You are on page 1of 26

Խ․ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Պատմության և Հասարակագիտության
ֆակուլտետ
Պատմության բաժին
3-րդ կուրս, առկա ուսուցում

ՌԵՖԵՐԱՏ
Առարկա՝ Իրավագիտություն
Թեմա՝ Պետության և իրավունքի վերաբերյալ տեսությունները, պետության
հիմնական հատկանիշները և գործառույթները:
Դասախոս՝ Լիլիթ Սարվազյան
Ուսանող՝ Խաչիկ Թորոսյան

Երևան 2022
Բովանդակություն
Ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 3
Գլուխ 1․ Պետության և իրավունքի տեսությունը որպես գիտություն,
հասկացությունը և հետազոտման առարկան․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 4
Գլուխ 2․ Պետության և իրավունքի տեսության ուսումնասիրման
մեթոդները․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 6
Գլուխ 3․ Պետության առաջացման տեսությունների բազմազանությունը և
դրանց ընդհանուր բնութագիրը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 8
Գլուխ 4․ Պետություն և պետության հատկանիշները․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 13
Գլուխ 5․ Պետության գործառույթները․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 16
Գլուխ 6․ Պետության ներքին և արտաքին գործառույթները․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 17
Եզրակացություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 21
Օգտագործված գրականության ցանկ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 22

2
Ներածություն
Հիմնական թեման պետության և իրավունքի վերաբերյալ տեսությունները ինչպես
նաև պետության հատկանիշների և գործառույթների մասին։ Թեմայի շրջանակում
անդրադարձվում է պետությանը և իրավունքի առանձնահատկություններին, նշվում է
իրավունքի և պետության վերաբերյալ տեսություններին։ Տեսությունները տարբեր են
եղել և յուրաքանչյուր տեսություն արտահայտել է որոշակի գաղափար պետության
մասին։ Օրինակ ` աստվածաբանական տեսության համաձայն պետությունը Աստծո
արարչագործության արդյունք է ։ Աստիճանաբար այդ տեսությունները զարգացել են և
անգամ մարդը դեռևս նախնադարյան ապրել է ցեղերով ունեցել է ցեղի առաջնորդ ու
աստիճանաբար նրանց ապրելակերպը փոփոխության է ենթարկվել վերածվելով հոտի
այնուհետև տոհմի են վերածվել ։

Փաստորեն հենց նախնադարից է հասունացել պետության վերաբերյալ


պատկերացումները։ Պետությունը ունի զգալի թվով հատկանիշներ ։ Առավել բնորոշ է
դառնում պետության վերաբերյալ գիտելիքները հասկանալի է , որ պետությունը ունի
որոշակի տարածք , բնակչություն, սահմանում է հարկեր, ունի իր խորհրդանիշները և
այլ առանձնահատկություններ ինչը հենց կարևոր է պետություն դառնալու համար։
Պետության հատկանիշն է նաև օրենսդիր , գործադիր և դատական համակարգերը։

Խոսվում է պետության գործառույթների մասին, այսինքն եթե առկա է


պետություն և որպեսզի պետությունը կարգավորի երկրի ներսում ծագած արտաքին և
ներքին հարցերը պետք է իրականացնի որոշակի գործառույթներ։ Գործառույթները
ունեն իրենց բնորոշ ձևերը և առանձնահատկությունները ու դրա հետ մեկտեղ լինում են
ներքին և արտաքին գործառույթ ։ Օրինակ ` սոցիալական գործառույթը իրականացնում
է անապահով մարդկանց օգնելու ինչպես առողջապահական նշանակություն։ Արտաքին
գործառույթները իրականացնում են միջազգային հարաբերությունների ստեղծում այլ
պետությունների հետ։

3
Գլուխ 1․ Պետության և իրավունքի տեսությունը որպես գիտություն,
հասկացությունը և հետազոտման առարկան

Պետության և իրավունքի տեսությունը հիմնարար, համատեսական,


մեթոդաբանական իրավական գիտություն է պետության և իրավունքի ծագման,
զարգացման և գործառույթավորման ամենից ընդհանուր և հիմնական
օրինաչափությունների մասին։ Որպես գիտություն պետության և իրավունքի
տեսությունն ունի ծական իրավագիտությունը (իրավունքի դոգմատիկան), իրավունքի
փիլիսոփայությունը և իրավունքի սոցիոլոգիան։ և իրավունքի տեսության որպես
գիտության հետա զոտության առարկա են համարվում պետության և իրավունքի ծագ
ման, զարգացման և գործառութավորման ամենից ընդհանուր և հիմնական
օրինաչափությունները, ինչպես նաև իրավագիտության հիմնական
հասկացությունների համակարգը։

Այս գիտության հետազոտման առարկան համարվող օրինաչափություններն


արտահայտվում են ընդհանրացված կատեգորիաների, սկզբունքների, տեսական
կառույցների տեսքով: Պետության և իրավունքի տեսությունը որպես գիտություն
կազմում է իրավագիտության գիտատեսական հիմքը և ունի հիմնարար բնույթ:

Պետության և իրավունքի տեսության հետազոտման առարկան աչքի է ընկնում հետևյալ


առանձնահատկություններով.

