Professional Documents
Culture Documents
տարիք ֆիզ
տարիք ֆիզ
Նախանատալ օնտոգենեզ
Ներարգանդային փուլում՝ բեղմնավորումից մինչև ծնունդ, 280 օր ( 9
օրացույցային ամիս) սաղմը, այնուհետև պտուղը գտնվում է մոր օրգանիզմում:
Առաջին 8 շաբաթում տեղի է ունենում մարմնի հիմնական մասերի և օրգանների
ձևավորումը: Այս փուլը կոչվում է էմբրիոնալ( սաղմնային ), իսկ ապագա մարդու
օրգանիզմը՝ էմբրիոն (embryon- սաղմ ): Սկսած 9 շաբաթականից, երբ սկսում են
երևալ մարդու հիմնական արտաքին գծերը, օրգանիզմը կոչվում է պտուղ, իսկ
փուլը պտղային ( ֆետալ,հուներեն fetus- պտուղ ): Նոր օրգանիզմի զարգացումը
սկսվում է բեղմնավորման( սինգամիա ) պահից՝ սպերմատոզոիդի և ձվաբջիջի
միաձուլումով: Սեռական բջիջների միաձուլումից առաջանում է որակապես նոր,
մեկ բջիջ՝ զիգոտ, որն օժտված է երկու սեռական բջիջների հատկություններով,
այս պահից սկսած սկսվում է նոր օրգանիզմի զարգացումը:
Սպերմատոզոիդի և ձվաբջիջի հանդիպման օպտիմալ պայմանները առաջանում
են ձվազատումից ( օվուլյացիա ) հետո, 12 ժամվա ընթացքում:Սպերմատոզոիդի և
ձվաբջիջի կորիզների միաձուլումից առաջանում է մարդու համար բնորոշ
քրոմոսոմային դիպլոիդ հավաքազմ (46): Ապագա երեխայի սեռը որոշվում է
զիգոտում քրոմոսոմների հարաբերակցությամբ և կախված է հոր սեռական
քրոմոսոմներով: Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է X սեռական քրոմոսոմը կրող
սպերմատոզոիդով ( գինոսպերմատոզոիդ ), առաջացած դիպլոիդ հավաքակազմում
ի հայտ է գալիս 2 X քրոմոսոմ, որը բնորոշ է իգական օրգանիզմին, եթե
բեղմնավորվում է Y սեռական քրոմոսոմը կրող սպերմատոզոիդով
(անդրոսպերմատոզոիդ), զիգոտում հայտնվում է XY հարաբերակցություն, որը
բնորոշ է արական օրգանիզմին:
Բեղմնավորումից հետո, զիգոտը սկսում է տրոհվել, սկզբում առաջանում է
իրարից չտարբերվող բջիջներ՝ առաջանում է 2, 4, 8, 16, 32 .... և այլն, այս
սաղմնային բջիջները կոչվում են բլաստոմերներ: Առաջին շաբաթվա վերջում
առաջանում է 100-ից ավելի բջիջների կույտ՝ մորուլա(հուներեն՝ morula-թութ ), որը
իր չափերով չի տարբերվում զիգոտից: Այնուհետև մորուլայում առաջանում է
բազմաբջիջ բուշտ՝ բլաստուլա ներքին խոռոչով: Բլաստուլայում առանձնացվում
է երկու շերտ՝ արտաքին տրոֆոբլաստը, որը ներկայացված է մանր բաց
բջիջներով, և ներքին՝ էմբրիոբլաստը, որն առաջանում է խոշոր մուգ
բջիջներով: Առաջին շերտը սկիզբ է դնում խորիոնին, որը մասնակցում է սաղմի
սնուցմանը և նրա ընկղմանը արգանդի լորձաթաղանթ, իսկ երկրորդ շերտից
առաջանում է սաղմի մարմինը և ոչ սաղմնային օրգանները, որոնք կատարում
են սնուցողական և պաշտպանողական ֆունկցիա: 5,5 օր հետո բլաստուլան
ընկնում է արգանդի խոռոչ, 7- րդ օրը սաղմը ընկղմվում է արգանդի
լորձաթաղանթ, կատարում է իմպլանտացիա, որը շարունակվում է շուրջ 40 ժ.:
Տրոֆոբլաստի արտաքին մակերևույթին առաջանում է թավիկներ, որոնք աճում
