You are on page 1of 4

1

Տեքստի կապակցելիությունը եւ դրա հիմնական տեսակներն ու արտահայտման


միջոցները:

Տեքստի մասին ուսմունքի առանցքային հասկացություններից մեկը կապակցելիությունն է: Կապակ-


ցելիությունը միասնական լեզվական հաղորդակցական գործընթացի իրականացման կարեւորագույն պայման է,
քանի որ չկապակցված տեքստը չի կարող նույնականորեն ապակոդավորվել խոսակցի (հասցեատիրոջ) կողմից:
Կապակցված տեքստի երկու հիմնական բնութագրերն են կոհեզիան եւ կոհերենտությունը, որոնք նաեւ
տեքստայնության անհրաժեշտ պայմաններն են: Սրանք կապակցման հիմնական տեսակներն են:
«Կոհերենտություն» հասկացությունը կիրառվում է տեքստի բովանդակային կապակցվածությունը նշելու
համար, քանի որ այն տեքստի բովանդակության գլոբալ կազմակերպումն է: Կոհերենտության համար հատուկ
նշանակություն ունեն հաղորդակցական իրավիճակն ու դրա մասնակիցների գիտելիքների հավաքակազմը:
Կոհեզիան, ընդհակառակը, տեքստի արտահայտության պլանի գլոբալ կազմակերպումն է, տեքստի
տարբեր մասերի՝ միմյանց կապակցման յուրահատուկ միջոցների ամբողջականությունը: Կոհեզիան կապի
հատուկ տեսակներ են, որոնք ապահովում են առանձին հաղորդումների, փաստերի, գործողությունների և այլնի
շարունակականությունը (континуум), այսինքն՝ տրամաբանական հաջորդականությունը, փոխկապվածութ-
յունը: Կոհեզիան տեքստի տարբեր կառուցվածքային բաղադրատարրերի կապակցման հատկությունն է և
հիմնվում է այդ տարրերի՝ տեքստի այլ տարրերի հետ կապի վրա:
Տեքստի կառուցվածքա-իմաստային ամբողջականությունն ապահովվում է կապակցման տարբեր
միջոցներով (քերականական, իմաստաբանական, բառային եւն), որոնք ձևավորում են նրա կառուցվածքը:
Տարբերակում են տեքստի կապակցելիության հետեւյալն հիմնական միջոցները.
1. Բառային-իմաստաբանական միջոցները համարվում են կապակցման հիմնական միջոցներ.

1 Միեւնույն թեմատիկ խմբի բառեր Ձմեռն այս տարածաշրձանում խստաշունչ է:


Սառանամանիքները հասնում են 60 աստիճանի: Ձյունը
պահպանվում է մինչեւ ամառ:
2 Բառային (բառերի եւ բառակապակցություն- Մենք երկար քննարկում էինք կարդացած գիրքը: Այդ
ների) կրկնությունների, հանգուցային բառերի գրքում կար այն, ինչին մենք երկար էինք սպասել: Եւ
եւ նույնարմատ բառերի գործածում մեր սպասումներն արդարացան:
3 Հոմանիշային, սեռատեսականիշային եւ Նորից չեն սիրում, սիրում են կրկին:
նկարագրական փոխարինումներ Էնքան շատ են ցավերն իմ սրտում, էնքան անթիվ
կորած իմ սրտում:
4 Հականիշներ (լրիվ կամ համատեքստային) Անխելքն իր սխալներով չի խրատվում: Խելացին
սովորում է իր սխալների վրա: Իմաստունը դասեր է
քաղում ուշիշի սխալներից:
5 Տրամաբանական կապեր եւ եզրահանգումներ Ծովային ջուրը չափազանց աղի է: Ահա թե ինչու այն չի
արտահայտող բառեր կարելի օգտագործել սննդի մեջ:

2. Ձեւաբանական-քերականական միջոցներ.
1 Կապեր, շաղկապներ եւ մասնիկներ За окном шумит дождь. Зато в доме тепло и уютно.
2 Դերանունների գործածություն Язык не передается человеку по наследству. Он
развивается лишь в процессе общения.