• Պետության և իրավունքի տեսությունը հետազոտում է պետության և իրավունքի


ծագման, զարգացման և գործառութավորման հիմնական և ընդհանուր
օրինաչափությունները։
• Հիմնական և ընդհանուր օրինաչափություններն անհրաժեշտ, պատճառական
կապերն ու հարաբերություններն են, որոնք բնորոշ են պետության և իրավունքի
պատմական տիպերին։ Հատուկ օրինաչափությունները համարվում են այլ
իրավական գիտությունների հետազոտման առարկան Վեր հանելով հիմնական
օրինաչափությունները, գիտությունը չի անտեսում պատահական կապերը, քանի
որ առանց դրանց դժվար է հասկանալ ընդհանուրները երբեմն
պատահականության տակ թաքնվում է օրինաչափությունը կամ էլ գոյություն
ունեն մի քանի մրցակցող օրինաչափություններ: Պետության և իրավունքի
տեսությունը հետազոտում է պե տությունը և իրավունքը՝ միասնության,
օրգանական կապերի և փոխադարձ պայմանավորվածության մեջ հարկե,
ունենալով հարաբերական ինքնուրույնություն պետությունը և իրավունքը
առաջացել և գոյություն ունեն նույն պատճառների ուժով, սերտորեն
4
փոխկապակված և փոխպայմանավորված են, այսինքն՝ մեկն անիմաստ է առանց
մյուսի, ուստի հնարավոր չէ դրանց մեկուսացված ճանաչումը:
• Պետության և իրավունքի տեսությունը հետազոտում է պետությունը և
իրավունքը տեսական-ընդհանրացված տեսքով, հասկացությունների և
կատեգորիաների միջոցով, որոնք ունեն բարձրագույն ընդհանրացվածություն և
վերացարկվածություն։ Օրինակ՝ պետության էություն, պետության ձև և տիպ,
պետության գործառույթ, ի րավունքի հասկացություն և էություն, իրավունքի ձև
և այլն:
• Պետության և իրավունքի տեսությունը պետաիրավական երևույթների
բազմազան կողմերը հետազոտում է համալիր կերպով, մասնավորապես և
ձևական-դոգմատիկ (վերլուծական իրավագի տություն), և սոցիալ-
փիլիսոփայական, մետաֆիզիկական (իրավունքի փիլիսոփայություն), և
սոցիալական գործողության (իրավունքի սոցիոլոգիա) դիրքերից: Այս պատճառով
պետության և իրավունքի տեսությունը համարում են ինտեգրացված իրավական
գիտություն:
• Պետության և իրավունքի տեսությունը հետազոտում է իրավագիտության
ճանաչողության գործընթացը, իրավագիտության տեսությունը (իրավական
էպիստեմոլոգիա), իրավական հերմենևտիկան (իրավաբանի մեկնաբանողական
գործունեությունը), իրավաբանական մտածողությունը, վերջինիս
տրամաբանական հնարքները և այլն:

5
Գլուխ 2․ Պետության և իրավունքի տեսության ուսումնասիրման
մեթոդները

«Սեթոդ» տերմինը գիտական շրջանառության մեջ է մտել հին հույների կողմից:


Մեթոդ ասելով հասկանում ենք իրականության ուսումնասիրության եղանակները,
հնարները և ձևերը: Անվանի գիտնականները մեթոդին տվել են բացառիկ
նշանակություն: Այս պես, Ֆ.Բեկոնը մեթոդը համեմատում էր լապտերի հետ, որը
լուսավորում է գիտնականի ճանապարհը։ Պետության և իրավունքի տեսության
մեթոդները բաժանվում են երեք խմբի.

1. Համընդհանուր ճանաչողության մեթոդներ, որոնք կիրառվում են բոլոր


գիտությունների կողմից: Դրանք են` մետաֆիզիկա կան մեթոդը /որը
պետությունը և իրավունքը դիտում է որպես հավերժական, անփոփոխ
ինստիտուտներ/, դիալեկտիկական մեթոդը /որը պետությունը և իրավունքը
դիտում է որպես հասարակության զարգացման արդյունք/, պատմական և
տրամաբանական մեթոդները /որոնք հնարավորություն են տալիս փաստական
հանգամանքների և տրամաբանության կանոնների հիման վրա հետազոտել
պետության և իրավունքի տեսությունը/: Դիալեկտիկայի օրենքները և
կատեգորիաները կարևոր նշանակություն ունեն բոլոր գիտությունների
համար, օրինակ, «Ձև և բովանդակու թյուն», «Քանակ և որակ», «Պատճառ և
հետևանք», «Անհրաժեշ տություն և պատահականություն»
հասկացությունները լայնորեն կիրառվում են պետության և իրավունքի
տեսության մեջ:

2. Ընդհանուր գիտական ճանաչողության մեթոդները չեն ընդգրկում ողջ


գիտական ճանաչողությունը, այլ կիրառվում են ճանաչողության որոշակի
փուլերում: Դրանք են` անալիզը /հնարավորություն է տալիս բարդ
պետաիրավական երևույթները պայմանականորեն բաժանելու առանձին
մասերի և հետազոտելու/, սինթեզը /երևույթները ուսումնասիրելիս
պայմանականորեն միավորում է բաղադրիչ մասերը/, համակարգային
կառուցվածքային վերլուծության մեթոդը /հնարավորություն է տալիս
պետաիրավա կան երևույթները դիտել իբրև համակարգեր, իբրև
փոխադարձա բար իրար հետ կապված տարրերի ամբողջություն: Այսպիսի
մոտեցումը հնարավորություն է տալիս պետաիրավական երևույթները դիտել
իրենց ամբողջության մեջ և միաժամանակ բացահայտել նրա բոլոր տարրերի
կապը և փոխազդեցությունը/, գործառութային մեթոդը /հնարավորություն է

6
տալիս պարզելու սոցիալական երևույթների` պետության և նրա մարմինների,
իրավունքի և իրավական սահմանափակումների, իրավանորմերի և այլնի
գործառույթները և ներգործությունը միմյանց վրա:

3. Մասնավոր և հատուկ գիտական մեթոդներ, որոնք կիրառվում են գիտության


առանձին ճյուղի կամ մի քանի ճյուղերի կողմից: Այսպես. սոցիոլոգիական
մեթոդն օգտագործվում է տարբեր պետաիրավական ինստիտուտների
փաստացի գործունեությունը ուսումնասիրելու համար, կիրառելով
սոցիոլոգիայի կողմից մշակված դիտումը, անկետավորումը, հարցազրույցը,
գիտափորձը և այլն: Այս մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտելու պե
տաիրավական ինստիտուտներում տեղ գտած ինչպես դրական, այնպես էլ
բացասական երևույթները, դրանք հաշվի առնել պետաիրավական
ինստիտուտների հետագա կատարելագործման համար։

4. Համեմատական իրավագիտության մեթոդի ժամանակ համեմատվում են


տարբեր պետությունները, դրանց առանձին ինստիտուտները, իրավական
համակարգերը: Այս մեթոդը հնարավորություն է տալիս օգտագործել այլ
երկրների դրական փորձը:

5. Ձևական իրավագիտության մեթոդն իրենից ներկայացնում է իրավական


նորմերի մեկնաբանման և գործող օրենսդրության վերլուծության հնարների
համակցություն: Այն հնարավորություն է տալիս նկարագրել իրավական
հասկացությունները, դրանք դասակարգել, համակարգել, բացահայտել դրանց
հատկանիշները և այլն: Իրավական մոդելավորման մեթոդի կիրառման
ժամանակ ելնում ենք նմանության գաղափարից, այն ենթադրությունից, որ եթե
օբյեկտների միջև հաստատվում են որոշակի համամասնություններ, ապա
դրանցից մեկի միջոցով կարելի է բնութագրել նաև մյուսին:

7
Գլուխ 3․ Պետության առաջացման տեսությունների
բազմազանությունը և դրանց ընդհանուր բնութագիրը
Պետության առաջացման աստվածաբանական տեսությունը։ Այս տեսությունը
ամենահներից է, որի ներկայացուցիչներն էին հին արևելքի և միջին դարերի
կրոնական գործիչները: Պետության առաջացման աստվածաբանական տեսությունը
լայն տարածում գտավ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում և իր հիմնավորումը գտավ
աստվածաբան գիտնական Թովմա Աքվինացու /1225-1274/ աշխատություններում։
Ժամանակակից աշխարհում այդ տեսու թյան կողմնակիցներն են իսլամական
տեսության քարոզիչները: Այս տեսությունը պետության և իրավունքի ծագումը
բացատրում է աստվածային կամքով, որին պետք է համաձայնեն բոլորը և են թարկվեն
նրան: Թովմա Աքվինացին գտնում էր, որ պետական իշ խանությունը հավերժական է
ու անսասան, ուստի յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի միապետին, քանի որ նրա
իշխանությունն ունի աստվածային բնույթ: Պետական իշխանությանը չհնազանդվելը
հավասար է Ամենաբարձրյալին չհնազանդվելուն: Աստվա ծաբանական տեսությունը
պետությունն ու միապետին սրբազան լուսապսակով օժտելով, բարձրացնում էին
նրանց դերն ու նշանա կությունը, դրանով իսկ նպաստում էին հասարակության մեջ
կա րգուկանոնի, փոխհամաձայնության կայացմանը: Այդ տեսությունը սոցիալ-
տնտեսական և այլ բնույթի հիմնավորում չունի, այլ կա ռուցված է Աստծու հանդեպ
հավատքի վրա: Այն չի բացատրում, թե ինչպե՞ս, ի՞նչ ուղիներով է իրականացել
աստվածային կամքը: Գիտականորեն այն հնարավոր չէ ապացուցել, ինչպես որ հնարա
վոր չէ ուղղակիորեն հերքել, վերջին հաշվով, դա հավատքի հարց է: Այս տեսության
ստեղծման նպատակն է ցույց տալ պետության հավերժությունը, անսասանությունը,
նրա դեմ պայքարելու բոլոր փորձերի դատապարտվածությունը:

Պետության առաջացման նահապետական հայրիշխանական/ տեսությունը: Այս


տեսությունը ծագել է հնադարում: Առասպելներում և կրոնական ավանդազրույցներում
համայնքի, ցեղի, ժողովրդի իշխանությունը նույնացվել է ընտանիքի հետ, իսկ իշ
խանության կրող է համարվել ընտանիքի հայրը`նահապետը: Պետության առաջացման
նահապետական տեսության հիմնա դիրն է Արիստոտելը: Նրա կարծիքով, մարդը
հասարակական էակ է, ուստի կազմում է ընտանիք, ընտանիքները վերածվում են բնա
կավայրերի, ապա պոլիսների: Պետությունը ծագում է ընտանիքից և իրենից
ներկայացնում է բազմաթիվ ընտանիքների համակցու թյուն: Նա տարբերակում էր
մարդկային շփման երեք տեսակ՝

8
• ընտանիք,
• բնակավայր,
• պետություն:

Քանի որ թագավորի իշխանությունը ընտանիքում հոր իշխանության


նշանակություն ունի, ապա թագավորը ամբողջ ժողովրդի հայրն է: Հասարակության
բարօրությունը հնարավոր չէ, եթե թագավորը հոգ չտանի ժողովրդի մասին:
Թագավորի իշխանությունը ոչնչով սահմանափակված չէ, այն անսասան է,
հպատակները պետք է ենթարկվեն թագավորին, ինչպես ընտանիքի անդամները
ընտանիքի հորը: Այս տեսության դրական կողմն այն է, որ նպաստում է
հասարակության համախմբմանը, փորձում է հասարակու թյան անդամների մոտ
ամրապնդել եղբայրության ոգին: Պետության առաջացման նահապետական
տեսության դրույթները հերքվում են ժամանակակից գիտության կողմից: Ընտանիքից
պետություն առաջանալու վերաբերյալ պատմական որևէ վկայու թյուն չկա,
ընդհակառակը, ապացուցված է, որ հայրիշխանական ընտանիքը երևան է եկել
պետության հետ մեկտեղ` նախնադար յան կարգերի քայքայման հետևանքով:

Պետության առաջացման պայմանագրային բնաիրավական/ տեսությունը: Այս


տեսությունը նույնպես ծագել է հին աշխարհում, սակայն առանձնապես տարածում է
ստացել 17-18-րդ դարերում: Նրա հեղինակներն էին հոլանդացի Հուգո Գրոցիուսը,
անգլիացի ներ Ջոն Լոկը, Թովմաս Հոբսը, ֆրանսիացիներ Շարլ Լուի Մոն տեսքյոն,
Ժան Ժակ Ռուսոն և ուրիշներ: Այս տեսության էությու նը արտահայտվում է նրանում,
որ պետության ծագման հիմքը հասարակական պայմանագիրն է: Դրա գաղափարի
իմաստը հանգում է հետևյալին ․ սկզբնական ժամանակաշրջանում մարդիկ ապրել են
մինչպետական վիճակում: Այդ ժամանակաշրջանը տարբեր հեղինակների կողմից
նկարագրվում է տարբեր կերպ: Հոբսը այդ վիճակը բնութագրում է իբրև բոլորի
պատերազմը բոլոր րի դեմ: Այդ վիճակում, նշում է նա մարդը գայլ է մարդու համար:
Այդ ընդհանուր պատերազմի հետևանքով չկազմավորված հասա րակությունը կարող
էր ոչնչացնել ինքն իրեն: Որպեսզի դա չպա տահի, մարդիկ հասարակական
պայմանագիր են կնքում, որի ու ժով իրենց իրավունքների մի մասը զիջում են իրենց
կողմից հիմ նադրված պետությանը, որն էլ ապահովում է նրանց համատեղ կյանքի
իրականացումը, համաձայնեցնում է մարդկանց շահերը և պաշտպանում նրանց: Այս
տեսությունը խիստ առաջադիմական նշանակություն է ունեցել, քանի որ ելնում էր այն
գաղափարից, որ իշխանության աղբյուրը և կրողը ժողովուրդն է, ընդունում էր ժո
ղովրդի ինքնիշխանությունը /սուվերենությունը/: Պետությունը և նրա առանձին
կառուցվածքները գոյություն ունեն ոչ թե իրենք իրենց համար այլ կոչված են ծառայելու
9
ժողովրդին` իրականաց նելու և պաշտպանելու նրա շահերը: Պետությունը և
հասարակու թյունը փոխադարձ պարտականություններ ունեն միմյանց հանդեպ: Եթե
պետությունը չի կատարում հասարակական պայմա նագրով սահմանված իր
պարտականությունները, ապա ժողո վուրդը իրավունք ունի ապստամբություն
բարձրացնելու, տապա լելու այդ պետությունը, կնքելու նոր պայմանագիր և ստեղծելու
նոր պետություն: Այս տեսության թերություններից է այն, որ իդե ալիստական բնույթ
ունի, այսինքն պետության ծագումը բխեցնում է գաղափարից և ոչ թե կյանքի իրական
պայմաններից: Բա ցի այդ, այս տեսությունը հակապատմական է, այսինքն չի եղել որևէ
ժամանակ և որևէ պետություն, որ ստեղծված լինի քաղաքացիների միջև կնքված
պայմանագրի հիման վրա: Ինքնստինքյան վերցրած հասարակական պայմանագիր
հնարավոր չէ, քանի որ հասարակության անդամները միանման ատոմներ չեն, այլ
էականորեն տարբերվում են իրենց ֆիզիկական, մտավոր և այլ հատ կություններով:
Նրանց շահերը էականորեն տարբեր են: Այդ պատճառով էլ նրանք չեն կարող նման
պայմանագիր կնքել:

Պետության առաջացման բռնության տեսությունը: Այս տեսու թյունը ևս ծագել է


հնադարում: Նրա ներկայացուցիչները գտնում էին, որ պետությունը ծագում է
բռնության ու նվաճումների հետևանքով: Ավելի ծավալուն ձևով այս հայացքները
զարգանումկա երևույթները փորձ էին անում բացատրել կենսաբանական
հասկացությունների միջոցով: Այդ գաղափարներն իրենց ավար տուն տեսքը ստացան
Հերբերտ Սպենսերի աշխատություննե րում: Այս տեսության էությունը հանգում է
նրան, որ պետությունները ծագում ու զարգանում են ինչպես այլ կենդանի օրգանիզմնե
րը: Պետությունը բաղկացած է մարդկանցից, ինչպես որ կենդանի օրգանիզմը
բաղկացած է բջիջներից: Ինչպես առանձին բջիջը չի պայքարում ամբողջ օրգանիզմի
դեմ, այնպես էլ առանձին անձինք չպետք է դուրս գան պետության դեմ: Տեսության
հեղինակները այս կերպ էին փորձում լուծել հասարակության մեջ գոյություն ունեցող
հակասությունները: Այս տեսության կողմնակիցները պնդում էին, որ պետության
ինստիտուտները նման են օրգանիզմի մասերին: Այսպես, կառավարիչները նման են
մարդու գլխուղեղին, հաղորդակցման միջոցները /տրանսպորտ, փոստ, ֆինանսական
միջոցներ/ արյունատար համակարգին, աշխատա վոր մասսաները, արտադրողները`
ձեռքերին և այլն: Բացի այդ, պետությունների մեջ էլ ծավալվում է մրցակցություն,
ինչպես դա տեղի է ունենում այլ կենդանի օրգանիզմների մոտ, որի հետևանքով
գոյատևում և զարգանում են առավել ուժեղները, օրինակ, հին աշխարհում` Հռոմը, 18-
րդ դարում` Անգլիան և այլն: Գնահատելով այս տեսությունը, պետք է նշել, որ այն որոշ
հետաքրքրություն է ներկայացնում իր օրիգինալության պատճառով, բացի այդ