են արգանդի լորձաթաղանթի մեջ, առաջացնելով նրա հետ միասին նոր օրգան ՝
ընկերք ( մանկան տեղ ): Էմբրիոգենեզի հաջորդ էտապում, 2-րդ շաբաթվա
ընթացքում առաջանում է գաստրուլացիա, բազմաշերտ սաղմի առաջացում:
Էմբրիոբլաստի բջիջները բաժանվում են 2 շերտի՝ արտաքին, որը հարում է
տրոֆոբլաստին և առաջացնում ամնիոտիկ բուշտ և ներքին, որից առաջանում է
դեղնուցաբուշտը: Այս երկու բուշտերի միացման տեղում գտնվում է սաղմի
սկզբնակը, որը իրենից ներկայացնում է երկշերտ վահանիկ՝ կազմված արտաքին
սաղմնային թերթիկ էկտոդերմից, որը ուղղված է դեպի ամնիոտիկ բուշտը և
ներքին սաղմնային թերթիկ էնտոդերմից, որը ուղղված է դեպի
դեղնուցաբուշտը:Այնուհետև, բջիջների ինտենսիվ աճման արդյունքում,
էկտոդերմի և էնտոդերմի միջև առաջանում է մեզոդերմը՝ միջին սաղմնային
թերթիկը, սաղմը ձեռք է բերում եռաշերտ կազմություն արդեն 3-րդ
շաբաթում:Այս թերթիկները օրգանիզմի հետագա զարգացման ընթացքում
դիֆերենցվում են: Այսպես, բջիջների էկտոդերմալ շերտը սկիզբ է դնում մաշկի
ծածկույթին և նյարդային հյուսվածքին, մեզոդերմալ շերտը հանդիսանում է բոլոր
մկանների նախածնողը, առաջանում են կմախքի բոլոր ոսկրային և կռճիկային
տարրերը և այլն, էնտոդերմի բջիջները ձևավորում են պարենքիմատոզ
օրգանները ( լյարդ, երիկամներ, փայծաղ, ներքին սեկրեցիայի գեղձերը ),
ստամոքսաաղիքային տրակտի էպիթելը և այլն: Բոլոր այս բարդ
վերագոյացումները, որոնք աստիճանաբար հանգեցնում են բոլորովին իրար
չնմանվող բջջային կառուցվածքների ձևավորմանը, համարվում են դիֆերենցման
պրոցեսների դրսևորում: Այստեղ էլ ամփոփվում է զարգացումը. մեկ սաղմնային
բջջից, մինչև միլիոնավոր մասնագիտացած բջիջների հաշվարկով օրգանիզմի
առաջացում:
Պոստնատալ օնտոգենեզ
Անմիջապես ծննդից հետո, սկսվում է նորածնության փուլը:Այս փուլի հիմքում
ընկած է նորածնին 8-10 օր նախակաթով (մոլոզիվո) կերակրելու փաստը:
Նորածիններին ըստ հասունության բաժանում ենք՝ հասունների և
անհասների: Հասուն նորածինների ներարգանդային զարգացումը տևում է 39-
40 շաբաթ, անհասները՝ 28-38 շաբաթ: Հասունությունը որոշվում է ոչ միայն
ժամկետով, այլ նաև մարմնի քաշով: Հասուն համարվում են 2500գ. քաշից և 45
սմ-ից ոչ պակաս հասակով նորածինը: Բացի քաշից և հասակից, ի նկատի է
առնվում նաև այլ հանգամանքներ. կրծքի շրջագիծ՝ մարմնի երկարության
նկատմամբ և գլխի շրջագիծը՝ կրծքի շրջագծի նկատմամբ: Համարվում է, որ
կրծքի շրջագիծը 0,5 մարմնի երկարությունից պետք է ավել լինի 9-10սմ-ով, իսկ
գլխի շրջագիծը՝ կրծքի շրջագծից 1 – 2 սմ- ից ոչ մեծ:
Հաջորդ փուլը ՝ կրծքայինը շարունակվում է մինչև մեկ տարի: Այս փուլը
կապված է " հասուն" կաթով սնվելու հետ: Այս փուլում դիտվում է աճի բարձր
ինտենսիվություն, համեմատած արտաարգանդային կյանքի մյուս փուլերի հետ:
Մարմնի երկարությունը մեծանում է մինչև մեկ տարեկան 1,5 անգամ, իսկ քաշը
եռապատկվում է: 6 ամսականից սկսում են դուրս գալ կաթնատամները: Կյանքի