3 Մակբայների գործածություն Слева виднелись горы. Узкой полосой блестела река.


Зеленели небольшие рощи. Везде здесь было тихо и
спокойно.
1
2

4 Բայ-ստորոգյալների ժամանակաձեւերի Ночь наступила неожиданно. Стало темно.


համապատասխանություն

5 Ածականների եւ մակբայների Место было прекрасное. Лучше и придумать было нельзя. Мы


համեմատության աստիճանների оказались над облаками. Выше уже ничего не было.
գործածություն

3. Շարահյուսական միջոցներ

1 Շարահյուսական զուգադրություն (զուգահեռ Юность — время надежд.


կառույցներ) , որը ենթադրում է շարադասության եւ Зрелость — пора свершений.
հարեւան նախադասությունների անդամների
ձեւաբանական կառուցվածքի նմանություն

2 Կառույցների բաժանում (պարցելյացիա), այն է` Любить Родину — значит жить с ней одной жизнью.
նախադասության մի մասի առանձնացում եւ այն Радоваться, когда у нее праздник. Страдать, когда
հաջորդ նախադասություններում որպես Родине тяжело.
ինքնուրույն նախադասության գործածում

3 Ոչ լրիվ նախադասությունների գործածում: — Знаете, о чем мы спорили?


— О литературе, музыке, живописи.

4 Ներածական բառերի ու նախադասությունների, Во-первых, необходимо решить, что же сейчас важнее


ինչպես նաեւ հռետորական հարցի գործածում всего. А во-вторых, нужно начать действовать.
Можно ли забыть землю, на которой ты вырос?

5 Շրջադասության գործածում Я приду вечером. Приду я, чтобы наконец увидеть


тебя.

4. Ցուցական միջոցներ` դերանուններ, մասնիկներ, եղանակավորող բառեր:


5. Ձեւական, գրաֆիկական միջոցներ, օր.` տեքստի տեղադրությունը էջի վրա, նրա մասնատումը առանձին
հատվածների, պարբերությունների եւն:
6. Ոճական միջոցներ`տեքստի մասերի ոճական ձեւակերպման միասնություն, ոճական հնարների գործածում:
7. Զուգորդական կապեր` Вечер наступал, уже садилось солнце, а духота не уменьшалась.

Տարբեր մակարդակների առանձին միջոցները, որպես կանոն, հանդես են գալիս փոխկապակցված:


Կապակցման միջոցների վերլուծությունը թույլ է տալիս դուրս բերել տեքստի տիպը եւ նրա կապակցելիության
տեսակը:
Տեքստի ձեւային եւ բովանդակային կապերի վերլուծությունը թույլ է տալիս տարբերակել
կապակցելիության երկու տեսակ:
1. Շղթայական կամ հաջորդական կապն արտացոլում է մտքի, գործողությունների, իրադարձությունների
հաջորդական զարգացում: Կապակցման այս տեսակի դեպքում տեքստի ամեն մի նոր նախադասություն
կապվում է նախորդի բառերի եւ բառակապակցությունների հետ, եւ այդպիսով` նախադասությունները կարծես
շղթայվում են: Յուրաքանչյուր նախորդ նախադասության ռեմա դառնում է հաջորդի թեմա եւ այսպես շարունակ:
Օր.` Наконец мы увидели море. Оно было огромным и оченьспокойным. Но это спокойствие было обманчивым.
Շղթայական կապի միջոցներն են կրկնաբերությունը, հոմանշային փոխարինումները, դերանունները,
շաղկապները, իմաստաբանական համապատասխանություններն ու զուգորդումները:

2
3

2. Զուգահեռ կապի դեպքում նախադասությունները միմյանց չեն կապվում, այլ հակադրվում կամ
զուգադրվում են: Այս կապը սովորաբար հիմնվում է զուգահեռ կառույցների վրա, որոնցում գործածվում են
միեւնույն ժամանակաձեւի եւ կերպի բառեր:
Զուգահեռ կապով տեքստերում որպես կանոն առաջին նախադասությունը հանդես է գալիս որպես թեմա
բոլոր հաջորդ նախադասությունների համար, որոնք իրենց հերթին մասնավորեցնում, կոնկրետացնում,
զարգացնում են առաջին նախադասության միտքը: Օր.` Леса оздоровляют землю. Они не только исполинские
лаборатории, дающие кислород. Они поглощают пыль и ядовитые газы. Их справедливо называют «легкими земли».
Այս կապի միջոցներն են շարահյուսական զուգահեռ կառույցները, ներածական բառերը, ժամանակի եւ
տեղի մակբայները եւն:

Տեքստի կապակցելիության խնդիրը թարգմանաբանության մեջ:


Թարգմանությունն ընդհանուր առմամբ սահմանվում է իբրեւ որեւէ լեզվով տեքստի փոխարինում մեկ այլ
լեզվով տեքստով: Բնագրի լիարժեք փոխարինում համարվելու համար թարգմանվածքը պետք է բավարարի
գոյություն ունեցող մի շարք պահանջների: Դա վերաբերում է թե' ընդհանրապես ԵՏ-ի եւ ԹՏ-ի, եւ թե‘ դրանց առանձին
մասերի եւ միավորների հարաբերություններին: Բազմաթիվ հետազոտողների կարծիքով` հենց տեքստի
ամբողջականությունը պետք է լինի թարգմանության տեսության օբյեկտը:
Ցանկացած տեքստ ներկայանում է իբրեւ կառուցվածքային ու բովանդակային մի բարդ ամբողջ, որի հաղոր-
դակցական ներուժը մի քանի անգամ գերազանցում է այդ տեքստը կազմող ասույթների ընդհանուր բովանդա-
կությանը: Դա է պատճառը, որ թարգմանչի կարեւորագույն խնդիրն է ինչպես տեքստի առանձին միավորների բո-
վանդակության հնարավոր լիարժեք վերարտադրումը, այնպես էլ տեքստի իմաստային եւ մտքային միասնության
պահպանումը, տեքստի առանձին ասույթների միջեւ հարաբերությունների բնույթի նույնական փոխանցումը:
Թարգմանաբանության մեջ տեքստի կապակցելիության նույնական փոխանցում ասելով հասկանում ենք ԵՏ-ի
կապերի վերարտադրումը համարժեքության առավելագույն հնարավոր մակարդակում: Մեկ լեզվում
նախադասությունների միջեւ կապեր ստեղծող լեզվական միջոցները ոչ միշտ կարող են կատարել նույն գործառույթը
մեկ այլ լեզվում: Հետեւաբար միայն առանձին նախադասությունների ճշգրիտ թարգմանությունը բավարար չէ
թարգմանվածքում բնագրի կապակցելիության նույնական փոխանցումն ապահովելու համար: Այդ նպատակին
հասնելու համար թարգմանիչները դիմում են թարգմանական հնարների (փոխակերպումների):
Թարգմանության խնդիրները հիմնականում կապված են տեքստի վերլուծության, հասկացման եւ կառուցման
հետ: Պատահական չէ, որ շատ հետազոտողներ տեքստն են դիտարկում որպես թարգմանության հիմնական մի-
ավոր: Դրա համար կարելի է առանձնացնել մի քանի հիմնավորում: Նախ, քանի որ տեքստը միասնական իմաս-
տային ամբողջ է, նրա բոլոր տարրերի նշանակությունները փոխկապակցված են եւ ենթարկվում են այդ ամբողջին:
Հետեւաբար առանձին ասույթների հասկացումը այս կամ այն չափով կախված է առանձին տեքստի ամբողջ
բովանդակությունից եւ տեքստում տվյալ ասույթի զբաղեցրած տեղից: Այսպիսով, տեքստի շրջանակում որոշվում է
բոլոր լեզվական միավորների համատեքստային նշանակության հարցը: Երկրորդ, թարգմանության ժամանակ
անխուսափելի կորուստները գնահատելիս գործում է մասի նկատմամբ ամբողջի գերակայության սկզբունքը: Դա
նշանակում է, որ տեքստի ամբողջական բովանդակության նույնական փոխանցումն ապահովելու նկատառումներով
թույլատրելի է որոշ ոչ այնքան էական մանրամասների բացթողումը: Երրորդ, թարգմանչի վերջնական նպատակը
պետք է լինի ստեղծել այնպիսի տեքստ, որը կբավարարի տեքստայնության բոլոր պահանջներին, իսկ թարգմանչի
բոլոր որոշումները պետք է միտված լինեն դրանց բավարարմանը:
ԵՏ-ի եւ ԹՏ-ի հաղորդակցական համարժեքությունն ապահովվում է թարգմանվածքում բնագրի
տեքստայնության պահպանման միջոցով: Տեքստայնության ապահովումը պայմանավորված է մի շարք պարտադիր
հատկանիշներով, որոնք պետք է հաշվի առնի թարգմանիչը`ԹԼ-ում լիարժեք տեքստ ստեղծելու համար: Այս
հատկանիշներից կարեւորագույնն, իհարկե, տեքստի կապակցելիությունն է (կոհեզիան եւ կոհերենությունը):
Համարժեք է կոչվում այն թարգմանությունը, որն օտարալեզու բնագրի բովանդակությունը վերարտադրում է
համարժեքության որեւէ մակարդակում: Ցանկացած նույնական թարգմանություն պետք է լինի համարժեք (համար-
ժեքության որեւէ մակարդակում), սակայն ոչ բոլոր համարժեք թարգմանություններն են, որ կարող են ընդունվել իբրեւ

3
4

նույնական, այլ միայն նրանք, որոնք համարժեքության նորմերից բացի բավարարում են նաեւ
նորմատիվային այլ պահանջների: Հ.-ությունը հիմնվում է բնագրի տեքստի բովանդակության
առանձին մասերի պահպանման վրա:
ԹՏ-ի ստեղծումը սկսվում է տեքստի մակերեսային կառուցվածքում տարրերի
ընտրությամբ (միկրո- հատկանիշներով): Այդ հատկանիշների իրականացման համար
լեզվական միջոցների ընտրության հարցում մեծ դեր ունեն ԵՏ-ի գլոբալ (ամբողջական)
բովանդակությունն ու ԹԼ-ում կոհեզիայի կանոնները: Կոհեզիայի միջոցով ստեղծվում է
տեքստի մակերեսային կառուցվածքը: Ընդ որում, թարգմանիչը պետք է հաշվի առնի, որ ԹԼ-ից
օգտվողը չպետք է դժվարանա ապակոդավորել կոհեզիվ հարաբերությունները (այն է`
մակերեսային կապերը), որոնց միջոցով ստեղծվում եւ իրականացվում է ԹՏ-ի կոհերենտ
կառուցվածքը:
Քանի որ թարգմանության գործընթացում ԹԼ-ում ստեղծվում է տեքստային կառուցվածք,
ապա լեզվական մի- ջոցների ընտրությունը հիմնականում որոշվում է`ելնելով տեքստի
կոհերենտության ապահովման անհրաժեշտութ- յունից: ԹՏ-ի կոհերենտությունը ստեղծվում է
ԵՏ-ի մտքերի այնպիսի վերաձեւակերպման միջոցով, որը հասանելի է ԹԼ-ից օգտվողներին:
Թարգմանության ժամանակ ստեղծվում է ԵՏ-ից տարբեր նոր տեքստ: Թարգմանվածքի յուրա-
քանչյուր տարր հանդիսանում է թարգմանչի ընտրության արդյունք: Մակերեսային
կառույցների այդ ընտրությունը թարգմանության ցանկացած փուլում ազդում է ամբողջ
տեքստի վրա: Դա է պատճառը, որ վիճելի տարբերակների ընտրության հարցում թարգմանիչը
ելնում է տեքստի ամբողջական նշանակությունից: Հակառակ դեպքում, միայն մեկ
նախադասության աղավաղումը կարող է հանգեցնել ամբողջ տեքստի կապակցելիության
կորստին:

You might also like