10
հնարավորություն է տալիս դիտել պետությունը որպես ամբողջական, միասնական
օրգանիզմ: Սակայն այս տեսությունը ոչ գիտական է, կեցությունը ունի կազմավորման
և կենսագործունեության տարբեր մակարդակներ` ֆիզիկական, քիմիական,
կենսաբանական և սոցիալական, որոնք ունեն իրենց օրինաչափությունները և չեն
կարող հանգեցնել մեկը մյուսին: Այնպես, ինչպես ֆիզիկական երևույթները հնարավոր
չէ բացատրել քիմիական հասկացությունների և առավել ևս կենսաբանական
հասկացությունների միջոցով, այնպես էլ սոցիալական երևույթները հնարավոր չէ
բացատրել կենսաբանական հասկացություններով:

Պետության առաջացման հոգեբանական տեսությունը: Այս տեսության


հիմնադիրն է իրավաբան և սոցիոլոգ Լ.Պետրաժից կին: Նա պետությունը և իրավունքը
դիտում էր որպես հոգեբանա կան ապրումների արդյունք, իսկ օրենսդրությունը որպես
քաղա քական ապրումների «պրոեկցիա»: Հոգեբանական տեսության նշանավոր
ներկայացուցիչներն են Տ.Տարդը, Ֆ.Հիդդինգը, Ֆրեյդը և ուրիշներ: Համաձայն
հոգեբանական տեսության կողմնակիցնե րի կարծիքի, պետությունը ծագում է մարդու
հոգեկան աշխարհին բնորոշ հատկությունների հետևանքով: Այդ հատկությունների
տակ նկատի է առնվում, որ հասարակության մեջ բնակչության մեծամասնությունը
ձգտում է պաշտպանված լինել և ենթարկվել ավելի ուժեղներին: Հասարակության մեջ
ուժեղ անհատները ձգտում են տիրել և իրենց ենթարկել մյուս անդամներին: Այդ ուժեղ
անհատները օժտված են մյուսների վրա հոգեբանական ազդեցություն գործելու և
նրանց իրենց ենթարկելու կարողությամբ: Հասա րակության անդամները ենթարկվելով
իրենցից ուժեղներին, ձգտում են նրանց միջոցով զսպել այն անձանց, ովքեր չեն
ենթարկվում իշխանությանը, կատարում են հանցագործություններ, հա կաիրավական
արարքներ: Այս տեսության հեղինակները պետական իշխանության նախատիպն էին
համարում նախնադարյան հասարակության վերնախավի իշխանությունը՝
առաջնորդներ, քրմեր, շամաններ, որոնց իշխանությունը հիմնվում էր նրանց յու
րահատուկ հոգեբանական էներգիայի վրա, որի միջոցով նրանք հասարակության մյուս
անդամներին ենթարկում էին իրենց կամ քին: Այս տեսության արժանիքներից է այն,
որ մասամբ արդարա ցի է: Հաղորդակցման ձգտելը, հասարակության մեջ միավորվելը,
ենթարկվելը կամ տիրապետման ձգտումը բնորոշ են մարդու հոգեկան աշխարհին և
կարող են որոշ ազդեցություն ունենալ պետու թյան կազմավորման գործընթացի վրա:
Այս տեսության էական թերությունն այն է, որ հաշվի չի առնվում պետության ծագման
վրա ազդող այլ գործոնները` տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական և
այլն:

11
Պետության առաջացման մատերիալիստական /մարքսիստական/ տեսությունը։
Այս տեսության հեղինակներն են Կարլ Մարքսը, Ֆրիդրիխ Էնգելսը և Վլադիմիր Լենինը:
Մատերիալիստական տեսության համաձայն, պետությունը ծագել է դասակարագային
տնտեսական հիմքի վրա: Հասարակության զարգացման որոշակի փուլում ծագում է
մասնավոր սեփականությունը, հասարակությունը բաժանվում է հակամարտ
դասակարգերի, արտադրության միջոցների սեփականատերերը շահագործում են
մյուս դասա կարգերին և յուրացնում նրանց աշխատանքի արդյունքները։ Որ պեսզի
շահագործող դասակարգերը պահպանեն իրենց տիրապետությունը ունեզուրկ
դասակարգերի նկատմամբ, ստեղծում են հատուկ հարկադրանքի ապարատ`
պետությունը: Այս տեսության կարևոր դրական կողմն այն է, որ պետության ծագումը
կապում է հասարակության տնտեսական վիճակի վերլուծության և նրա սոցիալ-
քաղաքական կառուցվածքի հետ: Սակայն այն միակողմանիորեն չափազանցացնում է
տնտեսական և դասակարգային գործոնի դերը պետության ծագման վրա: Անտեսվում
է այն հանգամանքը, որ պետության ծագման վրա ազդում են նաև այլ գործոններ`
ռազմական, հոգեբանական, ազգային, բնական և այլն:

Պետության առաջացման մատերիալիստական մարքսիստական/ տեսությունը


շարադրված է Ֆրիդրիխ Էնգելսի «Ընտանիքի, մասնավոր սեփականության և
պետության առաջացման մասին» աշխատությունում, որտեղ հեղինակը նշում է, որ
պետությունը հասարակության զարգացման արդյունք է, ապացույցն է այն բանի, որ
հասարակությունը խրվել է անլուծելի հակասությունների մեջ և դրանց լուծման համար
անհրաժեշտ է նոր ուժ՝ պետություն: Այսպի սով, պետությունը դրսից չի փաթաթվել
հասարակության վզին, այլ հասարակական հարաբերությունների զարգացման
արդյունք է:

12
Գլուխ 4․ Պետություն և պետության հատկանիշները

Պետականագիտության մեջ գոյություն ունեն «պետություն» (այսինքն՝ թե ինչ է


պետությունը) բազմազան շումներ։ Ինչպես պետության ծագման հիմնախնդիրը,
այնպես էլ պե տության հասկացության բազմազանությունն ունի և օբյեկտի սուբյեկտիվ
պատճառներ (տես նախորդ թեման)։ Այս պայմաններում շատ դժվար է տալ պետության
հասկացության այնպիսի բնորոշումը, որը կընդգրկեր բոլոր պատմական
դարաշրջաններում գոյություն ունեցած և ներկայի պետությունների հատկություններն
ու հատկանիշ ները: Պետք է նկատի ունենալ, որ պետության բնորոշումն անհրաժեշտ
է կառուցել այնպիսի ընդհանրացված և համընդհանուր հատկանիշների հիման վրա,
որոնք բնորոշ են բոլոր պետություններին նրանց պատմական զարգացման բոլոր
փուլերում: Այդպիսի բնորդ շումներից մեկ հետևյալն է. պետությունը հասարակության
հատուկ լիիշխան քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իր
իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող բնակչության վրա,
դրա համար ունի կառավարման հատուկ ապա րատ, հրապարակում է վարքագծի
համապարտադիր կանոններ (իրավունքի նորմեր)` դրանց իրացումը անհրաժեշտ
դեպքերում ապահովելով հարկադրանքով և օժտված է ինքնիշխանությամբ։

Պետության հատկանիշները' վեր հանելու համար այն կարելի է ենթարկել


համեմատական վերլուծության երկու ուղղություններով` առաջին, պետությունը և
անմիջական, մինչպետական հասարակության կառավարման համակարգը, երկրորդ,
պետությունը և հասարակության մեջ գործող այլ քաղաքական
կազմակերպությունները։ Այդ վերլուծության արդյունքում տեսաբանները վեր են
հանում պետությանը բնորոշ անկրկնելի, յուրօրինակ հետևյալ հատկանիշները:

1) Բնակչության և իշխանության բաժանումը վարչատարածքային սկզբունքով:


Տարածքը և բնակչությունն անհրաժեշտ նախադր յալներ են պետության
առաջացման համար։ Պետական իշխանությանը ենթակա է ամբողջ
բնակչությունը որոշակի տարածքի շրջանակներում: Դա հիմք է տալիս պնդելու,
որ պետությունն իրենից ներ կայացնում է քաղաքական իշխանության
միասնական տարածքային կազմակերպություն՝ ամբողջ երկրի մասշտաբով։
Բնակչության տարածքային բաժանումը ծնում է նոր հասարակական
ինստիտուտ հպատակություն կամ քաղաքացիություն։ Իշխանության
իրականացումը տարածքային սկզբունքով հանգեցնում է մեկ պետությունը
մյուսից բաժանող պետական սահմանի առաջացմանը:

2) Պետությունը միայն կառավարմամբ զբաղվող մարդկանց հատուկ խումբ է


13
հանրային իշխանություն: Պետության կարևորա գույն հատկանիշն այնպիսի
իշխանության հիմնադրումն է, որը, ի տարբերություն տոհմատիրական
հասարակության կոլեկտիվ իշխանության, անմիջականորեն չի համընկնում
բնակչության հետ: Պետությունն ունի հասարակության կառավարման հատուկ
կառուցա կարգ (մեխանիզմ): Պետության կառուցակարգը, փաստորեն,
պետական իշխանության նյութական արտահայտությունն է: Իր մարմինների ու
հիմնարկությունների օգնությամբ պետությունն իրականացնում է
հասարակության անմիջական կառավարումը, պաշտպանում իր սահմանների
անձեռնմխելիությունը, ապահովում քաղաքացիների ի րավունքների և
օրինական շահերի պաշտպանությունը: Կարևոր է ընդգծել, որ ցանկացած
պետական իշխանություն անխուսափելիորեն ենթադրում է պետական
մարմինների կողմից երաշխավորված հարկադրանքի կիրառում։

3) Պետությունը բնակչությունից հավաքում է հարկեր։ Հանրային իշխանության և


նրա ապարատի (պաշտոնյաներ, բանակ, ոստիկանություն, բանտեր և այլն)
կարիքները բավարարելու համար բնակչությունը ենթարկվում է հարկման, որը
տոհմային կարգերին անհայտ էր։ Հարկերը բնակչությունից գանձվում են
սահմանված չափերով և նախապես որոշված ժամկետներում, նաև`
հարկադրաբար։ Դրանց հիմնական կոչումն է երկրի պաշտպանությունն
ապահովողմիջոցներ ձեռնարկելը, բնակչության սոցիալական ապահովումը,
կառավարման ապարատի ծախսերը փակելը: Փաստորեն, հարկերի գոյությունը
պայմանավորված է նրանով, որ պետությունն ընդհանուր գործերը լուծելիս
կարիք ունի որոշակի դրամական, նյութական միջոցների:

Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով։


Հասարակության կյանքի կարգավորման իրավական ձևը հատուկ է հենց պետությանը,
և ոչ մի պետություն ի վիճակի չէ առանց իրավունքի արդյունավետորեն կառավարել
հասարակութ յունը։ Ի տարբերություն հասարակության այլ քաղաքական կազմա
կերպությունների, պետությունը հրապարակում է երկրի ամբողջ դեպքերում
ապահովվում է պետություների իրացումն անհրաժեշտ հարկադրական ուժով:
Իրավական նորմերի պահանջները պետութ յունը կենսագործում է իր հատուկ
մարմինների միջոցով, որոնք իրավախախտների նկատմամբ կիրառում են
հարկադրանք։
Պետությունը օժտված է ինքնիշխանությամբ (սուվերենութամբ)։ Պետությունն
իրենից ներկայացնում է իշխանության ինքնիշխան կազմակերպություն։ Հենց այդ