առաջին տարվա ամեն ամսում դրսևորվում են զարգացման նոր ցուցանիշներ:
Առաջին ամսում, երեխան սկսում է ժպտալ մեծերի ուշադրությանը պատասխան,
4 ամսականում ձգտում է նստել, 6 ամսականում ձգտում է չորեքթաթ սողալ, 8
ամսականում փորձ է անում քայլելու, մեկ տարեկանում սովորաբար քայլում է:
Վաղ մանկությունը տևում է 1 տարեկանից՝ 4 տարեկանը: Կյանքի երկրորդ
տարում ավարտվում է կաթնատամների աճը, 4 տ. –ից սկսվում է առաջին
մանկության փուլը, որն ավարտվում է 7 տ.- ում: Սկսած 6 տ.-ից երևում են
առաջին հիմնական ատամները, 1- 7 տարեկանը համարվում է նաև չեզոք
մանկություն, քանի որ տղաները և աղջիկներ իրենց մարմնի չափերով և ձևով
գրեթե չեն տարբերվում:
Երկրորդ մանկությանը բնորոշ է մարմի տարբերության և ձևի ի հայտ գալը
սեռերի միջև: Աղջիկների աճի տեմպը ավելի բարձր է տղաների համեմատ ,
քանի որ աղջիկների սեռական հասունացումը սկսվում է միջինը երկու տարի
շուտ: Տեղի է ունենում սեռական հորմոնների ինտենսիվ արտազատություն՝
հատկապես աղջիկների մոտ, տղաների մոտ այն ավելի թույլ է արտահայտված:
Հաջորդ փուլը դեռահասությունն է, որը կոչվում է նաև սեռական հասունացման
փուլ կամ պուբերտանտ փուլ: Այս փուլում դիտվում է աճի արագության
հետագա ինտենսիվացում՝ պուբերտանտ թռիչք, որը վերաբերվում է մարմնի
բոլոր չափերին: 11-12 տ.-ում աղջիկների հասակի աճը ավելի է
արտահայտված, 12-13տ.-ում մարմնի զանգվածն է ավելանում, տղաների
հասակի ինտենսիվ աճ դիտվում է 13-14տ.-ում( այս շրջանում նրանց հասակը
գերազանցում է աղջիկների հասակին) մարմնի զանգվածը ավելանում է 14-15 տ.-
ում: Կապված հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի ակտիվության բարձրացման
հետ, ձևավորվում են երկրորդային սեռական հատկանիշները: Տղաների մոտ
համեմատած աղջիկների պուբերտանտ փուլը ավելի երկար է տևում:
Պատանեկան տարիքում ավարտվում է օրգանիզմի աճը և ձևավորումը,
մարմնի չափերը հասնում են դեֆինիտիվ (վերջնական ) մեծության: Պատանեկան
տարիքում ավարտվում է սեռական համակարգի ձևավորումը,
վերարտադրողական ֆունկցիայի հասունացումը:
Հասուն տարիքում մարմնի կառուցվածքը և ձևը քիչ է փոխվում: 30-50 տ.-ում
հասակը մնում է հաստատուն, այնուհետև սկսում է փոքրանալ: Տարիքավորների
և ծերունիների մոտ աստիճանաբար տեղի է ունենում օրգանիզմի ինվոլյուտիվ
փոփոխություններ:
Կենսաբանական տարիք
Աճման և զարգացման պրոցեսի անհատական տարբերությունները կարող են
տատանվել լայն սահմանում: Այս երևույթը հիմք դարձավ կենսաբանական
տարիք, կամ զարգացման տարիք հասկացությանը: Կենսաբանական տարիքի
հիմնական չափանիշներն ( ի տարբերություն անձնագրային կան օրացույցային
տարիքի ) են՝
1. "կմախքի հասունություն" ( կմախքի ոսկրացման արագություն և
հերթականություն ),
2. "ատամների հասունություն" (կաթնատամների և հիմնական ատամների
աճ ),
3. երկրորդային սեռական հատկանիշների զարգացման աստիճան: