You are on page 1of 5

Սահակ Սիրունյանն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի,

ԱՐԱԴ /0920/02/09

ՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը


Նախագահությամբ դատավոր Գ. Խաչատրյանի
Նիստի քարտուղար Հ. Մատաթյան
Գործին մասնակցող անձինք ՝
Հայցվոր Սահակ Համլետի Սիրունյան
/անձնագիր` AK 0219127, տրված`
13.01.2009թ., 043-ի կողմից, հասցեն`
Գեղարքունիքի մարզ, գ.Աստղաձոր,
Անդրանիկի փող., տուն 19/
Պատասխանող Հայկանուշ Ժիլբերտի Գրիգորյան /հասցեն` ք.
Աշտարակ, Պռոշյան-24/6/
Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Խեչանյան
2010թ. մարտի 26-ին

Աշտարակ քաղաքում դռնբաց դատական նիստում քննեց


քաղաքացիական գործն ըստ հայցի Սահակ Սիրունյանի /այսուհետ նաև
հայցվոր/ ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի /այսուհետ նաև
պատասխանող/` փոխառության գումարի և հաշվեգրվող տոկոսների
բռնագանձման պահանջի մասին
Դատավարական նախապատմությունը.
Սահակ Սիրունյանը 13.11.2009 թվականին դատարան ներկայացրած
հայցադիմումով խնդրել է պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել
2200 ԱՄՆ դոլարին համարժեք` 850.234 ՀՀ դրամ գումար և նախապես
մուծված պետ տուրքը` 17.002 ՀՀ դրամ: Պատասխանողից քաղ. օր.-ի 411րդ
հոդվածի 1-ին մասի պահանջով տոկոսների հաշվեգրումը կատա րել
կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:
Դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է
վարույթ, բավարարվել է հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման
միջոցներ ձեռնարկելու մասին, և արգելանք է դրվել պատասխանողին
պատկանող անշարժ գույքի և դրամական միջոցների վրա:
Գործի քննությունն ավարտվել է 12.03.2010թվականին:
Հայցվորի իրավական դիրքորոշումը
Հայցվորը ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ
պատասխանողին պարտավորագիր – ստացականով 2009թ. սեպտեմբերի
1-ին կանխիկ և առձեռն հանձնել է 2200 ԱՄՆ դոլար գումար և առանց
ստացականի` 380.000: Պատասխանողը պարտավորվել է գումարը
վերադարձնել 2009թ. հոկտեմբերի 1-ին, որպես գումարը վերդարձնելու
երաշխիք` իր մոտ է թողել «Կալինա» մակնիշի ավտոմեքենան, սակայն
սեպտեմբերի 20-ին պատասխանողը մեքենան տարել է, իսկ գումարը չի
վերադարձրել: Դիմել է ՀՀ Ո Մարտունու բաժին, որտեղ նա խա
պատրաստված նյութերով նույնպես պարզվել է, որ ինքը պա
տասխանողին մեկ ամիս ժամկետով տվել է 2200 ԱՄՆ դոլար և 380.000 ՀՀ
դրամ, որի դիմաց որպես երաշխիք պատասխանողն իր մոտ է թողել
ՙԿալինա՚ մակնիշի 13 ԼՕ 763 պետ. համարանիշով ավտոմեքենան և տվել է
պարտավորագիր, սակայն 20.10.2009թ. պատասխանողը և իրեն անծանոթ
մարդիկ եկել են իրենց բնակարան, որտեղ պատասխանողն իր հետ եկած
մարդկանց ներկայացրել է, որպես ավտոմեքենայի գնորդ, իրեն է տվել
380.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 2200 ԱՄՆ դոլարը պայմանավոր վել են, որ
պատասխանողը կտա 2009թ. հոկտեմբերի 1-ին: Ավտոմոքենայի գնորդը
պետք է մեքենայի արժեքն ամբողջովին տար պատասխանողին , իսկ
վերջինս այդ գումարից պետք է փակեր իր պարտքը` մինչև հոկտեմ բերի
1-ը: Դրանից հետո պատասախանողն անհիմն պատ ճա
ռաբանություններով ձգձգել է պարտքի գումարի վերադարձը:
Ոստիկանության բաժնից իրեն 09.10.2009թ. եզրակացությամբ
առաջարկվել և իրավունք է վերապահվել քաղ. հայցի կարգով դիմել
դատարան: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877 հոդվածի 1-ին
մասի փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի
(փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային
հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է
փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության
գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և
նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է
համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից: Սույն օրենգրքի 878-րդ
հոդվածի 1-ին մասի համաձայն փոխառության պայմանագիրը կնքվում է
գրավոր, 2-րդ մասի համաձայն` ի հավաստումն փոխառության
պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի
տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի
դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ
փաստաթուղթ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի
համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով
նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել
ստացված փոխառության գումարը:
Պատասխանողը տվել է ստացական, որը ի հավաստումն
պարտավորության տված պարտքային փաստաթուղթ է, որով ընդունում է
իր պարտքը պարտատիրոջ հանդեպ: Ստացական տալը` պարտավոր
անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի
առկայության պայմանններում էականը ոչ թե այն հանգամանքն է, թե
այդպիսի գործողությունը ում ներկայությամբ կամ թե որտեղ է կատարվել,
այլ այն փաստը, որ պարտապանն ընդունել է իր պարտքը պարտատիրոջ
հանդեպ: ՀՀ քաղաքացիական օրենգրքի 347-րդ հոդվածի համաձայն,
պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ`
պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի
պահանջներին համապատասխան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի,
ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք
վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք
օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու
դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները
հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության
դադարման օրը ըստ ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային տոկոսի
հաշվարկային դրույքների:
Համաձայն ՙՀայէկոնոմբանկ՚ ՓԲԸ Մարտունու մասնաճյուղի կողմից

04.11.2009թ. տրված NՄ25-124 տեղեկանքի 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ


դրամի նկատմամբ սահմանավել է 386.47 ՀՀ դրամ: Հետևաբար
պատասխանողի պարտքն իր հանդեպ կազմում է 386.47 x 2200 = 850.234 ՀՀ
դրամ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 356-րդ հոդվածի համաձայն ՀՀում
պարտավորությունները պետք է արտացոլվեն ՀՀ դրամով: Հիմք
ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղ օր-ի 345, 347, 411, 877, 878,
879, 880, 881 հոդվածների, ՙՄարդու իրավունքերի և հիմնարար
ազատությունների մասին՚ Եվրոպական կոնվեցիայի 1-ին արձա
նագրության 1-ին հոդվածի, խնդրել է. Պատասխանողից հօգուտ իրեն
բռնագանձել ամբողջ պարտքի գումարին 2200 ԱՄՆ դոլարին համարաժեք
850.234 ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանողից բռնագանձել հօգուտ
իրեն իր կողմից մուծված 17.002 ՀՀ դրամ պետ տուրքի գումարը:
Պատասխանողից ՀՀ քաղ օր-ի 411-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով
տոկոսների գումարների հաշվեգրումը կատարել կետանցի օրվանից
մինչև պարտավորության դադարման օրը` ՀՀ ԿԲ-ի սահմանած բանկային
տոկոսի հաշվարկային դրույքների:
Հայցվորը գործի քննությամբ պահանջը պնդել է ամբողջությամբ,
սակայն գործի քննությունը պատասխանողի միջնորդությունները
բավարարելու հիմքով հատաձգվելու պատճառով, դիմել է գործի
քննությունն իր բացակայությամբ իրականացնելու միջնորդությամբ:
Գործը քննվել է հայցվորի բացակայությամբ:
Պատասխանողի իրավական դիրքորոշումը.
Պատասխանողը հայցադիմումի գրավոր պատասխան չի ներկայացրել
դատարան:
Պատասխանողը բազմիցս խնդրել է գործի քննությունը հետաձգել `
փաստաբանի մասնակցությունն ապահովելու համար, սակայն դատա
կան նիստերին ոչ ինքը` պատասխանողը, ոչ նրա ներկայացուցիչը, չեն
ներկայացել: Գործը քննվել է պատշաճ ծանուցված պատասխանողի
բացակայությամբ:
Գործի փաստերը.
Հայցվորը ներկայացրել է պատասխանողի կողմից տրված
պարտավորագրի բնօրինակը, համաձայն որի պատասխանողը
հայցվորից իր անձնական կարիքների համար վերցրել է 2200 ԱՄՆ դոլար և
38000 ՀՀ դրամ գումար, որը պարտավորվել է վերադարձնել 2009թվականի
հոկտեմբերի 1-ին և որպես երաշխիք` հայցվորին ի պահ է հանձնել իրեն
պատկանող ՙԿալինա՚ մակնիշի 13 ԼՕ 763 պետհամարանիշի մեքենան:
ՀՀ Ո Մարտունու բաժնի կողմից 09.10.2009թ. տրված եզրակացությամբ
հաստատվել է, որ պատասխանողը չի հրաժարվել 2200 ԱՄՆ դոլարը
վերադարձնելուց:Գտնելով, որ դիմող Սիրունյանի նշած փաստերն ունեն
քաղաքացիաիրավական բնույթ Սիրունյանի դիմումի առիթով
նախապատրաստված նյութերը թողնվել են անհետևանք:
Դատաքննությամբ չի հաստատվել պարտավորությունը կատարմամբ
դադարած լինելու փաստ, չի հերքվել հայցվորի վկայակոչած`
փոխառության գումարն վերադարձրած չլինելու փաստը:
Իրավական վերլուծությունը.
Լսելով կողմերին, հետազոտելով գրավոր փաստաթղթերն ու մյուս
ապացույցները, որոնցից յուրաքանչյուրը գնահատելով բոլոր
ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա
հիմնված ներքին համոզմամբ, դատարանը գտնում է, որ հայցվորի
պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ
պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղ դատ օր 48 հոդվածի, գործին մասնակցող
յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Համաձայն ՀՀ քաղ դատ օր 51 հոդվածի, գործի հանգամանքները, որոնք
օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն
միայն որոշա կի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ
ապացույցներով:
ՀՀ քաղ օր. 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության
պայմանագրով մեկ կողմը /փոխատուն/ մյուս կողմի /փոխառուի/
սեփականությանն է հանձնում դրամ կամ տնտեսական հատկանիշով
որոշվող այլ գույք, իակ փոխառուն պարտավորվում է փոխատուին
վերադարձնել միևնույն գումարի դրամ /փոխառության դրամ/ կամ
փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու
որակի գույք՚: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ
կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կա
րող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կող
մից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի
գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի
համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով
սահմանված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացած
փոխառության գումարը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն
փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին
հանձնելուց կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ
բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն,


եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառու
թյան գումարը, ապա փոխառության պայմանագրում նախատեսված
տոկոս ները դադարում են, իսկ այդ գումարից ենթակա են վճարման
միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով
տոկոսներ, սկսած այն օրվանից երբ գումարը պետք է վերադարձվեր
մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345–րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝
պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու
հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն,
պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ`
պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի
պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղ օր 424 հոդվածի համաձայն, պարտավորությունը դադարում է
կատարմամբ:
Համաձայն ՀՀ քաղ. օր. 411 հոդվածի 1-ին կետի, ուրիշի դրամական
միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց
խուսափելու,վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ
անձի հաշվին անհիմն հարստանալու կամ խնայելու դեպքերում այդ
գումարին վճարվում են տոկոսներ:
Դատաքննությամբ, փաստորեն, հիմնավորվում է, որ կողմերի միջև
ծագել են պարտավորական իրավահարաբերություններ` ըստ դատարան
ներկայացված պարտավորագրի բնօրինակի:
Պայմանագրի առարկան արտահայտված է արտարժույթով, հայցվորը
պահանջը պնդել է փոխառության գումարին համարժեք դրամական
արտահայտությամբ: Պատասխանողը չի վիճարկել պարտավորագիրը,
թեև 27.01.2010թ., 17.02.2010թ., 01.03.2010թ. նշանակված դատական նիստերը
հետաձգվել են նրա իսկ միջնորդությամբ: Հետևաբար պահանջը
փոխառության գումարի բռնագանձման մասով` հիմնավորված է:
Դատաքննությամբ հաստատվում է նաև այն փաստը, որ
պատասխանողը պարտավորագրում սահմանված ժամկետում` 2009թ
հոկտեմբերի 1-ին, չի վերադարձրել փոխառության գումարը, հետևաբար,
պահանջը` փոխառության գումարին ՀՀ քաղ օր 411 հոդվածով
սահմանված տոկոսներ հաշվեգրելու մասով, նույնպես հիմնավորված է:
Դատական ծախսերը պետք է բաշխվեն բավարարված պահանջներին
համամասնորեն` ՀՀ քաղ դատ. օր. 73 հոդվածի համաձայն, ընդհուպ մինչև
վճռի հրապակման պահը հաշվեգրված տոկոսների մասով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ դատ օր 3, 130-132,
հոդվածներով, դատարանը
ՎՃՌԵՑ
Հայցը բավարարել:
Պատասխանող Հայկանուշ Ժիլբերտի Գրիգորյանից հօգուտ հայցվոր
Սահակ Սիրունյանի բռնագանձել 2200 /երկու հազար երկու հարյուր/ ԱՄՆ
դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար:
Փոխառության գումարի նկատմամբ հաշվեգրել ՀՀ քաղ. օր. 411 հոդվածով
նախատեսված տոկոսներ` 2009թվականի հոկտեմբերի 1-ից մինչև
պարտա վորության փաստացի կատարման օրը ներառյալ` ըստ
համապատասխան ժա մանակահատվածների համար ՀՀ ԿԲ սահմանած
բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Պատասախանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 17.002 ՀՀ դրամ,
որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ ՀՀ
պետ բյուջեի 1500 ՀՀ դրամ` որպես պետ. տուրք:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական
ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի
հաշվին:
Վճիռը հրապարակումից մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Դատավոր Գ. Խաչատրյան

You might also like