You are on page 1of 6

Բաղադրյալ բառերի գրությունը

Գծիկով են գրվում

1. Բառակրկնությունները 2. Հոմանիշները 3. Հականիշներ


օր՝. մաս-մաքուր օր.՝ ասել-խոսել օր.՝ գալ-գնալ
դափ-դատարկ զուգվել-զարդարվել սև-սպիտակ
աման-չաման տխուր-տրտում ամառ-ձմեռ

4. Առնչակից / մոտ/ իմաստ ունեցող բառերը 5. Բայը և նրա բազմապատկական ձևը 6. Գոյականը և նա բարդված կամ ածանցված ձևը
օր.՝ երգել-պարել օր.՝ քաշել-քաշքշել օր.՝ ուսանող-ուսանողուհի
բեղ-մորուք կծել-կծմծել տուն-տնվոր
նետ-աղեղ գոռալ-գոռգոռալ դուռ-դրկից

7. Նույն հոլովով հոլովված գոյականները


օր.՝ ոտքով-գլխով
հորով-մորով
տնից-տեղից

8. Տարբեր մասնագիտությունների զուգորդումները


օր.՝ կենսաբան-քիմիկոս
արվեստաբան-լրագրող
ֆիզիկոս-աստղագետ
բժիշկ - կենսաբան

1
9. Լեզուների, ժողովուրդների, ազգերի զուգորդումները
օր.՝ հայ-ֆրանսիական
ռուսերեն-վրացերեն
անգլո-ամերիկյան

10. Ամիսների, թվերի, չափի միավորնորի, աշխարհի կողմերի զուգորդումները


օր.՝ մարտ-ապրիլ
երեք-չորս
մետր-վայրկյան
հարավ-արևելք

11. Երկու առարկաների՝ միևնույն երևույթը բնութագրելու դեպքում


օր՝. դիմում-բողոք
ցուցահանդես-վաճառք
աղբյուր-հուշարձան

12. Ինչ-որ բառը, եթե ցույց է տալիս անորոշություն, օր․՝ Ինչ-որ տեղ ինչ-որ ժամանակ ինչ-որ մարդ ինչ-որ բան է գրել:
Ոչ-ոքի բառը, եթե ցույց է տալիս սպորտային խաղի հաշիվ,

Ինչ որ-ը գրվում է առանց գծիկի, եթե շաղկապ է և կարող ենք ավելացնել ը հոդը։

Այն ամենը, ինչը որ ինձ պատմեցիր, սուտ էր։

օր. ՝ <<Փյունիկ>>-<<Գանձասար>> խաղը ավարտվեց ոչ-ոքի,


սակայն դա ոչ ոքի չէր հետաքրքրում:
Դույզն-ինչ , փոքր-ինչ բառերը:

2
Անջատ են գրվում

1.Երբ երկու գոյականներից միայն մեկն է հոլովվում


օր.՝ դեմ դիմաց դեմ հանդիման
ուս ուսի գլուխ գլի ոտքից գլուխ տնից տուն

2. Երբ երկու բայերը ցույց են տալիս հաջորդական գործողություններ


օր.՝ գալ հասնել տեսնել հավանել առնել փախչել տանել պահել

3. Երբ առաջին բառը երկրորդի լրացումն է:


օր.՝ մուգ/ բաց կարմիր
բժիշկ ատամնաբույժ
թել պանիր
մի անգամ

4. 100-ից բարձր բոլոր թվերը


օր.՝ հազար ինը հարյուր երկու հազար քսան

5. Կոտորակային տվերը:
օր.՝ հինգ վեցերորդ երեք չորրորդ

5. Ու շաղկապով կապակցվող այն բառերը, որոնց բաղադրիչներն ունեն անկախ իմաստ և կիրառություն
օր՝ ծառ ու ծաղիկ
սար ու ձոր
թել ու ասեղ

6. Վայ, ոչ, ռոք, շոու, փոփ բառերով կազմություննորը:


օր.՝ վայ հայրենասեր ոչ մանկավարժ ռոք աստղ շոու ծրագիր փոփ երաժշտություն

3
Միասին են գրվում
1. 11-ից 99-ը թվերը
օր.՝ իննսունինը
յոթանասունութ

2. Ու շաղկապով առանձին գրվող այն բոլոր բառերը, որոնց ավելանում է բայ / փոխում են իմաստը/:
օր. ՝ տունուտեղ դնել
սարուձոր ընկնել
հացուջուր ուզել

3. Ու շաղկապով կապակցվող այն բառերը, որոնց բաղադրիչները չունեն անկախ իմաստ և կիրառություն
օր՝ այրուձի
նիստուկաց
մինուճար

4. Հապավումները / կրճատ գրություն/


օր՝. ուստարի / ուսումնական տարի/
բուժսպասարկում / բուժական սպասարկում/
զինգրքույկ / զինվորական գրքույկ/

5. Օբեր, ֆոտո, միկրո, մակրո բաղադրիչներով բարդությունները


օր.՝ օբերլեյտենանտ ֆոտոխցիկ միկրոաշխարհ մակրոտնտեսագիտություն

6. Գծիկով և առանձին գրվող այն բոլոր բառերը, որոնց ավելանում է վերջածանց


օր.՝ երկուհարկանի /երկու հարկ/
հարավարևմտյան / հարավ – արևմուտք/
ափհանում / ափ հանել/

4
Գրաբարյան նախդիրների ժամանակակից գրությունը

Բառասկզբում Բառամիջում

Գրվում է միասին Գրվում է առանձին Գրվում է միասին Գրվում է առանձին

իզուր ի դեպ զառիվեր սարն ի վեր


իսպառ ի սրտե զառիթափ սարն ի վար
իհարկե ի հեճուկս երեսնիվեր լեռն ի վեր
իմիջիայլոց ի սպաս դնել … երեսնիվար լեռն ի վար
բերանքսնիվեր վաղուց ի վեր
բերանքսնիվար… հնուց ի վեր …

Առ

առաջ առ Աստված դեմառդեմ րոպե առ րոպե


առողջ առ այսօր // մեջառմեջ վայրկյան առ վայրկյան
առմիշտ առ  տասը, հարյուր, հազար /թվական/ ժամանակ առ ժամանակ…
առտնին… առ  այս, այդ, այն / ցուց․ դերանուն/ ժամառժամ // ժամ առ ժամ

5
Ըստ

ըստժամյա ըստ այդմ անըստգյուտ ----------


ըստօրյա ըստ ամենայնի ինքնըստինքյան
ըստամսյա ըստ որում օրըստօրե
ըստամյա ըստ օրենքի ․․․ միըստմիոջե

Ընդ

ընդամենը ընդ որում անընդհատ -----------


ընդհանուր խոչընդոտ
ընդհուպ մեջընդմեջ
ընդսմին… օրընդմեջ

զարդ ---------- գույնզգույն -----------


զօրուգիշեր հետզհետե
Ց
ցայսօր ----------- --------------- -----------
ցմահ
ցմրուր
ցպահանջ

You might also like