախ մյուս օղակներից),
3. Միասնության սկզբունքի վրա(ֆինանսական համակարգի տարրերը միմյանց հետ
փոխկապակցված են, և այդ կապը դրսևորվում է ֆինանսական
հարաբերությունների միջոցով):

Յուրաքանչյուր պետության ֆինանսական համակարգի գլխավոր նպատակը գների


կայունության, երկրի ֆինանսական համակարգի կայունության և առանձին օղակների
ֆինանսական կայունության ապահովումն է(օրինակ՝ որևէ երկրի բանկերի,վարկային
կազմակերպությունների ֆինանսական կայունությունը վերահսկում է կենտրոնական
բանկը`նախապես որոշակի նորմեր սահմանելով):

Ֆինանսական համակարգի օղակներից է պետական բյուջեն, համայնքային բյուջեները,


ֆինանսական միջնորդների ֆինանսները՝ գրավատները, վարկային
կազմակերպությունները, առևտրային բանկերը, վճարահաշվարկային ծառայություններ
մատուցող ընկերությունները, տերմինալները, ներդրումային ֆոնդերը, պետական
վարկերը(երբ վարկային հարաբերության մի կողմը պարտադիր պետությունն է, կարող է
լինել կա՛մ վարկատու, կա՛մ վարկառու), մունիցիպալ վարկերը(ՏԻՄ-երը դիտարկվում են
նաև որպես մունիցիպալ մարմիններ, ուրեմն վարկային հարաբերության մի կողմը
պարտադիր ՏԻՄ-ն է), տնային տնտեսությունները:
5.Պետական բյուջեն որպես
ֆինանսական համակարգի օղակ
Պետական բյուջեն որպես Բյուջետային համակարգի օղակ

Յուրաքանչյուր պետության կառավարման համակարգին համապատասխան ձևավորվում


են բյուջետային համակարգը։ Տարբերում ենք բյուջետային համակարգի 2 տեսակ

1. Ունիտար բյուջետային համակարգ(բաղկացած է 2 օղակից համայնքի բյուջեներից


և պետական բյուջեից)
2. Ֆեդերալ բյուջետային համակարգ(բաղկացած է 3 օղակից ֆեդերալ բյուջեից,
մարզային բյուջեներ, համայնքային բյուջեներ)

Հայաստանի Հանրապետությունում առկա է երկիշխանություն կենտրոնական


իշխանություն,որի մակարդակով ձևավորվում է պետական բյուջեն և տեղական
իշխանություն, որի մակարդակով ձևավորվում են համայնքային բյուջեները։ ՀՀ
բյուջետային համակարգը ունիտար է։ ՀՀ բյուջետային համակարգում կարևոր դեր ունի
պետական բյուջեն։ Պետական բյուջեն արտացոլում է կենտրոնական իշխանության
լիազորությունները իրականացնելու նպատակով դրամական միջոցների ձևավորման
աղբյուրները (պետական բյուջեի եկամուտներ), հավաքագրված միջոցների
օգտագործման ուղղությունները և պետական պարտքի ձևավորման և սպասարկման
քաղաքականությունը(պետական բյուջեի դեֆիցիտը և դրա սպասարկումը)։ Պետական
բյուջեն կարևոր դեր ունի ֆինանսական համակարգում,քանի որ դրա միջոցով
իրականացվում է կենտրոնացված ֆինանսական ռեսուրսների զգալի մասի
վերաբաշխումը։ Բյուջեն ունի ակտիվ ներգործություն դրամաշրջանառության վրա,քանի
որ բյուջեի ծախսերի կատարման արդյունքում մեծանում է շրջանառության մեջ փողի
զանգվածը։ Իսկ մյուս կողմից բյուջեի ազատ դրամական միջոցները կենտրոնական բանկի
կողմից կարող են օգտագործվել որպես կարճաժամկետ վարկի աղբյուր։ Պետական
բյուջեն կատարում է հետևյալ գործառույթները

1. Վերաբաշխման(կենտրոնացված ֆինանսական ռեսուրսների զգալի մասի


վերաբաշխումը կատարվում է պետական բյուջեի միջոցով)
2. Տնտեսության պետական կարգավորման, որը կարող է բնութագրել Ընդհանուր
ծախսերում պետության տնտեսության միջամտելու ծախսերի տեսակարար կշիռը
3. Սոցիալական,(պետական բյուջեն հանդիսանում է աշխատուժի
վերարտադրության օժանդակող հիմնական գործոնը)։

6.Պետական բյուջեի եկամուտներ


Պետական բյուջեն որպես Բյուջետային համակարգի օղակ

Յուրաքանչյուր պետության կառավարման համակարգին համապատասխան ձևավորվում


է բյուջետային համակարգը։ Տարբերում ենք բյուջետային համակարգի 2 տեսակ`

1. Ունիտար բյուջետային համակարգ(բաղկացած է 2 օղակից` համայնքի բյուջեներից


և պետական բյուջեից)
2. Ֆեդերալ բյուջետային համակարգ(բաղկացած է 3 օղակից` ֆեդերալ բյուջեից,
մարզային բյուջեներից, համայնքային բյուջեներից)
Հայաստանի Հանրապետությունում առկա է երկիշխանություն կենտրոնական
իշխանություն,որի մակարդակով ձևավորվում է պետական բյուջեն և տեղական
իշխանություն, որի մակարդակով ձևավորվում են համայնքային բյուջեները։ ՀՀ
բյուջետային համակարգը ունիտար է։ ՀՀ բյուջետային համակարգում կարևոր դեր
ունի պետական բյուջեն։

Պետական բյուջեն արտացոլում է կենտրոնական իշխանության լիազորությունները


իրականացնելու նպատակով դրամական միջոցների ձևավորման աղբյուրները
(պետական բյուջեի եկամուտներ), հավաքագրված միջոցների օգտագործման
ուղղությունները և պետական պարտքի ձևավորման և սպասարկման
քաղաքականությունը(պետական բյուջեի դեֆիցիտը և դրա սպասարկումը)։

Պետական բյուջեն կարևոր դեր ունի ֆինանսական համակարգում,քանի որ դրա միջոցով


իրականացվում է կենտրոնացված ֆինանսական ռեսուրսների զգալի մասի
վերաբաշխումը։ Բյուջեն ունի ակտիվ ներգործություն դրամաշրջանառության վրա,քանի
որ բյուջեի ծախսերի կատարման արդյունքում մեծանում է շրջանառության մեջ փողի
զանգվածը։ Իսկ մյուս կողմից բյուջեի ազատ դրամական միջոցները կենտրոնական բանկի
կողմից կարող են օգտագործվել որպես կարճաժամկետ վարկի աղբյուր։
Պետական բյուջեն կատարում է հետևյալ գործառույթները `

1. Վերաբաշխման(կենտրոնացված ֆինանսական ռեսուրսների զգալի մասի


վերաբաշխումը կատարվում է պետական բյուջեի միջոցով)
2. Տնտեսության պետական կարգավորման, որը կարող է բնութագրել ընդհանուր
ծախսերում պետության տնտեսության միջամտելու ծախսերի տեսակարար կշիռը
3. Սոցիալական,(պետական բյուջեն հանդիսանում է աշխատուժի
վերարտադրության օժանդակող հիմնական գործոնը)

Պետական բյուջեի եկամուտների կազմը, կառուցվածքը

Պետական բյուջեի եկամուտները ակնկալվող դրամական միջոցների այն ամբողջությունն


է, որոնց հավաքագրումը իրականացվում է լիազորված անձանց կողմից(հանձին
պետեկամուտների կոմիտեի)։ Պետական բյուջեի եկամուտները և պաշտոնական
տրանսֆերտները ըստ ձևավորման աղբյուրների բաժանվում են 3 հիմնական խմբերի`

1. Հարկային եկամուտներ և պետական տուրքեր(ՀՀ պետական բյուջեի


եկամուտների ~96%` ~1.440.000.000 հազար դրամ)
2. Պաշտոնական դրամաշնորհներ (անհատույց ստացված ֆինանսական
օժանդակություններն են օտարերկրյա պետություններից և միջազգային
կազմակերպություններից, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում` ~24.250.000
հազար դրամ)։
3. Այլ եկամուտներ(օրինակ` տուգանքներից ստացվող եկամուտները, ՀՀ պետական
բյուջեի եկսմուտներում` ~45.070.000 հազար դրամ)

Պետական բյուջեի եկամուտների կազմը արտացոլում է դրանում ընդգրկվող տարրերը։


Իսկ կառուցվածքը արտացոլում է յուրաքանչյուր տարրի տեսակարար կշիռը ընդհանուր
եկամուտներում։ (Տեսակարար կշիռը հաշվում ենք տոկոսային հարաբերությամբ)։

Պետական տուրքերը և դրա տեսակները

Պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ


պայմանավորված, օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների
համար ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պետական բյուջե մուծվող
պարտադիր գանձույթ է։ Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են
գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի
նկատմամբ։ Բազային տուրքի չափը 1000 դրամ է։ Պետական տուրք գանձվում է`

1. Դատարան տրվող հայցադիմումների համար,


2. Նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարման համար,
3. Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու համար,
4. ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար,
5. Պետական գրանցման համար,
6. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացնելու նպատակով
լիցենզիաներ տալու համար և այլն

Հարկի էությունը և դրա ֆունկցիաները

Հարկերի առաջացումը պայմանավորված է հասարակարգերի ծագմամբ, պետությունների


առաջացմամբ։ Սկզբնական շրջանում հարկերը հանդես են եկել ապրանքի, աշխատուժի
ձևով,իսկ ավելի ուշ դրամական ձևով։
Հարկը օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով սահմանված ժամկետներում
պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական և
իրավաբանական անձանցից համապարտադիր և անհատույց գանձվող վճար է։ Այն
վճարում են ՀՀ դրամով։ Հարկի էությունը դրսևորվում է դրա գործառույթների միջոցով։

Հարկին վերագրվում են հետևյալ գործառույթները `

1. Ֆիսկալ,որով ապահովվում է բյուջեի եկամուտների զգալի մասի ձևավորումը


2. Տնտեսական կամ կարգավորման։ Սրա էությունը կայանում է նրանում,որ հարկը
հանդիսանում է տնտեսության պետական կարգավորման գործիք։ Այս
գործընթացում հարկը տնտեսության վրա ունենում է ինչպես խթանիչ,այնպես էլ
հակախթանիչ ազդեցություն։ Օրինակ` ճգնաժամի պայմաններում պետությունը
նվազեցնում է հարկերի դրույքաչափերը, տրամադրում է հարկային
արտոնություններ։ Իսկ երբ տնտեսությունը գտնվում է վերելքի փուլում
իրականացվում է հակառակը։

Հարկը իր մեջ պարունակում է հետևյալ տարրերը`

1. Հարկման աղբյուր և հարկման օբյեկտ(աշխատավարձը հարկման աղբյուր է, գույքը


հարկման օբյեկտ է),
2. Հարկ վճարող սուբյեկտ,
3. Հարկի վճարման ժամկետ(ամեն հարկ ունի իր վճարման ժամկետը),
4. Հարկի դրույքաչափ,
5. Հարկման միավոր(հարկման օբյեկտի չափման միավորն է),
6. Հարկային արտոնություն(հարկի վճարումից մասնակի կամ լրիվ ազատումն է,
օրինակ` սահմանամերձ գոտիներում)։

Հարկի դասակարգումը

Հարկային քաղաքականության մշակման համար կարևոր է հարկերի դասակարգումը։


Մուտքագրման տեսանկյունից հարկերը բաժանվում են երկու խմբի`

1. Պետական բյուջե մուտքագրվող հարկեր


2. Համայնքային բյուջե մուտքագրվող հարկեր(անշարժ գույքի հարկ,
փոխադրամիջոցի գույքահարկ)

Ըստ գանձման բնույթի` հարկերը լինում են`


1. Ուղղակի(գանձվում են եկամտից կամ գույքից` շահութահարկ, եկամտային հարկ),
2. Անուղղակի(ապրանքների գնի արհեստական բարձրացման միջոցով վերջնական
սպառողից գանձվող հարկերն են, օրինակ` ավելացված արժեքի հարկ,
ակցիզահարկ)։

Օրինակ` գնել են հումք 50 ինքնարժեքով, ԱԱՀ֊ն 10 է։ դտ211, կտ251/2>50, դտ226,


կտ251/2>10
Ինքնարժեք`100
Շահութաբերություն`10%
Ինքնարժեք+շահութաբ.=100+10=110

Ակցիզահարկ`30%
Ակցիզահարկ=110×30/100=33

ԱԱՀ`20%
ԱԱՀ=(110+33)×20/100=29

110+33+29=172

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկերի հետևյալ տեսակները`

1. Շահութահարկ
2. Եկամտային հարկ
3. ԱԱՀ
4. Ակցիզային հարկ
5. Բնապահպանական հարկ
6. Անշարժ գույքի հարկ
7. Փոխադրամիջոցների գույքահարկ
8. Շրջանառության հարկ
9. Արտոնագրային հարկ
10. Ճանապարհային հարկ

7.Պետական բյուջեի ծախսերը


Տնտեսական բյուջեի ծախսերը տնտեսական հարաբերություններ են, որոնք առաջանում
են կենտրոնական իշխանության կողմից հավաքագրած դրամական միջոցների
օգտագործման ընթացքում։ Պետական բյուջեի ծախսերը գնահատվում են քանակական և
որակական տեսանկյունից։ Քանակականով ցույց է տալիս պետական բյուջեի ծախսերի
մեծությունը բացարձակ գումարով։ Որակականով ցույց է տալիս, թե պետական բյուջեի
ծախսերը ինչ ուղղություններով են ծախսվում։

Ուղղություններից են`

1. Պաշտպանություն,
2. Առողջապահություն,
3. Կրթություն և գիտություն,
4. Սոցիալական ապահովություն(նպաստ, կենսաթոշակ)։

Որակականով նաև գնահատվում է, թե պետական բյուջեի ծախսերը ինչ ազդեցություն են


ունենում տնտեսության աճի վրա։ Այդ նպատակով բյուջեի ծախսերը բաժանվում են`

1. Ընթացիկ ծախսերի(աշխատավարձ, կոմունալ֊տնտեսական ծախսեր,


տոկոսավճարներ, ծախսերի մոտ 90%֊ն է կազմում),
2. Ոչ ընթացիկի(մեքենա֊սարքավորումների ձեռքբերում, կապիտալ
շինարարություն)։
8.Պետական բյուջեի պակասորդ
Պետական դեֆիցիտ, դրա ֆինանսավորման աղբյուրները

Պետական բյուջեն բյուջետային տարում կհամարվի դեֆիցիտային կամ պակասուրդային,


եթե ծախսերը գերազանցեն եկամուտներին։ Հակառակ դեպքում բյուջեն կանվանեն
ավելցուկային կամ պրոֆիցիտային։ Այն դեպքում, երբ բյուջեի ծախսերն ու եկսմուտներն
իրար հավասար են, բյուջեն կանվանվի հավասարակշռված։ Մեր երկրի պետական բյուջեն
անկախությունից մինչև հիմա եղել է պակասուրդային։

Եկամուտների գծով` ~1 500 000 000 հազար դրամ

Ծախսերի գծով` ~1 860 000 0000 հազար դրամ

Դեֆիցիտ(պակասուրդ)` ~340 000 000 հազար դրամ

Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները բաժանվում են երկու


մասի`

1. Ներքին(պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացվող դրամական


միջոցները, պետական գույքի սեփականաշնորհումից ստացվող միջոցները)։ ՀՀ
բյուջեում պակասուրդը կազմում է ~340 000 000 հազար դրամ, որից ներքին
աղբյուրները` ~140 000 000 հազար դրամ։
2. Արտաքին(օտարերկրյա պետություններից, միջազգային ֆինանսավարկային
կազմակերպություններից(օրինակ` համաշխարհային բանկ, արժույթի միջազգային
հիմնադրամ) ստացված վարկերը, փոխառությունները։ ՀՀ բյուջեում պակասուրդը
կազմում է ~340 000 000 հազար դրամ, որից արտաքին աղբյուրները` ~200 000
000 հազար դրամ

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հաշվին


ձևավորվում է ներքին պետական պարտքը, իսկ պակասորդի ֆինանսավորման արտաքին
աղբյուրների հաշվին ձևավորվում է արտաքին պետական պարտքը։ ՀՀ պետական
պարտքը այսօրվա դրությամբ $9 մլրդ է։
9.Համայնքի բյուջեի եկամուտներն ու
ծախսերը
Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով ձևավորվում է տեղական
ֆինանսական համակարգը։ Տեղական ֆինանսական համակարգի կարևորագույնը օղակը
բյուջեն է։ Համայնքային բյուջեն սպասվող եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը կամ
նախահաշիվն է, որը համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո ենթակա է
պարտադիր կատարման։

Համայնքի բյուջեն կազմված է երկու մասից` ֆոնդային և վարչական։ Յուրաքանչյուրն


ունի իր եկամուտներն ու ծախսերը։

Վարչական բյուջեն ունի ընթացիկ ուղղվածություն։ Վարչական բյուջեի եկամուտներից է


անշարժ գույքի վարձը, փոխադրամիջոցների գույքահարկը, պետական բյուջեից
տրամադրվող դոտացիաները (դոտացիան անհատույց տրվող ֆինանսական օգնություն է,
որն ուղղված է` համայնքային բյուջեի ընթացիկ ծախսերը ծածկելու։ Այն չունի կոնկրետ
նպատակայնությունը)։

Տեղական տուրքեր

Վարչական բյուջեի ծախսերում ընդգրկվող խմբերից են` ընդհանուր բնույթի


համայնքային ծառայությունները (մանկապարտեզի ծախսակոմունալ ծախս),
կրթություն, մշակույթ։

Ֆոնդային բյուջեի եկամուտներից են պետական բյուջեի կողմից տրվող սուբվենցիաները


(այն անհատույց ֆինանսական օգնություն է, որն ուղղված է կոնկրետ կապիտալ
ներդրումների (օրինակ` շենքի կամ սարքավորումների ձեռքբերում, կապիտալ
շինարարություն, կապիտալ ներդրում), ծրագրերը ֆինանսավորելու համար։
Եկամուտներից են նաև համայնքի սեփականություն համարվող, ժառանգության
իրավունքով, նվիրատվության կարգով համայնքին` որպես սեփականություն անցած
գույքի օտարումից ստացված եկամուտները և այլն։

Ֆոնդային բյուջեի ծախսերից են կապիտալ բնույթի ծախսերը` հիմնական միջոցների


ձեռքբերման, վերակառուցման, կապիտալ շինարարության և այլ բնույթի ծախսերը։
10.Ֆինանսական շուկան, դրա
գործառույթները
Շուկան մի ոլորտ է, որն ընկած է արտադրության և սպառման միջև: Հաշվի առնելով
առքուվաճառքի օբյեկտը՝ շուկան լինում է ապրանքների, աշխատուժի և ֆինանսական
շուկա(ֆինանսական շուկան այն շուկան է, որտեղ առքուվաճառքի օբյեկտը հանդիսանում
է փողը կամ ֆինանսական գործիքը՝ բաժնետոմս, արժետոմս, պարտատոմս, ֆինանսական
գործիքը մի կողմի մոտ առաջացնում է ֆինանսական իրավունք, մյուս կողմի մոտ՝
ֆինանսական պարտավորություն):

Դրամական միջոցները ֆինանսական շուկայում վաճառողներից գնորդներին կարող են


անցնել հիմնականում երկու եղանակով՝ միջնորդավորված և անմիջական: Օրինակ՝
պարտատոմս գնելիս ոչ ոք չի հանդիսանում որպես միջնորդ, փողը անցնում է պետությանը
արժեթղթերի միջոցով(արժեթղթերի շուկա), այսինքն տեղի է ունենում անմիջական
անցում, սակայն, երբ մենք բանկում ավանդ ենք դնում մեր ազատ դրամական միջոցը, իսկ
բանկը այն տալիս է X մարդուն որպես վարկ, ապա սա միջնորդավորված անցում է, և
այստեղ միջնորդ հանդիսանում է բանկը(փոխատվական):

Գործառույթները՝

1. Միավորում է դրամական միջոցներ վաճառողներին և գնորդներին,


2. Ձևավորում է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվի՝ բաժնետոմսի, պարտատոմսի
գինը, առաջարկի և պահանջարկի հիման վրա,
3. Ապահովում է ֆինանսական ակտիվի իրացվելիությունը(ըստ իրացվելիության
աստիճանի՝ ակտիվները լինում են բացարձակ իրացվելի, արագ իրացվելի, դանդաղ
իրացվելի և դժվար իրացվելի, օրինակ՝ ոսկին հեշտ իրացվելի է, իսկ շենքը՝ դժվար),
4. Մանր փողերից ձևավորում է խոշոր փողեր(օրինակ՝ երբ առանձին սուբյեկտները,
փոքր գումարներ ներդնելով պարտատոմսերի մեջ, ստանում են խոշոր գումար),
5. Ձևավորում է կարճ փողերից երկար փողեր(օրինակ՝ բանկը կարճաժամկետ ավանդ
է ներգրավում և ակնկալում է, որ այդ ընթացքում՝ մինչև այդ կարճաժամկետ
ավանդի մարումը, ևս մեկը կարճաժամկետ ավանդ կներդնի, և այդ կարճաժամկետ
ավանդով կծածկի նախորդ կարճաժամկետ ավանդը, և արդյունքում երկու
կարճաժամկետ ավանդի միջոցով կկարողանա տրամադրել երկարաժամկետ
վարկ),
6. Ձևավորում է բաժնետիրական կառավարման մեխանիզմ(Ֆինանսական շուկան
հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժնետիրոջը մասնակցություն ունենալ
այդ ընկերության կառավարմանը՝ իր բաժնեմասին համապատասխան),
7. Արագացնում է կապիտալի շրջապտույտը,
8. Ապահովագրում է ռիսկերը՝ առաջարկելով ռիսկերի արդյունավետ կառավարման
միջոց(Ֆինանսական շուկան հնարավորություն է տալիս ապահովագրվել
ֆինանսական ռիսկերից, հեջավորում՝ ընկերությունը կարող է օգտվել տարբեր
ֆինանսական գործիքներից, որոնցով կարողանում է ռիսկը նվազեցնել, օրինակ՝
օպցիոն համաձայնագիրը թույլ է տալիս գործարք կնքել որևէ մեկի հետ նախապես
որոշված պայմաններով, օրինակ՝ ֆյուչերսային համաձայնագիրն իրենից
ներկայացնում է երկկողմ համաձայանգիր, որով կողմը պարտավորվում է մյուս
կողմին վաճառել X ապրանքը նախապես սահմանված գնով և ժամկետում: Ի
տարբերություն օպցիոն համաձայանգրի, այս գործարքը պետք է կատարվի, քանի
որ գոյություն ունի նաև երրորդ կողմ՝ երաշխավոր, որը հետևում է այդ գործարքի
իրագործմանը):

11.Դրամի շուկան
Ֆինանսական շուկան բաժանում են մի քանի հատվածների՝ որոշակի հատկանիշներից
ելնելով: Հաշվի առնելով ֆինանսական ռեսուրսների վաճառքի ժամանակահատվածը
ֆինանսական շուկան բաժանում են երկու մասի՝ դրամի շուկայի և կապիտալի շուկայի:
Դրամի շուկան այն հատվածն է, որտեղ դրամական միջոցները վաճառում են մինչև մեկ
տարի ժամկետով, այսինքն՝ դրամի շուկան հնարավորություն է տալիս ծածկել
ֆինանսական ռեսուրսների պահանջը կարճաժամկետ կտրվածքով: Դրամի շուկայում
գնվում և շրջանառվում են ֆինանսական գործիքներ, որոնցից են կարճաժամկետ
պարտատոմսերը, կարճաժամկետ բանկային ավանդները հավաստող փաստաթղթերը,
չեքը(չեքը հաշվետիրոջ հրամանն է բանկին չեք ներկայացնողին իրա հաշվից վճարելու
մասին), մուրհակը(առանց որևէ պայմանի մուրհակատուի գրավոր պարտավորությունը
հավաստող փաստաթուղթն է, որտեղ նշված է գումարի չափը և ժամկետը, մուրհակատուի
և մուրհակատերի կորդինատները):

Ֆինանսական գործիքներն ունեն բարձր իրացվելիություն, ցածր ռիսկայնություն, ցածր


եկամտաբերություն և գործարքի հետ կապված ծախսերի ցածր մակարդակ:

Դրամական շուկան սերտ կապված է փողի պահանջարկի հետ:


MxV=YxP
M-ը փողի զանգվածն է, V-ն փողի շրջապտույտի արագությունն է, Y-ը ապրանքի
քանակն է, P-ն ապրանքի գինն է:
12.Կապիտալի շուկան
Դրամի շուկայում փողը վաճառվում է մինչև մեկ տարի ժամկետով, իսկ կապիտալոի
շուկայում փողը վաճառվում է մեկ տարուց ավել ժամկետով:

Կապիտալի շուկայում շրջանառվող ֆինանսական գործիքներից են՝ բաժնետոմսեր,


երկարաժամկետ պարտատոմսեր, երկարաժամկետ վարկ, երկարաժամկետ ավանդ:

Բաժնետոմսը էմիսիոն արժեթուղթ է, որը ձեռքբերողին հնարավորություն է տալիս


մասնակցել բաժնետիրական ընկերությն կառավարմանը, իր բաժնեմասին
համապատասխան շահութաբաժին ստանալ, ինչպես նաև ընկերության լուծարման
դեպքում մնացորդային գույքի նկատմամբ ունենալ իր բաժնեմասին համապատասխան
մաս:

Բաժնետոմսերը լինում են սովորական և արտոնյալ: Սովորականը տալիս է ընկերության


կառավարմանը մասնակցելու ձայնի իրավունք, արտոնյալը՝ ոչ: Արտոնյալի դեպքում
ձեռքբերողը ստանում է ֆիքսված շահութաբաժին: Արտոնյալի դեպքում բաժնետոմսերը
չպետք է շատ լինեն 25 տոկոսից, իսկ սովորականի դեպքում՝ ամենաքիչը 75 տոկոս:

Երկարաժամկետ պարտատոմսը հնարավորություն է տալիս թողարկողներին


ներգրավելու ֆինանսական փոխառու միջոցներ: Այսինքն՝ գնողը ձեռք բերելուց առաջ
կատարում է վճարում, իսկ սահմանված ժամանակահատվածից հետո նորից
վերադաձնում է թողարկողին:

Կապիտալի շուկայի հիմնական մասնակիցները թողարկողներն ու ներդնողներն են,


տարածքային մարմինները, ինչպես նաև պետությունը: Գոյություն ունեն նաև
մասնագիտացված անձիք, օրինակ՝ բրոքերները և դիլերները:

Բրոքերն այն անձն է, ով ներկայանում է բրոքերային կազմակերպության անունից և


իրականացնում է արժեթղթերով առքուվաճառքի գործունեություն բրոքերային
կազմակերպության անունից: Իսկ դիլերը այն անձն է, ով իրականացնում է արժեթղթերով
առքուվաճառք իր հաշվին, իր անունից և սեփական ռիսկով:
13.Ֆինանսական կառավարման
էությունը
Ցանկացած բիզնես սկսելու համար նախապես անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ երեք
հարցերը`

1. Որքա՞ն պետք է կազմեն կազմակերպության ակտիվները, և ո՞րն է դրա օպտիմալ


կազմը,
2. Ինչպե՞ս ձևավորել ֆինանսական ռեսուրսները, և ո՞րն է դրա օպտիմալ կազմը,
3. Ինչպե՞ս սպահովել կազմակերպության ֆինանսական կայունությունը
(Ֆինանսական կայունության ասելով` հասկսնում ենք եկամուտների կայուն աճ
կատարվող ծախսերի նկատմամբ, որի արդյունքում երաշխավորվում է
կազմսկերպության մշտական վճարունակությունը)։

Վերոնշյալ հարցերի պատասխանները տրվում են ֆինանսական կառավարման միջոցով։


Ընդհանուր առմամբ ֆինանսական կառավարումը` որպես գիտություն,ֆինանսական
գործունեության ոլորտում կառավարչական որոշումների մշակման և իրագործման,
ֆինանսական կառավարման մեթոդների, սկզբունքների, գործիքների համակարգ է, որը
կապված է կազմակերպության ֆինանսական ռեսուրսների օպտիմալ ձևավորման և
բաշխման հետ։

Ֆինանսական կառավարման մեջ գործնական մասի ապահովման գործընթացում


կարևորագույն դեր ունեն հաշվապահական հաշվառումը, կառավարումը և ֆինանսների
նեոդասական տեսությունը։

14.Ֆինանսական կառավարման
նպատակը, խնդիրները
Կազմակերպության արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է սահմանել
կազմակերպության ֆինանսական կառավարման նպատակը։ Կազմակերպության
կառավարման ֆինանսական նպատակը կազմակերպության շուկայական արժեքի
մաքսիմալացումը։ Նշված բպատակին հասնելու համար անհրաժեշտ է առանձնացնել
ֆինանսական կառավարման հետևյալ խնդիրները`

1. Ապահովել ընդլայնված վերարտադրությունը ֆինանսական ռեսուրսներով


(օրինակ` արտադրության ծավալները պահելով նույն մակարդակին`ապահովվոիմ է
պարզ վերարտադրություն, իսկ ծավալի աճի դեպքում` ընդլայնված
վերարտադրություն),
2. Ծախսերի օպտիմալացումը,
3. Եկամուտների մաքսիմալացումը,
4. Ֆինանսական ռիսկների նվազեցումը,
5. Արդյունավետ ֆինանսական կազմակերպական կառուցվածքի ձևավորում։

15.Ֆինանսական կառավարման
գործիքները
Ֆինանսական կառավարման գործիքներն են ֆինանսական կանխատեսումը,
պլանավորումը, վերահսկողությունը։

Կանխատեսումը անցյալում ստացված տվյալների, գիտական նվաճումների հիման վրա


ֆինանսական ռեսուրսների ձևավորման աղբյուրների և օգտագործման ուղղությունները
կանխորոշելու ունակությունն է։

Ֆինանսական պլանավորման հիմքը ֆինանսական կանխատեսումն է։ Ֆինանսական


պլանավորումը ֆինանսական պլանի (մուտքերի և ելքերի պլան), ֆինանսական
ցուցանիշների մշակման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս
կազմակերպության ռազմավարական և մարտավարական նպատականերն արտացոլել
ֆինանսատնտեսական ցուցանիշներով։

Ֆինանսական վերահսկողությունը իրենից ներկայացնում է միջոցառումների


ամբողջություն, որի միջոցով ապահովվում է դրամական ֆոնդերի, ֆինանսական
ռեսուրսների ձևովորման օրինականությունը և դրանց օգտագործման
նպատակայնությունը:
16.Ֆինանսական վերահսկողության
էությունը, տեսակները
Ֆինանսական վերահսկողությունը իրենից ներկայացնում է միջոցառումների
ամբողջություն, որի միջոցով ապահովվում է դրամական ֆոնդերի, ֆինանսական
ռեսուրսների ձևովորման օրինականությունը և դրանց օգտագործման
նպատակայնությունը:

Ոլորտային տեսանկյունից ֆինանսական վերահսկողությունը կարող է լինել՝

1. Համապետական(իրականացվում է բոլորի նկատմամբ՝ անկախ իր


սեփականության ձևից, գերատեսչական պատկանելիությունից),
2. Գերատեսչական(իրականացվում է նախարարության կամ գերատեսչության
ենթակա կազմակերպությունների նկատմամբ),
3. Մասնագիտական(հարկային, բանկային, բյուջետային ստուգում):

Ժամանակի տեսանկյունից ֆինանսական վերահսկողությունը կարող է լինել`

1. Նախնական(իրականացվում է մինչև ֆինանսական հարաբերությունների


ձևովորումը),
2. Ընթացիկ(իրականացվում է ֆինանսական հարաբերությունների ընթացքում),
3. Հետադարձ(իրականացվում է, երբ ֆինանսական գործունեությունն արդեն
ավարտվել է):

17.Ֆինանսական վերահսկողության
մեթոդները
1. Ստուգում(ստուգումն իրականացվող ընթացակարգ է, որի միջոցով պարզվում է
տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված ֆինանսական
հաշվետվությունները, օրենքով նախատեսված հայտարարագրերը, հարկերի և այլ
պարտավորությունների գծով հաշվարկները),
2. Վերստուգում(նույն սուբյեկտի նույն ժամանակահատվածում
փոխհարաբերությունների ճշտության նպատակով կատարված յուրաքանչյուր
ստուգում համարվում է վերստուգում),
3. Ֆինանսական դրության վերլուծություն(սրա միջոցով գնահատվում է տնտեսական
գործունեության արդյունավետությունը համապատասխան մեթոդներով),
4. Ռևիզիա(իրականացվում է ոչ միայն փաստաթղթային, այլ նաև փաստացի
ստուգում),
5. Հետազոտում(ուսումնասիրում է օբյեկտը ավելի լայն ցուցանիշների հիման վրա),
6. Դիտարկում(ուսումնասիրում է, թե ինչպես են օգտագործվել ֆինանսական
ռեսուրսները),
7. Աուդիտ(աուդիտը տալիս է իր եզրակացությունը ընկերության կողմից
ներկայացված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ),
8. Ուսումնասիրություն(երբ կոնկրետ հարցի շուրջ կատարվում է
ուսումնասիրություն, այն ընդգրկում է կազմակերպության ավելի լայն
հատվածները: Դա լինում է կամերալ, այսինքն՝ առանց տնտեսվարողին
այցելության և լրացուցիչ փաստաթղթերի լրացման պահանջի):

You might also like