14
հատկանիշով է պետությունն ամենից շատ տարբերվում հասարակության մնացած
քաղաքական կազմավորումներից: Պետության ինքնիշխանությունը ժողովրդի
ինքնիշխանության արտահայտությունն է: Պետության ինքնիշխանությունը
նշանակում է տվյալ պետության իշխանության գերակայություն երկրի ներսում և նրա
անկախությունն այլ պետությունների հետ հարաբերություններում: Պետական
իշխանությունը որպես ինք նիշխան համընդհանուր է, տարածվում է ամբողջ
բնակչության, երկրի բոլոր հասարակական ու քաղաքական կազմակերպությունների
վրա։ Լինելով առաջնային, պետական իշխանությունն օժտված է հա սարակական այլ
կազմակերպությունների անօրինական դրսևորումները վերացնելու արտոնությամբ և
տիրապետում է ներգործության բացառիկ միջոցների, որոնցով, բացի նրանից, ոչ մի
այլ կազմակեր պություն օժտված չէ։ Խոսքն ամենից առաջ բանակի, ոստիկանության և
հարկադրանքի այլ մարմինների մասին է:

15
Գլուխ 5․ Պետության գործառույթները

«Պետության ֆունկցիաներ» տերմինը կիրառվում է պետության


գործունեության առավել կարևոր ուղղությունները նշելիս որոնցում ի հայտ է գալիս
նրա սոցիալական դերը Իրավական պետությունում օրենսդրական գործադիր և
դատական իշխանության գործունեու թյան հիմնական ուղղություններն ունեն
ընդհանուր բնույթ։ Նրանց ա դաջնահերթ խնդիրը՝ ուսսարակության ներդաշնակ
կենսագործունեու թյունն է։

Պետության ֆունկցիաների մեջ արտացոլվում է նրա էությունը, այն իրական


դերը որ պետությունը խաղում է հասարակության զար գացման հիմնական հարցերը
լուծելիս և ամենից առսջ երկրի բնակ չության բազմազան շահերի բավարարման
բնագավառում Պետու թյան ֆունկցիաները սահմանվում են կախված պետության
զարգաց ման այս կամ այն վոլում նրա առջև դրված հիմնական խնդիրներից և իրենցից
ներկայացնում են նրված խնդիրնեղը լուծելու միջոցներ են ։ Պետության խնդիների
բովանդակությունը որոշվում է ներքին և արտաքին տարբեր գործոններով ։Այսպիսով
պետության ֆունկցիաները նրա գործունեության հիմնական ուղղություններն են,
որոնցում արտահայտվում է հասարակության պետական կառավարման էություն և
սոցիալական նշանակությունը:

Պետության գործունեության բոլոր հիմնական ուղղությունները կախված այն


բանից թե հասաակական կյանքի ու բնագավառում են ընթանում, բաժանվում են
ներքինի և արտտքինի: Ժամանակակից ցանկացած հասարակության կյանքն
իրականացվում է երկու հիմնական բնագավառներում երկրի ներսում և միջազգային
աս պարեզում

Ըստ գործածության տևողության պետության ֆունկցիաները բաժանվում են


մշտականի և ժամանակավորի Մշտական ֆունկցիաներն իրականացվում են
պետության զարգացման բոլոր փուլերում Իսկ ժամանակավոր ֆունկցիաները
դադարեցնում են իրևնց գործունեությունը որոշակի խնղիր լուծելուց հետո որը որպես
կանոն ունի արտակարգ բնույթ դրանց թվին են պատկանում օրինակ տարերային
աղետի խոշորածավալ աղետների հակասահմանադրական երևույթների վերաբերյալ։

16
Գլուխ 6․ Պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետության ներքին գործառույթները նրա գործունեության հիմնական


ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի տարածքում հասարակության
պետական կառավարման նպատակների ու խնդիրների իրագործմանը։ Պետության
ներքին գործառույթները բաժանվում են տեսակների ըստ հասարակական
հարաբերությունների nլորտի, որոնք համարվում են պետության գործունեության
օբյեկտ: Այս չափանիշով կարելի է առանձնացնել պետության ներքին հետևյալ
գործառույթները.
ա) տնտեսական,
բ) սոցիալական,
գ) ֆինանսական վերահսկողության և հարկման,
դ) մշակութային,
ե) իրավական,
զ) էկոլոգիական

Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական


ուղղություններ են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի
լուծմանը: Պետության արտաքին գործառույթները ևս բաժանվում են տեսակների ըստ
արտաքին հասարակական հարաբերությունների ոլորտի (գործունեության օբյեկտի):
Պետության արտաքին գործառույթներից են՝
ա) երկրի պաշտպանության,
բ) դիվանագիտական (քաղաքական),
գ) միջազգային անվտանգության և խաղաղության ապահով
դ) միջպետական տնտեսական և առևտրաֆինանսական համա
գործակցության,
ե) միջպետական մշակութային, գիտատեխնիկական և
տեղեկատվական համագործակցության,
զ) միջպետական էկոլոգիական համագործակցության, է) համաշխարհային
իրավակարգի պաշտպանության:
Տնտեսական ֆունկցիան արտահայտվում է պետության կողմից երկրի
տնտեսության ամենաբարենպաստ զարգացման ռազմավարական ուղղությունների
մշակման ու կոորդինացման մեջ։
Շուկայական ապրանքային հարաբերությունների պայմաններում գործող
իրավական պետությունում տնտեսության պետական կարգավորումն իրականացվում

17
է հիմնականում տնտեսական այլ ոչ թե վարչական եղանակներով: Այդպիսի
պետության համար բնորոշ է սեփականատիրոջ ազատություններն ու
ինքնուրույնությունը, որոնք ապահովում են ինչպես արտադրողի այնպես էլ
սոցիալական իրական հավասարությունը և անկախությունը: Գոյություն ունի
պետության կարգավորման երկու հիմնական տնտեսական եղանակ՝
1) որոշակի և բավականին խիստ հարկային քաղաքականություն որի պետությանը
հնարավորություն է տալիս հաջողությամբ լուծելու իր սոցիալական խնդիրները,
ինչպես նաև վերաբաշխելու ազգային ն կամուտների մի մասը հասարակության
արտադրողական ուժերի առավել հավասարակշոված զարգացման նպատակով
2) տնտեսության առաջնային ճյուղերի տնտեսավարության համար աուսվել
բարենպաստ պայմանների ստեղծում որոնց զարգացումը առավել մեծ օգուտ է
տալիս հասարակությանն ամբողջությամբ։

Ֆինանսական վերահսկողության և հարկման գործառույթ


• ֆինանսատնտեսական գործունեության համակարգի կազմակերպում և
վերահսկողություն,
• հարկային համակարգի կազմակերպում և հարկահավաքություն,
• անհատների և կազմակերպությունների եկամուտների օրինականության
նկատմամբ վերահսկողություն:

Սոցիալական գործառույթ
• մարդու արժանապատիվ կյանքի համար պայմանների ստեղ ծում և ապահովում,
• հասարակության կարիքավոր անդամներին սոցիալական օրենության
մատուցում,
• առողջապահության, սպասարկման, կրթության, հանգստի, հաղորդակցության,
բնակարանային շինարարության ոլորտներում համահասարակական ծրագրերի
մշակում և կենսագործում։

Մշակութային (հոգևոր, գաղափարախոսական) գործառույթ


• ազգի համախմբում, ազգային ինքնագիտակցության զարգացում,
• ազգային փոքրամասնությունների զարգացման ապահովում,
• կրթության համընդհանուր և անընդհատ համակարգի կազմակերպում,
• գիտության և մշակույթի զարգացման օժանդակում,

18
• ժողովրդի մշակութային ժառանգության պահպանություն,

Իրավական գործառույթ

• իրավական կարգավորման նորմատիվային հիմքի (օրենսդրության) ստեղծում,


• մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների իրավական
ամրագրում, ապահովում, պահպանում, պաշտպանություն,
• հասարակական հարաբերությունների բոլոր մասնակիցների կողմից իրավունքի
նորմերի լրիվ և ճշգրիտ իրականացման ապահովում,
• իրավախախտների հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում:

Բնապահպանական գործառույթ

• մարդու կյանքի համար բնական, էկոլոգիապես անվտանգ


պայմանների ապահովում,
• շրջակա միջավայրի պահպանություն, վերականգնում և բարելավում,
• բնական ռեսուրսների պահպանության և ռացիոնալ օգտա գործման ապահովում,
• ժողովրդի գենոֆոնդի պահպանում:

Պետության արտաքին գործառույթների բովանդակությունը երկրի


պաշտպանության գործառույթ
• պաշտպանել երկրի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային
ամբողջականությունը՝ դիվանագիտական, տնտեսական (զինված ուժեր)
միջոցառումների իրականացմամբ:

Դիվանագիտական (քաղաքական) գործառույթ


• հաստատել և պահպանել դիվանագիտական հարաբերություն ներ այլ
պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համաձայն
միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի:

Միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործառույթ


• քաղաքական և ռազմական փոխզիջումների և հավասարակշռության
հաստատումը այլ պետությունների հետ համագործակցելով,
• համաշխարհային, լոկալ և քաղաքակրթական պատերազմների կանխումը:
19
Միջպետական տնտեսական և առևտրաֆինանսական համագոր ծակցության
գործառույթ
• առևտրաֆինանսական հարաբերությունների հաստատումը այլ
պետությունների հետ,
• գործարար տնտեսական համագործակցությունը,
• ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։

20
Եզրակացություն

Ինչպես հասկացանք պետության և իրավունքի տեսությունը գիտություն է , որը


ուսումնասիրում է հասարակական կյանքի պետական և իրավական երևույթները։
Պետության և իրավունքի տեսության առարկան պետության և իրավունքի ծագման
զարգացման և գործունեության հիմնական ընդհանուր օրինաչափությունների են։

Պետություն ասելով հասկանում ենք մարմինների, հիմնարկների պաշտոնատար


անձանց մի համակարգ , որոնք իրավական կարգով օժտված են պետական
իշխանության լիազորություններով և իրականացնում են որոշակի գործառույթներ։

Պետության հատկանւշները բազմաթիվ են նախ առաջինը պետությունը օժտված


է ինքնիշխանության ունի որոշակի տարածք ունի հարկադրանքի որոշակի ապարատ,
սահմանում է հարկեր, ունի հարկադրանքի ապարատ (դատարան, բանակ,
ոստիկանություն) , պետությունն ունի իր խորհրդանիշները ։

Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն


են , որոնք արտահայտում են պետության էությունն ու սոցիալական նշանակությունը
ուղղված հասարակության պետական կառավարման նպատակների ու խնդիրների
իրագործմանը։ Պետության գործառույթները սերտորեն փոխկապակցված են
պետության խնդիրների հետ ։ Պետության յուրաքանչյուր գործառույթ ունի իր
ներգործությունը և իր բովանդակությունը ։ Պետության գործառույթ իրականացվում են
որոշակի ձևով և մեթոդներով։

Ըստ ուղղվածության պետության գործառույթները 2 են ներքին և արտաքին ։


Ներքին գործառույթները հիմնականում հասարակության ներքին կյանքի կառավարման
պետության գործունեության հիմնական ուղղություններն են , իսկ արտաքին
գործառույթները պետության որպես միջազգային հարաբերությունների ինքնիշխան
սուբյեկտի գործունեությունն է։

Կարող ենք նաև կարևորել իրավունքի դերը և իրավական գիտելիքների


յուրացումը , որը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով պաշտպանել
ազգային և պետական շահերը հանուն ազգային անվտանգության։

21
Օգտագործված գրականության ցանկ

1) Վ.Ն.Խրոպանյուկ, Պետության և իրավունքի տեսություն , Երևան 1997


2) Վ.Ս.Ներսեսյանց , Իրավունքի և պետության տեսություն, Երևան 2001
3) Ա.Գ. Վաղարշյան , Իրավունքի և պետության տեսություն , Երևան 2013

22
23
24
25

You might also like